Լրահոս

2022-06-19
  • Հայաստան
    Թշնամու կրակոցից 19-ամյա զինվոր է զոհվել Վարդենիսում. հակասական վարկածներ և ոչ մի պաշտոնական արձագանք
    Վարդենիսի դիրքերից մեկում թշնամու կրակոցից ժամկետային զինծառայողի զոհվելու մասին առաջին լուրերից մոտ 24 ժամ անց էլ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Լրատվամիջոցների հետ զրույցներում է միայն նախարարության ներկայացուցիչը հաստատել տեղեկությունը: Զոհված զինծառայողը Հրաչ Փիլիպոսյանն է՝ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքից: Նա մեկ տարի առաջ էր բանակ գնացել։ Ընտանիքի ավագ զավակն էր, ունի երկու փոքր եղբայր։ Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանին է Գեղամասարում հանդիպել «Հայլուրի» նկարահանող խումբը: Նրա խոսքով՝ Հրաչին անգամ չեն հասցրել հոսպիտալ տանել՝ դիրքերից իջնելու ճանապարհին նա մահացել է: Զոհված ժամկետային զինծառայողի ծննդավայրում լուրեր կան, թե շաբաթ ուշ երեկոյան դիվերսիա է արել Ադրբեջանի զինուժը:
    21:30
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    «Եվրատեսիլում» հաղթած «Քալուշ» նվագախմբի անդամները դեմ են հաջորդ տարի մրցույթն անցկացնել այլ երկրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    «Եվրատեսիլում» այս տարվա հաղթող «Քալուշ» նվագախմբի անդամները դեմ են արտահայտվել այն հանգամանքին, որ երգի մրցույթը հաջորդ տարի չի կայանալու Ուկրաինայում։
    21:15
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ձկնորսական նավակով Սևանա լիճ դուրս եկած քաղաքացիները ուժեղ քամու հետևանքով չեն կարողանում վերադառնալ
    Հունիսի 19-ին, ժամը 18:07-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի «Ասա» լողափից քաղաքացիները ձկնորսական նավակով դուրս են եկել Սևանա լիճ և, մոտ 6 կմ հեռանալով ափից, ուժեղ քամու հետևանքով չեն կարողանում վերադառնալ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարները նավակը, որում գտնվել է 5 անձ, մոտեցրել են ափին։
    21:05
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երեք երեխայի մայրը փորձել է ինքնասպանութուն գործել սոցիալական խնդիրների պատճառով
    Երևանում 33–ամյա կինը փորձել է ինքնասպանություն գործել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայողներին քաղաքացին հայտնել է, որ մի կին անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել: Ծառայողներին հաջողվել է կնոջը մեծ դժվարությամբ վտանգավոր եզրագծից տեղափոխել անվտանգ վայր: Լրատվամիջոցին կնոջ ազգականները հայտնել են, որ նա 33 տարեկան է, երեք երեխայի մայր,և սոցիալական խնդիրներից դրդված, փորձել է ինքնասպան լինել։
    20:55
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    77 տարեկանում մահացել է ՌԽՖՍՀ նախկին պետքարտուղար, Ելցինի մերձավոր զինակից Գենադի Բուրբուլիսը
    77 տարեկանում մահացել է ՌԽՖՍՀ նախկին պետքարտուղար, Ելցինի մերձավոր զինակից Գենադի Բուրբուլիսը: Տեղեկությունը հայտնում է RT-ն ՝ վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները։ Բուրբուլիսը մահացել է Ադրբեջանի մայրաքաղաքում, որտեղ մասնակցում էր Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումին։ Նշվում է, որ քաղաքական գործչի մահն անսպասելի էր, քանի որ նա վատառողջ չէր։
    20:45
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հունաստանն ու Կիպրոսը 21 տարի անց վերսկսել են ծովային ուղևորափոխադրումները
    Sigma հեռուստաալիքը հայտտնել է, որ Հունաստանը և Կիպրոսը 21 տարվա ընդմիջումից հետո վերսկսել են ծովային ուղևորափոխադրումները։ Daleela մարդատար լաստանավը Լիմասոլի նավահանգստից Պիրեուս է մեկնել: «Մենք գիտենք, որ սա ոչ շահավետ նավագնացության բիզնես է, ուստի պետությունը պետք է օգնի: Եվ այս ուղղությամբ ԵՄ-ում ջանքեր են գործադրվել, որպեսզի պետության ֆինանսական հնարավորությունների սահմաններում թույլ տա անհրաժեշտ սուբսիդիաներ հատկացնել»,- ասել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը: Առաջին չվերթով մեկնել է 173 ուղևոր, այդ թվում՝ նավատորմի և զբոսաշրջության նախարարները, Լիմասոլի քաղաքապետը, պատգամավորներ, լրագրողներ։
    20:20
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    «Ազոտ» քիմիական գործարանում ուկրաինացի զինյալները բանակցությունների գնալու ազդանշան են հայտնել
    Ռուսաստանում ԼԺՀ-ի դեսպան Ռոդիոն Միրոշնիկը հայտնել է, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանում ուկրաինացի զինյալներն ազդարարում են բանակցությունների պատրաստակամության մասին: ««Ազոտ»-ում արգելափակված զինյալները ազդանշան են տալիս, որ պատրաստ են շարունակել բանակցությունները։ Դրանք կշարունակվեն, սակայն զինյալների համար զենքերը վայր դնելու պայմաններն ակնհայտորեն չեն բարելավվի»,- ասել է դիվանագետը։ Հունիսի 18-ին Միրոշնիկը ասել է, որ դեռևս համաձայնություն չկա «Ազոտ»-ից մարդասիրական միջանցք բացելու մասին՝ Ուկրաինայի կողմից կրակը դադարեցնելուց հրաժարվելու պատճառով։
    20:10
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Տվերի մարզում թեթևշարժիչավոր ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ Է տուժել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Տվերի մարզում թեթևշարժիչավոր ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ Է տուժել։ Օդաչուն և ուղևորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են, հայտնում է ՌԴ ՔԿ տրանսպորտի արևմտյան միջտարածաշրջանային քննչական վարչությունը:
    19:55
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գործարկվելու է Կայք բնակավայրի շչակը
    Հունիսի 20-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Կայք բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը:
    19:40
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ղազախստանն ու Իրանը համատեղ առևտրային պալատ են ստեղծում
    Ղազախստանի և Իրանի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Իբրահիմ Ռաիսին պայմանավորվել են ամրապնդել երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ ստեղծել համատեղ առևտրային պալատ, հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Տոկաևը, ով կիրակի պաշտոնական այցով ժամանել Է Թեհրան, Ռաիսիի հետ բանակցություններ է վարել երկու պետությունների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են ղազախա-իրանական հարաբերությունների վիճակն ու զարգացման հեռանկարները: Հատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտի և լոգիստիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում առևտրատնտեսական համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև մշակութային-հումանիտար կապերի ընդլայնմանը:
    19:25
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Քայլի Ջենները կրկին Ամերիկայի ամենաերիտասարդ կին միլիարդատերն է
    Արդեն հինգերորդ տարին անընդմեջ Քայլի Ջենները ճանաչվում է Forbes-ի ամենաերիտասարդ անդամը Ամերիկայի «Ամենահարուստ կանանց» ցանկում, որտեղ ներկայացվում են բիզնեսում 100 ամենահարուստ և հաջողակ կանանց կարողությունները:
    19:10
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հունիսի 3-ի դեպքերի քրգործերով քննչական խմբերի ղեկավարները սկսել են ստանալ իրենց աշխատավարձի չափով պարգևավճարներ
    Հունիսի 13-ից համացանցում տարածում է ստացել տեղեկատվությունն առ այն, որ ՀՀ քննչական կոմիտեում այսպես ասած՝ մայիսի 30-ի և հունիսի 3-ի զանգվածային անկարգությունների դեպքերով քննվող քրեական գործերով քննչական խմբերի ղեկավարները սկսել են ստանալ իրենց ամբողջական ամսական աշխատավարձի չափով պարգևավճարներ, ինչը մեղմ ասած չլսված բան է ոչ միայն քննչական կոմիտեում, այլև ողջ իրավապահ համակարգում նույնիսկ այս իշխանությունների օրոք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը: «Հունիսի 13-ից համացանցում տարածում է ստացել տեղեկատվությունն առ այն, որ ՀՀ քննչական կոմիտեում այսպես ասած՝ մայիսի 30-ի և հունիսի 3-ի զանգվածային անկարգությունների դեպքերով քննվող քրեական գործերով քննչական խմբերի ղեկավարները սկսել են ստանալ իրենց ամբողջական ամսական աշխատավարձի չափով պարգևավճարներ, ինչը մեղմ ասած չլսված բան է ոչ միայն քննչական կոմիտեում, այլև ողջ իրավապահ համակարգում նույնիսկ այս իշխանությունների օրոք։ Այդ կապակցությամբ հարցում եմ ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին, որի պատճենն ի գիտություն ուղարկել եմ նաև ՀՀ գլխավոր դատախազին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին։ Ներկայացնում եմ այդ հարցման ամբողջական տեքստը»,- գրել է նա։
    18:55
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քանի կա Նիկոլը, նա խժռելու է հային, իսկ նրա կինը խրախճանքներ է կազմակերպելու հայի արյան վրա. Քրիստինե Նազարյան
    Քրիստինե Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այսօր նորից զինվոր զոհվեց: Կզած Նիկոլի ու իր կիրթ ու դրական ընկերոջ «խաղաղության» հերթական զոհը: Հերթական հայ օջախը ու բոլոր իրենց հայ համարողների տունը սուգ մտավ: Հերթական զոհը, որ էրատոյի համար հանուն ոչնչի է, բայց իրականում հանուն ՔՊ-ականների իշխանատենչության ու օր օրի հարստանալու ու կայֆերի: Շատերն են գրում, որ ցավում են ու վշտացած են: Մի մասը անկեղծ, իսկ մյուս մասը հետ չմնալու համար (վերջիններս մի րոպե հետո լայքերը ու լացող սմայլիկները ստանալուց հետո, արծրունավարի գնալու են իրենց հերթական փիառ ակցիային): Իսկ, եթե զինվորի հայրը վաղը որոշի իշխող ստահակախմբից արդարացիորեն հարցնել. «անասուններ, ինչու զոհեցիք որդուս» , ստահակի պաշտպան ոստիկանները նրան ծեծելու են այդ հարցի համար, պատռելու են նրա վրայի` զոհված որդուն պտկերող, վերնաշապիկը: Չե՞ք հավատում, մոռացե՞լ եք, դե վերհիշեք , գուցե ոմանք նաև առաջին անգամ կյանքում մտածեն: Քանի կա նիկոլը, նա խժռելու է հային, իսկ նրա կինը խրախճանքներ է կազմակերպելու հայի արյան վրա, իսկ, եթե զինվորի ծնողը ըմբոստանա` նրան ծեծելու են: Հավերժ հիշատակ հանուն Հայրենիքի զոհվածներին ??????
    18:40
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    ԱՄՆ դեսպանատունը 400 000 դոլար կհատկացնի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ժողովուրդների միջև խաղաղության ծրագրին
    ԱՄՆ դեսպանությունը հայտարարում է Ժողովրդական դիվանագիտության՝ հարթակի 2-ի ծրագրային առաջարկների բաց մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված կազմակերպությունները։ Այս նախաձեռնության նպատակը Հայաստանի և Ադրբեջանի ու Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև խաղաղության համար անհրաժեշտ պայմանների ապահովումն է։ Առաջարկվող ծրագրերը կարող են միտված լինել հետազոտական, կրթական, իրազեկման, վստահության ձևավորման միջոցներին ուղղված նախաձեռնություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ դեսպանատունը: Ծրագրի խնդիրները • Ամուր հիմքերի վրա դնել և ընդլայնել Հայաստանի և Ադրբեջանի ու Հայաստանի և Թուրքիայի հարցերում ժողովրդական դիվանագիտության առաջնորդող անձանց ցանցը, • Ավելին իմանալ ու ավելի լավ պատկերացնել ընթացիկ պատկերը և առկա ներուժը՝ հակամարտությանը հաջորդած ժամանակահատվածում, • Նպաստել հանրային ընկալումների փոփոխմանը Հայաստանի և Ադրբեջանի ու Հայաստանի և Թուրքիայի հարցերում, • Դիտարկել տարածաշրջանային խաղաղության առաջ մղմանը նպաստող շփումների նոր մոդելների ներուժը, • Խթանել այնպիսի միջավայրի ձևավորումը, որտեղ ավելի մեծ տեղ են գրավում հանդուրժողականությունն ու փոխըմբռնումը, իրականացվում են շփումներ ժողովուրդների մակարդակով, կան ոչ պաշտոնական ցանցեր և մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս այս համայնքներից յուրաքանչյուրում կրթել ու ներգրավել հասարակության ավելի լայն օղակներին։ Մասնակիցներ և թիրախ Ծրագրերը կարող են ներառել երիտասարդներին, լրագրողներին, ակադեմիական օղակների ներկայացուցիչների և/կամ կարծիք ձևավորող անձանց ու գործիչների՝ օգնելու հակամարտ կողմերի ժողովուրդների կապին ու շփումներին։ Բ. ԴԱՇՆԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈւԹՅՈւՆՆԵՐ Կատարման ժամկետը/տևողությունը՝ առավելագույնը 12 ամիս Ֆինանսավորվելիք նախագծերի քանակը՝ մինչև 5 Ընդհանուր ֆինանսավորման չափը՝ մինչև 400.000 ԱՄՆ դոլար:
    18:25
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մակրոնը քվեարկել Է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր կնոջ՝ Բրիջիթի հետ քվեարկել է երկրի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունների երկրորդ փուլում, հաղորդում Է BFMTV հեռուստաալիքը: Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլում քվեարկության համար ընտրական տեղամասերը բացվել են կիրակի տեղական ժամանակով առավոտյան 8-ին (Երևանի ժամանակով 10:00-ին): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Հանրապետության ՆԳՆ-ի տվյալներով ' խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում մասնակցությունը տեղական ժամանակով ժամը 12:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով 14:00-ի դրությամբ) կազմել է 18,99 տոկոս, ինչը բարձր է 2017 թվականի ընտրությունների ցուցանիշից՝ 17,75 տոկոս: Ընտրություններին մասնակցում է «Միասի՛ն» (Ensemble!) դաշինքը, որը միավորում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հիմնադրած «Վերածնունդ» կուսակցությունը (նախկինում կոչվում էր «Առա՛ջ, Հանրապետություն»), «Ժողովրդավարական շարժում» կենտրոնամետ կուսակցությունը և «Հորիզոններ» ու «Գործել» աջ կենտրոնամետ կուսակցությունները: Ընտրություններին մասնակցում է նաև «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միություն» (Nupes) ձախ կոալիցիան, որի մեջ մտնում են Ժան Լյուկ Մելանշոնի «Չնվաճված Ֆրանսիան», «Սոցիալիստական կուսակցությունը», «Կոմունիստական կուսակցությունը» և «Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ» կուսակցությունը: Քվեարկությանը մասնակցում են նաև ծայրահեղ աջ՝ Մարին Լե Պենի «Ազգային միավորում» և Էրիկ Զեմուրի «Վերագրավում» կուսակցությունները։
    18:15
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ուկրաինայից Ռուսաստան է տարհանվել գրեթե 2 միլիոն մարդ
    ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը հայտնել է, որ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստան է տեղափոխվել 1 936 911 մարդ, այդ թվում՝ 307 423 երեխա։ Նրա խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում տարհանվել է 29733 մարդ, այդ թվում՝ 3502 երեխա։
    18:00
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Խե՜ղճ տղա, նա պետք է զղջա. «Ռեալի» նախագահը՝ Մբապեի մասին
    Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարծում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ափսոսում է, որ չի տեղափոխվել մադրիդյան ակումբ։ Երկրպագուների հետ հանդիպման ժամանակ Պերեսին խնդրել են այևս Մբապեին ակումբ չհրավիրել։ Սրան նա ժպտալով պատասխանել է. «Խե՜ղճ տղա, նա պետք է իսկապես զղջա»։ Հիշեցնենք, որ Մբապպեն երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ:
    17:45
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Էմբեր Հերդը մտավախություն ունի, որ Ջոնի Դեփը նոր հայց կներկայացնի իր դեմ
    Էմբեր Հերդն ասել է, որ վախենում է Ջոնի Դեփի հերթական հայցից։ Նա մտավախություն ունի, որ նախկին ամուսինը կարող է կրկին մեղադրել իրեն զրպարտության մեջ։ Այս մասին նա խոսել է NBC-ին տված հարցազրույցում։ «Ես սովորական էի համարում, որ պետք է իրավունք ունենամ խոսել ոչ միայն իմ ապրածի, այլեւ այն մասին, ինչը լավ գիտեմ»,- նշել է դերասանուհին։ Հարցին, թե նա վախենում է, որ Դեփը կարող է կրկին դիմել դատարան, Հերդը խոստովանել է. «Ես սարսափում եմ [այդ մտքից]»։ Չնայած իր պարտությանն ու երդվյալ ատենակալների որոշմանը, Էմբերը պնդում է, որ ինքը վստահ է իր ցուցմունքներում: Ավելի վաղ Ջոնի Դեփի փաստաբանները հայտնել են, որ դերասանը մտադիր է ներել պարտքը, որը Հերդը, դատարանի վճռով, պարտավոր է վճարել նախկին ամուսնուն։
    17:30
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ֆինլանդիան և Շվեդիան կշարունակեն բանակցությունները Թուրքիայի հետ
    Ֆինլանդիան և Շվեդիան կշարունակեն բանակցությունները Թուրքիայի հետ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնում է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակը: Նշվում է, որ Ֆինլանդիայի, Շվեդիայի և Թուրքիայի միջև պաշտոնական մակարդակով քննարկումները կշարունակվեն վաղը՝ երկուշաբթի օրը, Բրյուսելում․ հյուրընկալող կողմը կլինի ՆԱՏՕ-ի քարտուղարությունը։ 📌 Թուրքիայի նախագահ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան չի կարող «այո» ասել դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը:
    17:20
    19.06.22
    Ավելին