Լրահոս
2022-04-14
-
ՀայաստանՊղծել են Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարըԱրա Հաղթանակի Շահումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես էլ կասկած չունեմ, որ Հայաստանում վխտում են կոնկրետ թրք գործակալներ… ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ պոզով-պոչով չի լինում։ Եթե իրվապահ մարմինները ի վիճակի չէն վերահսկելու և պահպանելու մեր արժեքները, Քուչի Տղերքի ինստիտուտը հարկավոր ա վերականգնել ու հայտնաբերելով պատժել գործակալներին տեղում»։Ավելին10:1514.04.22 -
ՀասարակականԱնհետ կորած համարվող 18-ամյա երիտասարդի դին են գտել Հրազդան գետից․ Shamshyan.comԱյսօր, ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացել, որ Կիևյան կամրջի տակ, Հրազդան գետում դի կա։ Փրկարարները գետից դուրս են բերել դին։ Ոստիկանությունը պարզել է, որ գետից դուրս բերվածը Երևանի բնակիչ 18-ամյա էդուրադ Շ-ն էր, ով որպես անհետ կորած ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որոնվում էր։ Փաստի առթիվ բաժնում նյութեր են նախապատրաստվում։Ավելին10:0414.04.22 -
Հայաստան«Բեսպրեդել»՝ օրը ցերեկով․ Սերգեյ Բագրատյանի որդին դաժան ծեծի է ենթարկել վայքեցունԵրբեմնի մոլի ԲՀԿ-ական, այժմյան ՔՊ-ի կարկառուն ներկայացուցիչ, Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը և որդին՝ Շանթ Բագրատյանը փորձում են վախի մթնոլորտ ստեղծելով իրենց հեղինակությունը հաստատել Վայք քաղաքում։ Yerevan.Today-ի տեղեկություններով Բագրատյանի որդին օրերս իր ընկերների հետ դաժան ծեծի է ենթարկել վայքեցի մի քաղաքացու։ Մտնելով վայքեցու աշխատասենյակ, Բագրատյանի որդին և ընկերները ձեռքին ծանր առարկայով հանկարծակիի բերելով, 28 տեղից հարվածներ են հասցրել նրան՝ հասցնելով այն վիճակին, որ արնաշաղախ վիճակում վերջինիս տեղափոխել են հիվանադանոց։ Դեպքից հետո ծեծի ենթարկված քաղաքացին փորձել է իր հարաբերությունները պարզել Բագրատյանների հետ, սակայն, ինչպես հայտնում է մեր աղբյուրը, Սերգեյ Բագարտյանը սկզբում փորձել է կոծկել որդու արարքը՝ ասելով, որ ներողություն կխնդրի, այնուհետև հայր և որդի ասել են՝ լավ են անում։ Բան այն է, որ Բագրատյաններին դուր չի գալիս, երբ իրենց, այս դեպքում՝ ՔՊ-ին հակադրվում են կամ օրվա իշխանությունների դեմ են խոսում Վայքում։ Այս ծեծի դեպքն էլ նման օրինակներից է, երբ փորձել են ճշել ընդդեմ իշխանությունների արտահայտվող քաղաքացուն։ «Բոլորն էլ գիտեն Վայոց Ձորում ով է կանգնած այդ սարսափելի ծեծի հետևում։ Ամեն անգամ ընտրությունների ժամանակ Սերգեյ Բագրատյանը իր անվտանգության աշխատակիցների, տղաների ընկերների հետ Վայք քաղաքը, Վայոց Ձորը խառնել են իրար, խեղճերին փորձել են նեղել, որ իրենց ընտրեն և մարսել են։ Վերջին ընտրությունների ժամանակ էլ նույնն էր։ Սերգեյ Բագրատյանը որևէ կերպ ընդունված չէ Վայք քաղաքում, հատկապես այս դեպքերից հետո բացառվում է՝ նրանք հեղինակություն ունենան»,- նշում է մեր աղբյուրը։ Փաստորեն, ստացվում է, որ «բեսպրեդելի» դեմ պայքարող իշխանության ներկայացուցիչները օրը ցերեկով կարող են մտնել մարդու ախատասենյակ, ծեծել այնուհետև ասել՝ ինչ արել ենք, լավ ենք արել։Ավելին10:0114.04.22 -
ՀայաստանՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստ | 14.04.2022Ավելին10:0114.04.22
2022-04-13
-
ՀասարակականՔաշաթաղից եմ փախել, շատ շնորհակալ եմ Նիկոլին․ Փաշինյանի աջակիցYerevan.Today-ի հետ զրույցում քաղաքացին տարակուսում է, թե ինչու են մեղադրում Փաշինյանին երկրում ստեղծված վիճակի համար։Ավելին22:2913.04.22 -
ՄիջազգայինՎարդագույն գարնան հասցեն՝ ՊեկինումՉինաստանում բացված Ճապոնական հրաշքի մասին: Պեկինում ծաղկել են սակուրաները:Ավելին22:2313.04.22 -
ՄիջազգայինՉեչեն զինվորականներ են մասնակցել «Ազովստալի» մարտերին. 1062 ուկրաինացի զինծառայող հանձնվել էՄարիուպոլում ռուսական զինուժին հանձնված 1000-ից ավելի ուկրաինական բանակի զինծառայողների մեջ կա երկու բրիտանացի: Ռուսական կողմը հրապարակել է նրանց անունները: Գերեվարվածների մեջ կան նաև կին զինծառայողներ:Ավելին22:0813.04.22 -
ԱրցախԱրցախի Դեդո-Բաբո հուշարձանի մոտ պատկերել են Ռուսաստանի դրոշից պատրաստված Z տառըՍտեփանակերտում Պապիկ-Տատիկ (Դեդո-Բաբո) հուշարձանի մոտ պատկերվել է Z տառը։ Այն պատրաստված է Ռուսաստանի դրոշից, հաղորդում է «Sputnik Արմենիա»-ն։Ավելին22:0813.04.22 -
ՀասարակականԵրևանում վարձակալած բնակարանի պահարանում հայտնաբերվել է ռուս փաստաբանի դինԵրևանում մահացած են գտել Եկատերինբուրգից փաստաբան Վիկտորիա Պոպովային։ Նրա դին հայտնաբերվել է Երևանում վարձակալած բնակարանի պահարանում։ Դրսի դուռը ներսից փակված է եղել, տեղեկացնում է 168.am-ը։ Մահացածի հարազատները ՌԴ Քննչական կոմիտեին խնդրել են քրեական գործ հարուցել սպանության հատկանիշներով, որպեսզի օբյեկտիվ քննություն ընթանա։ Վիկտորիայի դին գտել է նրա երևանաբնակ ծանոթը, որը երկար ժամանակ չի կարողացել կապ հաստատել նրա հետ ու եկել է նրա բնակարան։ «Դուռը փակ է եղել, ծանոթը զանգահարել է ու ներսից լսել հեռախոսի ձայնը, ինչից հետո ոստիկանություն է կանչել։ Երբ կոտրել են դուռը, նրա դին հայտնաբերել են պահարանում»,-պատմել է փաստաբանի ընկերուհին։Ավելին21:5313.04.22 -
Հայաստան2018 թվականից տապալումների հարվածները բանակն է ստանում․ Տիգրան ԱբրահամյանԵրասխի ուղղությամբ մարտական դիրքեր էի գնացել։ Հատկապես այսպիսի օրերին զինծառայողների հետ շփումները շատ կարևոր եմ համարում։ Այս այցերը ոչ միայն կարևոր են ընթացիկ խնդիրները հասկանալու, առաջնահերթությունները ճշգրտելու տեսանկյունից, այլ նաև մեր զինծառայողներին սատարելու և հիշեցնելու, որ ցանկացած իրավիճակում նրանց կողքին ենք։ Մյուս կողմից՝ մեր զինծառայողների վստահությունը, կամքը, համարձակությունը ուժ է փոխանցում և մշտապես հիշեցնում, որ բոլոր քաղաքական սխալների հետևանքներն անմիջական ազդեցություն են ունենում առաջին հերթին առաջնագծի վրա։ Այդ տապալումների հետևանքները, ցավոք, 2018 թվականից հետո անընդհատ հետապնդում են բոլորիս, իսկ դրա առաջին հարվածները հենց բանակն է ստանում։ Անկախ քաղաքական գործընթացներից, աշխարհաքաղաքական պրոցեսներից և նույնիսկ ԱԺ ամբիոնից ինքնախոստովանական ցուցմունքներ տվողների վարքագծից, մեր զինծառայողները ժայռերի վրա, գիշեր-ցերեկ, ձյուն թե անձրև մարտական հերթապահություն են կրում, ինչը նվազագույնը պետք է ընդունել ի գիտություն։Ավելին21:4813.04.22 -
ՏարածաշրջանԻրանի «կարմիր գիծն» է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թեհրանի կոշտ մեսիջը՝ Բաքու և ԱնկարաԻրան-Ադրբեջան հարաբերությունները կարող են նորից սրվել: Արձանագրել են փորձագետները, երբ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ոչ պաշտոնական տելեգրամյան ալիքը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ, ըստ էության ասվում է, որ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է:Ավելին21:4513.04.22 -
ՔաղաքականԱստված որոշել է՝ պատերազմից հետո ես պետք է առաջնորդեմ երկիրը, դա իմ խաչն է, որը պիտի տանեմ. ՓաշինյանԵթե Աստված եւ ժողովուրդը շատերի համար անսպասելի եւ անտրամաբանական որոշման են հանգել, որ 44-օրյա պատերազմից հետո ես պետք է շարունակեմ առաջնորդել երկիրը եւ ժողովրդին, ուրեմն այս ամենը ասելը եւ այս ամենի պատասխանատվությունը ստանձնելը իմ առաքելությունն է, իմ լուծը, եթե կուզեք իմ խաչը, որը պիտի տանեմ: Եւ քանի որ խոստովանությունների ելույթ է ստացվում, ու քանի որ ավագ շաբաթ է, պիտի նաեւ խոստովանեմ, որ անսահման մեղավոր եմ զգում նաեւ Աստծո առաջ, որ չկարողացա կյանքի կոչել նրա մեծագույն պատվիրաններից մեկը՝ Երանի խաղաղարարներին, որովհետեւ Աստծո որդիներ պիտի կոչվեն: Այս մասին ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը «Բայց քավ լիցի, եկեք տուրք չտանք էմոցիաներին, որովհետեւ հիմա մեզ առավել քան երբեւէ պետք է սթափ դատողություն, ռացիոնալ մոտեցում եւ իրատեսական գնահատական: Եւ այս համատեքստում կուզենայի անդրադառնալ վերջին շրջանի մի շարք իրադարձությունների, պայմանավորվածությունների եւ անելիքների, խոսել ռիսկերի եւ հնարավորությունների, սպառնալիքների եւ հույսերի մասին»,- նշել է վարչապետը:Ավելին21:4113.04.22 -
ՔաղաքականԿարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն այս վիճակը՝ առանց զոհերի․ Նիկոլ ՓաշինյանՉի եղել տարբերակ, որը մեզ համար լինի անընդունելի, իսկ Ադրբեջանը ասի, այո՛, ինձ համար ընդունելի է։ Այս մասին ԱԺ-ում անդրադառնալով Արցախի հարցով բանակցությունների, ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Սերժ Սարգսյանը այս ամբիոնից է դա ասել։ Ինձ ասում են այդ ինչպես եղավ, որ 2019 թվականին ընկաք թակարդը: Թակարդը ընկնելն այն էր, որ հայտնվում է մի բանակցային փաթեթ, որտեղ Հայաստանից ակնկալվում է, որ 7 շրջանը պետք է հանձնվի Ադրբեջանին։ Մենք թակարդի մեջ չենք եղել, այդ թղթում արձանագրվել է այն, որի մասին անոնս է արել Սերժ Սարգսյանը այս ամբիոնից, դա իր բանակցությունների արդյունքն է եղել, որովհետև 2019 թվականին մենք բանակցություն նույնիսկ սկսած էլ չեն եղել։ Այսօր ասում են՝ կարո՞ղ էիք կանխել պատերազմը: Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»,- ասաց Փաշինյանը։Ավելին21:3613.04.22 -
Արտաքին քաղաքականությունԻ՞նչ է խոսել Միրզոյանը Բայրամովի հետ. Երևանը պնդում է՝ Մինսկի խումբը կաԱդրբեջանում պահվող հայ գերիների մի խումբ հնարավոր է ազատ արձակվի և վերադառնա Հայաստան: Այս մասին ակնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր խորհրդարանում" Ըստ պաշտոնական Երևանի՝ Ադրբեջանում այս պահին որպես գերի է պահվում 38 անձ: Նրանցից 3-ը քաղաքացիական անձինք են: Հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ իրականում գերիների թիվը 80-ն է:Ավելին21:3013.04.22 -
Հայաստան«Ինքը մեղքերի թողություն չունի». քաղաքացիներն արձագանքում են Փաշինյանի «խոստովանությանը»Հայաստանի վարչապետը խորհրդարանի ամբիոնից այսօր խոստովանել է, որ դարձել է «հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ»: 3 հազար 825. սա 44-օրյա պատերազմի զոհերի վերջին պաշտոնական թիվն է, որն այսօր հրապարակել է Նիկոլ Փաշինյանը: Նա, ըստ էության, ասել է, որ դեռ պատերազմից առաջ գիտեր՝ պատերազմից կարելի է խուսափել՝ հանձնելով Արցախի անվտանգության գոտի համարվող 7 շրջանները, սակայն չի կարողացել իր մեջ ուժ գտել և այդ մասին ասել քաղաքացիներին: Ի՞նչ են մտածում քաղաքացիները Փաշինյանի ու նրա այսօրվա հայտարարությունների մասին, «Հայլուրն» է հետաքրքրվել:Ավելին21:1513.04.22 -
ԱրցախԱրայիկ Հարությունյանն անընդունելի է համարում Արցախի կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներըԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անընդունելի է համարում Արցախի կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները, հայտնում է Արցախի Հանրային հեռուստատեսությունը։ «Մենք հասկանում ենք, որ պետք է ապրենք հարևանությամբ, բայց ենթակայությունը հնարավոր չէ, դա անթույլատրելի է։ Տարբերակը, որով մենք պետք է առաջնորդվենք, ստատուս քվոն պահպանելն է, ինչպես ռուսներն են ասում։ Ռուս խաղաղապահ ուժերը շարունակելու են մնալ այստեղ անժամկետ, քանի որ նրանք եկել են այստեղ որպես Արցախում ապրող հայ բնակչության անվտանգության երաշխավոր»,– ասել է նա՝ Մարտակերտում շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ Արցախի նախագահն անդրադարձել է նաև Արցախի հետագա ճակատագրին։ «Շարունակել ապրել այստեղ՝ ունենալով դե ֆակտո անկախություն, ձգտելով դե յուրե հետագա փոփոխության․ դա կարող է լինել անկախություն, դա կարող է լինել Հայաստանի հետ միացում, որը քիչ հավանական եմ համարում, բայց դա կարող է լինել նաև Ռուսաստանի հետ ինչ–որ հարաբերություններ ուղղակի ուղղահայացի շրջանակներում»,– ասել է նա։Ավելին21:0213.04.22 -
ԱրցախԱրցախի նախագահը հրատապ խորհրդակցություն է հրավիրել՝ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 13-ին հրավիրել է աշխատանքային հրատապ խորհրդակցություն, որին մասնակցում էին խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, Արտաքին գործերի նախարարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը: Արայիկ Հարությունյանը նշել է, որ հանդիպումը կայանում է Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պահանջով, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլի 13-ին ՀՀ Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ արված հայտարարությունը հանրության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: «Մեր հանրությունը շատ հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնանք՝ կազմակերպելով շահագրգիռ ու բազմակողմանի քննարկումներ»,- ընդգծել է նախագահը: Հանդիպման ընթացքում քննարկվել է արտաքին մարտահրավերներին ուղղված հարցերի լայն շրջանակ:Ավելին21:0113.04.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը կրկին ստում է․ Սերժ Սարգսյան«Նիկոլ Փաշինյանը կրկին ստում է». ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ԱԺ-ի այսօրվա ելույթում հերթական անգամ ի ցույց դրեց ստախոսի և մանիպուլյատորի իր ողջ էությունը: Նա կրկին ստում է և փորձում մոլորեցնել հանրությանը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին խոսելիս: Իմ պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում ես երբեք չեմ բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ: Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կա՛մ մինչև հիմա չի հասկացել փուլային և փաթեթային տարբերակների տարբերությունը, կա՛մ գործի է դրել իր հիմնական զենքը՝ մանիպուլյացիան: Փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով: Թող վերընթերցի տարբեր ժամանակահատվածներում իմ տված հարցազրույցները և որքան էլ իր համար դժվար լինի, հասկանա այդ երկու տարբերակների տարբերությունը և առանձնահատկությունները: Ի դեպ, վերոհիշյալ թեմայով ասածներս հաստատել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Էլ չեմ խոսում իր կողմից «կառուցողական» բնորոշված Ալիևի խոստովանությունների մասին:Ավելին20:5913.04.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Վրդովմունք Փաշինյանից՝ Արցախի նախագահականում | 13.04.2022Ավելին20:3013.04.22 -
ՔաղաքականՓաշինյանը չի երաշխավորում խաղաղությունը, բայց կոչ է անում համախմբվել՝ «խաղաղության օրակարգի» շուրջԱռանց երաշխիքներ ստանալու Նիկոլ Փաշինյանը խաղաղության պայմանագիր է պատրաստվում ստորագրել Ադրբեջանի հետ և դա անելու է «որքան հնարավոր է արագ»: «Չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի փակուղի մտցնել»,- ասել է Հայաստանի վարչապետը և մեղադրել ՀԱՊԿ-ին, ռուս խաղաղապահներին, նախորդ իշխանություններին, որ իր իշխանության օրոք ադրբեջանցիները օկուպացրել են Հայաստանի տարածքը, շարունակում են Արցախում առաջ գալ:Ավելին20:0013.04.22