Լրահոս
2022-03-24
-
ՄիջազգայինՀայաստանը ՄԱԿ-ի հակառուսական բանաձևին ձեռնպահ է քվեարկելՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, համաձայն որի Ռուսաստանն է պատասխանատու Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի համար։ Գլխավոր ասամբլեան «պահանջում է անհապաղ դադարեցնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունները»։ Հայաստանը ՄԱԿ-ի հակառուսական բանաձևին ձեռնպահ է քվեարկել։ Բանաձևին կողմ է քվեարկել 140 երկիր, 38-ը ձեռնպահ է մնացել։ Ձեռնպահ քվեարկողների թվում են Հայաստանը, Ալժիրը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը և մի շարք այլ երկրներ։ Փաստաթղթի ընդունմանը դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Էրիթրեան, Հյուսիսային Կորեան և Սիրիան։Ավելին20:3424.03.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Թշնամին գրավել է Փառուխ գյուղը և բանակցում է ռուս խաղաղապահների հետ | 24.03.2022Ավելին20:3024.03.22 -
ՀայաստանԵկրաշարժ․ ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալՄարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը 18:36-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.21⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.2 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում և Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղում 3-4 բալ ուժգնությամբ:Ավելին20:2824.03.22 -
ԱրցախԱրցախի նկատմամբ իրականացվում են էթնիկ զտումների քաղաքականություն․ ԹաթոյանԱրցախի նկատմամբ ադրբեջանական իշխանություններն իրականացնում են էթնիկ զտումների քաղաքականություն ահաբեկչական արարքներով: Սա էթնիկ ու կրոնական հիմքերով ցեղասպան քաղաքականություն է Արցախի 100,000-ից ավելի բնակչության նկատմամբ. կրակոցներ են արձակվում գյուղերի, մարդկանց տների վրա, գազից [ջեռուցումից ու տաք ջրից] զրկված է ողջ բնակչությունը (հիվանդանոցներ, դպրոցներ և այլն), ներխուժումով ու հոգեբանական ահաբեկումներով, ուժ կիրառելու սպառնալիքով ստիպում են մարդկանց լքել իրենց հայրենի բնակավայրերը և այլն: Պետք է անմիջական միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում և թույլ չտալ մեկուսացում արտաքին աշխարհից: Չի կարելի անտեսել մարդու իրավունքները, մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական իշխանություններն իրենց ցեղասպան քաղաքականությունն իրականացնում են հենց Արցախի մեկուսացումով: Այսօր խոսել եմ մի շարք միջազգային լրագրողների հետ, որպեսզի հարցը պահեն անմիջական ուշադրության կենտրոնում:Ավելին20:2224.03.22 -
ՀայաստանԲաքուն «փակեց Արցախի գազը», բայց Փաշինյանը չի շեղվում «խաղաղության օրակարգից»Արցախում գազի անջատումից14 օր հետո Հայաստանի վարչապետը արձագանքել է ադրբեջանցիների ստեղծած հումանիտար ճգնաժամին: Ադրբեջանցիների գործողությունը Փաշինյանը համարել է բոյկոտ՝ Հայաստանի առաջ քաշած խաղաղության օրակարգին:Ավելին19:3024.03.22 -
ԱրցախԲանակցությունները շարունակվում են․ խաղաղապահներն իրենց տեղերում են․ Արցախի տեղեկատվական շտաբԱսկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում: Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են:Ավելին19:2524.03.22 -
ՀասարակականՍա՞ է «նոր» Հայաստանը, սա՞ էինք կառուցում․ Քրիստինա ՆազարյանՔրիստինա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է Նարեկ Մանթաշյանի արդեն հարյուր օր կալանավորված լինելու մասին․ Ես գիտեմ, որ Դրոշի պատիվն ու նրա ծածանելու իրավունքը պաշտպանելու համար, Նարեկը պատրաստ է ցանկացած զրկանքների և հետապնդման, ու ոչ միայն իր համար, այլ և մեր բոլորիս իրավունքի համար: 100 օր բանտախցում `Հայաստանի դրոշը ծածանելու իրավունքի համար: Սա՞ է «նոր» Հայաստանը, սա՞ էինք կառուցում: Իրականում` ոչ, իրականում բոլորը գիտեն, որ սա փոքրիկ մարդուկի անձնական վրեժն է: Ու այսպես է լինելու, քանի փոքրիկ մարդուկը իշխանություն է, իսկ հայրենասիրությունը հանցանք է:Ավելին19:1524.03.22 -
ՀայաստանՊարզել ենք` Արցախ ուղարկած 293 մլն-ը մարդկանց պարգևավճարներն է եղել, ոչ թե՝ «Հայաստան» հիմնադրամից․ Ավետիսյան«Ըստ Ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկանքի՝ 2021 թ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է 7 մլրդ 607 մլն դրամ՝ Արցախի Հանրապետությանն ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման համար, իսկ կառավարության համապատասխան որոշման մեջ գրված է, որ հատկացվել է 7 մլրդ 548 մլն դրամ»,- «Հայաստան» համահայկական հիմնադրամից պետբյուջե փոխանցված գումարների օգտագործումը քննող հանձնաժողովի նիստում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը: Պատգամավորը փաստեց, որ փաստաթղթերում գրված գումարների միջև բացասական տարբերությունը կազմում է 60 մլն դրամ, և ստացվում է, որ Ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ այդ գումարը ծախսվել է, իսկ կառավարության ներկայացրած հիմքից պարզվել է, որ այդքան չի հատկացվել: Ավետիսյանը նաև նշեց, որ 2021 թվականին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար աշխատած Մեսրոպ Առաքելյանը քննիչ հանձնաժողովին հայտնել է, որ Ֆինանսների նախարարության կողմից որպես «Հայաստան» հիմնադրամից ծախսված միջոց ներկայացված գումարն իրականում եղել է նախարարության աշխատակազմի՝ պարգևատրումից հրաժարման արդյունքում խնայված միջոցները: «Այդ գումարն այնքան էլ փոքր չէ՝ Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամենօրյա աջակցության համար է եղել, որը կազմել է 293 մլն դրամ»,- հայտնեց Թադևոսյանը և հավելեց. «Ձեր տեղեկանքում գրված է, որ այն հատկացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 52.7 մլրդ դրամից, բայց հետո հանկարծ պարզել ենք, որ այդ 293 մլն-ը մարդկանց պարգևավճարներն է եղել՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆոնդից»։Ավելին19:0924.03.22 -
ԱրցախԱդրբեջանի զինուժը Ասկերանի Փառուխ գյուղի ուղղությամբ առաջ է եկելՊԲ ներկայացուցիչները և ռուս խաղաղապահները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:Ավելին19:0024.03.22 -
Արտաքին քաղաքականությունՀորդորում ենք շուտափույթ լուծել այդ տարածաշրջան գազի մատակարարման խնդիրը․ Մարիա ԶախարովաՌուսաստանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին հնարավորինս արագ լուծել Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման հարցը՝ տարածաշրջանում ծանր հումանիտար իրավիճակը չսրելու համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Երկու կողմերի հետ շփվելիս հորդորում ենք շուտափույթ լուծել այդ տարածաշրջան գազի մատակարարման խնդիրը, համապատասխան աշխատանքներն իրականացվում են մեր երկրի արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, էներգետիկայի նախարարության, «Գազպրոմի» միջոցով։ Մենք ելնում ենք նրանից, որ չի կարելի սրել առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը, և հասարակ բնակիչները չպետք է տուժեն»,- ասել է նա։Ավելին18:5424.03.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Թշնամին առաջ է եկել Արցախի Փառուխ գյուղի ուղղությամբ | 24.03.2022Ավելին18:3024.03.22 -
ԱրցախԽրամորթում այս րոպեին շատ լուրջ իրավիճակ է, ճակատագրական. համայնքի ղեկավարԽրամորթում այս րոպեին շատ լուրջ իրավիճակ է: «Ազատությանն» այս մասին հայտնեց համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել։ «Մի խոսացրեք էլի, էս րոպեին ես կարևոր բան պետք է անեմ ժողովրդի հետ։ Էս րոպեին շատ լուրջ է իրավիճակը։ Ես պետք է գործ անեմ։ Խնդրում եմ, մի ընդհատեք, ճակատագրական հարց է», - ասաց Աբրահամյանը։Ավելին18:0724.03.22 -
ԱրցախԱդրբեջանցիները մտել են Փառուխ գյուղ ու շարժվում են դեպի Քարագլուխ․ ՇարմազանովԸստ Արցախից ստացված հավաստի տեղեկությունների՝ ադրբեջանցիները Ասկերանի ուղղությամբ հարձակվել են,մտել են Փառուխ գյուղ ու շարժվում են դեպի Քարագլուխ։ Սա է կապիտուլյանտի խոստացած ապագան ու խաղաղությունը։Ավելին18:0224.03.22 -
ԱռողջապահականԵրևանում բժիշկները չորս տարեկան երեխայի կերակրափողից հեռացրել են մետաղյա կախազարդ«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները չորս տարեկան երեխայի կերակրափողից հեռացրել են մետաղյա կախազարդ: Բժշկական կենտորնից հայտնում են, որ խնդիրը հանդիպում է բավականին հաճախ: Երեխաներն անգիտակցաբար բերանն են տանում տարբեր իրեր, որոնց մի մասը հայտնվում է կերակրափողում: Տարեկան շուրջ 40-50 նմանօրինակ դեպք է հանդիպում բժշկական կենտրոնում: Երեխաների կերակրափողում են հայտնվում մետաղադրամներ, զարդեր, խաղալիքի մնացորդներ, անգամ քորոցներ, աչքուլունքներ ու ասեղներ: Ծնողներին հորդորում ենք ուշադիր լինել, կերակրափողում հայտնված իրերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ երեխայի ու նրա կյանքի համար:Ավելին18:0024.03.22 -
ԱրցախԱդրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծըՄարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները: Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է: Հետագա զարգացումների մասին հանրությունը պարբերաբար կտեղեկացվի։Ավելին17:2924.03.22 -
ՀասարակականՊարուսույցը պատմում է իրենց տանը իր 36-ամյա նշանածի սպանության մասինՊարուսույց Լարիսա Հակոբյանը ինստագրամյան իր էջի «Stories» բաժնում հրապարակել է տեսանյութ, որում խոսում է ամիսներ առաջ տեղի ունեցած դեպքի մասին: Հիշեցնենք, որ նոյեմբերի լույս 8-ի գիշերը օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը դանակով հարձակվել է Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկի վրա։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբն ու տարածքում գիշերային ծառայություն իրականացնող պարեկները մեկնեցին Հաղթանակ թաղամաս։ Ահազանգողի նշած փողոցի թիվ 20 տանը իրավապահները հայտնաբերեցին 36-ամյա Արսեն Սիմոնյանի դին։ Մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներ կային։ Տղամարդը Կոտայքի մարզի բնակիչ էր։ Մալաթիայի ոստիկանները տեղում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզեցին հետևյալը։ Նախնական տվյալներով՝ տանը հացկերույթ էր եղել, որին մասնակցել էր նաև տան բնակիչներից 27-ամյա աղջկա ընկերը՝ Արսեն Սիմոնյանը։ Հացկերույթի ընթացքում վեճ էր սկսվել, որի ժամանակ աղջկա եղբայրը դանակով հարվածներ էր հասցրել ապագա փեսային: Ստացած վնասվածքների հետևանքով տղամարդը մահացել էր։ Քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված զննությամբ նշված առանձնատան խոհանոցում հայտնաբերվել էր 6 հատ դանակ՝ արնանման հետքերով: Պարուսույցը նշում է՝ այդ օրը պետք է իրենց հարսանիքի օրը որոշեին: «Իր հեռախոսին զանգեր էին գալիս, ինքն էլ, անընդհատ խոսելով, ներս ու դուրս էր անում: Ես ընդամենը հարցրի՝ ի՞նչ է պատահել, ինչո՞վ կարող ենք քեզ օգնել: Ինքը նայեց ինձ, հեռախոսը դրեց գրպանն ու սկսեց ինձ հայհոյել, խփել: Գնաց, վերցրեց դանակն ու խփեց հորս, հայրս կույր է, չի տեսնում, գետնին ընկած՝ մինչեւ վերջ խնդրում էր, որ պետք չէ: Նա միայն մի բան էր ասում՝ չեմ եկել, որ գնամ, եկել եմ՝ բոլորիդ սպանեմ»,- մանրամասնում է պարուսույցը: Նրա խոսքով՝ իր եղբայրը՝ Մոնթեն, արթնացել է այն ժամանակ, երբ նշանածը ցանկացել է դանակով կտրել իր վիզը «Ես չէի պատկերացնում, որ իմ եղբայրը նման հերոս է»,- նշում է պարուսույցը:Ավելին17:1724.03.22 -
ԱրցախԱրցախի նախագահը Վիտալի Բալասանյանին չի լիազորել բանակցել ադրբեջանցիների հետԱրցախի նախագահը Վիտալի Բալասանյանին չի լիազորել բանակցել ադրբեջանցիների հետ՝ Արցախում գազամատակարարումը վերականգնելու հարցով: Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը հերքում է Արցախի տեղեկատվական շտաբի այսօր տարածած հայտարարությունը, որ «նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ռուս խաղաղապահների հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է Վիտալի Բալասանյանին»: Արցախի նախագահը «ադբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորություն» վերապահող իրավական ակտ չի ընդունել»,- գրված է Բալասանայնի գրասենյակի տարածած հայտարարությունում: Դրան կից գրասենյակը նաև հրապարակել է 2021 թվականի սեպտեմբերի 10-ի Արցախի կարգադրությունը, որով Բալասանյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող։ Ի դեպ, Բալասանյանի գրասենյակի հերքումից հետո, Արցախի տեղեկատվական շտաբը խմբագրել է ժամեր առաջ հրապարակած հաղորդագրությունը:Ավելին17:1024.03.22 -
ԻրավականՓաշինյանը պահանջում է բեկանել Հրայր Թովմասյանի «գրիչ»-ի գործով կայացված վճիռըՆիկոլ Փաշինյանը պահանջում է բեկանել Հրայր Թովմասյանի «գրիչ»֊ի գործով իր դեմ կայացված վճիռը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գայանե Խաչատրյանի նախագահությամբ, փետրվարի 17֊ին մասնակի բավարարել է ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի հայցադիմումն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ վերջինիս պարտավորեցնելով հերքել Թովմասյանին զրպարտող տեղեկությունները։ Դատարանը Փաշինյանին պարտավորեցրել է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ Փաշինյանին պատկանող էջով տարածել համապատասխան հերքումը, մասնավորապես՝ կատարել գրառում «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով` դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ իմ այն պնդումը, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից սկսած ինձ իր ծառայություններն է առաջարկել»: «Փաստինֆո»֊ի հաղորդմամբ՝ դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչն օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել այն։ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև հայցվորի ներկայացուցիչը։ Բողոքը կքննվի Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, կազմով դատավորներ՝ Սամվել Գրիգորյանի, Արման Կուրեխյանի։ Հիշեցնենք, որ 2020թ հունվարի 25-ին մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «2018 թվականի մայիսից սկսած սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել»։ «Նա իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ քանի որ ես եմ այս Սահմանադրության տեքստի հեղինակը, Ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին և միասին կարող ենք անել չգիտեմ ինչեր, և նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ։ ՀՀ-ն պետք է ունենա Սահմանադրական դատարան»,-ընդգծել է վարչապետը, ինչին ի պատասխան Հ.Թովմասյանը 20 օր ժամանակ էր տվել վարչապետին ապացույցներ ներկայացնելու համար: «Իմ պաշտոնավարման մասով երբեք որևէ առաջարկություն չեմ ներկայացրել ո՛չ Փաշինյանին, ո՛չ էլ իշխանության որևէ ներկայացուցչի։ Ես պահանջում եմ, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որ ես 2018 թվականի մայիսից սկսած գեթ մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով իր կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել եմ «իմ ծառայությունները», «առաջարկել եմ իրենց անել որևէ քայլ», որը կնպաստի նրան, որ Փաշինյանը կամ նրա քաղաքական ուժն ինչ-որ մի եղանակով սատարի ինձ կամ ՀՀ սահմանադրական դատարանը։ Սա ասում և պնդում եմ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և հայ տղամարդ, ում համար պատիվն ու արժանապատվությունը վեր է ամեն ինչից, իսկ սուտն ու կեղծիքը՝ անընդունելի և դատապարտելի է՝ հատկապես, երբ այն հնչում է բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից։ Այս պահից սկսած ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։ Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ»,-հայտարարել էր Թովմասյանը: Այս հայտարարությունից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հրայր Թովմասյանի գրիչի լուսանկարը, որն իբրև Փաշինյանին նվիրել էր Հրայր Թովմասյանը։ Փաշինյանի կողմից «ապացույցի» հրապարակումից հետո Հրայր Թովմասյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Փաշինյանին հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները և ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար։Ավելին16:2024.03.22 -
ՀասարակականՑեղասպանության փաստը ճանաչելու համար Թուրքիան դեռ շատ ճանապարհ պետք է անցնի. թուրք պատմաբանԱթենքի Կապոդիստրիասի անվան ազգային համալսարանում տեղի է ունեցել թուրք գիտնական, պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպանության անատոմիան Օսմանյան կայսրությունում 1878-1924 թթ.» խորագրով դասախոսությունը, որը կազմակերպել էին Հունաստանում ՀՀ դեսպանությունն ու Աթենքի Կապոդիստրիասի անվան ազգային պետական համալսարանի քաղաքագիտության և հանրային կառավարման ֆակուլտետը: Ներածական խոսքով հանդես է եկել քաղաքագիտության և հանրային կառավարման ֆակուլտետի դեկան Միխայիլ Ցինիսիազելիսը, ով կարևորել է պատմաբան Թաներ Աքչամի դասախոսությունը՝ Օսմանյան Կայսրությունում քրիստոնյաների նկատմամբ իրագործված ցեղասպանության պատճառներն ուսումնասիրելու տեսանկյունից և շնորհակալություն հայտնել ՀՀ դեսպանությանը ընձեռած նման հնարավորության համար։ Միջոցառման մասնակիցներին տեսակապով ողջույնի խոսք է հղել Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով, շնորհակալություն հայտնելով Աթենքի համալսարանին դասախոսության անցկացման գործում աջակցության համար, բարձր է գնահատել Թաներ Աքչամի գործունեությունը՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ գիտական արժեքավոր գործունեության հետևանքով ցեղասպանության կրթությանը էական նպաստ բերելու գործում։ Անդրադառնալով դասախոսության նյութին՝ դեսպանն ընդգծել է, որ պրոֆեսոր Աքչամի կողմից «Ցեղասպանության անատոմիան» 1878 թ․-ից սկսելը պատահական չէ, քանի որ այդ թվականին ստորագրված Սան Ստեֆանոյի և այնուհետև Բեռլինի միջազգային պայմանագրերում առաջին անգամ իրավական հարթությունում արձանագրվում է Օսմանյան կայսրության հայ բնակչության համար առկա անվտանգության սպառնալիքները և պահանջվում են բարեփոխումներ հայկական վիլայեթերում։ Դեսպանը հավելել է, որ այդ գործընթացի տապալումն էր, որ հանգեցրեց հայ ժողովրդի պատմության ամենադաժան դրվագին՝ Հայոց ցեղասպանությանը։ Դեսպանն անրադարձել է նաև ՄԱԿ Մարդու Իրավունքների Խորհրդում Հայաստանի հեղինակած Ցեղասպանության կանխարգելման բանաձևերի կարևորությանը և ընդգծել, որ բազմաթիվ պետություններ, ներառյալ Հունաստանը, հանդես են եկել որպես բանաձևի համահեղինակ: Պատմաբան Թաներ Աքչամն իր դասախոսության մեջ անդրադարձել է Օսմանյան Կայսրությունում քրիստոնյա բնակչության դեմ իրագործված ցեղասպանությանը և նշել այն գործոնները, որոնք հիմք են հանդիսացել դրա իրագործման համար: Ըստ Թաներ Աքչամի` Օսմանյան Կայսրության իշխանությունը չէր կարող հաստատել հավասարության վրա հիմնված համակարգ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրիստոնյաները չէին տեղավորվում մահմեդական ինստիտուտների մեջ: Թուրք պատմաբանը նշել է, որ Օսմանյան իշխանությունները նպատակ ունեին վերակազմավորել ողջ Անատոլիան՝ դիմելով ժողովրդագրական փոփոխությունների՝ հիմք դնելով ստեղծելու այսօրվա ժամանակակից Թուրքիան: Եզրափակելով իր խոսքը` Թաներ Աքչամը նշել է, Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայի հասարակությունը սկսել է առերեսվել իր պատմական անցյալի հետ, սակայն պետական մակարդակով ցեղասպանության փաստը ճանաչելու համար Թուրքիան դեռ շատ ճանապարհ պետք է անցնի. դա նաև իրավական հետևանքների հարց է, որը նույնպես միանշանակ չի ընկալվում այդ երկրում:Ավելին16:0024.03.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Ադրբեջանցիների հետ կբանակցի Վիտալի Բալասանյանը՝ գազի հարցով | 24.03.2022Ավելին15:3024.03.22