Լրահոս
2022-05-13
-
Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են համածառայակիցներըՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքի հանգամանքները: 2022 թվականի մայիսի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ, ինչպես նաև 360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են վերջինիս 2 համածառայակիցները: Ինչպես արդեն հայտնել էինք, 2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին, ինքնասպան է եղել: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին15:2713.05.22 -
ՀայաստանՀերթական անգամ գործ ունենք պետական համակարգի խայտառակ դիլետանտության հետ․ ԱԳՆ-ն Հակոբյանին ու Եղոյանին թույլ չի տրվել շփվել ԵԽ պատգամավորի հետՀերթական անգամ գործ ունենք պետական համակարգի խայտառակ դիլետանտության հետ Ուրեմն, Հայաստանի բարեկամ, Եվրոպական խորհրդարանի անդամ Լարս Պատրիկ Բերգը (ECR, Գերմանիա) նախաձեռնել է Բրյուսելում կազմակերպել Հայաստանին նվիրված կլոր սեղան-քննարկում, որին մասնակցելու և ելույթով հանդես գալու հրավեր է ուղարկվել նաև ինձ՝ որպես ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և Արման Եղոյանին՝ որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ: ԱԺ աշխատակազմը չգիտես ինչու այս հարցով դիմել է ԱԳՆ-ին, ինչին ի պատասխան ԱԳՆ-ից գրություն են ուղարկել, որ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «Լարս Պատրիկ Բերգը մինչ 2021թ. անդամակցել է ծայրահեղական համարվող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը և համապատասխանաբար Եվրոպական խորհրդարանում համանման համբավ ունեցող «Ինքնություն և ժողովրդավարություն» խմբակցությանը, իսկ ներկայումս անդամակցելով «Եվրոպական պահպանողականների և բարեփոխիչների» խմբակցությանը չի հանդիսանում վերջինումս առանցքային դերակատար։ Նշյալ ծայրահեղական հայացքներ ունեցող ԵԽ պատգամավորի հետ շփումները կարող են բացասաբար ազդել Հայաստան - Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության վրա»։ ԱԳՆ նամակը կցվում է: Այս տրամաբանությամբ արտաքին քաղաքականություն վարելն ուղղակի թյուրիմացություն է: Այլ կերպ, քան ԱԳՆ-ի կողմից եվրոպական արժեհամակարգի հանդեպ անարգանք, եվրոպական ինստիտուտների մասին մինիմալ գիտելիքների բացակայություն և դիլետանտիզմ սա անվանել դժվար է: ԲԱՅՑ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ՝ դրանից ընդամենը մոտ 2 ամիս առաջ՝մարտի 23-ին, ԱԳՆ-ն ևս մեկ նամակ է ուղարկել ԱԺ, որտեղ մանրամասն ներկայացրել է Լարս Պատրիկ Բերգի հայամետ գործունեությունը Եվրոպական խորհրդարանում, մանրամասներ հաղորդել Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանի և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, դեսպան Աննա Աղաջանյանի հետ նրա հանդիպումներից և տեղեկացրել պատրաստվող կլոր սեղան-քննարկման մասին: Կրկնեմ՝ ՆՈՒՅՆ ԱԳՆ-ն: Հ.Գ. Կլոր սեղան-քննարկումը տեխնիկական պատճառներով հետաձգվել է, կայանալու է հունիսին և ես, իհարկե, մասնակցելու եմ միջոցառմանը:Ավելին15:2313.05.22 -
ՔաղաքականԱյս իշխանությունը վախենում է անկախ, կայացած, հայրենիքը ու հային սիրող մարդկանցից․ Չալաբյանի կնոջ գրառումըԵրեկ ու այսօր շատերդ երևի տեսել եք Ավետիքի բերման ենթարկելու խայտառակ կադրերը: Մի գուցե նաև լսել եք ակնհայտ մոնտաժված ձայնագրությունը, որը փորձում են որպես հիմք օգտագործել այս ակնհայտ քաղաքական գործը կյանքի բերելու համար: Այս իշխանությունը վախենում է անկախ, կայացած, հայրենիքը ու հային սիրող մարդկանցից: Վախենում է հայ մարդուց, որը չի պատկերացնում իր կյանքը առանց Հայաստանի, իսկ Հայաստանը առանց հզոր բանակի և պետության: Եթե ուշադրություն դարձնեք, Ավետիքին անձամբ ճանաչող և իր հետ աշխատած ցանկացած մարդ անվերապահ հավատում և աջակցում է իրեն ու պատրաստ է իր կողքին կանգնել: Շատերը այդ մասին այսօր հանրային հայտնել են: Ինձ երեկվանից զանգում ու գրում են հարյուրավոր մարդիկ, մենք անչափ շնորհակալ ենք բոլորիցդ մեր ընտանիքի կողքին լինելու համար : ❤️❤️ Շատերդ հարցնում եք, թե ինչպես օգնել, ասեմ, այս պահին լավագույն օգնությունը Ավետիքին հանրային աջակցելն է: Կանխավ շնորհակալ ենքԱվելին15:1813.05.22 -
ՔաղաքականՓաշինյանի հրաժարականի պահանջով երթ կլինի. Դիմադրության շարժման հանրահավաքը՝ ժամը 20-ինՓաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները այսօր ժամը 16-ին անհնազանդության երթ կիրականացնեն Ֆրանսիայի հրապարակից: Իսկ երեկոյան ութին տեղի կունենա հավաք: Երեկվա հանրահավաքից հետո Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներից մեկը ծննդյան տարեդարձը նշել է Ֆրանսիայի հրապարակում:Ավելին15:0913.05.22 -
ՄիջազգայինԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստ՝ ԴուշանբեումԴուշանբեում սկսվել է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նեղ կազմով նիստը։ Օրակարգում 9 հարց է ներառված: Երեկ Դուշանբեում հանդիպել էին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները: Մինչ այդ Լավրովը առանձին հանդիպել էր Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ:Ավելին14:5413.05.22 -
«Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման» օրենքում փոփոխություններ. Կառավարության անտեսանելի նիստըԿառավարության նիստի ուղիղ հեռաձարկումն այսօր պատկերով է ուղեկցվել միայն առաջին մի քանի րոպեն, հետո պատկերն անհետացել է: Կառավարությունից «Հայլուրին» հայտնել են, որ տեխնիկական խնդիրների պատճառով հնարավոր չի եղել ապահովել պատկերը:Ավելին14:3913.05.22 -
Հասարակական25-ամյա Տաթևիկ Կարապետյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդականՀայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Տաթևիկ Կարապետյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը. Տաթևիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ 2022 թվականի մայիսի 13-ից նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- նշված է հրամանագրում: Նշենք, որ Տաթևիկ Կարապետյանը 25 տարեկան է: Մինչ այդ, նա աշխատել է «HSBC» բանկում և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի դուստրն է:Ավելին14:2413.05.22 -
Քաղաքական«Վարչապետի» գարունը․ Անդրանիկ ԹևանյանԿեղծ մատնություն, ձերբակալություններ, քաղաքական հետապնդումներ, պատերազմն անցած երեխեքի կալանավորում, էժանագին հակաքարոզչություն, ավտոշարասյան վրաերթ, չդադարող թալան, ոստիկաններով շրջապատված/շրջափակված իշխանություն, ադրբեջանահաճո քացաքականություն, թուրքամետ վարքագիծ, վախով միավորված խմբակ, համատեղ գործած հանցանք, Սակարիասի ուրվականըԱվելին14:1713.05.22 -
ՀասարակականԱպարանում 9-ամյա տղան վրաերթի է ենթարկվելՄայիսի 12-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն՝ հայտնում է Ոստիկանությունը։Ավելին14:0513.05.22 -
ՔաղաքականԵրևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 6 քաղաքացիԾիծաղելի եք,պարոնայք։ Դուք պատկերացնո՞ւմ եք, սրանք 2012 թվականի դեպք են հիշել ու պեղել,որն այս պահին չեմ էլ մտաբերում, բայց 2012 թվականին, ըստ իրենց՝ գեյ կամ ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց ակումբի վրա ազգային, պահպանողական հայացքներ ունեցող երիտասարդներն ինչ-որ հարձակում են արել, և ըստ իրենց, ես էլ անձնական երաշխավորություն եմ տվել, որ նրանց խափանման միջոցը փոխեն։ Իմ պատգամավորական գործունեության ընթացքում տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր մարդկանց անձնական երաշխավորություն եմ տվել՝ օգտվելով իմ պատգամավորի լիազորությունից։ Հիմա ի՞նչ, եթե հիմա էլ լինի նման ազգային երիտասարդների խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխել՝ օրենքով սահմանված կարգով կերաշխավորեմ, բա հո չե՞մ ծափահարելու,որ գնան կալանքի: Բայց սրանց կանչելու նպատակը ո՞րն էր, ի՞նչ էր՝ այդպես էլ չհասկացա։ Ռեժիմի տարրական բանսարկությունն է, երեւի հրահանգ է եկել, որ օրը մեկին, մի թղթով կանչեն։ Վաղն էլ կարող է կանչեն ու ասեն՝ 1896 թվականին ինչ-որ բան է եղել՝ դուք տեղյա՞կ եք։ Սա անիմաստ, անհեթեթ ու ծիծաղելի վարքագիծ է։Ավելին13:5713.05.22 -
ՔաղաքականՄի՛ վհատիք, լաոն արդէն արթուն է․ Սիրիայի պատանեկան միությունը իր աջակցությունն է հայտնում «Դիմադրության» շարժմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹի՛ վհատիք, լաոն արդէն արթուն է»․ Սիրիայի պատանեկան միությունը իր աջակցությունն է հայտնում «Դիմադրության» շարժմանըԱվելին13:4713.05.22 -
Հասարակական13-ամյա Արային ոստիկանները սպառնացել են․ պատանին մանրամասնում էՈստիկանները սպառնացել են 13-ամյա Արային, որը «Դիմադրության» շարժման երիտասարդների հետ աիկտիվ մասնակցում է խաղաղ անհնազանդության ակցիաներին։ «Ոստիկանները բրդել են, ինձ ցավացրել են և ուժ են կիրառել իմ նկատմամբ։ Այդ ոստիկանը պետք է պատասխանատվության ենթարկվի»,-ասաց պատանի ատիվիստը։Ավելին13:4113.05.22 -
ՔաղաքականԿառավարական տանը հիստերիկ նոպաներ են սկսվել. Ալեքսանդր ԿոչուբաևՓաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջին օրերի խայտառակ կալանավորումները ապացույցն են այն իրողության, որ կառավարական տանը հիստերիկ նոպաներ են սկսվել: Պետական ռեպրեսիվ ապարատի գործադրմամբ փորձ է արվում սեփական մտածող օրգանը երկար պահել աթոռին, բայց, թե պատմությունը հուշում է, որ սրանք մահամերձի խռխռոցներ են: Հատուկ կուզեմ ասել, որ կառավարական տան պոլի շորի տակ պառկած դատավորները, դատախազները, քննիչները, ոստիկանները և այլ դերակատարները վերահաս իշխանափոխությունից հետո անպայման պետք է պատժվեն, որպեսզի հետագայում բացառվեն այսօրինակ խայտառակությունները: Դատաիրավական համակարգը զրոյացվել է, փոշիացվել է այն ամենը, ինչը կաթիլ-կաթիլ ձեռք էր բերվել: Կալանք տվող մանկլավիկները արժեզրկել են ամբողջ համակարգի նկատմամբ վստահությունը: Այս ամենը ևս մեկ պատճառ է ոտքի ելնելու, թրքաբարո, թրքահպատակ, մանր դիկտատորներին վռնդելու համար»:Ավելին13:3613.05.22 -
ԻրավականԴիմադրության շարժման 13 մասնակից զրկվել է ազատությունիցՎերջին մեկ շաբաթում Դիմադրության շարժման մասնակիցներից 13-ը զրկվել են ազատությունից: Նրանցից 9-ը այս պահին կալանավորված են, մյուսները՝ ձերբակալված: Կալանավորվածները դաշնակցական երիտասարդներ են և մեղադրվում են Գյումրիում տարեց մարդկանց ծեծի ենթարկելու համար: Դիմադրության շարժման ներկայացուցիչները պնդում են, որ շարժման մասնակիցների դեմ հարուցված քրեական գործերը շինծու են ու նպատակ ունեն կանգնեցնել հանուն Հայաստանի ու Արցախի սկսված պայքարը:Ավելին13:3013.05.22 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Աբովյան-Նոր Գեղի ճանապարհին․ կան 3 զոհ և վիրավորներՄայիսի 12-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Աբովյան-Նոր Գեղի ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ: «ԲՄՎ»-ի 31-ամյա վարորդ Վաղարշակ Ադիլխանյանը և ուղևորները՝ 54-ամյա Սամվել Ադիլխանյանը և 30-ամյա Անդրանիկ Ադիլխանյանը, մահացել են, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Աբովյանի քննչական բաժնում բուժօգնություն է ցուցաբերվել նաև «Միցուբիշիի» 58-ամյա վարորդին: Մայիսի 13-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Միցուբիշիի» 34-ամյա ուղևորը: Կատարվում է նախաքննություն:Ավելին13:2213.05.22 -
ՔաղաքականԱվտոերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները նորից ավտոերթ են արել: Չնայած 2 օր առաջ կազմակերպված ավտոերթի ժամանակ ոստիկանները բերման էին ենթարկել որոշ ցուցարարների, տուգանային հրապարակ տարել մոտ 1 տասնյակ մեքենա, ցուցարարների խոսքով՝ ոստիկանների գործողությունները իրենց հետ չեն պահելու պայքարից: Կոչ են անում իրավապահներին դադարեցնել ագրեսիվ գործողությունները, որովհետև, իրենց բառերով, Արցախն ու Հայաստանը, որի պաշտպանության համար են պայքարում, նաև ոստիկանների հայրենիքն է:Ավելին13:1513.05.22 -
ԻրավականՄի «քինախնդիր» ոստիկանի պատմություն․ ո՞վ էր խուզարկում Սուրեն Մանուկյանի տունը«ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, ինչպես ասում են, քոռ ու փոշման, գլխիկոր հեռացան ՀՅԴ Հայաստանի Գերագուն մարմնի անդամ Սուրեն Մանուկյանի տնից՝ այդպես էլ չհայտնաբերելով ընտակաշառք բաժանելու մասին փաստաթուղթ, ինչի հետքերով եկել էին խուզարկության։ Զավեշտալին այն է, որ Սուրեն Մանուկյանի տուն խուզարկության էր եկել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի պետ Սարգիս Մելքոնյանը, որը 2021 թ. զբաղեցնելով Իջեւանի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը՝ բերման էր ենթարկում Տավուշի սահմանների անվտանգության հարցով Երեւան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը փակած քաղաքացիներին, այդ թվում նաեւ Սուրեն Մանուկյանին։ Այդպիսի բան է իշխող ռեժիմին ծառայելը, լավ ծառայես՝ մեկ տարի անց պաշտոնի սրընթաց բարձրացում կունենաս։ Ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում։ Սարգիս Մելքոնյանի եւ նրա նմանների վարքագիծը ևս ապագայում հիշեցնելու են իրեն»:Ավելին13:1113.05.22 -
ՔաղաքականԷլ ո՞նց պիտի սրանք խաբեն ձեզ, որ խաբելու դեմ իմունիտետ ձևավորվի․ Հովհաննես ԻշխանյանԻ պաշտպանություն Ավետիք Չալաբյանի և դաշնակցական ընկերների, հիշեցնում եմ նրանց, ովքեր քաղբանտարկյալների մեղքն ապացուցելու վարժություններ են անում։ Հիշեցումս կարող եք օգտագործել դավաճանների ինքնաբուխ փաստաբանների համար։ Էլ ո՞նց պիտի սրանք խաբեն ձեզ, որ խաբելու դեմ իմունիտետ ձևավորվի։ Տեսնես Սամվել Ալեքսանյանի 400 հատանոց ԱՁ-ների պատմությունն ինչու ջրվեց, Հրայր Թովմասյանին իրա երեխաներին ու հորը վերջը ինչի՞ չնստցրին։ 44-օրյա պատերազմն ինչի՞ չհաղթեցինք, եթե 44 օր հաղթում էինք։ Իսկ էն կորոնովիրուսը վերջը Էջմիանեցի կինն էր տարածել, թե՞ Մեղրու մոտ Սահմանադրական դատարանը քանդելու ցույցերը։ Իսկ դատավոր Ալեքսանդր Ազարյանը վերջը պլագիատ էր արել, թե՞ լավագույն դատավորերից ա Հայաստանի, իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանը վերջը հանցագործ էր, թե էլի նորմալ դատավոր։ Իսկ գերիները դեռ մի էրկու ամիս էլ կդիմանա՞ն, թե՞ ցմահ էլ ուզեն կդիմանան։ Եվ արդյո՞ք Շուշին դժբախտ դժգույն ա, թե՞ Արցախը Հայաստան ա և վերջ։ էս էրկու օրվա բոլոր խղճի բանտարկյալների անունները, զորկացությունս բոլորին։ 1․Արամայիս Մխիթարյանը 2. Ազատ Մուրադյանը 3. Ալեքսան Ալեքսանյանը 4. Գոռ Սարգսյանը 5. Գոռ Մաթևոսյանը 6. Տարոն Մանուկյանը 7. Արսեն Մարտոյանը 8. Հոսիկ Սարգսյանը 9. Գերասիմ Վարդանյանը 10. Վելիխան Խլղաթյանը 11. Դավիթ Ավագյանը 12. Ավետիք Չալաբյանը 13. Էմմա ՍարգսյանԱվելին13:0413.05.22 -
ՔաղաքականՆրանց ազնիվ պայքարին հակադրվում է սուտն ու սադրանքը, ատելությունն ու մերժումը․ Լիլիթ ԳալստյանԻմ ընկերներն են, չէ՝ որդիները` Գոռ Սարգսյանը, Գոռ Մաթևոսյանը, Գերասիմ Վարդանյանը, Տարոն Մանուկյանը, Արսեն Մարտոյանը։ 2020-ի սեպտեմբերի քսանութին, երբ նրանք Արամ Մանուկյանի արձանի մոտ, ռազմաճակատ գնալուց առաջ, երդվում էին հանուն Արցախի ու Հայրենիքի, ես հազիվ էի թաքցնում հպարտության արցունքներս ու մի քիչ էլ մեղավոր զգում, որ չեմ կարող նրանց պես զենք վերցնել։ Ամաչում էի ու հպարտանում, որ իմ հնարավոր զավակի տարիքն ունեցող, իրականում ինձ համար զավակի չափ թանկ այդ տղաներն անթարթ հայացքով ու կամքով գնում էին հանուն Հայրենի հողի, հանուն մեր արժանապատվության, հանուն մեզանից յուրաքանչյուրի․․․ Պատերազմի բոլոր օրերին, շնչառությունս պահած, աղոթում էի յուրաքանչյուրի և ամեն մեկի համար։ Նրանք իմ չունեցաճ զավակի չափ թանկ էին ու թանկ են․․․Նրանք նաև ինձ ուժեղ ու անկոտրում լինելու դաս էին տալիս, մենք սովորում ենք նաև նրանցից, ապրում նրանցով․․․ Նրանց ընկերներից շատերը չվերադարձան․ ամբողջ կյանքում ապրելու եմ այդ գույժը լսելու, անանց կորստի ու մեղքի դառը բեռով, նրանց բացակայության երբեք չամոքվող ցավով․ մեր երեխեքն իրենց կյանքը տվեցին մեր Հայրենիքի ու մեր համար, նրանք հավատում էին և նվիրվեցին հավերժական Հայաստանին։ Վերադարձածները պայքարը շարունակեցին, ճակատամարտը չէր ավարտվել․ էլի հանուն Հայրենիքի ու մեր բոլորի արժանապատվության նրանք առաջին գժում էին՝ Տարոնը, Գոռը, Գերասը, Արսենը, մյուս Գոռը։ Ես էլի հպարտ եմ ու էլի մեղավոր։ Իմ թանկ երեխեքն են շարունակ մահակի, վահանի, ոստիկանական անողոք ճզմիչի, ձյան ու փոթորի տակ, գիշեր-ցերեկ․․․իմ ու ձեր փոխարեն, բայց մեր համար․․․ Նրանց կյանքի յուրաքանչյուր օրը կարող էինք ավելի լավը դարձնել, ավելի սիրուն, ազնիվ, բայց մեր տղեքն աննահանջ են։ Նրանք արդեն տեսել են բայրաքթար, էդ աներեևույթ բայրաքթարն հիմա Հայաստանում է, ամենուր է․ նժարին Հայրենիք ունենալն ու չունենալն է։ Նրանց ազնիվ պայքարին հակադրվում է սուտն ու սադրանքը, ատելությունն ու մերժումը, ուրացումը, խարդավանքն ու բռնությունը․ իսկ մեր երեխեքն անկեղծ են, աննահանջ, տաք, նվիրյալ, համոզված․․․Նրանք մեր գենի ու տեսակի, մեր պետականության պահապաններն են․․․ Տղեք ջան, դուք միևնույն է՝ ճիշտ եք, եթե անգամ սադրանքը ձեզ հանել է ափերից․․․ Մեր պայքարն է ճիշտ։ Շուտով կհանդիպենք․․․ Մեռնեմ ձեր/մեր պայքարի ճշմարտությանը․․․Ավելին12:5513.05.22 -
ՔաղաքականԵրիտասարդների անհնազանդության ակցիաները՝ բուհերումԱռավոտից Երևանում վերսկսվել են Դիմադրության շարժման անհնազանդության ակցիաները: Դասադուլի կոչերով՝ Երևանի պետական համալսարանում շրջել են երիտասարդները, ուսանողներին կոչ արել իրենց օրինակով չգնալ դասի և միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարին:Ավելին12:5013.05.22