Լրահոս

2022-06-20
  • Img default alt hy
    Հասարակական
    Վահագնի թաղամասի մոտակայքում hայտնաբերվել է զինամթերք
    Այսօր՝ ժամը 09։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, հայտնաբերվել է զինամթերք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
    11:32
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպանվածներից 2-րդը «Գնթունիքի» աշխատակից է, Ապարանի քաղապետի քրոջ որդին
    Երեկ երեկոյան Ապարանի Նիգավան համայնքում արյունալի միջադեպի հետևանքով վիրավորներից ևս մեկը մահացել է։ Yerevan.Today-ի տեղեկություններով, մահացածը Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի քրոջ որդին է։ Քաղաքապետարանից մեզ հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ մանրամասնելով, որ 28-ամյա Տիգրանը ամուսնացած չէր, աշխատում էր Գնթունիքում, որը պատկանում է Ապարանի համայանքապետի ընտանիքին։ Նշենք նաև, որ վիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ Հունիսի 19-ին, ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի։ Ըստ մամուլի հրապարակումների, կրակողները ՔՊ-ականների հարազատներն են։ Politik.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։ Ըստ աղբյուրի՝ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա։
    11:28
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իսկ գուցե նույն մարդը հիմա էլ ասել է՝ ով ինձ կհայհոյի, գյուլեք թող գնա՞․ Սևակ Հակոբյան
    Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երկրորդ դեպքն է արդեն, որ Նիկոլ Փաշինյան անվան հետ են ուղիղ կապվում սպանություններ։ Սոնա Մնացականյանի սպանությունը հիշում ենք բոլորս, ընդամենը վերջերս էր։ Նրան վթարի ենթարկեց Նիկոլ Փաշինյանի շարասյունը, թողեց մահանա ու անտարբեր անցավ կողքով։ Օրը ցերեկով էր, մարդկանց աչքի առաջ էր, տեսանյութեր կան։ Էդ ժամանակ ի՞նչ եղավ․ ՔՊ-ն և շրջանակները անմիջապես սկսեցին արդարացնելը՝ «դե հո վարչապետը չի քշել», «աղջիկը հետ-հետ է քայլել» և այլն, փորձում էին մաքրել Նիկոլի անունը։ Նույնը հիմա է, տեղեկությունը մի քանի տեղից նույնն էր՝ Նիկոլին հայհոյելու համար մարդ են սպանել․․․ ու ՔՊ-ականները, ափալ-թափալ անցան էլի նրա անունը մաքրելուն․ դեռ սպանությունը չբացահայտած, դեռ չհարցաքննած՝ ոստիկանությունը գիշերվա կեսին հաղորդագրություն է տարածում՝, թե քաղաքական ենթատեքստ չունի, որսորդական հրացանով մի հատ կրակոց է։ Բայց նույն տեքստում ասում է, թե 6 վիրավոր կա հիվանդանոցներում, մանրամասները ճշտում են։ Այսինքն՝ ամենից կարևոր մանրամասնությունը՝ Նիկոլին հայհոյելու համար է, թե ոչ՝ ճշտել եք, դրանով անմիջապես հաղորդագրությունը տալիս եք, դե մնացածը հետո, ընթացքում կճշտե՞ք։ Իսկ իրականում այն, ինչը երեկ տարածեց ոստիկանությունը, արդեն տարածում էին ՔՊ-ական շրջանակները, այ լրիվ նույն կերպ։ Էս մարդու անվան հետ կապված երկրորդ աղմկահարույց դեպքն է, և իշխանական կուսակցությունը, իրավապահ համակարգը ընկած առաջին հերթին դրա անունն են փորձում մաքրել։ Հիշու՞մ եք, Սոնա Մնացականյանին ավտոյի տակ ճզմել-սպանելուց հետո շատերն ասում էին՝ հաստատ Փաշինյանն է միջից հրահանգել, թե՝ քշե՛ք, քշե՛ք, չկանգնե՛ք։ Որովհետև, ինչու՞ պիտի գոնե մեկը չկանգներ՝ 7-8 մեքենաներից, գոնե մեկը, չֆայմեր՝ կանգնել։ Ուրեմն, տեղում մի շատ զորավոր հրահանգ է եղել, որին բոլորն են ենթարկվել։ Սոնայի ժամանակ էլ ասում էին մի քաղաքականացրեք, չնայած որ վարչապետի շարասյունից մեքենա էր խփել-սպանել։ Չէին քաղաքականացնում ոչ ոք, չէր ասում միտումնավոր է, ասում էին ինչի՞ չեք կանգնել օգնեք, կարող է փրկվեր։ Իրենց ասածը մեկն էր՝ վարչապետը և ոչ մի մեքենայի ղեկին չի եղել։ Էդքան բան։ Նայելով այն ժամանակվա, ու այս դեպքով արդարացումներին, ոստիկանության ափալ-թափալ հաղորդագրությանը, նույն բանն եմ մտածում․ իսկ գուցե նույն մարդը, հիմա էլ ասել է՝ ով ինձ կհայհոյի, գյուլեք թող գնա՞։ Կարող եմ, չէ՞, մտածել։ Բա էլ ինչի՞ են առաջին իսկ ժամերին ընկած մաքրում քաղաքական ենթատեքստը, իր անվան հետ կապված լինելը։ Եթե ՔՊ պատգամավորներ, այլ կուսակիցներ, իշխանական կողմից այլ գրառումներ անողներ, ու գումարած այդ բոլորին՝ ոստիկանությունը, ասում են նույնը, ուրեմն ինչոր մեկը, որը կարող է այդ բոլորին ասել ինչ անել, նրանք էլ անմիջապես՝ կնոպկայով միանան, ուրեմն ինչոր այլ կերպ է իր դերակատարումը այդ ամենում՝ իր հրամանով չեն կանգնել, իր հրամանով են կրակել, ու այն ժամանակ էլ ու հիմա էլ մի հարց են լուծում՝ մաքրում են իր անունը։ Ուրիշ ոչինչ։
    11:25
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում Opel-ի 31-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում դուրս է եկել հանդիպակաց և բախվել Hyundai-ին
    Հունիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում 31-ամյա Գարիկ Սահակյանն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Բաշինջաղյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 25-ամյա Ալբերտ Ամուլիկյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենային, այնուհետև մասամբ հայտնվել գաջի շինանյութի խանութ-սրահի տարածքում՝ վերջիններիս պատճառելով  նյութական վնաս։   Ինչպես հայտնում է «Shamshyan.com-ը», տուժածներ չկան։   Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. Opel-ի վարորդը եղել է խմածության ամենաբարձր աստիճանում։ 
    11:21
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը ԲՏԱ փոխնախարարներ է նշանակել
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալներ նշանակելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Մանթաշյանին 2022 թվականի հունիսի 20-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ»։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Պողոսյանին 2022 թվականի հունիսի 20-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ», - նշված է որոշումներում։
    11:17
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ներքին ու արտաքին թուրքը խիստ մրցակցության մեջ են, թե ով ավելի շատ սպառնալիք կստեղծի Հայաստանի ու Արցախի համար. Աբրահամյան
    Մեր զինծառայողների կյանքը սահմանին պաշտպանելուն զուգահեռ պետք է պաշտպանենք նաև երկրի ներսում։ Երբ այս խնդիրները լուծենք նոր միայն կարող ենք մտածել սահմանների պաշտպանության և անվտանգային սպառնալիքների հաղթահարման մասին։ Ներքին ու արտաքին թուրքը խիստ մրցակցության մեջ են, թե ով ավելի շատ սպառնալիք կստեղծի Հայաստանի ու Արցախի համար։
    11:12
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    27-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից
    Հունիսի 19-ին, ժամը 22։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը Ա. Խ.-ին (ծնված 1995 թ․) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։
    11:07
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները և դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
    Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո Ադրբեջանի պետական մարմինները եւ ԶԼՄ-ները տարածեցին տեղեկություն տարբեր միջադեպերի մասին, իբր որոնց հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են ադրբեջանցի մի քանի զինվորներ։ Ադրբեջանը հերթական անգամ, հին ավանդույթի համաձայն, թաքցնում է մարտական կորուստները եւ դրանք ներկայացնում որպես դժբախտ դեպքեր։ Հունիսի 19-ի տեղեկատվության համաձայն՝ Քյուրդամիրի կենտրոնական շրջանային հիվանդանոցում ադրբեջանցի երկու զինծառայող՝ մայոր Յուսիֆ Մահիր օղլի Մամեդլին (ծնվ. 1988թ.) եւ Ֆարիդ Սամիր օղլի Նասիբովը (ծնվ. 1999թ.) զոհվել են վթարի հետեւանքով։ Տեղեկացվել է, որ Հաթեմ Հայդեմիրովիչ Բայդաշովը (ծնվ. 1994թ.) ծայրահեղ վիճակում է։ Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է Ադրբեջանի ԶՈւ ազգային անվտանգության ծառայության կապիտան Յոլչուզադե Նիզամի Վահիդ օղլուն։ Զինծառայողներին մարտական դիրք տեղափոխող մեքենան ընկել է ձորը։ ANAMA ականազերծման գործակալության աշխատակից Ալի Շուքուրովը (ծնվ. 1992թ.) պայթել է ականի վրա Ջեբրայիլի շրջանում։ Շուքուրովը պայթյունի հետեւանքով բազմաթիվ վիրավորումներ էր ստացել։
    11:05
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քննչական ծիծաղելի աճպարարությունը. Արսեն Բաբայանը՝ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի նկատմամբ քրգործ չհարուցելու մասին
    Քննչական ծիծաղելի աճպարարությունը. Կարդում եմ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի և MediaHub.am-ի լրագրողի և օպերատորի միջև Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում կատարված դեպքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչը որոշումը և շատ տարօրինակ հանգամանքներ բացահայտում: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը: Նա նաեւ նշել է. «Պարզվում է, որ ՊՊԾ բոլոր այն ծառայողները, որոնք եղել են դեպքի ականատեսներ, իրենց բացատրություններում հստակ նշել են, որ կատարվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հանցագործություն: Առանց որևէ բացառության բոլոր ՊՊԾ ծառայողներն իրենց բացատրություններում պնդում են, որ կոնկրետ ծառայակիցը փակել է տեսախցիկի օբյեկտիվը, որպեսզի հնարավոր չլինի նկարահանել և լուսաբանել իրադարձությունը (ՊՊԾ պետի գործունեությունը): Բացի դրանից նրանք պնդում են, որ փորձել են հեռացնել լրագրողին դեպքի վայրից, սակայն լրագրողը և օպերատորն այդպես էլ չեն հեռացել: Կարդում ես ու մտածում, թե լավ, բա էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ արարքը դառնա լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտում: Այս ամենից հետո քննիչը եզրահանգել է, թե հանցագործություն տեղի չի ունեցել: Շուտով բողոքը պատրաստ կլինի և կտեսնենք, թե դատախազությունում մնացե՞լ է արդյոք մասնագիտական արժանապատվությունը: Քննիչի որոշումը բացահայտ ծաղրանք է քրեական իրավունքի նկատմամբ»։
    11:00
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանում այլևս երբեք ոչ ոք զենքով հարց չի լուծելու. Փաշինյանը՝ 2018 թվականին
    Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 19-ին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի սկզբանամասում։ Մենք տեղեկացրել էինք, որ նախ վիճաբանություն է տեղի ունեցել ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդիների միջև, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ։ Նախնական տեղեկությունների համաձայն կա երկու զոհ և հինգ վիրավոր։ Շրջանառվող վարկածն այն է, որ երիտասարդները հայհոյել են Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո տեղի է ունեցել միջադեպը: Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, թե ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին: «Ես ուզում եմ ասեմ, որ թույլ չեմ տալու, որ մեր սիրո և համերաշխության հեղափոխությունից հետո կանգնի և ասի ես զենքով հարցեր կլուծեմ, զենքով այլևս հարցեր չեն լուծվելու»,-ասաց նա:
    10:56
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մինչև հիմա նախորդ գիշերը սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին որևէ տեղեկություն չկա․ Տիգրան Աբրահամյան
    Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում մինչև հիմա նախորդ գիշերը սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին որևէ տեղեկություն չկա։ Սա այն դեպքում, որ ՊՆ-ից լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում միջադեպը կարճ հաստատել էին, սակայն փոխանցել էին, որ մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ։ Դեպքի մանրամասների հետ կապված մի ամբողջ օր տարատեսակ լուրեր են շրջանառվում, իսկ թե ինչով են զբաղված ՊՆ-ի կուսակցական ֆունկցիոներները կարելի է միայն ենթադրել։ Դե իսկ իրավապահ համակարգը զբաղված է ընդդիմախոսների զուգարան գնալը օպերատիվ հետևելով, իշխանական մամուլին տարբեր թեմաներով օպերատիվ կադրեր տրամադրելով, իշխանական քարոզչամեքենան սպասարկելով, մի խոսքով վերածվել է քպ շարքային ստորաբաժանման։ Դե սրանց համար ի՞նչ սահման, ի՞նչ զինծառայող, ի՞նչ պաշտպանություն, ի՞նչ հայրենիք։ Կարևորը իրենց կիրակին հաճելի անցնի, փորները կուշտ լինի, փողն էլ գրպաններում անպակաս։
    10:52
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սահուն մտնում ենք արյունոտ բռնապետության վերջին փուլ․ Վարուժան Գեղամյան
    Հիշեցնեմ բազմիցս հնչեցված պարզ ճշմարտությունը. կապիտուլյանտն ու իր խմբավորումը Հայաստանում դե ֆակտո իշխանություն պահել կարող են բացառապես բռնապետությամբ ու օրստօրե այդ բռնապետության շղթաները ավելի են զգացվելու հասարակության բոլոր շերտերի համար։ Կրկնում եմ՝ բոլոր։ Արագածոտնում վերջին հանցագործության դեպքը ևս մեկ վկայությունն է վերևում ասվածի։ Մենք սահուն մտնում ենք արյունոտ բռնապետության վերջին փուլ, որի առաջին զոհը շաբաթներ առաջ վրաերթի ենթարկված հղի աղջիկն էր, հաջորդ զոհերը ապօրինի ձերբակալված քաղաքական բանտարկյալները, այսօր՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդները։ Սա #հակաՀայաստան'ն է, որին իրենց լռությամբ օժանդակում են իրենց բարի գործերով զբաղեցնող կարծիքի առաջնորդները՝ ժպիտը դեմքին, քաղաքականության հանդեպ ցուցադրական քամհարանքով և կործանվող հայրենիքի կենացը մտքում շարադրելով։ հ.գ. Իսկ առավոտյան թշնամու կրակից զոհված Հրաչ Փիլիպոսյանի մասին ՀՀ դե ֆակտո պաշտպանության նախարարությունը դեռ ոչ մի տվյալ չի հայտնել...
    10:48
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փողոցային թափթփուկներին բերել դարձրել են պատգամավոր ու մարզպետ ու ասել են՝ ով մեզ բան կասի, տվեք սպանեք․ Ղազինյան
    Երբ իրական արտաքին թշնամուն թողած թշնամիներին երկրի ներսում ես փնտրում, արդյունքը կոնֆլիկտն է, կրակոցները, մահերը, բայց ոչ թե իրական թշնամուն, այլ քո պետության քո հետ անհամաձայն քաղաքացիների: Փողոցային թափթփուկներին ու ոչնչություններին բերել դարձրել են պատգամավոր ու մարզպետ, ձեռքները զենք են տվել ու ասել են ով մեզ բան կասի, տվեք սպանեք: Սա է իրականությունը, սա է մեր ձախողումների ու պարտությունների պատճառը, սա է մեր ողբերգությունը . . .
    10:44
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստվել է 2 միլիոն 210 հազար 776 քաղաքացի
    Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։ Հունիսի 12-ի դրությամբ Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստվել է 2 միլիոն 210 հազար 776 քաղաքացի։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 միլիոն 137 հազար 428 քաղաքացի, երկրորդով՝ 1 միլիոն 11 հազար 387 քաղաքացի։ Երրորդ՝ բուստեր դեղաչափով պատվաստվել է 57 հազար 520 քաղաքացի։
    10:42
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանության այս խայտառակ հաղորդագրությունը լիովին բավարար է քննության ողջ ընթացքը կասկածի տակ դնելու համար․ իրավապաշտպան
    Ոստիկանության այս խայտառակ հաղորդագրությունը լիովին բավարար է քննության ողջ ընթացքը կասկածի տակ դնելու համար, քանի որ (1) նախապես հերքվում են «անցանկալի» վարկածներ (կենցաղային է, քաղաքական չի…), (2) նախապես հաստատվում են «ցանկալի» փաստեր (որսորդական հրացան, այլ ոչ թե ինքնաձիգ, քպ-ականներն էլ իբր չեն մասնակցել միջադեպին):
    10:39
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևի հայհոյանքն առ Նիկոլ, Հայաստան, Արցախ օրհնանք է, իսկ Նիկոլին չընդունող ՀՀ քաղաքացին` թշնամի․ Թևանյան
    Երբ Ալիևը հայհոյում ու նվաստացնում է Նիկոլ Փաշինյանին ու սպառնում գրավել Սյունիքը, Սևանը և Երևանը, ոչ մի պատասխան չի հնչում։ Մամուլից տեղեկանում ենք, որ Արագածոտնի մարզում ՔՊ֊ական պաշտոնյաների հարազատները ավտոմատով մարդ են սպանել ու վիրավորել` Նիկոլին բան ասելու համար։ Փաստորեն, տնաբույծ թրքաբոլշևիկների համար Ալիևի հայհոյանքն առ Նիկոլ, Հայաստան, Արցախ օրհնանք է, իսկ Նիկոլին չընդունող ՀՀ քաղաքացին` թշնամի։ Ընդդիմությանը քննադատում են Նիկոլին չգյուլլելու համար։ Այդ քննադատները ժամեր առաջ լրացուցիչ հիմնավորում ստացան։
    10:36
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սա ոչ թե պարզապես մարդասպանություն է, այլ նաև զինված ԲԱՆԴԻՏԻԶՄ․ Ռուբեն Մելիքյան
    Սա ոչ թե պարզապես մարդասպանություն է, այլ նաև զինված ԲԱՆԴԻՏԻԶՄ: Իրավապահների համար սա հերթական «ճշմարտության պահն է». կվերցնե՞ն արյունը իրենց ձեռքերին, թե՞ վերջապես կընտրեն օրենքի կողմը։ ՀԳ. Կրկնում եմ նեռին ուղղված բոլոր հայհոյանքները։ ՀԳ-2. Պրիվե՛տ քեզ, Կայեն։ Պրիվե՛տ ձեզ, Կայենի փալասներ։ ԼՐԱՑՈՒՄ. Չճշտված տեղեկություններով՝ մահացել է նաև քպ-ական զինված բանդայի 2-րդ զոհը։
    10:33
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սահմանից դուրս թուրքն է կրակում, սահմանից ներս՝ Նիկոլենք․ Ագնեսա Խամոյան
    Մամուլը հեղեղված է ՔՊ-ական պաշտոնյաների հարազատների կողմից արձակված կրակոցների հետեւանքով զոհի եւ վիրավորների մասին տեղեկություններով։ Քիչ առաջ Հանրապետական հիվանդանոցից ինձ հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխված վիրավորներից 2 -ը ծայրահեղ ծանր վիճակում են, 3-րդի կյանքին վտանգ չի սպառնում(վնասվել է թոքը), ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորներից մեկին արդեն տեղափոխում են Աստղիկ ԲԿ(բժիշկները, ցավոք, հույս չեն տալիս)։ Սահմանից դուրս թուրքն է կրակում, սահմանից ներս՝ նիկոլենք։
    10:30
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրականում ոստիկանությունը ոչինչ չի հերքել. Արսեն Բաբայան
    Իրականում ոստիկանությունը ոչինչ չի հերքել: Հայհոյելու պատճառով վեճը հենց կենցաղային է և որևէ քաղաքական իմաստով որևէ քաղաքական ենթատեքստ չի պարունակում, գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը: ««Հերքելով» հաստատեցին։ Ոստիկանությունը շտապեց արձագանքել ՔՊ-ականների բարեկամների կողմից Ապարանում կատարած սպանությանը:  Այս իշխանության որակը տեսնո՞ւմ եք: Ուրեմն ադրբեջանի փոխարտգործնախարարը մեկ ամիս է արդեն հայտարարել է, որ Նիկոլն ու Ալիևը պայմանավորվել են հայկական 8 գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին, բայց պաշտոնական որևէ հերքում մինչ այս պահը չի հնչել: Իսկ այս դեպքը գիշերվա 12:30-ին փորձեցին հերքել: Իրականում ոստիկանությունը ոչինչ չի հերքել: Հայհոյելու պատճառով վեճը հենց կենցաղային է և որևէ քաղաքական իմաստով որևէ քաղաքական ենթատեքստ չի պարունակում: Քաղաքական կլիներ, եթե ԱԺ-ում հայտնի քաղաքական հարցի շուրջ առաջացած վեճի ընթացքում Էդմոն Մարուքյանը սպաներ Ալեն Սիմոնյանին, երբ նա Էդմոնին անբարոյականի զավակ անվանեց»:
    10:27
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գործադրված հրազենը ոչ թե որսորդական է, այլ ապօրինի՝ մարտական. փաստաբան
    Ոստիկանությունը Արագածոտնի սպանության դեպքով հայտարարություն է տարածել, որ այն կատարվել է կենցաղային շարժառիթով և գործադրվել է որսորդական հրացան։ Ընդամենը ասեմ, որ քրեական գործը հարուցվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ինչը նշանակում է, որ գործադրված հրազենը ոչ թե որսորդական է, այլ ապօրինի՝ մարտական։ Դե, շարժառիթի մասին տեղեկատվության իսկությունն էլ թողնում եմ յուրաքանչյուրի դատողությանը…։ Այս համատեքստում մի հարց էլ ունեմ՝ 6 վիրավորների առկայության պայմաններում քրեական գործն ի՞նչու եք հարուցել ընդամենը հասարակ սպանության համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածով։
    10:23
    20.06.22
    Ավելին