Լրահոս

2022-03-22
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայրենիքը վերջնականապես չկորցնելու համար մնում է միայն մեկ բան՝ այս իշխանությունից ազատվել․ հայտարարություն
    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ հայտարարությունը Արցախի հանրապետության եվ հայաստանի հանրապետության նկատմամբ ադրբեջանի շարունակական ագրեսիայի եվ ահաբեկչության վերաբերյալ․ ««Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն Ազգային Ժողովի օրակարգ էին մտցրաել «Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի և ահաբեկչության վերաբերյալ» Ազգային Ժողովի հայտարարության նախագիծ՝ ներքո շարադրյալ բովանդակությամբ, որի ընդունումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից տապալվեց: Տապալելով Ազգային Ժողովի անունից հայտարարության ընդունումը, ապազգային այս իշխանությունը հերթական անգամ խոչընդոտեց մեր ազգային ու պետական շահերի առաջ մղման կարևոր քայլին: Ուշադրություն՝ տապալվեց մի հայտարարություն, որի հիմնական նպատակն էր Ադրբեջանի շարունակական հանցագործությունները հստակ ամրագրելը, դրանց վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելը, Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանը քաղաքական գնահատական տալը: Այս իշխանությունը հերթական անգամ ապացուցեց, որ ոչ միայն ինքը չի հակազդում թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական, ռազմական, հոգեբանական, տնտեսական ճնշմանը, այլև՝ կանխում ու արգելափակում է ընդդիմության ցանկացած նախաձեռնություն: Առավել քան հստակ է, որ ազգային ու պետական շահերից բխող որևէ քայլ այս իշխանությունից ակնկալելն ուղղակի միամտություն է: Մեր պետականությունն ու հայրենիքը վերջնականապես չկորցնելու համար մնում է միայն մեկ բան՝ արագ համախմբվել և կտրուկ քայլերով պայքարել՝ օր առաջ այս իշխանությունից ազատվելու համար: Միաժամանակ, հաշվի առնելով հայտարարության ընդունման տապալումն Ազգային ժողովում խորհրդարանական ըննդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են գալիս հետևյալ հայտարարությամբ. Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության շարունակական ագրեսիան և ահաբեկչությունն Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի, ինչպես նաև ակնհայտ ոտնձգությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, այդ թվում՝ 1. Արցախի Հանրապետության բնակչության գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելը, ինչը ստեղծում է հումանիտար աղետ,2. Արցախի բնակավայրերի թիրախավորումը տարատեսակ զինատեսակներով, 2. Արցախի բնակավայրերի թիրախավորումը տարատեսակ զինատեսակներով, 3. Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ հոգեբանական ահաբեկչությունը՝ շփման գծի երկայնքով բարձրախոսների կիրառմամբ և սեփական տներն ու հայրենիքը լքելու կոչերով, 4. Արցախի Հանրապետության հայաթափման նպատակով իրականացվող անթաքույց գործողություններն ու կոչերը, 5. Բոլոր հնարավոր միջոցներով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության հետևողական հեղինակազրկումը՝ նպատակ ունենալով վերացնել Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության մինիմալ երաշխիքները, 6. Հումանիտար իրավունքի և ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ՝ գերիներին և պահվող անձանց չվերադարձնելը, 7. Միջազգային համապատասխան մանդատ ունեցող միակ լեգիտիմ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից փաստացի հրաժարումը, որով փորձ է արվում լեգիտիմացնել ուժի կիրառումը, սանձազերծած պատերազմը, ագրեսիան, Արցախի Հանրապետության տարածքի որոշակի հատվածի օկուպացիան և հրաժարումը ճանաչելու Արցախի ինքնորոշման իրավունքը, 8. Ակնհայտ հակահայկական բնույթ կրող «Շուշիի հռչակագրի» ստորագրումն ու վավերացումը, 9. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի՝ 2021թ. մայիսի 12-ից փաստացի ներթափանցումը, առ այսօր այդ տարածքում գտնվելը, 10. Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով հերթական էսկալացիան, որի արդյունքում ունենք զոհ և վիրավոր, 11. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ Թուրքիայի լիակատար օժանդակությամբ իրականացվող հարկադրանքի քաղաքականությունը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է՝ • Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընդդիմությունը սատարում է Արցախի Հանրապետությանը և Արցախի ժողովրդին, • Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվություն կրեն ուժի կիրառման, 44-օրյա պատերազմի սանձազերծման, ագրեսիայի, հազարավոր զոհերի, ռազմական հանցագործությունների և դրանց արդյունքում ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ շարունակվող ահաբեկչության և հումանիտար աղետի հրահրման համար, • Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումը չունի այլընտրանք և Ադրբեջանի կողմից հրահրված երեք պատերազմներն ու շարունակվող ահաբեկչությունը լավագույն ապացույցն են, որ ժամ առաջ պետք է լուծվի Արցախի կարգավիճակի հարցը, այդ թվում՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի ներքո, • Արցախի Հանրապետության և արցախցիների անվտանգության երաշխավորման նպատակով՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը չպետք է ունենա ժամկետային և առաքելության լիարժեք իրականացման գործառութային սահմանափակումներ, • Անկախ Ադրբեջանի քմահաճույքից պետք է վերսկսվեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության շրջանակներում՝ հիմնարար սկզբունքների և տարրերի հիման վրա, օրակարգում ունենալով Արցախի հումանիտար վիճակի, անվտանգության երկարաժամկետ երաշխիքների ապահովման, դեօկուպացիայի և կարգավիճակի հարցերը, • Ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, • Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ կիրառվող հարկադրանքի քաղաքականությունը միջազգային իրավունքի ակնհայտ ոտնահարում է, ենթակա է համարժեք արձագանքի միջազգային հանրության կողմից և չի բերելու որևէ արդյունքի: Ելնելով վերը շարադրվածից, Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընդդիմությունը դաշնակից և բարեկամ երկրներին, խորհրդարանականներին, միջազգային կառույցներին և կազմակերպություններին, միջազգային հանրությանը կոչ է անում՝ 1.Բարձրացնել իրենց ձայնը և կանխել Ադրբեջանի ու Թուրքիայի ցեղասպան գործունեության հերթական դրսևորումները, Ադրբեջանի և Թուրքիայի ամենաթողության վերածվող անպատժելիությունը: 2.Ձեռնարկել գործուն միջոցներ, նպաստելու տարածաշրջանում իրական խաղաղության ապահովմանը՝ կանխելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների ոտնահարումը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, ագրեսիան, ահաբեկչական գործելաոճը, հարկադրանքի և շանտաժի քաղաքականության իրականացումը»:
    22:42
    22.03.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Փաշինյան-Զելենսկի. «ամեն ինչ որոշող ժողովուրդ»՝ Ուկրաինայում ու Հայաստանում և «չեզոք պետություն»
    Ուկրաինայի նախագահը պատրաստվում է պատերազմը կանգնեցնելու ռուսական առաջարկները հանրաքվեի դնել: Հայ փորձագետներին այս հայտարարությունը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի խոսքերը Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ:
    22:15
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ ԱԻՆ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ ԱԻՆ-ը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ, Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները, Նոյեմբերյան-Կոթի-Ջուջևան-Բաղանիս, Ապարանի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները: Վայք-Սիսիան-Գորիս-Կապան, Շիրակի մարզի Ցողամարգ-Բավրա ավտոճանապարհները բեռնատարների համար փակ են, իսկ մարդատարների համար (երթևեկելի է միակողմանի)՝ դժվարանցանելի: Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհի շրջանցիկ, Տավուշի մարզի Իջևան քաղաքից Բագրատաշեն ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:Լոռու մարզի Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները, Ալավերդի-Ջիլիզա և Տաշիր-Բլագոդարնոյե, Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի միջհամայնքային, Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան և Բերդ քաղաքներում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 375 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    22:05
    22.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Փող և զենք՝ Եվրամիությունից, մթերք՝ Ռուսաստանից. Մոսկվան հայտնում է «զգալի առաջխաղացման» մասին
    Դաշնության ՊՆ ներկայացուցիչն ասել էր, որ «Կինժալ» գերձայնային հրթիռով հարվածը ուկրաինական ռազմական օբյեկտներին հասցվել էր ավելի քան 1000 կմ հեռավորությունից:
    22:00
    22.03.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Այն ինչ անվանում են խաղաղություն, կապիտուլյացիայի շարունակությունն է». պատերազմի վտանգ կա
    Այն, ինչ Հայաստանի իշխանությունը պատրաստվում է անել թշնամու հետ միասին ու դա անվանում է խաղաղության դարաշրջանի բացում, շատ փորձագետներ որակում են կապիտուլիացիայի շարունակություն:
    21:45
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիան միջոցներ է ձեռնարկում ականների մասին տեղեկությունների հետ կապված. Էրդողան
    Կապված Սև ծովում կուտակվող ականների մասին տեղեկատվության հետ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: ՌԴ ԱԴԾ-ն կիրակի օրը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից հետո մոտ 420 ական են տեղադրել Օդեսա, Օչակով, Չերնոմորսկ եւ Հարավային նավահանգիստների մոտ: Ծառայությունում չեն բացառել Բոսֆորի նեղուց եւ Միջերկրածովյան ավազանի ծովեր հոսանքների պատճառով անցած ականների կուտակումների հնարավորությունը: Թուրքիայի ռազմածովային ուժերը նավերին խնդրել են հետեւել հոսընթաց ականներին Ռուսաստանի ԱԴԾ-ի հաղորդագրությունից հետո, ավելի վաղ հայտնել էր Hürriyet թերթը: Այս մասին Էրդողանը Նիդեռլանդների վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է․«Այս հարցի առնչությամբ առաջին հերթին մեր ազգային պաշտպանության նախարարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները։ Մի անհանգստացեք»։
    21:35
    22.03.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ո՞վ է կասկածի տակ դնում ՀՀ տարածքային ամբողջականությունը. ՔՊ-ի «ծանր կացությունը»
    Հայաստանում վիրավորանքը քրեականացրած Նիկոլ Փաշինյանի թիմակիցները դեմ են, որ քրեական պատասխանատվության ենթարկեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնողներին:
    21:32
    22.03.22
    Ավելին
  • Քաղաքական
    30 տարի առաջ այս մեռելային վիճակը չկար. իշխանություն-ընդդիմություն լեզվակռիվ՝ ԱԺ-ում
    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած 8 հոգանոց պավիրակությունը Բալիում մասնակցում է «Հասնելով զրո արտանետումների» խորագրով գագաթնաժողովի:
    21:15
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մոսկվա -Երևան չվերթն իրականացնող օդանավում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ
    Մարտի 22-ին, ժամը 17։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մոսկվա քաղաքի «Վնուկովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռի ուղեբեռում ռումբ կա տեղադրված. ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ժամը 18:20-ին:Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Տեղազննման արդյունքում ինքնաթիռի բեռնախցիկում և ուղեբեռներում ռումբ չի հայտնաբերվել:
    21:03
    22.03.22
    Ավելին
  • Արցախ
    Բաքվի գազային ահաբեկչությունն՝ Արցախում. քաղաքական առևտուր Երևանի հե՞տ
    Հայաստանի ԱԳՆ-ն «անթույլատրելի» է անվանել արցախահայության նկատմամբ բռնության աղաղակող քաղաքականությունը և հայտարարել.«Ստեղծված իրավիճակը հրատապ է դարձնում միջազգային հանրության հստակ արձագանքը»:
    21:00
    22.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Միրզոյանը հստակ չի ասում՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. «Թուրքիային ու Ադրբեջանին պետք չէ զայրացնել»
    Հայաստանի իշխող ուժի ներկայացուցիչն այսօր հայտարարել է, թե ամենօրյա ռեժիմով զբաղվում են Արցախի խնդիրներով: Այսպես ՔՊ-ականը պատճառաբանել է, թե ինչու չեն միանում Արցախում հումանիտար աղետ առաջացրած Բաքվի ագրեսիվ գործողությունները դատապարտող հայտարարությանը:
    20:15
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վարչապետի նախկին խորհրդականը ծեծել է կնոջը և անչափահաս երեխաների հետ դուրս շպրտել․ հաղորդում հանցագործության մասին
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն այսօր ԱԺ-ի ամբիոնից հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ վարչապետի խորհրդական Մհեր Տերտերյանի։ Պատգամավորը կարդացել է Տերտերյանի կնոջ՝ Նաիրա Տերտերյանի նամակը․« 2005 թվականին ամուսանցել եմ Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Մհեր Տերտերյանի հետ, ամուսնությունը գրանցվել է նշված հանրապետությունում։ 2016 թվականին ընտանիքով՝ վերադարձել ենք Հայաստան՝ մշտական բնակության՝ մեզ հետ տեղափոխելով Ղազախստանում համատեղ աշխատած ֆինանսական միջոցները, բնակվել ենք Երևանում։ 2017 թվականին վերընշված ֆինսական միջոցներով Վայոց Ձորի մարզի Ռինգ և Չիվա գյուղերում ձեռք ենք բերել հողամասեր՝ մոտ 400 հեկտար, որի մեկ-երկորդ բաժնեմասը պատկանում է Մհեր Տերտերյանին, մյուս կեսը՝ ինձ։ 2020 թվականի փետրվարին Մհեր Տերտերյանը մի քանի շաբաթ տնից բացակայելուց հետո դառնալով տուն, ինձ ծեծելուց հետո երեք անչափահաս երեխաների հետ դուրս է շպրտել տնից՝ ինձ հայտարարելով բոմժ։ Հետագայում պարզվել է, որ 2019 թվականի փետրվարին մՀերը, չարաշահելով իմ վստահությունը, խաբեությամբ ինչպես նաև ֆիզիկական ուժ կիրառելով իմ նկատմամաբ, տիրացել է իմ անվամբ գրանցված անշարժ գույքերին և բանկային հաշիվներին՝ 500 մլն դրամ։ Իմ տանը, իմ մեքենայի մեջ տեղադրել է գաղտնալսող սարքեր և այլն։ 2021 թվականին Մհերը իմ բանկային հաշիվներից յուրացրած գումարներով բացել և ֆինանսավորում է «Միասնական Հայրենիք» կուսակցությունը»։
    19:31
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ժողովուրդը հերոս ժողովուրդ է․ կանգնել և կանգնելու ենք մինչև վերջ․ Դավիթ Բաբայան
    Արցախի պահպանողական կուսակցությունը դիմում է Ձեզ կոչով, հորդորով, խնդրանքով։ Թշնամին փորձում է տարբեր նենգ, անմարդկային ձևերով կոտրել մեր ոգին, խարխլել հավատքը, մեր շարքերում սերմանել վհատություն, խուճապ և հուսալքություն։ Սա նոր բան չէ․ այս ոճին մենք ծանոթ ենք տասնամյակներ ի վեր։ Արցախի ժողովուրդը հերոս ժողովուրդ է։ Մենք հազարամյակներ շարունակ ապրում ենք մեր պատմական հայրենիքում։ Շատ ու շատ թշնամի ազգեր, ովքեր մեր նկատմամբ որդեգրել էին նույն գործելաոճը, անհետացել են պատմությունից՝ երբեմն չթողնելով իրենց մասին որևէ հիշատակ։ Նույն ճակատագրին են արժանանալու նաև մեր ներկայիս թշնամիները։ Այդ իսկ պատճառով մենք պետք է լինենք առաջին հերթին՝ հոգով ուժեղ, պետք է հասկանանք՝ նման գործելաոճը ինչ-որ տեղ հետևանք է Ադրբեջանի՝ Արցախի հարցը իր ուզած եղանակով՝ այն է Արցախը ոչնչացնելով, լուծելու անկարողությամբ։ Դրա ամենակարևոր գրավականներից է ռուս խաղաղապահ առաքելության ներկայությունը այստեղ՝ Արցախում։ Այդ է պատճառը, որ նրանք փորձում են, ժողովրդական լեզվով ասած՝ «զզվացնել» մեզ՝ դիմելով ստոր և անմարդկային քայլերի, որոնց թվում են գազմատակարարման պարբերական խափանումները։ Սիրելի՛ ժողովուրդ, մենք իրավունք չունենք կոտրվելու։ Հիշե՛ք՝ մեր սուրբ նահատակներն իրենց կյանքը նվիրաբերել են ոչ այն բանի համար, որ մենք վհատվենք և փոքրոգություն ցուցաբերենք։ Կանգնել և կանգնելու ենք մինչև վերջ։ Ուժ, համբերություն և անսասան հավատ բոլորիս։ ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
    18:25
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ակնհայտորեն հանգեցվում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը․ ԱԳՆ
    Ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, կրկին խափանվել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Այսպիսով, ձյան աննախադեպ տեղումների և աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 000 բնակչությունը զրկվել է կենսական անհրաժեշտ գազամատակարարումից։ Ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանը 8 օր շարունակ թույլ չէր տալիս աշխատանքներ իրականացնել նույն տեղանքում չպարզված հանգամանքներում վթարված գազատարի վերանորոգման ուղղությամբ։ Այսպիսով, բացի Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելուն ուղղված իր մյուս շարունակական գործողություններից և Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների մուտքը խոչընդոտելուց, Ադրբեջանը միտումնավոր կերպով խաթարում է Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը, ինչն ակնհայտորեն հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը։ Անթույլատրելի ենք համարում արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության այս աղաղակող քաղաքականությունը։ Ստեղծված իրավիճակը հրատապ է դարձնում հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում։
    18:11
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարչապետի արձանը՝ եկեղեցու բակում․ «Hraparak.am»
    Տևական ժամանակ է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանը տեղադրված է Իջևանի եկեղեցու բակում: Նախկինում վարչապետի արձանը տեղադրված է եղել Իջևանի մայրուղու մոտակայքում, սակայն պատերազմից հետո` շուրջ երկու անգամ անհայտ անձինք կոտրեցին այն, ինչից հետո արձանը վերանորոգվեց, ապա տեղադրվեց Իջևանի եկեղեցու բակում, գրում է «Hraparak.am»-ը։ «Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի հայրական տունը ևս Իջևանի եկեղեցու հարևանությամբ է: Հոգևոր, ինչու չէ, բարոյական տեսանկյունից որքանո՞վ է ճիշտ, որ վարչապետին ամեն գնով սրբացնում են, եթե հաշվի չառնենք, որ վարչապետն ինքն էլ մի քանի անգամ իրեն Հիսուս Քրիստոսի հետ է համեմատել, սա առասարակ ի՞նչ է, եթե ոչ անձի պաշտանմունքին տանող հավակնություններ:  Այս մասին զրուցել ենք Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ: Սրբազանի խոսքով` նման հարցերով հիմնականում զբաղվում է քաղաքապետարանը: Վերջինիս պնդմամբ` արձանը ոչ թե եկեղեցու բակում է, այլ եկեղեցու աստիճանների հարևանությամբ: Նրա խոսքով` եթե արձանը տեղադրվել է անձի պաշտանմունքի համար, ապա բավականին սխալ է, սակայն եթե տեղադրվել է հենց այնպես, ուրեմն չունի որևէ արժեք: «Ինձ համար այդ արձանը եղած-չեղած, նույն հաշիվն է»,- նշում է Բագրատ Սրբազանը»:
    17:37
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանի մարդատյաց քայլերը չեն կարող ազդել Արցախի ժողովրդի կամքի վրա․ ԱԳՆ
    Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը գազի մատակարարման դադարեցման կապակցությամբ Մարտի 21-ի երեկոյան Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել են Արցախի գազամատակարարումը՝ խիստ ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանը զրկելով ջեռուցման կարևոր ռեսուրսից։ Ադրբեջանի պահվածքը մարդասիրական ահաբեկչություն է։ Այն կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական և միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որևէ ձևով չի տեղավորվում բարոյականության շրջանակներում։ Այդ ստոր արարքը ատելության և ազգայնամոլության հերթական դրսևորում է։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի քաղաքականությունը և դիմում միջազգային հանրությանը՝ համարժեք գնահատականի ակնկալիքով։ Ադրբեջանի մարդատյաց քայլերը չեն կարող ազդել Արցախի ժողովրդի կամքի և հաստատակամության վրա։ Մենք շարունակելու ենք ապրել և արարել մեր պատմական հայրենիքում, զարգացնել և զորացնել մեր անկախ պետականությունը։
    17:27
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ով խախտեց, վատ է վերջացնելու․ Աղվան Վարդանյան
    ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ելույթ է ունեցել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Նա, մասնավորապես, նշել է․ «1992 թվական։ Ամառ։ Շուշիի ազատագրումից, Լաչինի միջանցքով Արցախը Հայաստանին միացնելուց հետո Ադրբեջանը անցել էր հարձակման։ Խորհրդային օմոնի օգնությամբ։ Գրավել էին Շահումյանը, Գետաշենը, Մարտակերտը։ Հազարավոր փախստականներ էին ճանապարհներին։ Ծանրագույն վիճակ։ Բնականաբար լարվածություն էր Երեւանում։ Ընդդիմությունը պահանջում էր համարժեք իշխանություն, համարժեք գործողություններ։ Գերագույն խորհուրդը եռում էր։ Անընդմեջ քննարկումներ էին։ Անհանգիստ էին բոլորը. ՀՀՇ-ն, Դաշնակցությունը, ԱԺՄ-ն, կոմունիստները, ռամկավարները։ 35-40 պատգամավորներ Արցախում էին։ Այս Ազգային ժողովի մեռելային վիճակը չկար։ Ձախ կողմի այս ճահիճը չկար։ Եվ ի՞նչ տեղի ունեցավ։ 1992 թվականի հուլիսի 8-ին Գերագույն խորհուրդը, ընդառաջելով ընդդիմության պահանջին, ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» որոշումը։ Այդ որոշման մեջ արձանագրված է. «Հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգային ինքնորոշման իրավունքի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991թ՝ դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա, հայտնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ նրա բնակչության իրավունքները պաշտպանելու վճռականությունը... Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։ Սա բոլոր ուժերի համախմբում էր մեկ նպատակի շուրջ։ Հետո՝ 1992-ի օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի հուսահատ- վճռական պոռթկումն էր, 500 մահապարտների կոչը։ Հետո ստեղծվեց Արցախի պետական պաշտպանության կոմիտեն՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ։ Հետո, 1992-ի սեպտեմբերին, ընդդիմության առաջնորդներից Վազգեն Մանուկյանը նշանակվեց ՀՀ անվտանգության գծով պետնախարար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար։ Հետո՝ գիտեք. հաղթանակներ, ազատագրումների շարք։ Ամենածանր իրավիճակում համախմբումը արդյունք տվեց։ Հիմա համեմատեք այս իշխանության պահվածքը վերջին պատերազմի ժամանակ եւ հետո։ Հիմա համեմատեք այսօրվա խաղաղություն մուրալու գործելաոճը։ Եւ վերջապես հիշեք, ականջներիդ օղ արեք՝ Գերագույն խորհրդի այդ որոշումը ուժի մեջ է։ Ուժի մեջ է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի 2011 թվականի հունվարյան որոշումը։ Ով խախտեց դրանք՝ վատ է վերջացնելու»։
    17:05
    22.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանն առանց տեսախցիկների էլ հրաժարվել է ասել՝ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում
    Արցախի շուրջ խորհրդարանի հրատապ նիստը, որը գումարվել էր ընդդիմության պահանջով և իշխող մեծամասնության որոշմամբ անցավ փակ ձևաչափով, չի անցել առանց սկանդալների։ Փակ խորհրդարանական նիստին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել է հայտարարել, որ Արցախը որևիցե ձևաչափով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ինչպես պահանջել են ընդդիմադիր պատգամավորները, հայտնել է 24News-ը։ «Ընդհանրապես, նրա խոսքն իր նախկին հայտարարությունների խտացումն էր, որը, բնականաբար, ընդդիմության շրջանում որակվեց իբրև խայտառակություն։ Մի քիչ ավելի բովանդակալից էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքը»,- նշել է 24News-ը։
    16:51
    22.03.22
    Ավելին