Լրահոս
2022-03-26
-
ՀասարակականՓաշինյանն ու Պուտինը հինգշաբթի և ուրբաթ հեռախոսազրույց են ունեցելՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի և ուրբաթ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Քննարկվել է իրավիճակը ԼՂ շփման գծում»,- լրագրողներին ասել է նա։Ավելին12:2926.03.22 -
Արցախժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների․ ԱՀ ՊՆՄարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում: ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Ձեռնարկվում են քայլեր` ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ: Իրադրության զարգացումների վերաբերյալ ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով:Ավելին12:0526.03.22 -
ՀասարակականԵրևանում վթարի է ենթարկվել «Իմ քայլը»-ի պատգամավորըԱյսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Լիլիթ Կիրակոսյանը Բագրատունյաց պողոտայից դեպի Իսակովի պողոտա ճանապարհահատվածում՝ ժողովրդին հայտնի «Երեքնուկի կամրջի» մոտ, Hyundai Veloster մակնիշի 88 HH 844 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե հենապատին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Ռուբիկ Սահակյանն ու կրտսեր պարեկ Խաչիկ Զախարյանը։ Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախպատրաստվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Լ. Կիրակոսյանը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է։Ավելին11:4526.03.22 -
ՀասարակականԽաղաղ հանձնվելո՞ւ, հանձնելո՞ւ, փախչելո՞ւ, թե՞ խաղաղ կոտորվելու օրակարգով․ ԱբրահամյանԱդրբեջանի քայլերը կանխատեսելի են, որովհետև դրա մասին հրապարակային հնչեցնում են։ Հիմա էլ կարելի վերլուծել Ադրբեջանի պաշտոնական/ոչ պաշտոնական լրահոսը և հստակ հասկանալ, թե որն է նրանց հաջորդ քայլը։ Այստեղ միայն անհասկանալի է ՀՀ իշխանության անփոփոխ կարգախոսը, թե մեկ է՝ մենք շարժվում ենք խաղաղության օրակարգով։ Խաղաղ հանձնվելո՞ւ, հանձնելո՞ւ, փախչելո՞ւ, թե՞ խաղաղ կոտորվելու օրակարգով։Ավելին11:4126.03.22 -
ՔաղաքականՀայ Յեղափոխական Դաշնակցութիւնը կանգնած է Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի կողքին․ հայտարարությունՀՅԴ բյուրոն հայտարարություն է տարածել․ «Կը կատարուի այն՝ ինչ կ՚ակնկալուէր. Ազրպէյճանը, օգտուելով Ուկրաինոյ հարցին վրայ աշխարհի ուշադրութեան կեդրոնացումէն, քայլեր կը կատարէ աւարտին հասցնելու իր հակահայ ծրագրերը, որոնք իրականացնելու նորագոյն հանգրուանը սկսաւ 2020 թուականի 44-օրեայ պատերազմով։ Միաժամանակ, վերջին ամիսներուն նկատելի էին 2020 թուականի Նոյեմբեր 9/10-ի եռակողմ յայտարարութեամբ Արցախի մէջ տեղակայուած ռուսական խաղաղապահ ուժերու առաքելութեան խոչընդոտող գործողութիւններ Ազրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութեան կողմէ: Արտասովոր ցուրտ եղանակի այս օրերուն Արցախի գազատամատակարարման խափանումով եւ Փառուխ գիւղ ու յարակից տարածքներ ներխուժումով Ազրպէյճան կը հետապնդէ Արցախը հայաթափելու իր անթաքոյց ծրագիրը։ Այս ծանր օրերուն, անհրաժեշտ է ամէնուրեք համազգային ուժերով դիմադրել Ազրպէյճանի եւ Թուրքիոյ այս հակահայ քաղաքականութեան։ Առ այդ, անհրաժեշտ է. ա) Դիմել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդի անդամներուն եւ ԵԱՀԿ Մինսկի խումբի համանախագահող պետութիւններուն՝ պահանջելով որ չանտեսեն Արցախի եւ Հայաստանի Հանրապետութեան դէմ Ազրպէյճան-Թուրքիա դաշինքի հակահայ քաղաքականութիւնն ու քայլերը։ բ) Ազրպէյճանի եւ Թուրքիոյ դէմ բողոքի տարաբնոյթ գործողութիւններով՝ հրաւիրել քաղաքական շրջանակներու եւ հանրային կարծիքի ուշադրութիւնը նոր թափ առած հակահայ այս քաղաքականութեան վրայ։ Արցախի մէջ տեղակայուած Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմէն կը պահանջենք ապահովել թշնամի ուժերու իրենց ելման կէտեր վերադարձը եւ խաղաղութեան պահպանումը։ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը կանգնած է Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի կողքին եւ պատրաստ է անոր աջակցելու հնարաւոր բոլոր միջոցներով, որպէսզի Պաշտպանութեան բանակը կարենայ իրականացնել՝ Արցախի ժողովուրդի անվտանգութիւնը ապահովելու իր պատասխանատուութիւնը։ Ազրպէյճան-Թուրքիա դաշինքի հակահայ այս քաղաքականութիւնը չի կրնար մնալ առանց արձագանգի. այս քաղաքականութեան հետեւանքներու ամբողջ պատասխանատուութիւնը կրելու են այդ երկու պետութիւնները։Ավելին11:3626.03.22 -
ԱրցախԱրցախի տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ հարուցված քրգործը վարույթ է ընդունվելԱրցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ մարտի 24-ին ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն՝ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս կազմող Ասկերանի շրջանի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղակայված Փառուխ համայնք ապօրինի մուտք գործելու, զենքի կիրառմամբ ու կիրառման սպառնալիքի գործադրմամբ այն զավթելու և դրա մոտակայքի բարձունքին տիրանալու, այդպիսով Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով հարուցված քրեական գործը։ Նախաքննությունը շարունակվում է։Ավելին11:2526.03.22 -
ՄիջազգայինՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական կողմի զոհերի թիվըՌուսական հատուկ գործողության ընթացքում Ուկրաինայի զինված ուժերն ընդհանուր ունեն մոտ 30 000 զոհ և վիրավոր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գրում է lenta.ru-ն։ Միաժամանակ անդառնալի կորուստները կազմել են մոտ 14 000 մարդ, ևս 16 000-ը վիրավոր է։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև, որ փետրվարի 24-ի դրությամբ ուկրաինական բանակում ծառայության մեջ գտնվող 2416 տանկից, զրահափոխադրիչներից և հետևակի մարտական մեքենաներից ոչնչացվել է ավելի քան 1500-ը։ Միևնույն ժամանակ հաղորդվել է, որ Ուկրաինայում ՌԴ սկսած ռազմական հատուկ գործողության ընթացքում զոհվել է ռուսական բանակի 1351, վիրավորվել 3825 զինծառայող։ Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանը երկրորդ անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում իր կորուստների մասին։ Ուկրաինական կողմի պնդմամբ՝ ռուսական բանակի սպանված զինծառայողների թիվն անցնում է 16 000-ը։Ավելին11:2226.03.22 -
ՄիջազգայինՄակրոնը չի համաձայնել ռուսական գազի դիմաց վճարել ռուբլովՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջը չի համապատասխանում պայմանագրերին։Ավելին11:1726.03.22 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպքՄարտի 26-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Կատարվել է 2608 թեստավորում, առողջացել՝ 64 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 444 դեպք, որոնցից 409 757-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2406 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8608 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1673. նախորդն օրն արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Մեկ օրում մահացել է 2 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 964 598 թեստավորում։Ավելին10:5726.03.22 -
ՏարածաշրջանԱՄՆ պետդեպն ադրբեջանական զորքերի տեղաշարժը անպատասխանատու և սադրիչ է որակելՄիացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժի առնչությամբ, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերը: «Զորքերի տեղաշարժն ու լարվածություն առաջացնող մյուս գործողություններն անպատասխանատու են և անհարկի սադրիչ»,- հայտարարել է Փորթերը՝ նշելով, որ պետքարտուղարությունը սերտորեն հետևում է 2020 թվականի նոյեմբերին հայտարարված հրադադարից հետո շփման գծում տիրող իրադրությանը: Նա նշել է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ և վերահաստատել այն, ինչ ավելի վաղ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. այն է՝ կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն ու ինտենսիվացնեն դիվանագիտական շփումները՝ գտնելու համապարփակ լուծումներ բոլոր կարևոր խնդիրների համար: «Հայաստանն ու Ադրբեջանը պարզապես պետք է օգտագործեն ուղիղ հաղորդակցության ուղիները՝ անհապաղ դեէսկալացիայի ենթարկելու իրադրությունը»,- նշել է Փորթերը: Նա հավելել է նաև, որ Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է խորապես հանձնառու լինել՝ աշխատելու կողմերի հետ՝ հանուն հակամարտության տևական քաղաքական կարգավորման:Ավելին10:4926.03.22 -
ՀայաստանԿրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է 50-ից ավելի գնդակ, 8 հատ կրակված պարկուճ և ավտոմատԱյսօր կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստան փողոցի 9-րդ փողոցում կրակոցներ են հնչում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Այգեստան փողոցից մինչև Նալբանդյան փողոց ոստիկանության վարչական շենքի մոտ հայտնաբերվում է տարբեր տիպի հրազեններից արձակված 50-ից ավելի գնդակ և 8 հատ կրակված պարկուճ։ Ոստիկանության վարչական շենքի դիմաց էլ հայտնաբերվել է ավտոմատ։ Նույն վաշտի պարեկներ Իլյա Սարգսյանն ու Արմեն Օրդուխանյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի տեղում աշխատեն ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներն ու ժամանած քննիչները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վնասազերծված ու բերման ենթարկված քաղաքացին Երևանի բնակիչ՝ 31-ամյա Էրիկ Աղախանյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցների արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վնասվել է քաղաքացիներից մեկի ավտոմեքենայի անվադողը։Ավելին10:3926.03.22 -
ԱրցախՖրանսիան Ադրբեջանին կոչ է արել վերադառնալ ելման դիրքերՖրանսիան ափսոսանք է հայտնում Լեռնային Ղարաբաղի Փառուխ եւ Խրամորթ բնակավայրերի շրջանում տեղի ունեցած զինված միջադեպերի կապակցությամբ եւ Ադրբեջանի առաջ գնացած զորքերին կոչ է անում վերադառնալ 2020թ․ նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման մասին հայտարարության մեջ ամրագրված ելման դիրքեր։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաեւ մտահոգությամբ է հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակչության գազամատակարարման խափանման կապակցությամբ եւ կոչ է արել անհապաղ վերականգնել գազմատակարարումը։ «Եվրոպայի հարցերով եւ արտաքին գործերի նախարարը բարձրացրել է այդ հարցը իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ վերջին հանդիպումների ժամանակ եւ կոչ արել հնարավորինս շուտ վերականգնել մատակարարումները, մինչդեռ եղանակային պայմանները մնում են դժվար այնտեղ ապրող մարդկանց համար»,- ասվում է հայտարարության մեջ։ Ֆրանսիան մշտական կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ աջակցելու երկխոսությանն ու տարբեր քննարկվող հարցերի շուրջ առաջընթացին, ասվում է հայտարարության մեջ։Ավելին10:1326.03.22 -
ՀասարակականՎիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ադրբեջանցիները ելման կետեր չեն վերադարձելՄարտի 25-ի լույս 26-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են: Մարտի 25-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած ՊԲ զինծառայողներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, մեկ զինծառայողի վիճակը միջին ծանրության է, ևս տասներկուսինը` բավարար:Ավելին10:0726.03.22 -
Մամուլի տեսությունՕրվա մամուլի 5 կարևոր լուրերն են«Հրապարակ» Իշխանությունը փորձ է անում Արցախում առաջացած թե՛ հումանիտար, թե՛ անվտանգային խնդիրները «ջարդել» ռուսական կողմի վրա: «Հրապարակ» «Արցախում գազի վթարի պատասխանատուն ռուսական կողմն է». Արարատ Միրզոյան: «Ժողովուրդ» Փոխվարչապետը` հոգաբարձուների խորհրդի նախագահ. բուհերի քաղաքականացումը շարունակվում է: «Փաստ» Կառավարության քննարկմանն է ներկայացվել ևս մի «մութ» նախաձեռնություն՝ մեկ անձից գնման «տեսքով»։ Խոսքը վերաբերվում է Սյունիքում միլիոնավոր դրամների ասֆալտապատման աշխատանքների իրականացմանը։ «Հրապարակ» ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը՝ ի դեմս պատգամավոր Արթուր Ղազինյանի, նախաձեռնել է օրենքի փոփոխություն, որով առաջարկում է հանել ծխելու արգելքը սիգար-բարերից ու նարգիլե-ակումբներից: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ:Ավելին10:0626.03.22 -
ՀասարակականԱրցախում զինվորներ են զոհվում, իսկ ՔՊ-ական պատգամավորը քեֆ է անում․ Պատերազմ եք գնում, բարով գնացեքԻշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանի քեֆերին անգամ Արցախում լարված իրավիճակն ու զոհերը չեն խանգարում։ Զարմանալի է, որ հազարավոր զոհեր տված, խայտառակ պարտություն արձանագրած իշխանության պատգամավորը պարում է Պատերազմ եք գնում, բարով գնացեք երգի հնչյունների ներքո։ Տեսանյութը հրապարակել է Արմեն Խաչատրյանի ընկեր, գլխավոր դատախազության աշխատակից Արտակ Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում։Ավելին10:0326.03.22 -
ԱրցախԼիլիթ Մակունցը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հետ քննարկել է ԼՂ-ում լարվածության աճըՍ. թ. մարտի 25-ին դեսպան Մակունցը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում լարվածության աճն ու զարգացումները, գազի մատակարարման խաթարման արդյունքում առաջացած հումանիտար խնդիրները։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:Ավելին09:5526.03.22 -
ՀայաստանՎարչապետի աշխատակազմը ևս երկու մեքենա է գնել` մոտ 30 մլն դրամով. «168.am»«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի և Վարչապետի աշխատակազմի միջև կնքվել է պայմանագիր, որով դեպարտամենտին պատկանող «TOYOTA LC 150 4.0 GAS» և JTEBU3FJX05048036 մակնիշի տրանսպորտային միջոցները՝ համապատասխանաբար՝ 24 293 595 և 5 333 248 դրամ արժողությամբ, փոխանցվել են վարչապետի աշխատակազմին։ Այս մասին գրում է 168․am-ը։ «Ճանապարհային դեպարտամենտ»ի ավտոմեքենաները վարչապետի աշխատակազմին նվիրելու արդյունքում հնարավորություն է ստեղծվել նորացնել աշխատակազմի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցները, որն ուղղված կլինի թե՛ աշխատակազմի գործառույթների, և թե՛ աշխատակազմում առկա շահագործվող գույքի արդյունավետության բարձրացմանը։Ավելին09:5026.03.22