Լրահոս
2022-03-25
-
ԱրցախԱրցախի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների առնչությամբ քրգործ է հարուցվել․ ԱՀ դատախազություն2022 թ. մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ ծառայողներ ապօրինի մուտք են գործել ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմող Ասկերանի շրջանի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղակայված Փառուխ համայնք, զենքի կիրառմամբ ու կիրառման սպառնալիքի գործադրմամբ զավթել այն և տիրացել դրա մոտակայքում գտնվող բարձունքին՝ այդպիսով խախտելով Արցախի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին ասված է Արցախի դատախազության Ֆեյսբուքի էջում: «Նկարագրված դեպքի առթիվ Արցախի գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ Արցախի քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) նախատեսված հանցանքի հատկանիշներով և նախաքննության կատարման համար ուղարկվել Արցախի քննչական կոմիտե»,- նշված է գրառման մեջ:Ավելին16:0025.03.22 -
ԱրցախԱդրբեջանական կողմը իր ստանձնած պարտավորությունները չի իրականացնում․ ԱղաջանյանԱդրբեջանական կողմի հետ ուղիղ հաղորդակցվելու ձևաչափեր եղել են ու կան, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Պետդեպի տարածած հաղորդագրությունը, որով կոչ էր արվում Հայաստանին ու Ադրբեջանին օգտագործել ուղղակի շփումների խողովակները։ Նա ասաց, թե հայկական որոշ գերատեսչությունների ղեկավարներ տեղում հանդիպումներ են ունենում, բայց, գործնականում, դա որևէ բան չի փոխում։ «Եթե նույնիսկ քննարկենք մի տարբերակ, երբ ընդհանուր կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծման համատեքստում երկու կողմերը ուղիղ նստում են բանակցությունների սեղանի շուրջ, սա, գործնակակում, փակուղի տանելու ճանապարհն է, որովհետև ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ վերջիններիս համար Ղարաբաղյան հարց գոյություն չունի, խնդիրը լուծված է, հետևաբար, դրա հետ կապված որևէ բանակցության կարքի չկա», - ասաց Աղաջանյանը։ ՔՊ-ական պատգամավորի խոսքով, սակայն, հայկական կողմի դիրքորոշումը տրամագծորեն տարբերվում է ադրբեջանական կողմի դիրքորոշումից ու դրանով է պայմանավորված, որ բոլոր տիպի գործընթացներում ու խոսակցություններում մշտապես կա երրորդ կողմ, որը որոշակիորեն բարձրացնում է կողմերի պատասխանատվությունը ստանձնած պարտավորությունների կատարման համատեքստում։ «Իհարկե, գործնականում դա ամբողջությամբ տեղի չի ունենում, մենք երեք եռակողմ հայտարարություն ունենք, որի հետևանքով առնվազն չի կարելի արձանագրել, որ ադրբեջանական կողմը իր ստանձնած պարտավորություններն իրականացնում է», - նշեց նա։ Էդուարդ Աղաջանյանը առաջարկեց վարժություն անել, անցնել հայտարարությունների յուրաքանչյուր կետով ու ասել, թե որոնցում է, որ Հայաստանը թերանում է կամ, առհասարակ, չի հետևում ստանձնած պարտավորություններին։ «Ես ունեմ տպավորություն, որ սա օգտակար վարժություն է, որովհետև, մեր ընկալմամբ, միջազգային մեր գործընկերների դիրքորոշումներում կան որոշակի փոփոխություններ», - հավելեց Աղաջանյանը։Ավելին15:5625.03.22 -
ՀասարակականԿառավարության դահլիճից երեկ և վաղուց հուսահատ անօգնականություն էր հորդում, մեր պետությունը կորցնում է բովանդակությունը. Վահե Հովհաննիսյան«Այլընտանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է. «Երբ մի օր Հայաստանում սկսվի պետության վերականգնման «սպեցօպերացիան», այն վստահաբար կարող է կոչվել Դե-մարազմատիզացիա։ Սա չի սահմանափակվում միայն գործող իշխանություններով կամ որևէ կոնկրետ սոցիալական շերտով։ Հիմքում լուրջ պրոբլեմ է՝ պետական մտածողության բացակայությունը կամ աղավաղված ընկալումը։ Երկիրը համատարած մարազմի մեջ է։ Պետություն, որը կանգնած է լինել-չլինելու սահմանին, ժողովուրդ, որը չի հասկանում սա և իր դռանը կանգնած մյուս մահացու ռիսկերը, և քրոմոսոմային մակարդակով հանրային անտարբերություն՝ սեփական անվտանգության և արցախահայության ճակատագրի հանդեպ։ Գործող իշխանության որակը՝ դիսկոտեկից մինչև Կրեմլ մեկ քայլով հասածների հանրույթը, փաթեթավորված գավառական կոսմոպոլիտիզմով, հանգեցրեց ազգային աղետի։ 1-2 օր առաջ Աժ-ում Արցախի հարցով լսումներ էին՝ առանց իշխանության ներկայացուցիչների։ Ընդամենը մի քանի լուրջ ելույթ, իսկ ընդհանուր՝ ծայրահեղ տխուր, վախեցնող պատկեր։ Հավաքված էր հակաիշխանական արեալը՝ այն, ինչը հասարակության համար պետք է դառնար իշխանության այլընտրանքը։ Բայց պատկերը Չպետությունն էր. տպավորություն էր, որ այդ դահլիճում 90-ականներն էին։ Քաղաքական մտածողության որակը 90-ականների էր, կարծես թե չի եղել դրանից հետո պետության 25 տարվա ընթացք, 25 տարվա բանակցային պրոցես, չի եղել Քի Վեսթ, Մադրիդ, Կազան, չէր եղել Մինսկի խումբ, չի եղել պատերազմ ու չկան այսօրվա իրողությունները։ Մնում էր վերջում բոլորով հայրենասիրական երգեր երգեին։ Հաջորդ օրը ԱԺ-ում նույն թեմայով նիստ էր՝ քննարկումներ, իրար «ներկա և նախկին դավաճաններ» ասելու ներկայացում։ Պե՞տք էր դա, ստեղծված վիճակում կա՞ր դրա կարիքը։ Լավ, խոսեցիք, լայքեր ապահովեցիք, բա հետո՞։ ԱԺ դահլիճից դուրս կա իրական կյանք, իրական թշնամի, իրական դաշնակից, իրական վտանգներ։ Այս բոլորը հաշվի առնվո՞ւմ է։ Եվ ընդհանրապես, զգայուն թեմայով փակ նիստերի բովանդակությունը մի ժամ հետո հայտնվում է մամուլում. այդ լրջությա՞մբ ենք մենք վերաբերվում մեր ամենակարևոր հարցերին։ Սա խոսում է պետականության խոր և դինամիկ դեգրադացիայի մասին։ Մեր պետությունը կորցնում է բովանդակությունը։ Կիրառական տեսակետից ոչիշխանական արեալը իր չասելիքով երբեմն լեգիտիմացնում է գործող իշխանությանը, և դա աշխատում է թե´ ներսի իներտ զանգվածի հետ, թե´ արտաքին խաղացողների։ Ոչիշխանությունը մոտ 1 միլիոն մարդու բան չի ասում, և Նիկոլի ու Արարատ Միրզոյանի ասածները ավելի «շահեկան» են դառնում։ Եվ, մեծապես, գուցե հենց սա´ է համաժողովրդական պասիվության և անտարբերության հիմքում։ Այս պահին Հայաստանում չկա որևէ քաղաքական ինստիտուտ, որը հետևում է մեր վտանգներին, մեր ռիսկերին։ Ի դեպ, հակառակորդը օպերատիվ փոխում է իր խնդիրները, դրանց առաջնահերթությունները՝ կախված ուկրաինական պատերազմի ընթացքից։ Օրինակ՝ Սյունիքի միջանցքից սահուն անցում կատարեց «Արցախի խժռմանը», որովհետև ֆիքսեց, որ միջազգային կոնյունկտուրան այս պահին դրա համար ավելի նպաստավոր է։ Իսկ Հայաստանում չկա նույնիսկ այդ պատերազմի ինստիտուցիոնալ ընկալումը։ Կառավարության դահլիճից երեկ և վաղուց հուսահատ անօգնականություն էր հորդում։ Ժամեր անց ադրբեջանական բանակը սկսեց գործողություններ Արցախում։ Իշխանության բարձրաստիճան պաշտոնյան ասում է. «մենք պետք է սովորենք գազատարը փակ վիճակում նաև ապրել» ու հիշեցնում, որ 90-ականներին էլ է այդպես եղել։ Այո, եղել է, ուրեմն մոռանա՞նք, որ դրանից հետո 25 տարի եղել են գազով, լույսով ապահով, անվտանգ Արցախ ու Հայաստան։ Ժամանակ չկա, բայց մենք դանդաղում ենք Իշխանությունը ասելիքը չունի։ Խոր հուսահատության մեջ է, դա անզեն աչքով երևում է. իշխանության հաջորդ օրվա ասելիքը և ինտոնացիան արմատապես տարբերվում են նախորդ օրվա ասածից կամ լռությունից։ Նման վիճակը սովորաբար բերում է նոր կորուստների։ Իսկ ի՞նչ կա դիմացը. ոչիշխանական համակարգերում կան լուրջ անհատներ, ովքեր ամեն ինչ հասկանում են, իրավիճակը պատկերացնում են խորությամբ, բայց ընդհանուր համակարգը կազմաքանդված է։ Սա խնդիր է, որը պետք է լուծել։ Քաղաքացին զանգվածաբար օտարանում է պետությունից, իշխանությունը պետությունն ընկալում է որպես իշխանություն պահելու միջոց միայն։ Այս պայմաններում ոչիշխանական նոր ձևաչափերի ստեղծումը և ձևակերպված գրագետ բովանդակությունը դառնում է ծայրահեղ առաջնահերթություն։ Բայց ժամանակը քիչ է, իսկ մենք դանդաղում ենք։ Ժամանակն է, որ ոչիշխանական համակարգերի լուրջ անհատներն անկեղծ հարցադրումներ անեն՝ ինչո՞ւ ենք դանդաղում, ո՞վ կամ ի՞նչն է արգելակում՝ վերակազմավորվելու և գրագետ բովանդակությամբ միավոր դառնալու համար։ Չէ՞ որ մենք բոլորս հասկանում ենք, որ այսօրվա ընդդիմադիր ձևաչափերը չեն կարողանում անհրաժեշտ կոնսոլիդացիա ապահովել։ Եթե շարունակենք դանդաղել, ապա հաջորդ փուլում մեզ ասելու են՝ «Մենք պետք է սովորենք առանց Արցախ ապրելու», իսկ կարճ ժամանակ հետո՝ «Մենք պետք է սովորենք ապրել առանց պետություն»։ Ու էլի կլինի ինչ-որ իշխանություն, ինչ-որ ընդդիմություն, ինչ-որ դաշինքներ ու լսումներ։ Սա՞ է մեր ուզածը։ Ակնհայտ է, որ փակ սենյակներում, այդ թվում՝ դրսի հետ աշխատող կաբինետներում, կայացվում են որոշումներ, որոնց որակը և հետևանքներն ազդելու են բոլորիս վրա, և որոնց վրա որևէ մեկս ազդեցություն չունի։ Իրավիճակը ծայրահեղ բարդ է։ Ոչ մի հեշտ լուծում չկա։ Միակ ռեսուրսը հայկական է։ Ուրեմն պետք է գնալ դրա արագ կազմակերպման ճանապարհով։ Միկրոմակարդակում քաղաքացին է մտահոգ է, բայց դա չի վերածվում մտահոգ հանրության։ Համատարած մարազմը պետք է կանգնեցնել, որ հետո հասկանանք անելիքը։ Հայաստանի Դե-մարազմատիզացիայի պրոցեսը պետք է սկսվի հանրության 2 տոկոսի կազմակերպմամբ, որը կակտիվացնի 200 հազար մարդու։ Մնացածը դիտորդի կարգավիճակ է՝ Արցախի կորստի և պետության փլուզման»։Ավելին15:5025.03.22 -
Կրթություն և գիտությունՀամագործակցության նոր հնարավորություններ Թբիլիսիի պետհամալսարանի հետ«Աշխատանքային այցով գործընկերներիս հետ այցելել եմ Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան՝ քննարկելու միջբուհական համագործակցության զարգացման ու ամրապնդման ուղիները, նոր կապերի հաստատմանն ու գործընկերային առկա հարաբերությունների պահպանմանն ուղղված հեռանկարները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: «Թբիլիսիի պետական համալսարանի գործընկերների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ուսանողների փոխանակման ծրագրերի հնարավորությունները, երկու բուհերի միջև համատեղ կրեդիտների ճանաչման գործընթացի կազմակերպումը, միջբուհական փոխգործակցության հնարավոր նոր ուղղությունները հումանիտար, հասարակական և բնական գիտությունների տարբեր ճյուղերում, ինչպես նաև միջազգային դրամաշնորհային ծրագրերին համատեղ դիմելու հնարավորությունները։ Այցելել ենք Թբիլիսիի պետական համալսարանի պատմության թանգարան, գրադարան և այլ ստորաբաժանումներ: Թբիլիսիի պետական համալսարանը Կովկասի տարածաշրջանում գործող ամենահին համալսարանն է՝ հիմնադրված 1918 թվականին: Այնտեղ սովորում է ավելի քան 25000 ուսանող: Վստահաբար կարող եմ ասել, որ շարունակելու ենք մեր ուսանողների և գիտնականների համար կյանքի կոչել նոր ծրագրեր»,- նշել է Հովհաննես Հովհաննիսյանը:Ավելին15:3625.03.22 -
ՀայաստանԿասկածի տակ են դրվում Արցախում ապրող խաղաղ բնակչությանը տրված անվտանգային երաշխիքները. Արցախի տեղեկատվական շտաբԻնչպես արդեն հայտնել է ԱՀ պաշտպանության նախարարությունը, այսօր՝ մարտի 25-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից կիրառված Բայրաքթար տիպի ԱԹՍ-ների հարվածների հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ և 2 զոհ (անցած գիշեր՝ ևս 5 վիրավոր): Ուստի, Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ և՛ ներխուժման, և՛ հրադադարի ռեժիմի խախտումների տեսքով: Չնայած բարձրագույն մակարդակի բանակցություններին՝ արձանագրում ենք, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմին հաջողվել է այս փուլում միայն դադարեցնել Ասկերանի շրջանի Փառուխ համայնքի հատվածում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը և նրանց կողմից տարբեր տրամաչափի զենքերից իրականացվող կրակոցները: Սակայն, միևնույն ժամանակ, ընդգծում ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմին չի հաջողվել լուծել իր առաքելության շրջանակում գտնվող հիմնական խնդիրը, քանի որ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ու հարակից տարածքներ ներխուժած ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ տեղերում: Արցախի իշխանություններն, այնուամենայնիվ, հույս են հայտնում, որ ռուսական կողմի վճռական ջանքերի շնորհիվ կհաջողվի ադրբեջանական զորքերին վերադարձնել ելման դիրքեր, իսկ Արցախի խաղաղ բնակչությանը՝ իրենց տներ, հակառակ պարագայում լուրջ կերպով կասկածի տակ են դրվում Արցախում ապրող խաղաղ բնակչությանը տրված անվտանգային երաշխիքները:Ավելին15:3025.03.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 2 զոհ՝ Արցախում. «բայրաքթար» է կիրառում թշնամին | 25.03.2022Ավելին15:3025.03.22 -
ՏնտեսականԷկոնոմիկայի փոխնախարարը կոշիկի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի զարգացման հնարավորություններըԷկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել է հանդիպում-քննարկում` կոշիկի և կաշվե արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որն անցկացրել է նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը: Հանդիպման հիմնական նպատակն էր ծանոթանալ ոլորտում առկա խնդիրներին, նախանշել դրանց լուծման ուղիները և ոլորտի զարգացման հնարավորությունները: Ռաֆայել Գևորգյանը տեղեկացրել է, որ էկոնոմիկայի նախարարությունը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ նախաձեռնել է կոշիկի/կաշվի արտադրանքի ոլորտի ռազմավարության մշակումը, որի նպատակն է բարելավել ոլորտի կայուն տնտեսական զարգացման պայմանները և աջակցել ներառական աճին։ Ծրագիրը Ֆինանսավորվում է «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ: «Մեր նպատակն է ունենալ բարձր ավելացված արժեք ունեցող արդյունաբերություն, արտադրել այնպիսի արտադրանք, որը արտահանելի և մրցակցային կլինի արտաքին շուկաներում: Կարևոր է նաև շուկաների դիվերսիֆիկացումը` հումքի և վաճառքի շուկաների տեսանկյունից: Ռազմավարությամբ փորձելու ենք լուծել նաև այս 2 խնդիրը», - նշել է Ռաֆայել Գևորգյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հարցեր՝ կապված հումքի, սարքավորումների ներմուծման, հարկային արտոնությունների, կադրերի պահանջարկի, մասնագետների ուսուցման, տեղական արտադրության և արտահանման խթանման, աշխատատեղերի ավելացման հետ: Անդրադարձ է եղել պետական աջակցության գործիքներին և մեխանիզմներին, ինչպես նաև ընկերություններին օժանդակությանը` տարբեր ցուցահանդեսների մասնակցության համար։ Ռաֆայել Գևորգյանը հանդիպման ավարտին ընդգծել է նախարարության պատրաստակամությունը` աջակցելու ոլորտի զարգացմանը և հավաստիացրել, որ հանդիպման ընթացքում հնչեցված բոլոր առաջարկությունները և բարձրացված խնդիրները կլինեն նախարարության ուշադրության կենտրոնում: Նա նաև նշել է, որ մեկնարկային այս հանդիպմանը կհաջորդեն այլ հանդիպումներ, ինչպես նաև այցեր արտադրամասեր, որոնց ընթացքում հավաքագրված առաջարկները կօգտագործվեն մշակվող ռազմավարության մեջ:Ավելին15:2125.03.22 -
ԻրավականԴատապարտյալից կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ՔԿՀ պաշտոնատար անձին. քրեական գործի նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ դատապարտյալ Վ. Վերանյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում մտերիմ հարաբերություններ հաստատելով և հանցավոր համաձայնության գալով նույն հիմնարկում ծառայություն իրականացնող անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Եղոյանի հետ` իր օգտին առանձին գործողություններ չկատարելու կամ անգործություն դրսևորելու համար վերջինիս առաջարկել և տվել է խոշոր չափերով կաշառք․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Մասնավորապես` Վ. Վերանյանը իր մոտ պահել և օգտագործել է քրեակատարողական ծառայության ներքին կանոնակարգով արգելված իր հանդիսացող, համացանցի հասանելիությամբ բջջային հեռախոս, սակայն իր նկատմամբ վերը նշված պաշտոնատար անձի հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու, այդ թվում՝ բջջային հեռախոսը վերցնելուն ուղղված գործողություններ չկատարելու համար, հիշյալ դատապարտյալը «Իդրամ» վճարահաշվարկային կազմակերպության միջոցով Ա. Եղոյանի մատնանշած տարբեր անձանց էլեկտրոնային հաշիվներին փոխանցելու եղանակով որպես կաշառք 2021 թվականի ընթացքում նրան մաս-մաս փոխանցել է խոշոր չափերով գումարներ: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Արթուր Եղոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 րդ հոդվածի 3 րդ մասի 3 րդ կետով, իսկ Վ. Վերանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2 րդ մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:Ավելին15:1825.03.22 -
ԱրցախՀրդեհ Ստեփանակերտում․ մասնակի այրվել է ավտոմեքենաՄարտի 25-ին ժամը 13:16-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան 24 հասցեում հրդեհ է բռնկվել՝ կայանված ավտոմեքենայից ծուխ է ելնում: Հայտնում է ԱՀ ՆԳՆ-ն։ Ժամը 13:17-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով մեկնել է դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:30-ին, մարվել` ժամը 13:32-ին: Հրդեհի արդյունքում լրիվությամբ այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը:Ավելին15:1425.03.22 -
ԱրցախԱդրբեջանը հեղինակազրկում է խաղաղության օրակարգը, բայց մեր կարևորագույն առաքելությունը որևէ պարագայում չշեղվելն է այդ օրակարգից. ԱղաջանյանԽաղաղության օրակարգը, որի սպասարկմանը միտված է ՀՀ իշխանության գործունեությունը, որևէ կերպ չի կիսվում ադրբեջանական կողմից՝ չնայած որ, հրապարակային խոսույթում Ադրբեջանը միջազգային հանրության առաջ ներկայանում է որպես խաղաղության հաստատման ջատագով, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Այդուամենայնիվ, ըստ Աղաջանյանի, Հայաստանը կողմ է խաղաղությանը։ «Խաղաղության օրակարգը այն օրակարգն է, որը, մեր խորին համոզմամբ, բխում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից, ինչը հաստատվել է վերջին ընտրությունների արդյունքում մեր քաղաքացիների մեծամասնության կողմից։ Մեր կարևորագույն առաքելությունն այս պահին որևէ պարագայում չշեղվելն է այդ օրակարգից, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, գնահատում ենք որպես սադրանք ու գործողություններ՝ միտված ամեն կերպ հեղինակազրկելու, արժեզրկելու խաղաղության օրակարգը», - ասաց ՔՊ-ական պատգամավորը։Ավելին15:0825.03.22 -
ԻրավականՎերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարի դուստրը, տեղեկանալով, որ Հայաստանի Հանրապետությունում գործող հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերություններից մեկը նշված համայնքի վարչական սահմաններում ցանկանում է կայանների տեղակայման տարածքներ ձեռք բերել, հիշյալ տեղեկատվությունը տրամադրելով հորը՝ օժանդակելով նրան վերոնշյալ ընկերությանը համապատասխան տարածք տրամադրելու գործընթացում: Դստեր կողմից շահույթ ստանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքային սեփականության հատուկ պահպանվող հողերի նպատակային նշանակություն ունեցող գերեզմանոցի տարածքից 0.20 հա մակերեսով հողամասը 2008 թ. սեպտեմբերին վարձակալության պայմանագրով տրամադրել է դստերը՝ 10 տարի ժամկետով, տարեկան 1336 դրամ վարձավճարով: Այնուհետև՝ 2008 թվականի հոկտեմբերին, համայնքի նախկին ղեկավարի կողմից տրված գրավոր համաձայնության հիման վրա, 25 տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով, վերջինիս դուստրը նշված հողատարածքից 200 ք. մ -ն, ամսական 40000 ՀՀ դրամ վարձավճարով, հանձնել է հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերությանը, որի հետևանքով համայնքի շահերին անզգուշությամբ պատճառվել է 5.029.677 ՀՀ դրամ գույքային վնաս։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), վերջինիս դստերը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:Ավելին15:0425.03.22 -
ՏնտեսականՈրքան արժե կանաչին Երևանի սուպերմարկետներումՀայաստանում վերջին շրջանում մարդիկ մեծաքանակ գնումներ են կատարում։ Սպառման հիմնական ապրանքներն են ալյուրը, շաքարավազը և ձեթը։ Խուճապային գնումները, չնայած արդեն հանդարտվեցին, սակայն նպաստեցին թե ապրանքների դեֆիցիտին, թե գների կտրուկ աճին։ ArmDaily.am-ը ուսումնասիրել է, թե որքան արժի կանաչեղենը։ Դիտարկվել է 4 սուպերմարկետ և վերցվել տվյալ ապրանքատեսակի նվազագույն արժեքը։Ավելին14:5825.03.22 -
ԱրցախՀայկական կողմն ունի 2 զոհ․ իրադրությունը շարունակում է ծայրաստիճան լարված մնալ․ ՊԲՄարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունսկելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է: 14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ:Ավելին14:5525.03.22 -
ԱրցախԱդրբեջանը զբաղեցրել է մի շարք դիրքեր, ինչքանով տեղյակ եմ՝ Քարագլխի մասին է խոսքը. ռուս խաղաղապահներից հստակ պատասխաններ ենք ակնկալում. Էդուարդ ԱղաջանյանԱրցախում տեղի ունեցողն Ադրբեջանի կողմից իրականացվող արցախահայության՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքից զրկելու ու Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման հերթական դրսևորումն է, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Նրա խոսքով՝ տարածքը ռուս խաղաղապահների պատասխանատվության տիրույթում է գտնվում ու այստեղ հիմնական հարցը ռուս գործընկերների հետ է։ «Մենք պետք է հասկանանք, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել այս առաջխաղացումը, որովհետև, փաստացի, այս առաջխաղացման հետևանքով ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում ու, կրկնում եմ, սա, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթի, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի է, հետևաբար, մեր ակնկալիքն է ստանալ հստակ պատասխաններ, թե ինչի արդյունքում է տեղի ունեցել սա։ Մենք ակնկալում ենք, որ ամենասեղմ ժամկետներում այս խնդիրը կվերացվի ու Ադրբեջանը կվերադառնա ելման դիրքեր, որտեղից առաջխաղացումը տեղի է ունեցել», - հայտարարեց Աղաջանյանը։ Նա ասաց, թե ադրբեջանական զինված ուժերը զբաղեցրել են մի շարք դիրքեր։ «Ինչքանով տեղյակ եմ՝ Քարագլխի մասին է խոսքը», - ասաց Աղաջանյանը։ Նա նշեց նաև, որ թե գիշերը, թե այսօր տեղի են ունեցել տեղային ռազմական գործողություններ, կան վիրավորներ։ «Կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, որքանով տեղյակ եմ՝ «Բայրաքթարների» մասին է խոսքը, նաև խոցել են ՊԲ որոշ դիրքեր, խոսքը գնում է էսկալացիոն գործընթացի մասին, որի հետ կապված մեր առաջնահերթ հարցերը ուղղված են ռուս գործընկերներին, որովհետև այն պատասխանատվության գոտին, որտեղ տեղի են ունենում գործընթացները, պետք է ռուս խաղաղապահների միջոցով բացառվեր», - շեշտեց ՔՊ-ական պատգամավորը։Ավելին14:4625.03.22 -
ՀասարակականՏեխնիկական սխալի արդյունք է. Հրաչյա Հակոբյանը՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայի գրառման մասինՈւկրաինական կողմը հավաստիացրել է, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Թվիթեր»-ի էջի գրառումը պաշտոնական դիրքորոշում չի եղել և տեխնիկական սխալի արդյունք է, գրել է Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը: «Խորհրդարանական դիվանագիտության և արտաքին քաղաքական գերատեսչության արագ աշխատանքի շնորհիվ մեծ աղմուկ բարձրացրած Ռադայի թվիթը հեռացվել է: Ստացել ենք հավաստիացումներ, որ թվիթում գրվածը պաշտոնական դիրքորոշում չի եղել և տեխնիկական սխալի արդյունք է»,- գրել է Հակոբյանը: Հակոբյանը հույս է հայտնել, որ ապագայում նման թյուրիմացություններ տեղի չեն ունենա:Ավելին14:3325.03.22 -
ԱրցախԵթե իրավիճակը քաղաքական լուծում չստանա, ռազմական գործողությունները պետք չէ բացառել. Մովսես ՀակոբյանՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի կարծիքով՝ եթե Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակը քաղաքական լուծում չստանա, ռազմական գործողությունները պետք չէ բացառել։ «Եթե քաղաքական լուծումներ չգտնեն, այո, չեմ բացառում ռազմական գործողություները», - Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց Հակոբյանը։ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետը վստահ է՝ Արցախի պաշտպանության բանակն իր հնարավորություններից ավելի ամեն խնդիր կատարում է այս պահին։ Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանին հաջողվի գրավել Քարագլուխը, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Եթե հակառակորդին հաջողվի հասնել Քարագլուխ, հայկական կողմը կկորցնի ահագին տարածքի նկատմամբ հսկողությունը»։ Հարցին, թե այս ամենի ֆոնին ինչպե՞ս ենք Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու, Մովսես Հակոբյանն ասաց, թե խաղաղության հասնելու համար բանակցությունները պետք է ավելի ինտենսիվ ընթանան։ «Ամեն մարդ, ամեն պետություն իր ուղղությամբ է քայլում, ամեն ինչ պետք է անել, որ հարևանների հետ ապրես խաղաղ, բայց Ադրբեջանն իր շահն է առաջ տանում ու երբեք հույս չպետք է ունենալ, որ Ադրբեջանը մտածելու է Հայաստանի մասին», - ընդգծեց ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետը։Ավելին14:2525.03.22 -
ՀասարակականՄիրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի շուրջՄարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժմանը, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին, էթնիկ զտմանն ուղղված այլ քայլերին: Շեշտվել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը:Ավելին14:2225.03.22 -
ՏարածաշրջանՇոյգուն Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակի կայունացման ուղիները. ՌԴ ՊՆՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղիները։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:Ավելին14:0125.03.22 -
ՀասարակականՍտեփանակերտում 20 տարեկան աղջիկն ավտոմեքենա է գողացելՄարտի 23-ին ժամը 22:10-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 20:00-ից մինչև 20:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը փախցրել է Ստեփանակերտ քաղաքի Ալ.Մանուկյան փողոցի թիվ 4 շենքի դիմաց կայանված «Միցուբիշի պաջեռո» ավտոմեքենան: Հետաքննիչ Լ.Մնացականյանի գլխավորությամբ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 20:00-ից մինչև 20:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը նշված փողոցից փախցրել է «Արցախյան գոյամարտի վիրավոր ազատամարտիկների օգնության Վիտա» ՀԿ-ին պատկանող ավտոմեքենան, որը հայտնաբերվել է նույն օրը ժամը 22:30-ին Թումանյան փողոցում: ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ավտոմեքենան նույն օրը ժամը 19:45-ին փախցրել է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ռ.Գ.-ն (ծնված 2001թ.): Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:Ավելին13:4825.03.22 -
Հայաստան«Արշալույսն է խաղաղության դարաշրջանի». Սերժ ՍարգսյանՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողներին հորդորում է Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատականներ խնդրել «խաղաղության ճարտարապետներից»։ «Ինձ ինչո՞ւ եք հարցնում, գնացեք, խաղաղության ճարտարապետներին հարցրեք», - լրագրողներին ասաց Սարգսյանը։ Ինչո՞ւ է հիմա ակտիվացել հակառակորդը, ՀՀ երրորդ նախագահը արձագանքեց. «Արշալույսն է խաղաղության դարաշրջանի՝ նույն Փառուխն էլ, նույն Ներքին Հանդն էլ»։ Հարցին՝ կարո՞ղ է սա պայմանավորվածություն լինել Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ ենթադրությունների վրա չի հիմնվում։ «Գնացեք, ճարտարապետներին հարցրեք», - հավելեց Հայաստանի երրորդ նախագահը։Ավելին13:4225.03.22