Լրահոս

2022-06-08
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանն արբանյակը գնել է գաղտնիության պայմաններում, թե որքան գումար է ծախսվել բյուջեից ևս գաղտնիք է
    Կառավարության մայիսի 26-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արհեստական արբանյակը։ Արբանյակն արձակվել է ԱՄՆ Կանավերալի հրվանդանում գտնվող տիեզերակայանից՝ SpaceX ընկերության տիեզերանավով՝ հայկական պետական «Գեո կոսմոս» փակ բաժնետիրական ընկերության և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում։ «Սատլանտիս» ընկերության կայքում վարչապետի հայտարարություից հետո որևէ տեղեկություն չկար Հայաստանի արբանյակի մասին, տեղեկություն չկար նաև այն մասին, թե որքան է արժեցել արբանյակը և ինչ միջոցներով է այն գնվել։ Այս հարցերի շուրջ Tert.am –ը հարցում էր ուղարկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։ Նախարարությունից հայտնեցին, որ աշխատանքներն ընթացել են գաղտնիության ռեժիմով և հայկական կողմն է խնդրել, որպեսզի որևէ հրապարակում չարվի: Տեղեկությունը արդեն հանրայնացվել է։ Հարցման պատասխանի մեջ նշված էր, որ արբանյակի ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից: Գնման գործընթացը տեղի է ունեցել գաղտնիության պայմաններում և արբանյակի արժեքի մասին տեղեկությունը հրապարակման ենթակա չէ: Ինչ վերաբերում է հարցին՝ Հայաստանը գնել, թե վարձակալել է արբանյակը, ԲՏԱ նախարարությւոնից հայտնեցին, որ Հայաստանը չի վարձակալել այդ արբանյակը, այլ գնել է: Այն ՀՀ սեփականություն է:
    13:39
    08.06.22
    Ավելին
  • Իրավական
    15 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել, տասը կալանավորվել են՝ հունիսի 3-ի իրադարձությունների փաստով
    15 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել կառավարական ամառանոցի մոտ հունիսի 3-ի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների փաստով: Քննչական կոմիտեն հայտնել է, որ զանգվածային անկարգություների հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում 10 մարդ կալանավորվել է, 4-ի նկատմամբ անազատության հետ չկապված խափանման միջոցներ են ընտրվել, ևս 1-ին ձերբակալել են ու կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան:
    13:32
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արծվաբերդցի երիտասարդները վիճաբանել են համագյուղացու հետ, հարվածներ հասցրել նրան, դանակահարել․ 2 անձ կալանավորվել է
    ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Արծվաբերդ բնակավայրում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հայտնում է Քննչական կոմիտեն։ Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրի 30-ամյա բնակչի՝ կտրած-ծակած վնասվածքներ ստանալու մասին հաղորդումը ստացվել է 2022թ. հունիսի 3-ին՝ ժամը 01:50-ին, «Բերդ» բժշկական կենտրոնից: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդը վնասվածքները ստացել է համագյուղացի երիտասարդների հետ վիճաբանության ընթացքում: Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 2-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արծվաբերդ բնակավայրի բնակիչներ, հասակակից երիտասարդները խանութ-սրահի մոտ չնչին շարժառիթով վիճաբանել են 30-ամյա համագյուղացու հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել վերջինիս, իսկ նրանցից մեկն իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: 30-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող: Արծվաբերդի երկու բնակիչները ձերբակալվել են և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով խոստովանական ցուցմունքներ։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանի կողմից բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառոմներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
    13:26
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծառի ճյուղն ընկել է ավտոմեքենաների վրա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Հունիսի 8-ին, ժամը 11։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եզնիկ Կողբացի 28 հասցեի մոտակայքում ծառի ճյուղն ընկել է կայանած 4 ավտոմեքենայի վրա։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
    13:20
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անծանոթ անձը դանակահարել է 17-ամյա տղային
    Հունիսի 7-ին, ժամը 14.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում մի խումբ անձինք վիճում են: Քիչ անց հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության տեղափոխված 17-ամյա պատանին հայտնել է, որ Մաշտոցի պողոտայում անծանոթ անձը դանակահարել է իրեն: Ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Մաշտոցի պողոտայում նկատել են, որ վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկը դանակով խփել է մյուսին և դիմել փախուստի: Պարեկները հետապնդել են նրան և Կորյունի փողոցում բռնելով՝ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին: 16-ամյա պատանին տվել է խոստովանական բացատրություն: Հանցագործության գործիք դանակն առգրավվել է: Նախապատրաստվում են նյութեր:
    13:12
    08.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Դատական իշխանության մասին խորհրդաժողովին ընդդիմությունը չի հրավիրվել. ակցիա՝ «Մարիոթ» հյուրանոցի մոտ
    Առավոտյան Դիմադրության շարժման անդամները հանրապետության հրապարակում ակցիա են արել այն պահին, երբ «Մարիոթ» հյուրանոցում ընթանում էր դատական իշխանության վերաբերյալ խորհրդաժողով: Եվրոպայի խորհրդի կազմակերպած այս քննարկմանը նույնպես չեն հրավիրել խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներին, ինչպես չէին հրավիրել «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօրվա խորհրդաժողովին մասնակցել են Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահները, պետական այլ պաշտոնյաններ, Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը։ Ընդդիմադիր պատգամավորիներին չհիրավիրելու փաստի առթիվ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ եզրակացությունը կկազմեն՝ Հայաստանում եվրոպական կառույցները ներկայացնող պաշտոնյանների վերաբերյալ և այդ մասին կտեղեկացնեն Եվրոպայի խորհրդին։
    13:05
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնաբերվել է 2.2 մլն դր-ի հատված ընկուզենի
    Ուժեղացված վերահսկողության արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի Շիկահող համայնքի հարակից տարածքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները հայտնաբերել են ապօրինի հատված 22 խմ ընկուզենի տեսակի ծառ, որի շրջակա միջավայրին հասցված վնասի չափի հաշվարկը գերազանցել է 2.200.000 դրամը։ Նյութերը փոխանցվել են ՀՀ ոստիկանություն։
    12:55
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանում երկաթուղային վթարի զոհերի թիվը հասել է 17-ի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    YJC գործակալությունը հայտնում է, որ Իրանում ռելսերից ուղևորատար գնացքի դուրս գալու հետևանքով զոհվածների թիվը հասել է 17-ի։ Նշվում է, որ վթարը հավանաբար տեղի ունեցել էքսկավատորի հետ գնացքի բախման հետևանքով: Հարավային Խորասան նահանգում վթարված գնացքում գտնվել է մոտ 430 ուղևոր:
    12:50
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արամ Սիմոնյանի հարազատները չեն համաձայնելու նրա մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը, պայքարը շարունակվելու է մինչև վերջ. փաստաբաններ
    Այսօր 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Հրաչիկի Սիմոնյանը: Արամ Սիմոնյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ «2018 թվականից սկսված խայտառակ ապօրինի հետապնդումներ նախաձեռնած անձինք կարող են իրենց բավարարված զգալ»։ «Արամ Սիմոնյանի հետ պատիվ ենք ունեցել ծանոթանալու 2018 թվականից հետո, ցավոք, այնպիսի հանգամանքներում, որոնք չպետք է առնչություն ունենային նրա կարգի մարդուն։ Քրեական գործ, մեղադրանք, խափանման միջոց հասկացություններն ու Արամ Սիմոնյանի անձը պարզապես անհամատեղելի էին։ Անհնար էր նրա հետ անգամ քննարկել իրեն առաջադրված մեղադրանքը, ամոթ էր պարզապես։ Համապատասխան արժեքներով ապրող ու դրանց հավատացող մարդ լինելով, Արամ Սիմոնյանն այդպես էլ հրաժարվեց հասկանալ, որ մարդուն կարելի է հանիրավի մեղադրել, կարելի է պատվերով քննություն նախաձեռնել, պարզել, որ քննելու որևէ բան անգամ գոյություն չունի, բայց շարունակել հետապնդումները։ Ցանկանում ենք տեղեկացնել հանրությանը, որ Արամ Սիմոնյանի հարազատները չեն համաձայնելու նրա մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը, պայքարը շարունակվելու է մինչև վերջ, մինչև Արամ Սիմոնյանի անմեղությունը հաստատող ակտի կայացում», - ասված է փաստաբանների հայտարարությունում։
    12:45
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Wildberries-ի ղեկավարը՝ ընկերության անունը վերաբրենդավորելու մասին
    «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Wildberries-ի ղեկավար Տատյանա Բակալչուկը չի բացառել ընկերության անվանումը ռուսերենով վերաբրենդավորելը։ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը և բիզնեսի ներկայացուցիչները ֆորումի ընթացքում նշել են, որ օտարերկրյա անվանումները նպաստում են ապրանքի ավելի ակտիվ վաճառքին` հասարակության մեջ ձևավորված ավանդույթի շնորհիվ։ «Չեմ կարող խոստանալ, որ ռեբրենդինգ կանենք, կմտածենք»,- ասել է Բակալչուկը։
    12:40
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հարավային Կովկասը մեր օրերի «Մեծ խաղի» հիմնական թիրախն է, իսկ այդ խաղում մենք, դեռևս, խաղատախտակի դերում ենք․ թյուրքագետ
    Վերջին ամիսներին հետևում եմ, թե Թուրքիան ինչ արագությամբ և ծավալներով է ներգրավվում Հարավային Կովկասի ու Միջին Ասիայի տարածաշրջաններում՝ վայելելով արևմտյան մի քանի պետությունների անթաքույց աջակցությունը և տեղում կերտում սեփական ազդեցության գոտիները (ներառյալ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական բաղադրիչները)։ Որքան հաջողի Թուրքիան Միջին Ասիայում, այնքան Հարավային Կովկասի վերջին չնվաճված կտորը՝ Հայաստանը իր ազդեցության գոտում ներառելը մի քանի անգամ ավելի հրատապ ու անհրաժեշտ է դառնալու Անկարայի և իր դաշնակիցների համար։ Այլ խոսքով, Հարավային Կովկասը մեր օրերի «Մեծ խաղի» հիմնական թիրախն է, իսկ այդ խաղում մենք, դեռևս, խաղատախտակի դերում ենք։
    12:35
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սերգեյ Լավրովն այօր կայցելի Հայաստան
    Հունիսի 8֊9-ը աշխատանքային այցով Երևան կժամանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հունիսի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ:
    12:25
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մեծ Բրիտանիայում կինը նշանվել է սիրելիի հետ նրա թաղման ժամանակ
    28-ամյա բրիտանուհին որոշել է հավատարիմ մնալ սիրելիին և նրա հետ նշանվել է նրա թաղման ժամանակ, գրել է Metro-ն։ Բրիտանուհին սիրելիի հետ ծանոթացել էր ընկերների մոտ կազմակերպված երեկույթի ժամանակ։ Աղջկա սիրեցյալը խոստովանել էր, որ ունի իմունային անբավարարություն։ Բժիշկները տեղեկացրել էին, որ նա ապաքինվելու շանս չունի։  Հարաբերություններն սկսելուց մեկ տարի հետո ծնվել է զույգի աղջիկը, չնայած նրան, որ զույգը չէր հասցրել պաշտոնապես ձևակերպել հարաբերությունները։ Սիրեցյալի թաղման օրը կինը, հոգևորականի ներկայությամբ, մատանի է դրել մատին, իսկ հետո՝ մահացածի մատին, և խոստացել հավերժ սիրել նրան ու հավատարիմ մնալ։
    12:20
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Երևանում. մարզահամերգային համալիրի հարակից տարածքում հայտնաբերվել է մարդու գանգ
    «Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մարզահամերգային համալիրի հարակից տարածքում ծառատունկ իրականացնելու ժամանակ հայտնաբերել են մարդու գանգ։  Դեպքի մասին ահազանգել են ոստիկանության Մալաթիայի բաժին։ Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։  
    12:15
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    58-ամյա տղամարդը կալանավորվել է՝ 8-ամյա երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեղադրանքով
    ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են 8-ամյա երեխայի նկատմամբ կատարված անառակաբարո գործողությունների մի շարք հանգամանքներ: Հայտնում է ՔԿ-ն։ Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Տավուշի մարզի 58-ամյա բնակիչը, 2022թ. մայիսի 27-ին գտնվելով ոչ սթափ վիճակում, տեղեկանալով նույն բնակավայրում բնակվող երեխայի ծնողների՝ տնից բացակայելու մասին, օգտվելով այդ հանգամանքից, անառակաբարո գործողություններ է կատարել մանկահասակ` 8-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ, սակայն հարևանուհին լսելով երեխայի օգնություն կանչելու և լացի ձայները, օգնության է հասել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Երեխան ճանաչվել է տուժող, իսկ երեխայի մայրը՝ տուժողի ներկայացուցիչ: 58-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ 58-ամյա տղամարդը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատամամբ կալանավորումը որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանի որոշմամբ բավարարվել է:
    12:10
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Wildberries-ը Հայաստանի գործընկերների հետ անցել է դրամով հաշվարկների
    ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Wildberries-ը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Ուզբեկստանի բիզնեսի ներկայացուցիչների հետ անցում է կատարել ազգային արժույթով հաշվարկների  մեխանիզմին։ Բելառուսի ձեռներեցներին փոխանցումներն արվում են բելառուսական ռուբլով, Ղազախստանին` տենգեով, Հայաստանին` դրամով, Ղրղզստանին` սոմով, Ուզբեկստանին` սումով, նշել են ընկերությունում: Նոր ֆինանսական քաղաքականությունը վերաբերում է և՛ ապրանքներ վաճառողներին, և՛ պատվերների տրամադրման գործընկեր կետերի ու տեսակավորման կենտրոնների սեփականատերերին:
    12:05
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Դոն Պիպո»-ի կողմից հանցավոր խումբ ստեղծելու գործով 3 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, 7-ի մասով՝ շարունակվում է
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է սպանություն նախապատրաստելու, հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երեք մեղադրյալի մասով նախաքննությունը: Իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քննվող քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ, «Դոն Պիպո» մականվամբ Ա.Ա.-ն և վերջինիս կնոջ ազգական Կ.Ղ.-ն Վաղարշապատ քաղաքում ստեղծել և ղեկավարել են հանցավոր համագործակցություն, որի կազմում մասնակցություն ունենալու և կազմակերպված հանցագործություններ կատարելու նպատակով հավաքագրել են մտերմիներին: Իրենց հանցավոր գործունեությունը քողարկելու և կատարված գործողություններին օրինական բնույթ հաղորդելու նպատակով հիմնել են իբրև պահնորդական ծառայություններ մատուցող ՍՊ ընկերություն և աշխատանքի անցնելու պատրվակով անձամբ և իրենց մտերիմների միջոցով տարբեր անձանց առաջարկել են որպես պահնորդ աշխատանքի անցնել նշված ընկերությունում՝ նախապատվությունը տալով մարզիկներին: Քրեական գործով հիմնավորվել է, որ հավաքագրված մասնակիցները, որոնց թվում նաև «Սենսեյ Արթուր» մականվամբ հայտնի Ա.Հ.-ն, Վաղարշապատ քաղաքի գյուղատնտեսական շուկայում փաստացի տնօրինչական լիազորություններով օժտված Ա.Մ.-ն և պահնորդական ծառայություններ մատուցող Վ.Գ.-ն, ինչպես նաև՝ այլ անձինք ընդգրկվել և մասնակցել են ստեղծված հանցավոր համագործակցությանը, անվերապահորեն կատարել են հանցավոր համագործակցության ղեկավարների ցուցումներն ու հրահանգները, այդ թվում՝ ծանր և առանձնապես հանցագործություններ կատարելու: Հանցավոր համագործակցության ղեկավարների և դրան մասնակցող անձանց կողմից դիտարկված նպատակներին տարբեր եղանակներով, այդ թվում՝ տարբեր տեսակի զենքերի և ռազմամթերքի գործածմամբ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելով հասնելու համար, հանցավոր համագործակցությանն ընդգրկված անձինք, կազմակերպված խմբի կազմում, ապօրինի կերպով ձեռք են բերել տարբեր տեսակի մարտական և ոչ մարտական հրազեններ, փամփուշտներ, ռազմամթերք հանդիսացող այլ առարկաներ, որոնք ժամանակ առ ժամանակ կրելով, տեղից-տեղ փոխադրելով, պահել են տարբեր վայրերում: 2021թ. մարտին Վաղարշապատ քաղաքի բնակիչներ Հ.Գ.-ի, Ա.Դ.-ի, Լ.Դ.-ի և Ա.Ա.-ի հարաբերությունները լարվել են: Վերջինս, համաքաղաքացիներին հրապարակայնորեն պատժելու և նրանցից վրեժխնդիր լինելու մոլուցքով տարված, 2021թ. մարտի 14-ի երեկոյան իր կողմից ղեկավարվող խմբավորման անդամների, պահնորդների ու այլ անձանց հետ Վաղարշապատում գործող ռեստորանային համալիրում հանդիպել է Հ.Գ.-ի, վերջինիս մտերիմների և ինքնությունները չպարզված շուրջ 40 այլ անձանց հետ: Հանդիպման ընթացքում ապօրինի կերպով ձեռք բերած ու կրած հրազեններով և ռազմամթերքով երկուստեք զինված խմբավորումների կազմում ընդգրկված մի քանի տասնյակ անձինք կռվի են բռնվել միմյանց հետ, տարբեր տրամաչափի հրազեններից փոխադարձ կրակոցներ են արձակել միմյանց ուղղությամբ, ինչի արդյունքում միջադեպին մասնակիցներից մեկը գլխի շրջանում վնասվածք է ստացել: Կատարվածից հետո Ա.Ա.-ն համախոհներին հանձնարարել է դեպքից առաջ նրանց տրամադրված ատրճանակների հետքերը վերացնել, դեպքին մասնակից և ներկա գտնված անձանց հրահանգել է փոխել ու թաքցնել դեպքի պահին նրանց հագին եղած հագուստները և, տևական ժամանակ աշխատանքի չհաճախելով, թաքնվել իրավապահներից: Նշված, ինչպես նաև Ռ.Ս.-ի և Ա.Ա.-ի եղբոր սպանության՝ դրան հաջորդած դեպքերից հետո, Կ.Ղ.-ն և Ա.Ա.-ն մեկնել են Հայաստանի Հանրապետությունից, որից հետո հանցավոր համագործակցության ղեկավարի դերակատարությունը ստանձնել է վերջիններիս հավատարիմ և համախոհ Ա.Հ.-ն: Ա.Ա.-ի և նրա կողմնակիցների հետ թշնամական հարաբերություններ ունեցող, կատարված սպանությունների մեջ մեղավոր անձանց և նրանց համախոհների հետ հաշվեհարդար տեսնելու՝ նրանց սպանելու միջոցով իր նպատակին հասնելու համար, հանդես գալով Ա.Ա.-ի անունից, խոշոր գումարի դիմաց Ա.Հ.-ն Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում պատվիրել է սպանել, իրենց համոզմամբ, հիշյալ սպանությունները կատարած Հ.Գ.-ին, վերջինիս եղբայր Վ.Գ.-ին և Ա.Պ.-ին: Այդ նպատակով Ա.Հ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել իր երկու ծանոթների հետ՝ գումարի դիմաց սպանություններն իրականացնելու շուրջ, և սկսել վերջիններիս մարզել: Սակայն որոշ ժամանակ անց նրանք հայտնել են, որ հրաժարվում են իրագործել նախկինում ստանձնած սպանությունների կատարումը, որի արդյունքում հանցավոր համագործակցության անդամների կամքից անկախ հանգամանքներով հանցագործություններն ավարտին չեն հասցվել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 8-րդ կետերով, 223-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, Ա.Մ.-ին՝ 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Վ.Գ.-ին՝ 223-րդ հոդվածի 2-րդ մասով: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերջիններիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դավարական հսկողություն իրականացնող դատախազին: Որոշումներ են կայացվել՝ հանցավոր համագործակցության պարագլուխներ Ա.Ա.-ին և Կ.Ղ.-ին 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 223-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Բացի այդ, հանցավոր համագործակցության ևս մեկ անդամ որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, մեկը՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 223-րդ հոդվածի 2-րդ մասով, երկուսը՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մեկը՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Յոթ մեղադրյալի մասով նախաքննությունը շարունակվում է:
    12:00
    08.06.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 08.06.22
    11:55
    08.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գիտնականները նմանություններ են հայտնաբերել արջերի և մարդկանց էվոլյուցիայի մեջ
    Գիտնականները նմանություններ են հայտնաբերել արջերի և մարդկանց էվոլյուցիայի մեջ: Այս մասին բացահայտումներ են հրապարակվել երկուշաբթի Proceedings of the National Academy of Sciences-ում։ «Բևեռային և շագանակագույն արջի պատմությունը մարդկային էվոլյուցիայի բավականին ճշգրիտ անալոգն է: Գիտնականները ժամանակին կարծում էին, որ մարդիկ և նեանդերթալցիները պարզապես բաժանվում են երկու առանձին տեսակների: Բայց հնագույն գենոմների վերծանումը ցույց տվեց, որ մարդկության հնագույն ճյուղերի ներկայացուցիչները խառնվել են նախնիների հետ: Սպիտակ և շագանակագույն արջերը ևս մեկ համակարգ են, որտեղ դա տեղի է ունեցել», – ասում է հետազոտության առաջատար հեղինակ, Բուֆալոյի Արվեստների և գիտությունների համալսարանի կենսաբանական գիտությունների ասիստենտ և արջի գենետիկայի փորձագետ Շարլոտ Լինդքվիստը: Թիմը վերծանել է սպիտակ արջի գենոմը, որն ապրել է մոտավորապես 115,000-ից 130,000 տարի առաջ, Նորվեգիայի Սվալբարդ արշիպելագում: Կենդանու ԴՆԹ-ն ուսումնասիրվել է ատամից, որը կցված է ենթաբրածո (ոչ լրիվ քարացած) ծնոտի ոսկորին, որն այժմ գտնվում է Օսլոյի համալսարանի Բնության պատմության թանգարանում: Հետազոտության մասնակիցները վերլուծել են նաև ժամանակակից բևեռային և շագանակագույն արջի գենոմը, ներառյալ մի քանի նոր գենոմներ Ալյասկայից: Օգտագործելով այս տվյալները՝ հետազոտողները հաշվարկել են, որ բևեռային արջերն ու շագանակագույն արջերը դարձել են առանձին տեսակներ մոտավորապես 1,3-ից 1,6 միլիոն տարի առաջ: Բաժանումից հետո բևեռային արջերի թվաքանակը կտրուկ նվազել է: Որպես հետևանք՝ գորշ արջերն այժմ ունեն գենետիկական բազմազանության շատ ավելի բարձր մակարդակ: Քանի որ Արկտիկայի ծովի սառույցը փոքրանում է, բևեռային և շագանակագույն արջերը կարող են ավելի հաճախ հանդիպել միմյանց այնտեղ, որտեղ նրանց միջավայրերը համընկնում են: Սա նրանց ընդհանուր էվոլյուցիոն պատմությունը դարձնում է հատկապես ինտրիգային թեմա, ասում է Լինդքվիստը: Երկու տեսակները դեռ կարող են խաչասերվել: Վերջին տարիներին Հյուսիսային Ամերիկայում նկատվել են գրիզլիների և բևեռային արջերի հիբրիդներ, այսպես կոչված, փիզլներ: Մի շարք հետազոտողներ կարծում են, որ միջտեսակային հատումը, որի արդյունքում բևեռային արջերի գենոմը խառնվում է, կարող է դառնալ մոլորակի ցամաքային գիշատիչների ամենամեծ անհետացմանը նպաստող ևս մեկ գործոն։
    11:50
    08.06.22
    Ավելին