Լրահոս
2022-06-22
-
ՀասարակականՄերուժան Տեր-Գուլանյանի որդին ահազանգել է՝ կնոջ դրամապանակը՝ 1000 դոլար գումարով, գողացել են«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում անձնական ունեցվածքի գողության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ Ինպչես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 19-ին՝ ժամը 22։00-ին, ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ՝ 35-ամյա Դավիթ Տեր-Գուլանյանից, ով հայտնել է, որ ժամը 21։30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում գործող «ՍԱՍ» սուպերմարկետում իր կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Դ . Տեր-Գուլանյանը հայտնել է, որ գողացված դրամապանակի մեջ եղել են կարևոր փաստաթղթեր, 1000 ԱՄՆ դոլար և դրամ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դավիթ Տեր-Գուլանյանը սիրված մտավորական, գրող-հրապարակախոս, արձակագիր Մերուժան Տեր-Գուլանյանի որդին է։Ավելին11:5522.06.22 -
ՀայաստանՆոր սերնդի ՀԴՄ-ների վրա POS տերմինալի ֆունկցիոնալության ակտիվացման խնդիրները կարգավորված են. ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ ներկայում անկանխիկ գործարքները սպասարկելու համար հարկ վճարողների մոտ նոր սերնդի MF տիպի ՀԴՄ-ների վրա POS տերմինալի ֆունկցիոնալության ակտիվացման խնդիրները կարգավորված են: 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որով պայմանավորված տարբեր հարթակներում դժգոհություններ են հնչել, որ այդ սարքերի ֆունկցիոնալությունն առևտրային բանկերը չեն ապահովում։Ավելին11:5022.06.22 -
ԱշխարհԱՄՆ-ն պահանջում է մեծացնել նավթի վերամշակման ծավալները. ԲայդենԱՄՆ-ն պահանջում է մեծացնել նավթի վերամշակման ծավալները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նրա խոսքով՝ այն պատկերացումը, թե նավթագազային ընկերությունները նավթի ծավալներն ավելացնելու կարիք չունեն, չի համապատասխանում իրականությանը: «Պետք է ինչ-որ բան հորինել, որի շնորհիվ նրանք կկարողանան ավելացնել վերամշակման ծավալները, ընդ որում՝ չհրաժարվելով էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելուց»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը: Բայդենը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կվերածվի Ռուսաստանի և Արևմուտքի միջև տոկունության մրցակցության, և ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է պատրաստ լինեն կրել Մոսկվայի դեմ պատժամիջոցների բացասական հետևանքները: Անդրադառնալով ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից չինական մի շարք ապրանքների համար սահմանված մաքսատուրքերի վերացման հնարավորությանը՝ Բայդենը տեղեկացրել է, որ նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ:Ավելին11:4722.06.22 -
ՔաղաքականՀացի սեղանին մարդուն քաղաքական շանտաժ անելը հենց հացի խորհրդանշականության մե՞ջ է. ԲաբայանԲԴԽ գործող նախագահ Ջհանգիրյանի կողմից փորձ է արվում իր կողմից արդարադատության բռնաբարման փաստը լռեցնել՝ թեման շեղելով դեպի «հացի սեղան»: Որոշ հանրային գործիչներ էլ հոժարակամ ընդունում են այս հնարքը և դառնում դրա տարածողը: Լավ, քննարկենք հենց այդ լույսի ներքո: Այսինքն դուք համարում եք, որ հացի սեղանին մարդուն քաղաքական շանտաժ անելը հենց հացի խորհրդանշականության մե՞ջ է: Այսինքն ո՞նց, դու մարդուն հացի սեղանի շուրջ ասում ես կդատվես, եթե սա չանես և չես դատվի, եթե սա անես ու հետո ուրիշին հացի սեղանի շուրջ եղած խոսակցությունը հրապարակելու համար մեղադրո՞ւմ ես: Բա, որ ամբողջ պետական համակարգով հարձակվել եք դատավորի ու նրա ընտանիքի անդամների վրա և վախեցնում եք ՍԴ-ի օրը գցելով, բա ի՞նչ էիք ակնկալում, որ մարդը պիտի հնազանդվի ու չպաշտպանվի՞: Ո՞ւմ է ձայնագրել, ինչո՞ւ է ձայնագրել, ինչո՞ւ հրապարակեց... այս հարցերի պատասխանները մտքում ունե՞ք: Հենց ազնիվ լինեք ու պատասխաններից չվախենաք՝ այլևս ոչինչ չեք խոսի:Ավելին11:3822.06.22 -
Իրավական«Խնկո-Ապոր» գրադարանի դիմացի լատունե գրքի և Տիկնիկային թատրոնի մոտի զանգի գողության դեպքերով նյութեր են նախապատրաստվումՈստիկանությունն ահազանգեր է ստացել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակի լատունե գրքի և Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի մուտքի մոտ տեղադրված զանգի գողությունների մասին։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Panorama.am»-ը տեղեկացել է, որ երկու դեպքով էլ ոստիկանությունը հաղորդում է ստացել, նյութեր են նախապատաստվում։Ավելին11:3622.06.22 -
ԱշխարհՄոսկվայի բորսայում առքուվաճառք կկատարվի ուզբեկական սոմով, հայկական դրամով և հարավաֆրիկյան ռանդովՄոսկվայի բորսայում առքուվաճառք կկատարվի ուզբեկական սումայով, հայկական դրամով և հարավաֆրիկյան ռանդով . 2022 թվականի հունիսի 27-ից Մոսկվայի բորսան արտարժույթի շուկայում կսկսի առևտուրը ուզբեկական սումայով, հայկական դրամով և հարավաֆրիկյան ռանդով, հայտնում է առևտրային հարթակի մամուլի ծառայությունը։ «Նոր արժույթները կընդլայնեն շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների, նրանց հաճախորդների՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց առևտրային հնարավորությունները, ներառյալ արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Մոսկվայի բորսան պարզաբանել է, որ առևտրի մասնակիցների և նրանց հաճախորդների համար հասանելի կլինեն սփոթ և սվոպ գործիքներ հետևյալ արժութային զույգերի համար. Հարավաֆրիկյան ռանդ - ռուսական ռուբլի (ZAR/RUB); ԱՄՆ դոլար - հարավաֆրիկյան ռանդ (USD / ZAR); Հայկական դրամ — ռուսական ռուբլի (AMD/RUB); ԱՄՆ դոլար - հայկական դրամ (USD/AMD); Ուզբեկական գումար — ռուսական ռուբլի (UZS/RUB): «ԱՄԷ դիրհամ - ռուսական ռուբլի» (AED/RUB) և «ԱՄՆ դոլար - ԱՄԷ դիրհամ» (USD/AED) արժութային զույգերով առուվաճառքի մեկնարկը կհայտարարվի ավելի ուշ։Ավելին11:3122.06.22 -
ՀասարակականՍևանում շենքի բակում տեղի ունեցած վեճի ժամանակ 22-ամյա երիտասարդը դանակահարել է հարևանինՀունիսի 21-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Սևանի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նալբանդյան փողոցում կռիվ է: Մեկնած օպերատիվ խումբը Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բակից բերման է ենթարկել նույն շենքի բնակիչ երեք երիտասարդի: Հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ Խուզարկությամբ բերման ենթարկվածներից 22-ամյա երիտասարդի գոտկատեղից հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ՝ շեղբի երկարությունը՝ 9 սմ, բռնակի երկարությունը՝ 12 սմ: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով մեկ անգամ խփել է 38-ամյա հարևանի կրծքավանդակին: Ժամը 23.10-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 38-ամյա տղամարդ: Նա հրաժարվել է հաղորդում տալուց: Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:Ավելին11:2622.06.22 -
ՍպորտԱյսօր «Ինտերը» կներկայացնի Հենրիխ ՄխիթարյանինՄիլանի «Ինտերը» Հենրիխ Մխիթարյանին պաշտոնապես կներկայացնի այսօր։ «Football Italia»-ն հայտնում է, որ Մխիթարյանի աշխատավարձը հավելավճարներով կկազմի մոտ 4,2 միլիոն եվրո:Ավելին11:2122.06.22 -
ԻրավականՀայաստանում մեկ օրում բացահայտվել է հանցագործության 63 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, խարդախության` 6, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 5-ական, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և ծանր վիրավորանքի՝ 3-ական, կողոպուտի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի և ծեծի՝ 2-ական, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, փաստաթղթի կեղծիքի և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, կողոպուտի ու բնակարանային գողության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին11:1822.06.22 -
ԱշխարհՌոնալդուի 2,1 մլն եվրո արժողությամբ Bugatti-ն վթարի է ենթարկվելDiario de Mallorca-ն հայտնում է, որ Կրիշտիանու Ռոնալդուին պատկանող 2,1 մլն եվրո արժողությամբ Bugatti Veyron մեքենան Մալյորկայում վթարի է ենթարկվել։ Մեքենան բախվել է քաղաքամերձ տանը։ Վնասվել է տնտեսական սենյակը, որտեղ պահեստավորված են եղել գազի բալոններ։ Մեքենան վարել է Ռոնալդուի աշխատակիցը։ Վարորդը չի տուժել:Ավելին11:1422.06.22 -
ԱշխարհԻրանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԵվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ Իրանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տարերքի էպիկենտրոնը գտնվել է Մոհր քաղաքից 59 կմ դեպի հարավ-արեւելք, որտեղ բնակվում է 35 հազար մարդ: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:Ավելին11:1122.06.22 -
ԵրևանԵրևանում ավտոմեքենա է այրվելՀունիսի 22-ին՝ ժամը 03։09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևակի և Դրոյի փողոցների խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։29-ին, մարվել՝ 03:34-ին։ Այրվել են «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հ․ Շ․) շարժիչի հատվածը, երկու անվադողերը և սրահը՝ մասամբ:Ավելին11:0722.06.22 -
ԱշխարհՀզոր երկրաշարժ՝ Աֆղանստանում․ կա առնվազն 122 զոհԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) կայքը հայտնել է, որ հունիսի 22-ի գիշերը Աֆղանստանում 6,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում Կարմիր մահիկի Հարավ-Արևմտյան գոտու ղեկավար Էլիաս Նասերին հայտնել է, որ Աֆղանստանի հարավարևելյան Պակտիկա և Խոստ նահանգներում առնվազն 120 մարդ է մահացել։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խոստ քաղաքից 44 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 51 կմ խորության վրա։Ավելին11:0322.06.22 -
ԱշխարհՄիսս Բրազիլիա-2018-ը մահացել է նշագեղձի վիրահատությունից հետո«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Բրազիլիայի գեղեցկության մրցույթի վերջին հաղթողներից մեկը՝ 27-ամյա Գլեյսի Կորեյան, մահացել է նշագեղձի վիրահատությունից հետո առաջացած բարդություններից։ Վիրահատական միջամտությունից հինգ օր անց աղջկա մոտ սկսվել է առատ արյունահոսություն և տեղի է ունեցել սրտի կանգ։ Հիվանդանոցում, որտեղ նրան տեղափոխել են, նա կոմայի մեջ է ընկել և գիտակցության չի եկել մինչև իր մահը։Ավելին10:5922.06.22 -
ՀայաստանԵրևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-12:00 Արշակունյաց պող․ 127 շենք, Ներքին Շենգավիթ 6, 14, 16 փողոցների սեփական տներ, Ներքին Շենգավիթ 14 փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տներ, Արտաշիսյան փ․ 54, 56, 58, 60, 60ա, 62 շենքեր, Արտաշիսյան փ․ 2-րդ նրբանցքի սեփական տներ, Պոպովի, Տիմիրյազևի փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Ն․ Ստեփանյան փ. 6, 8, 10, 12, 14 շենքեր, Մոլդովական փ. 60 շենք, Գայի պող. 21, 23, 27, 28, 31, 52 շենքեր, թիվ 139 դպրոց, թիվ 250 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Նոր Արեշ 22փ. 13-64; 24փ. 31-54 սեփական տներ, Էրեբունի փ. 22 շենքի 1-45; 26 շենքի 1-45 բնակարաններ, 11:00-17:00 Տերյան փ. 68ա և Կորյունի փ. 13, 13ա, 15ա շենքեր, Նալբանդյան փ. 7/1, Արամի փ. 4/3 և Աբովյան փ. 2/5 շենքեր, Արգիշտի փ. 11/3 շենքի բնակիչ- բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թբիլիսյան խճ. 9, 13/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շրջանցիկ Թունել 1–351 սեփական տներ, Թբիլիսյան խճ. 1/2-115/1, 7/9–19/3, 13/10, 13/12, 23/6 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թբիլիսյան խճ. 9/6–21/4 սեփական տներ, Կոմիտասի պող. 57, 59/7 շենքեր, Մամիկոնյանց փ. 23, 23/1, 25 շենքեր, Տիգրանյան փ. 6, 6/1 2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բարբյուսի փ. 62/1, 63, 63/1, 65, 66, 67 շենքեր, Կիևյան փ. 1Բ, Սևաստոպոլյան փ. 6, 2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բարբյուսի փ. 62/1–60 սեփական տներ, Սեպուհի փ. 18–20 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 11:00-13:00 Աշտարակ քաղաք` Գիտավան-1, Գիտավան-2 թաղամասեր և Կարին գյուղ, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Վեդի քաղաք` Կասյան, Ալեք Մանուկյան, Արարատյան, Արցախի, Սազայի Նիկողոսյան, Սարիբեկ Վարդանյան, Թումանյան, Պուշկինի, Խանջյան, Անդրանիկի, Գայի, 26 Կոմիսարների, Սայաթ-Նովայի, Ներսիսյան, Չաուշի, Դանիել Վարուժանի, Տերյան, Պարոնյան, Կոմիտասի, Մարատ Խաչատրյան փողոցներ մասնակի, 10:30-12:30 Պարույր Սևակ, Տիգրանաշեն և Արմաշ գյուղեր, Երասխ գյուղ մասնակի, 10:30-16:00 Մխչյան գյուղ մասնակի, Վայոց ձորի մարզում՝ 10:00-13:00 Ջերմուկ քաղաք՝ Երևանյան փողոց մասնակի, 10:00-16:00 Կարմրաշեն գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 10:00-15:00 Զովունի գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Մ․ Ստեփանյան» ՍՊԸ, «Մագո» ՍՊԸ, Հանրակացարան թաղամաս, ԱԻՆ, ԱԱԾ Զին/մաս, «Քարի ցեխ» ՍՊԸ, «Ս․ Սամսոնյան» ՍՊԸ, Գերեզմաներ թաղամաս, Հարավային թաղամաս, «Ս․ Սեյրան» ՍՊԸ, «Վասյա» ՍՊԸ և «Վահան Վարդանյան» ՍՊԸ, 10։30-16։30 Հրազդան քաղաք՝ Միկրոշրջան 3-44, 78-95, 3-44, 104-115, 120-130, 201-265 շենքեր, «Երևան սիթի» սուպերմարկետ, «ՏԻՎԱ» առևտրի կենտրոն, «Վաղարշ» գազալցակայան, մսուր-մանկապարտեզներ, Տնակներ թաղամաս, Դատարան, Հրազդանի բժշկական կենտրոն և հարակից բաժանորդներ, 11:00-14:00 Բալահովիտ գյուղ և հարակից տարածքներ, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Լոռու մարզում՝ 10:00-13:00 Սպիտակ քաղաք՝ Կաշվի և Գերմանական թաղամասեր, 10:30-14:00 Օձուն գյուղ, Շիրակի մարզում՝ 11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Հայկավան գյուղ և Մարմաշեն համայնքի հարավ-արևմտյան հատված: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին10:5722.06.22 -
Եղվարդի վագոն-տնակներից մեկում հրդեհ է բռնկվելՀունիսի 22-ին՝ ժամը 01։51-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում գտնվող վագոն-տնակում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։16-ին, մարվել՝ 02։42-ին։ Այրվել են վագոն-տնակի տանիքի փայտե կառուցատարրերը, երեսպատումը (մոտ 7 քմ):Ավելին10:5522.06.22 -
ՏարածաշրջանԹուրքիայի հարավում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավային Մարմարիս նահանգում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել, կրակը մարելու համար գործի է դրվել երկու ուղղաթիռ, սակայն ուժեղ քամու պատճառով կրակը շարունակում է տարածվել։ Առաջին փուլում հրդեհի դեմ պայքարին միացել են հրշեջ բրիգադներ ինչպես ցամաքից, այնպես էլ օդից:Ավելին10:5022.06.22 -
ԱշխարհՄայամիի օդանավակայանում հրդեհվել է 126 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը․ ՏԵՍԱՆՅՈՒԹAssociated Press-ը հայտնում է, որ Մայամիի օդանավակայանում ինքնաթիռ է հրդեհվել, տուժել է երեք մարդ։ Սանտո Դոմինգոյի ինքնաթիռը վայրէջք կատարելուց հետո հրդեհվել է, ուղևորների թիվը եղել է 126։ Երեք ուղևոր հիվանդանոց է տեղափոխվել, մնացածներին օգնության կարիք չի եղել, հաղորդում է գործակալությունը:Ավելին10:4522.06.22