Լրահոս

2022-06-19
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են Hayasa մոտոցիկլետն ու Opel-ը. 2 ծանր վիրավորների կյանքը հնարավոր է եղել փրկել
    Այսօր՝ հունիսի 19-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40–ի սահմաններում Արցախի փողոցի 24/54 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 27-ամյա Արթուր Ջ.-ի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլետը և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 33-ամյա Դավիթ Պ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենան: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/19/1216017/
    17:10
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հաստատվել են ՉԼ որակավորման փուլի «Փյունիկ»-«Կլուժ» հանդիպման օրն ու ժամը
    Հաստատվել են Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի «Փյունիկ» – «Կլուժ» զույգի հանդիպումների օրը և ժամը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։ Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ Կլուժ-Նապոկա քաղաքի մարզադաշտում: Խաղը կսկսվի Հայաստանի ժամանակով ժամը 22:30-ին:
    17:00
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Մայր Աթոռում նշվել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը
    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հունիսի 19-ին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը. բերկրաշատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Պատարագի սրբազան արարողության է մասնակցե Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Սուրբ Պատարագին ներկա են եղել Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայաստանյան թեմերի առաջնորդներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։ «Սրբազան Հայրը, անդրադառնալով տոնի խորհրդին, ընդգծել է, որ այս սուրբ եկեղեցու կամարների ներքո մեկտեղված հավատավոր ժողովուրդն այստեղ է, որպեսզի Սուրբ Էջմիածնով զորանա, վկայի իր հավատքի զորության մասին, վերանորոգի իր սուրբ հայրերի կապած ուխտը Քրիստոսի հետ ու հաստատի հավատարմությունն առ Միածնաէջ Սուրբ Աթոռն Ամենայն Հայոց»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Մեր ազգն իր հայացքն ուղղեց դեպի Միածինը, և Միածինն իջավ և ուռամբ նշեց վայրը, որտեղ պետք է վեր խոյանա Իր աղոթքի տունը, ուր, հաստատվեց քահանայապետական աթոռը, որտեղից դարեր շարունակ հավատացյալ հայի սիրտը, հայի ստեղծագործ միտքը, հայի ազնիվ եւ զորավոր կամքը սնվում և ամրանում է: Տեսիլքով ծնունդ առավ 1719-ամյա Սուրբ Էջմիածինը և առաքելապատիվ հայրապետի ու բարեպաշտ արքայի ջանքերով քարեղեն մարմին զգեցավ: Պատկառելի հնությամբ, տեսլական սկզբնավորությամբ, հայ ժողովրդի կյանքում ունեցած ազգային-եկեղեցական և մշակութային պատմական դերով հայ ժողովրդի ամենանվիրական համազգային ուխտավայրն է Մայր Տաճարը: Նրա յուրաքանչյուր քարը մեր սուրբ հավատքի վկան է, որով հյուսվել է մեր պատմությունը, որի վրա հաստատվել է մեր ազգը: Լուռ թվացող քարերը կենդանի են ու խոսում են մեզ հետ դարերի խորքից, իսկ մեր աղոթքներն էլ լսում են, որպեսզի գալիք դարերին պատմեն: Սրբավայրերի, պատմական խաչքարերի մի աշխարհ է մեր հայրենիքը, որտեղ յուրաքանչյուր կտոր հողի, քարի, ժայռի վրա հեղված արյամբ հավերժացել է հայ ժողովրդի մտքի, հոգու, սրտի, ձեռքի շնորհների գեղեցկությունն ու քաղցրությունը: Մեր նախնիներն ի գին իրենց կյանքի ազգային հպարտության ամենամաքուր զգացմունքներով աչքի լույսի պես պահել ու պահպանել են Սուրբ Էջմիածինը՝ որպես նշխար, որպես նվիրական մասունք, որպես աղբյուր լույսի և հույսի, որպես տեսիլք լուսավոր գալիքի»,- ասել է Մուշեղ եպիսկոպոսը՝ հորդորելով հավատացյալ հայորդիներին աներկյուղ ու զորավոր կամքով պահել մեզ հանձնված այս սրբազան ավանդը և ուխտել հավատարիմ մնալ նրա պատգամին՝ սիրել զԱստված, սիրել մայր եկեղեցին ու հայրենիքը, կյանք տալ վասն հավատո և հայրենյաց: Նշվում է, որ Մայր Աթոռի լուսարարապետն իր քարոզում նաև հաստատել է․ «Էջմիածնին ու Լուսավորչի Սուրբ Աջին կապվելով է, որ հայը մնաց հայ, շարունակեց արարել, և բիբլիական Արարատի ստորոտին հաղթանակ տոնելով՝ վերստեղծեց իր առաջին հանրապետությունը, որի հետնորդներն ենք մենք: Աներկբա է, որ այսօր կանք Սուրբ Էջմիածնով: Անսասան է Էջմիածինը, անսասան է ազգը հայոց: Արդ, ազգովի գլուխ խոնարհենք այս միակ, համազգային, հավիտենական և հավերժական սուրբ հաստատության վեհության առաջ: Փառք տանք Աստծուն, որ այսօր էլ Հայ Եկեղեցին շարունակում է դեպի հավիտենականություն ուղղորդող իր Աստվածահիմն առաքելությունը ճիշտ նույն կերպ և նույն վայրում, ինչպիսին էր չորրորդ դարում»։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հաղորդմամբ՝ վերջում Մուշեղ Սրբազանը մաղթել է, որ հավատավոր ժողովրդի սրտից բխած աղոթքը լսելի լինի Աստծուն՝ երկար կյանք պարգևելով Հայոց Հայրապետին, և Քրիստոս անսասանության մեջ պահի Իր իսկ հիմնած Մայր Աթոռը, որպեսզի խաղաղության ու բյուր օրհնությունների ներքո շարունակի ապրել հայոց ազգը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Սուրբ Պատարագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, կատարվել է Սուրբ Էջմիածնի մաղթանք: Ներկա հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականաց դասն աղոթք է բարձրացրել առ Աստված՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շենացման, պայծառության, անսասանության և իր սրբազան առաքելության հարատևության համար:
    16:45
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նարեկ Նիկողոսյանը 3-րդ բրոնզե մեդալն է նվաճել ՀՀ հավաքականի համար
    Բուխարեստում ավարտին մոտեցող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն երեք բրոնզե մեդալ են նվաճել։ 65 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9:3 հաշվով հաղթել է մոլդովացի ըմբիշին:
    16:35
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    16:25
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հիշեք այն դահիճներին, ովքեր Ձեզ քնեցնելով` տարան մատաղի, գոնե դա մի մոռացեք. Գրիգորյան
    «Հուսով եմ` հիշում եք, թե 2020թ պատերազմից առաջ, երբ ամեն օր հայտնում էինք, որ շատ շուտով կլինի պատերազմ, բազմաթիվ իշխանական պատգամավորներ ու տարատեսակ չինովնիկներ տարբեր ԶԼՄ-ներով հայտարարում էին, որ պատերազմը բացառված է և բացի դա էլ բացառված է թուրքիայի ներգրավումը Հայաստանի (այդ թվում`Արցախի) դեմ պատերազմին: Հիշեք այն դահիճներին, ովքեր Ձեզ քնեցնելով տարան մատաղի, գոնե դա մի' մոռացեք. չէ որ մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիմա էլ այդ դահիճները հայտարարում են, թե խաղաղություն է լինելու. հետևությունները թողնում եմ Ձեզ: Ցտեսություն»,- գրել է Գրիգորյանը։
    16:15
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Վենեսուելայում ռազմական ինքնաթիռ է կործանվել
    Nacional թերթը հայտնում է, որ Լա Չինիտա միջազգային օդանավակայանի մոտ Վենեսուելայի զինված ուժերին պատկանող ինքնաթիռ է կործանվել, անձնակազմը ողջ է մնացել։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի երկու անդամ։ Նրանք տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են։
    16:05
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    3.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վրաստանում
    Այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 12:43-ին Սամեբա գյուղի մոտակայքում 3.0 (ML) մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Հաղորդում է aliq.ge-ն։ Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։ Հիշեցնենք, երկու օր առաջ ևս՝ հունիսի 17-ին, ժամը 05:09-ին Սամեբա գյուղի մոտակայքում 4,0 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։
    15:56
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանին ճանապարհին դիմավորում են ազդանշաններով և դավաճան վանկարկումներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Փաշինյանին ճանապարհին դիմավորում են ազդանշաններով և դավաճան վանկարկումներով
    15:46
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քանի-քանիսները պետք է զոհվեն, որ տխմարները հասկանան վերջապես` Նիկոլը չարիք ու փորձանք է այս երկրի համար. Զաքարյան
    Քանի-քանիսները պետք է զոհվեն, որպեսզի տխմարները հասկանան վերջապես, որ Նիկոլը չարիք ու փորձանք է այս երկրի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: «Խորը և անդառնալի ցավ ես ապրում յուրաքանչյուր զինծառայողի կորստով: Էլի մեկ բոթ, պատերազմի էլի մեկ ազդանշան, էլի մեկ տան հանգած ճրագ… Քանի-քանիսները պետք է զոհվեն, որպեսզի տխմարները հասկանան վերջապես, որ Նիկոլը չարիք ու փորձանք է այս երկրի համար: Մեր դավաճանն ու թշնամին «Շուշի» համատեղ օպերացիան ավարտելուց հետո, պատրաստվում են սկսել իրենց երկրորդ` «Սյունիք» համատեղ օպերացիան: Հասարակության մի մասը կազմող անգրագետների բանակը դեռ շարունակում է էշ-էշ դուրս տալ, իբր` «Հողերը տանք հանգիստ ապրենք» կամ «նախկիններն են տվել հողերը» և այլն: Իրենց ընդդիմադիր «հռչակած» բայց նիկոլից թուրքական փող ստացող բոսյակների փոքրիկ խմբերը, ամենօրյա ռեժիմով քննադատում են ոչ թե պետություն կործանողներին, այլ այդ կործանման դեմ պայքարողներին: Իրական ընդդումությանը Նիկոլից ու իր գրպանի առարկա դարձած (լյով, ստյոպիկ, սուրո և այլն) մանր ֆեյսբուքային ընդդիմադիրներից բացի քննադատում են նաև Ալիևն ու Թուրքիան: Սա Սոդոմ-Գոմոր է, որտեղ մարդիկ մեռնում են, որովհետև իրենք իրենց ձեռքով ստեղծել են քաոս: Նիկոլից ազատվել է պետք և վերելքը կսկսվի: Գուցե դրանից հետո Աստված ների բոլորի մեղքերը»:
    15:36
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 60 մարդ է մահացել
    Այսօր NDTV պորտալը հայտնում է, որ Հնդկաստանի Ասամ և Մեղալայա նահանգները տուժել են ավերիչ ջրհեղեղից, որի հետևանքով զոհվել է առնվազն 62 մարդ։ «Իրավիճակը շատ վատ է. Մենք ամեն կերպ փորձում ենք օգնել մարդկանց։ Ժամանակավոր կամուրջներ են կառուցվում ջրհեղեղից տուժած շրջաններում՝ մարդկանց օգնելու համար», – ասել է Ասամի ջրային պաշարներիի նախարարը։ Ընդամենը մեկ օր առաջ Ասամում անդադար անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Առնվազն ութ մարդ համարվում է անհետ կորած։
    15:26
    19.06.22
    Ավելին
  • Սպորտ
    Արտավազդ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր
    Բուխարեստում ավարտին մոտեցող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 55 կգ քաշային Արտավազդ Հարությունյանը ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթել է իտալացի Պասկուալե Լիուզիին ու դարձել է բրոնզե մեդալակիր:
    15:16
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ռևմատոլոգ նշել է նստակյաց աշխատանքի վտանգավոր հետևանքները
    Մոսկվայի մարզի Առողջապահության նախարարության գլխավոր ռևմատոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Դմիտրի Կարատեևը URA.RU-ին տված հարցազրույցում թվարկել է նստակյաց աշխատանքի վտանգավոր հետևանքները: «Նստակյաց աշխատանքը ստատիկ բեռ է ողնաշարի վրա: Առաջին հերթին տուժում է ողնաշարը: Կարող է առաջանալ ողնաշարի մկանների մշտական լարվածություն: Սա հանգեցնում է ցավի և տեսականորեն՝ ողնաշարի բորբոքային փոփոխությունների, որոնք հանգեցնում են օստեոխոնդրոզի զարգացմանը»,- ասել է Կարատեևը։ Բժիշկը պարզաբանել է, որ օստեոխոնդրոզը կոլեկտիվ հասկացություն է. «Երբ ախտորոշվում է օստեոխոնդրոզ, սա նախնական ախտորոշում է, որը կարող է ներառել տարբեր վիճակներ, օրինակ՝ ողնաշարային դիսկերի վնաս: Եթե մարդը ութ ժամ նստի, հնարավոր է նման ելք»,- ասել է նա։ Կարատեևն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ գրասենյակային աշխատողներին բնորոշ է կռանալը, կուզիկանալը, որը մկանների ստատիկ լարվածության, ողերի սխալ դիրքի, ինչպես սպոնդիլոզ և դիսկոպաթիա հիվանդությունների համակցության հետևանք են: Տհաճ հետևանքներից խուսափելու համար ռևմատոլոգը գրասենյակային աշխատողներին խորհուրդ է տվել պարբերաբար կտրվել համակարգչից և կատարել մարմնամարզական վարժություններ։ Օրինակ՝ կարելի է ժամը մեկ անգամ վեր կենալ ու վարժություններ անել։ «Եթե դա հնարավոր չէ, դուք պետք է ֆիզիկական վարժություններ կատարեք ողնաշարի համար», - ասել է Կարատեևը:
    15:06
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը
    ArmDaily.am-ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի վարչապետի օգնական, ԱԺ ՔՊ խմբակցության գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանի ունեցվածքը։ Ով է Աննա Վարդապետյանը Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1986 թ., 18 փետրվարի, ք․ Երևան Կրթություն 2002 - 2006 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ 2006 - 2008 թթ․ – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա 2008 - 2012 թթ․ – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա, 2012 թ․ հոկտեմբերի 5-ին պաշտպանել է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու քրեաիրավական հիմնախնդիրները» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն Աշխատանքային գործունեություն 09.2003 - 05.2005 թթ․ – Ավան համայնքի ղեկավարի խորհրդական 04.2007 - 10.2008 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ 10.2008 - 12.2008 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ 12.2008 - 03.2009 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ 03.2009 - 03.2013 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ավագ օգնական 03.2013 - 07.2014 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական 07.2014 - 04.2018 թթ․ – ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար 04.2018 - 04.2019 թթ․ – ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական 04.2019 թ․ - 11.2019 թ․ – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ 15.02.2020 թ․ - 29.02.2020 թ․ – «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի համայնքային զարգացման ծրագրի ղեկավար 2010 թ․-ից առ այսօր – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, 2017 թ․-ից՝ նույն ամբիոնի դոցենտ 02.03.2020 թ․ նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական Այլ տվյալներ 2015 թ․-ից առ այսօր – Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ է: 2016-2021թթ․ – Երևանի պետական համալսարանի Իրավագիտություն – 001 մասնագիտական խորհրդի (ԺԲ․00.05) անդամ: Ավելի քան 20 գիտական հոդվածների, գիտագործնական ձեռնարկների, վերլուծությունների և գրքերի հեղինակ ու համահեղինակ է: Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների: Կուսակցական պատկանելություն Անկուսակցական Անձնական տվյալներ Ամուսնացած է: Ունեցվածքը Աննա Վարդապետյանը հայտարարագիրը ներկայացրել է 2022-ի մայիսի 30-ին։ Նա հայտարարագրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, որը ձեռք է բերել 2014 թվականին։ 2021-ի սկզբում Վարդապետյանը բանկային հաշիվներին ունեցել է 41,073 և 620,792 ՀՀ դրամ, 15 եվրո գումար, որը տարվա վերջում դարձել է 54,534 և 160,919 ՀՀ դրամ, 15 եվրո։ Նա հայտարարագրել է 1,500,000 ՀՀ դրամ կանխիկ գումար, որը 2021-ի վերջում դարձել է 4,500,000 ՀՀ դրամ։ 2021 թվականի ընթացքում Աննա Վարդապետյանի եկամուտները կազմել են 14,084,066 ՀՀ դրամ, որից 10,459,611 ՀՀ դրամ աշխատավարձ վարչապետի աշխատակազմից, 624,455 ՀՀ դրամ աշխատավարձ ԵՊՀ-ից և 3,000,000 ՀՀ դրամ վարկ՝ HSBC բանկից։
    14:56
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Կովկաս» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ու բռնկվել
    Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hունիսի 19-ին, ժամը 12։08-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակի խճուղում՝ «Կովկաս» ռեստորանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան շրջվել է ու բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը
    14:46
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կայք և Վարդենիս բնակավայրերում շչակ է գործարկվելու
    Հունիսի 20-ին՝ ժամը 10:00-ին` Արագածոտնի մարզի Կայք, իսկ 11:00-ին` Վարդենիս բնակավայրերում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ գործարկվելու է բնակավայրի շչակը:
    14:36
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Լեռներում հայտնաբերված կոշիկը օգնել է բացահայտել լեռնագնացի մահվան գործը
    Իտալական Corriere della Sera թերթը հայտնում է՝ պատահաբար գտնված կոշիկի շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել  մահվան պատճառը։  Պակիստանում տեղի բնակիչները Նանգա Պարբաթի ստորոտում գտել են  հայտնի իտալացի ճանապարհորդ  Ռեյնհոլդ Մեսների եղբոր՝  Գյունտեր Մեսների կոշիկը։ Նշվում է, որ այս գտածոն հաստատում է այն վարկածը, որ լեռնագնացի ազգականը մահացել է ձնահյուսի ժամանակ։ Գյունթեր Մեսները մահացել է 1970 թվականին Նանգա Պարբատ լեռան ձնահյուսի հետևանքով։ Ավելի ուշ նրա եղբայրը խոստովանել էր, որ ինքն էլ համարյա  մահվան շեմին էր.  նրա ոտքի  մատնեը ցրտահարվել էին և անդամահատվել: Դրանից անմիջապես հետո լեռնագնացին կասկածում էին եղբոր մահվան մեջ ներգրավվածության համար: «Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ ես կապ չունեմ Գյունտերի մահվան հետ։ Այս կոշիկը հայտնաբերվել է հենց այն վայրում, որտեղ անհետացել է եղբայրս»,- ասել է Մեսները։
    14:26
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Սննդաբանը նշել է շոգին թունդ թեյ խմելու վտանգավոր հետևանքները
    Շոգին թունդ թեյ խմելու հետևանքով կարող են զարգանալ թրոմբներ, ինսուլտ, կամ սրտի կաթված։ Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Սոլոմատինան։ Մասնագետն ասել է, որ թունդ թեյն ամենամեծ վտանգն է ներկայացնում նյարդային և սրտանոթային համակարգերի խանգարումներ ունեցող մարդկանց համար։ Նրանց համար, ովքեր հազվադեպ են ըմպում թեյ և սուրճ, կոֆեինի նկատմամբ զգայունությունը մեծանում է, և մեկ բաժակ թունդ թեյը կարող է առաջացնել տախիկարդիա, զարկերակային ճնշման բարձրացում, սրտխառնոց և այլ տհաճ ախտանիշներ: «Շոգին, որքան շատ է կոֆեինը, այնքան ավելի շատ հեղուկ ենք կորցնում: Այսպիսով, կոֆեինը նման է միզամուղի: Նրանք, ովքեր ունեն զարկերակային բարձր ճնշում, թվում է, թե ինչ-որ պահի դա նույնիսկ լավ է. նրանք հեղուկ են կորցրել, զարկերակային ճնշումն իջել է: Բայց արյան ֆրակցիաները մնում են, ինչը նշանակում է, որ արյունը խտանում է։ Համապատասխանաբար, դա կարող է հանգեցնել թրոմբների զարգացմանը: Երկրորդ՝ թանձր արյունը սովորաբար չի հասնում ուղեղ և սիրտ, և կարող է ինֆարկտ կամ ինսուլտ առաջացնել»,- բացատրել է բժիշկը։ Ավելին, եթե մարդը սովոր է կոֆեինին, ապա դրա օգտագործումից ոչ մի վնաս չի լինի։ Իսկ հատուկ հիվանդություններ չունեցող մարդկանց համար թունդ թեյը կօգնի կենտրոնանալ և բարձրացնել արդյունավետությունը, եզրափակել է Սոլոմատինան։
    14:16
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դեռ աշխատում եմ․ Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել
    Երգչուհի Սիրուշոն թեպետ շուտով մայրանալու է, սակայն շարունակում է աշխատել։ Նա սոցցանցերում նոր լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում երգչուհին մեքենայի ղեկին է։ «Դեռ աշխատում եմ և դեռ գործնական հանդիպումների գնալիս ինքս եմ մեքենան վարում»,- լուսանկարին կից գրել է Սիրուշոն։
    14:06
    19.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քննիչի որոշումը բացահայտ ծաղրանք է քրեական իրավունքի նկատմամբ․ Արսեն Բաբայան
    Կարդում եմ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի և MediaHub.am-ի լրագրողի և օպերատորի միջև Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում կատարված դեպքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչը որոշումը և շատ տարօրինակ հանգամանքներ բացահայտում: Այս մասին Տելեգրամում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ «Պարզվում է, որ ՊՊԾ բոլոր այն ծառայողները, որոնք եղել են դեպքի ականատեսներ, իրենց բացատրություններում հստակ նշել են, որ կատարվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հանցագործություն: Առանց որևէ բացառության բոլորը ՊՊԾ ծառայողներն իրենց բացատրություններում պնդում են, որ կոնկրետ ծառայակիցը փակել է տեսախցիկի օբյեկտիվը, որպեսզի հնարավոր չլինի նկարահանել և լուսաբանել իրադարձությունը (ՊՊԾ պետի գործունեությունը): Բացի դրանից նրանք պնդում են, որ փորձել են հեռացնել լրագրողին դեպքի վայրից, սակայն լրագրողը և օպերատորն այդպես էլ չեն հեռացել: Կարդում ես ու մտածում, թե լավ, բա էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ արարքը դառնա լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտում: Այս ամենից հետո քննիչը եզրահանգել է, թե հանցագործություն տեղի չի ունեցել: Շուտով բողոքը պատրաստ կլինի և կտեսնենք, թե դատախազությունում մնացե՞լ է արդյոք մասնագիտական արժանապատվությունը: Քննիչի որոշումը բացահայտ ծաղրանք է քրեական իրավունքի նկատմամբ»,- գրել է Բաբայանը:
    13:56
    19.06.22
    Ավելին