Լրահոս

2026-01-22
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դավոսում հնչած շնորհակալությունները վտանգավոր է ոչ միայն ներկա բանակցային գործընթացի, այլև ՀՀ պետական ինքնագիտակցության համար․ քաղաքագետ
    Խաչատուրյանի խոսքում օգտագործվող «քաղաքական կամք» ձևակերպումը փաստացի խեղաթյուրում է իրականությունը։ Քաղաքական կամքը ենթադրում է սուբյեկտություն, ընտրության հնարավորություն և հավասար պայմաններ։ Մինչդեռ հայ–ադրբեջանական գործընթացում Հայաստանը գործել է ոչ թե սեփական կամքով, այլ հարկադրանքի պայմաններում։ Ուժի կիրառման սպառնալիքի ներքո պարտադրված զիջումները ներկայացնել որպես երկկողմ խաղաղության կամքի արդյունք նշանակում է վերաձևել քաղաքական իրականությունը՝ մաքրելով ագրեսիայի պատասխանատվությունը և նորմալացնելով պարտված կողմի դիրքը։
    11:20
    22.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոչ մի կալանք և ոչ մի Նիկոլ չի կարող շեղել մեզ մեր ընթացքից. Դավիթ Համբարձումյան
    Նախ և առաջ, ուզում եմ երախտիքի անկեղծ խոսքերս հղել ձեզ բոլորիդ։ Մեր երկիրը դժվար օրեր է ապրում, բազում մարտահրավերների դիմակայում։ Այդ իրողության պայմաններում միայն միասնականությամբ ու հաստատակամությամբ կարող ենք հաղթանակներ և դրական արդյունք ունենալ, ինչում ևս մեկ անգամ համոզվեցի երեք օր առաջ։ Չլիներ ձեր աջակցությունը, չլիներ ձեր պայքարը` չէր լինի նաև իմ այս փոքրիկ ձեռքբերումը, որի շնորհիվ կրկին կարող եմ ազատ խոսքով հանդես գալ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր վճռականության և նվիրումի համար և ասել, որ մեր պայքարը դեռ բազում՝ մեծ ու փոքր հաղթանակներով է զարդարվելու։
    11:09
    22.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կառավարության նիստի մասնակիցները Մհեր Գրիգորյանի դեպքում ոտքի չեն կանգնում, ինչպես Փաշինյանի դեպքում է
    Նիստը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին մեկնել է Դավոս։
    11:06
    22.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նարեկ Սամսոնյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. փաստաբանը մանրամասներ է հայտնում
    «Երեկ ուշ երեկոյան նորից տեսակցեցի 13 օր հացադուլի մեջ գտնվող, 69 օր ապօրինի կալանքի տակ գտնվող Նարեկ Սամսոնյանին: Տեսակցության ընթացքում պարբերաբար գլխապտույտներ էր ունենում, հետո ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, տևական ժամանակ գլխապտույտը չէր դադարում: Կանչեցինք բուժքրոջը, չափեց ճնշումը, ասաց՝ վիճակը հացադուլի հետևանքն է: Չգիտենք՝ ինչպե՞ս է Նարեկը գիշերն զգացել պատժախուց-մենախցում և ի՞նչ վիճակում կլինի այսօր՝ հացադուլի 14-րդ օրը:
    11:01
    22.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կեղծ օղիներ պատրաստած և իրացրած անձինք վերականգնել են պետությանը պատճառված 6 մլն դրամի վնասը
    ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Ա.-ն իրականացնում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն: Մասնավորապես՝ վերջինս Ա.Վ.-ից և Կ.Վ.-ից ձեռք է բերում շշալցված տարբեր տեսակի կեղծ օղիներ, որոնք վաճառում է տարբեր անձանց և տնտեսվարողների: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Ա.-ի, Ա.Վ.-ի և Կ.Վ.-ի կողմից փաստացի օգտագործվող շինությունում, բնակության վայրում և տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են կեղծ օղու շշեր, պիտակներ, ակցիզներ: Նախաքննության ընթացքում վերջիններիս կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 6 մլն ՀՀ դրամ գումարի վնասը: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
    10:59
    22.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին` հյուսիսային` 2-5մ/վ, հունվարի 24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
    10:50
    22.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ:
    10:45
    22.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Երբ դիակները թափված էին գետնին, նախարարը հրաժարական չտվեց, հիմա արժեքներից է խոսում. «Ժողովուրդ»
    Սակայն այս հայտարարությունը հանրային դաշտում հակասական արձագանք է առաջացրել՝ հաշվի առնելով առողջապահական համակարգում նախկինում տեղի ունեցած ծանր միջադեպերը։ Մասնավորապես, 2020-ի 44 օրյա պատերազմում զոհված մեր հայորդիների դիակները Աբովյանի դիահերձարանում անմարդկային պայմաններում պարկերի մեջ լցված հայտնվել էին գետնին թափված վիճակում: Դիակների նկատմամբ այս անընդունելի վարքը լայն հանրային վրդովմունք էր առաջացրել։ Բայց Այդ սկանդալից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քաղաքական պատասխանատվություն չկրեց, հրաժարական չներկայացրեց և սահմանափակվեց միայն ներողություն խնդրելով՝ չընդունելով համակարգային սխալի համար անձնական պատասխանատվությունը։
    10:34
    22.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԵՄ-ն պատրաստ է աջակցել Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին․ Մարթա Կոս
    Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նա նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի մարդասիրական ականազերծման ջանքերին։
    10:29
    22.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը՝ հոգևոր-մշակութային կառույցները երկրի համար սպառնալիք է համարում. «Ժողովուրդ»
    Օրերս Քրիստիննե Գրիգորյանի ղեկավարած կառույցը հրապարակել է 2026 թվականի տարեկան զեկույցը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ։ Զեկույցի վերջին էջերում առանձնացվել է «Գործակալական ցանցի, ազդեցության գործակալների, գործարարության քողարկմամբ քաղաքականությամբ զբաղվող այլ դերակատարների, հոգևոր-մշակութային կառույցների ու դրանց՝ հանրային ճանաչում ունեցող ներկայացուցիչների ակտիվացում» բաժինը։
    10:21
    22.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»
    Հայաստանում հարցազրույցներն արվել են նույն շրջանում՝ 2025 թվականի սեպտեմբերին, բոլորովին այլ թեմայով ֆիլմի համար: Հարցազրույցներն անցկացրել է իսպանական TPTM Media Spain ֆիլմարտադրող կազմակերպության տնօրեն, պորտուգալացի լրագրող Կարմեն Դոլորես Ֆրանցիսկո Մարկեսը (Carmen Dolores Francisco Marques)։ Նա հարցազրույցների կազմակերպման և նկարահանման համար դիմել է Հայաստանում ֆրիլանս ֆիլմարտադրող Միքայել Դիշունցին:
    10:15
    22.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից. «Հրապարակ»
    Այս որոշումը վատ դրության մեջ է դրել իշխանություններին, որոշ տեղեկություններով՝ նրանք ուղիներ են փնտրում, փորձելով խոչընդոտել ժողովի իրականացումը, ինչպես դա եղավ անցած տարեվերջին, երբ դեկտեմբերի 10-12-ը հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը, որը պետք է քննարկեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ու վերջին զարգացումները, ավելի կոնկրետ՝ տասը տիրադավներին թեմական առաջնորդությունից զրկելու հարցը, հետաձգվեց։
    10:00
    22.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Վարդան Հարությունյանը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել. «Ժողովուրդ»
    Վարդան Հարությունյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեջ, մինչդեռ մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննություն արդեն իրականացվել է դեռևս յոթ տարի առաջ և հերքվել։ Մասնավորապես, քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը, սակայն այս ընկերության հետ առնչության վերաբերյալ քրեական գործով 2018 թվականին քննություն է իրականացվել, և վարույթը կարճվել էր։
    09:50
    22.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում զբաղված են իրար խորտակելով․ «Հրապարակ»
    ՔՊ խմբակցությունում վերջին ժամանակներն անառողջ մթնոլորտ է տիրում, մեր աղբյուրները պատմում են, որ բոլորը բոլորի դեմ են գործում, ով ում կարողանում, մրոտում է կուսակցական հավաքների ժամանակ, ամեն մեկը փորձում է իր թիկունքին հրեշտակի թեւեր դնել, իսկ դիմացինին` սատանա ներկայացնել:
    09:46
    22.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմի» վերագործարկման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները ԿԳՄՍ նախարարությանը վերապահելու մասին:
    09:42
    22.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչու են ՔՊ-ականները հերթով հրաժարական ներկայացնում իրենց պաշտոններից. «Ժողովուրդ»
    Իշխանությանը մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության նիստում հայտարարել է, թե անհրաժեշտ է, որ բոլորը իրենց խոսքի և արարքի համար պատասխանատվություն կրեն։
    09:38
    22.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ. «Փաստ»
    Նախօրեին էկոնոմիկայի նախարարությունը «աչքալուսանք» տվեց, թե Հայաստանում կառուցվում է տարածաշրջանում շոկոլադի արտադրության ամենամեծ գործարանը: Նշվում է, որ երեք տարվա ընթացքում նախատեսվում է գործարանի ամբողջական գործարկումը, որի արդյունքում արտադրական ծավալները կհասնեն օրական մինչև 200 տոննայի, իսկ աշխատատեղերի թիվը կհասնի մինչև 2000-ի:
    09:34
    22.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
    09:30
    22.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սպասվում է հողերի թանկացում. «Փաստ»
    Սա նշանակում է, որ այսուհետ համայնքային հողերը աճուրդի կհանվեն շուկայականին առավել մոտեցված գներով, ինչը կառաջացնի շուկայում առկա հողակտորների գների զգալի թանկացում:
    09:30
    22.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Իշխանությունը ոիղիներ է որոնում, որ թույլ չտա հոգեւորականների մեկնումը Հայաստանից։
    09:25
    22.01.26
    Ավելին