Լրահոս
2026-01-21
-
ՔաղաքականԱմոթալի խիզախություն կամ նորածին՝ մեկուկես միլիոն դրամ պարտքով. պարգևավճարների հիմնավորումըԱյսօր ֆինանսների նախարարը պաշտոնապես բացատրել է պետբյուջեից պարգևավճարների համար 3 մլրդ դրամ հանելու անհրաժեշտությունը: «Դա խիզախ քայլ էր»,- հայտարարել է Վահե Հովհաննիսյանը տարին ամփոփող ասուլիսի ժամանակ: Պետք է խիզախ լինես, որ կարողանաս ոչ թե գաղտնի կանխիկ փող վերցնել, այլ հաշիվներին փոխանցված պարգևավճար ստանալ՝ թափանցիկություն ապահովելով: Վահե Հովհաննիսյանը հավանաբար մոռացել է, որ պարգևավճարների մասին վարչապետի որոշումը հույժ գաղտնի շրիֆտ ուներ, ու այն մամուլն էր գաղտնազերծել: Ֆինանսների նախարարը նաև բացատրել է, թե ինչու պաշտոնյան պետք է պարգևավճար ստանա:Ավելին22:0021.01.26 -
ՍպորտՄանուէլ Պետրոսյանը և Անահիտ Մկրտչյանը նվաճել են շախմատի չեմպիոնի տիտղոսներըԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը երկրորդ անգամ (2022, 2026) նվաճեց Հայաստանի շախմատի տղամարդկանց չեմպիոնի տիտղոսը։ Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։Ավելին21:4921.01.26 -
ՔաղաքականԹեժ է ԱԺ-ում. հունից դուրս է գալիս Փաշինյանը ընդդիմության հետ այս տարվա առաջին հանդիպմանըԱյսօր տարվա առաջին հանդիպմանը Հայաստանի վարչապետի ու ընդդիմությունը մրմռացրել են իրար: Պարգևավճարների թեման հունից հանել է Փաշինյանին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հետաքրքրվել է՝ իշխանության էին եկել, որ թալանածը ժողովրդին տայի՞ն, թե՞ պարգևավճար ստանային: Փաշինյանի վստահեցմամբ՝ բաժանված 3 մլրդ դրամ պարգևավճարը իրենց «հատիկ առ հատիկ հետ բերածի» 0,0001 տոկոսն է:Ավելին21:3721.01.26 -
ՀասարակականԵվտուշենկովը գնել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտըՌուս հայտնի գործարար Վլադիմիր Եվտուշենկովը գնել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը։ Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները։Ավելին21:2521.01.26 -
ՔաղաքականԱլիևի անսպասելի փոփոխությունը. Ադրբեջանը «թանկարժեք նվեր» է անո՞ւմ ՓաշինյանինՀայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման պայման դարձրած Ադրբեջանի ղեկավարը Դավոսում իր հարցազրույցների, ելույթների ժամանակ այնպես է խոսել խաղաղության մասին, ասես դա արդեն 100-տոկոսանոց իրողություն է, որն իրենք վայելում են: Այս անգամ նա չի հիշատակել Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը, ինչն անում է սովորաբար՝ պնդելով, որ միայն դրանից հետո խաղաղությունը լիարժեք կդառնա: Ալիևի այս հռետորաբանության փոփոխությունը Հայաստանում խորհրդարանական ընտրություններից 5 ամիս առաջ Փաշինյանի թիմին որպես նախընտրական օգնություն են ընկալում շատ վերլուծաբաններ: Հավանաբար նա ուզում է մեր երկրում ընտրելու իրավունք ունեցողներին համոզել, թե Փաշինյանը իսկապես խաղաղություն է բերել Հայաստանին:Ավելին21:1821.01.26 -
ՔաղաքականՓշրանքից կախված իշխանություն. ո՞վ է ուզում եկեղեցիներ վաճառելԹագուհի Ղազարյանի` ամբիոնից արած առաջարկը նույնպես քննարկումների տեղիք է տվել: Ինչո՞ւ է իշխող խմբակցությունը նախագիծ մշակել բոլոր եկեղեցիները Հայաստանյաց առաքելական եկեղեցու հաշվեկշռում ներառելու ու առանց կառավարության համաձայնության որևէ գույք չօտարելու ու չվաճառելու վերաբերյալ: Խորհրդարանական ընդդիմությունը վստահ է՝ եկեղեցու դեմ արշավ սկսած քաղաքական վերնախավն ուզում է այս նախաձեռնությամբ տպավորություն ստեղծել, թե իբր եկեղեցին ունի որևէ գույք օտարելու կամ վաճառելու մտադրություն, կամ որ այդպիսի դեպքեր արդեն եղել են:Ավելին21:0721.01.26 -
ՀասարակականՌինդ գյուղում վերամբարձ կռունկը կողաշրջվել է․ կռունկավարը տեղում մահացել էԱյսօր՝ հունվարի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռինդ գյուղում վերամբարձ կռունկը կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին20:5921.01.26 -
ՔաղաքականԱռաջարկում եմ մարդա մի արիության մեդալ բաժանեք և մի 9 մլն դրամ էլ խիզախության պարգևատրում․ ԽամոյանԵս մտածում եմ, թե հայ ազգը ո՞նց պետք է շնորհակալ լինի ձեզ, անց պետք ա սրա տակից դուրս գա։ Առաջարկում եմ մարդա մի արիության մեդալ բաժանեք և մի 9 մլն դրամ էլ որպես խիզախության համար դրամական պարգևատրում»,- այս մասին ԱԺ-ում՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա ԽամոյանըԱվելին20:5721.01.26 -
ՀասարակականԵրևանի մետրոպոլիտենում հոսանքի տատանումներ են. գնացքը մնացել էր կայարանների միջևԵրևանի մետրոպոլիտենի Բաղրամյան-Բարեկամություն հատվածում գնացքների տեղաշարժը վերականգնվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։Ավելին20:4521.01.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Մրմռացնում են իրար խորհրդարանում. հունից դուրս է գալիս ՓաշինյանըՀայլուր 20։30 Մրմռացնում են իրար խորհրդարանում. հունից դուրս է գալիս ՓաշինյանըԱվելին20:3021.01.26 -
ՔաղաքականՍրտիկը չփրկեց Հռիփսիմե Հունանյանին. քաղաքական «գլխատումներ» և հասունացող բունտ՝ Փաշինյանի թիմումԱռաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակից ինքնաբացարկ է հայտնել Հռիփսիմե Հունանյանը, որ այսօր լքել է նաև 4 ամիս զբաղեցրած առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Մասնագիտությամբ բուժքրոջ համար ամենայն հավանականությամբ ճակատագրական է եղել խորհրդարանի ամբիոնից արած սկանդալային հայտարարությունը՝ «մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը պետք են նաև գլուխներ»: Ըստ մամուլում եղած լուրերի՝ երեկ տեղի ունեցած կուսակցության վարչության նիստում նա խիստ քննադատության է արժանացել թիմակիցների կողմից, բայց խնդիրը լուծվել է այսօր Փաշինյանի ուղարկած sms-ով: Ի դեպ, այսօրվա հարցուպատասխանին Հունանյանը չի մասնակցել:Ավելին20:1521.01.26 -
Հասարակական13 օր հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոյանը պետք է անմիջապես տեղափոխվի հիվանդանոց. Գոհար Մելոյան«Ակնհայտ է, որ քրեակատարողական հիմնարկում հնարավոր չէ ապահովել 2 անչափահաս երեխաների հայր, քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոյանի նկատմամբ բավարար բժշկական հսկողություն՝ հաշվի առնելով նրա 13 օր շարունակվող հացադուլը և առողջական վիճակը։Ավելին20:0021.01.26 -
ՔաղաքականՃակատագրական ընտրության առաջ է Հայաստանը. մեկ ձայնը կարևոր է անկախ պետություն ունենալու համարԹե թոշակները, նվազագույն աշխատավարձը, տնտեսական աճի ցուցանիշները քանի անգամ բարձրացնելու խոստումներով ընտրությունների կգնա «Քաղաքացիական պայմանագիրն» այս անգամ, դեռ պարզ չէ, բայց ՔՊ-ականները առիթը բաց չեն թողնում իրենց հաղթանակի մասին վստահ խոսելու համար: Շատ քաղտեխնոլոգների համոզմամբ՝ այդ մեթոդով իշխանությունը վերջնականապես կոտրում է հույսերն այն մարդկանց մեջ, որոնք երկմտում են ընտրությունների գնալ-չգնալու շուրջ, որովհետև հոգնել են, միևնույն է ընտրությունները կեղծվելու են, ոչինչ չի փոխվելու. ասել է քաղաքացիների մի մասը, որոնցից մեկն անգամ հորդորել է համաժողովրդական բոյկոտ անել:Ավելին19:5221.01.26 -
ՀասարակականՏիրադավների խումբը ոչ թե Եկեղեցու բարենորոգման համակարգող խորհուրդ է, այլ Եկեղեցին պառակտող խորհրդի գործիք․ Տեր Սերոբ քահանա ԱզարյանՆիկոլական դաւախմբի մեծագոյն սուտ է մի տիրադաւի՝ Վազգէն արք. Միրզախանեանի կողմից civic.am-ում երէկուան այն տարածուած սուտը՝ թէ իբր Եպիսկոպոսաց ժողովը 1956-ին տեղի չի ունեցել Հայաստանում, քանի, իր խօսքերով «Խորհրդային իշխանութիւնը մուտքի թոյլտւութիւն չէր տալիս» Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ենթակայ եպիսկոպոսներին։ Ինչպէ՞ս կարելի է այդպիսի սուտ ներկայացնել հանրութեան մի տիրադաւ «եպիսկոպոսի» կողմից, երբ 1945-ին՝ Ստալինեան տարիներին, Տանն Կիլիկիոյ եպիսկոպոսներ եւ նոյնիսկ Գարեգին Ա. Յովսէփեանց Կիլիկիոյ կաթողիկոսը որն (եթէ յիշողութիւնս չի դաւաճանում) կատարել է օծումը Գէորգ Զ. Չորէքճեան Ամենայն Հայոց Կաթողիկոսին, եւ ապա 1955-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ազգային Եկեղեցական ժողովին մասնակցում էին Վազգէն Ա. Կաթողիկոսի ընտրութեան։Ավելին19:4021.01.26 -
ՀասարակականՄեր բակի ժպիտն էլ չկա. Երևանը վերջին հրաժեշտը տվեց Զառա ԱրամյանինՎերջին անգամ է համով Զառան այսօր ժպտացել հարազատներին ու ընկերներին: Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում վերջին հրաժեշտն են տվել 55 տարեկանում կյանքից հեռացած մշակույթի վաստակավոր գործչին:Ավելին19:2721.01.26 -
ՔաղաքականՄենք կլուծենք գործազրկության խնդիրը և կկտրենք փոքր բիզնեսի կախվածությունը կառավարությունից․ Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)Հայաստանում գործազուրկ է այն մարդը, ով ակտիվ փնտրում է աշխատանք, Հայաստանում կա 800.000 գրանցված աշխատող։Ավելին19:1521.01.26 -
ՔաղաքականՍոցապ փոխնախարարը հրաժարական է տվելԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի տեղակալ Դավիթ Խաչատրյանը դադարեցնում է լիազորություններն այդ պաշտոնում։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։Ավելին18:5421.01.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Նոր սկանդալ՝ Փաշինյանի թիմում. «կառավարման ձիրք» ունեցող բուժքույրը պաշտոնաթող եղավՀայլուր 18։30 Նոր սկանդալ՝ Փաշինյանի թիմում. «կառավարման ձիրք» ունեցող բուժքույրը պաշտոնաթող եղավԱվելին18:3021.01.26 -
ՔաղաքականԵկեք՝ ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա. Արարատ Միրզոյանը՝ Սերգեյ ԼավրովինԵկեք՝ ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա. Արարատ Միրզոյանը՝ Սերգեյ ԼավրովինԱվելին18:2121.01.26 -
ՄիջազգայինԾերունի Յենսը՝ ընդդեմ Ամերիկայի. գրենլանդացին Թրամփին տաք սուրճ կտա, իր տունը՝ երբեքԹրամփի՝ Խաղաղության խորհրդի նախաձեռնության պայքարողներից Ֆրանսիայի նախագահը հեռացել է Դավոսից: Նրանց հաշտությունը հավանաբար չի կայանա, որովհետև Թրամփը մերժել է Մակրոնի՝ նաև Փարիզում G7-ի հանդիպմանը մասնակցելու առաջարկը՝ պատճառաբանելով, որ «Էմանուելը երկար չի կառավարելու»: Միացյալ Նահանգների՝ Գրենլանդիան գրավելու ծրագրերը նույնպես դուր չեն գալիս Ֆրանսիայի նախագահին. նա խնդրել է ՆԱՏՕ-ին զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում: Իսկ այնտեղ բողոքի ալիք է հասունանում Թրամփի դեմ: Միացյալ Նահանգների հյուապոսության դիմաց «Գրենլանդիան չի վաճառվում» կոչերով մարդիկ են հավաքվում:Ավելին18:1021.01.26