Լրահոս
2022-05-21
-
ՔաղաքականՍա հանցագործություն էր, որն իրականացրել են գլխավոր դատախազը և Շիրակի մարզպետը․ Կարապետ ՊողոսյանՆերածական ակնարկ մայիսի 11-ին Հոռոմում իշխանական սադրանքների մասին Առաջին նկարում դզող/փչող գևորն է, Դավթյան Արթուրի հորեղբոր որդին, երկրորդ նկարում, շլորի ախպեր լավրենտն է գլխավոր դատախազի մտերիմ բարեկամը, երրորդ նկարում դհոլճի դատախազի հորեղբոր թոռն է: Էս ամենին ավելացնում ենք նազելի բաղդասարյանի եղբորը` արմանչիկին, էմմա պալյանի ԱԺ-ում կատարած ինքնախոստովանական ցուցմունքը և վերջին հիմարի համար էլ պարզ կդառնա, թե ովքեր և ինչու սադրեցին ընդդիմության երթը Շիրակի մարզում: Սա հանցագործություն էր, պետական մակարդակով իրականացված հերթական հանցագործություններից մեկը, որը հղացել և իրականացրել են գլխավոր դատախազը և Շիրակի մարզպետը: Հանցագործ օպերացիայի անունն էր <<գերիների հարազատներ>>, կուռատրներն էին նախկին ՀՅԴ ական դավթյան սաքոն` արթուրի հերը, և նազոյի արմանչիկը: Առաջիկա օրերին կպատմեմ, թե ինչու սաքոն սարքեց իր նախկին կուսակցականների գլխին, որն էր օպերատիայի նպատակը, ինչու հենց ՀՅԴ երիտասարդներին սադրեցին և փակեցին, ով էր օպերացիայի հեղինակը, ովքեր էին իրականացնողները և անիմաստ ծեծ ուտողները, բայց մինչ այդ, ուղղակի, առաջարկում եմ Հհ Գլխավոր Դատախազություն երիտասարդներին ազատ արձակեք‼: Պարոն Դավթյան, դուք վատ իրավաբան չեք, ինձ թվում է հասկանում եք, որ ապօրինի շահադիտական նպատակներով սահմանափակել եք ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը, երիտասարդներին սադրել և զրկել եք ազատությունից, իզուր վիճակը մի բարդացրեք, մի օր ինքներդ կկանգնեք արդարադատության առաջ, լրացուցիչ մեղքեր մի շալակեք, սա ընդունեք, որպես բարի խորհուրդ, բայց երկար բարի չեմ կարող մնալ, դա լավ գիտեք...Ավելին15:5721.05.22 -
ՀասարակականԾիծեռնակաբերդի խճուղում փլուզման պատճառով տրանսպորտային 6 երթուղիներում կատարվել են ուղեգծերի փոփոխություններԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածի փլուզման հետևանքով, մինչև ճանապարհի վերագործարկումը, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի 6 երթուղիներում կատարվել են ուղեգծի ժամանակավոր փոփոխություններ։ Ըստ այդմ՝ Ավտոբուսային համար 33, 63, 26 և 27 երթուղիների ուղեգծի տվյալ հատվածը նախկինում․ Լենինգրադյան փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ․, «Հաղթանակի» կամուրջ։ Ժամանակավոր փոփոխություն․ Լենինգրադյան, Մոնթե Մելքոնյան փողոցներ, Իսակովի պողոտա, «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։ Միկրոավտոբուսային 26 երթուղին՝ նախկինում․ Լենինգրադյան փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ․, «Հաղթանակի» կամուրջ։ Ժամանակավոր փոփոխություն․ Լենինգրադյան, Մոնթե Մելքոնյան փողոցներ, Իսակովի պողոտա, «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։ Միկրոավտոբուսային հ․ 70 երթուղին՝ նախկինում․ Լենինգրադյան փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ․, «Հաղթանակի» կամուրջ։ Ժամանակավոր փոփոխություն․ Լենինգրադյան փ․, Հալաբյան փ․, Հրազդանի կիրճ, Աթենքի փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, «Դալմա Գարդեն Մոլ», շրջադարձով՝ Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ․, «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։ Հետադարձը՝ «Հաղթանակի» կամուրջ, Աթենքի փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, «Դալմա Գարդեն Մոլ», շրջադարձով՝ Աթենքի փ․, Իսակովի պողոտա, Մոնթե Մելքոնյան, Լենինգրադյան փողոցներ, այնուհետ՝ հին ուղեգծով։ Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։Ավելին15:4821.05.22 -
ՄիջազգայինԳերմանիայում տորնադո է մոլեգնում. կա զոհԱմպրոպներ, հորդառատ անձրևներ, քամու փոթորկային պոռթկումներ, տորնադո. «Էմմելինդե» ցիկլոնը, որը մայիսի 20-ին անցել է Գերմանիայի արևմուտքով, հանգեցրել է ավերածությունների և զոհերի։ «News.am»-ի փոխանցմամբ՝ dpa գործակալությունը հայտնում է՝ աղետից ամենաշատը տուժել է Գերմանիայի ամենախիտ բնակեցված դաշնային հողը՝ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիան։ Ոստիկանության տվյալներով՝ միայն Պադերբորնում, որին հարվածել է տորնադոն, բուժօգնության է դիմել 43 մարդ։ Նրանցից մի քանիսը ծանր վիճակում են։ Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ կոմունալ ծառայությունները մեծ աշխատանք ունեն անելու փլատակները մաքրելու համար։ Պադերբորն արդյունաբերական տարածքին հասցված վնասի գնահատումը շարունակվում է: Հաղորդվում է նաև մոտակա Լիպշտադտ քաղաքում ծանր հետևանքների մասին: Այնտեղ փոթորիկը տապալել է եկեղեցու սրածայր գագաթը, և ավելի քան 100 մարդ արգելափակվել է տեղական բաց լողավազանում այն բանից հետո, երբ ընկած ծառերը փակել են ելքը: Ռեյնլանդ-Պֆալց և Սաար դաշնային հողերում լուրջ ավերածություններ չեն գրանցվել՝ չնայած ուժեղ ամպրոպին։ Ոստիկաններն ու փրկարարները հայտնել են միայն մի քանի տապալված ծառերի, կարկուտից վնասված մեքենաների և նկուղների հեղեղումների մասին։ Ոստիկանությունը հայտնել է նաև մեկ զոհի մասին։ 38-ամյա տղամարդն, ըստ ամենայնի, հոսանքահարվել է հեղեղված նկուղ մտնելիս, որից հետո ընկել է ու գլխին հարված ստացել։ Կենտրոնական Ֆրանկոնիայում (Բավարիայի դաշնային հող) տուժել է 14 մարդ, այդ թվում՝ մի քանի երեխա։ Ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ մի քանի հանգստացողներ փոթորկի պատճառով պատսպարվել են մոտավորապես 85 քառակուսի մետր մակերեսով խրճիթում, որն այնուհետև կողքի է շրջվել: Սաքսոնիա դաշնային հողում Rammstein խումբը կես ժամով ընդհատել է համերգը Լայպցիգում ամպրոպի պատճառով։ Շոուի 45-րդ րոպեին հանդիսատեսին խնդրել են հեռանալ ասպարեզից և թաքնվել: Սակայն 15 րոպե անց երկրպագուներին թույլ են տվել վերադառնալ, հայտնում է Deutsche Welle-ն։Ավելին15:3521.05.22 -
ՔաղաքականՄարդուն կարելի է բերման ենթարկել բացառապես ժողովրդավարության բաստիոնում, Մարիոթ հյուրանոցում այդ ժողովրդավարության քելեխի հաջորղ իսկ օրը․ փաստաբանԱրամ Գրիգորյանի բնակարանը` դատարանի ակնհայտ անհիմն որոշման հիման խուզարկելուց հետո, բնականաբար ոչինչ չհայտնաբերելուց հետո, բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նույն վարույթի շրջանակներում, ապրիլի 26-ին Արամ Գրիգորյանին ծանուցագրով արդեն հրավիրել էին ոստիկանություն, ուր նա ներկայացել էր։ Այսօր ևս, տեղեկանալով, որ քննիչն ու ոստիկանները ցանկանում են խուզարկել իր բնակարանը, անմիջապես ներկայացել է բնակության վայր։ Այսքանից մարդուն կարելի է բերման ենթարկել բացառապես ժողովրդավարության բաստիոնում, Մարիոթ հյուրանոցում այդ ժողովրդավարության քելեխի հաջորղ իսկ օրը։Ավելին15:2521.05.22 -
Արտաքին քաղաքականությունՄարիուպոլի «Ազովստալ» գործարանն ամբողջությամբ ռուսների վերահսկողության տակ էՄարիուպոլի Ազովստալ գործարանն ամբողջությամբ ռուսական զինուժի վերահսկողության տակ է: Մայիսի 16-ից սկսած զենքը վայր է դրել ու հանձնվել «Ազով» ազգայնական գումարտակի և ուկրաինական զինուժի մոտ 2500 զինծառայող:Ավելին15:1521.05.22 -
Միջազգային«Ռուսները պայթեցրել են Lոզովայա քաղաքի մշակույթի տունը». Զելենսկի«Ռուսական հրթիռը պայթեցրել է Խարկովի մարզի Լոզովայա քաղաքի մշակույթի տունը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և պայթյունի տեսագրությունը հրապարակել տելեգրամի իր էջում:Ավելին15:0521.05.22 -
ՀայաստանՀայաստանի զինուժը «երաժիշտների ու պարողների կարիք ունի»Պաշտպանության նախարարությունը հայտարարում է ամառային զորակոչի ընթացքում մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին։ Զինուժի երաժիշտների լսումներին հրավիրվում են մասնակցելու ֆլեյտայի, կլարնետի, սաքսոֆոնների, գալարափողի, շեփորի, թմբուկների մասնագետները: Համալրման կարիք ունի նաև զինուժի երգի և պարի համույթը:Ավելին14:5521.05.22 -
ՔաղաքականԱռավել քան կարևոր է հնչեցնել բոլորիս միասնական բողոքի ձայնը. ժամը 18:00 հանրահավաք տեղի կունենա Ֆրանսիայի հրապարակում«Դիմադրություն» շարժումն այսօր` մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, հանրահավաք կանցկացնի Ֆրանսիայի հրապարակում: «Հրապարակում հավաքված արժանապատիվ հայը պետք է ցույց տա, որ ժողովրդի անունից վարչապետի աթոռը գրկած անձը բանակցելու և նոր զիջումների գնալու մանդատ չունի Առավել քան կարևոր է հնչեցնել բոլորիս միասնական բողոքի ձայնը»,- գրված է «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջում:Ավելին14:4221.05.22 -
ԻրավականԻգոր Խաչատուրովին կալանավորելու որոշումը դատավորը չի հրապարակումԻգոր Խաչատուրովին կալանավորած դատավոր Արուսյակ Ալեքսանյանը երկու օր է չի հրապարակում կալանավորման որոշումը: «Դատավորը կարելի է ասել չի բարեհաճում գրել այն, քանի որ պետք է պարզապես հորինի կալանավորման որոշումը»,- «Հայլուրին» ասել է Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:Ավելին14:3021.05.22 -
ՔաղաքականԼսո՞ւմ եք, Շուշիի պատասխանատուն Նիկոլն է և նրան ենթարկված օղակները. Սեյրան ՕհանյանԼսո՞ւմ եք, Շուշիի պատասխանատուն Նիկոլն է և նրան ենթարկված օղակները. Սեյրան ՕհանյանԱվելին14:1921.05.22 -
ՔաղաքականԱյս իշխանությունն իր ծննդյան օրվանից սկսած որդեգրել էր քաղաքական տեռորի ուղին․ ԲաբայանԻշխանական պատգամավորները հենց սկսեցին հայտնի տեսանյութը տարածել, որում իմ ընկեր Արամ Գրիգորյանը 2021 թվականի ձմռանը փող մուրացողներին օգնում էր, արդեն պարզ էր, թե ինչ է պլանավորել #նիկոլ_մահաբերը: Այս իշխանությունն իր ծննդյան օրվանից սկսած որդեգրել էր քաղաքական տեռորի ուղին: Վաղուց սրանց պլանավորած բոլոր հակապետական, հակաիրավական մտադրությունները կանխատեսելի են , քանի որ դրանք շատ պրիմիտիվ են ու 90-ականնեին արդեն լսված: Նույնիսկ տեսանյութից ակնհայտ է դառնում, որ մուրացիկներին Արամն օգնում է ձմռանը: Վայրն էլ տեսանելի է, որ կապ չունի Ազատության հրապարակի հետ: Ավելին՝ դա 2021 թվականն էր: Այս պայմաններում այս աստիճանի պրիմիտիվիզմի որդեգրումը նույնիսկ ծիծաղելի չէ, սա վաղուց դարձել է պետական լուրջ դժբախտություն:Ավելին14:1121.05.22 -
ՔաղաքականԻշխանական հերթական անճոռնի և չոռոտ հրամանով այս պահին խուզարկություն է իրականացվում. Սոս ՀակոբյանԻշխանական հերթական անճոռնի և չոռոտ հրամանով այս պահին խուզարկություն է իրականացվում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում, ուշադրություն՝ 2021 թ. ձմռանը մի քանի մուրացկանի օգնելու հանար: Հարց է առաջանում. ի՞նչ են փնտրում: Ասում են, որ մի 10-15 հազար մարդու տվյալներով ցուցակներ են փնտրում: Դրանից հետո կանցնեն փնտրելու պատերազմի վերջին օրերին 90%-ով չպայթած Իսկանդերի մարտագլխիկը: Սա, որ զուտ իմանաք, թե Արամ Գրիգորյանը և մենք բոլորս ինչ «լրջությամբ» ենք վերաբերվում մարդկանց գլխին սարքելու նպատակով ձոնված ձեր հետապնդումներին: Քրեական գո՞րծն է, որ պետք է կոտրի ամեն փորձությունով անցած և այժմ պայքարի մեջ գտնվող մարդկանց: Դուք հոմ հիմար չեք...Ավելին14:0521.05.22 -
ՔաղաքականՎաղը Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի է բերվելու. ՂազինյանԲրյուսելում գտնվող իմ վստահելի աղբյուրները հայտնում են, որ վաղը փաշինյան - ալիև հանդիպման ընթացքում վերջնական տեսքի են բերելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը: Պայմանագրի էական պայմաններն են. 1. Երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը; 2. Արցախը ստանում է մշակութային ինքնավարություն՝ Ադրբեջանի կազմում; 3. Հայաստանը տրամադրում է Ադրբեջանի արևմտյան տարածքները Նախիջևանին կապող միջանցք, որը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ Արցախը Հայաստանին կապող միջանցքը; 4. Հայաստանը պետք է ունենա պայմանագրային հիմքի վրա ձևավորված սահմանափակ թվակազմով և սպառազինություններով զինված ուժեր; 5. Հայաստանի հանրապետությունն ու Ադրբեջանը երաշխավորում են փոխադարձ ներդրումների ապահովությունն ու անվտանգությունը; 6. Կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է իրականացվի փուլերով. սկզբնական շրջանում կափաշրջափակվեն հարավային շրջանների կոմունիկացիաները: 6. Սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան պետք է իրականացվի 1991թ-ի դրությամբ գոյություն ունեցած սահմաններով: Խնդրեմ. ստացեք խաղաղության դարաշրջան կոչվող Հայաստանի ու Արցախի հիմա արդեն անվերապահ կապիտուլիացիան. . .Ավելին14:0021.05.22 -
ԻրավականԱրթուր Վանեցյանի օգնականին բերման են ենթարկել․ փաստաբանՈստիկանության քրեական հետախուզության վարչությունը, Քննչական կոմիտեն խուզարկություն էին իրականացնում ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում: Փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողներին տեղեկացրեց, թե որոշում է կայացվել բերման ենթարկել Արամ Գրիգորյանին: «Փնտրում էին հավաքի մասնակիցների ցուցակներ, բնականաբար, նման բան լինել չի կարող, որովհետև այն տեսանյութը, որի հիման վրա այս քրեական գորքը հարուցվել է, կարող եմ ասել, որ քաղաքական ռեպրեսիայի մի դրսևորում է, բայց այնքան իմաստազուրկ է ու ծիծաղելի», - ասաց փաստաբանը:Ավելին13:5621.05.22 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Toyota-ն ու ՎԻՍ-ը, վարորդները տեղափոխվել են հիվանդանոցԵրեկ` մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 31-ամյա Անի Մ-ի վարած Toyota մակնիշի և 62-ամյա Կարապետ Հ-ի վարած ՎԻՍ մակնիշի ավտոմեենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/21/1213919/Ավելին13:5221.05.22 -
ԻրավականՄուրացկաններին միշտ էլ օգնել եմ՝ 500, 1000 դրամով, ինձ թվում է՝ քրեորեն պատժելի արարք չէ. Վանեցյանի օգնականը՝ իր տան խուզարկության մասինՈստիկանության քրեական հետախուզության վարչությունը, Քննչական կոմիտեն խուզարկություն են իրականացնում ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում. գրում է aysor.am-ը։ Փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողներին ասաց, թե խնդիրը վերաբերում է հայտնի տեսագրությանը, որտեղ Արամ Գրիգորյանը ձմռանը մուրացկաններին փող էր բաժանում: «Հավաքի մասնակիցների ցուցակներ են փնտրում, ծիծաղելի է, բայց այսպես է», - ասաց փաստաբանը: Ինքը՝ Արամ Գրիգորյանը, չի հասկանում՝ ինչի համար են իր բնակարանում խուզարկություն անում: «Այդ մուրացկաններին միշտ էլ քաղաքի տարբեր տեղերում կարելի է հանդիպել, միշտ էլ օգնել եմ, 500, 1000 դրամով օգնել եմ: Դա, ինձ թվում է, քրեորեն պատժելի արարք չէ, թող մուրացկաններին կանչեին, հարցնեին», - լրագրողներին ասաց Գրիգորյանը: Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին իշխանական մի շարք լրատվամիջոցներում «Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը փող է բաժանում բողոքի ակցիաներին մասնակցելու համար» վերնագրով տարածվեց տեսանյութ: Հետագայում, սակայն, պարզվեց, որ տեսանյութը հին է. արված էր Դեմիրճյան փողոցում, երբ Գրիգորյանը մուրացկաններին գումար էր տվել՝ օգնելու նպատակով:Ավելին13:4721.05.22 -
ՀասարակականՎայոց Ձորում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա, ճանկռոտել, կծել ու վնասվածքներ է պատճառելՄայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այդ օրը, ժամը 11։30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի «Շորալի» կոչվող տարածքում արջը հարձակվել է 67-ամյա Սամվել Լևոնյանի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վիրավորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Պարզվել է՝ արջը ճանկռոտել ու կծել, ապա վնասվածքներ է պատճառել գլխին, դեմքին ու վերին վերջույթներին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Լևոնյանը բոխի հավաքելիս է եղել, երբ արջը անսպասելի հարձակվել է նրա վրա, ու նրա ու արջի միջև մենամարտ է սկսվել։Ավելին13:4021.05.22 -
ՔաղաքականԱրթուր Վանեցյանն անդրադարձել է իր օգնականի տանը կատարվող խուզարկությանըՔիչ առաջ տեղեկացա, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկության են մտել իմ ընկեր Արամ Գրիգորյանի տուն: Արամը ազգային անվտանգության պահեստազորի փոխգնդապետ է, նա երբևէ օրենք չի խախտել, ողջ գիտակից կյանքը ծառայել է Հայաստանի Հանրապետությանը: Բացառիկ հայրենասեր և ազնիվ մարդ է: Արամին կարող են մեղադրել միայն մեկ բանում, որ նա օր ու գիշեր հայ ժողովրդի հետ պայքարում է Հայաստանի, Արցախի և հայի ապագայի ու անվտանգության համար: Նման «հոդվածի» հատկանիշներով մեղադրանքը վստահ եմ պատիվ է ցանկացածի համար: Արամ ջան, իմ հավատարիմ ընկեր գիտեմ, որ որևէ կերպ քեզ չեն կարող վախեցնել կամ հետ պահել պայքարից, վստահ եմ, որ այս ամենը մեզ ավելի ուժեղ է դարձնելու: հ.գ. շինծու քրեական գործի հանգամանքներին կանրադառնամ ավելի ուշ:Ավելին13:3321.05.22 -
ՀասարակականՍա պայքար է հայ մնալու համար. մեր պայքարն արդար է. Ավետիք Չալաբյանի կոչը կալանավայրիցԱվետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ երեկ Արմավիր ՔԿՀ-ում հանդիպել է «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական- քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին։ Նա նաեւ փոխանցել է Ավետիք Չալաբյանի կոչը կալանավայրից: «Սիրելի´ հայրենակիցներ, երեկ Արմավիր ՔԿՀ-ում հանդիպեցինք Ավետիք Չալաբյանին: Ոգին տեղն է, կամքն` ամուր: Խնդրեց իր ընկերներին և համախոհներին փոխանցել իր այս խոսքերը՝ Խնդրեց իր ընկերներին և համախոհներին փոխանցել իր այս խոսքերը․ «Ավետիք Չալաբյան․ Սա պայքար է հայ մնալու համար Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհակալություն եմ հայտնում ձեր հետևողական աջակցության համար։ Մեր պայքարն արդար է։ Ոչ մի զրկանք չի կարող կոտրել մեր ոգին և շեղել մեզ մեր պետականությունը պահպանելու և մեր երկիրն ուժեղ դարձնելու ուղուց ի հեճուկս այս իշխանությունների, որոնց քաղաքական ուղեգիծը հետևողականորեն տանում է մեր պետականության վերացմանը։ Ուստի մեր բոլորի համախմբումը և բոլոր օրինական միջոցներով միասնական պայքարն անհրաժեշտություն են։ Ինձ կալանավորելու որոշումն ընդամենը քննիչի միջնորդության ուղիղ վերարտադրությունն է, ինչն ակնհայտ քաղաքական պատվերի դրսևորում է։ Գործող իշխանությունների կողմից իմ և շարժման բազմաթիվ այլ համախոհների նկատմամբ հետապնդումներն ապացույցն են այն բանի, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է։ Էդմոն Մարուքյանի կողմից հրապարակված 6 սկզբունքները ևս մեկ անգամ հաստատում են, որ գործող իշխանությունը գնում է հայ ժողովրդի ազգային շահերի դավաճանության ճանապարհով՝ հանուն սեփական նյութական շահի: Մեր հանրությանն անընդհատ խաբում են՝ հավատացնելով, որ մենք թույլ ենք, տկար ենք, չենք կարող դիմակայել մեր առաջ ծառացած անվտանգային մարտահրավերներին և պետք է գնանք զիջումների․․․ Մենք կտրականապես մերժում ենք այս ուղեգիծը․ հայ ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ միասնության շնորհիվ ամենադժվար իրավիճակներն անգամ հաղթահարելի են։ Սիրելի՛ ընկերներ, պետք չէ վախենալ հանուն մեր և մեր սերունդների արժանապատիվ ապագայի զրկանքներ կրելուց։ Սա պայքար չէ իշխանության կամ աթոռի համար, սա պայքար է հայ մնալու համար։ Ուստի կոչ եմ անում դուրս գալ փողոց և արտահայտել ձեր կամքն ու ընդվզումը։ Ձեր՝ Ավետիք Չալաբյան»։ Հիշեցնենք, որ 2022թ․ մայիսի 12-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է պատասխանատվություն Հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ: Նա կալանավորվել է:Ավելին13:2921.05.22 -
ՀասարակականՓլուզման պատճառով Ծիծեռնակաբերդի խճուղին դեռ երկկողմանի փակ էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։Ավելին13:2521.05.22