Լրահոս
2022-06-09
-
ՔաղաքականՔՊ որ պատգամավորներն են «վոյաժների» մեկնելՔՊ որ պատգամավորներն են «վոյաժների» մեկնելԱվելին10:3009.06.22 -
ՀասարակականԵղեգնուտ գյուղի լճում քաղաքացին ջրահեղձ է եղելԵղեգնուտ գյուղի լճում քաղաքացին ջրահեղձ է եղելԱվելին10:2109.06.22 -
ՀասարակականՀայաստանում երթևեկության մեջ կներդրվի նոր գծանշումՀայաստանում երթևեկության մեջ կներդրվի նոր գծանշումԱվելին10:1209.06.22 -
ՀասարակականՄաքսայինի մոտ 10 աշխատակից է ազատվելՄաքսայինի մոտ 10 աշխատակից է ազատվելԱվելին10:0209.06.22 -
Հայաստան«Դիմադրություն» շարժման երթը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով«Դիմադրություն» շարժման երթը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջովԱվելին09:5309.06.22 -
ՔաղաքականՔՊ-ում որոշել են չներել «անառակ որդիներին»ՔՊ-ում որոշել են չներել «անառակ որդիներին»Ավելին09:4909.06.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԱվելին09:4009.06.22 -
ՀասարակականԴիահերձարաններում այս օրերին դեռ գտնվում են մոտ 86 զինվորի մասունքԴիահերձարաններում այս օրերին դեռ գտնվում են մոտ 86 զինվորի մասունքԱվելին09:3009.06.22
2022-06-08
-
ԱռողջապահականԱՀԿ-ն հայտնում է, որ մարդիկ կարող են կրկնակի վարակվել կապիկի ծաղկի վիրուսովԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ մարդիկ կարող են կրկնակի վարակվել կապիկի ծաղկի վիրուսով: «Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է Արևմտյան Աֆրիկայում մի բժիշկ, ով արդեն վարակվել էր կապիկի ծաղկով, հետագայում նորից հիվանդացավ: Իմունիտետը 100%-ով չի պաշտպանում կրկնակի վարակվելուց»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների կապկի ծաղկի դեմ պայքարի ծրագրի քարտուղարության ղեկավար Ռոզամունդ Լյուիսը: ԱՀԿ-ն նաև խորհուրդ չի տալիս համընդհանուր պատվաստում կատարել հիվանդության դեմ, քանի որ այն մի քանի վայրերը, որտեղ պատվաստանյութերը հասանելի են, օգտագործվում են վարակվելու ավելի բարձր ռիսկի տակ գտնվողներին պաշտպանելու համար,- ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:Ավելին23:5908.06.22 -
ՔաղաքականՊատգամավորները տղերքի լուսանկարները չեն գետնին թափել. նրանք ձեր պատկերն են ձեր երեսին շպրտել. քաղաքագետՔաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է․ «Թե բա զոհվածների նկարները գետնին են թափել։ Անբարոյականությունն էլ պետք է չափ ու սահման ունենա։ Ուրեմն այդ նույն ավանեսյանները մեր տղերքի աճյունները պարկերի մեջ նկուղներում պահեն (չեմ էլ ասում, թե ինչ պայմաններում ու ինչի պես), իսկ երբ իրենց արած այդ լկտիության պատկերը բերում և դեմքներին են շպրտում, սկսում են բարոյականությունից ու զոհվածների հիշատակի հանդեպ հարգանքից խոսել։ Արա, ո՞վ եք դուք ընդհանրապես։ Դուք ընդհանրապես ո՞նց եք առաջանում այդքան պիղծ, որ հիմա էլ ձեզ այդպես եք պահում: Պատգամավոր աղջիկները տղերքի լուսանկարները չեն գետնին թափել։ Նրանք ձեր պատկերն են ձեր երեսին շպրտել։ Ու շատ էլ ճիշտ են արել, աչքներդ էլ հանել են»։Ավելին23:3108.06.22 -
Միջազգային«Կարծում եք՝ բոլո՞րն են գողանում». Լավրովի բանակցությունները՝ ԹուրքիայումՈւկրաինական հացահատիկով բեռնված նավերը Օդեսայի նավահանգստից դուրս բերելու հարցն են այսօր Անկարայում քննարկել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները: Արևմուտքը հայտարարել է, թե աշխարհում հացահատիկի դեֆիցիտ կարող է սկսվել, եթե առաջիկա շաբաթներին այդ նավերը ծով դուրս չգան: Լավրովը սա չափազանցություն է համարել և ասել, որ Օդեսայի նավահանգիստը Ուկրաինան կարող է ականազերծել, Ռուսաստանը չի հարձակվի այն գրավելու համար:Ավելին23:3008.06.22 -
ՏնտեսականԿարտոֆիլը թանկ չի վաճառում գյուղացին. տեղական արտադրողին «դուրս են մղում»Կարտոֆիլի գինը առաջիկա օրերին կնվազի, քանի որ շուկա է մտնելու մեծ ծավալի կարտոֆիլ, կանխատեսում է Էկոնոմիկայի նախարարությունը: Գերատեսչությունը կարտոֆիլի թանկ լինելը պայմանավորում է մի քանի հանգամանքով: Կարտոֆիլագործները զարմանում են, թե ինչու են վերավաճառողները կրկնակի, եռակի թանկ ծախում իրենցից 150-ից 200 դրամով առածը: Հողագործներին տեղեկություններ են հասել, որ տեղական բերքը շուկայից դուրս է մղում արտասահմանյան կարտոֆիլը, որի և՛ տեսքն է լավ, և՛ գինն է բարձր:Ավելին23:1508.06.22 -
ՔաղաքականՈչ ոք չէր սպասում, որ թերևս ամենամարդասիրական ոլորտը համակարգող նախարարը կարող էր արյուն տենչալ. Արթուր ԽաչատրյանԱկնկալել, որ նիկոլական նախարարներից մեկը քաղաքական կամք կամ համարձակություն կունենա ու ինչ որ հարցի վերաբերյալ ինքնուրույն կարծիք կարտահայտի՝ միամտություն է։ Բոլորն էլ հասկանում են, որ առանց իրենց շեֆի իրենց դիմաց լոմբարդում քոռ կոպեկ էլ չեն տա։ Բայց երևի ոչ ոք չէր սպասում, որ թերևս ամենամարդասիրական ոլորտը համակարգող նախարարը կարող էր արյուն տենչալ։ Մարդը շնորհակալ է ոստիկաններից ու հիացած է նրանց նյարդերի ամրությամբ։ Ուրիշ էլ ի՞նչ էր տիկինն ակնկալում ոստիկաններից։ Գանգոսկրի կոտրվածքից անդին երևի մահն է։ Մա՞հ է տենչում․․․Դե, ինքը մահվան նկատմամբ որևէ հարգանք չունի։ Հիշենք, թե իր ենթակայության տալ գտնվող մորգում ինչ պայմաններում էին պահվում զոհված հերոսների աճյունները։ Դա իր և իր ՔՊական ընկերներին չի հետաքրքրում։ Փոխարենն իրենք շատ են հուզվել, որ մեր պատգամավորներն այդ նկարներն իր առաջ են փռել։ Նկարների համար հուզվել են, իսկ զոհերի՞․․․ Չէ, զոհերն իրենց չեն հետաքրքրում։ Սա այն ամենն է ինչ պետք է իմանալ այսօրվա կառավարության մասին՝ կարուսել քշող էկոնոմիկայի նախարար ու ոստիկանական սադիզմով հիացած առողջապահության նախարար։ Հ․Գ․ շատ հետաքրքիր է, տիկին նախարարը վերադարձրեց իր բաշխած ապօրինի պարգևավճարներ։ Չէ՞ք հավատում, որ տենց բան կարող է եղած լինել, կարդացեք հաշվեքննիչ պալատի ուսունասիրությունը։Ավելին23:0008.06.22 -
ՍփյուռքԳլենդելը մերժում է Զարեհ Սինանյանին. տապալված հանդիպում՝ հայ համայնքի հետԱմերիկահայերը տապալել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպումը Լոս Անջելեսի հայ համայնքի հետ։ Սինանյանը, որ ժամանակին զբաղեցրել է Գլենդելի ղեկավարի պաշտոնը, ամերիկահայերի կարծիքով՝ չէր սպասում այդպիսի ընդունելության: Նրան մեր հայրենակիցները ամոթանք են տվել ու վանկարկել Դիմադրության շարժման հայտնի կարգախոսները: Սինանյանը ստիպված է եղել լքել դահլիճը:Ավելին22:4508.06.22 -
ՔաղաքականՄուտքն արգելված է ընդդիմության համար. պատգամավորները զեկույց կպատրաստեն՝ Եվրոպայի խորհրդի համարՀայաստանում եվրոպական կառույցները ներկայացնող պաշտոնյաների վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորները նամակ են պատրաստում, որը կուղարկեն եվրոպական մի շարք կառույցներ: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դժգոհ են ընդդիմության նկատմամբ եվրապաշտոնյաների, իրենց գնահատմամբ, խիստ կողմնակալ վերաբերմունքից: Եվրոպայի խորհրդի՝ այսօր Երևանում կազմակերպած խորհրդաժողովին ընդդիմադիր պատգամավորները չեն հրավիրվել: Դիմադրության շարժման սկսվելուց հետո սա արդեն երկրորդ դեպքն է, որ միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում ակցկացվող միջոցառմանը չեն հրավիրում Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին:Ավելին22:3008.06.22 -
ԻրավականՊՊԾ պետը մայիսի 2-ին քրեորեն պատժելի որևէ արարք չի կատարել. ՔԿ-ն հանցակազմ չի գտելՖրանսիայի հրապարակից բերման ենթարկված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի սանն ազատ է արձակվել: Տղան ձերբակալվել էր հունիսի 3-ին կառավարական ամառանոցի մոտ տեղի ունեցած իրադարձություններին մասնակցելու համար:Ավելին22:1508.06.22 -
Քաղաքական«Փաշինյանի թիմը կարմիր գիծն է հատել». ընդդիմադիրները հայտարարություն են ուղարկել ԵՄ գրասենյակ«Անձամբ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանով են խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ բիրտ ու սադրիչ գործողություններ կատարել ոստիկանները», այս պնդումն են անում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ Հայաստանում Եվրամիության գրասենյակ ուղարկած հայտարարության մեջ: Ընդդիմադիր խմբակցությունները ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ հունիսի 3-ին ոստիկանությունը քաղաքացիների ուղղությամբ լուսաձայնային նռնակներ է արձակել՝ քաջ գիտակցելով, որ հավաքվածների մեծ մասը 44-օրյա պատերազմի մասնակից է, իսկ հետպատերազմական շրջանում նման միջոցների ձայնն անգամ բավական է հավաքի մասնակիցներին սադրելու համար:Ավելին22:0008.06.22 -
ՔաղաքականԹուրքիայից Հայաստան ժամանած Լավրովին մեսիջ ունի Դիմադրության շարժումըԼավրովը Հայաստանում է՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հավաքին: Նա Թուրքիայից է այսօր Երևան եկել: Անկարայում թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել են հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը: Լավրովը Երևանում կհանդիպի Արարատ Միրզոյանի, հանրապետության նախագահի ու վարչապետի հետ: Ռուսաստանի գլխավոր դիվանագետի հետ հանդիպման են պատրաստվում նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման անդամները:Ավելին21:4508.06.22 -
ԻրավականԷջմիածնում տեղի ունեցած շների սպանդի հետ կապված քրեական գործ է հարուցվել«ԴԻՆԳՈ» թիմը հայտարարություն է տարածել, որում նշվում է. «Էջմիածնում տեղի ունեցած շների սպանդի հետ կապված մեր տված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։ Մնաց մնացածը»: Նշենք, որ օրեր առաջ Էջմիածին քաղաքում տեղի էր ունեցել շների համատարած սպանդ, սպանվել էին առանց խնամողի և խնամող ունեցող շների մեծ մասը, այդ թվում փոքրիկ չափսերով շներ, ձագեր ունեցող մայրիկներ: Վիրավորված շներից 4-ը փախել էին։ Նրանցից մեկը սատկել էր, իսկ մյուս 3-ի կյանքը հաջողվել է փրկել: Շներից մեկի մատներն էին փշրված, մյուսի՝ ոտքերը, մյուսի՝ վիզը։Ավելին21:3008.06.22 -
ԻրավականԶրկված եմ պաշտպանությանը նախապատրաստվելու իրավունքից․ Իգոր Խաչատուրովի պաշտպանՔիչ առաջ վերադարձա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից։ Ինչպես դատարանի նախագահը, այնպես էլ նույն շենքում դատավորի աշխատավարձ ստացող Տիգրան Սիմոնյանը հրաժարվեցին հայտնել Իգոր Խաչատուրովի գործով դատական նիստի օրն ու ժամը։ Դեռ ավելին, վերջիններս հարկ չհամարեցին նաև ինձ ծանոթացման ներկայացնել դատական գործը, ինչից ակնհայտ է, որ զրկված եմ պաշտպանությանը նախապատրաստվելու իրավունքից։ Դե ինչ, քանի որ բողոքը քննելու օրենքով սահմանված եռօրյա ժամկետը լրանում է վաղը, իսկ երեկ և այսօր բողոքի քննություն չի իրականացվել, ուստի բողոքը քննվելու է վաղը, իսկ Սիմոնյան Տիկոն էլ գրավոր դատավարության մասնակիցներին վաղը (դե իհարկե պատշաճ կարգով) կծանուցի վաղվա դատական նիստի օրվա և ժամանակի մասին։ Տղաներ և աղջիկներ խորհուրդ ունեմ ձեզ, տեղեկանք չդնե՜ք գործի մեջ, հետքեր չթողնեք ու նաև մտածեք, թե վաղվա ամսաթվով վաղվա նիստի մասին ծանուցագրի առկայությունը ձեր ինչ լինելու մասին ա վկայում... Հ.Գ. ես թղթեր, նկարներ ու զապիսներ շատ ունեմ, չմտածեք ու վաղվա նիստերի գրաֆիկն էլ հանկարծ չկախեքԱվելին21:1508.06.22