Լրահոս

2022-05-17
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևանա լճում 11 օր առաջ կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են
    Մայիսի 17-ին, ժամը 06:49-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ժամը 08:38-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։
    13:20
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչպես են կարմիր բերետավորները բռնի ուժով բերման ենթարկում Նաիրա Զոհրաբյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ինչպես են կարմիր բերետավորները բռնի ուժով բերման ենթարկում Նաիրա Զոհրաբյանին
    13:10
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր
    Երևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 6.25 դրամով, առավելագույնը՝ 6.74 դրամով, միջինը՝ 6.48 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 7.25 դրամով, առավելագույնը՝ 7.60 դրամով, միջինը՝ 7.44 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։ Իսկ 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 448 դրամ է, առավելագույնը՝ 453 դրամով, միջինը՝ 449.76 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 458 դրամով, առավելագույնը՝ 463, միջինը՝ 459.65:
    13:00
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա «ուրախ» ավտոբուսն է․ ոստիկանության բաժիններ մեր բերման ենթարկվածներին չեն ընդունում, տեղ չկա. Էլինար Վարդանյան
    Սա «ուրախ» ավտոբուսն է: Մոտավորապես 8 անց 30-ից այս ավտոբուսում մեր քսանից ավելի քաղաքացիներն են: Նրանց բերման են ենթարկում անհնազանդության խաղաղ ակցիայից: Այս ավտոբուսը հասցրել է լինել Արաբկիրի, Զեյթունի բաժիններում, փորձել է շեղվել դեպի Մասիվ, հետո մտափոխվել է, այնուհետև Էրեբունի բաժին, բայց էլի ապարդյուն: Ոստիկանության այս բաժինները մեր բերման ենթարկվածներին չեն ընդունում, տեղ չկա: Չգիտեմ, թե ուր կտանի ճանապարհը «ուրախ» ավտոբուսին, բայց շուտով 3 ժամը լրանում է: Բարի ճանապարհորդություն, ընկերներ: Հուսամ հասցրեցիք հիանալ Երևանի գեղեցկությամբ: Հ.Գ. վերջին տվյալներով «ուրախ» ավտոբուսները 3-ն են կամ միգուցե ավելին
    12:50
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտակայքում․ ավտոմեքենան բախվել է ծառին․ կա զոհ
    Մայիսի 17-ին՝ ժամը 07:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին. կա արգելափակված քաղաքացի: Ինչպես հաղորդում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է՝ «BMW 750» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. վարորդը տեղում մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
    12:40
    17.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ասում են՝ 5 կետով ականջներդ քաշելու ենք, ասում եք՝ հա, բայց դեմքիս թքել չկա՞․ Արթուր Վանեցյանը՝ իշխանության հրապարակած 6 կետանոց պատասխանի մասին
    Ասում են՝ 5 կետով ականջներդ քաշելու ենք, ասում եք՝ հա, բայց դեմքիս թքել չկա՞․ Արթուր Վանեցյանը՝ իշխանության հրապարակած 6 կետանոց պատասխանի մասին․
    12:25
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի ներկայացուցիչները 11 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունում
    Հայաստանի ներկայացուցիչները 11 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունում
    12:10
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պաշոտնեական դիրքի չարաշահում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից. առաջադրվել է մեղադրանք
    ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում «Հայանտառ» ՊՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահում կատարելու հանգամանքները, որի համար քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Մասնավորապես պարզվել է, որ դեռևս 2007 թվականի օգոստոսի 17-ին երեք քաղաքացիներ 10 տարի ժամկետով անտառային հողերի վարձակալության պայմանագրեր են կնքել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ, համաձայն որի՝ հանգստի գոտի կազմակերպելու նպատակով վերջիններիս ժամանակավոր օգտագործմանն է հանձնվել «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության տեղամասից որոշակի տարածք՝ տարեկան 240.000 ՀՀ դրամ վարձավճարով: Պայմանագրերի կնքումից հետո տևական ժամանակ հիշյալ քաղաքացիները սահմանված կարգով վճարումները չեն կատարել, ինչի կապակցությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2014 թվականին քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով բռնագանձել վարձավճարները և տուգանքները: Դատարանների կողմից հայցերը բավարարվել են, և վճիռներ են կայացվել` ընդհանուր 34.114.551 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ: Սակայն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ինչպես նաև` «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և վերոգրյալ հողատարածքները վարձակալած անձանց հետ նույն կուսակցության անդամ լինելու խմբային շահերից ելնելով, չի ստորագրել դատական ակտերը կատարման ուղարկելու վերաբերյալ գրությունները, ապա պարբերաբար բանավոր ցուցում է տվել ՊՈԱԿ-ի աշխատակցին` օրինական ուժի մեջ մտած վերոնշյալ դատական ակտերը կատարման չուղարկելու վերաբերյալ: Շուրջ երկու տարի անց ի օգուտ պետության 34.114.551 ՀՀ դրամ բռնագանձման վերաբերյալ դատական ակտերը կատարման ներկայացնելու փոխարեն ՊՈԱԿ-ի տնօրենը, առանց հիմքերի և հիմնավորման, պաշտոնեական դիրքը չարաշահելով, 2016 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 76 հրամանով, որպես հողամասերի չօգտագործման դիմաց վարձակալներին տրվող վնասի հատուցում, ամբողջությամբ չեղյալ է համարել հիշյալ վարձակալության պայմանագրերով սահմանված վարձավճարի և տուժանքի գումարները, ինչի արդյունքում պետության օրինական շահերին պատճառել է էական վնաս՝ հեղինակազրկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, և խաթարվել նրա բնականոն գործունեությունը, ինչն անզգուշությամբ առաջացրել է նաև ծանր հետևանքներ, այն է՝ պետությունը, ի դեմս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, զրկվել է 34.114.551 ՀՀ դրամ գումարը պետական բյուջե մուտքագրելու հնարավորությունից: Նախաքննությունը շարունակվում է:
    11:55
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանները քաշքշելով փորձել են բերման ենթարկել ակցիայի մասնակից կնոջը և վնասել են նրա ոտքը
    "Հայաստան" խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանն ու Աննա Գրիգորյանը օգնել են ոստիկանության ապօրինի գործողություններից տուժած կնոջը։ Քաղաքացուն քաշքշելով՝ ոստիկանները փորձել են նրան բերման ենթարկել և այդ ժամանակ վնասել նրա ոտքը։ Վնասվածք ստացած կնոջը պատգամավորներն ուղեկցել են տուն։
    11:45
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տեղեկություններ կան, որ քաղաքի ոչ բանուկ փողոցներում ոստիկանական ավտոբուսները կանգնում և ազատ են թողնում բերման ենթարկվածներին. Սաղաթելյան
    Ոստիկանական բաժանմունքները կոլապսի են ենթարկվել։ Այս պահին բերման ենթարկված ցուցարարների թիվն այնքան մեծ է, որ բաժանմունքներում այլևս տեղ չկա։ Մեր քաղաքացիներին ավտոբուսներով տեղից տեղ են տանում՝ այդպես էլ չիմանալով, թե վերջիվերջո որ բաժանմունքում նրանց կարող են ընդունել։ Ավելին, տեղեկություններ կան արդեն այն մասին, որ քաղաքի ոչ բանուկ փողոցներում ոստիկանական ավտոբուսները պարզապես կանգնում և ազատ են թողնում բերման ենթարկված ցուցարարներին։ Սա աննախադեպ երևույթ է։ Մինչդեռ նրանք, ում համար տեղ է գտնվել ոստիկանական բաժանմունքներում, հենց տեղում մեծ ցույցեր են կազմակերպել։ Երևանի բոլոր բաժանմունքների պատուհաններից, ինչպես նաև ոստիկանական ավտոբուսներից լսվում են «Առանց Նիկոլ Հայաստան» և «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումներ։ Ասել է թե՝ ցույցերի մի մասը տեղափոխվել են Ոստիկանության բաժանմունքներ։ Կեցցեք ,արժանապատիվ հայրեր, այս շարժումը անկասելի է, Ձեր հաղթանակը՝ անխուսափելի:
    11:43
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    11:30-ին դադարեցնում ենք անհնազանդության ակցիաները․ մեր առջև դրված խնդիրը կատարել ենք․ Սաղաթելյան
    11:30 դադարեցնում ենք անհնազանդության ակցիաները, 19:30-ի հանրահավաքին։ Այս մասին ֆեյսբուքով տեղեկացրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ «Մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել ենք. փաստել ենք՝ ժողովուրդն է իրադրության տերը»,-գրել է նա։
    11:42
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանը կոտրել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Լուսանկարի ոստիկանը բոլորի աչքի առաջ կոտրել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը... Քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց…
    11:35
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանները բերման են ենթարկել Շուշիի մատույցներում զոհված Արամ Թորոսյանի հորը
    Տարոն Թորոսյանն ա, Արամ Թորոսյանի հայրը։ Արամը զոհվել է նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում։ Զոհվել է մինչև վերջ իր հայրենիքը պաշտպանելով։ Արամի հոր՝ Տարոնի հետ քիչ առաջ բերման ենթարկվեցինք, տանում են բաժին, իսկ գիտե՞ք ինչ է ասում Տարոնը ոստիկաններին. ՈՉԻՆՉ՝ լուռ նստած է, իր լռությունից ոստիկանները հասկանում են, թե մենք բոլորս Տարոնի հետ միասին ինչ ենք ասում իրենց։ Այս պայքարը անկասելի է
    11:28
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նոր Նորքի բաժին, մեր օրեր. ինչպես են ոստիկանները բռնի ուժ կիրառում երիտասարդների նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Նոր Նորքի բաժին, մեր օրեր. ինչպես են ոստիկանները բռնի ուժ կիրառում երիտասարդների նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    11:25
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 286 քաղաքացի
    «Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում անհնազանդություն են իրականացնում՝ տարբեր հատվածներում փողոցներ փակելով։ «Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 286 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք՝ ժամը 08:00-ից ընդդիմության ներկայացուցիչները մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում։
    11:18
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վախեցած քպականները հիմնականում մեղադրում են վարչապետին և իրավապահ համակարգին
    Վախեցած քպականները հիմնականում մեղադրում են վարչապետին և իրավապահ համակարգին
    11:15
    17.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Աշոտյանը բերման է ենթարկվել
    Բռնեցին ստոր ձեւով։ Չթողնելով, որ ծաղիկ խոնարհեմ ցեղասպանությունների զոհերի հուշակոթողի մոտ։ Թարմացում՝ Էրեբունի բաժանմունքում եմ։
    11:05
    17.05.22
    Ավելին