Լրահոս
2022-06-22
-
ԱռողջապահականՈ՞ր ըմպելիքներն են օգնում կանխել թրոմբոզըԿակաո Մանկության տարիների սիրելի ընպելիքը շատ օգտակար է մեծահասակների համար։ Օրինակ, հակաօքսիդանտների առատության շնորհիվ կակաոն օգնում է նվազեցնել ոչ միայն խոլեստերինի մակարդակը, այլեւ ջրիկացնում է արյունը։ Բայց սա դեռ ամենը չէ։ Կակաոն բարելավում է ուղեղի աշխատանքը, քանի որ սննդային միացությունների հետ թթվածինն արագ հասնում է նեյրոններին, ցուցաբերում է հակաշաքարախտային եւ հակաբակտերիալ ազդեցություն, կանխում է թրոմբոզի ձեւավորումը, օգնում է բարձր ճնշման դեպքում, պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիումի տարրեր, որոնք օգտակար են սրտանոթային համակարգի համար։ Կանաչ թեյ Կանաչ թեյը պարունակում է հակաօքսիդիչ միացությունների լայն տեսականի։ Դրանք իջեցնում են քաղցկեղի առաջացման ռիսկը, նվազեցնում են օրգանիզմի բորբոքումները եւ պահպանում են անոթների նորմալ վիճակը։ Սեւ հաղարջի թուրմ Այս մրգի տերեւները պարունակում են սալիցատներ, իսկ սեւ հաղարջի տերեւների թուրմը նպաստում է արյան ջրիկացմանը եւ պաշտպանում է թրոմբի առաջացումից։ Մասուրի հատապտուղների թուրմ Սկզբի համար անհրաժեշտ է խառնել մասուրի պտուղները, դրանք լցնել թերմոսի մեջ, ապա ավելացնել տաք ջուր, թողնել 12 ժամ: Մասուրի մեջ պարունակվող օգտակար նյութերը դրանից հրաշալի իմունոստիմուլյատիվ, մանրէասպան, հակաբորբոքային միջոց են դարձնում:Ավելին17:1222.06.22 -
Հայաստան«Հայաստանը փորձադաշտ չէ». բողոքի ակցիա՝ ընդդեմ բիոլաբորատորիաների«Հայաստանը փորձադաշտ չէ» կարգախոսով «Ազատագրական» շարժման մասնակիցները բողոքի ակցիա են արել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մոտ: Նրանց պնդմամբ՝ առողջապահական այդ կառույցը վերահսկում է Հայաստանում գործող ամերիկյան 8 բիոլաբորատորիաները, որոնց հետևում, ըստ ցուցարարների, կանգնած են Փաշինյանն ու իր թիմը:Ավելին17:0622.06.22 -
ԱռողջապահականՀայտնի է Պարկինսոնի հիվանդության անսպասելի ախտանիշըՊարկինսոնի հիվանդության որոշ նշաններ դժվար է նկատել կամ սկզբում դրանք կարող են հազիվ ընկալելի լինել: Այնուամենայնիվ, կան որոշ նշաններ, որոնք կարող են դրսեւորվել շարժման ընթացքում: Կան բուժման մի քանի ձեւեր, որոնք կարող են հեշտացնել կյանքը Պարկինսոնի հիվանդության դեպքում եւ օգնել ամեն օր հաղթահարել ախտանիշները, բացատրում է Անգլիայի առողջապահության Ազգային ծառայությունը: «Պարկինսոնի հիվանդությունը մի վիճակ է, երբ ուղեղի մասերը երկար տարիների ընթացքում աստիճանաբար վնասվում են: Պետք է դիմել բուժուղ բժշկին, եթե մտահոգություն կա, որ Պարկինսոնի հիվանդության ախտանիշներ կարող է ունենաք: Պարկինսոնի հիվանդությունը զարգանում է, երբ ուղեղի բջիջները դադարում են պատշաճ կերպով աշխատել եւ ժամանակի ընթացքում կորչում են: Ուղեղի այս բջիջները դոֆամին կոչվող քիմիական նյութ են արտադրում: Ախտանիշները սկսում են ի հայտ գալ, երբ ուղեղը չի կարող արտադրել դոֆամին, որպեսզի պատշաճ կերպով վերահսկի շարժումները: Պարկինսոնի հիվանդության հիմնական ախտանշաններն են դողը (սարսուռը), դանդաղ շարժումները եւ կաշկանդվածությունը։ Պարկինսոնի հիմնադրամը նշում է, որ որոշ ախտանիշներ, ինչպիսիք են հոտի կորուստը, փորկապությունը, դեպրեսիան եւ քնի խանգարումը, կարող են հայտնվել ախտորոշումից տարիներ առաջ: Մայոյի կլինիկան պնդում է, որ ողնաշարի եւ հավասարակշռության խախտումը Պարկինսոնի հիվանդության հնարավոր նշան են: Պարկինսոնի հիվանդության հետեւանքով ողնաշարը կարող է թեքվել, կամ հավասարակշռության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ: Պարկինսոնի հիվանդությունն ազդում է ավտոմատ գործողությունների վերահսկման վրա, ուստի ողնաշարի փոփոխությունները կարող են տեղի ունենալ առանց ուղեղի ինքնաբերաբար հիշեցման, որ անհրաժեշտ է ուղիղ կանգնել, ասում են մասնագետները:Ավելին17:0022.06.22 -
ԱշխարհՆեյմարի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել ԲրազիլիայումESPN-ը հայտնում է, որ Փարիզյան ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Բրազիլիայում։ Նեյմարը Cessna 680 Citation ինքնաթիռով Լաս Վեգասից Սան Պաուլո էր թռչում: Սակայն տեխնիկական խնդիրների պատճառով օդանավը հարկադրված է եղել արտակարգ վայրէջք կատարել Բրազիլիայի հյուսիսում գտնվող Բոա Վիստա քաղաքի օդանավակայանում։Ավելին16:5522.06.22 -
Սպորտ«Բարսելոնան» 50 միլիոն եվրո է վճարելու Լևանդովսկու համարAS-ը հաղորդում է, որ Բարսելոնան» ընդունել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» պայմանները և պարտավորվել է 50 միլիոն եվրո վճարել 33-ամյա Ռոբերտ Լևանդովսկու համար։ Կատալոնական ակումբը հույս ուներ լեհ խաղացողին գնել 30-35 միլիոն եվրոյով։Ավելին16:5022.06.22 -
ՏարածաշրջանԸնդդիմադիր գործիչը դատվել է Էրդողանին վիրավորելու մեղադրանքովԹուրքական դատարանը ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-CHP) նախկին պատգամավոր Սըրրը Սյուրեյյա Օնդերին 10 ամսվա ազատազրկման է դատապարտվել հանրապետության նախագահին վիրավորելու մեղադրանքով: Այդ մասին հայտնում է ermenihaber-ը։ Մեղադրանքի հիմքը եղել է 2016-ին մեկ այլ գործով որպես մեղադրյալ ներգրավված Օնդերի՝ ցուցմունքի ժամանակ արած «Լիքը բիծ ունեցող քաղաքական անցյալով Էրդողանն է հրամայել» արտահայտությունը: Մեղադրող դատախազն Օնդերի այս հայտարարությունը որակել էր որպես նախագահի հասցեին վիրավորանք ու պահանջել դատապարտել հենց այդ հոդվածով։ Նախկին պատգամավորի համար պահանջվել էր 1-ից 5 տարվա ազատազրկում: Դատարանի որոշումը կարդացող դատավորը, նշելով, որ «բիծ» բառը վիրավորանք է պարունակում, հայտարարել է, որ Օնդերը դատապարտվում է 10 ամսվա ազատազրկման: Միաժամանակ դատարանը հետաձգել է պատժի կիրառումը՝ նշանակելով 5 տարվա պայմանական ազատության շրջան: Քրդամետ կուսակցության նախկին պատգամավորի դատապաշտպանը հայտարարել է, որ որոշումը հակասում է օրենքներին՝ տեղեկացնելով, որ վճիռը բողոքարկելու են բարձր դատարաններում:Ավելին16:4522.06.22 -
ՀասարակականՏեղի է ունեցել կրակոցներից սպանված Համիկ Միքայելյանի և Տիգրան Հարությունյանի հուղարկավորությունըԱպարան համայնքում այսօր՝ հունիսի 22-ին, հուղարկավորել են երեք օր առաջ հնչած կրակոցներից սպանված 27-ամյա Համիկ Միքայելյանին և Տիգրան Հարությունյանին։ Այս մասին տեղեկացանք Ապարանի համայնքապետարանից։ Նշենք, որ արյունալի դեպքից հետո Ապարանում և հարակից համայնքներում ոստիկանական ուժեղացված ծառայություն է իրականացվում։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ մարզում վենդետայի վտանգ կա․ զոհերի հարազատներին հանգիստ չի տալիս հանցագործների պահվածքը։ Սպանված տղաներն ամուսնացած չէին։ Համիկն աշխատում էր ՊՆ զորամասերից մեկում։ Տիգրան Հարությունյանը աշխատում էր Ապարանի «Գնթունիք» սննդի կենտրոնում: Նա Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի բարեկամն է:Ավելին16:4022.06.22 -
ՔաղաքականԵրկու նախարար փոխվեց, երրորդը պաշտոնավարում է, սակայն Սևանի ափամերձ համայնքների բնակիչների կարևոր խնդիրը չի լուծվում․ ԹովմասյանԵրկու նախարար փոխվեց, երրորդը պաշտոնավարում է, սակայն Սևանի ափամերձ համայնքների բնակիչների կարևոր խնդիրը չի լուծվում. Գեղարքունիքից ստացված նոր ահազանգի հետքերով.. Դեռ 2019 թվականի սեպտեմբերին ԱԺ - Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ներկայացրել էի Սևանի ափամերձ համայնքների բնակիչներին պատկանող և նրանց կողմից տարիներ շարունակ օգտագործվող հողերի սեփականության վկայականների ձեռքբերման խնդիրների վերաբերյալ կարևոր հարցը՝ մասնավորապես Կարճաղբյուր, Ծովակ և Նորակերտ համայնքների բնակիչների սեփականության վկայագրերի ձեռքբերման մասին։ Ի պատասխան՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ ուսումնասիրություն է իրականացվել, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով աշխատանքները չեն ավարտվել։ Այնուհետև նախարարը բանավոր զրույցի ժամանակ հավաստիացրեց, որ խնդիրն առաջիկայում կկարգավորվի։ Նախարարի խոստումից մոտ 1 տարի անցավ, սակայն, ցավոք, չունեցանք սպասված լուծումը։ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից Էրիկ Գրիգորյանի ազատումից հետո Շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ Վահե Ջիլավյանին ուղղեցի հերթական գրությունը։ Արդեն նախարար նշանակված Ռոմանոս Պետրոսյանից ստացա պատասխան, համաձայն որի համապատասխան նախագիծը հանվել է շրջանառությունից։ Միաժամանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտնեց, որ համապատասխան ֆինանսական միջոցների առկայության և համայնքի կողմից սեփական միջոցների հաշվին անհրաժեշտ չափագրման աշխատանքներ իրականացնելու դեպքում նախարարության կողմից հարցը սահմանված կարգով կներկայացվի Կառավարության քննարկմանը։ Անցավ ևս մոտ 2 տարի, սակայն Գեղարքունիքի բնակիչների բարձրացրած խնդիրը կրկին չլուծվեց։ Գեղարքունիքի մարզից հերթական ահազանգից տեղեկացա, որ մարդիկ վրդովված են, պահանջում են Կառավարությունից հրատապ լուծում։ Եվ օրերս կրկին պաշտոնական գրությամբ դիմեցի ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին։ Ներկայացնելով այս ողջ գործընթացը՝ համապատասխան հարցեր ուղղեցի նախարարին՝ խնդրի լուծման ընթացքի վերաբերյալ։ Միաժամանակ առաջարկեցի դիտարկել համապատասխան նախագիծը Կառավարության քննարկմանը ներկայացնելու հարցը, որի լուծմանը տարիներ շարունակ սպասում են Գեղարքունիքի մարզի շահագրգիռ քաղաքացիները։ Ի պատասխան՝ նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացնում է, որ «Սևան» ազգային պարկի և համայնքների միջև առկա սահմանային անճշտություններն ու խնդրահարույց հարցերը բազմաթիվ են և դրանց համապարփակ լուծում տալու նպատակով «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման աշխատանքները: Ներկայումս կազմվել է կառավարման պլանի տեխնիկական առաջադրանքը, աշխատանքներն ընթացքի մեջ են: Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Ծովակ և Նորակերտ համայնքների սահմանների ճշգրտման հարցը ևս նախատեսվում է դիտարկել կառավարման պլանի մշակման շրջանակներում: Ստացվում է ՝ նշված ժամանակահատվածում Շրջակա միջավայրի երկու նախարարներ փոխվեցին, այժմ էլ պաշտոնավարում է նախարար Հակոբ Սիմիդյանը, սակայն գոնե այս ողջ ՝ շուրջ 3 տարիների ընթացքում Կառավարությունը չի լուծում մարդկանց համար այս կարևոր հարցը։ Շարունակելու եմ հետևողական լինել և իրականացնել իմ լիազորություններից բխող բոլոր անհրաժեշտ քայլերը։Ավելին16:3522.06.22 -
Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ կնոջ անունըUnilad-ը հայտնում է, որ Լոնդոնում կոսմետոլոգիայի եւ դեմքի պլաստիկ վիրահատության կենտրոնը նշել է աշխարհի ամենագեղեցիկ կնոջ անունը։ Ըստ հետազոտության արդյունքների՝ աշխարհի ամենագեղեցիկ կին է ճանաչվել ամերիկացի դերասանուհի Էմբեր Հերդը։ Վերջինս իդեալական համամասնություն ունի, ներառյալ աչքերը, քիթը, շուրթերը, կզակն ու դեմքի ընդհանուր ձեւը։Ավելին16:3022.06.22 -
ԻրավականՎաղարշապատի ոստիկանները հրացան ու թմրամիջոց են հայտնաբերելՈստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշմամբ, հունիսի 18-ին խուզարկվել են Էջմիածին քաղաքի 48-ամյա բնակչի տունն ու կից օժանդակ կառույցները: Հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ, հրացան, 12 մմ տրամաչափի 24 փամփուշտ, ինչպես նաև կանեփի թփեր։ Տանտերն իրավապահներին հայտնել է, որ կանեփը ինքն է աճեցրել անձնական օգտագործման համար։ Նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է։Ավելին16:2922.06.22 -
ԱռողջապահականՈրքա՞ն սնունդ է պետք միանգամից ուտելՊարտադիր չէ խիստ սննդակարգի հետեւել եւ միայն բրոկկոլի ուտել. հերիք է ինքն իրեն սահմանափակել սննդի քանակության առումով: «Ձեռքի» սննդակարգի 5 սկզբունք 1. Երկու բուռ. ահա բանջարեղենի այն քանակությունը, որն անհրաժեշտ է ուտել մեկ օրում: 2. Բռունցքի դիմային մասը. ածխաջրերի ցերեկային նորման (բրինձ, այլ շիլաներ, մակարոնեղեն, հաց): 3. Բաց ափը, առանց հաշվի առնելու մատները, ցույց է տալիս, թե օրական որքան միս է պետք ուտել: 4. Փակ բռունցքն իր չափով հավասար է մրգերի այն քանակությանը, որն անհրաժեշտ է մեկ օրում ուտել ամուր առողջություն պահպանելու համար: 5. Ցուցամատի վերին հոդը. դա կարագի եւ կենդանական ճարպի այն քանակությունն է, որն օրական կարելի է ուտել, առանց կազմվածքին վնաս տալու:Ավելին16:2522.06.22 -
ՄիջազգայինՀայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը շուտով կկայանա Մոսկվայում. ԶախարովաՀայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը շուտով Մոսկվայում կկայանա, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Մարիա Զախարովան մեկնաբանել է նաև հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում շաբաթ երեկոյան տեղի ունեցածը, որի մանրամասները մինչև հիմա չի հայտնել Պաշտպանության նախարարությունը, և որի հետևանքով մահացու վիրավորում էր ստացել 19-ամյա ժամկետային զինծառայող Հրաչ Փիլիպոսյանը:Ավելին16:2022.06.22 -
ՍպորտԱմերիկուհի Քեթի Լեդեկին դարձել է աշխարհի 17-ակի չեմպիոնԱմերիկուհի Քեթի Լեդեկին դարձել է աշխարհի 17-ակի չեմպիոն։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում 25-ամյա մարզուհին ոսկե մեդալակիր է դարձել ազատ ոճ՝ 1500 մետր տարածությունում` հաղթահարելով այն 15 րոպե 30,15 վայրկյանում։ Բուդապեշտում նա նվաճել էր ոսկե մեդալ նաև ազատ ոճ՝ 400 մետր տարածությունում:Ավելին16:1522.06.22 -
ՏարածաշրջանԹուրքական պատվիրակությունը Մոսկվայում բանակցություններ է վարել ուկրաինական հացահատիկի հարցովԹուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը բանակցություններ է վարել Մոսկվայում ուկրաինական հացահատիկի ծովային արտահանումն ապաշրջափակելու շուրջ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Milliyet-ը: Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ հանդիպումն անցել է կառուցողական և դրական մթնոլորտում, և դրա մասնակիցները հայտարարել են, որ փոխըմբռնման են եկել Ուկրաինայի և ՄԱԿ-ի մասնակցությամբ քառակողմ բանակցություններ վարելու վերաբերյալ։ Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են նաև ուկրաինական արգելափակված նավահանգիստներից բեռներով առևտրային նավերի դուրսբերման և Բորիսպոլի օդանավակայանում գտնվող թուրքական ինքնաթիռների անվտանգ վերադարձի։Ավելին16:1022.06.22 -
Հասարակական«Գրքի գողը գող է». ոստիկանությունը հաղորդում է ստացելԽնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը լուսանկար է հրապարակել և կից գրել. «Առանց մեկնաբանության»: Լուսանկարից պարզ է դառնում, որ գրադարանի դիմաց դրված գրքի արձանի վրայից մի գիրքը պակասում է: Iravaban.net–ին ոստիկանության լրատվության բաժնից հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ հաղորդում ստացել են: Այս պահին նյութեր են նախապատրաստվում:Ավելին16:0522.06.22 -
ՏարածաշրջանՊայթյուն՝ Ռուսաստանի զորամասերից մեկում. կան զոհեր«iz.ru»-ն հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության Վլադիմիրի մարզի զորամասերից մեկում արկ է պայթել, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել։ Եվս չորսը վիրավորվել են՝ մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, երեքին տեղում օգնություն է ցուցաբերվել։Ավելին15:5922.06.22 -
ՀասարակականՀայտնի է երգիչ Պիեռ Նարցիսի մահվան պատճառը«Baza»-ն հայտնում է, որ հայտնի երգիչ, «Я шоколадный заяц» հիթի կատարող Պիեռ Նարցիսը մահացել է երիկամների վիրահատության ընթացքում՝ սրտի կանգի հետևանքով։ Հաղորդվում է, որ վիրահատական միջամտությունն անհաջող է ավարտվել․ Նարցիսի օրգանիզմը չի դիմացել անզգայացմանը։Ավելին15:5222.06.22 -
ԱռողջապահականՄեծ Բրիտանիայում մեկ շաբաթվա ընթացքում կապիկի ծաղիկով վարակվելու դեպքերի թիվն աճել է 27%-ովՄեծ Բրիտանիայի իշխանություններն այս շաբաթ հայտնաբերել են կապիկի ծաղիկով վարակվելու 219 նոր դեպք։ Նրանց ընդհանուր թիվն աճել է 27%-ով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հիվանդների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են։ Մինչ օրս վիրուսը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում բնակվող միայն հինգ կանանց մոտ։ Հիվանդների միջին տարիքը 37 տարեկան է։Ավելին15:4722.06.22 -
ՀասարակականԵրևանում ավտովթարի է ենթարկվել «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանը, վերջինս տեղափոխվել է հիվանդանոցՀունիսի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 52-ամյա Սամվել Բեկջանյանի վարած Ժոնգ Տոնգ ավտոբուսն ու 63-ամյա Տիգրան Հեքեքյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Տ. Հեքեքյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Տ. Հեքեքյանը սիրված մտավորական, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» ԲՀԿ նախագահն է, իսկ ավտոբուսը պատկանում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին։Ավելին15:4522.06.22 -
ՏարածաշրջանԹուրքիայի նախագահը Անկարայում ընդունելու է Սաուդյան Արաբիայի թագաժառանգինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 22-ին ընդունելու է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: Այս տարվա ապրիլի 28-ին Թուրքիայի նախագահի` Ջիդդա կատարած այցով նոր դարաշրջան սկսվեց Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերություններում։ Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմադ բին Սալմանն Անկարա է այցելում մեծ պատվիրակությամբ։ Էրդողանը և Սալմանը նախ հանդիպելու են Բեշթեփեում, այնուհետև տեղի է ունենալու երկկողմ պատվիրակությունների հանդիպումը՝ համապատասխան նախարարների և այլ պաշտոնյաների մասնակցությամբ։ Բանակցությունների ընթացքում կգնահատվեն երկու երկրների հարաբերություններն իրենց բոլոր հարթություններով։ Բանակցությունների հիմնական օրակարգը լինելու է տնտեսությունը։ Քննարկվելու են տարբեր ոլորտներում՝ առևտրից մինչև զբոսաշրջություն, առողջապահությունից մինչև պաշտպանական արդյունաբերություն համագործակցությունը մեծացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Այս համատեքստում ակնկալվում է տարբեր համաձայնագրերի ստորագրում Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի միջև:Ավելին15:4122.06.22