Լրահոս

2022-04-12
  • Իրավական
    Շիրինյանի գործով հիմնական վկան հարցաքննվել է. մյուս վկան բերման կենթարկվի դատարան
    Ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանն այսօր հայտարարել է, որ իր դեմ քրեական գործ բացելուց առաջ ոստիկանության Քանաեռ-Զեյթունի բաժնի պետը զանգել է իրեն, խնդրել հեռացնել Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ գրառումը:
    22:25
    12.04.22
    Ավելին
  • Երևան
    «Երևանի երգը» որոշելու է քաղաքապետարանը
    Երևանի փողոցային երաժիշտների երգացանկը հնարավոր է համաձայնեցվի քաղաքապետարանի հետ:
    22:17
    12.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Կրակոցներ՝ հուղարկավորության ժամանակ. Իսրայել-Պաղեստին բախումներ
    Ռազմական բախումներ են նաև իսրաելա-պաղեստինյան հակամարտության գոտում: Զոհվել են խաղաղ բնակիչների:
    22:15
    12.04.22
    Ավելին
  • Երևան
    Ուժեղ քամին Երևանում 5 հարկանի շենքի տանիք է քշել. մարզերում նույնպես վնասներ կան
    30-35 մետր վայրկյան արագությամբ քամին Հայաստանում ավերածություններ է արել: Մարզերում հաստաբուն ծառեր պոկել, Երևանում՝ 5 հարկանի շենքի տանիքը օդ բարձրացրել:
    22:15
    12.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Երիտասարդ ամուսինների ինքնասպանությունը. ընտանեկան դրամա՝ Տավուշում
    Ինչո՞ւ են ինքնասպան եղել երկու անչափահաս երեխաների երիտասարդ մայրն ու հայրը: «Հայլուրի» թղթակիցները եղել են Տավուշում, զրուցել կյանքին վերջ տված 24-ամյա կնոջ ու 35-ամյա տղամարդու հարազատների հետ:
    22:13
    12.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Կիևը մեղադրում է Մոսկվային՝ քիմիական զենք օգտագործելու համար. Արևմուտքն ապացույցներ չունի
    Ռուսաստանի ՊՆ-ն դեռ չի մեկնաբանում ուկրաինական կողմի հայտարարությունը, թե ռուսական զորքը Մարիուպոլում քիմիական զենք է կիրառել ուկրաինայի զինուժի ու խաղաղ բնակչության դեմ
    22:13
    12.04.22
    Ավելին
  • Հասարակական
    «Ղարաբաղը տան Ադրբեջանին ու պրծնեն, իրանց նպատակը դա ա». ի՞նչ մանդատ են տվել քաղաքացիները ՔՊ-ին
    «Հայլուրն» այսօր մայրաքաղաքի առնվազն 4 տասնյակ բնակչի հետ է զրուցել: Հարցվածների մոտ 83 տոկոսն ասել է, որ ՔՊ-ին մանդատ չի տվել:
    22:12
    12.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ընդդիմադիրների՝ Արցախ գնալը ՔՊ-ն անվանում է սադրանք. ընդդիմությունն արձագանքում է՝ խելագարություն է
    Արցախ գնալու որոշման մասին ՔՊ-ականները խոսել են նաև ընդդիմադիրների հետևից: Ասել, թե այդ գործողությունները հարվածի տակ են դնում Հայաստանի ու Արցախի անվտանգությունը:
    22:10
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԳՆ-ն մտահոգված է, որ թույլ չեն տվել ընդդիմադիրներին մտնել Արցախ
    Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ: Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները:
    22:07
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր մուտքն Արցախ չթույլատրելն իշխանության պատվերն է, որն ուղիղ կապի մեջ է ադրբեջանցիների հետ․ Վահե Հակոբյան
    Ընդդիմադիր խմբակցության 10 պատգամավորների մուտքը դեպի Արցախ չթույլատրելն ապացուցեց, որ իշխանությունն ուղիղ կապի մեջ է ադրբեջանցիների հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։ «Ես ուղղակի համոզված եմ, որ սա իշխանության պատվերն է։ Անցակետի մոտ ռուս խաղաղապահները ցուցակներ ունեին, որտեղ գրված էին մեր բոլորի անուն-ազգանունները։ Ընդորում՝ մեր հենակետում մենք առաջին անգամ տեսանք ԱԱԾ աշխատակիցներին, որոնք շատ մանրակրկիտ գրանցում էին, մուտք ու ելք, քաղաքացիների անունները։ Սրանով իրենք «լեգիտիմացնում են» այն, որ իրենք չեն գնում Արցախ։ Հիմա կասեն՝ սրա համար մենք չէինք գնում»,- նշեց պատգամավորը։ Վահե Հակոբյանի խոսքով՝ իրենք երկար ժամանակ բանակցել են ռուս խաղաղապահների հետ հասկանալու համար, թե իրենց ինչու թույլ չեն տալիս անցակետից առաջանալ, սակայն՝ ապարդյուն։ «Որեւիցե պատճառ ռուս խաղաղապահները մեզ չներկայացրին։ Մեր հնարավոր բոլոր միջոցներով փորձել ենք հասկանալ, թե ինչն է պատճառը, սակայն անհասկանալի պատասխաններ էր ենք ստացել։ Կապվել ենք Ռուսաստանի դեսպանատան հետ, այնտեղից էլ ասացին, որ խաղաղապահները կապ չունեն դեսպանատան հետ, իրենց ղեկավարության ցուցումներն են կատարում»,- ասաց Վահե Հակոբյանը։ Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 12-ին, «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ չեն մասնակցելու այս նստաշրջանին եւ մեկնելու են Արցախ։ Ազգային ժողով փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը երեկոյան ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ։ Պատգամավորները, սակայն, այնուամենայնիվ, կարողացել են հանդիպում ունենալ Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ։
    21:42
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա իշխանական խաղաղության դարաշրջանի, նույնն է ինչ «կզելու» դարաշրջանի էությունն է․ Արամ Վարդևանյան
    Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ընկերներ ջան, այն ինչ այսօր կատարվեց թե առավոտյան ԱԺ-ում իշխանական պատգամավորների կողմից, թե դրանից հետո Արցախի Հանրապետության Աղավնոյի անցակետում սահմանափակումներ, հատուկ «սև ցուցակներ»...` անասելի էր: Մյուս կողմից սենց իրավիճակներում ես հիշում եմ, որ Արցախի համար սխրանքներ են գործել մեր Հերոսները, մարտիրոսվել են հազարները: Հաղթահարել են առաջին հայացքից անհաղթահարելի դժվարությունները: Հենց հաղթահարել են: Այս իրավիճակը զզվելի էր` միանշանակ: Ընկճվելու առիթ էր` երբեք: Պարզապես սա իշխանական խաղաղության դարաշրջանի, նույնն է ինչ «կզելու» դարաշրջանի էությունն է: Չի լինելու այդպես: Միասին թույլ չենք տալու:
    21:37
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բացահայտվեց Արցախը մեկուսացնելու, այնուհետև հայաթափելու դավադիր գործարքի հերթական փաստը․ «Հայաստան» դաշինք
    Այս պահին տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը։ Վերջիններս շատ արագ և միաժամանակ արձագանքեցին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը, որ մեկնում ենք Արցախ և անցակետին փոխանցեցին Արցախ մեկնող քաղաքական գործիչների անունները՝ պահանջելով թույլ չտալ մեր մուտքը Արցախ։ Բացահայտվեց Արցախը մեկուսացնելու, այնուհետև հայաթափելու դավադիր գործարքի հերթական փաստը: Հատկանշական է, որ մեր այցի հետ կապված Ադրբեջանի և ՀՀ օրվա իշխանությունների արձագանքը նույնական էր և փոխլրացնող: Տեղեկացնեմ, որ Արցախի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ մեր հանդիպումն ամեն դեպքում կայացավ՝ Աղավնոյի անցակետում: Մենք միասնական ու վճռական ենք Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող քաղաքականությունը վիժեցնելու և մեր երկրի շահերին տեր կանգնելու հարցում:
    21:29
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե չես ուզում «խաղաղության դարաշրջանի» հերթական զոհը կամ գերին դառնաս՝ պիտի ոտքի կանգնես․ Մամիջանյան
    Քիչ առաջ Աղավնոյի անցակետում հանդիպեցինք Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցությունների ղեկավարների և փոխնախագահի հետ: Դրսում, ճամփեզրին: Սրա պատճառը քպ-ի խաղաղության դարաշրջանն է՝ հայ պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ: Եթե չես ուզում հայտնվել այս վիճակում, երբ քեզ չեն թողնում այցելել հայրենիքդ՝ պիտի ոտքի կանգնես: Եթե չես ուզում Արցախը Ադրբեջանի կազմում տեսնես՝ պիտի ոտքի կանգնես: Եթե չես ուզում, որ Փաշինյանն ու Ալիեվը որոշեն, թե քո հայրենիքի, որ հատվածն է քեզ կարելի այցելել ՝ պիտի ոտքի կանգնես: Եթե չես ուզում «խաղաղության դարաշրջանի» հերթական զոհը կամ գերին դառնաս ՝ պիտի ոտքի կանգնես:
    21:06
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանական կողմը ստացել է Արցախ մեկնող պատգամավորների ցուցակը՝ պահանջելով արգելել նրանց մուտքը Արցախ․ Ղազինյան
    Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ, ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքը Արցախ ԱՐԳԵԼՎԵԼ Է՝ Նիկոլ Փաշինյանի և ալիևի «խաղաղության անշրջելի օրակարգի» շրջանակներում: Ադրբեջանական կողմը ստացել է Արցախ մեկնող պատգամավորների ամբողջական ցուցակը և այն փոխանցել են ՌԴ խաղաղապահ ուժերի օպերատիվ շտաբ՝ պահանջելով արգելել նրանց մուտքը Արցախ: ՌԴ խաղաղապահ ուժերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ ադրբեջանական սադրանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու նպատակով թույլ չեն տվել պատգամավորների մուտքը Արցախ: Սա Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ ու ստորացուցիչ դրվագն է: Ամոթ մեզ բոլորիս . . .
    20:56
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, կա վիրավոր․ ՌԴ ՊՆ
    Անցած մեկ օրվա ընթացքում Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով մեկ զինծառայող է վիրավորվել։ Այս մասին հաղորդոքւմ է ՌԴ ՊՆ-ն։ Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով երկու կողմերի հետ, միջադեպը կարգավորել է, հայտնում է աղբյուրը։
    20:41
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը․ Սաղաթելյան
    Այս պահին տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը։ Վերջիններս շատ արագ և միաժամանակ արձագանքեցին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը, որ մեկնում ենք Արցախ և անցակետին փոխանցեցին Արցախ մեկնող քաղաքական գործիչների անունները՝ պահանջելով թույլ չտալ մեր մուտքը Արցախ։ Բացահայտվեց Արցախը մեկուսացնելու, այնուհետև հայաթափելու դավադիր գործարքի հերթական փաստը: Հատկանշական է, որ մեր այցի հետ կապված Ադրբեջանի և ՀՀ օրվա իշխանությունների արձագանքը նույնական էր և փոխլրացնող: Տեղեկացնեմ, որ Արցախի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ մեր հանդիպումն ամեն դեպքում կայացավ՝ Աղավնոյի անցակետում: Մենք միասնական ու վճռական ենք Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող քաղաքականությունը վիժեցնելու և մեր երկրի շահերին տեր կանգնելու հարցում:
    20:37
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այլևս չեմ կարող լռել, որքա՞ն պետք է մեր գումարներով բուժվենք, աշխատավարձ չստանանք, ու՞ր են նախարարությունը, օլիմպիական կոմիտեն․ Եվրոպայի չեմպիոն
    2019 և 2022 թվականների Եվրոպայի ըմբշամարտի չեմպիոն Արսեն Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է մարզիկների խնդիրներին ու պատկան կառույցների անգործությանը։ Նա գրել է․«Հասել է այն պահը, որ այլևս չեմ կարող լռել, որքա՞ն պետք է մեր գումարներով գնանք բուժման, գնենք մեր վիտամինները, պատրաստվենք մրցաշարերին։ Ու՞ր են ֆեդերացիան, նախարարությունը,օլիմպիական կոմիտեն։ Աշխատավարձ նույնպես չենք ստանում։ Այս պահին ունեմ վնասվածք, բուժմանս ծախսերը ինքս եմ հոգում, բայց ես իմ հաղթանակների համար այդքան չեմ վարձատրվում։ Հայաստանի առաջնությանը մասնակցում են ընդամենը 60 ըմբիշներ։ Պատճառն այն է, որ ոչ ոք գումար չի ստանում, թողնում են սպորտը որպեսզի աշխատանք գտնեն։ Մարզվելու փոխարեն ըմբիշները մտածում են ինչպե՞ս հոգան իրենց և իրենց ընտանիքի ծախսերը, բայց չէ՞ որ սպորտը մեր աշխատանքն է, որի համար պետք է վարձատրվենք այնպես, ինչպես ամբողջ աշխարհում։ Եթե մարզիկների նկատմամբ մոտեցումը չփոխվի ու ուշադրություն չդարձնեն, շատերն են հեռանալու:Ես 22 տարեկան եմ, մի պահ պատկերացնենք, թե Եվրոպայի չեմպիոն չեմ, այլ միայն բրոնզե մեդալակիր, ստանում եմ ընդամենը 100 հազար դրամ, դրանով չեմ հասցնի անգամ ճանապարհածախս հոգալ ու ծնողներից պետք է գումար ուզեմ: Հայաստանի չեմպիոններ կան, որոնք խոշոր մրցումներում, օրինակ, 5-րդ տեղն են գրավել ու աշխատավարձ չեն ստանում: Ամեն մեկը չէ, որ կարող է միանգամից հաղթել, ոմանց ժամանակ է պետք, բայց ստիպված է լինում ավարտել կարիերան: Սպորտային ղեկավարությունը պետք է սրտացավ եւ ուշադիր լինի մեր խնդիրներին:
    18:11
    12.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նյու Յորքի մետրոյում հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել
    Նյու Յորքի մետրոյում հրաձգության մեջ կասկածվողը փախել է, հարձակման ժամանակ նրա դեմքին հակագազ է եղել, հաղորդում է տեղի հեռուստատեսությունը: Նախնական տվյալներով՝ հինգ մարդ է զոհվել։
    18:01
    12.04.22
    Ավելին