Լրահոս
2022-06-24
-
Կրթություն և գիտությունԱրցախում ավարտվել է միասնական քննությունների հիմնական փուլըԱրցախում ավարտվել է միասնական քննությունների հիմնական փուլը: Այսօր՝ հունիսի 24-ին, երկու քննական կենտրոններում քննություններ են անցկացվել «Ռուսաց լեզու» և «Քիմիա» առարկաներից: «Ռուսաց լեզվից» քննությանը մասնակցության հայտ էր ներկայացրել 20, «Քիմիայից»՝ 57 դիմորդ:Ավելին23:4024.06.22 -
ՀայաստանՀույն պատգամավորներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանի պատգամավորները հունիսի 24-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին: Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին նրանք գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:Ավելին23:2524.06.22 -
ԱշխարհՖրանսիական Նիսի բնակիչները դեմ են իրենց քաղաքում «Ֆորմուլա-1»-ի անցկացմանըՖրանսիական Նիսի բնակիչներից կազմված ընդդիմադիր խումբը հայտարարություն է տարածել՝ դժգոհություն արտահայտելով իրենց քաղաքում «Ֆորմուլա-1»-ի Գրան պրիի հնարավոր անցկացման վերաբերյալ։ Բնակիչները համարում են, որ մրցարշավի կազմակերպումը պետական փողերի անտեղի վատնում է, նաև այն կարող է հանգեցնել բնապահպանական խնդիրների։Ավելին23:0524.06.22 -
ՏարածաշրջանԹուրքիայում կարող է մահապատիժ նշանակվել անտառների հրկիզման համարGaming Deputy լրատվականը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է անտառներ հրկիզելու համար նախատեսված պատժի հարցը քննարկելու անհրաժեշտության մասին եւ հավելել, որ հնարավոր է մահապատիժը վերադարձվի դատական համակարգ:Ավելին22:5124.06.22 -
Գումարտակային մարտավարական զորավարժությունՀունիսի 24-ին N զորամասի զորավարժարաններից մեկում անցկացվել է գումարտակային ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Հրաձգային և հետախուզական ստորաբաժանումների ներգրավմամբ իրականացվել են պայմանական հակառակորդի կրակակետերի ոչնչացման և զբաղեցրած դիրքերի բարելավման գործողություններ։Ավելին22:3624.06.22 -
ՀասարակականԵրևան-Երասխ ճանապարհին մեքենան ընկել է ձորը. կա տուժածՀունիսի 24-ին, ժամը 17:59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում ավտոմեքենան ընկել է ձորը․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 77-րդ կմ-ին՝ կամրջի մոտակայքում, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը (մոտ 50 մ): Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդին, ուղևորներ Ս․ (ծնված 1996 թ.), Ա․ (ծնված 2016 թ.) և Մ․ (ծնված 2019 թ.) Ս․-երին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Արարատի հիվանդանոց» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:Ավելին22:2724.06.22 -
ՀասարակականՄահացել է Մխիթար Զաքարյանի 18-ամյա եղբորորդինԵրեկ գիշեր ողբերգական վթարից մահացել է ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի 18-ամյա եղբորորդին: Խմբակցության պատգամավորները վաղը մեկնում են Մեղրի` հոգեհանգստի արարողությանը մասնակցելու:Ավելին22:2024.06.22 -
Հասարակական«ԱՅԳ» ռեստորանում առաջացած կրակի դեմ պայքարել է հրշեջների 3 մարտական հաշվարկԱյսօր՝ հունիսի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:40–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կատավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղի թիվ 6 հասցեում գործող «ԱՅԳ» ռեստորանային համալիրի տանիքում: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/24/1216431/Ավելին22:1024.06.22 -
ՄշակույթՀայկական մանրանկարները՝ ավանգարդ նկարներով. ցուցահանդես՝ խոնարհված եկեղեցումԱյսօր ֆրանսահայ նկարչուհի Նունե Վարդանյանի գործերի բացառիկ ցուցադրությունն է եղել Ավանի խոնարհված Կաթողիկե եկեղեցում: Գեղանկարիչը փորձել է հայկական մանրանկարները ավանգարդ ոճով ներկայացնել:Ավելին22:0024.06.22 -
Արտաքին քաղաքականությունԲրիտանիան Պուտինին սովը «զինելու» համար է մեղադրում, Մոսկվան երաշխավորում է ուկրաինական ցորենի արտահանումըԱրևմուտքը մեղադրում է Ռուսաստանին աշխարհում պարենային չգնաժամը խորացնելու համար: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն է ասել, որ Մոսկվան թույլ չի տալիս Ուկրաինայից 20 մլն տոննա հացահատիկ արտահանել: Արևմուտքը Ուկրաինայից հացահատիկը դուրս բերելու համար անվտանգության երաշխիքներ է պահանջում Ռուսաստանից այն դեպքում, երբ միջազգային որոշ լրատվամիջոցների պնդմամբ՝ Կիևը ռազմական գործողությունների ավարտից հետո միայն համաձայնություն կտա Ուկրաինայից հացահատիկ դուրս հանելուն:Ավելին21:5024.06.22 -
ՍպորտՄարադոնայի 8 բժիշկները մեղադրվում են անուղղակի կերպով սպանության մեջԳերմանական DW-ն հայտնում է, որ Լեգենդար Դիեգո Մարադոնային բուժած 8 բժիշկները կկանգնեն Արգենտինայի դատարանի առջև: Նրանք մեղադրվում են անփութության համար, որը հանգեցրել է մահվան: Հիշեցնենք՝ Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին 60 տարեկանում։Ավելին21:3424.06.22 -
ՀասարակականՈչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կխստացվենԵրևանյան լճի մաքրման աշխատանքներին զուգահեռ լճի վրա տեղադրվել է աղբաորսիչ ցանց, ինչը հնարավորություն է տալիս մաքրել կոշտ աղբը. շուտով կտեղադրվեն եւս մի քանիսը, գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ «Խնդրում և հորդորում եմ պատասխանատու լինել մեր շրջակա միջավայրի մաքրության նկատմամբ և աղբը թափել միայն սահմանված վայրերում։ Հ․Գ․ Վերջին օրերին համացանցում լայն տարածում ստացած տեսահոլովակի գործողության հասցեն հայտնաբերվել է և կենցաղային աղբը մոտակա ջրատարը թափող քաղաքացու նկատմամբ կազմվել է արձանագրություն: Այս պահին իմ նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական փոփոխություն, համաձայն որի` ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կխստացվեն»,- գրել է նա։Ավելին21:2924.06.22 -
ՀասարակականԵրևանում սրճարանի 21-ամյա մատուցողուհին դանակահարել է 30-ամյա կնոջըShamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունիսի 23-ին Երևանում տեղի ունեցած դանակահարության փաստով: Այդ օրը՝ ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկներ Դավիթ Ղազարյանն ու Հենրիկ Սալոյանը ծառայություն կատարելիս են լինում, երբ Արամի փողոցում նկատում են, որ անօգնական մի կին ընկած է գետնին և արնաքամում է: Պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայով նրան տեղափոխում են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Արդեն տեղում բժիշկները արագ վիրավորին տեղափոխում են վիրահատարան ու փրկում նրա կյանքը: Ոստիկանները պարզում են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Վարդուհի Ռ.-ն է, իսկ նրան նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում դանակահարել է իր հետ վիճաբանության մեջ մտած Երևանի բնակիչ, 21-ամյա Սվետլանա Ղ.-ն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը աշխատում է Երևանում գործող «Էվ Դրինգ Հաուս» սրճարանում՝ որպես մատուցող: Վերջինս ձերբակալվել է:Ավելին21:2224.06.22 -
ՔաղաքականԱՄՆ-ը կօգնի Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է. ԲլինկենՄիացյալ Նահանգները կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հունիսի 24-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ «Մենք աջակցություն ենք ցուցաբերում Ուկրաինային, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել: Մենք կշարունակենք դա անել այնքան ժամանակ, որքան կպահանջվի», - ասել է Բլինկենը:Ավելին21:1724.06.22 -
ՔաղաքականՕգոստոսին կկայանա ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը. Պապիկյանը մասնակցել է ԱՊՀ ՊՆ-ների ղեկավարների նիստինՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 24-ին Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, քննարկվել է օրակարգում ընդգրկված 20-ից ավելի հարց, այդ թվում՝ միջազգային ռազմաքաղաքական զարգացումները և աճող վտանգներն ու մարտահրավերները ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգային միջավայրի համար։ Նիստի մասնակիցները քննարկել են նաև մարդասիրական ականազերծման ինժեներական համատեղ ստորաբաժանում ձևավորելու, ռազմակրթական ոլորտում համագործակցության խորացման, ԱՊՀ մասնակից պետությունների ԶՈՒ կապի, ինչպես նաև ՀՕՊ միասնական համակարգերի ձևավորման համար անհրաժեշտ իրավական և կազմակերպչական աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։ Ըստ աղբյուրի՝ համաձայնեցվել է նաև խորհրդի 2023 թվականի գործունեության ծրագիրը։ Նիստի արդյունքներով ստորագրվել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի բոլոր որոշումները, ինչպես նաև ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի 30-ամյակին նվիրված համատեղ հայտարարությունը: «Հաշվի առնելով հայ-ռուսական ռազմական համագործակցության հագեցած օրակարգը և հարաբերությունների դաշնակցային բնույթը, լրացուցիչ պայմանավորվածություն է ձեռք բերվել օգոստոսին Մոսկվայում կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հանդիպումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:Ավելին21:1224.06.22 -
Արտաքին քաղաքականությունՈւկրաինայում խաղաղ կարգավորման հարցը կքննարկվի G7-ի հետ հանդիպմանը. ԲլինքենG7 երկրների գագաթնաժողովում, որը տեղի կունենա հունիսի 26-28-ը Գերմանիայում, նախատեսված է քննարկել նաև Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության հետևանքներն ու հակամարտության դիվանագիտական կարգավորման հնարավորությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա հավելել է, որ բացի ուկրաինական ճգնաժամից՝ աշխարհը բախվում է այլ գլոբալ մարտահրավերների՝ COVID-19-ի հետևանքներին և կլիմայի փոփոխությանը, որն էլ, նրա կարծիքով, հանգեցրել է պարենային խնդիրների ու անվտանգության ճգնաժամի։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ էր արել G7-ին և ՆԱՏՕ-ին՝ չխրախուսել «վատ խաղաղությունն» Ուկրաինայում և Ռուսաստանին տարածքային զիջումները։Ավելին21:0824.06.22 -
Կոտայքի մարզում մայիսին գրանցվել է 148 ծնունդԿոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի մայիս ամսվա ընթացքում ծնվել է 148 երեխա (որից 1-ը զույգ)՝ 85 տղա և 63 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների․ Չարենցավանի ծննդատուն՝ 8 երեխա Նաիրիի ծննդատուն՝ 8 երեխա Աբովյանի ծննդատուն՝ 62 երեխա Հրազդանի ծննդատուն՝ 69 երեխա (որից 1-ը զույգ):Ավելին21:0324.06.22 -
ՍպորտԱրցախցի սամբիստները 3 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱրցախցի սամբիստները երեք բրոնզե մեդալ են նվաճել Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարում։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Ատիրաու քաղաքում տեղի ունեցած մրցումներին մարզիչ Ազատ Անդրյանի գլխավորությամբ մասնակցել է նաև Արցախի Հանրապետության թիմը։ Բրոնզե մրցանակակիր են դարձել Ալեքս Խաչատուրյանը, Վիկտոր Բալայանն ու Ալեքս Բալայանը։Ավելին20:5824.06.22 -
ԱշխարհԻսրայելցի ոստիկանների կրակից սպանվել է պաղեստինցի լրագրողըՄԱԿ-ի անցկացրած քննության արդյունքում պարզվել է, որ «Ալ Ջազիրա»-ի լրագրող Շիրին Աբու Աքլեն մահացել է իսրայելական ոստիկանության կիրառած հրազենից։ Այս մասին հայտնում է The Independent-ը։ «Ըստ մեր հավաքած փաստերի՝ կրակոցները, որոնցից մահացել է Աբու Աքլեն, և վիրավորվել նրա գործընկեր Ալի Սամմուդին, արձակել են Իսրայելի անվտանգության ուժերը: Դա զինված պաղեստինցիների անկանխատեսելի կրակոցների արդյունք չէ»,- Al Jazeera-ն մեջբերում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչ Ռավինա Շամդասանիի խոսքերը: Ավելին՝ կրակոցները շարունակվել են նույնիսկ անզեն տղամարդու վրա, որը փորձել է օգնել Աբու Աքլեին, ինչպես նաև մեկ այլ լրագրողի վրա, որը թաքնվել է ծառի հետևում: Պաղեստինցի հայտնի լրագրող Շիրին Աբու Աքլեն սպանվել է Հորդանան գետի Արևմտյան ափի Ջենին քաղաքում իսրայելական բանակի գործողությունը լուսաբանելիս:Ավելին20:5524.06.22