Լրահոս
2022-03-25
-
ԱրցախՀրապարակվել են զոհերի անուններըՄարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.): ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների հարազատներին և համածառայակիցներին: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունԱվելին21:2625.03.22 -
ԱրցախՆորից «Բայրաքթարներ»՝ Արցախի երկնքում. հայկական կողմը զոհեր ունի, իրավիճակը «պայթյունավտանգ է»Արցախի արևելյան սահմանագոտում իրավիճակը շարունակում է ծայրաստիճան լարված մնալ: Հայկական կողմից երկու պայմանագրային զինծառայող է զոհվել, 5-ը՝ վիրավորվել: Պաշտպանության բանակի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը կիրառել է՝ անօդաչու թռչող սարք, կեսօրից հետո՝ նաև բայրաքթար: Հինգշաբթի Փառուխ գյուղը առանց կրակոցի գրավելուց հետո, գիշերը ադրբեջանական զինված ուժերը կրակել են Արցախի պաշտպանական բանակի դիրքերի վրա: Արցախից հայտնում են, որ թշնամին նույնպես զոհեր ունի:Ավելին21:1525.03.22 -
ՀասարակականԵրեկ Արցախում թշնամու կողմից գյուղ զավթելու պահին «Շիշ բռնողը» Վեդիում բուկլետ էր բաժանում«Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանը Վեդիում «կոկորդիլոսագետի» բուկլետն է բաժանել՝ քարոզել է մարդկանց, որ ընտրեն ՔՊ թեկնածու Գարիկ Սարգսյանին: Ինչու՞, ո՞ր առավելության համար, հարցրել են վեդեցիները։ Ասում են՝ պատգամավորը իրեն հատուկ կիսագողական ոճով միայն համոզում էր, թե լավ տղա է, ընտրեք, որ իշխանությունը ձեր մարզին լավ աչքով նայի: Yerevan.Today-ին մեկ այլ քաղաքացի էլ պատմեց, որ «Շիշ բռնողին» տեսել է մեկ այլ գյուղում՝ եղբոր հետ բուկլետ բաժանելիս: Նաիրի Սագսյանը, հիշեցնենք զուտ հաստիքով վարչապետ Փաշինյանի օգնականն էր, իսկ ըստ էության՝ կառավարության մոտ ցույցեր ցրող էր աշխատում: Ի՞նչ են արել ՀՀ քաղաքացու համար, ի՞նչ վաստակով ու հեղինակությամբ են ՔՊ-ական երիտպատգամավորները ոտք դնում Վեդի, իրենց թույլ տալիս քարոզելու մարդկանց, որ փաշինյանական թեկնածուին ձայն տան՝ դժվար է տրամաբանել: Մինչ այդ էլ, հիշեցնենք, Տարածքային կառավարման նախարարին էր գործուղել Վեդի՝ ծողագյուղցիների կողմից Երևան-Դիլիջան մայրուղին փակելու ակցիայի պահին: Փաշինյանի համար այնքան կարևոր է իր քպական մետաստազները տարածել Արարատի մարզում, որ անգամ բացահայտ ցինիզմով Պաշտպանության նախարար է գործուղոել Վեդի՝ իր սանիկ «կոկորդիլոսագետ» Գարիկի քարոզաշրավը վարելու, այն էլ՝ Արցախում սկսված փոխհրաձգության ու Փառուխը գրավելու պատերազմական գործողությունների ֆոնին: Այս բոլոր ջանքերը ցույց են տալիս, որ մարտի 27-ին կայանալիք Վեդու խոշորացված համայնքի ընտրություններից առաջ իշխանությունը Գարիկ Սարգսյանի պարտության ազդակներ է ստացել։ Թերևս դա է պատճառը որ այսքանմեծ ռեսուրս է կենտրոնացրել Վեդու ՏԻՄ ընտրություններին՝ թե՛ ասֆալտապատման աշխատանքների կատարման մասով և թե՛ ֆիանսնական ու պատգամավորներին գործուղումների տարբերակով:Ավելին20:3725.03.22 -
ԱրցախՆախագահ Հարությունյանը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրելՆախագահ Հարությունյանը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Երկրի ղեկավարը նշել է, որ վերջին օրերին Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են նոր օրակարգ ձևավորել, քանի որ ադրբեջանական կողմն ակնհայտ սադրանքի միջոցով ապակայունացնում է իրավիճակը: «Ռուս-ուկրաինական հակամարտությունը ենթադրում էր, որ ադրբեջանական կողմն օգտվելու է առիթից և Արցախում դիմելու է տարբեր սադրանքների: Ինչպես գազամատակարարման խափանմամբ, այնպես էլ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ և հարակից տարածքներ ներխուժմամբ ու մարտական որոշակի գործողությունների հրահրմամբ Ադրբեջանի իշխանությունները ցույց տվեցին, որ չեն հարգում թե՛ 2020թ.-ի նոյեմբերին ընդունած եռակողմ հայտարարությունը, թե՛ դրանից հետո տարբեր մակարդակներով ստանձնած քաղաքական պարտավորությունները: Այնուամենայնիվ, ցանկանում եմ հորդորել մեր ազգաբնակչությանը պահպանել հանգստություն, քանի որ, չնայած ծագած դժվարություններին ու հարուցված խոչընդոտներին, մենք Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ շարունակում ենք սերտ աշխատանքը իրավիճակը կայունացնելու ուղղությամբ»,- ասել է նախագահը։ Նախագահ Հարությունյանն Անվտանգության խորհրդի անդամների և իշխանությունների անունից խորին վշտակցություն և զորակցություն հայտնեց մարտի 25-ին հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթեց: Նիստին շփման գծում իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ Պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Քնննարկվել են առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված մի շարք հարցեր: [ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն]Ավելին20:3125.03.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 14 վիրավոր, 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում և 2 զոհ. իրավիճակն Արցախում | 25.03.2022Ավելին20:3025.03.22 -
Հասարակական«Պպզողների իշխանություն ա սա» քաղաքացիների խոսքով՝ «երկիրը դարձել են ոստիկանական աշխարհ»Մեր համաքաղաքացիները «Հայլուրի» տեսախցիկի առաջ թերահավատ ժպտացել են՝ լսելով, որ Նիկոլ Փաշինյանը իրավապահների աշխատավարձը բարձրացրել է հանուն շարքային քաղաքացիների: Մեր զրուցակիցների կարծիքով, Փաշինյանը պարզապես իր մեջքն է ամրացնում:Ավելին20:0325.03.22 -
ՀայաստանԱլեն Սիմոնյանը Արցախի իրավիճակի մասին կխոսի, երբ «բան լինի»Հայաստանի Ազգային ժողովի նախագահը Արցախում իրավիճակին առայժմ գնահատական չի տալիս «ամեն րոպե բան ա փոխվում, բան լինի կասեմ»՝ լրագրողների հարցերին այսպես է արձագանքել Ալեն Սիմոնյանը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանն էլ ասել է՝ ադրբեջանցիները զբաղեցրել են մի շարք դիրքեր, «ինչքանով տեղյակ է» խոսքը Քարագլխի մասին է: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Արցախում ադրբեջանցիների ակտիվությանը, նշել է, որ այն ինչ տեղի է ունենում խաղաղության դարաշրջանի արշալույսն է:Ավելին20:0225.03.22 -
ԱրցախՀայկական կողմն ունի 14 վիրավոր, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Արցախի ՄԻՊՍտեփանակերտի զինվորական հոսպիտալում ծանոթացել եմ մարտի 25-ին Ադրբեջանի կողմից իրականացված հանցավոր գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց առողջական վիճակին, գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ 《Այս պահին ճշտված տեղեկություններով 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ 10-ը անձանց վիճակը բժիշկների կողմից գնահատվում է թեթև, 1-ը՝ միջին ծանրության, 1-ը՝ ծանր, 2 անձանց վիճակը ծայրահեղ ծանր է։ Վիրավորների հետ ունեցած առանձնազրույցներից պարզվել է, որ վիրավորման գրեթե բոլոր դեպքերը արձանագրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով։ Հրադադարի պայմաններում զինվորական անձնակազմի նկատմամբ նման գործողությունները ևս պետք է դիտարկվեն որպես հանցագործություններ և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, մանավանդ, որ վիրավորների հետ ունեցած առանձնազրույցրերից պարզ է դարձել, որ նրանցից ոմանք անօդաչու թռչող սարքերով դիտավորյալ թիրախավորվել են այն պահին, երբ փորձում էին առաջին օգնություն ցուցաբերել իրենց վիրավորված ընկերներին։ Սրանից եզրակացնում ենք, որ ադրբեջանական կողմը, ԱԹՍ-ներով անխոչընդոտ դիտարկելու հնարավորություն ունենալով հանդերձ, հարված է հասցրել այն պահին, երբ զինվորականների կողմից իրականացվում էր հումանիտար գործողություն։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից համակարգային կերպով իրականացվող էթնիկ զտման ու ցեղասպանական գործողությունների պայմաններում Արցախի պաշտպանության ուժերը անառարկելիորեն իրականացնում են միջազգային փաստաթղթերով ամրագրված ինքնապաշտպանություն՝ ապահովելու Արցախի ժողովրդրի կյանքի և գոյության իրավունքը》։Ավելին19:0625.03.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Պուտինը կխոսի Փաշինյանի հետ. պայթյունավտանգ իրավիճակ՝ Արցախում | 25.03.2022Ավելին18:3025.03.22 -
ՏարածաշրջանՓաշինյանի, մեր նախագահի ու Պուտինի համաձայնագիրն է․ ինչպես են ադրբեջանցիները բանակցումԱդրբեջանցի զինվորականները Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայացուցչին բացատրում են խաղաղ բնակչությանը զինելու և այս դիրքերից անընդհատ գնդակոծելու մասին. «Փաշինյանի, մեր նախագահի ու Պուտինի համաձայնագիրն է, հասկացա՞ք», - զրույցի մեջ ասում են ադրբեջանցիները։Ավելին17:4925.03.22 -
ՀասարակականԱդրբեջանն իր ցեղասպան քաղաքականությունն իրականացնում է հենց Արցախի մեկուսացումով․ ԹաթոյանԱյսօր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակներ գրավոր ձևակերպված փաստեր եմ փոխանցել, այդ թվում` քննարկմամբ այն մասին, որ Արցախում ադրբեջանական զինված ուժերը` 1) թիրախային կրակոցներ են արձակում գյուղերի, մարդկանց տների վրա՝ որպես համակարգված քաղաքականություն. 2) ուժ կիրառելու սպառնալիքով ստիպում են մարդկանց լքել իրենց հայրենի տները, բնակավայրերը, տեղի են ունենում խաղաղ բնակիչների հոգեբանական ահաբեկումներ. 3) դիտավորությամբ գազից, ջեռուցումից ու տաք ջրից զրկել են ողջ Արցախը, 100,000-ից ավել խաղաղ բնակիչների, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, երեխաների ու տարեցների հաստատություններ: Տեղադրել են փական՝ մարդկանց շանտաժի ենթարկելու համար. 4) այս արարքների և ներխուժումներով, բնակավայրերի անվտանգության խաթարումով առաջ են բերել նոր բռնի տեղահանված խաղաղ բնակիչներ: Ամեն ինչ անում են, որ խաղաղ կյանքը բնակավայրերում չվերականգվի. 5) այսօր արդեն սպանել են Արցախի պաշտպանության բանակի երկու և վիրավորումներ հասցրել մի շարք զինծառայողների, որոնք պաշտպանում են խաղաղ բնակիչներին ադրբեջանական հանցավոր արարքներից և այլն: Այս փաստերը հիմնավորում են Արցախում ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը: Հիմա հատկապես պետք է միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում և թույլ չտալ մեկուսացում արտաքին աշխարհից: Չի կարելի անտեսել մարդու իրավունքները, մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական իշխանություններն իրենց ցեղասպան քաղաքականությունն իրականացնում են հենց Արցախի մեկուսացումով:Ավելին17:4625.03.22 -
ԱրցախԱրցախում ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների միջև զինված բախումը բացառված չէ. ռազմական փորձագետՌազմական փորձագետ Հայկ Նահապետյանը չի բացառում, որ Արցախում ադրբեջանական կողմի սանձազերծած սադրանքների ֆոնին ռուս խաղաղպահների և ադրբեջանցիների միջև կարող է զինված բախում տեղի ունենալ։ «Ես համոզված եմ, որ նրանք, ովքեր Ադրբեջանում այս օպերացիաները մշակում են, հաշվարկում են նաև ռուսական զորակազմի հետ հնարավոր բախման տարբերակները։ Եթե արցախա-ադրբեջանական սահմանում ռուս խաղաղպահների ներգրավմամբ ռազմական բախում լինի, ռուսական կամ հայկական կողմերը շահելո՞ւ են, թե ոչ։ Կարծում եմ՝ ոչ։ Ավելին ասեմ՝ նույնիսկ ադրբեջանական կողմն այդքան չի շահելու։ Շահելու է նա, ով ցանկանում է, որ արցախա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմանագոտում ռազմական գործողություններ սկսվեն»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նահապետյանը։ Ռազմական փորձագետի խոսքով, սակայն, եթե Արցախում կրկին ռազմական բախումներ սկսվեն, պատերազմից հետո դեռևս չհամալրված, բարոյահոգեբանական ծանր վիճակում գտնվող հայկական բանակի համար դրանք կարող են նոր պարտության պատճառ դառնալ։ Հայկ Նահապետյանը միաժամանակ ընդգծեց՝ երբ ադրբեջանցիների ճնշումների ներքո այս կամ այն գյուղը դատարկվում է, և բնակավայրերից դուրս են բերվում կանայք, երեխաներն ու տարեցները, հակառակորդը վաղ թե ուշ տիրանում է այդ գյուղերին։ «Եթե գյուղում հայ բնակչություն չի մնացել, բոլորը դուրս են եկել, խաղապահ ստորաբաժանումները գյուղի շենք-շինությունների համա՞ր պետք է կռվեն։ Իրենք խաղաղությունը մարդկանց համար են փորձում պահպանել։ Իսկ հիմա, երբ մարդիկ դուրս են եկել, իրենք ի՞նչը պետք է պաշտպանեն։ Եթե հայկական կողմը հաստատկամ չէ, և Հայաստանի ու Արցախի իշխանություները չեն ուժեղացնում սահմանային գյուղերը, այդ գյուղերի բնակիչները անտերության և անպաշտպանվածության զգացումով դուրս են գալիս իրենց տներից։ Սա պետությունը պետք է անի, պետության ղեկավարները։ Ռուս խաղաղապահին ասենք՝ գնա սար ու քարի, անկենդան տների համա՞ր կռիվ տուր։ Ռուս սպան պետք է տեսնի և հասկանա, որ այդ գյուղերում մինչև վերջին մարդը կանգնած են՝ կռվելու։ Այդ դեպքում իրավիճակ է փոխվելու, որովհետև ռուսներն ասելու են՝ մենք եկել ենք այս ժողովրդին պաշտպանելու։ Իսկ հիմա, կանանց ու երեխաների դուրս գալուն հաջորդելու է մյուս էտապը՝ տղամարդկանց դուրս գալը»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդ դեպքում գյուղը դադարում է բնակավայր լինել՝ վերածվելով զուտ սահմանային գոտու։Ավելին17:4325.03.22 -
ԱրցախՌուսական տեխնիկան ոչնչացնում է դեպի Փառուխ գյուղի դիրքեր տանող ճանապարհը․ բացատրությունՍոցցանցերում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է տրակտորը շրջում Փառուխ գյուղի մոտակայքում` մարտական դիրքերի մոտ: Որոշ օգտատերեր գրել էին, թե իբր ադրբեջանցիները «խաղաղապահների աչքի առաջ» ամրակայումներ են իրականացնում։ ‼️Հիմա պարզաբանենք եղելությունը։ Ռուս խաղաղապահների հրամանատարությանը մոտ կանգնած աղբյուրը Sputnik Արմենիային հայտնել է՝ ռուս զինվորականները հատուկ տեխնիկայի օգնությամբ աշխատանքներ են իրականացնում շփման գծում դիրքերին մոտենալու ուղիները ոչնչացնելու ուղղությամբ: Հատուկ տեխնիկայի օգնությամբ ճանապարհներին ստեղծվում են արհեստական արգելքներ և առվակներ։ Աշխատանքներն իրականացվում են ուժերի հայելային հետքաշման պայմանավորվածության շրջանակներում։ Նման միջոցներ են ձեռնարկվում զինված միջադեպերը կանխելու և ավելորդ կորուստներից խուսափելու նպատակով։ Որպեսզի կողմերից ոչ մեկի մոտ ցանկություն չառաջանա կրկին վերադառնալ և զբաղեցնել այդ բլոկպոստերը։ Տեսանյութում ոչ մի փաստ չի հուշում այն մասին, որ տեխնիկան պատկանում է ադրբեջանական բանակին։Ավելին17:1425.03.22 -
ՏարածաշրջանՊուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց կունենանՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր՝ մարտի 25-ին, հեռախոսազրույց կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։ Ենթադրվում է, որ Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական սադրանքի հետևանքով ընթացող ռազմական գործողությունները։Ավելին16:5925.03.22 -
ԱրցախԶոհված զինծառայողները Ստեփանակերտից էինՄեր տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 25-ին Արցախում հակառակորդի գործողությունների հետևանքով զոհված երկու պայմանագրային զինծառայողները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ էին։ Վիրավորների թվում կան ժամկետային զինծառայողներ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը՝ Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է:Ավելին16:4725.03.22 -
ՀասարակականԻ վերջո դինոզավրերին Հայաստանը պետք է առանց հայերի․ Ալվարդ ՊետրոսյանՑաքուցրիվ շարքից Եվրոմայդան. անդրադարձե՞լ եք այս բառի, ավելի ճիշտ, այս երկու բառերի հեզասահ միացումին: Ուշադրություն դարձրեցի՞ք, հիմա ստուգաբանեք` Եվրոպա և Մայդան /մեյդան - ասպարեզ, հրապարակ/: Ինքն իր մեջ գոռոզամտությունից, դատարկությունից ճաք տված և տվող Արևմուտքը, հատկապես Եվրոպան, հին հիշողությամբ թուրքաբարո Մայդանը կրկին և սիրով ընդունեց իր գիրկը: Ժամանակին 45,000 ոսկով վաճառեցին քրիստոնյա արքայազն Ջեմին` հօգուտ զտարյուն օսմանցու/Փարիզն ու Վատիկանը/: Ու քարաքոսի պես մինչև Վիեննա տարածվեց Օսմանյան կայսրությունը: Ականջներդ կանչի, հայր ու դուստր Մութաֆչիեվներ: Այսօր էլ տարածված է այդ կայսրությունը: Տարածված է, մենք չենք տեսնում: Կտեսնենք, երբ Էյֆելյան աշտարակը մզկիթ կդառնա: Որտեղից էլ փեշերը մի կերպ քաշել են տվել, այդ հեղեղի անջինջ հետքերը մնացել են` արիական Իրանից մինչև Ադրիատիկի գեղատեսիլ ափերը, դասական Թրակիա: Հելլադայի մասին էլ չեմ ասում: Իսկ նախաշխարհը... Հնդեվրոպական ցեղի բնօրրանը, Հայոց Աշխարհը: /Կիմ Բաքշիի ձևակերպումն է, իմ ազգային սնապարծության դրսևորումը չէ: Այդ սքանչելի մտավորականը` «Մատենադարան» ֆիլմաշարի սցենարիստը, Հայաստանին նվիրված իր ծավալուն էսսեում /էսսե` հայերեն գրչափորձ/, հենց այդպես էլ ասում է` բոլորը հելլենական աշխարհի մասին են խոսում, իսկ նախաշխարհը` Հայաստանը, չգիտեն կամ էլ մոռացել են: Ես կասեի, համ չգիտեն, համ էլ սիրով մոռացել են երիտասարդ դինոզավրերը, երբ խոսքը քաղաքակրթական խնդիրներին է վերաբերվում: Սակայն, երբ Մեծ Թուրանի մշտարթուն ծրագրերի մասին են երբեմն-երբեմն հիշում, հիշում են նաև արդեն, ավաղ, շատ պստլիկ Հայկական Սեպը, որ խրվել է թուրքական նվաճողական տեսլականի կոկորդը ու դուրս չի գալիս: Ինչքան փորձի ազատվել, այնքան ավելի խորն է խրվելու: Մեր Սեպը, մեր հայկական ֆենոմենը: Հեչ, ոչ մի ակնածանք չունեն Նոյի ու բիբլիական Արարատի, նրա գրկում ծվարած նույնքան բիբլիական ժողովրդի նկատմամբ դիտորդները, հանձնակատարները, զանազան զարմանազան ունիաները, նատօները, պակտերը և այլն: Ի վերջո դինոզավրերին Հայաստանը պետք է առանց հայերի: Ի դեպ քրիստոնյա դինոզավրերը պակաս չէին, ուղղակի ավելի վարպետորեն էին քարկտիկ խաղում հումանիզմով և այլ մազալու բաներով: Հոլոքոստից հետո է, որ ընդհանրապես թույլատրվում է երբեմն անդրադառնալ մեզ, այն էլ, երբ Թուրքիան կամ Հոլոքոստի տերերը շատ են երես առնում: Հայաստան երկիր դրախտավայրը ոչ Ավետյաց Երկիր է, ոչ էլ Բոսֆորի նեղուցի տեր: Որտեղից ուր հասանք: Այնինչ խոսում էինք ընդամենը մի Եվրոմայդանի մասին: Վարդերից ուր հասանք, վարդերից առաջ էլ թավիշն էր: Վարդերի, թավշյա հեղափոխություններ: Ի՞նչ գույն ունի հեղափոխությունը, կարմիր, միայն կարմիր: Իսկ հիմա Կիևն է աշխարհի կենտրոնը: Այսինքն Կիևյան Ռուսիայի առաջին մայրաքաղաքի հրապարակը Եվրոմայդան դարձավ: Մի քանի ավազակների, ստահակների, գրպանահատների կռվշտոցի արդյունքում վանդակներով բաժանել են երկիրը: Ժողովուրդն էլ... Դրա մասին հետո: Իսկ ամենագետները, դրանց հո լավ գիտենք, խոսում են ու խոսում: Մի մասը դեպի Արևմուտք դարձած, մյուս մասն էլ` Արևելք: Խոսեք իմաստուններ, պատմեք ռուսական վայրագությունների, նույնքան վայրագ «դիվանագիտության», նույնքան վայրագ ռուսական սապոգի մասին, բայց հիշեք նաև, վասն արդարության, 1954-ը, երբ Խրուշչովի թեթև ձեռքով ճղոպուրի պես Ղրիմը պոկվեց Ռուսաստանի սրտից ու կցվեց Ակրաինային կամ Օկրաինային: Իրենք իրենց մեծապետական փորած փոսի մեջ ընկան. կարծում էին ինչ կա, իրենցն է: Գոնե հրապարակայնորեն ձայն-ծպտուն չհանեցին: Մի հանեին էլ... Անմահ ԿԳԲ-ն հո քնած չէր: Հիշեցի, Բրիտանական թանգարանում աշխարհի մշակութային հրաշքները թալանված ու չորս պատերի մեջ խցկված /Եգիպտոս, Ասորեստան, Հնդկաստան, Չինաստան, Ուրարտու և այլն/: Ամենից շատ վրաս ազդեց Ապոլոնի տաճարը, որ քար առ քար քանդել, բերել ու հավաքել էին թանգարանի մեջ, պատկերացնում եք, հսկա տաճարը թանգարանում: Թալանչիների մտքով էլ չի անցնում, որ որևէ բան կարող է սասանվել և շեղվել իր ընթացքից: Ողջ աշխարհին դաս են տալիս, ամեն ինչի օրենսդիրն են: Դառնանք մեր ոչխարներին, մենք հո լավ գիտենք, թե այդպիսի վերքերը ոնց չեն փակվում, ոնց են արնածորում: Մերը չի արնածորո՞ւմ: Ի տարբերություն ռուսների՝ մերը մեկը չէ, հազարն է, ի տարբերություն ռուսների՝ փոսը մենք չէինք փորել: Ժողովուրդ, նկատեցի՞ք, Եվրոպայի եվրոպացի հանձնակատար տիկին կամ օրիորդ Քեթրին Էշթոնի /նրա ընտանեկան հանգամանքին ծանոթ չեմ/ պարսկական հանդերձանքը: Սույն արարածը /բարոնուհի/ կայնքում ավելի կանացի և հմայիչ արդյոք եղե՞լ է: Ահավասիկ միջին տարիքի, բարետես և բարեսիրտ կինարմատ, ընդամենը մի սև գլխաշորով, որը բնավ նման չէ Անգլիո թագուհու գլխարկներին: Համեստ, առաքինի, ամեն ինչ ըմբռնող, մեղմաբարո, բա՜... Սա է Արևելքը, և հատկապես Մեծ Իրանը /Երան/: Սորուն ավազի պես կլանում է քեզ, ով ուզում ես եղիր` ոտքդ իր հողին դրեցիր, պիտի ենթարկվես իր օրենքներին: Սիրում եմ... Ոչինչ Ավարայրը, ոչինչ Եփրեմ Խանին հանիրավի մոռանալը: Սիրում եմ իրենց արժանապատվությունն ու ինքնագնահատականի ճշգրտությունը… Ալվարդ ՊետրոսյանԱվելին16:4225.03.22 -
ԱրցախՄենք նույնպես մտահոգված ենք և փորձում ենք օգնություն ցուցաբերել. ԼՂ-ում ԿԽՄԿ առաքելության ղեկավարՄենք տեսնում ենք, որ մարդիկ իրենց տները ջեռուցելու և ուտելիք պատրաստելու համար ջանում են այլընտրանքային ուղիներ գտնել։ Մենք նաև ականատես ենք, թե ինչպես են բնական գազի մատակարարման խափանումից տուժում հասարակական կյանքի տարբեր ոլորտները, մասնավորապես՝ կրթական և առողջապահական համակարգերը։ Գազամատակարարումը կենսական նշանակություն ունի խաղաղ բնակչության համար, հատկապես` ցրտաշունչ եղանակային պայմաններում։ Այս մասին Արցախպրեսի` Արցախում Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետին վերաբերող հարցմանն ի պատասխան ասել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավար Նիկոլյա Ֆլյորին։ «ԿԽՄԿ-ն կարեկցում է խաղաղ բնակչությանը այս դժվարին ժամանակներում: Մենք նույնպես մտահոգված ենք և փորձում ենք օգնություն ցուցաբերել։ Մեր նպատակն է աջակցել հատկապես կրթական և առողջապահական հաստատություններին: Այս օրերին մենք կապի մեջ ենք եղել համապատասխան կառույցների հետ՝ կարիքների վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար և արդեն իսկ սկսել ենք շուրջ 200 էլեկտրական տաքացուցիչների ձեռքբերման գործընթացը։ Մենք նաև ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերել Ֆիզիկական վերականգնողական կենտրոնին՝ գազի բալոնների գնման համար՝ ճաշ պատրաստելը դյուրացնելու նպատակով»,- նշել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավարը։Ավելին16:2725.03.22 -
ՄիջազգայինԱդրբեջանի սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը. Էդուարդ Աղաջանյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մարտի 25-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Էդուարդ Աղաջանյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային` հատկապես ՀՀ անկախության ձեռք բերումից հետո բազմաթիվ հարցերում մեր երկրին ու հայ ժողովրդին մշտապես աջակցելու համար: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ բանաձևերն ու կոչերը: Խոսելով երկկողմ փոխգործակցությունից` կողմերը փաստել են, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: Այս համատեքստում Էդուարդ Աղաջանյանը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված` «Հավակնություններ` Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի անցկացումը, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը: Որպես ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամ` Էդուարդ Աղաջանյանը արժևորել է բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցության զարգացումը: Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին` հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Արցախի Փառուխ գյուղ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը: Էդուարդ Աղաջանյանի խոսքով` Ադրբեջանի սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը, ինչպես նաև Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարություններով ամրագրված պարտավորությունները: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ օրակարգային կարևորագույն խնդիրներից է ռազմագերիների և այլ գերեվարված անձանց վերադարձը հայրենիք, որը մարդասիրական խնդիր է: Դեսպանը վերահաստատել է, որ երկու երկրների իշխանությունների միջև առկա է արդյունավետ երկխոսություն: Անն Լույոն խոսել է խորհրդարանների միջև համագործակցության խորացման կարեւորության մասին, բարձր գնահատել Հայաստանում ժողովրդավարացման գործընթացը:Ավելին16:1725.03.22 -
ՀասարակականԻ՞նչ միջազգային իրավական ակտով է անձեռնմխելիություն տրվել Ադրբեջանին․ Արամ ՎարդևանյանՀետաքրքիր է միջազգային հանրությունը, երբ և ինչ միջազգային իրավական ակտով է անձեռնմխելիություն տվել ադրբեջանական իշխանություններին, դասական բռնապետական ու միջազգային հանցանքներ իրականացրած և այս պահին իրականացնող ռեժիմին: Արցախի Հանրապետության խաղաղ բնակչությանը հումանիտար աղետ հասցնող, ցանկացած պահի զինվորական գործողություն իրականացնող ադրբեջանին՝ պատժամիջոց, տնտեսական սահմանափակում, կամ տենց գործիք ինչ նույնիսկ իբր հիմնավորմամբ չի կիրառվում: Հետաքրքիր է միջազգային հանրության համար երկակի ստանդարտների սահման նույնիսկ տեսականորեն գոյություն ունի...Ավելին16:1125.03.22 -
ԱրցախԱդրբեջանի առաջնային նպատակը Քարագլխի բարձունքի նկատմամբ լիակատար վերահսկողության ապահովելն է․ ԱբրահամյանԱդրբեջանի առաջնային նպատակը Քարագլխի բարձունքի նկատմամբ լիակատար վերահսկողության ապահովելն է և այս պահին այդ ուղղությամբ են աշխատում։ Երեկ հայկական ստորաբաժանումներին հաջողվել էր նրանց առաջընթացը դեպի Քարագլուխ դանդաղեցնել/կանգնեցնել, սակայն այսօր այդ ուղղությամբ շարժը շարունակվում է։ Դեռ պարզ չէ, թե այդ բարձունքի նկատմամբ հնարավոր վերահսկողություն ստանալուց ու ամրապնդվելուց հետո որն է լինելու նրանց հաջորդ քայլը։ Համենայնդեպս, եթե ադրբեջանցիներին հաջողվի իրենց առաջնային նպատակին հասնել, ապա այդ ճակատում դա նրանց մարտավարական մեծ առավելություն կապահովի։Ավելին16:0525.03.22