Լրահոս
2022-05-13
-
ՔաղաքականՔաղաքացիները շուրջ 2 ժամ շրջափակել են կառավարության 3-րդ մասնաշենքը«Դիմադրության» շարժման մասնակիցները այսօր իրենց անհնազանդության երթը սկսել են Ֆրանսիայի հրապարակից, շարժվել են կառավարություն, որտեղ նրանց ոստիկանական բազմաշերտ պատն է դիմավորել: Հաջորդ կանգառը կառավարության երրորդ մասնաշենքն է եղել: «Շրջափակում ենք, որովհետև նախարարություններն այլևս չեն սպասարկում հայ ժողովրդի շահերը»,- այսօր հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը: Նա կոչ է արել հանրային ծառայողներին տուրք չտալ նախարարների սպառնալիքներին, միանալ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պայքարին: Սաղաթելյանը տեղեկություն ունի, որ կառավարական երրորդ մասնաշենքում տեղակայված նախարարություններից մեկի աշխատակիցը ազատման դիմում է գրել՝ պայքարին միանալու համար:Ավելին21:3013.05.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Ոստիկանների դեմ՝ մոտ 3 տասնյակ ծառայողական քննություններ | 13.05.2022Ավելին20:3013.05.22 -
ՔաղաքականԵթե որևէ նախարար փորձի աշխատանքից ազատել իրենց աշխատակիցներին մեզ ողջունելու համար, էսքան մարդով կգանք համ ձեր տուն, համ էլ ձեր կաբինետ. ՍաղաթելյանԵթե որեւէ նախարար փորձի աշխատանքից ազատել իրենց աշխատակիցներին մեզ ողջունելու համար, էսքան մարդով կգանք համ ձեր տուն, համ էլ ձեր կաբինետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: Նա հայտարարեց, որ քիչ անց կդադարեցնեն շենքի մուտքերի շրջափակումը, տեղի կունենա երթ, իսկ ժամը 20-ին Ֆրանսիայի հրապարակում կլինի հանրահավաք:Ավելին19:2113.05.22 -
ՔաղաքականՀետախուզական որոնողական միջոցառումների բաժնի պետ Վարուժանը հատուկ օպերացիա է իրականացնում` նկարում է Լևոն ՔոչարյանինՀետախուզական որոնողական միջոցառումների բաժնի պետ Վարուժանը հատուկ օպերացիա է իրականացնում` նկարում է Լևոն Քոչարյանին։ Ոստիկանության աշխատանքը շատ տեղերում տարակուսանք, և նույնիսկ ծիծաղ է առաջացնում։ Լուսանկարում ոստիկանության հետախուզական որոնողական միջոցառումների բաժնի պետ Վարուժանն է, ով առավել հայտնի է «7-ի Վարուժ» մականվամբ։ Վերջինս անհասկանալի շարժումներ կատարելով, մասնավորապես` բազմահազարանոց ցուցարարների կողքին թաքնվում էր թփերի հետևում և, կարծես, ինքն իրեն համոզելով, որ ինքն աննկատ է և չի երևում` նկարահանում էր Լևոն Քոչարյանին։ Ի՞նչի համար էր սույն պաշտոնյան եկել, և ի՞նչի համար էր նա իր տարօրինակ քողարկումներով գրավում մարդկանց ուշադրությունը` դեռևս հայտնի չէ։ Միգուցե հրահանգված է ինչ որ բան անել, և նա, ուղղակի, ինչ-որ բան է անում։ Ցավոք, Վարուժանի գաղտնի գործողությունը ֆիքսեց նույն Վարուժանին նկարահանող Alternativ.am-ի տեսախցիկը, ինչը, իհարկե, բարդ չէր։Ավելին19:1313.05.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Հազարավոր քաղաքացիներ շրջափակել են կառավարության մասնաշենքը | 13.05.2022Ավելին18:3013.05.22 -
ՀասարակականՍաակաշվիլին բանտից տեղափոխվել է քաղաքացիական կլինիկաՎրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը էքս նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիին Ռուսթավիի բանտից տեղափոխել է Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկա: Սաակաշվիլին պատրաստվում է բուժզննում անցնել այնտեղ։Ավելին18:2013.05.22 -
ՔաղաքականՑեղասպանածին «Խաղաղասիրութեան Դարաշրջան»-ը Եւ Հայ Ցեղին Պաշտպան «Դիմադրութիւն»-ը. Սարգիս ՏաղտէվիրեանՑեղասպանածին «Խաղաղասիրութեան Դարաշրջան»-ը Եւ Հայ Ցեղին Պաշտպան «Դիմադրութիւն»-ը. Սարգիս ՏաղտէվիրեանԱվելին18:0713.05.22 -
ՔաղաքականՊետական շենքերն արգելափակելով՝ ցույց ենք տալիս՝ Նիկոլը երկրում այլևս չունի իշխանություն․ ՍաղաթելյանՊետական շենքերն արգելափակելով՝ ցույց ենք տալիս՝ Նիկոլը երկրում այլևս չունի իշխանություն․ ՍաղաթելյանԱվելին17:5213.05.22 -
ՀասարակականՈստիկանները «Գրանդ Քենդի» շա՞տ են սիրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀանրապետության հրապարակում գտնվող «ՀայՓոստ»-ի շենքը ոստիկանները որպես պահեստ են օգտագործում։ «Yerevan.Today»-ի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են ոստիկանները պահեստ դարձած շինությունից մեծ քանակությամբ սնունդ, քաղցրավենիք, ծխախոտ, ջրեր ստանում։ Տեսանյութում երևում է, որ հատկապես, քաղցրավենիքը, սնունդը «Գրանդ քենդի» ընկերության արկղերով է։Ավելին17:4513.05.22 -
Միջազգային«ՆԱՏՕ-ն մտադիր չէ հարձակվել Ռուսաստանի վրա». Սպիտակ տան մամուլի խոսնակՆԱՏՕ-ն պաշտպանական կառույց է և մտադրություն չունի հարձակվել Ռուսաստանի վրա։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Պսակին: Նա մեկնաբանել է Մոսկվայի արձագանքը՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին: Երեկ Պուտինի խոսնակը հայտարարել էր, որ Դաշնության քայլերը կախված կլինեն նրանից, թե Ստոկհոլմի ու Հելսինկիի անդամակցության պարագայում որքան կմոտենա ՆԱՏՕ-ն իրենց սահմաններին:Ավելին17:3813.05.22 -
Հասարակական7 հերոսի դպրոցը. պատերազմում զոհված տղաների անվան դասարան և հուշաքարԵրևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան համար 27 դպրոցում այսօր 44-օրյա պարերազմում զոհված տղաների անվան դասարան է բացվել, դպրոցի բակում հուշաքար է տեղադրվել։ Հայրենիքի համար անմահացած յոթ տղաների սխրանքները դպրոցի աշակերտները ամփոփել են մեկ հուշագրքում։ Ուսուցիչների խոսքով՝ նրանք ինչպես դպրոցին ու ուսմանն էին հավատարիմ, այնպես էլ հայրենիքին հավատարիմ եղան։Ավելին17:2813.05.22 -
ՄիջազգայինԹուրքիան ուզում է միջնորդ դառնալ՝ «Ազովստալից» ուկրաինացի զինվորականների տարհանմանԹուրքիան ցանկանում է միջնորդ դառնալ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից ուկրաինացի զինվորականների տարհանման հարցով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ Նա հայտնել է, որ տարհանման համար մանդատ ունեն նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։Ավելին17:2013.05.22 -
ՀասարակականՀնդկաստանում ծնողները որդուց պահանջում են 600․000 դոլար փոխհատուցում՝ իրենց թոռնիկ չպարգևելու համարԹոշակի անցած հնդիկ զույգը դատի է տվել միակ որդուն, քանի որ ամուսնանալուց հետո որդին իրենց թոռնիկ չի պարգևել։ Վերջիններս որդուց պահանջել են 600 000 դոլար որպես հոգեկան տանջանքի փոխհատուցում։ Տղայի ծնողները ամուսնության առթիվ զույգին նվիրել են 80 000 դոլար արժողությամբ Audi մակնիշի ավտոմեքենա և վճարել Թաիլանդի հինգ աստղանի հյուրանոցներից մեկին նրանց շքեղ հարսանեկան ընդունելության համար։ Ծնողների պնդմամբ՝ տղայի լույս աշխարհ գալուց ի վեր իրենց որդու վրա ծախսել են 300․000 դոլար։ Ծնողներն այժմ ցանկանում են, որ որդին վերադարձնի այդ գումարը և ևս 300 000 դոլար՝ որպես վնասի փոխհատուցում: Տղայի հայրը նշել է՝ տղան ամուսնացած է շուրջ 6 տարի, բայց երեխա ունենալ դեռ չեն ծրագրում։ Տղան ու հարսը պետք է մեկ տարում կամ երեխա ունենան կամ վճարեն պահանջվող գումարը։Ավելին17:1213.05.22 -
ՀայաստանԹալինում ավագանու նոր ընտրություն կլինիԱրագածոտնի մարզի Թալին համայնքում ավագանու նոր ընտրություններ կլինեն: Կառավարությունն է այդպիսի որոշում կայացրել:Ավելին17:0513.05.22 -
ՀասարակականՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը «ծրագրված քայլ» է համարում Չալաբյանի ձերբակալումըՍահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ծրագրված քայլ է համարում Չալաբյանի ձերբակալումը: Ըստ Ղազարյանի՝ իշխանությունը ձերբակալումներով ու կալանավորումներով մի կողմից չեզոքացնում է ակտիվ երիտասարդներին, մյուս կողմից վախ է տարածում նրանց մեջ, ովքեր պայքարի ցանկություն կունենան:Ավելին16:5513.05.22 -
ՀասարակականՕմբուդսմենը վստահ է՝ «Փաշինյանը կիջներ մեքենայից՝ օգնելու հղի կնոջը, եթե իմանար վթարի մասին»Մարդու իրավունքների պաշտպանը կասկած չունի, որ Նիկոլ Փաշինյանը կիջներ մեքենայից հղի կնոջը օգնություն ցույց տալու համար, եթե տեղյակ լիներ վթարի մասին: Այսպես է պատասխանել Գրիգորյանը լրագրողի այն հարցին, թե որքանով էր ճիշտ վթարի ենթարկված կնոջը անօգնական թողնելը: Ինչպես հայտնել ենք, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը տեսել է գետնին ընկած կնոջը ու ինքն է հրահանգել Շտապ օգնություն կանչել ու պարզել դեպքի մանրամասները: Իսկ շարասյունը չի կանգնեցրել խցանում չառաջացնելու համար:Ավելին16:4013.05.22 -
ՔաղաքականԴիմադրության շարժման անհնազանդության երթը մեկնարկում է Ֆրանսիայի հրապարակիցՐոպեներ անց Ֆրանսիայի հրապարակից կմեկնարկի Դիմադրության շարժման անհնազանդության երթը: Իշխան Սաղաթելյանը կրկին հայտարարել է, որ կարևոր անելիք ունեն: Երեկ հավաքի մասնակիցները երթով շարժվել էին դատախազություն՝ իրենց աջակցությունը հայտնելով այնտեղ բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների հարազատներին, նախանցած օրը՝ շրջափակել էին քաղաքապետարանի 4 մուտքերը:Ավելին16:3013.05.22 -
ԻրավականԱԺ աշխատակազմի ղեկավարի ընկերությունը 2022-ին 13 պայմանագիր է կնքել պետական մարմինների հետ2022 թվականի ընթացքում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանին պատկանող «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն պետական տարբեր մարմինների հետ կնքել է ընդհանուր 13 պայմանագիր, որոնցից 4-ը «մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։ Պետգնումների armeps.am համակարգի տվյալներով՝ ընթացիկ տարում «Արգավանդ կահույք» ընկերության հետ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 22,5 միլիոն դրամ։ Այդ գումարի դիմաց ընկերությունը տարատեսակ կահույք է մատակարարել պետական մարմիններին։ Նշված պայմանագրերից ամենավերջինը Վարչապետի աշխատակազմի կատարած գնումն է։ Մայիսի 6-ին ստորագրված պայմանագրով՝ մոտ 3 միլիոն դրամի դիմաց «Արգավանդ կահույքը» պարտավորվել է 5 չհրկիզվող պահարան և 25 բազկաթոռ մատակարարել։ Այս տարվա պայմանագրերից ամենախոշորը կնքվել է փետրվարի 16-ին Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ։ Մոտ 7,5 միլիոն դրամի դիմաց ԱԺ աշխատակազմի ղեկավարին պատկանող ընկերությունը աթոռներ է մատակարարել համալսարանին։ «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ի հետ 2022-ի ընթացքում առանց մրցույթի պայմանագրեր են կնքել Հանրապետության նախագահի աշխատակազմը, Հանրային հեռուստաընկերությունը, Վիճակագրական կոմիտեն ու Սահմանադրական դատարանը։ Հիշեցնենք՝ մեր նախորդ հոդվածներում անդրադարձել էինք այն հանգամանքին, որ 2014թ․ հիմնադրված ընկերությունը 2018 թվականի իշխանափոխությունից հետո է սկսել ակտիվորեն մասնակցել և հաղթել պետական գնումների մրցույթներում։ Մինչ այդ «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն ընդամենը երեք անգամ էր շահել այդ մրցույթներում։ Իշխանափոխությունից հետո «Արգավանդ կահույքի» և պետական տարբեր մարմինների միջև կնքված պայմանագրերի թիվը մոտ 180 է, իսկ դրանց ընդհանուր արժեքը գրեթե 300 միլիոն դրամ։ Նախկինում գրել էինք նաև, որ 2018-ից սկսած պետգնումների մրցույթներին ակտիվորեն մասնակցում է նաև Վահան Նարիբեկյանի եղբորը պատկանող «Դամկար» ՍՊԸ-ն։ Վահան Նարիբեկյանը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Ալեն Սիմոնյանի 2021թ․ օգոստոսի 3-ի կարգադրությամբ՝ նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար։ 2021-ի օգոստոսի 12-ին «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը Վահան Նարիբեկյանը փոխանցել է իր եղբորը՝ Գարիկ Նարիբեկյանին, սակայն շարունակում է հանդիսանալ ընկերության 100 % բաժնեմասի սեփականատերը։ «Հետքի» հետ զրույցում Վահան Նարիբեկյանը նշել էր, որ նախկինում իրենց խոչընդոտում էին գնումների գործընթացին մասնակցելու համար, իսկ այժմ դաշտը ազատականացվել է։ Միևնույն ժամանակ, Նարիբեկյանը պնդում էր, որ Ալեն Սիմոնյանի հետ ընկերական հարաբերությունները իրենց համար շահեկան դիրք չեն ապահովել։ Վահան Նարիբեկյանի խոսքով՝ խորհրդարանի աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո դադարել է զբաղվել բիզնես գործունեությամբ։Ավելին16:2413.05.22