Լրահոս
2022-06-22
-
ՏարածաշրջանԼավրովը Բաքվում կքննարկի 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը. ՌԴ ԱԳՆՀունիսի 23-24-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի իրականացման գործընթացը։ Հիշեցնեմ, որ դրանք կոչված են ապահովելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և Հարավային Կովկասը վերածելու խաղաղության, կայունության և բարգավաճման գոտու»,- ասել է Զախարովան։Ավելին13:3022.06.22 -
Քաղաքական«Գուցե ես եմ սխալվում». Վանեցյանը կարծում է՝ ոչ ոք իրավունք չունի քննադատել Սաղաթելյանին«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո եղել է Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց»-ի տաղավարում ու հայտարարել, որ խորհրդարանն այլևս այն վայրը չէ, որտեղ պետք է ինքը գործունեություն ծավալի։ Նրա խոսքով՝ իր որոշումը չի ենթադրում, թե ընդդիմադիր իր գործընկերները սխալվում են՝ մանդատները վայր չդնելով:Ավելին13:2522.06.22 -
ԱրցախՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ԼՂ անկախությունը Ադրբեջանից․ ՀԴԿՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ԼՂ անկախությունը Ադրբեջանից: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը: Հայտարարությունում ասվում է. «Տարիներ շարունակ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը և՛ հաղթած, և՛ պարտված իշխանություններին ներկայացրել է որոշման նախագիծ, որով ՀՀ ԱԺ-ն պետք է փաստեր կայացած իրավական գործողությունների շարքը՝ ԼՂԻՄ-ի լեգիտիմ անջատումը Ադրբեջանից և ԼՂՀ, ապա Արցախի Հանրապետության կայացումը՝ միջազգային իրավունքի սկզբունքին ու նորմերին համապատասխան։ Եվ՛ հաղթողները, և՛ առավել ևս պարտվողները, ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, կրավորական, թշնամուց կաշկանդված կեցվածք ընդունելով, անգամ չեն քննարկել վճռորոշ նշանակություն ունեցող այս առաջարկը։ Ավելին, բանակցային գործընթացն առժամանակ ընթացել է հաղթողի տրամաբանությամբ՝ Արցախը մերն է, բանակցություններն էլ երևութական, անժամկետ բնույթ են կրելու։ 2020 թ. պատերազմից հետո, ըստ էության, կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրողի գործողությունների ներկա հետևանքները հայտնի են, բնութագրումն՝ ավելորդ։ Թվում էր, թե Արցախի հիմնահարցի իրավական կարգավորումն այլևս անհեռանկար է։ Բայց ահա, օգնության է գալիս ՄԱԿ-ի Միջազգային դատարանն իր նախադեպային հայտնի որոշմամբ։ Քննարկելով Կոսովոյին վերաբերող գործը՝ դատարանը վճիռ է կայացրել՝ սահմանելով ընդհանրական իրավական եզրույթներ։ Այն է՝ երբ որևէ տարածք իր բնակչության կամքով առանձնանում է պետությունից, համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության, կենտրոնական իշխանությունից թույլտվություն ստանալու անհրաժեշտություն չի պահանջվում։ Հեղինակավոր ատյանի որոշման հիման վրա տասնյակ պետություններ ճանաչել են Կոսովոյի անկախությունը։ Ավելին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, վկայակոչելով ՄԱԿ-ի Միջազգային դատարանի, մեկ անգամ ևս փաստենք, նախադեպային որոշումը, հայտարարում է, որ Ռուսաստանն իրավասու է ոչ միայն ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, այլև նրանց հետ ռազմաքաղաքական պայմանագրեր կնքել, զենք և զինուժ գործադրելով՝ պաշտպանել նրանց անկախ գոյությունը։ Այժմ հարց՝ Հայաստանի և Արցախի դիվանագիտական կառույցները մի՞թե ծանոթ չեն դատարանի հիշյալ որոշմանը։ Ինչո՞ւ առ այսօր ձևավորված չէ Արցախի հիմնահարցի կարգավորման ամբողջական փաթեթը՝ Միջազգային դատարանի որոշման նախադեպի վրա հիմնված։ Չէ՞ որ, Արցախի Հանրապետության ձևավորումը իրավական տեսակետից կատարվել է անթերի։ Գիտակցելով, որ օրվա իշխանությունն իր զիջողական քաղաքականությամբ անկարող է դիմագրավելու թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին, և միայն նոր ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող կառավարությունը կմիաբանի ժողովրդին, այսօր մենք՝ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության անդամներս, դիմում ենք Արցախի Հանրապետության ղեկավար մարմիններին։ Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը, Ադրբեջանի նախագահի անընդունելի, հարձակողական, սպառնալի կեցվածքը, և, ամենակարևորը, Մինսկի խմբի համանախագահների արդեն դրսևորած պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու հարցում՝ ԱՌԱՋԱՐԿՈւՄ ենք համանախագահներին ներկայացնել նոր օրակարգ, բանակցային գործընթացի հիմնաքարը դարձնելով ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախադեպային որոշումը, որով անուղղակի ճանաչվել է նաև Արցախի Հանրապետության անկախությունը Ադրբեջանից։ Սա փաստ է։ Օրակարգային նոր հարցադրումները ձևակերպելու հարցում պատրաստ ենք ցուցաբերել մեր փորձագիտական աջակցությունը: Բոլոր նրանց, ովքեր հոռետես և թերհավատ են Արցախի հիմնահարցի կարգավորումը դիտարկել միջազգային իրավունքի դաշտում, խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել հակամարտությունների կարգավորման փորձերի պատմությունը։ Եվ այսպես, ՀԴԿ-ն այլևս առաջնորդվում է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախադեպային ընդհանրական որոշմամբ և անթույլատրելի է համարում ՀՀ իշխանությունների կողմից հարցականի ենթարկել Արցախի Հանրապետության անկախության փաստը Ադրբեջանից։ Արցախի ձեռք բերած կարգավիճակը միջազգային իրավակիրառման տեսանկյունից օրինական և անհերքելի իրողություն է, ընդդիմանալն՝ ազգային պետական անվտանգությունը խարխլող։Ավելին13:2022.06.22 -
Արտաքին քաղաքականությունՈւկրաինան ԵՄ անդամ չի դառնա արագացված ընթացակարգով. Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարՖրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Կլեման Բոնը բացառել է Ուկրաինայի՝ ԵՄ կազմ արագացված ընդունման հնարավորությունը՝ առանց նախատեսված բոլոր պայմանների պահպանման: «Արագացված ընթացակարգ և ազատ մուտք չեն լինի: Մենք բացում ենք դուռը, սակայն ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ են ռազմական գործողությունների դադարեցում, երկրի վերականգնում, համապատասխան տնտեսություն և ժողովրդավարության մակարդակ: Դա ժամանակ է պահանջում»,- նշել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ Ուկրաինային երկար ճանապարհ է սպասում Եվրամիությանը միանալու համար, քանի որ անհրաժեշտ է ԵՄ բոլոր անդամների, այդ թվում՝ Ֆրանսիայի միաձայն որոշումը, որտեղ կարող է հանրաքվե պահանջվել: Ավելի վաղ Բոնը հայտնել էր, որ Եվրամիության երկրները լիակատար քաղաքական կոնսենսուսի են հասել հունիսի 23-24-ը կայանալիք գագաթնաժողովում Ուկրաինային Միությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում:Ավելին13:1622.06.22 -
ՀայաստանԴոլարի գինը դարձյալ իջել է՝ հասնելով 404 դրամիRate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 404 դրամ է, վաճառքինը՝ 412 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 417 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 6.50 դրամ է, վաճառքինը՝ 7.66։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 8.16 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 419 դրամով, վաճառվում՝ 433 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 442 դրամ է։Ավելին13:1222.06.22 -
ՀայաստանՍպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազիՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում ե, որ Երևանում Հունիսի 22-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ։ 23-27-ին կեսօրից հետո և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ: Հանրապետության տարածքում` Հունիսի 22-ի և 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-25-ին և 27-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ի ցերեկը կնվազի 6-9 աստիճանով:Ավելին13:0822.06.22 -
ԱռողջապահականՀարավային Կորեայում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքըԿորեայի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման գործակալությունը (KDCA)Ավելին13:0522.06.22 -
ՀասարակականԻնչի՞ մասին կարող է վկայել միջին և տարեց հասակում մեկ ոտքի վրա 10 վայրկյան կանգնել չկարողանալըՄեկ ոտքի վրա միջին եւ տարեց հասակում 10 վայրկյան կանգնել չկարողանալը կապված է հաջորդ 10 տարիների ընթացքում ցանկացած պատճառից մահվան ռիսկի կրկնակի ավելացման հետ, նշվել է այն հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են British Journal of Sports Medicine ամսագրում։ Հետազոտությանը մասնակցել է 51-75 տարեկան 1 702 մարդ, որոնք առաջին զննումն անցել են 2009թ. փետրվար-2020թ. դեկտեմբեր շրջանում։ Մոտ երկու երրորդը (68 տոկոս) տղամարդիկ էին։ Հետազոտությանը ներգրավված են եղել միայն նրանք, ովքեր կայուն քայլվածք են ունեցել։ Մասնակիցներին զննման շրջանակում խնդրել են մեկ ոտքի վրա կանգնել 10 վայրկյան՝ առանց լրացուցիչ հենարանի։ Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր հինգերորդ մասնակիցը (20,5 տոկոս; 348) չի կարողացել հանձնել թեստը։ Դրա անհնարինությունն ավելացել է տարիքին զուգահեռ՝ ավելի կամ պակաս չափով կրկնապատկվելով 5 տարի միջակայքով՝ սկսած 51-55 տարեկանից։ Նրանց բաժինը, ովքեր չեն կարողացել մեկ ոտքի վրա կանգնել 10 վայրկյան, կազմել է՝ մոտ 5 տոկոս 51-55 տարեկանների, 8 տոկոս՝ 56-60 տարեկանների, 18-ից մի փոքր պակաս տոկոս՝ 61-65 տարեկանների եւ 37-ից մի փոքր պակաս տոկոս՝ 66-70 տարեկանների շրջանում։ 71-75 տարեկան մարդկանց կեսից ավելին (մոտ 54 տոկոս) չի կարողացել հանձնել թեստը։ Միջինը 7 տարի տեւած դիտարկումների շրջանում 13 մարդ (7 տոկոս) մահացել է քաղցկեղից՝ 32 տոկոս, սիրտ-անոթային հիվանդություններից՝ 30 տոկոս, շնչուղիների հիվանդություններից՝ 9 տոկոս եւ COVID-19-ի բարդություններից՝ 7 տոկոս։ Բայց թեստը չանցածների մեջ մահացածների բաժինը զգալիորեն բարձր է եղել՝ 17,5 տոկոս 4,5-ի փոխարեն, ինչը մոտ 13 տոկոսի բացարձակ տարբերություն է նշանակում։ Ընդհանուր առմամբ, թեստը չանցածների շրջանում առողջական խնդիրներ ունեցողներն ավելի շատ են եղել։ Տարիքը, սեռը եւ հիմնական հիվանդությունները հաշվի առնելուց հետո գիտնականները եկել են այն եզրահանգման, որ առանց հենարանի մեկ ոտքի վրա 10 վայրկյան կանգնել չկարողանալը կապված է հաջորդ տասնամյակում ցանկացած պատճառից մահվան ռիսկի 84 տոկոս բարձրացման հետ։Ավելին13:0222.06.22 -
ՀասարակականՎրեժի հավանականությու՞ն կա Ապարանում. ըստ մամուլի՝ ոստիկանները ուժեղացված հսկողության են անցելԱպարանում ոստիկանները խիստ հսկողություն են սահմանել՝ հունիսի 19-ին տեղի ունեցած սպանությունից հետո վրեժխնդրությունը բացառելու համար: Մամուլն է գրում, որ Ապարանի Նիգավան գյուղում կիրակի տեղի ունեցած արյունալի դեպքից հետո իրավապահ համակարգում լուրջ անհանգստություն է առաջացել:Ավելին12:5722.06.22 -
ԱշխարհԻլոն Մասկի որդին որոշել է փոխել սեռը և ասել է, որ «չի ցանկանում ճանաչել իր կենսաբանական հորը»Reuters-ը հայտնում է, որ Tesla-ի եւ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի որդին որոշել է փոխել սեռը եւ ասել է, որ «չի ցանկանում ճանաչել իր կենսաբանական հորը»։ «Ես այլեւս չեմ ապրում իմ կենսաբանական հոր հետ եւ չեմ ցանկանում որեւէ կերպ կապված լինել նրա հետ»,-ասել է 18-ամյա Քսավիե Ալեքսանդր Մասկը՝ հավելելով, որ ցանկանում է փոխել սեռն ու անունը։ Վերջինս պատրաստվում է վերցնել Վիվիեն Ջեննա Ուիլսոն անունը:Ավելին12:5222.06.22 -
ԱշխարհԹուրքիայում նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ նախատեսվածից մեկ ամիս շուտԹուրքիայում 2023 թվականի հունիսին նշանակված նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ նախատեսվածից մեկ ամիս շուտ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է TGRT հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության իր աղբյուրին: Հեռուստաալիքի տվյալներով՝ կուսակցությունն առաջարկում է ընտրություններն անցկացնել ոչ թե հունիսի 18-ին, ինչպես նախատեսված է, այլ մայիսի 14-ին՝ նշելով քվեարկության երկրորդ փուլի հնարավորությունը, որը, ըստ նախնական ժամկետների, պետք է տեղի ունենա հուլիսին և կարող է ընտրողների ցածր մասնակցություն լինել՝ կապված արձակուրդային սեզոնի մեկնարկի հետ: Մյուս կողմից՝ ծրագրված ընտրությունների ժամկետը համընկնում է բուհերում անցկացվող քննությունների հետ, ինչը նույնպես կարող է բացասաբար ազդել մասնակցության և քվեարկության արդյունքների վրա։ ԱԶԿ-ի կողմից դեռևս ընտրությունների ամսաթվի հնարավոր տեղափոխության առաջարկի մասին պաշտոնական հայտարարություն չի եղել:Ավելին12:4722.06.22 -
ԱռողջապահականԱպարանի արյունալի միջադեպի հետևանքով ծանր վիրավորում ստացածների վիճակը կայուն էՀունիսի 19-ին Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան միջնահատվածում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետևանքով կրակոցից վիրավորում ստացած և «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորներից երկուսի վիճակը կայուն է։ Այս մասին 24News-ին տեղեկացրել է «Արմենիա» ՀԲԿ կենտրոնի բժիշկ Արմեն Կուրղինյանը: «Թոքերի և կրծքավանդակի հատվածում վնասում ստացած քաղաքացին իրեն ավելի լավ է զգում, շուտվ կտեղափոխվի բաժանմունք», - մանրամասնել է նա:Ավելին12:4222.06.22 -
ՏարածաշրջանՇուրջ 20 քաղաքացիական անձ լքել է Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանի տարածքըԴիտումների քանակ5 facebook icon twitter icon Այս Թեմայով ԼԺՀ-ն հայտնել է, որ «Ազոտ» գործարանում կարող է լինել մոտ 2,5 հազար զինյալ 20:0514 Հնս, 2022 ԼԺՀ-ն հայտնել է, որ «Ազոտ» գործարանում կարող է լինել մոտ 2,5 հազար զինյալ Քաղաքականություն Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանում կան արգելափակված ուկրաինացի զինվորականներ 19:0311 Հնս, 2022 Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանում կան արգելափակված ուկրաինացի զինվորականներ Քաղաքականություն Ուկրաինացի զինվորականներն արգելափակվել են Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանում 19:4310 Հնս, 2022 Ուկրաինացի զինվորականներն արգելափակվել են Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանում Քաղաքականություն Լրահոս Վահագն Դավթյանը ՀՀ սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ դարձել է աշխարհի բացարձակ գավաթակիր 12:3222 Հնս, 2022 Շուրջ 20 քաղաքացիական անձ լքել է Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանի տարածքը 12:1922 Հնս, 2022 Ավելի քան 3300 թափուր աշխատատեղ Երևանում և մարզերում 12:0622 Հնս, 2022 Եվրոպայի խորհուրդը և խորհրդարանական վեհաժողովը պետք է ատելության խոսքը և այլատյացությունը կոչեն իրենց անուններով. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱվելին12:3622.06.22 -
ՀայաստանՎթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիս 22-ին ժամը 12.00-18.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների, Սևանի փողոցի ու նրբանցքների, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդի այգեգործական թաղամասերի ջրամատակարարումը:Ավելին12:2522.06.22 -
Շոու բիզնեսՄահացել է ռուսական Фабрика звезд-ի աստղ Պիեռ Նարցիսը«Baza» Telegram ալիքը հայտնում է, որ 45 տարեկանում մահացել է ռուսական Фабрика звезд հեռուստանախագծի աստղ Պիեռ Նարցիսը։ Փոփ երգչի մահվան պատճառները չեն հրապարակվել։Ավելին12:2022.06.22 -
ՀասարակականԱրցախի 3 քաղաքացիներ ժամանում էին Երևան հայտնի անձին սպանելու նպատակովSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Արարատի մարզում իրականացրել են «Վնասազերծում» օպերացիան։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/22/1216232/Ավելին12:1522.06.22 -
ԱշխարհՀրապարակվել են առաջին կադրերն Աֆղանստանի երկրաշարժի վայրից, որտեղ հարյուրավոր մարդիկ են զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹRIA Novosti-ն հրապարակել է առաջին կադրերը Աֆղանստանի հարավ-արևելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի վայրից։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանի Պակտիկա և Խոստ նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 280-ի, աղետի հետևանքով մոտ 150 մարդ նույնպես տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել։Ավելին12:1022.06.22 -
ՀասարակականԵրևանի Էրեբունի վարչական շրջանում վթարի պատճառով 14 ժամ ջուր չի լինելու«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 22-ին՝ ժամը 10:00-24:00, կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի 5 և 9 փողոցների, 5 փողոցի նրբանցքի, Գուրգեն Մահարի 127, 127/1, 127/2, 127/3 համարների, Դավիթ Բեկի, Սարի Թաղի 3-28 փողոցների և Մուշավան թաղամասի ջրամատակարարումը:Ավելին12:0522.06.22 -
ՔաղաքականԱյսօր՝ 19:30-ին, տեղի կունենա քննարկում վերջին սկանդալային ձայնագրության և ապարանյան արյունահեղության վերաբերյալ«Դիմադրություն» շարժոմը տեղեղկացնում է, որ վաղը՝ Հունիսի 22-ին՝ ժամը 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակի հարակից այգում տեղի կունենա քննարկում վերջին սկանդալային ձայնագրության եւ ապարանյան արյունահեղության վերաբերյալ: Բանախոսներ՝ Արծվիկ Մինասյան Ռուբեն Մելիքյան Բենիկ Գալստյան Քննարկումից հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները կզրուցեն քաղաքացիների հետ, կպատասխանեն նրանց հուզող հարցերին:Ավելին12:0022.06.22