Լրահոս
2022-06-08
-
ՔաղաքականԻնչ էր ուզում անել Նիկոլ Փ.-ն հունիսի 3-ին և ինչպես դա տապալվեց#Վերլուծական 08 06 2022 Ինչ էր ուզում անել Նիկոլ Փ.-ն հունիսի 3-ին և ինչպես դա տապալվեց Ինչ էր ուզում անել Նիկոլ Փ.-ն հունիսի 3-ին և ինչպես դա տապալվեց Եվ այսպես. ի՛նչ էր ուզում անել Նիկոլ Փ.-ն հունիսի 3-ին: Սա հարց չէ, քանզի նպատակադրումը ակնհայտ էր և ակնհայտ է. Նիկոլ Փաշինյանը նպատակադրվել էր զանգվածային արյունահեղություն իրականացնել, բայց դա «փաթեթավորել» այնպես, թե՝ սկսվեցին զանգվածային անկարգություններ, որոնց հետևանքով, ավելի ճիշտ՝ իրավիճակը կարգավորելու նպատակով «ոստիկանությունը» հատուկ միջոցներ կիրառեց, ինչի հետևանքով էլ երկուստեք զոհեր եղան: Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանի նախանշած սցենարը հունիսի 3-ին մի նոր «մարտի 1» հրահրելն էր: Հունիսի 3-ին տեղի ունեցած դեպքերի մեխանիկան ինքնին հաստատում է այդ վարկածը: Ի՛նչ կատարվեց: Ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որը Նիկոլի ՔՊ-ն բոյկոտեց, նիստը տեղի չունեցավ: Ցուցարարները երթով շարժվեցին դեպի կառավարության շենք, բայց նախքան բոլոր մուտքերը կարգելափակվեին, Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, ծառայողական պահեստային մուտքով («զադնի խոդ») ճողոպրել էր: Որոշ ժամանակ անց ցուցարարները երթով շարժվեցին դեպի Պռոշյան, նպատակ ունենալով այնտեղից շարունակել ճանապարհը դեպի Դեմիրճյան փողոց, ապա՝ Ֆրանսիայի հրապարակ: Հատուկ ընդգծենք. ո՛չ այս ավելի քան 1 ամսվա ամենատարբեր բողոքի ակցիաների ժամանակ, ո՛չ էլ, մանավանդ, հունիսի 3-ին երթի մասնակիցները, դիմադրության շարժումն առաջնորդողները որևէ պետական զենք, որևէ պահպանվող կառույց զանգվածաբար ներխուժելու կամ այսպես ասենք՝ «գրավելու» որևէ խնդիր կամ նպատակ չեն դրել: Սա չափազանց կարևոր է, հասկանալու համար, օրինակ, Նիկոլ Փաշինյանի կեցավայրի՝ «դաչաների» մոտ մի քանի հազարից կազմված ոստիկանական ուժերի կուտակման անհամաչափությունը, միաժամանակ՝ պահպանվող օբյեկտի վախի աստիճանը: «Ոստիկանությունը», ինչպես հայտնի է, «կենդանի» շղթայով արգելափակել էր Դեմիրճյան փողոցը, որի ոչ մի անհրաժեշտություն չկար. Ա) ԱԺ արտահերթի համար սահմանված լրացուցիչ 4 ժամն էլ էր լրացել, բ) եթե նույնիսկ ընդդիմադիր պատգամավորները ցանկանային մտնել ԱԺ, կմտնեին, դա իրենց աշխատավայրն է, գ) բացարձակապես որևէ իմաստ չկար, էլ չենք ասում՝ նպատակ չկար ԱԺ տարածք ներխուժելու: Այսինքն, «ոստիկանության նպատակն էր խաղաղ ցույցի, երթի մասնակիցներին կիսաօղակի մեջ առնել՝ Պռոշյան-Դեմիրճյան անկյունում: Եվ այդտեղ արդեն իրենց «սև գործին» անցան ոստիկանության կողմից ցուցարարների շարքեր «ներմուծած», անկասկած, ոստիկանության ծառայող կամ առնվազն հաստիքավոր «գործ տվող» մի քանի սադրիչներ: Ոստիկանության «հատուկ ուժերը», այսպես կոչված՝ կարմիր ու սև բերետները (որոնք, կրկնենք, բացարձակ անադեկվատ վիճակում էին) հարձակվեն խաղաղ ցույցի մասնակիցների, այդ թվում՝ կանանց, ծերերի, երեխաների վրա ու գազանաբար հոշոտեին (բոլորը տեսան հայատյաց, մարդատյաց «ոստիկանների» գազանություններն արձանագրած տեսանյութերը): Ամենահետաքրքիր պահերից մեկը, որ հստակ արձանագրվել է, այն է, որ ոստիկանությունը, Դեմիրճյան փողոցի կողմից նռնականետով «հատուկ միջոց» է կիրառում, որն ընկնում է Պռոշյանի կողմից «դաչայի» մուտքը շրջափակած ոստիկանների շարքերի մեջ: Շատերին թվում է, որ նռնակ կրակողը «շլդիկ» էր, բայց տողերիս հեղինակն էլ վստահ է, որ դա կանխամտածված «վպիպում» էր ու ոչ էլ «վրիպում» էր: Այդպիսի հանձնարարական գուցե եղել է: Դրա հիմնական նպատակերից մեկն էլ հաջորդող ոստիկանական գազանությունները, ստորությունները արդարացնելն է: Ըստ Նիկոլ Փ.-ի սցենարի, ամենայն հավանականությամբ հաշվարկված էր, որ այդ պահից կուտակված բազմությունը կդառնա անկառավարելի, մարդիկ կսկսեն ինչով պատահի ու ինչպես պատահի դիմադրել, ոստիկանների ծեծել, հրկիզել նրանց մեքենաները, շրջել այլ փոխադրամիջոցներ, ջարդել մերձակա շենք-շինությունների ապակիները և այլն, և այլն: Այսինքն, հաշվարկել էին, որ մարդիկ կանեն այն ամենը, ինչն էլ սովորաբար բնորոշվում է «զանգվածային անկարգություններ»: Բայց ոչ մի նման բան տեղի չունեցավ: Տեղի ունեցավ միայն կատաղած ոհմակի նման ոստիկանական ուժերի թրքաբարո հարձակում հայ մարդկանց վրա: Արյունահեղությունից ու զոհերից հաջողվեց խուսափել ոչ միայն երջանիկ դիպվածով, այլև ցույցի մասնակիցների գիտակից լինելու և երթն առաջնորդողների սառնասրտության շնորհիվ: Համենայն դեպս, ոչ մի ցուցարար ոչ մի ավտոբուսի կամ այլ մեքենայի տանիքը չելավ Նիկոլ Փ.-ի նման ու այնտեղից չսկսեց հրահրիչ կոչեր ծղրտալ՝ «հոգին փառավորվելու, մինչև Պռոշյան գրավելու, մետաղաձողերով, քարով, փայտով զինվելու» մասին, ինչպես նա էր արել 2008-ի մարտի 1-ին: Չեղավ նման բան: Ու հունիսի 3-ը մի նոր «մարտի 1»-ի չվերածվեց, որքան էլ որ Նիկոլի հիմնական նպատակը դա էր: Ու հենց այդտեղ էլ Նիկոլ Փ.-ի սցենարը տապալվեց: Հատկանշական է, որ նույն Նիկոլ Փաշինյանի ու նրա ֆաշիստական, մարդատյաց ու մարդակեր ռեժիմի կամակատար քննիչ-մննիչների կողմից կարվող գործերում հիմնականում «զանգվածային անկարգությունների» մեղադրանք է դրված կալանավորվող ցուցարարների նկատմամբ: Այնինչ, ցուցարարների դեպքում, առավելագույնը կիրառելի է բնական ինքնապաշտպանության բնորոշումը: Ամբողջ հարցն այն է, որ «զանգվածային անկարգություններ» ասվածը հրահրել են հենց ոստիկանները և այս գործով, եթե կալանավորվածներ ու մեղադրյալներ պիտի լինեն, ապա ամենից առաջինը պիտի մեղարդյալի կարգավիճակով կալանավորվի Նիկոլ Փաշինյանի ոստիկանապետը՝ իր անմիջական ենթականերով հանդերձ:Ավելին20:0008.06.22 -
ՀասարակականMercedes-ում հրդեհ է բռնկվել, այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտիԱյսօր՝ հունիսի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ, 42-ամյա Արտակ Բրուտյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայում: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/08/1215268/Ավելին19:4508.06.22 -
ՀասարակականՊարեկները 18-ամյա վիրավորին իրենց ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոցՀունիսի 7-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտում տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի 45 հասցեում՝ Խամաճիկների թատրոնի մոտ, վիճաբանություն է տեղի ունենում և հնարավոր է՝ լինեն վիրավոր կամ վիրավորներ: Կարճ ժամանակ անց պարեկները նկատում են 2 երիտասարդի, որոնցից մեկի ինքնազգացողությունը գտնվում է վատ վիճակում: Ճիշտ կողմնորոշվելով, պարեկները մոտենում են նրանց և պարզում, որ նրանցից մեկը վիրավոր է: Ահազանգում են շտապօգնություն, սակայն պարեկները, տեսնելով որ վիրավորի թիկունքից ուժեղ արյուն է հոսում, տեղափոխում են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է լինում փրկել նրա կյանքը, սակայն նա մի քանի օր մնալու է բժիշկների հսկողության տակ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի աջ կողմից կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Նա Երևանի բնակիչ, 18-ամյա Ալեքսանդր Մ.-ն է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ, 17-ամյա Աշոտ Խ.-ն է: Նա բաց է թողնվել:Ավելին19:3008.06.22 -
ՀայաստանԿիևյան կամրջից ընկել են ու բացել աչքերը. ԲԱՑԱՌԻԿԵրևանի Կիևյան կամրջից ցած ընկած 17 տարեկան տղայի վիճակը ծայրահեղ ծանր է: Նա հրաշքով է ողջ մնացել: Վարկած կա, որ տղան ոչ թե ինքնասպանության փորձ է արել, այլ լուսանկարվելիս սայթաքել ու ընկել է: Վերջին երկու շաբաթվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, որ կամրջից ընկնելուց հետո ողջ են մնում: Գայանե Մովսիսյանն այսօր բացառիկ հարցազրույց է արել 38-ամյա տղամարդու հետ, որը մայիսի 25-ին Կիևյան կամրջից ինքնասպան լինելու նպատակով ցած էր նետվել ու ողջ մնացել:Ավելին19:1508.06.22 -
ԱշխարհԻրանում գնացքը դուրս է եկել ռելսերից. 21 մարդ մահացել է, փրկարարները շարունակում են որոնումներըԻրանում մարդատար գնացքի վթարի զոհերի թիվը հասել է 21-ի: Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ փրկրարաները շարունակում են ուղևորների որոնումները: Իրանական Կարմիր մահիկի տեղեկություններով՝ գնացքում եղել է մոտ 430 ուղևոր։Ավելին19:0008.06.22 -
ՀայաստանՄուլտֆիլմերի հերոսները՝ երկնքում. Օդապարուկների փառատոն՝ ՌուսաստանումՌուսաստանի Կրոնշտադտ քաղաքում անցկացվել է Օդապարուկների փառատոն: Օդ են բաց թողնվել ինչպես ժամանակակից, այնպես էլ սովետական մուլտհերոսների կերպարներով օդապարուկներ՝ մինչև 30 մետր երկարությամբ:Ավելին18:4508.06.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Լավրովը Հայաստանում է. Դիմադրության շարժման մեսիջը | 08.06.2022Ավելին18:3008.06.22 -
Քաղաքական«Հայաստան» խմբակցության պատգամավորները կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի հետԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնական Կարա Մաքդոնալդի հետ, տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Մեր խմբակցությունը Կարա Մաքդոնալդի հետ հանդիպման հրավեր է ստացել։ Պատգամավորները նրան կներկայացնեն երկրում տիրող իրավիճակը, Արցախի վերաբերյալ դիրքորոշումները։ Նրան կփոխանցվեն նաև ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի գործունեության գնահատականների, դիրքորոշումների հետ կապված բոլոր անհանգստությունները»,–ասել է Մանուկյանը։ Պատգամավորի խոսքով` քննարկվելիք թեմայով շատ թղթածրարներ կան, փորձելու են ամբողջը հասցնել ներկայացնել։ Հանդիպումը նախատեսված է հունիսի 9-ին։Ավելին18:2008.06.22 -
ԱշխարհԳնացքի ու բեռնատարի բախման հետևանքով Բուլղարիայում մահացել է 3 մարդԳնացքի և բեռնատարի բախման պատճառով 3 մարդ է մահացել Բուլղարիայում: Մահացածների թվում են նաև գնացքի ու բեռնատարի վարորդները: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Գարա Օրեշեց գյուղում: Մի քանի ուղևոր թեթև վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նախնական վարկածով՝ վթարի պատճառը եղել է ցածր տեսանելիությունը։Ավելին18:0508.06.22 -
Տարածաշրջան13-ը՝ 5-ում. Կառավարությունը որոշել է ավելի խոշորացնել համայնքներըԿառավարությունը որոշել է արդեն խոշորացված 13 համայնքները նորից խոշորացնել ու միավորել Թալին, Ճամբարակ, Ալավերդի, Տաշիր, Սիսիան համայնքների մեջ: Այս մասին Ազգային ժողովում հայտնել է Տարածքային կառավարման ու ենթակառուցվածնքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:Ավելին17:5608.06.22 -
ՔաղաքականՌուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան․ ՏԵՍԱՆՅՈՒԹՌուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան: Օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի Հանրապետւթյան ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:Ավելին17:4808.06.22 -
ԻրավականՊատգամավորին բերման ենթարկողը կպատժվի. Թագուհի Թովմասյանի գրությամբ քրգործ է հարուցվելԻմ գրության առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է հերթական քրեական գործը Սույն թվականի մայիսի 17-ին ՀՀ ոստիկանության գործողությունների կապակցությամբ հերթական գրությունն էի հասցեագրել ՀՀ գլխավոր դատախազին։ Կից ներկայացրել էի համապատասխան հղումներ ոստիկանության ծառայողների կողմից անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելիս բռնի ուժի գործադրման ենթադրյալ հանգամանքների վերաբերյալ։ Դատախազին էի ներկայացրել նաև ահազանգ առ այն, որ ոստիկանության ծառայողներն առևանգել են ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանին՝ չտալով որևէ օրինական հիմնավորում։ Խնդրել էի ԱԺ պատգամավորին բերման ենթարկելու դեպքի առնչությամբ նշված գրությունը ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և հանձնարարել իրավասու մարմիններին՝ քննության առնել ոստիկանության ծառայողների գործողությունները և համապատասխան ընթացք տալ։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացել եմ գրություն, համաձայն որի իմ գրությամբ նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձինք, առերևույթ անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները, բռնության գործադրմամբ՝ ձեռքերից և ոտքերից քաշելով, պարեկային ավտոմեքենայով ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին փաստացի բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թադևոս Էդիկի Ավետիսյանին, որի հետևանքով վերջինիս պատճառվել է ֆիզիկական ցավ։ ՀԿԳ քննիչի պաշտոնակատարը ծանուցում է, որ իմ գրության առթիվ նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու, այն վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու մասին։ Հետևողական եմ լինելու քրեական գործերի ընթացքին և ոստիկանության կողմից շարունակվող ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքի մասով: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի ԹովմասյանԱվելին17:4208.06.22 -
ՀասարակականՏաշիր քաղաքում սպանված երիտասարդը համայնքապետարանի աշխատակից էր, նա մասնակցել էր 44-օրյա պատերազմինՍրտի խոր ցավով հայտնում ենք, որ 27 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ Սմբատ Սողոմոնի Դավոյանը։ Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը և աշխատակազմի ողջ անձնակազմը իր զորակցությունն է հայտնում Սմբատ Դավոյանի ընտանիքին և հարազատներին։ Հանգչիր խաղաղությամբ խորաթափանց, արհեստավարժ, ստանձնած պարտականությունների հանդեպ պատասխանատվության մեծ զգացումով առաջնորդվող ծառայող և լավագույն մարդԱվելին17:3308.06.22 -
ՏարածաշրջանՌուսական այրված զինտեխնիկան՝ Կիևի ռազմավարի պուրակումԿիևում ռազմավարի պուրակ են բացել, որտեղ ցուցադրվում է ռուսական այրված զինտեխնիկան: Կիևի Միխայլովսկայա հրապարակում է բացվել ցուցադրությունը: Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչները շրջել են հրապարակում, նկարել ռուսական զինուժի այրված զինամթերքը: Հրապարակում ցուցադրվել են հրթիռներ, տանկեր, փամփուշտների մնացորդներ, մարտական մեքենաներ:Ավելին17:2708.06.22 -
ՀասարակականԿիևյան կամրջից ընկած 17-ամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր էԿիևյան կամրջից երեկ երեկոյան նետված 17 տարեկան տղան վերակենդանացման բաժանմունքում է: Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Ըստ ականատեսների՝ անչափահասը նախ ընկել է ծառերի վրա, հետո՝ գետնին: Փրկարարները տղային շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վարկած կա, որ տղան ոչ թե փորձել է ինքնասպանություն գործել, այլ լուսանկարվելիս է եղել, երբ ոտքը սայթաքել ու ընկել է կամրջից:Ավելին17:2008.06.22 -
Հասարակական«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել․ ԱԻՆունիսի 8-ին, ժամը 14։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարք է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։Ավելին17:1308.06.22 -
ՔաղաքականԱմոթ՛ Ձեզ, բոլոր վիրավորներից ծնկաչոք ներողություն խնդրեք. պատգամավորների ակցիան՝ Առողջապահության նախախարությունում«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է․ «Այսօր Ասպրամ Կրպեյանի և Աննա Մկրտչյանի հետ գնացել էինք Անահիտ Ավանեսյանին ասելու, որ ինքը կրում է ոստիկանների կողմից քաղաքացիներին պատճառած մարմնական վնասվածքների, հազարավոր զոհերի, նահատակների աճյունները այդ պայմաններում պահելու և իհարկե դավաճանական քաղաքականության պատասխանատվությունը, որովհետև այսքանից հետո դեռ հանդգնում է արդարացնել ոստիկանների ապօրինի ու անհամաչափ գործողությունները սեփական ժողովրդի նկատմամբ»:Ավելին16:5808.06.22 -
Իրավական«Դիմադրություն» շարժման հադրութցի մասնակիցը կալանքից ազատ է արձակվել««Դիմադրություն» շարժման մասնակից Դավիթ Ավագյանը, որը մեկ ամիս առաջ կալանավորվել էր խուլիգանություն կատարելու համար, կալանքի ժամկետի լրանալուն պես ազատ է արձակվել։ NEWS.am-ի հետ զրույցում Դավիթ Ավագյանի փաստաբան Մհեր Հակոբյանն ասաց, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Նշենք, որ Դավիթ Ավագյանը մայիսի 2–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մասնակցել էր Երեւանում անցկացվող «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաներին։ Երկու օր անց՝ մայիսի 4–ին, կարմիրբերետավորները Ավագյանին բերման էին ենթարկել Կիեւյան կամրջի մոտից։ Ըստ փաստաբանի՝ Արաբկիրի ոստիկանության բաժնում գրել են, որ Դավիթ Ավագյանին բերման են ենթարկել խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Ըստ ոստիկանության, Դավիթ Ավագյանին ձերբակալելու հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ նա չունի բնակության մշտական հասցե։ Մհեր Հակոբյանն ասել էր, որ Դավիթը Հադրութից է, պատերազմի հետեւանքով կորցրել է տունն ու տեղափոխվել Երեւան: Փաստաբանի համոզմամբ՝ այս գործում քրեական իրավունք չկա, սա քննչական կոմիտեի կողմից պատժիչ գործողություն է։ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ավելի վաղ ոչ իրավաչափ էր ճանաչել ձերբակալումը, սակայն բավարարել էր ՔԿ–ի միջնորդությունը եւ մեկ ամսով կալանավորել ակցիայի մասնակից Դավիթ Ավագյանին։ Փաստաբանը բողոքարկել էր դատարանի որոշումը, որը սակայն մերժվել էր։ Գործը նախաքննության փուլում է»։Ավելին16:4308.06.22 -
ԱշխարհԲեռլինում զանգվածային վրաերթի հեղինակը 29-ամյա հայ էՀայտնում են առնվազն մեկ զոհի և տասնյակ վիրավորների մասին։ Գերմանական DPA գործակալության փոխանցմամբ՝ տղամարդը Բեռլինի Շարլոտենբուրգ թաղամասում վրաերթի է ենթարկել անցորդներին, ապա մխրճվել խանութի ցուցափեղկի մեջ։Ավելին16:3808.06.22 -
ԱշխարհՄեքսիկայում կախովի կամուրջ է փլուզվել բացման արարողության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԴեպքը տեղի է ունեցել Կուերնավակա քաղաքում: Տուժել է առնվազն 8 մարդ, նրանց թվում է տեղական վարչակազմի ղեկավարը կնոջ հետ։Ավելին16:3208.06.22