Լրահոս

2022-03-24
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսական «Су-34» կործանիչները ոչնչացրել են ուկրաինական բանակի ենթակառուցվածքները
    ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սու-34 ռմբակոծիչների հարվածներից Ուկրաինայի զինված ուժերի զենքերով և զինտեխնիկայով պահեստների ոչնչացման կադրեր։ ՌԴ օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռի անձնակազմերը ոչնչացրել են Ուկրաինայի Զինված ուժերի ռազմական օբյեկտները և զինտեխնիկան: Զենքի պահեստները խոցվել են ճշգրիտ հարվածով», - հայտնել են ռազմական գերատեսչությունից։
    10:44
    24.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Սարավան-«Զանգեր» (բուք է) հատվածը, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները (բուք է), Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Զույգաղբյուր» կոչվող հատվածը, Ամասիա-Աշոցք, Վարդաղբյուր-Աշոցք, Վարդաղբյուր-Մուսայելյան, Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա, Կոտայքի մարզի Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Սյունիքի մարզի Աղվանի-Տաթև, Սիսիան-«Զանգեր», Կապան-Տաթև-Գորիս ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները, Տավուշի մարզի Ջուջևան, Շիրակի մարզի Լանջիկ-Գյումրի, Ամասիա-Գյումրի-Կապս, Արթիկ-Մեծ Մանթաշ (բուք է) և Արագածոտնի մարզի Ապարանի միջհամայնքային (բուք է), Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհները։ Կոտայքի մարզի Նաիրի-Աբովյան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հանրապետության ողջ տարածքում (բացառությամբ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Տավուշի մարզի Իջևան քաղաքներից ) տեղում է ձյուն: Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի և Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում բուք է։
    10:41
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ավտովթարից 6 տարեկան երեխա է մահացել
    Մարտի 24-ին, ժամը 03։15-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, հայտնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ Նիզամի-Սայաթ-Նովա գյուղերի խաչմերուկում, «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ. Գ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրին գտնվող հուշաքարին և շրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը, ուղևորներ Ս. Հ.-ն և Ա. Գ.-ն (ծնված 1996 թ․) հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ վարորդը հրաժարվել է բուժօգնությունից, Ա․ Գ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ Ս․ Հ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր։ Ուղևոր Ա. Գ.-ն (ծնված 2016 թ․) հոսպիտալացվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ․ վերջինս ճանապարհին մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին:
    10:34
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Թաթոյանի դիմումի քննությունը հետաձգվել է․ վիրավորանքի քրեականացման հոդվածը մահակ է իշխանության ձեռքում․ «Հրապարակ»
    «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արման Թաթոյանը, դեռեւս ՄԻՊ-ի պաշտոնում, անցած տարվա հոկտեմբերի 13-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ծանր վիրավորանքի քրեականացման՝ Քրօր․ 137.1 հոդվածը։ Նա գրել է․ «Այս հոդվածը լի է անորոշ ձեւակերպումներով, զուրկ է իրավական կոնկրետությունից, ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներով: Քրեական օրենսգրքի այս հոդվածն արդեն իսկ հանգեցրել է խնդիրների, ու դրանք գնալով խորանալու են, իսկ փոփոխությամբ հռչակված նպատակը լուծում չի ստանալու»։ ՍԴ նիստը նշանակված էր նախօրեին, սակայն երեկ տեղեկացանք, որ դիմումի քննությունը հետաձգվել է՝ տեղափոխել են ապրիլի 26-ին։ Թե ինչ պատճառով, ՍԴ-ից չհայտնեցին, ասացին, որ նիստի վերաբերյալ աշխատակարգային որոշումը կայքում կտեղադրվի եռօրյա ժամկետում։ Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այս հոդվածը մահակ է դարձրել ընդդիմախոսների գլխին ու սրանով սահմանափակում է խոսքի ազատությունը, եւ ցանկացած, անգամ անհասցե վիրավորական արտահայտության հեղինակով զբաղվում են իրավապահները, ապա կարելի է կռահել, որ Փաշինյանի ձեռքում գործիք դարձած ՍԴ-ն ամեն ինչ կանի, որ հնարավորինս ձգի այս դիմումի քննությունը, իսկ վերջում իշխանահաճո որոշում կընդունի»։
    10:25
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավշար համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
    ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողություններ՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս 1997թ.-ից մինչև 2011թ., այնուհետև 2013թ.-ից մինչև 2022թ. հունվարի 3-ը զբաղեցնելով նշված պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որի արդյունքում համայնքին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս:
    10:22
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը. Freedom House
    Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նման կոչով է հանդես եկել միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը: «Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով գազի անխափան մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, որը արդեն շաբաթներ է՝ տառապում է սառնամանիքին՝ առանց ջեռուցման ու տաք ջրի», - ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
    10:19
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՊՆ-ն արդարացնում է ադրբեջանցիներին․ ՄԻՊ-ն ու ՊՆ-ն հերքում են միմյանց․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է՝ նորընտիր մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն ու Պաշտպանության նախարարությունը հերքում են միմյանց եւ հակասող հայտարարություններ տարածում: Բանն այն է, որ ՄԻՊ-ը հաստատեց, որ ադրբեջանցի զինվորականները տեղակայվել են Ներքին Հանդի հարակից տարածքում: Հայտարարության մեջ ասվում է. «Ներքին Հանդի գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի եւ Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից բլրի վրա 2022-ի մարտի սկզբին ադրբեջանական զինված ուժերի տեղակայումը, այդ թվում՝ մի քանի վրանների տեղադրումը եւ իրենց դիրքերից թիկունք կառուցվող նոր ճանապարհները, նոր են»։ ՊՆ-ն, ըստ էության, ընդունում է տարածքի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը, բայց ոչ թե այս տարվա մարտից, այլ նախորդ տարվա գարնանից: «Նախորդ տարի փորվել են խրամատներ, որոնք պատճաշ կահավորման բացակայության պատճառով ձմեռային պայմաններում պիտանի չեն եղել, նրանք հեռացել են եւ վերադարձել այս գարնանը»,- նշում են ՊՆ-ից։ Բացի այդ, ՄԻՊ-ը շեշտում է՝ անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար այս իրավիճակը լրջագույն դժվարություններ է ստեղծել իրենց ապրուստը հոգալու առումով։ ՊՆ-ն հակառակն է պնդում՝ հիմնավորելով, որ ադրբեջանցիները չեն կարող դիտարկել Ներքին Հանդը, քանի որ նրանց դիրքերը 2 կիլոմետր հեռու են, բացի այդ, գյուղի եւ նրանց միջեւ մի քանի բարձունք կա։ Այսպիսով, ՀՀ ՊՆ-ն շարունակում է արդարանալ եւ արդարացնել ադրբեջանական գործողությունները, իսկ նորըտիր օմբուդսմենը ջանում է բարձրաձայնել ճշմարտությունը: Եվ այդ ընթացքում ՀՀ քաղաքացին շարունակում է իր տան մեջ ապրելու համար անհարմարություն ունենալ»:
    10:12
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հիմա էլ մարզպետի խորհրդականն է կառավարում Արագածոտնի մարզը․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Մենք քանիցս գրել ենք Արագածոտնի մարզում տիրող կառավարչական խառնաշփոթի մասին։ Գրել ենք, որ ամիսներ առաջ մարզպետ նշանակված նախկին ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը մարզում չի տիրապետում իրավիճակին, եւ որ այս ընթացքում մի քանի դե ֆակտո մարզպետներ են առաջացել, որոնք էլ կառավարում են մարզը։ Նրանք են՝ Աշտարակ, Ապարան համայնքի ղեկավարներ Թովմաս Շահվերդյանը, Կարեն Եղիազարյանը։ Եվ վերջիններս ու անգամ Թալինում նշանակված եւ չկայացած ղեկավար Տավրոս Սափեյանն ավելի շատ հեղինակություն եւ ազդեցություն ունեն, քան Մովսիսյանը: Մեզ պատմում էին, որ Մովսիսյանը միայն մարզպետարանում է մարզպետություն անում: Սակայն օրերս մարզպետարանի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Մովսիսյանը մարզպետարանում էլ է զիջել դիրքերը, այստեղ էլ ղեկն իր ձեռքն է վերցրել մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, ով նախկինում շախմատի ուսուցիչ էր, ապա դարձավ պատգամավորի օգնական, հիմա՝ մարզպետի խորհրդական: Խորհրդական Գրիգորյանի նախաձեռնությամբ էլ մարզպետարանի շենքում անվտանգության համակարգ է ներդրվել, եւ նա անձամբ է վերահսկում աշխատակիցների ելումուտը, քանի որ չիպերով են մուտք գործում շենք եւ դուրս գալիս: Խորհրդականը նաեւ կրթական թեմաներով խորհրդակցություններ է հրավիրում՝ մարզի կրթական հաստատությունների ներկայացուցիչների եւ ղեկավարների մասնակցությամբ, նրանց հրահանգում է ներկայանալ։ Իսկ նման բան, մեր աղբյուրի փոխանցմամբ, երբեւէ, որեւէ մարզպետի ժամանակ չի եղել։ Մշտապես մարզպետներն են ներկա գտնվել նման խորհրդակցություններին, վատագույն դեպքում՝ դրանք վարել են մարզպետարանի կրթության վարչության պատասխանատուները, որը դժգոհության առիթ չի հանդիսացել, ինչպես հիմա: Բացի այդ, խորհրդականի հորդորով մարզպետարանում բոլոր գրությունները հասցեագրվում են իրեն, մինչդեռ, ըստ կարգի, դրանք պետք է հասցեագրված լինեն մարզպետին, մարզպետի տեղակալներին, վարչությունների պետերին»:
    10:09
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը պարապուրդի է մատնվել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 10-ին ձեւավորված 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովը պարապուրդի է մատնվել․ շուտով կլրանա հանձնաժողովի ձեւավորման 2 ամիսը, սակայն ընդամենը 3 նիստ է եղել, այն էլ՝ ընթացակարգային։ Այսինքն՝ բուն պատերազմին չեն հասել։ Մինչդեռ ապրիլյանի հանձնաժողովն ամեն շաբաթ նիստ էր անում։ Չնայած լուրերին, թե ընդդիմության բոյկոտն է փաստի առջեւ կանգնեցրել ՔՊ-ին, որովհետեւ այլեւս անիմաստ են համարում հանձնաժողովի գործունեությունը, քանի որ միայն իշխանությունից կազմված հանձնաժողովի եզրակացությունը որեւէ մեկը լուրջ չի ընդունի, սակայն մեզ վստահեցնում են, որ նման խնդիր չկա։ Հանձնաժողովի նախագահն անդամներին փոխանցել է, որ փորձագետների հետ են աշխատում հրավիրյալների հերթականության, հարցաշարերի մշակման եւ այլ տեխնիկական հարցերի վրա, երբ պատրաստ լինի աշխատակարգը, նիստեր կհրավիրվեն։ Բայց անգամ իշխանական պատգամավորներն են տարակուսած այս դանդաղումից։ Եթե ապրիլի 4-օրյա պատերազմի ուսումնասիրությունը մեկուկես տարի պահանջեց, ապա 20 թվի պատերազմի մասշտաբները, բնույթը, ծավալը, որն առնվազն տասն անգամ ավելի է, թերեւս 15 տարի կպահանջի»:
    10:07
    24.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են
    «Ժողովուրդ» Նորընտիր ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն ու Պաշտպանության նախարարությունը հերքում են միմյանց եւ հակասող հայտարարություններ տարածում: «Հրապարակ» ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը, որը հայտնի է արեւմտամետ կողմնորոշմամբ, նշանակվելու է ՀՀ արտգործնախարարի տեղակալ եւ համակարգելու է ՌԴ, ԱՊՀ եւ ԵԱՏՄ ուղղությունները։ «Ժողովուրդ» Սեյրան Օհանյանին կրկին վկայի կարգավիճակով կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության: «Հրապարակ» 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովը պարապուրդի է մատնվել: «Ժողովուրդ» կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 40 հարցն էլ չզեկուցվող են։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:
    10:06
    24.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մենք խաղաղության համար պետք է պայքարենք, անկախ նրանից՝ Ադրբեջանը ուզում է, թե՝ ոչ. Լուսինե Բադալյան
    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը պնդում է՝ Ադրբեջանը պատրաստ է պատերազմի, բայց Հայաստանը ամեն ինչ անելու է խաղաղություն հաստատելու համար, անկախ նրանից՝ Ադրբեջանը ուզում է խաղաղություն, թե՝ ոչ. «Իշխանությունը ամեն ինչ կանի , որպեսզի խաղաղության դարաշրջան հաստատի՝ նույնիսկ լուտանքների և նվաստացուցիչ պիտակավորումների գնով, որոնք մեզ փակցվում են: Խաղաղության այլընտրանքը պատերազմն է, եթե ինչ-որ մեկը կարծում է, որ այս պահին պատերազմի մեջ մտնելով կարելի է հաղթել և մեր ազգային երազանքները իրականություն դարձնել, ապա մենք այս պահին, հրաշալի իմանալով մեր ռեսուրսները և հակառակորդի ռեսուրսները, չենք ուզում որևէ մեկ կյանքի գնով ինչ-որ քայլի գնալ»,- Փաստինֆոյին ասել է Բադալյանը: Դիտարկմանը, որ այսօր էլ սահմանին շարունակում ենք զոհեր ունենալ, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Լինում են, բայց ի՞նչ է սա նշանակում, նոր պատերազմի մեջ մտնենք և ավելի շատ զոհեր ունենանք»: Լրագրողը իշխանական պատգամավորին հիշեցրել է, որ Ադրբեջանն իր քայլերով հստակ ցույց է տալիս, որ պատրաստ չէ խաղաղության, որքան էլ հայկական կողմը ցանկանա՝ Լուսինե Բադալյանն արձագանքեց՝ պնդելով, որ հասնելու են խաղաղության՝ անկախ նրանից Ադրբեջանը ուզում է, թե՝ ոչ. «Ադրբեջանը պատրաստ է պատերազմի, մենք պատրաստ ենք խաղաղության, որպեսզի երկիրը մի քիչ շունչ քաշի, հզորանա, մեզ պետք է ժամանակ, ռեսուրս, որը երբեք ձեռք չես բերի ընթացիկ պատերազմի ժամանակ, հետևաբար, այո ՝ մենք խաղաղության համար պետք է պայքարենք, անկախ նրանից՝ հակառակորդը ուզում է , թե՝ ոչ, բայց մենք ամեն ինչ պետք է անեն, որպեսզի բոլորին բերենք խաղաղության դաշտ և չունենանք ավելի շատ կորուստներ»,-ասաց նա:
    09:45
    24.03.22
    Ավելին
2022-03-23
  • Հայաստան
    «Ուզում են մազ, թուք, եղունգ». ի՞նչ են փնտրել ՔԿ աշխատակիցները՝ երեխային կորցրած մոր տանը
    Երկու տարի իր երեխային փնտրող Հայկուհի Խաչատրյանից այսօր քննիչները ցանկացել են փորձանմուշ վերցնել, որպեսզի, ըստ Հայկուհու, ապացուցեն, որ 2019-ին իր երեխան մահացած է ծնվել: «Հայլուրի» նկարահանող խումբը դեպքի վայր է հասել այն պահին, երբ քննիչները Հայկուհու տանն են եղել:
    23:00
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջան-Նոյեմբերյան, Սիսիան-«Զանգեր», Կապան-Տաթև-Գորիս ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար․ ԱԻՆ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ և եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Զույգաղբյուր» կոչվող հատվածը։ Վարդենյաց լեռնանցքը, Տավուշի մարզի Դիլիջան-Նոյեմբերյան, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», Կապան-Տաթև-Գորիս ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի են Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի և Սարավան-«Զանգեր» (բուք է) ավտոճանապարհները։ Տավուշի մարզում, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում տեղում է ձյուն: Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի և Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում ձնաբուք է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    22:21
    23.03.22
    Ավելին
  • Միջազգային
    «Տանկը կրակեց ուղիղ տների վրա». այրված դիեր, ծխացող շենքեր՝ Մարիուպոլում
    Ուկրաինայի արդյունաբերության սիրտը համարվող Մարիուպոլը շաբաթներ շարունակ ռուսական բանակը փորձում է գրավել: Քաղաքի ենթակառուցվածքների 80 տոկոսնը հողին է հավասարեցված: Այս քաղաքը ռուսների համար ռազմակավարական նշանակություն ունի, քանի որ, ըստ վերլուծաբանների, քաղաքը վերահսկողության տակ առնելով, Դաշնությունը ցամաքային միջանցք կբացի Դոնբասից Ղրիմ:
    22:15
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 9 կմ արևելք․ զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում․ հայտնում է ԱԻՆ-ը
    Մարտի 23-ին, տեղական ժամանակով ժամը 21:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.11⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 9 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ:
    22:10
    23.03.22
    Ավելին
  • Միջազգային
    «Ռուսաստան-ՆԱՏՕ բախում կլինի, եթե ՆԱՏՕ-ն զինվոր ուղարկի Ուկրաինա». Մոսկվան զգուշացնում է
    Հումանիտար կատաստրոֆան պատմական չափերի է հասնում Ուկրաինայում: ՄԱԿ-ի տվյալով ռուս-ուկրաինական պատերազմի 28 օրերի ընթացքում գաղթական է դարձել այնքան մարդ, որքան երկրորդ աշխարհամարտի տարիներին: Զենքերը լռեցնելու համար արդեն երրորդ շաբաթը շարունակվող բանակցությունները արդյունք չեն տալիս, ըստ ռուսական կողմի, Կիևի անընդհատ փոփոխվող դիրքորոշման պատճառով: Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ պայքարելու են արիաբար ու մինչև վերջ:
    22:03
    23.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրամիությունը ոչ մի կերպ չի փորձում ազդել Կիևի վրա, որպեսզի նրանց ազգայնականները կենդանի վահան չդարձնեն քաղաքացիական անձանց․ Մարիա Զախարովա
    Մոսվան ու Կիևը երկու անգամ գերիների փոխանակում են իրականացրել, բացի այդ, ՌԴ պաշտպանության նախարարությունը ամեն օր հումանիտար միջանցք է բացում Ուկրաինայի խաղաղ բնակիչների համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ՌԴ պաշտպանության նախարարությունը ամեն օր հումանիտար միջանցքներ է բացում և կազմակերպում է խաղաղ բնակիչների տարհանում՝ բնակավայրերից։ Բացի այդ, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկու անգամ գերիների փոխանակում է տեղի ունեցել։ Իսկ Եվրամիությունը ոչ մի կերպ չի փորձում ազդել Կիևի վրա, որպեսզի նրանց ազգայնականները կենդանի վահան չդարձնեն քաղաքացիական անձանց և չագելափակեն նրանց շարժը դեպի Ռուսաստան»,- ասել է Զախարովան։
    21:46
    23.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Սևանին միանալ կամ «այլմոլորակային» չեն ուզում. Ծովագյուղում և Սեմյոնովկայում սպասում են Սանոսյանին
    «Քննարկման ենթակա չէ»,- այսպես խորհրդարանում Գնել Սանոսյանը պատասխանել է Ծովագյուղի ու Սեմյոնովկայի բնակիչների պահանջին: Գյուղացիները դեմ են Սևանի հետ խոշորացմանը: Այսօր նրանք փակել են Սևան-Երևան ճանապարհը ու հանդիպում պահանջել գեղարքունիքցի նախարար Սանոսյանի հետ:
    21:45
    23.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Արտակարգ իրավիճակ է հայտարարվել Բելգոգրադի շրջանում
    Բելգորոդի շրջանի Ժուռավլյովկա և Նախոտեեվկա գյուղերում հայտարարվել է արտակարգ իրավիճակ։ Այս մասին հայտնել էմարզպետ Վիաչիսլավ Գլադկովը տելեգրամյան ալիքում։ «Եղել են կրակոցներ կրայինական կողմից մեր ուղղությամբ։ Արկը պայթել է գյուղում, կան տուժածներ։ Նրանց այց պահին ցուցաբերում են անհրա-եշտ օգնություն։ Տուժածների առողջական վիճակի մասին մանրամասն կտեղեկացնեմ ավելի ուշ»․ -ասել է Գլադկովը։ Ինչպես հայտնում է ТАСС-ը, պայթյույունից վնասվել է Բելգոգրադի շրջանի մեկ տուն։
    21:34
    23.03.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Հայաստանից ապրանքի արտահանումը Ռուսաստան «հիմնականում դադարեցված է»
    Արտհանման խնդիրների պատճառով ֆինանսական կորուստներ կրած հայկական ընկերություններին թթվածին կտա Հայաստանի կառավարությունը: Ցանկանում է փոքր ու միջին ձեռնարկատերերից մինչև 1 մլն դրամի մաքսային արժեքով ապրանքներ արտահանելու դեպքում մաքսավճար չգանձել: Իշխանության ընդդիմախոսները չեն կարծում, թե սա արդյունավետ ճանապարհ է՝ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին պատճառով առաջացած խնդիրը լուծելու համար:
    21:30
    23.03.22
    Ավելին