Լրահոս

2022-07-01
  • Img default alt hy
    Սպորտ
    3 հայ ըմբիշ դուրս է եկել Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ
    Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել ազատ ոճայինները: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը կիսաեզրափակչում 10:0 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ, 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը 12:2 հաշվով հաղթել է հունգարացի ըմբիշին, իսկ Մուշեղ Մկրտչյանը 3:1 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և կպայքարի ոսկե մեդալի համար: Ի դեպ, մեր երեք ըմբիշներն էլ կիսաեզրափակիչ էին դուրս եկել բացարձակ հաղթանակներ տանելով՝ ոչ մի միավոր չտալով մրցակիցներին:
    22:30
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Խորխե Սամպաոլին կլքի «Մարսել»-ը
    Խորխե Սամպաոլին կլքի «Մարսելը»: Ինչպես հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը չեն կարողացել համաձայնության գալ ապագայի ծրագրերի հարցում և որոշել են երկկողմանի համաձայնությամբ խզել պայմանագիրը:
    22:20
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Կորենտեն Տոլիսսոն վերադարձել է «Լիոն»
    Կորենտեն Տոլիսսոն վերադարձել է «Լիոն», հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։ 5 տարի Մյունխենի Բավարիայում անցկացնելուց հետո ֆրանսիացին վերադարձել է իր հարազատ ակումբ և կնքել 5 տարվա պայմանագիր։ Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում Տոլիսսոն դարձել էր 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
    22:10
    01.07.22
    Ավելին
  • Քաղաքական
    Բերձորը չհանձնելու և կեղծ օրակարգը ԱԺ-ից հանելու պահանջ՝ օրենսդիրի դարպասների մոտ
    «Բերձորի խնդիրը թողած՝ Հայաստանի իշխանությունը պաշտոնների հետևից է ընկած», առավոտյան խորհրդարանի մոտ բողոքի ակցիա անող քաղաքացիներն են արձանագրել: Քաղաքացիներին վրդովեցրել էր այն, որ իշխանական խմբակցությունը երկու ընդդիմադիրի պաշտոնից զրկելու համար Ազգային ժողովի արտահերթ նիստ էր հրավիրել այն դեպքում, երբ ՔՊ-ն մի քանի անգամ հրաժարվել է Արցախի հարցի վերաբերյալ խորհրդարանական քննարկումներից:
    22:00
    01.07.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Պանիկյոր չենք». Աղավնոյի գյուղապետը Ֆրանսիայի հրապարակում է
    Դիմադրության շարժումը նորից Ֆրանսիայի հրապարակում է: Մեծ հանրահավաքը մոտ կես ժամ առաջ է սկսել: Սա առաջին հանրահավաքն է Բերձորը հանձնելու մասին Նիկոլ Փաշինյանի թափանցիկ ակնարկից հետո:
    21:49
    01.07.22
    Ավելին
  • Քաղաքական
    Երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանը բացել են պայմանավորվել Ռուբինյանն ու Քըլըչը
    Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել՝ Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ Քըլըչն ու Ռուբինյանը նաև պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումներ իրականացնելու գործընթաց սկսել:
    21:42
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    «Քիմիա» առարկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել քննություններին մասնակցածների 22,25 տոկոսը
    Միասնական քննությունների առաջին փուլի վերջին քննական օրը` հունիսի 25-ին, դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» և «Ռուսերեն» առարկաներից: Գնահատման և թեստավորման կենտրոնից հայտնում են, որ «Քիմիա» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 1273 դիմորդ, քննության մասնակիցների թիվը 1204 է եղել, միջին միավորը՝ 12.87, դրական միավորի շեմը չի հաղթահարել 268 հոգի կամ մասնակիցների 22.25 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 339 դիմորդ կամ մասնակիցների 19 տոկոսը: Այդ թվում՝ 18-18.75 միավոր հավաքել է 103 դիմորդ, 19-19.75 միավոր՝ 175 դիմորդ, և 20 միավոր՝ 61 դիմորդ: Եթե համեմատում ենք 2021 թվականի հետ, ապա ստացվում է հետևյալ պատկերը. 2021 թվականին «Քիմիա» առարկայից քննություն է հանձնել 1042 հոգի, միջին միավորը եղել է 13.36, 7.5-ից ցածր միավոր հավաքել է 172 հոգի կամ 16.5 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 272 հոգի կամ 26.1 տոկոսը: «Ռուսաց լեզու» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 354 հոգի, քննությանը մասնակցել է 326-ը, միջին միավորը եղել է 11.15-ը, դրական միավորի շեմը չի հաղթահարել 56 հոգի կամ մասնակիցների 17.2 տոկոսը: 18-20 միավոր հավաքել է 5 հոգի կամ մասնակիցների 1.5 տոկոսը: Այդ թվում՝ 18-18.75 միավոր հավաքել է 3 հոգի, 19-19.75 միավոր՝ 1, և 20 միավոր՝ 1 հոգի: Եթե այս արդյունքները համեմատում ենք 2021 թվականի հետ, ապա պարզ է դառնում, որ նախորդ տարի քննությանը մասնակցել է 246 հոգի, միջին միավորը եղել է 12.76, 7.5-ից ցածր միավոր հավաքել է 19 հոգի կամ 7.7 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 27 հոգի կամ 11 տոկոսը:
    21:37
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լեհաստանը սկսել է կրճատել ուկրաինացի փախստականների օգնության ծրագրերը
    Լեհաստանը սկսել է աստիճանաբար կրճատել ուկրաինացի փախստականների օգնության ծրագրերը։ Ուրբաթ՝ հուլիսի 1-ից, պետությունը կդադարեցնի նպաստներ վճարել փախստականներին ապաստան տրամադրած քաղաքացիներին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Լեհաստանի իշխանություններն ակնկալում են, որ ուկրաինացիները կսկսեն աշխատել և կկարողանան իրենց ապրուստը հոգալ: Ներկայումս մոտ 500 հազար ուկրաինացի փախստականների կեսից ավելին արդեն սկսել է օրինական աշխատել։ Բացի այդ, հուլիսի 1-ից Լեհաստանում ավարտվում է Ուկրաինայի քաղաքացիների անվճար ճանապարհորդելու ժամկետը, իսկ Վարշավայում այն ​​չեղարկվել է մեկ ամիս առաջ։ Մայիսին Լեհաստանի ՆԳՆ ղեկավարը հայտնել էր, որ ուկրաինացի փախստականներն ավելի հաճախ են լքում երկիրը, քան մուտք գործում: Սահմանապահ ծառայության տվյալներով՝ փետրվարի 24-ից Ուկրաինայից Լեհաստան է ժամանել 3,57 մլն փախստական։
    21:30
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ոչ սթափ վարորդը Opel-ով մխրճվել է օրինախախտ BMW-ին հետապնդող պարեկների ավտոմեքենայի մեջ
    Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:20-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց, բախվել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութան Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի  պարեկ Խաչիկ Հաննեյանի վարած պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված Skoda  մակնիշի և Համլետ Փարիզյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:  Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, Opel-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած):  Ըստ նախնական տեղեկությունների՝ պարեկ Խ. Հաննեյանը իր գործընկերոջ՝ Գոռ Պետրոսյանի հետ, Բաղրամյան պողոտայում ծառայություն կատարելիս նկատել են, որ BMW մակնիշի ավտոմեքենան չարամտորեն խախտում է  երթևեկության կանոնները, դրիֆտ է անում և պարեկը, լուսաձայնային ազդանշանները միացնելով, փորձել է հետապնդել BMW-ի օրինախախտ վարորդին, Opel-ը դուրս է եկել հանդիպակաց և բախվել պարեկային ծառայության Skoda-ին: 
    21:26
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Գեղարքունիքի մարզում հունիսին ծնվել է 106 երեխա
    2022 թվականի հունիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 106 երեխա, որից 59-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: 20 երեխա ծնվել են Գավառի ԲԿ-ում, 20-ը՝ Սևանի ԲԿ-ում, 40-ը՝ Մարտունու ծննդատանը, 18-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 8-ը՝ Ճամբարակի ԱԿ-ում ։ Տեղակացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։
    21:23
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փրկարարները մարել են պատշգամբում բռնկված հրդեհը
    Հուլիսի 1-ին՝ ժամը 15:22-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Արագած 7-րդ թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի (չբնակեցված) փակ պատշգամբում կրակ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:41-ին, մարվել՝ 15:51-ին: Այրվել են բնակարանի (սեփականատեր՝ Կ․ Հ․) պատշգամբի դուռը, բազմոցը՝ մասամբ, հագուստ և շրիշակ (մոտ 2 գմ)։
    21:17
    01.07.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Նամակ ռուսաց նախագահին. ի՞նչ է գրել Զելենսկին Պուտինին, եթե ոչինչ չի գրել
    Գիշերը Օդեսան է հրետակոծվել, վաղ առավոտյան՝ Լուգանսկի Ռովեն քաղաքը: Առաջինի համար Ուկրաինան Մոսկվային է մեղադրել: Լուգանսկի գնդակոծությունը, ըստ ռուսական կողմի, Կիևի ձեռքի գործն է: Ընդ որում, նշվում է, որ խաղաղ բնակիչների ուղղությամբ արձակված հրթիռը ամերիկյան արտադրության է՝ Կիևին տրամադրված ռազմական օգնության 11-րդ փաթեթից: Եվրոպայում կարծում են, որ ռուս-ուկրաինական պատերազմը շուտ չի ավարտվի:
    21:10
    01.07.22
    Ավելին
  • Արցախ
    Ալիևի ձեռքում շանտաժի նոր խաղաքարտ է դառնալու Բերձորի ճանապարհի այլընտրանքը. փորձագետ
    Բերձորցիների տեղահանումը անխուսափելի է համարում մեդիափորձագետը, իսկ Արցախի ՄԻՊ-ը վստահ է՝ Արցախում գիտեն ուր տանել տեղահանվածներին: Իսկ Բերձորին այլընտրանք նոր ճանապարհի անվտանգության մասին Արցախի նախագահի հայտարարությունը փշուր-փշուր է լինում՝ բախվելով փորձագիտական վերլուծական մտքին:
    21:00
    01.07.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Նախագահ, փոխնախագահ... բոլորը նվիրում ենք իրենց». «Հայաստան» խմբակցությունը ԱԺ-ում էլ պաշտոն չունի
    Փակ գաղտնի քվեարկությամբ՝ միայն «Քաղաքացիական պայմանագրի» ձայներով՝ Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը զրկվեցին խորհրդարանական պաշտոններից: Ազգային ժողովի փոխխոսնակին և Տնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավարին պաշտոնանկ անելու համար էր հրավիրվել այսօրվա արտահերթ նիստը: Պաշտոնանկության համար բավարար էր 54 ձայն: Իշխանական 71 պատգամավորներից 66-ն են մասնակցել քվեարկությանը, բոլորն էլ կողմ են եղել, որ Սաղաթելյանն ու Հակոբյանը, ըստ ՔՊ-ականների, բացակայության, պատգամավորների և ոստիկանների վիրավորելու համար զրկվեն պաշտոններից:
    20:54
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նովակ Ջոկովիչը ոչ մեծ դժվարությամբ հաղթահարեց Ուիմբլդոնի 3-րդ շրջանի արգելքը
    Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի 4-րդ շրջանում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Ջոկովիչը մրցեց ազգությամբ սերբ Միոմիր Կեցմանովիչի հետ և առավելության հասավ երեք սեթերից հետո՝ 6:0, 6:3, 6:4 հաշվով: Ուիմբլդոնն անցկացվում է 1877 թվականից: Մրցաշարի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 50 միլիոն ֆունտ, որից հաղթողներին բաժին կհասնի 2 միլիոն ֆունտը: Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղում ամենաշատ հաղթանակ տոնել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ), իսկ կանանց մենախաղում` Մարտինա Նավրատիլովան (9 անգամ): Ուիմբլդոնն անցկացվում է 5 ենթախմբով` տղամարդկանց մենախաղ, կանանց մենախաղ, տղամարդկանց զույգեր, կանանց զույգեր և միքս զույգեր:
    20:50
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գերմանիան մտադիր է աջակցել ՀՀ-ին գերմանական հնարավոր ներդրումների համար նախադրյալներ ստեղծելու գործում. Շուլցե
    Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն Հայաստանում հնարավոր է համարում գերմանական ներդրումները՝ մի շարք իրավական նախադրյալների ապահովման դեպքում, որոնց շատերի ուղղությամբ ՀՀ կառավարությունը այսօր լծված է. Գերմանիան մտադիր է և ուրախ կլինի աջակցել՝ ստեղծելու այդ նախադրյալները: Շուլցեն նման տեսակետ հայտնեց Երևանում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե գերմանացի գործարարների համար Հայաստանում ներդրումային ի՞նչ հնարավորություններ է տեսնում, արդյոք Հայաստանը հարմար միջավայր է գերմանական ներդրումների համար: Գերմանացի պաշտոնյան շատ կարևոր նախապայման համարեց բարձրակարգ մասնագետների առկայությունը: «Երկրորդը՝ այն իրավական նախադրյալները, որոնց այսօր լծված է ՀՀ կառավարությունը, պայքարը կոռուպցիայի դեմ, արդարադատության համակարգի բարեփոխումները, կայուն ժողովրդավարություն. սրանք այն երաշխիքներն են, որոնց պարագայում հնարավոր են գերմանական ներդրումներ: Գերմանական կողմը մտադիր է և ուրախ կլինի աջակցել ՀՀ կառավարությանը՝ ստեղծելու այս նախադրյալները»,-ասաց Շուլցեն:
    20:47
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ քրեական վարույթ է սկսվել՝ երկու հոդվածով
    ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության հիման վրա Ջհանգիրյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որի համաձայն՝ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։ Ջհանգիրյանը հանրայինի եթերում անձամբ խոստովանել է, որ բանակցություններ իսկապես վարել է Վարդազարյանի հետ՝ հրաժարական տալու համար։ Ավելին, հայտարարել է, ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այնքան էլ հեշտ գործ չէ ու ինքը նրա նկատմամբ հոգեբանական հնարքներ է կիրառել, «կուտ» տվել։ Աղմկահարույց ձայնագրությունից և առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե Գագիկ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ և ենթարկվել վիրահատության։ Ակնառու էր, որ Ջհանգիրյանը առողջական խնդիրների քողի ներքո պատրաստվում է հրաժարական տալ, իսկ այսօր արդեն պաշտոնապես հաստատվեց՝ Ջհանգիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրությունը, ինչպես «Փաստինֆո»-ին հայտնել էին դատախազությունից, ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում վեր է հանվել և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։ Ձայնագրության հրապարակումից 10 օր անց, ի վերջո, ՔԿ-ն հայտնեց, թե վարույթ են նախաձեռնել։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան նշել են, որ ՀՀ քննչական կոմիտեում Ռ. Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել է վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածի հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին) մասով և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ արդարադատության կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը կամ գործի քննությունը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի կամ ներկայացուցչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը)։
    20:39
    01.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Արմանի եղբայրը
    Այսօր ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Արման Վիգենի Ազատյանի եղբայրը՝ Արմանը։
    20:30
    01.07.22
    Ավելին