Լրահոս
2022-03-18
-
ՀասարակականԺողովուրդն Արցախն Ադրբեջանին հանձնելու մանդատ չի տվել ՔՊ-ինԽորհրդարանական ընդդիմության գրեթե բոլոր նախագծերը մերժող ՔՊ-ականները կմիանա՞ն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարությանը՝ ըստ որի՝ «Արցախի ճանաչում հանուն փրկության» սկզբունքով պետք է լուծվի Արցախի կարգավիճակի հարցը: Ինչպես գիտեք՝ իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը «Ազատության» հետ զրույցում, ըստ էության, ասել էր, որ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հարցը կարող է քննարկվել:Ավելին22:0018.03.22 -
Խաղաղ պայմաններում այսքան զոհ ունեցել ենք 90-ականներին. այն ժամանակ բանակը նոր էր, հիմա՝ բարոյալքվածՍյունիքում երկու զինծառայող է զոհվել «կարգապահության, և առանձին զինվորների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանքով»: Սա պաշտպանության նախարարի կարծիքն է: Պապիկյանը չի ասել նույն պատճառո՞վ է մեկ տարում ավելի քան 100 զինծառայող զոհվել՝ ոչ հակառակորդի գնդակից: Այս թիվը «Հայլուրին» իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն է հայտնել ու ահազանգել՝ բանակում այլևս չկան փորձառու հրամանատարներ: Ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների թվով մոտենում ենք 90-ականների վիճակագրությանը:Ավելին21:5518.03.22 -
Հասարակական«Ծանր վիրավորվող իշխանությունը». մարդուն ծանր վիրավորանք հասցնելու 240 դեպք՝ հունվարից մինչև հիմաՄարտի 22-ին Սահմանադրական դատարանը կքննի «ծանր վիրավորանքի» քրեականացման սահմանադրականության հարցը: Բարձր ատյան դիմել էր Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, բայց հայցը ներկայացնելու է գործող ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը: Ի դեպ, երբ Գրիգորյանը արդարադատության փոխնախարար էր, խորհրդարանում անձամբ էր հիմնավորել, թե ինչու պետք է քրեականացվի ծանր վիրավորանքը:Ավելին21:3318.03.22 -
ՏարածաշրջանՄԱԿ-ի հովանու ներքո «Խանքանդի»-ն թռչում է Ֆիզուլի«Մենք թռչում ենք Ֆիզուլիի օդանավակայան «Խանքանդի» անվամբ ինքնաթիռով՝ Ադրբեջանում հավատարմագրված ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ Շուշի այցելելու համար։ Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակը կնշվի Շուշիում ՄԱԿ-ի կառույցների հետ: Ազատագրված Շուշիում կծածանվի ՄԱԿ-ի դրոշը»,- թվիթերյան գրառման մեջ հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար, Իլհամ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը։Ավելին21:3018.03.22 -
Սոցիալական«Էս մարդիկ միտված են, որ Հայաստանը դատարկեն». պարենային անվտանգության խնդիր կաԽանութներում ապրանքների գների գլխապտույտ փոփոխություններից ուշքի չեն գալիս Հայաստանի քաղաքացիները: Ահազանգում են՝ ընդամենը օրեր առաջ հավկիթն արժեր 27 դրամ, հիմա գինը՝ 70 դրամ է: Թռչնաբույծների միության նախագահի խոսքով՝ պատճառը Ռուսաստանից՝ հացահատիկի արտահանման սահմանափակումն է: Թռչունների կերի խնդիր կա:Ավելին21:2818.03.22 -
ԱրցախՄԱԿ-ը պարտավոր է պատասխանել՝ լեգիտիմացնո՞ւմ է հայկական Շուշիի բռնազավթումը․ Արցախի ՄԻՊ«Ի վերջո, ամեն ինչ հանգում է արժեքներին [...] Մենք ցանկանում ենք մեր երեխաներին ժառանգել աշխարհ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված արժեքներով՝ խաղաղություն, արդարություն, հարգանք, մարդու իրավունքներ, հանդուրժողականություն և համերաշխություն», - ՄԱԿ-ի պաշտոնական կայքում հենց այսպես է ներկայացնում կառույցի առաքելությունը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Այնինչ իրականությունն ամբողջությամբ այլ է: ՄԱԿ-ը իր մասնագիտացված գործակալությունների ներկայացուցիչներով այսօր խաղաղության և մարդու իրավունքների, հանդուրժողականության և համերաշխության դեմ ուղղված հանցագործությունների հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական Շուշիում, մոտ 5000 անտուն մնացած շուշեցիների աչքի առաջ նշում է հանցագործ երկրի հետ իր համագործակցության 30 տարին։ Սա այն դեպքում, երբ 30 տարի շարունակ, տրվելով Ադրբեջանի սադրանքներին, ուղիղ անտեսել է Արցախի ժողովրդի իրավունքները, անտարբերություն ցուցաբերել Ադրբեջանի ԽՍՀ տարբեր քաղաքներից անտուն ու անօթևան մնացած հազարավոր փախստականների նկատմամբ, լռել 44 օր շարունակ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների մասին, և այսօր էլ անուշադրության մատնել Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից բռնի տեղահանված 40 000 մարդկանց։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, անդամ երկրները, այսօր Շուշիում կազմակերպված միջոցառմանը մասնակից ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների բոլոր պատասխանատուները պարտավոր են պատասխանել՝ արդյո՞ք սրանք են իրենց դավանած արժեքները, արդյո՞ք իրենց այցով լեգիտիմացնում են հայկական Շուշի քաղաքի բռնազավթումը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացված և այսօր էլ իրականացվող ադրբեջանական հանցագործությունները։Ավելին21:0918.03.22 -
ՄիջազգայինՌուսաստանն «Իսկանդերով» ուկրաինական «Տոչկա-Ու» կայանքներ է ոչնչացրելՌուս-ուկրաինական պատերազմի մասին վերջին նորությունները: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ ուկրաինական զինուժը «Տոչկա-Ու»-ի կասետային մարտագլխիկներով հրթիռներ է արձակել Մելիտոպոլի բնակելի թաղամասերի վրա: Ռուսական ՀՕՊ-ը դրանք հետ է մղել, հետո երկու «Իսկանդեր» հրթիռ ոչնչացրել են ուկրաինական «Տոչկա-Ու» կայանքները: Պատերազմի 23-րդ օրը ռուսական կողմը հրթիռակոծել է Լվովի օդակայանի տարածքը, Մարիուպոլի կենտրոնում թեժ մարտեր են:Ավելին20:3518.03.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 ԱՄՆ-ը վրեժխնդիր կլինի, եթե Չինաստանն աջակցի Ռուսաստանին | 18.03.2022Ավելին20:3018.03.22 -
Տարածաշրջան«Մեզ ֆաշիստ են անվանում, բայց նրանց արածն է ֆաշիզմ». ռուսական «Սամովար»՝ Նյու ՅորքումՌուսական կոկտեյլ-բարի սեփականատերը պնդում է, որ պատերազմի սկսվելուց հետո կորցրել է հաճախորդների 60-70 տոկոսը, դրան գումարած՝ ամեն օր ատելության խոսք պարունակող հաղորդագրություններ է ստանում:Ավելին19:4518.03.22 -
ՀայաստանԸնտրվելու է «հայ Հիսուս Քրիստոսը». Ծառուկյանի հայտարարած մրցույթը շարունակվում էՀայի տեսք պետք է ունենա Հիսուս Քրիստոսի այն արձանը, որ կանգնեցվելու է Գագիկ Ծառուկյանի ընտանիքի միջոցներով: Ժյուրիի կազմում է քանդակագործ Լևոն Թոքմաջյանը: Նա Շուշիում Վազգեն Սարգսյանի արձանի, Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակների հեղինակն է: Թոքմաջյանը հիմա մի մտավախություն ունի՝ սրբություն չճանաչող թշնամու բայրաքթարը մի օր էլ Քրիստոսի արձանին չհասնի:Ավելին19:1518.03.22 -
ՏնտեսականԱռցանց անմաքս առևտրի շեմը գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրոՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո: Այն կգործի մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը։ Այն դեպքում, երբ ծանրոցի արժեքը գերազանցում է 1000 եվրոն, կամ դրա քաշը կազմում է ավելի, քան 31 կգ, անհրաժեշտ կլինի վճարել մաքսատուրք` պատվերների արժեքի 15 % չափով, բայց ոչ պակաս, քան 2 եվրո՝ 1 կգ համար: ԵՏՀ խորհրդի կողմից ընդունված որոշումը թույլ կտա աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների այն քաղաքացիներին, որոնք անձնական օգտագործման ապրանքներ են պատվիրում արտասահմանյան ինտերնետ-խանութներում, միաժամանակ՝ խուսափել ապրանքների դեֆիցիտից:Ավելին19:1118.03.22 -
ՄիջազգայինՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 3.2 միլիոն մարդ լքել է ՈւկրաինանՈւկրաինայից փախստականների թիվը փետրվարի 24-ից ի վեր կազմել է 3.2 միլիոն, որից 185 հազարը հատել են Ռուսաստանի սահմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Շաբիա Մանտուն: Նրա խոսքով՝ 2 միլիոն մարդ էլ հատել է Լեհաստանի սահմանը: Միգրացիայի միջազգային կազմակերպությունից տեղեկացնում են, որ Ուկրաինան լքողների թվում 162 հազարը օտարերկրացիներ են:Ավելին18:5018.03.22 -
ՀասարակականԱյս տան վաճառքից քա՞նի լումա մտավ նիկոլապաշտների գրպանը (լուսանկար)․ քաղաքագետԱյս տան վաճառքից քանի՞ լումա մտավ նիկոլապաշտների գրպանը (լուսանկար) Իշխանության գալուց առաջ և հատկապես հետո կապիտուլյանտ Նիկոլն աջուձախ թիրախավորում էր Երևանի Մոնումենտի շքեղ տները և դրանց սեփականատերերին և խոստանում էր իրեն երկրպագողներին, որ դրանք պետականացվելու են և կոպեկ առ կոպեկ այդ գումարները հետ են վերադառնալու պետբյուջե... Եվ ահա, պարզվեց, որ այդ տներից ամենաշքեղը, որն, ըստ լուրերի, պատկանում էր Հովիկ Աբրահամյանին, վաճառվել է, իսկ գնորդն էլ, ըստ լուրերի, այս իշխանությունների սրտի նորաթուխ օլիգարխներից է, ով գնել է Ծաղկաձորի "Գոլդեն Փելիս" հյորանոցը... Ստացվում է, Նիկոլ Անհողը ոչ միայն կուլակաթափ չարեց իր բնորոշմամբ, Մոնումենտի թալանչիներին, այլև թույլ տվեց, որ նրանք իրենց անշարժ գույքը վաճառեն... Հետաքրքիր է, քանի՞ լումա ստացան նիկոլապաշտներն այս տան վաճառքից, որ ժամանակին այդքան ցնծությամբ էին ընդունում Նիկոլի կեղծ խոստումները, թե ապօրինի կառուցված այդ տները վաճառելու են, իսկ գումարներն էլ գնալու են պետական բյուջե... Ինչպես և կանխատեսել էի, այդ խոստումը կապիտուլյանտի հերթական սուտն էր...Ավելին18:0118.03.22 -
ԱրցախՎնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են․ շտաբՎնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ, հաշվի առնելով գազատարի՝ 10 օր շարունակ չգործելու հանգամանքը, այժմ իրականացվում են տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքներ գազի պատշաճ և անխափան փոխադրումն ու մատուցումը բաշխիչ ցանցերին ապահովելու ուղղությամբ։ Նշված աշխատանքներն ավարտելուց հետո գազամատակարարումը կվերականգնվի։ Կրկին հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն, որպեսզի գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա: [Արցախի տեղեկատվական շտաբ]Ավելին17:5818.03.22 -
Զինված ուժերՄարտավարական մասնագիտական պարապմունքներ են անցկացվելN զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մարտի 18-ին անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ՝ դաշտային պայմաններում։ Զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի հենակետ, ոչնչացրել կենդանի ուժը, առգրավել կարևոր նշանակության փաստաթղթեր և զբաղեցրել նպաստավոր դիրքեր։ Պարապմունքների ընթացքում զինծառայողները կատարելագործել են ձմեռային պայմաններում առաջադրված խնդիրների կատարման մասնագիտական հմտությունները։Ավելին17:4318.03.22 -
ՀասարակականԱրմեն Սարգսյանն ինչպես է դարձել Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի«1980-ականներից սկսած՝ աշխարհի հարուստները տարբեր երկրներում հնարավորություն ունեն ներդրումների դիմաց օրինական կերպով գնելու անձնագրեր և վիզաներ ։Ավելին17:2618.03.22 -
ՀայաստանԱդրբեջանն ստիպված է լինելու պատասխանել շատ պարզ հարցերի․ արևելագետԱդրբեջանն ստպված է լինելու պատասխանել շատ պարզ հարցերի 44-օրյա պատերազմից հետո #Ադրբեջանը մի կողմից ի լուր ամբողջ աշխարհի հայտարարում է, թե արցախյան հիմնախնդիրը «լուծված է», Ադրբեջանում չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումով շրջան, այլ՝ «#Ղարաբաղ», և վերջինի տարածքում բնակվող «ընդամենը 20-30 հազար բնակչությունն» էլ կարող է ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն և ապրել շատ ավելի բարենպաստ պայմաններում, քան այժմ։ Մյուս կողմից զուգահեռաբար #Արցախում ապրող, ըստ էության, ավելի քան 100 հազար տեղաբնիկ բնակչությանն օրերով զրկում է գազամատակարարումից, հումանիտար աղետ ստեղծելով, պարբերաբար կրակի տակ պահում, ահաբեկում շրջանի բնակավայրերը, դրանցում ապրող իր պոտենցիալ «քաղաքացիներին»՝ հոգեբանական և անվտանգային պերմանենտ սպառնալիքի տակ պահելով նրանց և փաստացի մղելով արտագաղթի։ Ադրբեջանի նման քաղաքականությունը առավել նպատակային է դարձել հատկապես ուկրաինական պատերազմին զուգահեռ, երբ աշխարհի ուշադրությունը բևեռված է այլ՝ բազմապատիկ անգամ ավելի կարևոր, մասշտաբային հիմնախնդրի և հումանիտար ճգնաժամի ուղղությամբ, քան Արցախում շարունակվողն է։ Մինչդեռ Բաքվի այսօրինակ վարքագիծը, վստահաբար, գործելու է նրա իսկ դեմ հիմնախնդրի կարգավորման որևէ միջազգային ձևաչափում բանակցային գործընթացի վերսկսման պարագայում։ Քանի որ ադրբեջանական կողմն ստպված է լինելու պատասխանել շատ պարզ հարցերի, ինչպես օրինակ՝ «ո՞ր պետությունն է կրակում գյուղատնտեսական աշխատանք կատարող իր «քաղաքացիների» վրա», կամ «ո՞ր պետությունն է միտումնավոր կերպով զրկում գազամատակարարումից իր «քաղաքացիներին» կամ «սեփական շրջաններից» մեկը», կամ ո՞ր պետությունն է միտումնավոր կերպով արտագաղթի մղում սեփական «քաղաքացիներին» և այլն։ Ադրբեջանի վարքագծի նման դրսևորումները ամենապարզ փաստարկներն են առ այն, թե ինչու Արցախը և նրա բնիկ հայ բնակչությունը չեն կարող ապրել Ադրբեջան կոչված արհեստածին պետության կազմում։ Հետևաբար հայկական կողմը պետք է գործի միայն միջազգային միջնորդական ձևաչափերն ակտիվացնելու ուղղությամբ՝ բացառելով #Բաքվի և #Անկարայի կողմից #Երևանին երկկողմ ձևաչափ պարտադրելու բոլոր փորձերը։Ավելին17:2118.03.22 -
ՄիջազգայինՌԴ-ն պահանջում է ԱՄՆ-ից՝ «բացահայտել Ուկրաինայում կենսաբանական զենք ստեղծելու տեղեկությունները»Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանատունը պահանջել է Վաշինգտոնից անհապաղ բացահայտել Ուկրաինայի լաբորատորիաներում կենսաբանական զենք ստեղծելու բոլոր մանրամասները:Ավելին17:1118.03.22 -
Շոու բիզնեսՍպիտակցի Հայկոն լուսանկարվում է թուրքի հետՀամացանցում լուսանկար է հրապարակվել, որում երգիչ Սպիտակցի Հայկոն թուրք ոստիկանի հետ է։ «Ազատագրում» շարժման ղեկավար Միկա Բադալյանը Telegram-ի իր ալիքում հրապարակել է նաև տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես է Սպիտակցի Հայկոն թուրքական օդանավակայանում լուսանկարվում թուրք ոստիկանի հետ:Ավելին17:0718.03.22