Լրահոս
2022-05-29
-
ՀասարակականԱհազանգում են սփյուռքահայերը. միտում կա ձախողելու հայրենիք-Սփյուռք հարաբերություններըԱյս շաբաթ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը վտանգի զանգ հնչեցրեց: Նա ահազանգեց, որ հուսահատության ու անորոշության ամպեր են կուտակված Հայաստանի ու Արցախի երկնքում, իսկ վերանկախացած Հայաստանի հզորացման մասնակից դարձած սփյուռքահայության երկնակամարը ծակծկում են անտարբերության ու հոռետեսության ամպերը: Այսօր սփյուռքահայ գործիչներն են հավաքվել Ֆրանսիայի հրապարակում ու փորձել հասկանալ պատճառները:Ավելին22:4529.05.22 -
ՀասարակականԵրկրաշարժ Շորժա գյուղից 3 կմ հարավ-արևելքՄայիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 22:09-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․48⁰ և արևելյան երկայնության 45․29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Շորժա գյուղից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 4 բալ , Կոտայքի և Տավուշի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ:Ավելին22:3229.05.22 -
Արցախ«Մենք կռո ճղոպուր ենք, որ երբեք չի կոտրվի». Դիմադրություն՝ Ստեփանակերտից Երևան«Մենք կռո ճղոպուր ենք, որ երբեք չի կոտրվի». Դիմադրություն՝ Ստեփանակերտից ԵրևանԱվելին22:2629.05.22 -
ՄիջազգայինՊուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց տեղի կունենաՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում են երկուշաբթի՝ մայիսի 30-ին հեռախոսազրույց ունենալ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հաստատել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կիրակի ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է մայիսի 30-ին հեռախոսազրույցներ ունենալ Պուտինի, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Պուտինի և Էրդողանի վերջին հեռախոսազրույցները տեղի են ունեցել ապրիլի 26-ին և 28-ին։ Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, մասնավորապես, երկու երկրների նախագահները քննարկել են Ուկրաինայում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու ռուսական կողմի ջանքերը, այդ թվում՝ հումանիտար միջանցքների կազմակերպումը։ Պուտինն Էրդողանին տեղեկացրել է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների ընթացքում իրավիճակի մասին։Ավելին22:1029.05.22 -
ՀասարակականԱդրբեջանի հայախոս փոխվարչապետին Նոյեմբերյանում լավ են հիշում. «նա երդվյալ հայատյաց է»Ադրբեջանի հայախոս փոխվարչապետին Նոյեմբերյանում լավ են հիշում. «նա երդվյալ հայատյաց է»Ավելին21:5329.05.22 -
ՄիջազգայինԹուրքիան չի կարող այո ասել ահաբեկչությանն աջակցող երկրների ՆԱՏՕ մտնելուն. ԷրդողանԹուրքիան չի կարող այո ասել ահաբեկչությանն աջակցող երկրների ՆԱՏՕ մտնելուն. ԷրդողանԱվելին21:3629.05.22 -
Քաղաքական«Չգիտեմ՝ ինչո՞վ ա մտածում իշխանությունը». քաղաքացիները՝ հայ-ադրբեջանական «խաղաղության դարաշրջանի» մասին«Չգիտեմ՝ինչո՞վ ա մտածում իշխանությունը».քաղաքացիները՝հայ-ադրբեջանական «խաղաղության դարաշրջանի» մասինԱվելին21:2029.05.22 -
ՍպորտԱրթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը ևս եզրափակչում են. Բռնցքամարտի ԵԱԵրևանում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 57 կգ քաշային Արթուր Բազեյանը 3-2 հաշվով առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) մենամարտել է հունգարացի բռնցքամարտիկի հետ և երեք ռաունդում էլ ունենալով բացարձակ առավելություն՝ հաղթել 5-0 հաշվով: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, կիսաեզրափակիչ մենամարտերին հետևել և հայ բռնցքամարտիկներին շնորհավորել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր երեկոյան Հայաստանը ևս մեկ ներկայացուցիչ կունենա 1/2 եզրափակչում: 92 կգ քաշային Նարեկ Մանասյանն ավելի ուշ կմենամարտի Իսպանիայի ներկայացուցչի հետ: Եզրափակիչ մենամարտերը կկայանան վաղը՝ մայիսի 30-ին, և կմեկնարկեն ժամը 17:00-ին: Բաչկովը ԵԱ-ի չեմպիոնի համար մենամարտում կմրցի Ֆրանսիայի ներկայացուցչի, իսկ Բազեյանը՝ բելգիացի բռնցքամարտիկի հետ:Ավելին21:0429.05.22 -
ՀասարակականԱրտակարգ դեպք Երևանում. օտարերկրացին սպառնում է 8-րդ հարկից ցած նետվելԱյսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Արամի փողոցի 4/3 շենքի 8-րդ հարկի պատշգամբից սպառնում է ցած նետվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 3-րդ և թիվ 16-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ: Ժամանել է նաև ԱԻՆ հոգեբանական խումբը:Ավելին20:4729.05.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Երդվյալ հայատյաց. ո՞վ է գծում Հայաստանի սահմանները | 29.05.2022Հայլուր 20:30 Երդվյալ հայատյաց. ո՞վ է գծում Հայաստանի սահմանները | 29.05.2022Ավելին20:3029.05.22 -
ԱրցախԻնձ վիրավորողներն ու հայհոյողները, հուսամ, մեկ օր կզղջան իրենց արարքների համար. Արտակ ԲեգլարյանԱրցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.Ավելին20:1429.05.22 -
ՍպորտԼավ էի պատրաստվել ու նույն կերպ փորձելու եմ շարժվել դեպի ոսկին. Ռաֆայել ՀովհաննիսյանՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնության 86 կգ քաշայինների կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանը մենամարտել է լեհ Թոմաշ Նիեժեվսկու հետ և երեք ռաունդում էլ ունենալով բացահայտ առավելություն՝ տպավորիչ հաղթանակի հասել:Ավելին19:5729.05.22 -
ՀասարակականՃՏՊ Սյունիքի Վերին Խոտանան գյուղում․ կա տուժածՄայիսի 29-ին, ժամը 16։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան սահել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Toyota» (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1952 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ սահել դեպի հարակից ձորակը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:Ավելին19:3829.05.22 -
ՀասարակականՄայիսի 31-ին և հունիսի 1-ին օդի ջերմաստիճանը կգերազանցի 30-ի շեմը. Գագիկ ՍուրենյանԱրդեն մայիսի վերջն է, իսկ ամառային տաք եղանակը միայն վերջին երկու-երեք օրը վայելեցինք: ArmDaily.am-ը կապ հաստատեց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի հետ՝ պարզելու համար, թե վերջապես ե՞րբ կկարողանանք վայելել ամառը՝ առանց ցուրտ-անձրևային եղանակների: Սուրենյանը տեղեկացրեց, որ մայիսի 27-ից օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում բարձրանում է: «Առաջիկա օրերին ևս օդի ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է: Օդի ջերմաստիճանը մինչև ամսի 31-ը և հունիսի 1-ը ներառյալ դեռևս կբարձրանա մոտ 5-8 աստիճանով: Այսինքն՝ օդի ջերմաստիճանն արդեն կմոտենա կլիմայական նորմային»,-ասաց Սուրենյանը: Նա հավելեց, որ մայիսի 31-ին ու հունիսի 1-ին հանրապետության հովտային շրջաններում և մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կգերազանցի 30-ի շեմը՝ կլինի մոտ 30-32 աստիճանի սահմաններում, ինչն արդեն համարվում է ամռանը բնորոշ ջերմային ֆոն: Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալը նշեց, որ հորիզոնում դեռևս օդի ջերմաստիճանի անկում կամ ինտենսիվ տեղումներ, ջերմաստիճանի կտրուկ նվազում, լուրջ եղանակակլիմայական փոփոխություններ չեն նկատվում:Ավելին19:2129.05.22 -
ՍպորտՌաֆայել Հովհաննիսյանը դուրս եկավ եզրափակիչ. Բռնցքամարտի ԵԱԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր տեղի են ունենում կիսաեզրափակիչ մենամարտերը: Կիսաեզրափակիչներին մասնակցում է 4 հայ բռցքամարտիկ: Նրանցից մեկը՝ 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, արդեն ավարտել է իր ելույթը: Նա հաղթել է լեհ բռցքամարտիկ Տոմաշ Նիձվիցկիին և դուրս եկել եզրափակիչ՝ այսպիսով ապահովելով նվազագույնը արծաթե մեդալ: Մեր մյուս 3 բռնցքամարտիկները կմրցեն երեկոյան մրցահերթում, որը կմեկնարկի ժամը 18:00-ին: Ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը, Հովհաննես Բաչկովը և Նարեկ Մանասյանը:Ավելին19:0429.05.22 -
ՀասարակականՄահացել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես ՍտեփանյանըՄահացել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ստեփանյանը, այս մասին տեղեկացնում է ԲԴԽ ֆեյսբուքյան էջը: «ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ստեփանյանի մահվան կապակցությամբ: Ստեփանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը: Հովհաննես Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ 30.05.2022 թ.-ին, ժամը 18.00-ին, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցում»:Ավելին18:4729.05.22 -
ՔաղաքականԱդրբեջանը սողացող ձևով նվաճում է Սյունիքի մարզը. Վարուժան ԳեղամյանՊատմական գիտությունների դոկտոր, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է.Ավելին18:3129.05.22 -
ՔաղաքականԵթե ամեն ինչ արդեն լուծվել է, այդ դեպքում ինչի է Ադրբեջանի ու ԵՄ-ի համար կարեւոր Հայաստանի ստորագրությունը. ԴանիելյանԵթե ամեն ինչ արդեն լուծվել է, մենք էլ ֆանտազիաները գիրկն ենք ընկել, այդ դեպքում ինչի է Ադրբեջանի ու ԵՄ-ի համար կարևոր Հայաստանի ստորագրությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:Ավելին18:1529.05.22 -
ԱշխարհԲաղդադում ռեստորանի շենքի փլուզման հետեւանքով երեք մարդ է զոհվելԲաղդադի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից ռեստորանի շենքի փլուզման հետեւանքով առնվազն երեք մարդ է զոհվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»- ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ «Աս-Սումարիա» հեռուստաալիքը հայտնել էր, որ կիրակի անհայտ ծագման պայթյունի հետեւանքով փլուզվել է «Լեյլա» ռեստորանի շենքը, որը գտնվում է Ջադրիայի շրջանում՝ Բաղդադի կենտրոնում գտնվող նախարարական թաղամասի մերձակայքում: «Քաղաքացիական պաշտպանության ծառայության փրկարարները «Լեյլա» ռեստորանի փլատակների տակից դուրս են բերել նրա աշխատակիցների երկու դի, եւս մեկ աշխատակից մահացել է ստացած վնասվածքներից, ինչի արդյունքում զոհվածների թիվը հասել է 3-ի։ Փլատակների հավաքելը ու մարդկանց որոնումները շարունակվում են»,- նշել է աղբյուրը։ Նա պատմել է, որ աշխատողների մեծ մասը գտնվել է ռեստորանի նկուղում, որն օգտագործվել է որպես խոհանոց։ Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել գազի համակարգի անսարքության պատճառով ։Ավելին18:0029.05.22 -
ՀասարակականՍա մեր հողն է, հայերինն է, չի կարող հայկական հողը նվիրվի թուրքին. Գայա ԱրզումանյանԳայա Արզումանյան․ Սա մեր հողն է, հայերինն է, չի կարող հայկական հողը նվիրվի թուրքինԱվելին17:4529.05.22