Լրահոս

2022-06-24
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ջո Բայդենը պատահաբար ցույց է տվել թուղթը, որի վրա քայլ առ քայլ գրված է եղել իր գործողությունների հերթականությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդիպման ժամանակ մամուլի հրահանգներով պատահաբար ցույց է տվել թուղթը, որի վրա քայլ առ քայլ գրված է եղել իր գործողությունների հերթականությունը: «Դա նման է Ալցհեյմերի հիվանդության՝ հիվանդների համար գրված հրահանգներին: Նրանք գրել են «դու», քանի որ Ջոն, հավանաբար, չի հիշում իր անունը», - սոցցանցերի օգտատերերից մեկն այսպես է մեկնաբանել նյութի բովանդակությունը։
    17:22
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ՌԴ Ռյազանի շրջանում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    ՌԴ Ռյազանի շրջանում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել Ինքնաթիռում եղել է ինը մարդ, նրանցից չորսը մահացել են, բժիշկները պայքարում են մյուսների կյանքի համար։ Ինքնաթիռը ընկել է բնակելի շենքերի մոտ՝ Միխայլովսկի մայրուղու տարածքում, մարգագետիններում։ Նախնական տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել շարժիչներից մեկի հանկարծակի բռնկման պատճառով։
    17:17
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում՝ հայտարարելով, թե հունիսի 24-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
    17:13
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնել Գլինկայի փողոցում տեղի ունեցած պայթյունից
    Հունիսի 24-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Դեռևս չբացահայտված հանգամանքներում ավտոտեխսպասարկման կետում կայանած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում տեղի է ունեցել պայթյուն։ Վարորդ Դ․ Հ․-ն և աշխատակիցներ Խ․ Ա․-ն, Ս․ Ի․-ն, Ա․ Խ․-ն և Մ․-ն տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։ Հրշեջ-փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
    17:11
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Սենեգալցի բլոգերը դարձել է ամենահայտնին Տիկտոկում
    Իտալիայում ապրող վիդեոբլոգեր Հաբի Լեյմն աշխարհի ամենահայտնի տիկտոկերն է դարձել՝ առաջ անցնելով ամերիկացի Չառլի Դամելիոյից։ Հաբի Լեյմիին հաջողվել է 142,6 միլիոն հետեւորդ հավաքել սրամիտ հոլովակների շնորհիվ, որոնցում նա «գաղնտազերծում» է հայտնի հնարքերը Տիկտոկից։ Հաբին պատահմամբ է հայտնի դարձել․ 2020թ․-ի գարնանը նա համավարակի պատճառով կորցրել է աշխատանքը ֆաբրիկայում։ Երիտասարդը ձանձրույթի պատճառով սկսել է կարճ հոլովակներ նկարահանել, որոնցում ծաղրում էր հայտնի, բայց նաեւ անօգուտ հնարքները։ Նա մի քանի ամսվա ընթացքում դարձել է TikTok-ի ամենահայտնի բլոգերներից մեկը․ այսօր նրա էջին բաժանորդագրված է 107 միլիոն մարդ։ Լեյմի հայտնությունը շատ իմաստներով ֆենոմենալ է․ նա պրոդյուսերների ու մարկետոլոգների թիմ չունի, երբեք գովազդի չի դիմել եւ արհեստականորեն հետեւորդների չի ավելացրել։
    17:05
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազում են
    ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 24-ին, կազմել է 408.56 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 2.24 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 430.54 դրամ (նվազել է 0.94 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 502.73 դրամ (աճել է 1.12 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.67 դրամ (նվազել է 0.07 դրամով):
    16:59
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Չեմ կարծում, որ մեզ ինչ-որ վատ բան է սպասվում․ Բերձորի քաղաքապետը՝ Ադրբեջանի կողմից կառուցվող նոր ճանապարհի և «Լաչինի միջանցքը» Ադրբեջանին հանձնելու մասին
    «Արցախգազի» կողմից Բերձորում ապամոտնաժվում են գազի խողովակները։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։ «Նոյեմբերի 9-ից սկսած Բերձորում գազ չենք ունեցել, այս պահին «Արցախգազի» կողմից Բերձորում ապամոտնաժվում են գազի խողովակները, մեր ունեցած տեղեկություններով այդ խողովակները տեղափոխվելու են Հին Շեն և Մեծ Շեն գյուղեր՝ գազաֆիկացման աշխատանքների համար»,- ասաց քաղաքապետը։ Անդրադառանալով Ադրբեջանի կողմից կառուցվող նոր ճանապարհի շինարարությանը և Բերձորի միջանցքը ադրբեջանցներին հանձնելու մասին խոսակցություններին, Նարեկ Ալեքսանյանը ասաց․ «Այդ խոսակցությունները ավելի շատ դրսում է, քան ներսում։ Ճանապարհը հիմա ինտենսիվ կերպով կառուցվում է, թե շահագործելուց հետո ինչ կլինի և ինչ նպատակով կշահագործվի, չեմ կարող ասել, այդ տեղեկությունները խոսակցությունների մակարդակով են, ամեն դեպքում Բերձորում և Աղավնոյում մարդիկ շարունակում են հանգիստ ապրել։ Որևէ ժամկետ չկա, որ դրանից հետո մարդիկ պետք է դուրս գան կամ այդ ժամկետից սկսած գործող ճանապարհը չի շահագործվելու որպես Արցախը Հայաստանին կապող ուղի։ Պետական գերատեսչությունների կողմից որևէ պաշտոնական հայտարարություն կամ տեղեկություն այս մասով ևս չկա»։ Հարցին՝ փաստորեն հայտնի չէ՝ նոր ճանապարհի շահագործումից հետո ինչ է սպասվում իրենց, Բերձորի քաղաքապետը պատասխանեց, որ ոչ։ «Չեմ կարծում, որ մեզ ինչ-որ վատ բան է սպասվում։ Եթե անգամ ստացվի այնպես, որ նոր ճանապարհը շահագործման հանձվի և դառնա որպես Արցախը Հայաստանին կապող ուղի, պետք է հասկանանք, թե ինչ է լինելու բնակչության ճակատագիրը, ինչ են անելու, որտեղ են տեղափոխվելու։ Ամեն դեպքում այս մասին որևէ խոսակցություն չկա, մարդիկ շարունակում են իրենց առօրյայով հանգիստ ապրել»,- ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։
    16:52
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Խճուղային հեծանվավազքի առաջնության չեմպիոնները հայտնի են
    Հայաստանի խճուղային հեծանվավազքի այս տարվա առաջնությանը մասնակցել է շուրջ 89 մարզիկ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: Նա նշեց, որ տղամարդկանց մեծահասակների պայքարում Էջմիածին-Ակնալիճ 14 կմ (անջատ մեկնարկ) տարածությունն առաջինը հաղթահարել է Ստեփան Գրիգորյանը, երիտասարդների մրցավազքում` Ալեքս Արամայիսյանը: Իսկ կանանց մեծահասակների պայքարում լավագույնը Սվետլանա Մկրտչյանն է: Խմբային մրցավազքում` 10 կմ, առաջինն են եզրագծին հասել Ստեփան Գրիգորյանը և Խաչիկ Շարյանը (երիտասարդներ): «2020 թվականից հետո, որն ամբողջապես կորսված էր, մենք նոր ենք կրկին թափ հավաքում: Այժմ հեռանկարային պատանիներ և երիտասարդներ ունենք, սակայն իրատես լինելով՝ 2024 թվականի Օլիմպիական խաղերի մասնակցության մասին չենք էլ մտածում»,-ասաց Գյոզալյանը: Հաջորդիվ հեծանվորդները ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում և կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնությանը և պատանեկան օլիմպիական փառատոնին:
    16:46
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անձի առևանգում՝ պարտքի դիմաց
    Անձի առևանգում՝ պարտքի դիմաց
    16:40
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ
    Մայրաքաղաքում այսօր, հունիսի 25-ին և 26-ին՝ կեսօրից հետո և գիշերը, 27-29-ը երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ: Մարզերում այսօր, հունիսի 27-29-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 25-ի և 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ։
    16:34
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ձերբակալվել է Թուրքիայում անտառային հրդեհի հեղինակը
    Թուրքիայի հարավային Մուղլա նահանգի Մարմարիս զբոսաշրջային բնակավայրի մոտակայքում բռնկված ուժգին անտառային հրդեհների պատճառը հայտնի է դարձել: Ուշագրավ է, որ հրդեհների բռնկման պատճառը դիտավորյալ հրկիզումն է, սակայն առավել ուշագրավ են հրկիզման դրդապատճառները:Հայտնում է «Ermenihaber.am»-ը: Թուրքական մամուլի հաղորդմամբ արդեն ձերբակալվել է հրկիզումն իրականացրած անձը, որ նաև ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Պարզվել է, որ թուրքիայի քաղաքացի Ս.Ա-.ն անտառը հրկիզել է այն պատճառով, որ իր ընտանիքը մտափոխվել ու հրաժարվել է հատկացնել իրեն խոստացված հողատարածքը: Հողակտորից զրկված Թուրքիայի քաղաքացին ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ վերցրել է մի քանի շիշ բենզին, գնացել անտառ և հրկիզել անտառը: Ըստ նրա տված ցուցմունքի՝ նա մտադիր էր անտառը հրկիզելուց հետո իրեն էլ նետել կրակի մեջ և ինքնահրկիզվել, սակայն հետո մտափոխվել է և ինքնահրկիզման քայլին չի դիմել, քանի որ իր խոսքերով քաջությունը չի հերիքել:
    16:24
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Կիևը Ուկրաինայի զինված ուժերին հրամայել է հեռանալ Սևերոդոնեցկից
    Ուկրաինական զորքերը հրաման են ստացել նահանջել Սևերոդոնեցկից նոր դիրքեր՝ ասել է Կիևի նշանակած Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Պաշտոնյան նշել է, որ այդ քայլին են դիմել՝ ուկրաինական զինվորականների շրջանում զոհերի թվի աճը կանխելու համար։ Նա հավելել է, որ Սևերոդոնեցկի ենթակառուցվածքն ամբողջությամբ ավերված է, վնասվել է տների 80-90%-ը։
    16:20
    24.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մտահոգված է Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու ԱՄՆ որոշումից
    Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մտահոգված է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրմամբ: «Չնայած Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիային՝ նախագահ Ջո Բայդենը կրկին հրաժարվել է 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից և ճանապարհ բացել Ալիևի հակահայկական ու կոռումպացված ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրման համար»,- կարդում ենք հանձնախմբի տարածած հաղորդագրությունում:
    16:16
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանները բացահայտել են Արշակունյաց պողոտայում սպանության փորձը
    Հունիսի 22-ին Շենգավիթի ոստիկանները Մասիսի գործընկերներից ստացան հեռախոսագիր, որ ժամը 20.10-ին որովայնի վնասվածքներով «Մասիս» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Մասիս քաղաքի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ: Մեկնած օպերատիվ խմբերը պարզեցին, որ ժամը 19.30-ին մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում տուժածին հրազենից կրակել էր անհայտ անձը: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ` սպանության փորձի հատկանիշներով: Տեղում իրականացվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կատարվեցին քննչական գործողություններ։ Ժամեր անց քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում կասկածվողի ինքնության մասին տվյալներ ստացան: Երևանի քաղաքի վարչության ու Շենգավիթի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Ներքին Շենգավիթի բնակիչ, 32-ամյա տղամարդը կարճ ժամանակում հայտնաբերվեց մայրաքաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցում, բերման ենթարկվեց Շենգավիթի բաժին, ներկայացվեց քննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի հանգամանքներն ու շարժառիթը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
    16:13
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Անջելինա Ջոլին, հոլիվուդյան աստղի մասնակցությամբ, Հռոմում ֆիլմ է նկարահանում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Daily Mail-ը հայտնում է, որ Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին Հռոմում նկարահանում է նոր «Առանց արյուն» ֆիլմը։ Ֆիլմում նկարահանվում է հոլիվուդյան աստղ Սալմա Հայեքը:  Ֆիլմը պատմում է  պատերազմի տառապանքները կրած աղջկա դեգերումների մասին:  
    16:09
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Յուրի Շատունովին նախքան հուղարկավորելը կդիակիզեն
    ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռուսական Ласковый май խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովին կդիակիզեն և հունիսի 28-ին կհուղարկավորեն Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը։ Ավելի վաղ արտիստի մամուլի քարտուղար Արկադի Կուդրյաշովը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ հուղարկավորության օրը կախված կլինի Շատունովի կնոջ ժամանմանումից. նա ներկայում գտնվում է Գերմանիայում։
    16:05
    24.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Պայթուցիկ սարք է գործի դրվել մեքենայում. Փարաքարի 35-ամյա բնակիչը մահացել է
    Փարաքար համայնքում 35-ամյա քաղաքացու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ աշխատում է Քննչական կոմիտեն: Հարուցվել է քրեական գործ այն բանից հետո, երբ հինգշաբթի կեսօրին Փարաքարի Գետափի փողոցում ավտոմեքենա է պայթել: Պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 35-ամյա տղամարդուն կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս պատկանող «Վազ 2121 Նիվայի» վրա նախօրոք տեղադրել է պայթուցիկ սարք: Հինգշաբթի, երբ 35-ամյա տղամարդը եղել է իր մեքենայի մեջ, պայթուցիկ սարքը գործի է դրվել: Տղամարդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել:
    16:03
    24.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Լավրորվին Բայրամովը գանգատվել է Հայաստանից. ձգձգվու՞մ է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
    Բաքվում Ռուսաստանի գլխավոր դիվանագետի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարը մեղադրել է Հայաստանին՝ հարաբերությունների կարգավորման գործընթացը արհեստականորեն ձգձգելու համար: Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ Բաքուն ուզում է, որ կոնֆլիկտը անցյալում մնա ու դրա համար կարևորում է հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը:
    16:00
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչու է ոչ մի պաշտոն չունեցող Աննա Հակոբյանը պատրաստվում մեկնել Նիցցա
    Վարչապետի կին Աննա Հակոբյանը այս շաբաթվա վերջին պատրաստվում է մեկնել Ֆրանսիայի Նիցցա քաղաք։ Աննա Հակոբյանը Ֆրանսիա է մեկնելու Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ, որը մասնակցելու է Նիցցայի Պարսամյան վարժարանի հիմնադրման 35-ամյակի արարողություններին։ Հանձնակատարի գրասենյակից հաստատեցին լուրը, իսկ հարցին, թե պետական պաշտոնյա չհամարվող Աննա Հակոբյանը ինչո՞ւ է քաղաքացիների ֆինանսներով Սինանյանի հետ Նիցցա մեկնում, կարճ ասած՝ որպես ի՞նչ է գնում, գրասենյակից պատասխանեցին․ «Պարոն Սինանյանը համայնքից հրավեր է ստացել։ Տիկին Հակոբյանը ևս հրավիրվել է Նիցցայի հայ համայնքի կողմից»։ Գրասենյակից հորդորեցին Հակոբյանի հանդիպումների մասին ճշգրտումներ անել իր արարողակարգից: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ վարչապետի կինը պետական այցերի ընթացքում ուղեկցում է պաշտոնյաներին, Փաշինյանն էլ սովորություն ուներ կնոջը հետը արտասահման տանելու, երբ պաշտոնական այցերի էր մեկնում, իսկ դա արդարացնում էր նրանով, որ ինքնաթիռը, մեկ է, թռչելու է, Աննա Հակոբյանն էլ թող գնա, աշխարհ տեսնի։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/06/24/47265?fbclid=IwAR2lbBmNKN3FjV9y9UUlmP8FYE95hTMij8oNG2i7x-g7N95yAynp4dwuntk
    15:55
    24.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հյուրանոցի առջև մեռած են գտել ֆրանսիացի ձեռնարկատեր և միլիոնատեր Ստեֆան Էյմերին
    Ֆրանսիացի ձեռնարկատեր եւ միլիոնատեր Ստեֆան Էյմերը, որը 167-րդ տեղն Է զբաղեցնում երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակում, մեռած են գտել Փարիզում, հյուրանոցի առջեւ. ենթադրվում Է, որ նա ինքնասպանություն Է գործել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների: «Ստեֆան Էյմերին, որը Biogroup բժշկական լաբորատորիաների խոշորագույն ցանցի ղեկավարն Է, մեռած գտել են Փարիզում. նա 52 տարեկան Էր: Նրան հունիսի 22-ին հայտնաբերել են փարիզյան հյուրանոցի առջեւ. ենթադրվում Է, որ նա ինքնասպանություն Է գործել»,-գործակալությունը մեջբերում Է աղբյուրի խոսքը: 2021 թվականին Challenges տնտեսական հանդեսը Էյմերին դրել Է Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանց ցուցակի 167-րդ հորիզոնականում: Նրա կարողությունը գնահատվում Է 600 միլիոն եվրո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    15:47
    24.06.22
    Ավելին