Լրահոս

2022-03-19
  • Img default alt hy
    Հայաստան
    Ապրիլ-մայիս ամիսներին Ադրբեջանը կարող է անցնել հարձակման․ Հրանտ Բագրատյան
    Ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է հարմար առիթ հանդիսանալ, որպեսզի Ադրբեջանն անցնի հարձակման, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Իրենք առիթ են ման գալիս հարձակվելու համար, լավ առիթ կարող է լինել ռուս-ուկրաինական պատերազմը։ Եղանակների տաքացմանը զուգընթաց՝ ապրիլ-մայիս ամիսներին Ադրբեջանը կարող է անցնել հարձակման։ Հայտնի փաստ է, որ թուրքերը լեռներում՝ ցեխերի մեջ չեն կռվում։ Այսքան ժամանակ մեկ անգամ են թուրքերը ձմեռային եղանակի ժամանակ հարձակման անցել՝ 1993 թվականի դեկտեմբերին Քելբաջարում»,- ընդգծել է Բագրատյանը։ Նախկին վարչապետը կարծում է, որ պետք է ամեն կողմից պաշտպանական ամուր համակարգ ստեղծել, հակառակ դեպքում՝ փորձերը թուրքերի հետ հարաբերությունների կարգավորման ձախողված են։ «Այս իշխանությունը հավատում է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ քաղաքական պայմանավորվածությունները բավարար են մեր սուվերեն տարածքը պաշտպանելու համար։ Հայաստանի իշխանությունը ի զորու չէ զուգորդել քաղաքական ջանքերը ռազմականի հետ։ Ամենալավ փաստաթղթերը ստորագրեք, ոչ մի բան չի բերելու»,- ընդգծել է Հրանտ Բագրատյանը։ Բագրատյանն առաջարկում է՝ ստեղծել ռազմականացված բնակավայրեր, ինքնապաշտպանական դասեր անցկացնել մեծահասակ կանանց եւ տղամարդկանց հետ, կառուցել կապսուլներ։ «Կապսուլները բետոնյա կառույցներ են, որոնց «Բայքրաքթար»-ը որքան էլ խփի, չի վնասի։ Երեխեքին խրամատը չի պաշտպանում»,- եզրափակել է Բագրատյանը։
    16:30
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը Շուշիում կազմակերպված միջոցառմանը
    Մարտի 19-ին Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան հրավիրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին հայտնվել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը ս․թ․ մարտի 18-ին Շուշի քաղաքում կազմակերպված միջոցառմանը, և այդ կապակցությամբ ներկայացվել է արտաքին գործերի նախարարության բողոքի հայտագիրը։ Արտաքին գործերի նախարարությունը պահանջել է Միավորված ազգերի կազմակերպությունից քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը։
    16:24
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Լարսը դեռ փակ է. ռուսական կողմում մոտ 400 բեռնատար է կուտակվել
    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 400 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    16:21
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին այրվել է փայտե վագոն-տնակ
    Մարտի 19-ին, ժամը 10:11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս-Սևան ավտոճանապարհին այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 34-րդ կմ-ին այրվում է փայտե վագոն-տնակ (մոտ 18 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։10-ին, մարվել՝ 12։50-ին։ Այրվել է տնակը՝ գույքով։
    15:55
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ամեն ինչ պետք է անենք «պարենային համակարգի տապալումը» կանխելու համար․ Գուտերեշ
    ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ պատերազմն Ուկրաինայում «խախտում է մատակարարումների շղթաները և սրընթաց գնաճ առաջացնում, գրել է նա թվիթերյան իթ էջում։ «Ռազմական գործողություններն Ուկրաինայում արդեն խախտում են մատակարարումների շղթաները և վառելիքի, սննդամթերքի և տրանսպորտի արագ գնաճի հանգեցնում։ Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք կանխելու համար սովի փոթորիկն ու գլոբար պարենային համակարգի տապալումը»,-հայտարարել է Գուտերիշը։ Կլիմիայի փոփոխություններն ուսումնասիրող Պոտսդամի ինստիտուտի հետազոտողները կարծում են, որ ռազմական գործողություններն Ուկրաինայում խորացնում են հումանիտար ճգնաժամը, քանի որ Ուկրաինան և Ռուսաստանը ցորենի և պարարտանյութերի խոշոր մատակարարներ են, որոնց «արտահանումը լրջագույնս վտանգված է»։ Ավելի քան 180 փորձագետ հայտարարություն է ստորագրել՝ որոշ քայլեր առաջարկելով ցնցումներից խուսափելու համար։ Ըստ հայտարարության, եվրոպական կառավարությունները պետք է միջոցներ տրամադրեն Համաշխարհային պարենային ծրագրին ցորենի գնման և բաց առևտուրը պահպանելու համար։ Իսկ ԵՄ բանկերը, ըստ փորձագետների, պետք է ամրապնդեն սոցիալական ապահովության համակարգերը և պարենային բանկերը՝ խուսափելու համար սննդամթերքի գների աճի հետևանքներից աղքատ շերտերի համար։
    15:41
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Ավան հոգեկան առողջութան կենտրոն»-ի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
    Մարտի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 12։20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ բժիշկների 51 խումբը կանչով մեկնել է Աճառյան փողոցի 1-ին նրբանցքում գործող «Ավան հոգեկան առողջության կենտրոն», որտեղ մուտքի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 75-ամյա Սերժիկ Կ-ն է։ Դատաբժիշկ Սաղաթելյանի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
    15:33
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երգչուհի Աննա Մայիլյանը հացադուլ կսկսի
    Երգչուհի Աննա Մայիլյանը «Հրապարակի» հետ զրույցում նշել է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակն այնքան է վրդովվեցրել իրեն, որ պատրաստվում է Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի դիմաց հացադուլ սկսել:
    15:27
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բասկետբոլ. «Արցախ»-ն առավելության է հասել «Գյումրի»-ի հետ խաղում
    Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները: «Արցախ»-ը տարել է իր վեցերորդ հաղթանակը՝ 92-70 հաշվով առավելության հասնելով «Գյումրի» ակումբի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Էլլի Թեյլորն էր (Գյումրի)՝ վաստակած 45 միավորով: Նա նաև 18 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում: Անցկացրած խաղերից հետո «Արցախ»-ը տարել է 6 հաղթանակ, կրել 12 պարտություն:
    15:23
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուս-ուկրաինական պատերազմը մտնում է երկրորդ փուլ․ «ArmDaily.am»
    Մարիուպոլի հավանական գրավումից հետո ՌԴ-ն կփորձի ինքնահաստատվել գրավյալ տարածքներում` ստեղծելով ամուր թիկունք։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է ռազմական վերլուծաբան Արմեն Մինասյանը: «Ռուսաստանը շատ տեղերից հետ կքաշվի` ավելի հարմար վերադասավորվելու համար։ Ուկրաինական կողմն էլ կփորձի պարտիզանական մարտերով շեղել և գրավյալ տարածքներում կազմակերպել քաղաքացիների անհնազանդություն՝ ընդհուպ մինչև զինված բախումներ։ Միանվագ արշավով հասնել ստրատեգիական հաջողության ՌԴ-ին չհաջողվեց։ Մարտավարական առավելության գինն էլ շատ բարձր է` անհամարժեք։ Ի դեպ՝ ռուսական բանակը Մարիուպոլից ու շրջանի տարածքից` անելանելիության արդյունքում հեռացող փոքր խմբերի հետ մարտերում ավելի շատ մարտիկներ է կորցրել, քան ճակատի այլ հատվածներում։ Որոշ խմբերի հաջողվել է միավորվել յուրային զորքերին, ինչը ռազմագիտական առումով «անհնարին» շարքից է»։ Լրատվամիջոցի հարցին, թե ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվելիք մոտ մեկ միլիարդ դոլար արժողությամբ զենքի առկայությունը կարո՞ղ է փոխել արդյոք պատերազմի ընթացքը և արդյոք ուկրաինացի զինվորականնները տիրապետում են օրինակ տրամադրվելիք 800 ՀՕՊ համակարգերը կիրառելու գիտելիքներին, Մինասյանն ասել է, որ Ուկրաինային տրամադրվում է այն զենքը, որը պլանավորված էր դեռևս պատերազմից առաջ: «Որոշակի թվով անձնակազմ անցել է համապատասխան ռազմական պատրաստություն հենց Արևմուտքում և հենց այդ զինատեսակներին տիրապետելու համար։ Պատերազմը Ռուսաստանի կողմից «վաղաժամ» սկսելու պատճառներից մեկն էլ հենց այն էր, որ մինչ օգնության տեղ հասնելը, որոշակի նպաստավոր դիրքեր գրավեր։ Սակայն տարածքի մեծությունը և ռազմաճակատի լայնությունը, ՌԴ խմբավորումների կողմից ռազմաճակատային հստակ բնագծեր չզբաղեցնելը բացասաբար կանրադառնա` անմիջապե Ուկրաինային տրված օգնությունը տեղ հասցնելուն պես։ Չի բացառվում, որ արևմուտքը տեխնիկական հրահանգիչներ և մասնագետներ կարող է ուղարկել «օգնության» հետ մեկտեղ»,- նշել է ռազմական վերլուծաբանը: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա այս պատերազմով վերջինս՝ որպես ռազմական համատեղ գործողությունների կառույց՝ «սպանվեց», կարծում է Մինասյանը։ «ՆԱՏՕ-ի անդամները ոչ միայն չհամախմբվեցին,այլ կային հակառակ տրամադրություններ ունեցողներ։ Պատահական չէ, որ ՆԱՏՕ-ի անդամները ուրվագծում են նոր դաշինքներ` Ֆրանսիա-Հունաստան-Եգիպտոս-ԱՄՆ, Լեհաստան-Սկանդինավներ, Ֆինլանդիա-Գերմանիա-Շվեդիա։ Նմանատիպ դաշինքների կառույցների մասին խոսք լինել կարող է, որի մասին խոսեց նաեւ Զելենսկին։ Սակայն, իրականում ՆԱՏՕ-ն ցույց տվեց իր անարդյունավետությունը և դա է պատճառը, որ այն քննադատվում է հենց Ուկրաինայի կողմից։ Պատճառը ոչ թէ ռազմական օգնության ոչ բավարար լինել է, այլ միասնական կարծիքի, դատապարտման, մեկուսացման(ՌԴ) դաշտում` ՆԱՏՕ-ի գործիքակազմի անաշխատունակությունն է»,- եզրափակել է Արմեն Մինասյանը:
    15:14
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Fitch Ratings-ը կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը
    Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը։ «Ուկրաինայի հակամարտության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ կապված սահմանափակումները մեզ ստիպեցին կտրուկ վերանայել 2022 թվականի աճի մեր կանխատեսումը մինչև 1,3% (նախկինում գործակալությունը կանխատեսում էր 5,3%), քանի որ արտահանման աճը, հատկապես դեպի Ռուսաստան, կանգ է առել, և տրանսֆերտների ծավալը նվազում է», - ասվում է գործակալության կայքում։ Fitch-ը կանխատեսում է, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2023 թվականին կվերադառնա 4,2 տոկոս՝ արտացոլելով ներքին ներդրումների բարենպաստ հեռանկարը և զուտ առևտրի ակնկալվող դրական ներդրումը։ Զեկույցում նշվում է նաև, որ 2021 թվականի դրությամբ Ռուսաստանին բաժին է ընկել ապրանքների արտահանման 28%-ը, ներմուծման 37%-ը և զբոսաշրջային այցելությունների, օտարերկրյա ուղղակի ներդրումների և դրամական փոխանցումների 40%-ը։ «Բնական գազի գնի կտրուկ բարձրացման անմիջական ազդեցությունը կսահմանափակվի՝ հաշվի առնելով, որ Հայաստանը 2021 թվականի դեկտեմբերից մի քանի տարով ֆիքսել է գազի ներմուծման գները Ռուսաստանի հետ։ Առևտրային հարաբերությունների որոշակի խաթարումը, հավանաբար, պայմանավորված է Հայաստանում գործող ռուսական բանկերի հետ թղթակցային հարաբերությունների կորստով: Ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումը կհարվածեն հայկական արտահանմանը», - ասվում է զեկույցում։
    15:05
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փաշինյանը Չարենցավանում է. ոստիկանական մեքենաները փակել են ճանապարհը
    Չարենցավանում այսօր ընթանում է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Եզրափակիչ փուլին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, փոխնախարար Կարեն Գիլոյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «hraparak.am» կայքն էլ հայտնում է, որ միջոցառումը տեղի է ունենում Չարենցավանի նորակառույց մարզադպրոցում։ Փաշինյանի այցի կապակցությամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում այդ տարածքում։ Ոստիկանական բազմաթիվ մեքենաներ փակել են ճանապարհը և թույլ չեն տալիս, որ մարդիկ մեքենաներով դեպի մարզադպրոցի կողմ շարժվեն։
    14:59
    19.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսները փակել են Ազովի ծովը՝ ուկրաինացիների համար. պատերազմի 24-րդ օրը
    Ռուսաստանի զինված ուժերը փակել են Ազովի ծովը: Այս գիշեր ռուսական զինուժը գերձայնային հրթիռներով ոչնչացրել է ստորգետնյա զինամթերքի հսկայական պահեստ: Ավիացիոն հարվածներ են հասցվել նաև ազգայնականների դիրքերին:
    14:51
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հայաստանի վրա բացասաբար են ազդելու Ռուսաստանում ճգնաժամի հետևանքները. Fitch
    Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի` արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի «B+» վարկանիշը` «կայուն» հեռանկարով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարկանիշի պահպանման հիմքում ընկած են մեկ շնչի հաշվով բարձր եկամուտը, կառավարման և բիզնես միջավայրի որակը, մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության հուսալի հիմքը, ինչպես նաև՝ բարեփոխումների իրականացման ամուր հանձնառությունը: Այս ուժեղ կողմերին հակադրվում են բարձր արտարժութային պետական պարտքը, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսները և աշխարհաքաղաքական ռիսկերը: Միջազգային վարկանիշային գործակալությունից կանխատեսել են, որ Հայաստանի վրա բացասաբար են ազդելու Ռուսաստանում ճգնաժամի հետևանքները՝ հաշվի առնելով երկու երկրների տնտեսությունների միջև առկա կարևոր կապերը, սակայն Fitch-ն ակնկալում է, որ ֆինանսավորման տարբերակներն ու երկարաժամկետ կոմերցիոն պարտքի պրոֆիլը կարող են օգնել Հայաստանին՝ հաղթահարելու ցնցումն առանց վճարունակության լուրջ վատթարացման:
    14:42
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լուսավոր Հայաստանի մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են․ Անի Սամսոնյան
    Լուսավոր Հայաստանի մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են: Մեր նպատակներում և պլաններում փոփոխություններ չկան, չնայած դրա կարիքն էլ կա, որովհետև յուրաքանչյուր քաղաքական ուժ ժամանակի ընթացքում ունենում է ճգնաժամեր: Ճգնաժամը նորմալ է, բնական է և պետք է: Այլ հարց է, դու այդ ճգնաժամը դիմավորում ես ոտքի վրա պինդ կանգնած, թե լեղաճաք եղած փախուստի ես դիմում ու մերժում ես նոր մարտահրավերները: Մենք միշտ ասելիք ունեցել ենք քաղաքական դաշտում և ունենալու ենք: Քաղաքական մշակույթի բարելավման համար էլ պայքարելու ենք: Քաղաքականությունը անհամբերների, վախկոտների, պատեհապաշտների և ժամանակի մեջ քարացածների տեղը չէ: Դեռևս այսքանը: Շաբաթ օր է, բարի հանգիստ:
    14:29
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արագածոտնում բախվել են 2 Ford Transit ավտոմեքենաներ․ կա վիրավոր
    Այսօր՝ մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56 կմ հատվածում բախվել են 2 Ford Transit մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Օպերատիվ է գործել Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    13:55
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարեկները ոչ ադեկվատ պահվածքով վարորդին բերման են ենթարկել ոստիկանություն
    Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ վաշտի ծառայողները մարտի 18-ին` ժամը 20.00-ին, Բագրատունյաց պողոտայում նկատել են հանդիպակաց գոտիով և մեծ արագությամբ երթևեկող «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենա, որի վարորդը չի ենթարկվել մեքենան կանգնեցնելու հրահանգին և շարունակել է վարել հանդիպակաց գոտիով, ապա մետրոյի «Գործարանային» կայարանի մոտ իջել է մեքենայից և դիմել փախուստի, սակայն պարեկները բռնել են նրան: Վարորդը, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, մոտ 10 րոպե ոստիկանների հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, հրել նրանց, անկանոն շարժումներ արել: 32-ամյա վարորդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:
    13:44
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով
    Հանրապետության տարածքում մարտի 19-ի ցերեկը, 20-ին, 23-ի գիշերը և երեկոյան, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-ի գիշերը, 22-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, 19-20-ն առանձին հատվածներում` ինտենսիվ: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 21-ի և 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-7 մ/վ, մարտի 19-20-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-6, 21-22-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը, 22-ի երեկոյան, 23-ի գիշերը, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Մարտի 21-ի և 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
    13:30
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պատերազմ Ուկրաինայում. The Guardian-ը ներկայացրել է անցնող շաբաթվա ամենատպավորիչ կադրերը
    Բրիտանական The Guardian պարբերականը ծավալուն ֆոտոշարքով անդրադարձել է Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության հետևանքներին՝ ցույց տալով երկրի տարբեր քաղաքներից և շրջաններից ավերածությունների, մարդկային տառապանքի կադրեր:
    13:12
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտում շուրջ 30-40 սմ ձյուն է նստել, իսկ բնակչությունը նման պայմաններում զրկված էր բնական գազից․ Բեգլարյան
    Երեկ ամբողջովին ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման և ստուգման աշխատանքները, իսկ գիշերը բնական գազն արդեն իսկ մատակարարվել է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ, հայտնում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Հիմա արդեն բաժանորդների կեսից ավելիի գազամատակարարումը վերականգնվել է և առաջիկա ժամերին բոլորը կստանան բնական գազ: Նրանք արդեն կկարողանան այս բացառիկ ցուրտ եղանակին հաղթահարել իրենց ջեռուցման ու այլ հիմնախնդիրները: Հատկանշական է, որ այսօր Ստեփանակերտում շուրջ 30-40 սմ ձյուն է նստել, իսկ Արցախի այլ բնակավայրերում՝ նույնիսկ ավելի շատ, ինչը բացառիկ է մարտ ամսվա համար: Եվ նման պայմաններում Արցախի բնակչությունը զրկված էր բնական գազից ավելի քան 11 օր՝ ադրբեջանական արհեստական ու դիտավորյալ խոչընդոտների պատճառով»:
    12:50
    19.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աբովյանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 27-ամյա երիտասարդին դանակահարել է 17-ամյա պատանին
    արտի 16-ին, ժամը 06.00-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 27-ամյա երիտասարդ, որը վնասվածքների վերաբերյալ ոչինչ չի հայտնել: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։ Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդին մարմնական վնասվածքները պատճառել է Երևանի բնակիչ 17-ամյա պատանին: Բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 18-ին նա ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ մարտի 16-ի ժամը 03.00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սևանի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ է հասցրել 27-ամյա երիտասարդին: Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:
    12:45
    19.03.22
    Ավելին