Լրահոս

2022-05-30
  • Img default alt hy
    Աշխարհ
    Լուվրում երիտասարդը տորթով հարձակվել է «Մոնա Լիզա» կտավի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Երիտասարդ բնապահպան ակտիվիստը տորթ է նետել իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի` Լուվրում ցուցադրվող աշխարհահռչակ «Մոնա Լիզա» կտավի վրա: Դեպքը տեղի է ունեցել կիրակի։ Այս մասին երկուշաբթի հայտնել է BFM հեռուստաալիքը։ Twitter-ում հրապարակված տեսանյութերի համաձայն՝ երիտասարդը տորթի կտոր է նետել և քսել այն զրահապատ ապակու վրա, որը պաշտպանում է աշխարհի ամենահայտնի գործերից մեկը։ Նա կարողացել է հնարավորինս մոտենալ կտավին՝ ծպտվելով որպես հաշմանդամ կին ու հնարավորություն ստանալով անցնել կտավի դիմաց հատուկ անցումով՝ նախատեսված սայլակով տեղաշարժվողների համար: Լուվրը դեռևս որևէ հայտարարություն չի արել միջադեպի վերաբերյալ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Լուվրի աշխատակիցները մաքրել են զրահապատ ապակին, կտավը չի վնասվել։
    11:24
    30.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից զինծառայող Դավիթ Վարդանյանի սպանության դեպքի առթիվ
    ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքից արձակված կրակոցից զինծառայողի սպանության դեպքի առթիվ: Նախնական տեղեկություններով՝ 2022թ. մայիսի 28-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցների արդյունքում ձախ ոտքի աճուկային շրջանում ստացել է հրազենագնդակային վիրավորում և տեղափոխվել Կապանի բժշկական կենտրոն, որտեղ 2022թ. մայիս 29-ին՝ ժամը 03:47-ին, արձանագրվել է նրա կենսաբանական մահը: Կատարվում է նախաքննություն:
    11:14
    30.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արշակունյաց պողոտայում տրոլեյբուսի էլեկտրալարերը պոկվել ու վնասել են մի քանի ավտոմեքենաներ
    Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում թիվ 2 երթուղին սպասարկող 003 տրոլեյբուսի էլեկտրական լարերը Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի հարևանությամբ, պոկվել և վնասել են մի քանի ավտոմեքենաներ։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վնասվել են Mercedes, Renault, Nissan, Opel, Mercedes ամբարձիչով ավտոմեքենաներ։  Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։   Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։  
    11:11
    30.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին՝ հայտարարելով, թե իբր մայիսի 28-ին կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբ
    Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ասելով, թե իբր 2022 թվականի մայիսի 28-ին չի խախտել հրադադարի ռեժիմը։ Բաքվի պնդմամբ՝ ադրբեջանական կողմի հասցեին Հայաստանի ԱԳՆ-ի մեղադրանքները հրադադարի ենթադրյալ խախտման վերաբերյալ «ապատեղեկատվություն են» (չակերտները՝ Tert.am): «Այն ժամանակ, երբ ջանքեր են գործադրվում երկու երկրների հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, հայկական կողմի «զրպարտիչ և ապակառուցողական» (չակերտները՝ Tert.am) հայտարարությունները նպատակ ունեն խարխլել կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև պետական սահմանի սահմանազատման գործընթացը։ Հայաստանի ԱԳՆ-ի վերջին օրերին ցուցաբերած «ապակառուցողական» (չակերտները՝ Tert.am) մոտեցումն ակնհայտորեն ուղղված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման բրյուսելյան հանդիպումների արդյունքները խաթարելուն»,- ասվում է հայտարարությունում:
    11:07
    30.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առանց շշի Հա-յաս-տա՛ն. Ռուբեն Հակոբյան
    Առանց շշի Հա-յաս-տա՛ն... Պարզվում է, երբ Նիկոլը երեկ ընտանիքով այցել է ՄՀՀ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը դիտելու, ոստիկաններն անմիջապես սկսել են երկրպագուների մոտից հավաքել ջրի շշերը... Շշազերծված մի քաղաքացի, տեսնելով պատճառին, անմիջապես վանկարկել է՝ ԱՌԱՆՑ ՇՇԻ ՀԱ-ՅԱՍ-ՏԱՆ և օգտվել ժողովրդական բանահյուսության ժանրային առանձնատուկ դիմելաձևից՝ սյունաց ողջյունի տարբերակով... Հաստատուն քայլերով պետությունը դեպի կործանում տանող այս չարիքի համար բունկերը, ըստ էության, դարձել է մնայուն կեցավայր և հոգեվիճակ՝ եթե նույնիսկ գտնվում է բազմահազարանոց դահլիճում և շրջապատված է մինչև ատամները զինված թիկնապահներով... Հ.Գ. Չարիքի հեռանալուց հետո ոստիկանները շշերրը չեն վերադարձրել տերերին...
    11:01
    30.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրազդանում բախվել են BMW-ն և Lada-ն, վերջինս գլխիվայր շրջվել է
    Հրազդանում բախվել են BMW-ն և Lada-ն, վերջինս գլխիվայր շրջվել է
    10:58
    30.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը սողացող ձևով նվաճում է Սյունիքի մարզը. Վարուժան Գեղամյան
    Ադրբեջանը սողացող ձևով (անաղմուկ և մանր քայլերով) նվաճում է Սյունիքի մարզը՝ նորանոր տարածքներ վերցնելով փաստացի իր ԶՈՒ վերահսկողության տակ։ Զուգահեռ այնտեղ կատարում է ամրաշինական աշխատանքներ՝ հիմք ստեղծելով հաջորդական հարձակումների համար։ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռ. Թայիփ Էրդողանն գրեթե ամենօրյա ռեժիմով անթաքույց կերպով խոսում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի հանդեպ իրենց հավակնությունների մասին՝ փաստացի նպատակ հետապնդելով վերացնել հայկական պետականությունը (առնվազն այն տարածքում, որում այն կա այսօր)։ Այս փաստացի պատերազմական գործողություններին ի պատասխան ՀՀ դե ֆակտո իշխանությունը դիմում է «միջազգային հանրություն» գոյություն չունեցող կողմին, որպեսզի վերջիններս «գնահատական» տան Ադրբեջանի թշնամական գործողություններին ու նորից խոսում «զորքերի հայելային հետքաշում» անհեթեթության մասին, որի պատճառով մենք արդեն իսկ կորցրել ենք նոր բնակավայրեր 2020 թ. նոյեմբերից հետո։ Այլ բառերով՝ թշնամին իրականացնում է սողացող պատերազմ՝ դա կոչելով «խաղաղության օրակարգ», իսկ հայ ժողովրդի անվտանգությունը ապահովելու առաջնային պարտավորություն ունեցող դե ֆակտո թուրքամետների իշխանությունը կապիտուլիանտի գլխավորությամբ մեր անվտանգությունը հանձնում է «միջազգային հանրության» բարեգթությանն ու ոչ մի խոսք ու գործողություն չի անում դիմադրելու, պաշտպանվելու պատրաստակամության առումով։ Վերևում նկարագրվածը իրականություն է ոչ թե այն պատճառով, որ սա միակ հնարավոր տարբերակն է այս պահին (ինչպես քարոզում են ամեն օր), այլ այն պարզ պատճառով, որ մենք դեռ հանդուրժում ենք այս կապիտուլիանտ իշխանությունը՝ հանձնելով հայրենիքը։ Ու ոչ մի արդարացում, թե ինչու պայքարի դուրս չենք գալիս, այլևս չի աշխատում։ Կհանդիպենք երեկոյան 22:00-ին @Հայկական նախագծի մեր հերթական դասախոսությանը Ֆրանսիայի հրապարակում։
    10:54
    30.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դիմադրության շարժումը կարող է իսկապես դառնալ լույսերի հեղափոխություն․ Վահե Հովհաննիսյան
    Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը գրել է․
    10:51
    30.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինձ չեք հավանում՝ Երևանում շատ հրապարակներ կան, դուրս եկեք ու դիրքորոշում հայտնեք. Իշխան Սաղաթելյան
    Ինձ չե՞ք հավանում՝ Երևանում շատ հրապարակներ կան, դուրս եկեք ու դիրքորոշում հայտնեք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Սաղաթելյանի համոզմամբ, եթե Փաշինյանը մի գրամ մտածում է երկրի ապագայի մասին, ուրեմն՝ պետք է գնա, քանի որ նա այլևս ոչինչ չի կարող անել։
    10:45
    30.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աննա Հակոբյանը վախեցել է մրցաշարի ժամանակ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
    Աննա Հակոբյանը վախեցել է մրցաշարի ժամանակ լուսանկար
    10:41
    30.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։
    10:37
    30.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հիմա սա Արցախահայերի նկատմամբ թշնամանք հարուցել չի՞, «նիկոլական» մեկնաբանմամբ՝ 226 հոդված չի՞․ իրավապաշպան
    Դասագրքային սադրանք՝ 226 հոդվածի հատկանիշներով Հենց նոր սադրանք է տեղի ունեցել Ֆրանսիայի հրապարակում. 1) Սադրիչը ուղիղ եթերը միացած՝ մտնում է հրապարակ 2) Մոտենում է տարբեր վրաններում գտնվող մարդկանց և զրպարտչական բնույթի բաներ է խոսում ուղիղ եթերում 3) Որոշ քաղաքացիներ բարկանում են և սադրիչին մի թեթև «խեղճացնում» 4) Սադրիչը վերստին եթեր է մտնում, պնդում է որ իրեն ծեծել են ու ասում է, որ Ֆրանսիայի հրապարակում իր հանդիպած բոլորը խոսում են «ղարաբաղի լեզվով». «Երևանի լեզվով» ոչ ոք չի խոսում 5) Սադրանքը հայտարարվում է ավարտված, ու սադրիչին ոստիկանական մեքենայով, «պաչյոտնի» ձևով, տեղափոխում են բաժին։ ՀԳ. Հիմա սա Արցախահայերի նկատմամբ թշնամանք հարուցել չի՞, «նիկոլական» մեկնաբանմամբ՝ 226 հոդված չի՞:
    09:40
    30.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գիշերը Ֆրանսիայի հրապարակում հերթական իշխանական սադրանքն է տեղի ունեցել․ Արսեն Բաբայան
    Գիշերը Ֆրանսիայի հրապարակում հերթական իշխանական սադրանքն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ Նա գրել է․«Իշխանության ֆինանսավորմամբ ֆեյսբուքում հակապետական քարոզչությամբ աչքի ընկնող մեկն այցելել է Ֆրանսիայի հրապարակ, անցնելով վրանների մոտով, հայհոյել է մարդկանց: Այնուհետև սադրանքի հիմնական կեղտոտ նպատակին հասնելու նպատակով միացրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերն ու մոտեցել մյուս վրանների քաղաքացիներին, բացահայտ պրովոկացիաներով կրքեր է թեժացրել: Այդ ընթացքում սադրիչին են մոտեցել այն երիտասարդներից մի քանիսը, որոնց սադրիչը հայհոյել էր մինչև ուղիղ եթեր միացնելը: Տղաները, բնականաբար, եղել են բորբոքված և անհրաժեշտ պատասխան են փորձել հասցնել սադրիչին, սակայն տեղում ծառայություն իրականացնող ոստիկաները, նկատելով կազմակերպված սադրանքը, ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և սադրիչին հեռացրել են Ֆրանսիայի հրապարակից: Բարեբախտաբար որևէ մեկի նկատմամբ բռնություն տեղի չի ունեցել»: Այդ գրառումից քիչ ավելի ուշ, Բաբայանը սադրանքի մասին երկրորդ գրառումն է արել։ «Իշխանությունը չի նահանջում: Մինչև մի սադրիչին հեռացրեցին՝ «նիկոլ-մահաբերը» հաջորդին ուղարկեց: Ոստիկանությունը կրկին հեռացրեց րոպեներ առաջ Ֆրանսիայի հրապարակ եկած հերթական սադրիչին», - տեղեկացրել է նա:
    09:30
    30.05.22
    Ավելին
  • Արցախ
    Փամփուշտը՝ միշտ գրպանում. արցախցի կնոջ ճակատագիրը. մենախոսություն՝ Սարդարաշենից
    Փամփուշտը՝ միշտ գրպանում. արցախցի կնոջ ճակատագիրը. մենախոսություն՝ Սարդարաշենից
    00:00
    30.05.22
    Ավելին
2022-05-29
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են Hyundai-ն ու «Զազո» ավանակով լծասայլակը. լծասայլակի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 55-ամյա Գագիկ Նիկողոսյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ, 60-ամյա Աղասի Վեդեցյանի վարած ավանակով լծասայլակը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով լծասայլակը կողաշրջվել է, իսկ Hyundai-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել դաշտում:  Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» ՔԿՀ-ի ուսումնական մասի տնօրեն, իսկ ավանակին գյուղում կոչում էին «Զազո» և ավանակը տիրոջը նվիրել էր Հնաբերդի գյուղապետը, ով, իմանլաով որ նման դեպք է տեղի ունեցել, ասել էր. «Կարևորը մարդ չի տուժել ու պատրաստ եմ Զարզանդի միջոցով այս անգամ այդ ընտանիքին առանց գումարի «Զոզո» ավանակին տալ»: 
    23:50
    29.05.22
    Ավելին
  • Միջազգային
    30-ից ավելի մարդ է մահացել օգնության հերթում. Նիգերիայի ողբերգությունը
    Օրվա միջազգային լրահոսի գլխագրերում Նիգերիայի ողբերգությունն է: Հազարավոր աղքատներ անվճար սնունդ ու նվեր ստանալու հերթում այնպիսի հրմշտոց են սարքել, որ մահացել է ավելի քան 3 տասնյակ մարդ:
    23:40
    29.05.22
    Ավելին
  • Միջազգային
    «Խարկովում 2000-ից ավելի տուն հողին է հավասարվել». ռուս-ուկրաինական պատերազմի 95-րդ օրը
    Ռուս-ուկրաինական պատերազմը մոտենում է 100-րդ օրվան: Ռազմական գործողությունների ինտենսիվությունը չի պակասում, իսկ Զելենսկին շարունակում է քաջալերել իր բանակի զինվորներին, նրանց մարտի մղել: 
    23:27
    29.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ «Սևան» ազգային պարկի տարածքում
    Մայիսի 29-ին, ժամը 15։39-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի «Արքայատուն» ռեստորանի դիմացի անտառում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Սևան» ազգային պարկի «Մարտունի» մասնաճյուղի տարածքում այրվում են մոտ 2 հա չիչխանի և եղեգնուտի մացառուտներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:49-ին, մարվել՝ 18:10-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Սևան» ազգային պարկի թվով 5 աշխատակից։
    23:12
    29.05.22
    Ավելին
  • Տնտեսական
    «Վիճակագրական գեղանկարչություն».տնտեսագետը հակադարձում է Նիկոլ Փաշինյանի «աննախադեպ» հայտարարությանը
    Հայաստանի վարչապետը բացարձակ ռեկորդ է համարում մարտին գրանցված վճարվող աշխատատեղերի թիվը՝ 654 հազար 784: Տնտեսագետները շատ լավ գիտեն, թե կորոնա-լոքդաունից ու աշխատատեղերի կտրուկ կրճատումից հետո ինչ տնտեսական հրաշքով կարող են թվերը անսպասելի մեծանալ:
    22:57
    29.05.22
    Ավելին