Լրահոս

2022-04-19
  • Img default alt hy
    Հայաստան
    Ագարակի կոմբինատի վտանգավոր քիմիական նյութերը ողողել են ճանապարհը
    Ապրիլի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում. ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունում, խախտելով վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութեր գործածելու, պահելու, տեղափոխելու, ոչնչացնելու, դրանց գործունեության անվտանգության և այլ կանոնները, Մեղրի համայնքի «Փլավդաղ» կոչվող տեղանքում կոմբինատի շահագործման հետևանքով գոյացած քիմիական նյութեր պարունակող կուտակված կեղատաջրերը բաց են թողնվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված վայր մեկնած ոստիկանության Մեղրիի բաժնի օպեարտիվ խումբը պարզել է, որ կեղտաջրերը լցվել են Արաքս գետը, որի հետևանքով Երևան-Մեղրի-մաքսակետ Մ2 ճանապարհի 381-րդ կմ-ում ճանապարհի տակով անցնող դեպի Արաքս գետ տանող հեղեղատար խողովակը խցանվել է, և քիմիական կեղտաջրերը ողողել են ճանապարհը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել շրջակա միջավայրին՝ անմիջականորեն վնասելով գետի և դրան հարակից մերձափնյա հատվածների կենդանական ու բուսական աշխարհը։ Փաստի առթիվ ոստիկանության Մեղրիի բաժում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Մեղրիի ոստիկանները պարզել են՝ արտանետված քիմիական նյութերը, բարեբախտաբար, հոսել են միայն ասֆալտապատ ճանապարհ և Արաքս գետ չեն լցվել։
    15:43
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կնոջս՝ աշխատանքից ազատվելն առիթ էր ՔՊ–ից դուրս գալու. ինչո՞ւ Գյումրիի քաղաքապետարանից հեռացան մարզպետի եղբայրն ու կինը
    Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբոր կնոջ՝ Անի Քոչարյանի` Գյումրիի քաղաքապետարանից հեռանալու պատճառը միջազգային կազմակերպությանն ուղղված նամակի արձագանքներն են եղել: Նամակը նախաձեռնել է Գյումրիի փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը, սակայն այն ուղարկվել է քաղաքապետարանի արտաքին կապերի բաժնի պետ Անի Քոչարյանի անունից։ NEWS․am-ի հետ զրույցում փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը պատմեց, որ քաղաքապետարանը հաճախակի է խնդիրներ ունեցել միջազգային կազմակերպության ծրագրերից մեկի մարզային ղեկավարի հետ։ «Զրուցել եմ կազմակերպության ներկայացուցչի հետ, ներկայացրել եմ խնդիրը, ինձ խնդրեցին գրավոր նամակ ուղարկել խնդիրն ուսումնասիրելու համար։ Ես հանձնարարել եմ Անի Քոչարյանին իր անունից ուղարկել նամակը։ Նամակը կարող էի նաեւ իմ անունից ուղարկել, սակայն խնդիրն արտաքին կապերի բաժնի իրավասության տիրույթում էր»,- նշեց Առուշանյանը։ Դավիթ Առուշանյանի խոսքով՝ նամակն ուղարկելիս ինքը քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին չի տեղեկացրել։ «Մենք քաղաքապետի հետ բոլոր հարցերը չէ, որ քննարկում ենք, եթե դրանք խիստ կապված չեն քաղաքապետարանի աշխատանքի հետ։ Փոխքաղաքապետն էլ նամակ ուղարկելու լիազորություններ ունի»,- ասաց Առուշանյանը։ Փոխքաղաքապետը հայտնեց, որ նամակն ուղարկվել է արտաքին կապերի բաժնի բլանկով, ինչն անօրինական համարվել չի կարող։ «Այդ բլանկը ստեղծվել է տարիներ առաջ՝ նախքան Անի Քոչարյանի աշխատանքի անցնելը։ Շատ նամակներ գնում են հենց այդ բլանկով, այսինքն՝ այն չի կարող լինել կեղծ, նամակն էլ ուղարկվել է արտաքին կապերի բաժնի էլեկտրոնային հասցեից»,- ընդգծեց փոխքաղաքապետը։ Ըստ Դավիթ Առուշանյանի՝ Անի Քոչարյանի՝ աշխատանքից ազատման պատճառը հավանաբար եղել է նամակից հետո եղած արձագանքներն այն կնոջ կողմից, ում դեմ այն գրվել է։ «Անին շատ պատվախնդիր պահեց իրեն, ազատման դիմումի պատճառը գուցե նաեւ այն էր, որ այդ կինը սոցիալական ցանցերով, զանգերով իրեն շատ բուռն պահեց։ Ես Անիին հորդորել եմ հրաժարական չտալ»,- ասաց Առուշանյանը։ Դավիթ Առուշանյանը միջադեպի պատճառով հրաժարական տալ չի պատրաստվում։ «Ես արձակուրդում եմ նախորդ շաբաթվանից, այս գործընթացները սկսվել են ուրբաթ օրը, իմ արձակուրդը կապ չունի դրա հետ։ Միանշանակ, չեմ մտածել ազատման դիմում գրելու մասին։ Ինչո՞ւ ազատման դիմում գրեմ»,- հավելեց Առուշանյանը։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը NEWS.am-ի զրույցում ասաց, որ իր կինն աշխատանքից ազատման դիմում է գրել այն տիկնոջ պատճառով, որի մասին եղել է բողոք-նամակը։ «Ես խնդրի մասին տեղեկացել եմ կատարվածից հետո։ Այդ կինը մի քանի շաբաթ առաջ զանգել էր կնոջս, որպեսզի աղմուկ չբարձրանար, խնդիրներ չլինեն, կինս ազատման դիմում գրեց։ Նա ագրեսիվ արտահայտություններ է արել նաեւ փոխքաղաքապետ Առուշանյանի հասցեին։ Կարելի է ասել, որ հարգանքի արժանի կին է, որ կարողացել է հասնել բաժնի պետի ազատմանը»,- նշեց Բաղդասարյանը։ Կնոջ՝ աշխատանքից ազատվելուց հետո Արման Բաղդասարյանը վայր է դրել ավագանու մանդատը եւ դուրս եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Հետաքրքրվեցինք՝ միջադեպը գլխավո՞ր պատճառն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու համար։ «Այդ դեպքը առիթ հանդիսացավ, որ դուրս գամ կուսակցությունից, բայց պատճառն ավելի խորքային էր, ինչի մասին խոսել չեմ ուզում։ Սա «հուսահատության ճիչ էր», որ ժողովուրդ, սթափվեք, լուրջ խնդիր ունենք։ Եթե կլսվի՝ լավ է, չի լսվի՝ միեւնույն է, մեր նման նվիրյալ մարդիկ անհրաժեշտության դեպքում կկանգնեն վարչապետի կողքին։ Կուսակցության անդամ լինելը ֆորմալ բան է, որեւէ բան չի փոխելու իմ սկզբունքներում։ Ես կուսակցության հետ եմ եղել ամենածանր պահին, երբ բոլորը լքում էին կուսակցությունը»,- ասաց Արման Բաղդասարյանը։ Նա չպատասխանեց հարցին՝ իր կնոջը որեւէ մեկը հորդորե՞լ է ազատման դիմում գրել, թե ոչ։ Բաղդասարյանի խոսքով՝ միջադեպը որեւէ խնդիր չի առաջացրել փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի հետ։ Իրենք լավ ընկերներ են։ Քննադատությունները, թե ինքը եւ կինը քաղաքապետարանում հայտնվել էին Նազելի Բաղդասարյանի շնորհիվ, Արման Բաղդասարյանը ծիծաղելի համարեց։ «Թիմում բոլորն էլ գիտեն, ով ինչքան ջանք է թափել կուսակցության համար, ինչի է արժանի։ Ոչ մի կապ չունի՝ ում բարեկամն ես, եթե ունես փորձ եւ գիտելիքներ։ Իմ քրոջ գործոնը զրոյական է եղել, եղել է իմ գործոնը»,- հավելեց Բաղդասարյանը։
    15:37
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քոչարյանի ու Գևորգյանի գործով դատական նիստ. դատախազն առաջարկել է սկզբից հարցաքննել Սիլվա Համբարձումյանին
    Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, անցավ ապացույցների հետազոտման կարգի սահմանմանը՝ առանց քննարկելու պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները։ Հիշեցնենք, որ դեռևս նախորդ դատական նիստին Դանիբեկյանը տեղեկացրել է, որ դատարանն ստացել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի միջնորդությունը երկրից ժամանակավորապես բացակայելու վերաբերյալ։ Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ դատարանն անընդհատ հետաձգում է այս միջնորդության քննարկումը և խնդրեց դա անել հիմա։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն, իր հերթին, հիշեցրեց Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության մասին։ Նախագահող դատավորը խոստացավ այսօրվա նիստին քննարկել այդ միջնորդությունները և պնդեց, որ անցնում է ապացույցների հեռազոտման կարգը սահմանելուն։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առաջարկեց սահմանել ապացույցների հեռազոտման հետևյալ կարգը․ նախ՝ հետազոտել քրգործում առկա փաստաթղթերը, այնուհետև` իրեղեն ապացույց ճանաչված հանգամանքները, դրանից հետո անցնել վկաների հարցաքննությանը և ամփոփել ապացույցների հետազոտումը ամբաստանյալների հարցաքննությամբ։ Դատախազն առաջարկեց սկզբից հարցաքննել Սիլվա Համբարձումյանին, Վարդան Օսկանյանին, Լևոն Սուլթանյանին, Անահիտ Իսրայելյանին, Կարմեն Սահակյանին, Անդրանիկ Գևորգյանին։ Նաև դատախազությունը պատրաստվում է միջնորդել միջոցներ ձեռնարկել հետախուզման մեջ գտնվող Սամվել Մայրապետյանին հարցաքննելու համար։ Արամ Օրբելյանը խնդրեց պարզաբանել՝ ինչ դատավարական գործընթացով է դատարանը հրաժարվում ապացույցներից։ «Քրեական գործի մեջ կա ավելի քան 100 հատոր նյութ, որի մեծ մասն ապացույցներ են, կա դատակոչի մեծ ցուցակ, իսկ դատախազն, ըստ էության, հրաժարվում է այդ ապացույցներից», - ասաց պաշտպանը։ Ըստ նրա՝ ցուցակի մեջ պետք է նաև ավելացնել դատավարական փաստաթղթերի ուսումնասիրելը։ Օրբելյանը նաև առաջարկեց Սիլվա Համբարձումյանին հարցաքննել ամենավերջում, ընդ որում՝ նույն օրը միաժամանակ ուսումնասիրել իր գրավոր ցուցմունքները։
    15:04
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վանեցյանը եկել է մենակ, թողելով տուն, տեղ լավ ու հարմարավետ կյանք, որ ձեր հետ միասին չթողի երկիրը քանդվի․ Արթուր Վանեցյան
    «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան էջը գրում է. «Միշտ լինելու են մարդիկ, ովքեր վախացնելու են ձեզ, որ չպայքարեք ձեր կյանքի ու ապրելու համար, բայց մտածեք, ձեր ուղեղով մտածեք, Վանեցյանը եկել ա մենակ, թողելով տուն, տեղ լավ ու հարմարավետ կյանք, որ ձեր հետ միասին չթողի երկիրը քանդվի..... Միացեք, միացեք, որ ապրենք...»։
    15:00
    19.04.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Էրդողանը չի ուզում «բաց թողնել առիթը»՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու
    «Հայաստանի հետ անկեղծորեն շարունակում ենք հարաբերությունների կարգավորման գործընթացը»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ:
    14:44
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Եվրոն գնվում է նվազագույնը 496, վաճառվում՝ 511 դրամով
    «Rate.am»-ը ներկայացրել է տվյալներ՝ տարադրամի փոխարժեքի վերաբերյալ։ Հայաստանյան բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 464 դրամ է, վաճառքինը՝ 473 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 480 դրամ է։ 
    14:40
    19.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Պուտինին հանդիպելուց առաջ Փաշինյանը հեռախոսով խոսել է Միշելի հետ
    Մոսկվա այցից առաջ՝ երկուշաբթի, Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ: Նրանք խոսել են բրյուսելյան վերջին եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում ստեղծված վիճակի մասին:
    14:28
    19.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Ահազանգ է ստացվել, որ Վերնաշեն գյուղի դպրոցում ռումբ է տեղադրված և կան դանակահարվածներ
    Այսօր, ապրիլի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայց Ձորի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Վերնաշեն գյուղի միջնակարգ դպրոցում ռումբ է դրված և կան դանակահարված անձինք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ոստկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ժամանել է նաև Եղեգնաձորի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ Ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները դպրոցի աշխատակիցների հետ տարհանել են աշակերտներին և այս պահին, տեղում կատարում են հետախուզական աշխատանքներ։ Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ դանակահարված քաղաքացիներ չկան՝ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, իսկ ռումբի պահով՝ փրակարարները շարունակում են որոնողական աշխատանքներ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև ահազանգողին։ 19 Ապրիլ, 2022 13:38
    14:24
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԻՊ-ը հացադուլ հայտարարած տղաներին կոչ է արել դադարեցնել այն
    Կիրակի երեկոյան, երբ եղել է հավաքի հետ կապված խնդիր, ու 5 հոգու բերման ենթարկելու դեպք, ՄԻՊ-ի ներկայացուցիչները կապ են հաստատել ոստիկանության հետ, հաջորդ օրն առավոտյան գրությամբ ոստիկանությունից լրացուցիչ պարզաբանումներ ենք պահանջել, այն պայմաններում, երբ Պաշտպանին որեւէ բողոք չէր ներկայացվել: ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում հայտարարել է Հայաստանի ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը: «Մենք հետեւում ենք պրոցեսին, եւ կարծում ենք՝ բոլոր պայմանները պիտի ստեղծվեն, որպեսզի ապահովվեն հավաքի մասնակիցների իրավունքների իրացումը: Այսօր պաշտպանի ներկայացուցիչները իմ հանձնարարությամբ եթե չեն այցելել, ապա կայցելեն հացադուլ հայտարարած, պատերազմի մասնակից երկու տղաներին: Ուզում եմ իրենց առողջական վիճակի հետ կապված խնդիրներին ծանոթանալու, եւ ըստ անհրաժեշտության մեր կոնտակտները փոխանակելու: Որովհետեւ ինչպես գիտեք, Պաշտպանի հաստատությունը 24-7 ռեժիմով աշխատում է եւ այս տղաներն են, որ առաջին բենեֆիցիարը պետք է լինեն այդ աշխատանքի եւ ծառայությունների: Ուզում եմ օգտվել առիթից կոչ անելու՝ դադարեցնել հացադուլը, որովհետեւ կարծում եմ՝ հայրենիքի պաշտպանությանն իրենց պատվախնդիր մասնակցությամբ պայմանավորված, մենք մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները չպետք է լուծենք հացադուլով, պետք է լուծենք համատեղ կառուցողական աշխատանքով»:
    14:15
    19.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ազատության հրապարակում սպասում են «անկախության սերնդին». հավաք-նստացույց
    Ազատության հրապարակում երրորդ օրն է նստացույց-հավաք է: Երեկվանից հացադուլ հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակիցները, որ գիշերն անցկացրել են Ազատության հրապարակում՝ պնդում են, որ անկախության սերունդը պետք է դուրս գա փողոց, և իր վճռական խոսքը ասի, քանի որ այդ սերունդն է այս պայքարի շահառուն:
    14:12
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի․ մանրամասներ՝ Պուտին-Փաշինյան հանդիպումից
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն: «Այսօր նախագահի օրվա գլխավոր իրադարձությունը Հայաստանի վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցն է: Նախատեսում են շատ ինտենսիվ շփումներ Ռուսաստանի կառավարության մակարդակովով: Այնտեղ փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի», - ասել է Պեսկովը:
    14:04
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարիան ու բոլոր երեխաները պետք է անվտանգ ապրեն իրենց սեփական երկրում․ Վանեցյան
    Ազատության հրապարակում նստացույց անող Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «Մարիան ու բոլոր երեխաները պետք է անվտանգ ապրեն իրենց սեփական երկրում։ Միացեք»։
    13:44
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ալիևը հանդիպել է Տոյվո Կլաարի հետ
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում հանդիպել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Այդ մասին հաղորդում Է Sputnik Азербайджан-ը: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ Երևան այցից հետո Բաքու կայցելի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը:
    13:29
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «5165»-ը միանում է Փաշինյանի հրաժարականը պահանջելու գաղափարի շուրջ
    «5165» կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարել է, որ կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը և համախմբվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու և Հայաստանը ճգնաժամից հանելու գաղափարի շուրջ: Տոնոյանն ընդգծել է, որ այս պայքարը վեր է կուսակցական, խմբային շահերից, և իրենք պայքարի են դուրս եկել հանուն հայրենիքի, հանուն Արցախի, հանուն հարատևման։ Հիշեցնենք, որ ապրիլի 18-ից Երևանի Ազատության հրապարակում «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նստացույց է իրականացնում:
    13:20
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչպես են ուղեկցել Փաշինյանին Մոսկվայում. «Известия»-ն տեսանյութ է հրապարակել
    Ռուսական Известия թերթը հրապարկել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպիսի մեծ ավտոշարասյուն է ուղեկացում ՌԴ ժամանած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Պուտինի հետ բանակցությունների օրակարգում է երկու երկրների ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների զարգացումը։ Քննարկման թեմաներից մեկը լինելու է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների իրականացումը։
    13:12
    19.04.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 19.04.22
    12:05
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԱԾ-ն առաջարկում է անձնական բժիշկ տրամադրել Ազգային ժողովի նախագահին
    Ազգային անվտանգության ծառայությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Նախագծով առաջարկվում է, բացի նախագահից ու վարչապետից, անձնական բժիշկ տրամադրել նաև Ազգային ժողովի նախագահին։ «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս օրենքի ուժով Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը (սահմանվում է, որ հիշատակված պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների (ամուսին, զավակ, ծնող) համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով) և այն տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա», - նշված է նախագծի հիմնավորման մեջ։ Ըստ ԱԱԾ-ի՝ հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչպես նաև նրանով, որ ներկայումս հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկապակցված է նաև անվտանգության հետ:
    11:55
    19.04.22
    Ավելին