Լրահոս

2022-07-02
2022-07-01
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
    Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։
    23:50
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ալեն Սիմոնյանը, նրա կինն ու իշխանական պատգամավորներ ներկա են 50 Cent-ի համերգին
    Երևանում է համաշխարհային աստղ 50 Cent-ը, որի համերգն ընթանում է Հրազդան մարզադաշտում։ Համերգին հանդիսատեսի թվում նաև իշխանական պատգամավորներն են։ ՔՊ֊ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը` տիկնոջ հետ, Աննա Հակոբյանի եղբայրը` ՔՊ֊ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրա կինը հետևում են ռեփերի կատարումներին մարզադաշտից։
    23:40
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Bloomberg-ը հրապարակել է ռուսական սառեցված ակտիվների չափը
    ԵՄ երկրները սառեցրել են մոտ 14 միլիարդ եվրոյի ակտիվներ, որոնք պատկանում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակում հայտնված անձանց՝ հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Մայիսի վերջին DPA գործակալությունը, վկայակոչելով Եվրահանձնաժողովի տվյալները, հայտնել էր, որ Եվրամիությունը Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքում սառեցրել է ռուս գործարարների ակտիվներ՝ մոտ 10 միլիարդ եվրոյի չափով։ Գումարի չափն այսօր հասել է 14.6 միլիարդի: Գործակալությունը նշում է, որ ԵՄ-ն և նրա դաշնակիցներն աշխատում են միջոցներ գտնել պատժամիջոցների ենթարկված անձանց ակտիվներն ավելի արագ գտնելու համար, մի շարք երկրներ էլ մտածում են՝ ինչպես կառավարել սառեցված ակտիվները: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, և պատժամիջոցները լուրջ հարված են հասցնում ամբողջ համաշխարհային տնտեսությանը։
    23:30
    01.07.22
    Ավելին
  • Քաղաքական
    ԱԺ շենքի վրայից հանված է պետական զինանշանը
    Շարունակվում է Դիմադրության շարժման երթը: Քիչ առաջ, երբ երթն անցել է Ազգային ժողվի մոտով, մեր գործընկեր Տարոն Կոխլիկյանը նկատել է, որ խորհրդարանի շենքի եռանկյունաձև ճակատային մասում տեղադրված պետական զինանշանը հանված է:
    23:20
    01.07.22
    Ավելին
  • Հայաստան
    Անհպում ՀԴՄ-ների մասին օրենքը կա, սարքերը չկան
    Այսօրվանից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» նոր օրենքը, որը խոշոր գլխացավանք է դարձել տնտեսվարողների համար: Պարզվում է՝ Հայաստանում 50 հազար ՀԴՄ սարք կա, որոնք ապահովված չեն անհպում ֆունկցիա ունեցող POS տերմինալներով, իսկ այդ ծրագիրն ապահովող երկու բանկերը, ըստ գործարարների, չեն հասցրել բոլոր ՀԴՄ սարքերը լիցենզավորել:
    23:10
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մուշեղ Մկրտչյանը հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել եզրափակիչ
    Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր մեկնարկել են ազատ ոճայինները: Մրցաշարի կիսաեզրափակչում Մուշեղ Մկրտչյանը 3-1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ամիրասլանովին և դուրս եկավ եզրափակիչ։
    23:00
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Գերմանիայում կապկի ծաղիկով հիվանդների թիվը գերազանցել է 1000-ը
    Գերմանիայում կապկի ծաղիկով հիվանդների թիվը գերազանցել է 1000-ը: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտնել է Ռոբերտ Կոխի ինստիտուտը։ Խոսքը 1054 դեպքի մասին է: Հիվանդացության դեպքերի մասին տեղեկությունը ստացվել է դաշնային շրջաններից, ասվում է համաճարակաբանական վարչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Բնակչությանը սպառնացող վտանգի մակարդակը մնում է «սահմանափակ», ընդգծել են ինստիտուտում։ Վերջին շրջանում այս հիվանդության ավելի քան 5,1 հազար դեպք է հայտնաբերվել աշխարհի 51 երկրներում, մինչդեռ վարակի տարածման ուղիները մասնագետներին լիովին պարզ չեն։ ԱՀԿ-ն կոչ է արել վերահսկել վարակի տարածումը։
    22:50
    01.07.22
    Ավելին
  • Տնտեսական
    Բերձորից տեղահանված ու Երևանում ապաստանած 15 ընտանիք կարող է անտուն մնալ
    Քաշաթաղից տեղահանված 15 ընտանիք վաղը հնարավոր է մնա առանց տանիքի: Նրանց մեկ օր ժամանակ են տվել՝ Նորքի այգիներ 180 հասցեն լքելու համար, որտեղ ապրում են 2020-ի դեկտեմբերից: Շենքը փետրվարից նոր սեփականատեր ունի, իսկ բնակարան ձեռք բերելու կառավարության տված սերտիֆիկատները չեն կարողանում օգտագործել քաշաթաղցիները, քանի որ բանկերից ասում են՝ ժամկետանց պարտավորություններ ունեն:
    22:40
    01.07.22
    Ավելին