Լրահոս

2022-05-17
2022-05-16
  • Հայաստան
    Հայկական «Դիսնեյլենդը». կախարդական զբոսայգի՝ Երևանում
    Երևանի ամենագունեղ հասցեներից մեկը՝ «Երևան պարկը», տոնում է մեկամյակը: Հայկական Դիսնեյլենդ են անվանում զվարճանքների այգին այցելուները: Նրանց թիվը մի քանի հարյուր հազար է:
    23:40
    16.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Մարիուպոլի հիվանդանոցը վերակառուցում են, Խարկովում մարտերը շարունակվում են
    Դոնբասում մի ուղղությամբ շարունակվում են մարտերը, իսկ մեկ այլ հատվածում վերականգնվում են դպրոցներն ու հիվանդանոցները: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները վերանորոգում են Մարիուպոլի հիվանդանոցը: Քաղաքի բնակիչները սպասում են, թե երբ են նորից հնարավորություն ունենալու իրենց գանգատների մասին հայտնել բժիշկներին:
    23:30
    16.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստանը «խնդիր չունի» Ֆինլանդիայի ու Շվեդիայի հետ. «վտանգը ՆԱՏՕ-ի մոտենալն է ռուսական սահմանին»
    ՆԱՏՕ-ն ընդլայնում է աշխարհագրությունը: Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստվում են անդամակցել Դաշինքին, որին կտրականապես դեմ է արտահայտվում Մոսկվան՝ պնդելով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը ավելի է մոտենում Ռուսաստանի սահմաններին: Այդ երկրների անդամակցությանը դեմ է նաև Թուրքիան՝ Ֆինլանդիան և Շվեդիան անվանելով քուրդ ահաբեկիչների որջ: Մամուլը գրում է, որ Անկարան պահանջել է Հելսինկիից և Ստոկհոլմից «Քրդական աշխատավորական կուսակցությունը» ճանաչել ահաբեկչական խմբավորում, այդ դեպքում միայն կհամաձայնի նրանց անդամակցությանը դաշինքին:
    23:20
    16.05.22
    Ավելին
  • Հասարակական
    ԵՊՀ ուսանողն «անձնական դավաճանություն» է համարում նոյեմբերի 9-ը և միացել է Դիմադրության շարժմանը
    Պատերազմից հետո Մայր բուհում քաղաքագիտություն սովորող Գարեգին Պետրոսյանը 2020-ի նոյեմբերի 9-ը անձնական դավաճանություն է համարում: Նրա խոսքով՝ իր ընկերները զոհվել են Քարվաճառում, բայց կարող էին ողջ մնալ, եթե Նիկոլ Փաշինյանը, ըստ ուսանողի, ժամանակին կանգնեցներ պատերազմը ու չկազմալուծեր պետական համակարգը: Դրանք են այն պատճառները, որի համար Գարեգինը հարյուրավոր այլ ուսանողների նման, իր խոսքով, մայիսի 1-ից կանգնած է Դիմադրության շարժման շարքերում և պահանջում է վարչապետի հրաժարականը:
    23:10
    16.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Կա՛մ Փաշինյանի հեռացում, կա՛մ պետականության փլուզում». քաղաքական ճգնաժամը լուծելու 3 ճանապարհ
    Ընդդիմությունը հայտարարում է, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ է ու երկիշխանություն, որը կհանգուցալուծվի Նիկոլ Փաշինյանի հրաժարականով: «Հայաստան» դաշինքի անդամ Անդրանիկ Թևանյանը Փաշինյանի հեռանալու երեք տարբերակ է նշում:
    23:00
    16.05.22
    Ավելին
  • Իրավական
    Փաշինյանը կձերբակալվի՞. պետական դավաճանության գործով՝ վարչապետին հարցաքննելու թույլտվություն կա
    Դավաճանության գործով քննչական կոմիտեում գտնվող գործի շրջանակներում այս շաբաթ հավանաբար կհարցաքննվի Նիկոլ Փաշինյանը: Զոհված զինծառայողների ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը ենթադրում է, որ առաջիկա օրերին է տեղի ունենալու հարցաքննությունը: Դա նրանց պահանջն է, որի վերաբերյալ միջնորդություն էին ներկայացրել դատախազություն: Տուժողի իրավահաջորդ ճանաչված 15 ծնող արդեն հարցաքննվել է: Զոհված զինծառայող Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը, հարցաքննության ժամանակ պնդել է, որ Նիկոլ Փաշինյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել խորհրդարանում, երբ հայտարարել է, թե ինքը կարող էր կանխել պատերազմը, կլիներ նույն իրավիճակը, պարզապես առանց զոհերի:
    22:45
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամենատպավորիչն ու անսպասելին սակայն հանդիպումն էր Ռոմանի հետ, երեկ… 30 տարի անց. Ագնեսսա Խամոյան
    Հանդիպում 30 տարի անց Ֆրանսիայի հրապարակում Այս օրերին Ֆրանսիայի հրապարակում Հայաստանի և Արցախի համար մտահոգ բազմաթիվ քաղաքացիներ են մոտենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ողջունում, լուսանկարվում, խոսում անցյալից, ներկայից, հետաքրքրվում ապագայի մասին նախագահի տեսլականով։ Նրանց թվում մանկության ընկերներ, նախկին հարևաններ, Արցախյան ազատամարտի ակունքներում կանգնած մարտական ընկերներ, մարդիկ, որոնց նախագահը վաղուց չէր հանդիպել (պարբերաբար նաեւ ֆոտոշարքեր եմ ձեզ ներկայացնում)։ Ամենատպավորիչն ու անսպասելին սակայն հանդիպումն էր Ռոմանի հետ, երեկ… 30 տարի անց: 1992թ.-ին եղծահողցի Ռոմանը եղբոր, հորեղբոր որդու, երկու համագյուղացիների եւ Սամվել Բաբայանի հետ միասին Բաքվի ամիսների բանտարկությունից հետո վերադարձվում է հայրենիք։ 6 հայ գերիների փոխանակումը տեղի է ունենում Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Շուքյուր Աբասովի դիմաց, վերջինիս ավելի վաղ մերոնք առեւանգած են լինում դատախազության շենքից՝ փոխանակման ծրագիրը կյանքի կոչելու նպատակով: 6 գերիների, այդ թվում Սամվել Բաբայանի, փոխանակման բանակցությունները, որ Քոչարյանն անձամբ է վարել, բավականին բարդ են եղել և տևել են մոտ երկու ամիս( «Կյանք եւ ազատություն», էջ 110)։
    22:38
    16.05.22
    Ավելին
  • Իրավական
    «ՔԿ-ն խեղաթյուրված է ներկայացնում հարուցված մեղադրանքները». փաստաբանի ահազանգը
    Դիմադրության շարժման կալանավորված ակտիվիստների փաստաբաններն ահազանգում են, որ Քննչական կոմիտեի քննիչները խեղաթյուրած են ներկայացնում իրենց պաշտպանյալների նկատմամբ հարուցված քրեական գործերը: Կոմիտեի ծանր հանցագործությունների բաժնի պետը վերջին հարցազրույցում ասել է, թե Ազատ Մուրադյանը կալանավորվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Մինչդեռ, ըստ մեղադրանքի, Մուրադյանը իբր բռնություն գործադրելու սպառնալիք է հնչեցրել:
    22:30
    16.05.22
    Ավելին
  • Իրավական
    Երեք տասնյակ ծառայողական քննություն և ոչ մի քրեական գո՞րծ. ոստիկանական բռունցքներ
    Սալջարդեր, կոտրված ձեռք, ուշագնացություն․ ոստիկանների գործողությունների հետևանքով՝ Դիմադրության շարժման բազմաթիվ ակտիվիստներ վնասվածքներ են ստացել, արձանագրում է ընդդիմությունը: Անհնազանդության խաղաղ ակցիաների 16 օրում ոստիկանների՝ անհամաչափ ուժ կիրառելու համար մոտ 3 տասնյակ ծառայողական քննություն է նշանակվել: Ոստիկանությունը չի պարզաբանում, թե ի՞նչ ընթացք են ստացել այդ գործերը:
    22:15
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր ամենաուժեղ զենքը միասնականությունը և համերաշխությունն են, որոնք ցանկացած իրավիճակում հաղթելու են կազմակերպված սադրանքներին. Սաղաթելյան
    Սիրելի հայրենակից, մայիսիս 17-ին, ժամը՝ 08:00-ին - բոլորիդ խնդրում եմ միանալ ձեր գտնվելու վայրի մոտ իրականացվող խաղաղ անհնազանդության ակցիաներին: - բոլոր վարորդներին խնդրում եմ հատկապես այդ ժամերին ազդանշաններով միանալ բողոքի ակցիաներին - աշխատանքի շտապող մեր բոլոր քաղաքացիներին խնդրում եմ տեղեկացնել ձեր գործատուներին , որ արդար բողոքի դրսևորման պատճառով դուք չեք կարող ներկայանալ աշխատանքի - դպրոցներ և բուհեր շտապող մեր երիտասարդներին կոչ եմ աքնում բոյկոտել դասերը և միանալ փողոցում բոլորիս ապագայի համար պայքարող արժանապատիվ հայրենակիցներին - բոլորին հորդորում եմ կողքի ակցիաների ժամական զերծ մնալ սադրանքներին տրվելուց: Մեր ամենաուժեղ զենքը միասնականությունը և համերաշխությունն են, որոնք ցանկացած իրավիճակում հաղթելու են կազմակերպված սադրանքներին : Կազմակերպված, առանց հիասթափվելու, նոր ուժով շարունակում ենք պայքարը ՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն բոլորիս անվտանգ ապագայի:
    22:05
    16.05.22
    Ավելին