Լրահոս

2022-04-20
  • Քաղաքական
    Փաշինյանը հերթական «կռուտիտ-մուտիտի» սցենարն է գծել, որով մի քանի խնդիր է լուծելու․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հերթական մեծ խառնակչությունն է պատրաստում։ Մոսկվա մեկնելու նախօրեին նա ընդունել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին և ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին։ Արցախում հիմնավոր կասկածներ կան, որ Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է ինչ-որ փաստաթղթեր, որոնք խաղաղության պայմանագրի նախերգանքն են լինելու, որով Արցախը նվիրելու է Ադրբեջանին։ Արայիկ Հարությունյանն ու Բալասանյանը Փաշինյանին հորդորել են չզիջել Արցախի կարգավիճակի հարցում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ի զարմանս արցախցիների, Փաշինյանը չքմեղացել է՝ ո՞վ է ասում, թե ինքն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, իրեն սխալ են հասկացել, ինքն ամենևին նման հայտարարություն չի արել, և վստահեցրել է, որ ինքն առաջինն է պայքարելու, որ Արցախը մնա հայկական։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանը հերթական «կռուտիտ-մուտիտի» սցենարն է գծել, որով մի քանի խնդիր է լուծելու։ Հայտարարելու է, թե իրեն սխալ են հասկացել՝ ինքն Արցախ չի հանձնելու, պայքարելու է հանուն Արցախի կարգավիճակի։ Սրանով չեզոքացնելու է ընդդիմության՝ թափ հավաքող պայքարը և ժամանակ է շահելու։ Գուցե կարողանա ուղիղ կապով Ալիևին համոզել, որ նորից ժամանակ տա, որպեսզի ներքաղաքական հանդարտությունը վերահաստատի և հանգիստ պայմաններում, անսպասելիորեն ստորագրի նրա պահանջած նոր կապիտուլյացիոն ակտը՝ խաղաղության պայմանագիրը։ Եթե չհաջողվի, և նոր պատերազմ սկսվի, դա կգցի ընդդիմության և Արցախը չհանձնելու կողմնակիցների գրպանը, թե դուք չթողեցիք՝ եթե կարգավիճակի նշաձողն իջեցնեի, բանը չէր հասնի նոր պատերազմի։ Երկու դեպքում էլ ինքը շահած դուրս կգա՝ և՛ կստորագրի խաղաղության պայմանագիրը, և՛ կոչնչացնի ընդդիմությանը»։
    09:52
    20.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արա Այվազյանն Ազատության հրապարակում խոսեց իր հրաժարականի պատճառների մասին
    «Ես գտնում եմ, որ զորքերի հայելային հետ քաշելը տակտիկական մեծ սխալ էր մեր կողմից»,-Ազատության հրապարակում հայտարարեց ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։ Նա նշեց, որ դրա մասին առաջին անգամ լսել է անցած տարվա մայիսի 27-ին ու ժամեր անց հրաժարական է ներկայացրել։ Ի դեպ, նա ընդգծեց՝ դեմ է սահամանազատման ու սահմանագծմանը։ Հարցին, թե Այվազյանը դե՞մ է իշխանությունների վարած քաղաքականությանը, ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը նշեց. «Երբ հրաժարական տվեցի, ուրեմն համարում էի, որ վարվող քաղաքականությունը չի նպաստում մեր ազգային շահերի առաջխաղացմանը»։ Անդրադառնալով Փաշինյանի կողմից մեղքը նախկինների վրա գցելու հայտարարություններին՝ Արա Այվազյանն ընդգծեց, նախկին բանակցողները շատ հայրենասեր մարդիկ են եղել։
    09:44
    20.04.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են «արագացնել հայ-ադրբեջանական սահմանագծումը»
    Մոսկվայում ավարտվել է Պուտին-Փաշինյան հանդիպումը, որի ավարտվին երկու երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել: Կրեմլն է տարածել այդ փաստաթուղթը: Հայտարարությունում կարդում ենք, որ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը ողջունել են Ռուսաստանի աջակցությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սկիզբը և պայմանավորվել ակտիվացնել համագործակցությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։
    09:41
    20.04.22
    Ավելին
  • Տնտեսական
    Ֆերմերները պարարտանյութ չունեն, տրակտորիստները՝ դիզվառելիք. գյուղացին որոշել է «խոպան գնալ»
    Ոչ միայն սերմարցուի այլև պարարտանյութի խնդիր ունի այս տարի գյուղացին: Համատարած թանկացումների պատճառով ուշանում է գարնանացանը, տրակտորիստները չեն կարողանում դուրս գալ աշխատանքի:
    09:39
    20.04.22
    Ավելին
2022-04-19
  • Միջազգային
    Պատժամիջոցների 6-րդ փաթեթն է պատրաստվում Ռուսաստանի դեմ. Պուտինը վստահ է՝ «սանկցիաները տապալվել են»
    Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ սանկցիաների 6-րդ փաթեթը: Տեղեկություններ կան, որ նոր պատժամիջոցները վերաբերելու են բանկային համակարգին:
    23:38
    19.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Ծիծեռնակաբերդում բեմ չեն կառուցում. կանայք՝ անմար կրակի մոտ
    Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս փուլում պատրաստվում ենք Ցեղասպանության 107-րդ տարելիցին: Դրանից 5 օր առաջ Ծիծեռնակաբերդի բարձունքում բեմ չեն կառուցում, անցած տարվա պես, միայն կարգի են բերում սալահատակը: Այսօր մեր նկարահանող խմբին դիմավորել են միայն մի խումբ կանայք, ներկայացել, որպես հայ առաքելական եկեղեցու հոգևոր զինվորներ:
    23:37
    19.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Արցախի ՄԻՊ-ը Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին կոչ է անում դադարեցնել հացադուլը
    44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանին ու Արթուր Ավագյանին հացադուլը դադարեցնելու խնդրանքով է դիմել Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:
    22:36
    19.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Միջազգային երաշխիքներ՝ «Արցախում ապրող հայերին», բայց ո՞վ է միջազգային հանրությունը
    Հանրային հեռուստաընկերության եթերում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ եթե միջազգային հանրությունը անվտանգության երաշխիքներ տա Արցախում ապրող հայերին, Ադրբեջանը որևէ բան չի կարողանա անել:
    22:36
    19.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Արցախն Ադրբեջանի կազմում չպետք է լինի, բայց «ժողովուրդը թմբիրի մեջ է». հարցումներ Արտաշատում
    Արտաշատցիներն ասել են՝ չեն ուզում Արցախը Արբեջանի կազմում տեսնել:
    22:35
    19.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Ազատության հրապարակում սպասում են «անկախության սերնդին». կարմիր ժապավենների ակցիա
    Խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունը միավորվում է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության: Ազատության հրապարակ Հայաստանի ու Արցախի անվտանգային կարմիր գծերը խորհրդանշող կարմիր ժապավեններ են տարել «5165» շարժման անդամներն ու միացել փողոցային պայքարին:
    22:34
    19.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Յանը ջնջենք օղլի դառնա՞նք». Ազատության հրապարակում մարդիկ փրկության բանաձև են փնտրում
    Մարդկանց անտարբերությունը չեն հասկանում Ազատության հրապարակում հավաքվածները: Լավ գիտեն, որ 2018-ի իշխանափոխությանը մասնակցածներից շատերն են հիասթափված:
    21:33
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պուտինն ու Փաշինյանը ողջունել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սկիզբը և պայմանավորվել ակտիվացնել համագործակցությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Համապատասխան կետերը տեղ են գտել Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի բանակցություններից հետո ընդունված համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։ «Պուտինն ու Փաշինյանը ողջունել են Ռուսաստանի աջակցությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը», - ասվում է Կրեմլի կայքում տեղադրված փաստաթղթում։ Կողմերը նաև «պայմանավորվել են ակտիվացնել եռակողմ համագործակցությունը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի և ընդհանուր առմամբ տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանը»։ Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են «արագացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և անվտանգության հարցերի երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ», ասվում է հայտարարության մեջ։
    21:31
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է․ Փաշինյան
    Փաշինյանը հայտարարել է, որ իր այցը Մոսկվա ցույց է տալիս, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, իսկ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է։ Փաշինյանը նաև նշել է, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում:
    17:59
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրն աջակցում է հացադուլ հայտարարած տղաներին
    «Որդիս՝ Արցախի հերոս Դավիթ Առուշանյանը, թշնամու 4 տանկ է խոցել, մխրճվել է թշնամու պաշտպանության խորքը, մարտական խնդիրներ լուծել, հիմա եկել եմ այս տղաներին շնորհակալություն հայտնելու, որ որդուս կյանքի, արյան գնով պահած հայրենիքի համար պայքարում են»։ Լիդա Առուշյանյանը կոչ է անում բոլոր մայրերին գալ Ազատության հրապարակ։ «Կորցնելու էլ ինչ ունենք, մինչև կյանքի վերջին վայրկյանը պիտի ատամներով պահենք հայրենիքը. չէ որ հենց դա արեցին մեր որդիները, եթե հիմա ցավից լռում ենք, հանդուրժում ղեկավարների ստոր քաղաքականությունը, նշանակում է ուրանում ենք մեր զավակների սխրանքները», - ասում է նա։
    17:41
    19.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի նկարով խոզը ձերբակալվեց
    Քիչ առաջ Ազատության հրապարակում պտտվում էր մի խոզ, որի վրա փակցված էր ԱԺ պատգամավորներից մեկի լուսանկարը։ Ոստիկաններն ու տարածքում գտնվող մարդիկ փորձում էին պարզել, թե ո՞ւմ խոզն է դա։ Ի վերջո, խոզը ձերբակալվեց և տեղափոխվեց անհայտ ուղղությամբ։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/04/19/38167
    17:28
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը
    ոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:
    17:25
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարմիր ժապավեններով երթ. հասարակական-քաղաքական գործիչները համախմբվում են
    Կարմիր ժապավեններով երթ. հասարակական-քաղաքական գործիչները համախմբվում են «5165» շարժումը և հասարակական-քաղաքական մի շարք գործիչներ ապրիլի 19-ից սկսում են անդադար ռեժիմի գործողություններ, որոնց նպատակն է հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Կարին Տոնոյանի խոսքով «5165» շարժումը իր բողոքի գործողություններով ձգտելու է համախմբել հանրությանը Արցախի ազատության օրակարգի շուրջ։ «Այսօրվանից «5165» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը և համախմբվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, նրան հեռացնելու, Արցախը փրկելու և Հայաստանն այս ճգնաժամից փրկելու գաղափարի շուրջ։ Մենք կոչ ենք անում բոլոր կուսակցություններին հետևել մեր օրինակին, որ կարողանանք հավատ և վստահություն արթնացնել մեր ժողովրդի մեջ։ Սա խմբային պայքար չէ, սա վեր է բոլոր խմբային և անձնային շահերից, մենք պայքարի ենք դուրս գալիս հանուն Արցախի և հայրենիքի։ Մի՛ անձնավորեք այս պայքարը, այս հրապարակում յուրաքանչյուրդ ունեք ձեր տեղը, հայրենիքիդ առաջ յուրաքանչյուրդ ունեք ձեր պարտականությունը»,- ասաց Տոնոյանը։ Շարժման անդամներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Գրիգորյանը, Հովհաննես Ղազարյանը, հասարակական գործիչներ Էդգար Ղազարյանը, Ավետիք Չալաբյանը ևս մեկ անգամ խոսեցին Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների գործողությունների, կառավարման ընթացքում թույլ տված ճակատագրական սխալների մասին շեշտելով , որ հիմա Հայաստանի և Արցախի փրկության սկիզբը կարող է դառնալ Փաշինյանի հեռացումը։ «5165» շարժման անդամներն ու բոլոր մասնակիցներն իրենց ձեռքերին կապեցին կարմիր ժապավեն և մեկ մեծ կարմիր ժապավենով Ազատության հրապարակից երթ սկսեցին պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Կազմակերպիչների խոսքով այս քայլով ցույց են տալիս, որ Փաշինյանն անցել է հնարավոր բոլոր կարմիր գծերը։ Նշենք, որ կարմիր ժապավենների ակցիան շարունակական է լինելու, այն անցնելու է Երևանի, ինչպես նաև հանրապետության տարբեր քաղաքների փողոցներով։ Մասնակիցները նաև կոչ արեց բոլորին այսուհետ կապել կարմիր ժապավեն պահանջատեր լինելով իրենց ապագային։ Վաղը նրանք Երևանի տարբեր բուհերում կհանդիպեն ուսանողների հետ կոչ անելով միանալ։
    17:14
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արման Թաթոյանի գործունեությունից գոհ է քաղաքացիների 68 տոկոսը, շատ գոհ` 35 տոկոսը. Գրիգորյանը ներկայացրել է Թաթոյանի գործունեության տարեկան հաղորդումը
    2020թ. ադրբեջանական լայնածավալ հարձակումները եւ ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությունը Հայաստանի գյուղերի հարեւանությամբ սկզբունքորեն փոխել են Պաշտպանի գործունեության առանձնահատկություններն ու ուղղությունները: Այս մասին տեղեկացրել է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը 2021թ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության տարեկան հաղորդումը ներկայացնելու ժամանակ: Զեկույցը քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 19-ի արտահերթ նիստում: Գրեթե 2000 էջից կազմված ծավալուն փաստաթղթում ներկայացվում են կոնկրետ խնդիրները, առաջարկվում լուծման տարբերակներ: «Հաշվետու տարում արմատական աշխատանքներ են տարվել հետպատերազմական փուլում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված խախտումների եւ դրանց հետեւանքով ՀՀ սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ: Այդ նպատակով Պաշտպանի գլխավորությամբ պարբերական այցեր են իրականացվել սահմանամերձ բնակավայրեր, տեղում մանրամասն ուսումնասիրվել են տեղի բնակիչների կենսաապահովման պայմանները, առանձին իրավունքների ապահովման հետ կապված հարցերը: Այցերի արդյունքում մշակվել եւ իրավասու պետական մարմիններին, միջազգային կազմակերպություններին են ներկայացվել ամփոփ տեղեկություններ՝ արձանագրված մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ»,- նշել է Հայաստանի օմբուդսմենը: Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի արդյունավետության գրավականն են նաեւ օրենսդրական այն երաշխիքները, որոնք ապահովում են ինստիտուցիոնալ անկախության անհրաժեշտ մակարդակ: Սակայն, ըստ նրա, գործնականում արձանագրվել են դեպքեր, որոնք պարունակել են Պաշտպանի գործունեության ինստիտուցիոնալ խոչընդոտների իրական վտանգներ: Դրանցից մեկը վերաբերել է հաստատության ֆինանսական անկախության երաշխիքի վերացմանը: «Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը խոչընդոտող մեկ այլ արատավոր երեւույթ էր Պաշտպանի հասցեին իր գործունեության իրականացման կապակցությամբ գլխավորապես կեղծ էջերից կամ օգտահաշիվներից կազմակերպվածության բարձր աստիճանի ատելության ու վիրավորանքի, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ կամ սխալ տեղեկությունների տարածումը»,-ընդգծել է նա: 2021թ. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ՀՀ սահմանադրական դատարան է հասցեագրվել 11 դիմում: Դիմումներում բարձրացվել են մի շարք դրույթների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից 2022թ. հունվարի 31-ին հրապարակված սոցիալական հարցման արդյունքներով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից գոհ է հարցմանը մասնակցած քաղաքացիների 68 տոկոսը, շատ գոհ` 35 տոկոսը, որոշ չափով գոհ՝ 33 տոկոսը: Հարցումն իրականացվել է 1512 քաղաքացիների շրջանում, ընդգրկել է 2021թ. նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածը: Միջազգային հանրապետական ինստիտուտն անցկացրել է նաեւ Հայաստանի բնակիչների կարծիքի ուսումնասիրություն այն մասին, թե որ հաստատություններն են համարվում առավել վստահելի՝ արտաքին քաղաքականության մասին տեղեկատվություն ստանալու տեսանկյունից: Քաղաքացիներն այս հարցում եւս ամենաշատը (առավելագույն 30 տոկոսից՝ 25 տոկոս) վստահել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին: Զեկուցողի խոսքով՝ 2021թ. ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ընդհանուր ուսումնասիրությունը վկայում է, որ շարունակում են արդիական մնալ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի իրացման հետ կապված, պետական պատվերներին առնչվող խնդիրները: Հաղորդման մեջ ներկայացված են նաեւ նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի կողմից քաղաքական պայքարում հնչեցրած ատելության խոսքն ու սպառնալիքները: Տեղեկատվության ազատության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 2021թ. մշտադիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայում շարունակվում են վիրավորանքներն ու ատելության խոսքը, տարբեր հարցերում փոխադարձ մեղադրանքները՝ առողջ կամ մասնագիտական քննարկումների գրեթե լիակատար բացակայության պայմաններում: Այդպիսի գրառումները խիստ վտանգավոր չափերի են հասել՝ հատկապես հաշվի առնելով պատերազմին հաջորդած ճգնաժամային իրավիճակները, էմոցիոնալ լարվածությունը: Նշենք, որ Քրիստիննե Գրիգորյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնել է 2022թ. փետրվարի 25-ին, իսկ ներկայացված զեկույցը մեծամասամբ վերաբերում է նախորդ պաշտանի՝ Արման Թաթոյանի գործունեությանը: Զեկույցը հրապարակվել էր նախորդ պաշտպանի պաշտոնավարման օրոք: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հետաքրքրվել է՝ զեկույցը ներկայացնելիս արդյո՞ք չի եղել շահերի բախում՝ հաշվի առնելով, որ Քրիստիննե Գրիգորյանը նախկինում քաղաքական պաշտոն է զբաղեցրել: Օմբուդսմենը, պատասխանելով հարցին, նշել է, որ ինքը պաշտոնատար անձ է եւ առաջնորդվում է Սահմանադրությամբ եւ օրենքով, եւ շահերի բախման խոսք լինել չի կարող: Զեկույցը հանձնաժողովն ընդունել է ի գիտություն:
    17:06
    19.04.22
    Ավելին