Լրահոս
2022-03-23
-
ՀայաստանՀՀ ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ | 23.03.2022Ավելին14:4323.03.22 -
ՄիջազգայինԻսպանիայում բեռնատարները կանգնած են. վառելիքի գնաճը քայքայում է Եվրոպայի տնտեսությունըԱրևմտյան պատժամիջոցները Ռուսաստանի դեմ փողոց են հանել իսպանացիներին: Բեռնատարների վարորդները հրաժարվում են աշխատանքի դուրս գալ վառելիքի ռեկորդային բարձր գների պատճառով:Ավելին14:4223.03.22 -
ՄիջազգայինԵվրոպան՝ էներգետիկ ճգնաժամի ու հացահատիկի դեֆիցիտի վտանգի առաջԵվրոպան պետք է պատրաստ լինի հացահատիկի դեֆիցիտին ու էներգետիկ ճգնաժամին: Այս մասին Հունաստանի փոխարտգործնախարարն է հայտարարել:Ավելին14:2723.03.22 -
ԱրցախՍտեփանակերտը՝ մարտի 22-ին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱրդեն 3 օր է՝ Արցախը զրկված է գազի մատակարարումից։ Այս մասին մարտի 21-ին հաղորդագրություն էր տարածել Արցախի ԱԳՆ-ն՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել են Արցախի գազամատակարարումը՝ ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանը զրկելով ջեռուցման կարևոր ռեսուրսից։ «Հետքը» շրջել է Ստեփանակերտում, եղել քաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցներում։ Առանց գազի. 11 ամսական Արփիի լոգանքը վառարանի մոտ։Ավելին14:1123.03.22 -
Միջազգային67 ուկրաինացի զինվոր է հանձնվել ռուսներինՆախորդ օրը Կիևի մոտակայքում թեժ մարտերի ժամանակ 67 ուկրաինացի զինվոր է հանձնվել ռուսներին:Ավելին13:4523.03.22 -
ՄիջազգայինԱյրված դիեր, ծխացող շենքեր. Մարիուպոլի համար մարտերը շարունակվում ենՌուս-ուկրաինական թեժ մարտերը շարունակվում են Մարիուպոլի համար: Ուկրաինական կողմը պնդում է, որ ռուսական տանկերը թիրախավորում են տները: Մարիուպոլից հարյուրավոր փախստականներ տեղավորվել են Դոնեցկի շրջանի Բեզիմեննոյե գյուղի դպրոցի ժամանակավոր կեցավայրում:Ավելին13:3023.03.22 -
ՀայաստանԳյուղացիները փակել են Երևան-Սևան-Իջևան ճանապարհը․ խցանումը հասնում է մի քանի կիլոմետրիԱրդեն մոտ կես ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչներրը՝ ի նշան բողոքի, դարձյալ փակել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Ճամբարակի խաչմերուկի հատվածը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երթևեկությունը ամբողջովին կաթվածահար է եղել։ Խցանումը արդեն հասնում է մի քանի կիլոմետրի։ Բողոքի ակցիան կապված է այն բանի հետ, որ նշված գյուղերի բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում են, որ իրենց գյուղերը դեմ են խոշորացմանը ու պահանջում են կառավարությունից, որպեսզի ինչպես եղել է երկար տարիներ, այդպես էլ մնա. «Մենք դեմ ենք այդ ծրագրին, քանի որ դա, առաջին հերթին, վնասում է գյուղացուն։ Իսկ մենք ուզում ենք, որպեսզի ինչպես եղել է դեռ ԽՍՀՄ տարիներից, այնպես էլ մնա։ Պատանդ ե՞նք դարձել ինչ-որ մարդկանց ձեռքին։ Հազիվ մեր գյուղապետերը իրենց կապերով ու գյուղի ժողովրդով ծաղկացրել ու շենացրել են Ծովագյուղն ու Սեմյոնովկան։ Հիմա ի՞նչ, ուզում եք՝ կյանքը մեռնի՞ այդ գյուղերում։ Դա մենք հաստատ թույլ չենք տա։ Ասում էիք՝ ժողովրդի իշխանություն։ Եթե այդպես է, հարամ լինի էն պայքարը, որ ձեզ իշխանություն բերեցինք, բերեցինք, որ ավելի լավը լինի, բայց հիմա մի ամբողջ ժողովորդի հասցրել եք անդունդի եզրին։ Ձեզ ի՞նչ կա․ դուք քաղաքում նստած՝ որոշումներ եք կայացնում, բայց չեք մտածում, որ եթե գյուղացին չլինի, քաղաքացին էլ լիքը պրոբլեմներ կունենա։ Պահանջում ենք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, որպեսզի անձամբ ինքը գա ու վերջնական լուծում տա մեր խնդրին։ Իսկ որ մեր խնդիրը արդար է, դա իշխանությունը մեզնից լավ գիտի։ Ուղղակի, չգիտես ինչու, որոշ իշխանիկներ իրենց երկու ոտքը դրել են մի կոշիկի մեջ ու չեն ուզում ընդառաջեն մեր ժողովրդի արդար խնդրի լուծմանը»։Ավելին13:2723.03.22 -
ՔաղաքականԱյս իշխանությունները վախենում են Ադրբեջանին բացասական պատասխան տալ․ քաղաքագետԱրարատ Միրզոյանի խոսքերից պարզ դարձավ, որ Հայաստանը չի մերժելու Ադրբեջանի առաջարկը և փորձելու է իբր նոր փաթեթավորումով կամ ինչ-որ լրացումներով ընդունել այն։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ «Սա է խնդիրը։ Այսինքն, այս իշխանությունները վախենում են Ադրբեջանին բացասական պատասխան տալ և նրանք մտածում են, թե ինչ փաթեթավորմամբ ձևակերպեն, որպեսզի կարողանան բավարարել ադրբեջանցիների առաջարկը։ Սա է խնդիրը ընդամենը՝ ուրիշ ոչ մի բան չկա։ Երբ որ Արարատ Միրզոյանն ասում է, որ որևէ կետ չկա, որ մերժելի կլինի հայկական կողմի համար, նշանակում է , որ Հայաստանը պարզապես պատրաստվում է ընդունել Ադրբեջանի առաջարկը»,- ասել է Բոզոյանը։ Մեր հարցին, թե արդյոք դա նշանակում է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս, քաղաքագետն ասաց, որ միգուցե քողարկված ձևով դա հայկական կողմը ձևակերպի, որ Արցախի հարցը պետք է քննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և այլն, և այլն, բայց դե ֆակտո դա է նշանակում։ «Երբ որ Հայաստանի դիրքորոշումը լղոզված է, իսկ Ադրբեջանի դիրքորոշումը հստակ, ապա այդ դիրքորոշումները երևում են նաև դրսից, այսինքն միջազգային շրջանակներն էլ հասկանալով, որ փաստացի հայկական կողմը լղոզված դիրքորոշում ունի, հստակ տեսակետ չի ասում այդ մասին, իսկ Ադրբեջանը հստակ պահանջում է, ապա բնականաբար, միջազգային հանրությունը նույնպես, այն շրջանակները, որոնք որ զբաղվում են Արցախի հարցով, բնականաբար նույնպես կսկսեն արդեն դիրքավորվել պրոադրբեջանական դիրքորոշման մեջ»,- ասել է Բոզոյանը։ Քաղաքագետը նշեց, որ միջազգային հանրությունն ու միջազգային շրջանակները փորձում են կոնսենսուսային տրամաբանությամբ հանդես գալ, որպեսզի հայկական և Ադրբեջանի համադրությամբ լինի։ Բայց եթե Ադրբեջանը հստակ է իր դիրքորոշման հարցում, իսկ հայկական կողմը լղոզված, ապա բնական է, որ միջնորդներն էլ փորձելու են բավարարել ավելի շատ Ադրբեջանի պահանջները, ոչ թե հայկական կողմինը։ Ռուսաստանի դիրքորոշման մասին մեր հարցին, Բոզոյանը նշեց, որ իր կարծիքով Ռուսաստանը փորձում է այդ թեմայի մասին չխոսել։ «Այսինքն, ֆորմալ իմաստով կա Մինսկի խմբի համանախագահների հետ հարթակը, բայց հաշվի առնելով այսօրվա Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները, բնականաբար այդ հարթակը այսօր չի կարող կենսունակ լինել, գոնե ժամանակավորապես մինչև որ վերականգվեն այդ հարաբերությունները, իսկ երբ կվերականգնվեն՝ պարզ չի, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը Արցախի կարգավիճակի վերաբերյալ փորձելու է ընդհանրապես լռել, դրա մասին չխոսել, որպեսզի չզայրացնի ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմին։ Ինչ վերաբերում է Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրներին՝ Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին, ապա նրանք էլ մեծ հաշվով առանձնապես ոգևորված չեն լինելու այդ թեմայի մասին խոսել, որովհետև այդ թեմայի վերաբերյալ հայկական կողմը չի ուզում խոսել, ադրբեջանական կողմը հստակ պահանջում է, որպեսզի հայտարարվի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր այլևս գոյություն չունի։ Ադրբեջանի դիրքորոշումը շատ կարծր և լկտի է և հասկանալի է, որ այդ լկտի պահվածքը ոչ ոք չի ուզում ընդունի՝ ոչ ռուսական, ոչ ամերիկյան և ոչ էլ ֆրանսիական կողմը, որովհետև դա խայտառակություն կլինի։ Երկար տարիներ նրանք զբաղվել են այն հանգամանքով, որ կա Լեռնային Ղարաբաղի խնդիր և ահա նրանք պիտի ընդունեն Ադրբեջանի՝ այսպես ասած պարտադրանքը՝ դա ծիծաղելի կլինի նրանց համար»,- շեշտել է Բոզոյանը։ Քաղաքագետը հավելել է, որ այդ պատճառով էլ բոլորը գերադասում են լռել, ու քանի որ հայկական կողմն էլ է լռում, ստացվում է, որ Ադրբեջանի դիրքորոշումն է ավելի ակնհայտ ու տեսանելի է դառնում։Ավելին13:2323.03.22 -
Միջազգային121 երեխա է զոհվել ռուս-ուկրաինական պատերազմում. Զելենսկին հայտնում է բանակցային «առաջընթացի» մասինՌուսական բանակն այս գիշեր հատուկ հրթիռային համակարգերով ուկրաինական ուղղաթիռների անգարներ է ոչնչացրել: Դոնեցկում մեկ օրում վիրավորվել է 28 խաղաղ բնակիչ: Պատերազմի 28 օրում 121 երեխա է զոհվել, 167-ը վիրավոր է:Ավելին13:0323.03.22 -
ՀայաստանՈսկեպարում բնակիչներին տան վկայական չեն տալիս, ասում են՝ քարտեզով տները Ադրբեջանի տարածքում են․ գյուղապետՏավուշի մարզի Ոսկեպար գյուղի 3 բնակիչներ իրենց տները կառուցելիս ի վեր չեն կարողանում ստանալ սեփականության վկայական։ Բնակիչների խոսքով՝ Կադաստրի կոմիտեից հայտնում են, որ այն տարածքները, որտեղ կառուցված են տները, ՀՀ տարածքում չեն գտնվում։ Թեմայի հետ կապված Tert.am–ը զրուցել է Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանի հետ։ «Այդ տները կառուցվել են 90-ական թթ-ին, եթե չեմ սխալվում 1995 թ-ին, երբ բնակիչները գնացել են սեփականության վկայական ստանալու, իրենց այդ ժամանակ ասել են, որ այդ տները մեր տարածքում չեն գտնվում և չեն կարողացել սեփականաշնորհել, մինչև հիմա էլ այդ խնդիրը այդպես մնացել է։ Իրենք կոմունալներ են վճարում այդ հասցելով, իրենց որդիները զորակոչվել են բանակ այդ հասցեից, բայց սեփականության վկայական չունեն»,- ասաց Աղբալյանը։ Վարչական ղեկավարը նշեց, որ քարտեզի վրա իրենց բնակության հասցեները առկա չեն։ «Այդ հասցեները համայնքապետարանն է իրենց տրամադրել, որ կարողանան նպաստ ստանալ, վճարումներ անել և այլն, բայց քարտեզի վրա նման տվյալ չկա։ Աստված չանի, եթե վաղը դելիմիտացիա, դեմարկացիա լինի, որի հետևանքով այդ տարածքերը համարվեն ադրբեջանական, այդ մարդիկ զրկվելու են իրենց տներից, հիմա սեփականության վկայական չունեն, որ գոնե ուրիշ տեղ պետությունը կարողանա իրենց տուն հատկացնել»,– ասաց Աղբալյանը։ Tert.am–ը թեմայի հետ կապված հարցում է ուղարկել Կադաստրի կոմիտե՝ պարզելու՝ ո՞ր թվականի և ի՞նչ քարտեզների հիման վրա են Ոսկեպար գյուղում տրամադրվում սեփականության վկայականներ։Ավելին12:5923.03.22 -
ՀասարակականՓառուխ, Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ գյուղերը և Ասկերան քաղաքի վարչական տարածքները պարբերաբար արկակոծվել են. ԱՀ ՔԿԱրցախի Հանրապետության քննչական կոմիտեից հայտնում են, որ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ մարտի 7-ին, մարտի 8-ին, մարտի 9-ից մինչև մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մերձակայքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից ազգային ատելության շարժառիթով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով զուգորդված ահաբեկչությամբ, պայթյունի, հրկիզման, մարդկային զոհեր, գույքային վնաս պատճառելու և հասարակական անվտանգությունը խախտելու՝ բնակչությանը ահաբեկելու նպատակով, տարբեր տրամաչափի ականանետային համակարգերի գործադրմամբ Ասկերանի շրջանի Փառուխ, Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ գյուղերի և Ասկերան քաղաքի վարչական տարածքները պարբերաբար արկակոծելու, Խրամորթ գյուղի բնակիչ Սուրեն Բաղրյանին բեկորային վիրավորում պատճառելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:Ավելին12:5623.03.22 -
ՀայաստանՀՀ ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ | 23.03.2022Ավելին12:4623.03.22 -
ՀասարակականԿուսակցություն եմ բացում՝ երկիրը ճահճից հանեմ. Տիգրան ԱրզաքանցյանՓաշինյանն իմ որոշ առաջարկներն ընդունում է. կուսակցություն եմ բացում՝ երկիրը ճահճից հանեմ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղաքական և հասարակական գործիչ Տիգրան Արզաքանցյանը։ Մեր զրուցակիցը հայտարարեց, որ կուսակցությունն ունենալու է «Ուժը հայրենյաց» անվանումը։ Ըստ նրա՝ նպատակը պետք է լինի համախմբել երկրի կարող ուժերին և համատեղ վերականգնել տնտեսությունը, ներդրումներ բերել, արդյունաբերություն ստեղծել, ինչպես նաև ապահովել պետության անվտանգությունը թշնամիների հարձակումներից։Ավելին12:4023.03.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 20 օր՝ առանց հացի ու ջրի. Դոնեցկից հարյուրավոր մարդիկ են տարհանվել | 23.03.2022Ավելին12:3023.03.22 -
Հասարակական«Պատերազմ է». Հովիկ Աղազարյանը՝ Ադրբեջանի կողմից Արցախում գազն անջատելու մասինԽորհրդարանում այսօր լրագրողները Հովիկ Աղազարյանին հիշեցրին, որ երեկ նա հայտարարել է՝ պիտի սովորենք ապրել նաև առանց գազի, դա նորմա՞լ է հարցին, Աղազարյանը պատասխանեց․ «Պատերազմ է, պա-տե-րազմ է։ Մենք գտնվում ենք պատերազմական իրողությունների մեջ, այսօր զինադադար է»։Ավելին12:2223.03.22 -
ՀասարակականՆիկոլ Փաշինյանը դատի է տվել իր սեփական երկրին Եվրոպական դատարանում. Հարութ ՍասունյանԿարող են լինել պետությունների ղեկավարներ, որոնք դատի են տվել իրենց կառավարություններին այն բանից հետո, երբ նրանք տապալվել են կամ նրանց ունեցվածքը բռնագրավվել է, սակայն ես տեղյակ չեմ որևէ ղեկավարի մասին, որը պաշտոնավարման ժամանակ շարունակել է իր սեփական երկրի դեմ հայցը օտարերկրյա դատարանում: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ունենք ոչ թե մեկ, այլ երկու հայցերի անհավանական դեպք, որ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Այս երկու դատական գործերը դեռ ընթացքի մեջ էին, երբ նա դարձավ վարչապետ։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարանում քննվող հայց ուներ նաև Ալեքսանդր Արզումանյանը՝ դեսպան նշանակվելու պահին։ Ոչ ոք չի կարող մեղադրել քաղաքացի Փաշինյանին այդ երկու հայցերը ներկայացնելու համար՝ 2018 թվականին վարչապետի պաշտոնը ստանձնելուց շատ առաջ, իր անունը մաքրելու համար, երբ նա և իր թերթը մեղավոր էին ճանաչվել Հայաստանի օրենքները խախտելու մեջ։ Այնուամենայնիվ վարչապետ դառնալուց հետո նա պետք է Եվրոպական դատարանից հետ վերցներ հայցերը և հայցադիմում ներկայացներ Հայաստանի դատարաններ, ինչն արեց այժմ՝ պաշտոնն ստանձնելուց չորս տարի անց։ 2022 թ․ հունվարին իր «մամուլի ասուլիսում» Փաշինյանը խոստովանեց, որ մտածել է հայաստանյան դատարաններ բողոք ներկայացնելու մասին, սակայն ասել է, որ որոշել է սպասել մինչև Եվրոպական դատարանի կողմից որոշման կայացմանը։ Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլիներ հայցերը հետ վերցնել Եվրոպական դատարանից և բողոք ներկայացնել Հայաստանում։ 2022 թ. փետրվարի 16-ին «Արմենպրեսը» տեղեկացրեց, որ «Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով բեկանել Նիկոլ Փաշինյանի 2010 թ. մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2010 թ. հունվարի 19-ին Փաշինյանին մեղավոր էր ճանաչել 2008 թ. մարտի 1-ի ցույցերի ժամանակ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» համար [ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ, այրվել մեքենաներ և թալանվել խանութներ։ Իշխանություններից 16 ամիս թաքնվելուց հետո], Փաշինյանը դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման, բայց պատիժը կրեց երկու տարուց մի փոքր պակաս և ազատ արձակվեց ընդհանուր համաներմամբ։ 2022 թ. հունվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որը Փաշինյանը ներկայացրել էր այն ժամանակ, երբ ընդդիմադիր քաղաքական գործիչ էր։ Եվրոպական դատարանը ճանաչել էր Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտումները։» Եվրադատարանը Փաշինյանին վնասի հատուցման և դատական ծախսերի համար ոչ մի գումար չէր հատկացրել։ Հետաքրքիր է, որ Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը որևէ ապացույց կամ առարկություն չի ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պաշտպանելու Հայաստանի դատարանի 2010 թ. վճիռն ընդդեմ Փաշինյանի։ Հասկանալի է, որ կառավարության ներկայացուցիչը դժկամությամբ կներկայացներ ապօրինությունների ապացույցներ իր սեփական երկրի վարչապետի դեմ․․․ ՄԻԵԴ-ը կայացնում է իր բոլոր որոշումները՝ կշռադատելով հայցվորի փաստարկները համապատասխան կառավարության ներկայացրած ապացույցների դեմ։ Տվյալ դեպքում կառավարությունը չէր ներկայացրել դեպքի իր կողմը, քանի որ հայցվորն ու կառավարությունը անհարմար կերպով նույն կողմում էին։ Կարևոր է նաև նշել, որ Եվրոպական դատարանը սկսել է Փաշինյանի հայցը քննել միայն 2019 թվականին՝ 2018 թվականին նրա վարչապետ դառնալուց հետո, ինչը նշանակում է, որ նա բավական ժամանակ ուներ իր դիմումը Եվրոպական դատարանից հետ վերցնելու համար։ Ցավոք, Փաշինյանի հայցը Եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի սկանդալային նյութ տրամադրեց ադրբեջանական մամուլին՝ հրապարակելով այն՝ «Փաշինյանը հաղթեց Հայաստանին Եվրոպական դատարանում» վերնագրով։ Փաշինյանի երկրորդ հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացվել է նրա «Հայկական ժամանակ» թերթի «Դարեսկիզբ» հրատարակչական ընկերության կողմից։ Թերթը 2010 թ. հոկտեմբերի 14-ին տպել էր՝ «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով մի հոդված՝ մեղադրելով Հայաստանի պետական մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների «թմրամիջոցների, մարդկանց թրաֆիքինգի և փողերի լվացման հանցագործություններին» մասնակցելու համար։ Մեղադրյալներից երեքը հայց էին ներկայացրել Հայաստանի դատարան ընդդեմ «Հայկական ժամանակ»-ի՝ զրպարտության համար։ Փաշինյանը տանուլ էր տվել դատը և դրան հաջորդած բողոքարկումը։ Եվրոպական դատարանը 2021 թվականին որոշել է, որ դիմումատուի իրավունքները խախտվել են։ Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել են Փաշինյանի թերթի հրատարակչությանը վճարել 9000 եվրո վնասի փոխհատուցում՝ բացի հարկերից։ Ալեքսանդր Արզումանյանը ևս հայց էր ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան՝ նախքան 2017 թվականին Դանիայում և Նորվեգիայում, իսկ 2019 թվականին՝ նաև Շվեդիայում դեսպան նշանակվելը: Նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վիճարկել էր Հայաստանի դատարանի կողմից իր դատվածությունը՝ նախագահական ընտրություններին հաջորդած 2008 թվականի բողոքի ցույցերին նրա մասնակցության համար։ Նա եղել է Լևոն Տեր Պետրոսյանի նախագահական շտաբի ղեկավարը։ Մինչ այդ Արզումանյանը Հայաստանի արտգործնախարարն էր։ 2001 թվականին նա դարձել է հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հիմնադիր անդամներից մեկը։ 2008 թվականի բողոքի ցույցերից հետո նա ձերբակալվեց և մեղադրվեց «պետական իշխանության յուրացման» մեջ։ 2009 թ. հունիսի 22-ին Հայաստանի դատարանը նրան մեղավոր ճանաչեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, դատապարտեց հինգ տարվա ազատազրկման և համաներման պատճառով անմիջապես ազատ արձակեց։ 2009 թվականին Արզումանյանը դիմեց Եվրոպական դատարան, որը 2021-ին որոշեց, որ խախտվել են նրա արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատության իրավունքները։ Ինչպես Փաշինյանը, այնպես էլ Արզումանյանը դեսպան դառնալուց հետո նախընտրեց չվերցնել իր հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից։ Չգիտեմ, թե ինչու ՀՀ կառավարությունը 2017 թվականին նրա նշանակումը չպայմանավորեց հայցը հետ վերցնելու հետ։ ՄԻԵԴ-ը պարտավորեցրեց Հայաստանի Հանրապետությանը վճարել դեսպան Արզումանյանին՝ 9000 եվրո վնասի փոխհատուցման և 2600 եվրո դատական ծախսերի համար՝ բացի հարկերից։ Հետաքրքիր է, կա՞ արդյոք աշխարհում որևէ այլ երկիր, որի վարչապետն ու դեսպանը պաշտոնն ստանձնելու պահին ունեին անավարտ դատական հայցեր օտարերկրյա դատարանում ընդդեմ իրենց երկրի՝ պարտավորեցնելով Հայաստանի Հանրապետությանը վճարել իրենց վնասների փոխհատուցումը և դատական ծախսերը սեփական կառավարության բյուջեից»: Թարգմանությունը՝ Ռուզաննա ԱվագյանիԱվելին12:0923.03.22 -
ՀայաստանՀՀ ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ | 23.03.2022Ավելին11:5923.03.22 -
ՄիջազգայինՊուտինի կրած մոտ 1,5 մլն ռուբլի արժողությամբ բաճկոնն արտադրած իտալական ապրանքանիշից պահանջում են դատապարտել ՌԴ նախագահինԻտալական Loro Piana նորաձևության տունը հանրության ճնշման տակ է հայտնվել այն բանից հետո, երբ օրերս Մոսկվայում կազմակերպված համերգ-հանրահավաքին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացել է այս ապրանքանիշի թանկարժեք տաք բաճկոնով: Ինչպես գրում է Daily Mail-ը, խոսքը 1,447 մլն ռուբլի արժողությամբ բաճկոնի մասին է: Հաղորդվում է, որ ներկայում շուրջ 1300 մարդ ստորագրել է խնդրագիր՝ Loro Piana լյուքս դասի ապրանքանիշին կոչ անելով դատապարտել Պուտինին: Պիեռ Լուիջի Լորո Պիանան՝ ընկերության փոխնախագահը, իտալական պարբերականներից մեկի հետ զրույցում նշել է, որ «Պուտինի հագին այդ բաճկոնը տեսնելը մարդկային տեսակետից շփոթություն է առաջացնում»: «Պարզ է՝ մենք ում կողմից ենք... ուրկրաինացիներն ունեն մեր բարոյական և պրակտիկ աջակցությունը»,-ասել է իտալացի միլիարդատերը: Հայտնի է, որ Loro Piana-ն, հետևելով բազմաթիվ ընկերությունների օրինակին, Ուկրաինայում ՌԴ-ի սկսած հատուկ ռազմական գործողության ֆոնին հայտնել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում իր խանութները փակելու մասին: Vladimir Putin dons £10,000 Loro Piana jacket worth twice the average yearly salary at rally | Daily Mail OnlineRussian President Vladimir Putin speaks during a concert marking the anniversary of the annexation of Crimea. He appeared in a £10,500 coat from luxury brand Loro Piana, who people are calling upon to denounce the despotԱվելին11:5323.03.22 -
ՀասարակականՎաղարշակ Վառնազիչի «վոյաժները» Մոսկվայում` Փաշինյանի այցին ընդառաջ․ «Իրավունք»«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ մոսկովյան ռեստորաններից մեկում փետրվարի 27-ին գործարար Լեւոն Մարկոսի կողմից կազմակերպվել է ճաշկերույթ, որին մասնակցել է նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը: Այս հավաքը ո՛չ ավել, ո՛չ պակաս, ըստ շշուկների, նպատակ է հետապնդել դրամահավաք կազմակերպել Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին սպասվելիք պաշտոնական այցի կազմակերպումն ապահովելու համար: «Փաշինյանի այցից առաջ իրենց հարմար տրամադրություններ ստեղծելու սցենարով` մարտի 16-ին Մոսկվայում հանդիպումներ է ունեցել նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ ինչ-ինչ հրահանգավորումներ տվել գործարարներին ու համայնքի ներկայացուցիչներին, որպեսզի Փաշինյանի մոսկովյան հանդիպումներին տպավորություն ստեղծեն, թե դեռ իրենց աջացող կա: Թե հիմա մոսկվահայ գործարարների գրպանի հաշվին ի՞նչ խնդիր է փորձում լուծել իշխանությունը, դեռ հայտնի չէ, բայց ասում են` մոսկվահայ գործարարների հետ շփումներում իր դերակատարությունն է ունեցել նաեւ դեսպան Հարությունյանի եղբայր Արթուր Հարությունյանը: Ի դեպ, նույն Արթուր Վառնազիչը, պարզվում է` ինչ-ինչ իրավասություններով է օժտվել դեսպան եղբոր կողմից նաեւ ՀՀ դեսպանատանը: Օրինակ, սկսել է զբաղվել դեսպանատան կադրային եւ ֆինանսական հարցերով: Ավելին` Հարությունյանները լրիվ տնավորվել են դեսպանատանը: Այնտեղ է նաեւ դեսպան Վաղարշակ Վառնազիչի եղբոր որդին, ինչպես նաեւ հյուպատոս Գայանե Մկրտչյանի քրոջ դուստրը: Ինչեւէ, վերադառնալով Մոսկվա նախատեսված Նիկոլ Փաշինյանի այցին` նշենք, որ դրա համար, այսպես ասած, պարարտ հող նախապատրաստելու գործում ջանք չի խնայել նաեւ ՀՀ սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Ըստ շրջանառվող լուրերի, նա պլանավորել է ստեղծել ՌԴ-ում կառավարելի համայնքային կառույց` ի դեմս «ՌԴ-ում հայ իրավաբանների» միության եւ նրա ղեկավար Շահեն Պետրոսյանի: Իսկ դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր դիվանագիտական աշխատանքը թողած` լծվել է այս գաղափարը կյանքի կոչելու գործին: Սակայն, Զարեհ Սինանյանի այս ջանքերն էլ հակառակ էֆեկտն են տվել: Այս նախաձեռնությունը հրահրել է համայնքային ավանդական կառույցների եւ հայ եկեղեցու ընդվզումը եւ հղի է պառակտման հերթական ալիքով։ Նորանշանակ դեսպանը այսքանով հանդերձ, սակայն էլի հանգիստ «տիտիկ» չի անում, մեզ հասած լուրերի համաձայն, փետրվարի 22-ին էլ ռուսաստանյան մի շարք փորձագիտական եւ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ առաջարկել է լծվել երկարաժամկետ հետազոտական աշխատանքի` երաշխավորելով համապատասխան «ֆինանսավորում», մասնավորապես` կապված Գորիս-Կապան ավտոճանապարհի Ադրբեջանի վերահսկողության հանձնելու փաստի վերաբերյալ։ Փաստացի, Վաղարշակ Հարությունյանը ձեռքի հետ էլ զբաղված է իր պաշտպանության նախարար աշխատած ժամանակվա գործունեությունը սրբագրելու գործով, քանի որ ավտոճանապարհի հարցում կար նաեւ իր դերակատարությունը: Աշխատանքն աշխատանք, բայց Վաղարշակ Հարությունյանը Ռուսաստանում չի մոռանում նաեւ իր անձնական բարեկեցության մասին: Խոսակցություններ կան, թե նա ծրագրում է առանձնատուն վարձակալել` մերձմոսկովյան Ռուբլյովկա էլիտար արվարձանում` մոսկվահայ գործարար Հակոբ Հովսեփյանի (ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Հովհաննես Հովսեփյանի հարազատ եղբայրը) հարեւանությամբ: Թե ինչու Հովսեփյանի, սա էլ հին պատմություն է: 2013-17 թթ.-ին ասում են` Հովսեփյանը ֆինանսավորել է դեսպան Հարությունյանի հասարակական (փորձագիտական եւ վերլուծական) գործունեությունը, եւ հիմա էլ տեսակետներ են հնչում, թե ֆինանսավորում է դեսպանի կացության բոլոր ծախսերը: Անդրադարձանք դեսպանի կացությանը եւ հիշեցինք, որ արեւմտյան մի շարք երկրների կողմից ՌԴ պատժամիջոցների կիրառման հետեւանքով հարյուր հազարավոր հայրենակիցներ, օգտվելով ՀՀ գործող օրենսդրությունից, շուտափույթ պատրաստվում են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, չնայած դրան, ՀՀ դեսպանատունը եւ հյուպատոսական հիմնարկները դանդաղում են մեր հայրենակիցներին սպասարկելու հարցում: Ավելին ստեղծվում են արհեստածին խնդիրներ, հերթագրումներ, աշխատանքային ժամերի փոփոխություն, ինչի հետեւանքով առկա հատուկ իրավիճակում տեղի է ունենում սփյուռքահայության արմատական շահերի բացահայտ անտեսում եւ հանցավոր անտարբերություն։ Օրինակ, սահմանվել է, թե դեսպանատուն կարող են ընդունել ոչ ավել, քան օրական 20-30 դիմումատուի: Թե ինչով է պայմանավորված նման վարքագիծը, սա էլ ունի իր բացատրությունը: Նիկոլական իշխանությունը լավ գիտակցում է, որ ՌԴ-ից Հայաստան վերադարձող եւ քաղաքացիություն ձեռք բերող հայերը բոլորովին էլ չեն դառնալու իրենց էլեկտորատը, եւ եթե վաղը ընտրություն լինի, կընտրեն ում ասես, բայց ոչ այս իշխանությանը»:Ավելին11:4423.03.22