Լրահոս

2022-05-21
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի տանն իրավապահները խուզարկություն են իրականացնում․ Բաբայան
    Այս պահին նիկոլյան իշխանության կամակատարները խուզարկություն են անցկացնում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում: Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ քրեական քողի տակ թաքնվելով քաղաքական հետապնդումները մեզ չեն կարող վախեցնել: Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ մենք անգամ բուն թուրքից չենք վախեցել ու վախենում, էլ ուր մնաց թուրքի կամակատարներից վախենանք կամ
    13:05
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ փոխվարչապետն արդյունավետ է գնահատում հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խումբը
    Հ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻ ԽՈՒՄԲԸ )) ՀՀ փոխվարչապետն արդյունավետ է գնահատում հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խումբը
    12:55
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը մեծապես մտահոգված է Հայաստանում ժողովրդավարության շարունակվող հետընթացով. հայտարարություն
    «Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրել է հայտարարությունը: «Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը մեծապես մտահոգված է Հայաստանում ժողովրդավարության շարունակվող հետընթացով: Մեզ անհանգստացնում են մարդու իրավունքների վերջին շարունակական կոպիտ խախտումները։ Մենք կտրականապես դեմ ենք իշխանությունների կողմից իրականացվող անհիմն ձերբակալություններին, խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններին։ Մենք դատապարտում ենք կառավարության կողմից քաղաքացիների իրավունքների խախտումը, ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառումը։ Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը ապահովել հիմնարար ազատությունների լիարժեք իրականացումը, խուսափել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից։ Մենք կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին շարունակել քաղաքական գործընթացները խաղաղ ճանապարհով և օրենքին ու Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան։ CDI-ը հավատարիմ է մարդու իրավունքների, արժանապատվության և ազատությունների հիմնական արժեքներին: Պետք է պաշտպանել ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և արդարությունը», - ասված է հայտարարությունում:
    12:43
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Իսրայելում կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքն է գրանցվել
    Իսրայելում մայիսի 20-ին գրանցվել է մարդու կողմից կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը: Պարբերականի տվյալներով՝ վարակը հաստատվել է մի տղամարդու մոտ, ով վերջերս վերադարձել է Արևմտյան Եվրոպայից: Այժմ նա գտնվում է Թել Ավիվի կլինիկաներից մեկում: Բժիշկները հայտնել են, որ հիվանդի մոտ թեթև ախտանշաններ են, անհանգստանալու պատճառ չկա, սակայն նա շարունակելու է մնալ մեկուսացման մեջ: Կապիկի ծաղիկով մարդու վարակման դեպքերն առաջինը գրանցվել էին ապրիլ-մայիս ամիսներին՝ Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում: Ներկայում այն հայտնաբերված է առնվազն 11 երկրում՝ Ավստրալիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կանադայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Շվեդիայում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախատեսում է առաջիկայում արտահերթ հանդիպում կազմակերպել՝ քննարկելու վարակի բռնկման հարցը: Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուս է, որը մարդկանց միջև հեշտությամբ չի տարածվում: Շատ հաճախ մարդիկ հիվանդությունից վերականգնվում են մի քանի շաբաթվա ընթացքում: Այդուհանդերձ, հնարավոր են նաև բարդացումներ:
    12:15
    21.05.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 21.05.22
    12:00
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Երկրաշարժ՝ Վրաստանում
    Վրաստանում մայիսի 21-ի առավոտյան երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով Երկրի մասին գիտությունների ինստիտուտի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնին։ Առաջին երկրաշարժը, ըստ սեյսմոլոգների, գրանցվել է տեղական ժամանակով 06:12-ին և ունեցել է 3,6 մագնիտուդ։ Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բորժոմիի մոտ։ Երկրորդը եղել է 08:42-ին և եղել է 3,3 մագնիտուդ։ Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դեդոպլիս-Ցկարոյի (քաղաք Վրաստանի հարավ-արևելքում) մոտակայքում։
    11:47
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր
    Երևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 6.50 դրամով, առավելագույնը՝ 7.26 դրամով, միջինը՝ 6.89 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 7.50 դրամով, առավելագույնը՝ 8.40 դրամով, միջինը՝ 7.99 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։ Իսկ 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 448 դրամ է, առավելագույնը՝ 454 դրամով, միջինը՝ 449.50 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 458 դրամով, առավելագույնը՝ 464, միջինը՝ 459.32:
    11:34
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մարտունիում առատ ձյուն է տեղացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից, որում երևում է առատ տեղացած ձյունը:
    11:27
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրությունը ծաղրում է կառավարության ընդունած որոշումը՝ թոշակառուների անկանխիկ վճարման դիմաց 10 տոկոս հետվճար ստանալու մասին
    «Փաստ» թերթը գրում է. «Կառավարությունն ընդունել է «պատմական» որոշում, որով հուլիսի 1-ից բանկային քարտով առևտուր անող թոշակառուները և նպաստառուները անկանխիկ վճարման դիմաց կստանան 10 տոկոսի չափով հետվճար։ Հանրության շրջանում այս որոշումն արդեն ծաղրի առարկա է դարձել, իսկ մասնագետները այն աբսուրդային են համարում՝ հիմքում տեսնելով նաև քաղաքական նպատակներ: «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ սա հերթական փոփոխությունն է, որը որպես «բարեփոխում» է ներկայացվում և որի համար վատնվում, ծախսվում են պետական միջոցներ. «Շատ հետաքրքիր է նաև, որ «բարեփոխման» ներքո ներկայացվող զուտ փոփոխությունները առաջանում են քաղաքական, իշխանությունների համար պատեհ առիթների: Որևէ կերպ զարմանալի չէ, որ այս որոշումը ներքաղաքական լարվածության և ընդդիմության կողմից իրականացվող շարժման համատեքստում է արվում: Այս տրամաբանությամբ կարող ենք հիշել նաև ուսուցիչների, ոստիկանների աշխատավարձերի հետ կապված «բարեփոխումները»»: Լ. Ամիրխանյանի խոսքով, նշվածի՝ սոցիալական նշանակության մասով արված գնահատականն իրականության հետ աղերս չունի: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանն էլ նույն կարծիքին է: Նշում է, որ այն չի կարող լուրջ սոցիալական նշանակության ծրագիր համարվել և դասվում է անհեթեթ որոշումների շարքին. «Սա իմիտացիոն բնույթ կրող, պոպուլիստական որոշում է: Այնպիսի «ռեֆորմ» է, ինչպես, օրինակ՝ աղամանը ռեստորանների սեղաններից վերացնելու, ծխելու արգելքի «ռեֆորմները»: Մեկ բառով՝ աբսուրդ»»։
    11:20
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական շփումների ակտիվացմանը. Բայդեն
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գալիք ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ, հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի պաշտոնական կայքը, փոխանցում է interfax.az-ը։ Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական շփումների ակտիվացմանը, ինչպես նաև նպաստել Ադրբեջանի տնտեսական, տրանսպորտային և մարդկային կապերի կարգավորմանը, «որը թույլ կտա ողջ Կովկասին ու Անդրկասպյան տարածաշրջանին բարգավաճել»:
    11:13
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԶՈւ ԳՇ պետ չունեցող ՊՆ-ն երաժիշտ և պարող զորակոչիկների լսումներ ու դիտումներ է հրավիրում. Արեգնազ Մանուկյան
    Ամիսներ շարունակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ չունեցող ՊՆ-ն երաժիշտ և պարող զորակոչիկների լսումներ ու դիտումներ է հրավիրում։ Առաջարկում եմ ժյուրիի կազմում ընդգրկել նաև դհոլչի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, թմբուկչի դատավոր Դավիթ Արղամանյանին, դաշնակահար անհայտ նախագահ էն սպիտակ մազերով մարդուն և հարսանիքի համար պարի դասերի հաճախած Պնախարար Սուրեն Պապիկյանին։ Դե իսկ Նիկոլն էլ կարող է իր անտաղանդ պարով ու դըմփ-դըմփ-հու-ով դամ պահել։ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին էլ մի կուշտ կհուզվեն և կհիանան ժողովրդավարության բարձրագույն լիգային հարիր այդ տեսարանից։ Ի պատիվ Նիկոլի առաջ մի քանի տակ խոնարհվող այս տիկնանց՝ ժյուրիի անունն էլ կարող են դնել «Ժողովրդավարության բաստիոնի կզածների համույթ»։
    11:07
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ․ Արմեն Գրիգորյան
    Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է նաև հնչող քննադատությանը, թե հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում: – Մայիսի 22-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը: Որոշ քննադատություն կա, թե հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ: – Դա առնվազն տարօրինակ քննադատություն է, որովհետեւ Ադրբեջանի հետ մեր քննարկումների ընթացիկ օրակարգը հանրահայտ է: Դրանք են՝ հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար մեր եւ Ադրբեջանի ներկայացրած կետերը, որոնք նույնպես հրապարակված են եւ ներառում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման, գերիների վերադարձի եւ անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցեր, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ կապված հարցեր, սահմանների սահմանագծման եւ սահմանազատման, ինչպես նաեւ սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի հետ կապված հարցեր: Սա նույն օրակարգն է, ինչ քննարկվել է նախորդ հանդիպումների ընթացքում: – Իսկ Բրյուսելում որեւէ փաստաթղթի ստորագրում նախատեսվու՞մ է: – Ոչ, որովհետեւ, օրինակ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով եռակողմ աշխատանքային խումբ է գործում փոխվարչապետերի համանախագահությամբ եւ բարձրագույն մակարդակում ձեռքբերված պայմանավորվածությունների քննարկումները այդ ֆորմատով պիտի շարունակվեն: Նույնը կարելի է ասել նաեւ մյուս հարցերի մասին, որոնք ավելի մանրամասն քննարկվում են աշխատանքային ֆորմատներով: Հետեւաբար որեւէ փաստաթղթի ստորագրում Բրյուսելում նախատեսված չէ: Ենթադրվում է, որ կլինի քննարկումների արդյունքների մասին հաղորդագրություն:
    11:00
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են Ford Escape-ն ու Niva-ն. վիրավորների մեջ է Մարտունու կանանց խորհրդի նախագահը
    Մայիսի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի  մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի Փամբակ գյուղի վարչական տարածքում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, Մյասնիկ  Հարությունյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Արմեն Հայրապետյանի վարած Ford Escape մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ Աշխեն Քոլոզյանն ու  Մարիամ Զիրոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Քոլոզյանը Մարտունու կանանց խորհրդի ղեկավարն է, իսկ Մ. Զիրոյանն ու վարորդ Ա. Հայրապետյանը Մարտունու կանանց խորհրդի աշխատակիցներ են:
    10:56
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հարգարժան դեսպանն այնքան է հուզվել Հայաստանում «ժողովրդավարության» օվերդոզից, որ սկսել է սայթաքել․ Աշոտյան
    ԱՄՆ դեսպանն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության։ Հարգարժան դեսպանն այնքան է հուզվել Հայաստանում «ժողովրդավարության» օվերդոզից, որ սկսել է սայթաքել։ Տիկին դեսպան, հանդգնեմ ուղղել Ձեր կիքսը։ Միացյալ Նահանգները լավ գործընկեր պետք է ձեռք բերեին ոչ թե ի դեմս Հայաստանի կառավարության, այլ Հայաստանի Հանրապետության։ Զգու՞մ եք տարբերությունը։
    10:50
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Հայկական ժողովրդավարության» «հակառակ կողմը»․ ֆեյսբուքը հեռացրել է Ագնեսսա Խամոյանի լայվը
    Այսօր ոստիկանական պատի ներքո, անվտանգության բազմաթիվ աշխատողների ուղեկցությամբ, անվտանգության աննախադեպ միջոցառումների պայմաններում անցկացվեց «Հայկական ժողովրդավարությունը» խորագրով ֆորում, ու մինչ ներսում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը (հավանաբար թաց աչքերով) լսում էր ժողովրդավարությունը Հայաստանում իբր բրենդ հռչակած, «ժողովրդավարության բաստիոն» Նիկոլ Փաշինյանի ելույթը, ընդդիմադիր պատգամավորներով փորձում էինք ներս մտնել եւ ներկայացնել «Հայկական ժողովրդավարության» «հակառակ կողմը». քաղբանտարկյալներ, հետապնդումներ, ոստիկանապետություն… Ամենաժողովրդավարների ֆորումին հրավիրված չէր եւ ոչ մի ընդդիմադիր պատգամավոր, մինչդեռ իշխանական պատգամավորներից շատերն էին ներկա, այդ թվում Ալեն Սիմոնյանը։ Ու քանի որ ֆորումին բացառապես ընտրյալ ԶԼՄ-ներ էին ներկա, իսկ դրսում սպասող բազմաթիվ լրագրողների այդպես էլ թույլ չտվեցին ընդդիմադիր պատգամավորների հետ մուտք գործել շենք, նաեւ իրազեկելու համար դրսում մեզ սպասող հազարավոր քաղաքացիների, ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրեցի մեր գործողությունների ամբողջ ընթացքը։ Ընդդիմադիր պատգամավորներին, իհարկե, ներս չթողեցին. հրմշտոց, աղմուկ, վանկարկումներ, բայց դա չխանգարեց, իհարկե, տիկին Վիկտորին քաղաքական անզուսպ գնահատականներ հնչեցնել ու Նիկոլ Փաշինյանին դիֆերամբներ ձոնել։ ԵՄ դեսպանից հետ չմնաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ով ընդամենը օրեր առաջ, մի կողմ դնելով ձեւականությունները, բացահայտ տեքստով ցույց տվեց արեւմուտքի աջակցությունը առ Նիկոլ Փաշինյան։ Բայց սա դեռ ամենը չէ․ էլ ինչ ժողովրդավարություն, էլ ինչ ժողովրդավարության ֆորում, որին ոչ միայն թույլ չեն տալիս մասնակցել ընդդիմադիր պատգամավորներին, դեռ մի բան էլ ֆեյսբուքյան ուղիղ եթերի տեսանյութն են հեռացնում։ Այո, այո, ֆեյսբուքից հեռացվել է այսօրվա լայվը, որի ժամանակ նաեւ տիկին դեսպաններին մեղադրում էի երկակի ստանդարտների ու ստեղծված իրավիճակի համար պատասխանատվություն կրելու մեջ։ Հ.Գ. Պարտիան մոտենում է իր վճռորոշ եւ ավարտական փուլին, խաղասեղանին ամեն ինչ է …
    10:45
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Աշխարհաքաղաքական վերափոխումներն ու թուրքական վտանգը
    «Փաստ» օրաթերթը գրում է․ Ուկրաինական ճգնաժամը գործող աշխարհակարգը լուրջ փոփոխության առաջ է կանգնեցրել։ Ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակում ուժերի հարաբերակցության ձևափոխումներն արդեն տեսանելի են։ Միևնույն ժամանակ, այնպիսի երևույթներ են առաջ եկել, ինչպես աննախադեպ գնաճը, մատակարարման շղթաների խափանումը, պարենային և էներգետիկ ճգնաժամերը։ Թե մինչև որտեղ կարող են իրադարձությունները հասցնել մարդկությանը, դժվար է ասել։ Սակայն արդեն իսկ բազմաթիվ փորձագետների կողմից կանխատեսումներ են հնչում, որ Ուկրաինայում ընթացող հակամարտությունը կարող է նույնիսկ տարիներով ձգվել։ Այսինքն, հակամարտության կողմերը երկարատև դիմակայության են պատրաստվում։ Իսկ այս ամենը նշանակում է, որ Արևմուտք-Ռուսաստան առճակատումը շարունակվելու է և ավելի լայն շրջանակ է ընդգրկելու։ Թերևս դրանով է պայմանավորված, որ, ի հակադրություն Ռուսաստանի, Ֆինլանդիան ու Շվեդիան հանկարծ ցանկություն են հայտնում ընդգրկվել ՆԱՏՕ-ի կազմում։ Մյուս կողմից էլ՝ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության ֆոնին ակնհայտորեն ուժեղացել են Թուրքիայի դիրքերը, որը բոլոր ձևերով փորձում է ցույց տալ, որ վերածվել է տարածաշրջանային խոշոր դերակատարի։ Եվ պատահական չէ, որ Թուրքիան մի կողմից՝ բացահայտ աջակցում է Ուկրաինային ընդդեմ Ռուսաստանի՝ մատակարարելով տարբեր սպառազինություններ, սակայն մյուս կողմից էլ՝ հրաժարվում է միանալ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցներին։ Միևնույն ժամանակ, Թուրքիան փորձում է ինչպես միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, այնպես էլ առանցքային դերակատարում ստանձնել Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում։ Ըստ այդմ, Անկարան, ցանկանալով բարձրացնել իր ռազմաքաղաքական կշիռը, հայտարարում է, որ դեմ է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Եվ որպեսզի համաձայնի, Անկարան Ֆինլանդիայից և Շվեդիայից պահանջում է չաջակցել քրդերին՝ մասնավորապես Քրդական աշխատավորական կուսակցությանը, իսկ ԱՄՆ-ի առաջ պահանջ է դնում իրենց վաճառել F-16 կործանիչների նոր խմբաքանակ, վերացնել ռուսական C-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով իրենց նկատմամբ կիրառվող պատժամիջոցները և Թուրքիային ընդգրկել F-35 կործանիչների ձեռքբերման ծրագրում։ Հետաքրքրական է, որ Չավուշօղլուն վերջերս հայտարարեց, թե F-16-ների մատակարարման շուրջ բանակցությունները դրական են ընթանում։ Իսկ Թուրքիայի կողմից արևմտյան նոր սպառազինությունների ձեռքբերումը նշանակում է, որ Անկարան տարբեր ուղղություններով ավելի սանձարձակ պահվածք է դրսևորելու, ինչը հատկապես նկատելի կդառնա Հարավային Կովկասում։ Եվ պատահական չէ, որ թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար ուղղակիորեն կամ էլ անուղղակի Ադրբեջանի միջոցով փորձում է տարբեր նախապայմաններ առաջ քաշել ու ճնշում բանեցնել Երևանի նկատմամբ։ Օրինակ՝ օրերս Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարեց, թե հետևողական են լինելու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Միևնույն ժամանակ, թուրք պաշտոնյան փորձեց հավասար կարգավիճակների ներքո դիտարկել «Զանգեզուրի միջանցքը» և Լաչինի միջանցքը։ Թուրքական կողմի այսպիսի դիրքորոշումը վկայում է, որ Անկարան հետևողականորեն փորձելու է առաջ մղել պանթուրքական ծրագրերի իրականացման հարցը, ինչի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է «Զանգեզուրի միջանցքը»։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ Թուրքիայի չափազանց հզորացումը առաջին հերթին ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ այդ երկրի վերջնական նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն ու նրա տեղը զբաղեցնելն է, իսկ մյուս կողմից էլ՝ Արևմուտքը մտահոգություններ ունի, քանի որ Անկարան փորձում է դուրս գալ Արևմուտքի ազդեցությունից և ինքնուրույն պայմաններ թելադրել։ Ուստի, Թուրքիայի հավակնությունները զսպելու հարցում Հայաստանը ամենակարևոր դիրքում է։ Եվ մեր երկիրը կարող է օգտագործել իր ունեցած հնարավորությունները՝ հետևողականորեն աշխատանք տանելով իր տարբեր գործընկերների՝ առաջին հերթին Ռուսաստանի հետ։ Սակայն Հայաստանում Փաշինյանի իշխանությունն ինչքան շարունակում է մնալ երկրի ղեկին, այնքան Թուրքիան հաջողություններ է գրանցում և ՀՀ-ին պարտադրում իր կամքը։ Ժամանակը ցույց է տալիս, որ Անկարան ոչ թե շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, այլ ձգտում է կարգավորման գործընթացի անվան տակ անընդհատ բոնուսներ ստանալ։
    10:40
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանն իր իսկ լարած թակարդում է հայտնվել
    «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր իսկ լարած թակարդում է հայտնվել, նա գնդակի պես մի դարպասից մյուսն է շպրտվում։ Երեկ հայտնի դարձավ, որ մայիսի 22-ին կայցելի Բրյուսել, որտեղ ԵՄ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հերթական հանդիպումն է կայանալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Հիշեցնենք, որ Փաշինյանը Բրյուսելում էր ապրիլի 4-5-ը։ Իշխանական առաջին դեմքերին մոտ կանգնած անձը մեզ հետ զրույցում նկատեց, որ Արեւմուտքի եւ Ռուսաստանի պահանջները մի քանի կետով համընկնում են, որոշ հարցերում` տարբերվում: Երկու կողմն էլ Փաշինյանից պահանջում է շուտափույթ կնքել չարաբաստիկ խաղաղության պայմանագիրը, ապաշրջափակել ճանապարհները եւ հնարավորություն տալ Ադրբեջանին ու Թուրքիային՝ Հայաստանի միջով ճանապարհ ունենալու: Սակայն մի էական տարբերությամբ` Արեւմուտքը պարտադրում է համաձայնել Ադրբեջանի պահանջներին եւ Արցախից հրաժարվել, թույլ տալ, որ հայերն ու ադրբեջանցիներն Արցախում համատեղ ապրեն, հետագայում՝ գուցե մի 15 տարուց այդ խնդրին անդրադառնալու հեռանկարով եւ պայմանով, որ Ռուսաստանը դուրս է մղվում տարածաշրջանից: Դրա դիմաց Արեւմուտքը խոստանում է ապահովել արցախցիների կյանքի իրավունքն ու Հայաստանի մնացած մասի տարածքային ամբողջականությունը: Իսկ Ռուսաստանը պնդում է` ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ առանց Արցախի կարգավիճակի: Հայտարարում է, որ Արցախի խնդիրն այլեւս ձերը չէ, դուք ձեր հարաբերությունները կարգավորեք Ադրբեջանի հետ եւ ձեր բանակը վերականգնեք, ինչին պատրաստ է ամեն ինչով աջակցել: Ակնհայտ է, որ Արեւմուտքն այնքան մեծ ճնշում է գործադրում Փաշինյանի վրա ու ստիպում կատարել բրյուսելյան հանձնառությունները, որ Փաշինյանն այլեւս չի կարողանում մանեւրել, եւ մոտ է այն պահը, երբ պետք է հստակ ընտրություն կատարի Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ: Տեսնենք, թե այս անգամ Բրյուսել կատարած այցին ՌԴ-ն ինչպես է արձագանքելու»:
    10:35
    21.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ժողովրդավարության մասին՝ հակաժողովրդավարական մթնոլորտում
    «Փաստ» թերթը գրում է. «Դժվար է պատկերացնել ավելի աբսուրդ, հակասական վիճակ, քան երեկ Երևանում տեղի ունեցածն է: «Մարիոթ» հյուրանոցում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում էր «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում, որին ներկա էին ԵՄ և ԱՄՆ դեսպանները, բացառապես արևմուտքից ֆինանսավորվող և իրենց իրավապաշտպան համարող կազմակերպությունների ներկայացուցիչներ ու... քպականներ։ Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Նիկոլ Փաշինյանը, որը նորից խոսում էր «ժողովրդավարության բրենդի» մասին: Ուշագրավն այն է, որ «հայկական ժողովրդավարության» մասին ֆորումն անցնում էր «փակ դռների» հետևում, հարյուրավոր ոստիկաններով շրջափակված շենքում, իսկ քննարկմանը չէին հրավիրել ընդդիմադիր պատգամավորներին: Ավելին, Նիկոլ Փաշինյանի թիկնազորը նրանց նույնիսկ արգելեց մտնել այն դահլիճ, ուր տեղի էր ունենում «ժողովրդավարության» թեմայով միջոցառումը: Միևնույն ժամանակ, «ժողովրդավարության» մասին խոսում են այն օրերին, երբ անհամաչափ, բռնի ուժ է կիրառվում խաղաղ ցուցարարների նկատմամբ, երբ «ժողովրդավարության բաստիոնի» իշխանությունները բռնաճնշումներ են կիրառում քաղաքական հակառակորդների նկատմամբ, երբ առկա են քաղբանտարկյալներ: Ֆորումի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթը աչքի ընկավ մեկ այլ ուշագրավ «երանգով» նույնպես: Նա բացահայտ կերպով պատերազմի պարտության, հայկական կողմի ներկա ու, առավել ևս, ապագա զիջումների ողջ պատասխանատվությունը գցեց ՀՀ քաղաքացու գրպանը՝ պարզ ասելով, որ ՀՀ քաղաքացին է «խաղաղության օրակարգի» մանդատ տվել: Այստեղ խնդիրը խաղաղությունը չէ, որովհետև խաղաղություն ցանկանում են բոլորը, այլ այն, թե ինչ է սպասվում այդ օրակարգով ստորագրվելիք փաստաթղթերում: Հենց այս «հեռանկարի» համար էլ Փաշինյանը հղում է տալիս ՀՀ քաղաքացուն»։
    10:30
    21.05.22
    Ավելին