Լրահոս

2022-03-16
  • Հայաստան
    «Առաջը՝ իրանք, հետևը՝ իրանք, աջ ու ձախ՝ իրանք». Սյունիքի Ներքին Հանդ գյուղը «տուպիկի մեջ է»
    Ներքին Հանդում գիշերը չեն քնում, որ հանկարծ գյուղից ուղիղ գծով 400 մետր հեռու կանգնած թշնամու ծուռ մտքերի զոհը չդառնան: Որովհետեւ, «Հողը թանկ է» ասում են գյուղի բնակիչները, որ արդեն 15 օր է ապրում են գյուղի մեջ մեկ կիլոմետր առաջ եկած ադրբեջանցի զինվորների հետ:
    21:15
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    «Ֆիզուլին, Կուբաթլին, Հորադիզը, մյուսները Արցա՞խ եք համարում. Արցախ 4.5 հզր քմ-ի վրա է, մնացած տարածքները Արցախը չեն». ՔՊ-ական պատգամավոր
    Արցախ 75 տոկոսը մենք չենք հանձնել: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը: «Ինչ է, Ֆիզուլին, Կուբաթլին, Հորադիզը և մյուսները Արցա՞խ եք համարում: Արցախ Հանրապետությունը 4.5 հազար քմ-ի վրա է, մնացած տարածքները Արցախը չէ, ոնց ուզում եք ներկայացրեք»,- ասել է Ասլանյանը: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ բանակցությունները զրո կետից սկսելու վերաբերյալ հայտարարությանը, Ասլանյանը նշել է. «Զրո կետից սկսելը չի նշանակում մերժել նախորդների ժառանգությունը, նշանակում է՝ սկսել նոր տեսակի բանակցություններ»:
    20:27
    16.03.22
    Ավելին
  • Արցախ
    «Ադրբեջանի կազմում դառնալու ենք համակենտրոնացման ճամբար». հայկական շահի «կարմիր գծերը»
    Հնարավո՞ր է Ադրբեջանի կազմում անվտանգ ապրել: ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ Ազատություն ռադիոկայանի լրագրողի հարցին պատասխանել է, որ այդ գործընթացը պետք է քննարկել: Մեկ օր անց՝ ֆեյսբուքում գրել է, թե իրեն սխալ են հասկացել: Վստահեցնում է՝ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու հարցը նկատի չի ունեցել: Արցախից արձագանքում են Աղաջանյանին. ինչ ուզում է, թող բանակցի, բայց Արցախի կարմիր գիծը, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, չմոռանա:
    20:22
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և անդրադարձել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաև Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումին, որը վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կազմակերպմանը: ՀՀ և ՌԴ առաջնորդները մտքեր են փոխանակել հայ-թուրքական երկխոսության, տարածաշրջանային վերջին զարգացումների, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: Քննարկվել են նաև ՀՀ վարչապետի՝ առաջիկայում Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող հարցեր:
    20:18
    16.03.22
    Ավելին
  • Հայաստան
    ՔՊ-ն պարտվեց Վարդենիսում. համայնքապետ ընտրված Խաչատրյանը «սիրով աշխատելու է» իշխանության հետ
    Այսօր վերջապես Վարդենիսը համայքնապետ ունեցավ: Երեք ամիս ձգձգվող համայնքապետի ընտրության հարցը հանգուցալուծվեց այն բանից հետո, երբ համացանցում տարածվեց՝ քպ-ական թեկնածուի լուսանկարը՝ դավաճանության մեջ կասկածվող զինվորականի հետ: Միայն ընդդիմությունն է կողմ քվեարկել միակ թեկնածու Ահարոն Խաչատրյանին, որը խոստացել է մեծ սիրով աշխատել իշխանության հետ:
    19:30
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դանակահարություն՝ վարսավիրանոցում. մի քանի օր անց ներքին արյունահոսություն էր սկսվել
    Մարտի 10-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնի քրեական հետախույզները հաղորդումը ստանալուն պես մեկնել էին հիվանդանոց: Ու թեև տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնել էր՝ իբր օրեր առաջ տանն է վնասվել անզգուշորեն մետաղյա թիթեղների վրա ընկնելու հետևանքով, այնուամենայնիվ, ժամեր անց իրավապաhները պարզեցին եղելությունը: Դեպքը մարտի 4-ին էր կատարվել և ոչ թե տուժողի տանը, այլ Քասախ գյուղի Սաֆարյան փողոցի վարսավիրանոցում: Ժամը 13.00-ի սահմաններում տուժողն անձնական հարցերի շուրջ վիճել էր վարսավիրանոցի 44-ամյա սեփականատիրոջ հետ: Գեղեցկության սրահի տերը դանակահարել էր երիտասարդին: Հետո հաշտվել էին ու վիրակապել վնասվածքները: Տուժողը ոչ այդ, ոչ էլ հաջորդ օրը հիվանդանոց չէր դիմել: Կարծել էր՝ վերքը խոր չէ: Իսկ մարտի 9-ի երեկոյան, արդեն ներքին արնահոսությամբ, հիվանդանոց էր դիմել. նրա առողջությանը պատճառվել էր ծանր վնաս: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 10-ին, ժամը 19.30-ի սահմաններում, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Նաիրիի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն։ Դանակը հայտնաբերվել է։ Հարուցվել է քրեական գործ:
    18:06
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Հայաստան» խմբակցությունը ՀՀ ԱԺ նախագահությունից պահանջում է կազմակերպել Հայաստանի և Արցախի խորհրդարանների համատեղ նիստ
    Քիչ անց կլինենք Արցախում: «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանի, Քրիստինե Վարդանյանի և Ելենա Կիրակոսյանի հետ Ստեփանակերտում հանդիպումներ կունենանք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահության, խմբակցությունների անդամների, ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Արցախում տիրող իրավիճակը և համատեղ հետագա քայլերը: Կայցելենք նաև Արցախի տարբեր բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, արցախցիների խնդիրներին: Հիշեցնեմ, որ «Հայաստան» խմբակցությունը տևական ժամանակ բարձրաձայնում է և ՀՀ ԱԺ նախագահությունից պահանջում է կազմակերպել Հայաստանի և Արցախի խորհրդարանների համատեղ նիստ, որը իշխող խմբակցությունը չի իրականացնում:
    17:52
    16.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Հադրութից ու Շուշիից տեղահանված արցախցիները «հույսները կորցրել են ՀՀ կառավարությունից»
    Հադրութից ու Շուշիից տեղահանված արցախցիները, այսօր նամակ են հանձնել Ֆրանսիայի դեսպանատուն՝ հումանիտար ապաստան ստանալու խնդրանքով: Փախստականի կարգավիճակ պահանջող արցախցիները հույսները կորցրել են Հայաստանի կառավարությունից, իշխանությունները անտարբեր են իրենց նկատմամբ:
    17:49
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը. Լավրով
    Ռուսաստանը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Կազմակերպվել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումները: Մենք ողջունում են Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ կապերի կարգավորման գործընթացը և մեր կողմից պատրաստ ենք համատեղ աշխատանքի, որը թույլ կտա խորացնել համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների միջև»,- ասել է Լավրովը: ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Թուրքիայի արտգործնախարարի հետ քննարկել են Սիրիայի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հարցերը: facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing buttontelegram sharing buttonskype sharing buttonpinterest sharing buttonsharethis sharing button
    17:42
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կարևորվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական պատմամշակութաին ժառանգության պահպանումը
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ նման այցերն ու ակտիվ շփումներն այս օրերին հատկապես կարևոր են: ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ ընդլայնված նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակության անդամները նախագահին են ներկայացրել հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները: Առանձնահատուկ կարևորվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հարցը և միջազգային հարթակներում խնդրի բարձրաձայնումը: Անդրադարձ է եղել նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում Հայաստանի և Արցախի միջև համագործակցության խորացմանը: Այդ համատեքստում մասնավորապես կարևորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ կրթական ծրագրերի իրականացման հեռանկարը: Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է որակյալ կրթության անհրաժեշտությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախի և արցախահայության ներկայիս խնդիրներին ու առկա մարտահրավերներին, որոնց լուծման ճանապարհին նախագահ Խաչատուրյանը հատկապես կարևորել է մեր ժողովրդի միասնականությունը և համախմբվածությունը:
    17:28
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մի քանի գյուղերի զիջման ժամանակ չզարմանաք․ քաղաքագետ
    Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Ադրբեջանցիների դիրքերի առաջ գալն ու ՊՆ-ի հայտարարության իմաստը չհասկացողներին պարզ բացատրեմ, կատարվում է սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, որի մասին կառավարությունը վախենում է պարզ հայտարարել, սակայն ծածուկ կերպով կատարում է: Մի քանի գյուղերի զիջման ժամանակ նույնպես չզարմանաք, թե ինչ է կատարվում»:
    17:18
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանցիները Խրամորթում կրկին մուղամ են միացրել ու կոչ արել բնակչությանը հեռանալ
    Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղին մոտակա դիրքերում ադրբեջանցի զինվորականները կրկին մուղամը էին միացրել, հայերենով կոչ էին արել բնակչությանը հեռանալ։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Ադրբեջանցիներն անընդհատ, օրը 4-5 անգամ միացնում են։ Մի հուսադրող բան կա, Խրամորթի տղամարդիկ ավելացել են, այն խրամորթցիները, որոնք գյուղում չէին բնակվում երկար տարիներ, վերադարձել են։ Համայնքապետն ասում էր, որ մարդ կար, 10 տարի չէր ապրում, հիմա եկել ու կանգնել է գյուղացիների կողքին, այնտեղից են նաև մեր զինվորները, այնտեղ են նաև ռուս խաղաղապահները, այդ առումով հանգիստ ենք», - եզրափակեց պատգամավորը։ Արցախում ադրբեջանական զինուժի մարտական դիրքերին սահմանակից հողերում գյուղացիները չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, քանի որ ադրբեջանցիները հաճախակի սադրիչ գործողությունների են դիմում՝ կրակում են նրանց ուղղությամբ, բարձրախոսներով կոչ են անում հեռանալ բնակավայրերից։
    17:10
    16.03.22
    Ավելին
  • Հայաստան
    «Հայաստան» խմբակցության պատգամավորներն Աղաջանյանին հիշեցնում են Արցախի «կարմիր գծերը»
    Աժ-ի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր Էդուրադ Աղաջանյանին հիշեցրել են, որ Արցախի ինքնորոշման իրավունքի կարմիր գիծը դեռ 30 տարի է գծվել, երբ Հայաստանի Գերագույն Խորհուրդը որոշել է, որ անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:
    17:07
    16.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Ներքին Հանդի մասին ՀՀ ՊՆ հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում. Թաթոյան
    «Կապանի Ներքին Հանդ գյուղի մասին պաշտպանության նախարարության հայտարարությամբ՝ մեր սուվերեն տարածքը զիջվում է Ադրբեջանին»: ՊՆ երեկվա հաղորդագրությունն այսպես դատապարտել է Հայաստանի նախկին օմբուդսմենը:
    16:47
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանը պահանջում է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, մեր իշխանությունները լռում են. Սեյրան Օհանյան
    #Քաղաքական 16 03 2022 Ադրբեջանը պահանջում է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, մեր իշխանությունները լռում են. Սեյրան Օհանյան․ «Փաստինֆո» Ադրբեջանը պահանջում է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, մեր իշխանությունները լռում են. Սեյրան Օհանյան․ «Փաստինֆո» «Փաստինֆո»-ն գրում է․ Արցախում անվտանգային և հումանիտար առումով աղետալի վիճակ է, իսկ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ գնահատելով Արցախում ստեղծված իրավիճակը: Ըստ ՊՆ նախկին նախարարի՝ թշնամու նպատակն է զբաղեցնել իր համար կարևոր բարձունքները և ճանապարհները, ռազմավարական կետերը, որպեսզի տարածքային առավելություն ստանա և հետագայում ճնշումներ գործադրի Հայաստանի և Արցախի վրա. «Իսկ ռազմավարական առումով նրանց նպատակը Արցախը հայաթափելն է, սրա մասին են խոսում մի քանի փաստաթղթեր, որոնց Հայաստանի իշխանությունը լուրջ չի վերաբերվում, խոսքն, օրինակ, «Շուշիի հռչակագրի» մասին է, որը նախապայման է հայ-թուրքական հարաբերությունների: Այնտեղ խոսվում է նաև Ադրբեջանի 5 նախապայմանների մասին, որոնք վերաբերվում են տարածքային ամբողջականության ճանաչմանը, խաղաղության հաստատմանը, ըստ էության, կարելի է ասել, որ սրանով Արցախի մնում է Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքում սրան»,-ասաց Օհանյանը: Ադրբեջանական ամենօրյա ագրեսիայի ֆոնին՝ Հայաստանի իշխանությունները արձագանքելու փոխարեն միակողմանի խաղաղության կոչեր են հնչեցնում, ավելին՝ ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել, որ Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։ Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցինք՝ ինչի՞ կարող է հանգեցնել միակողմանի խաղաղության կոչերը և արդյո՞ք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը երաշխիք է, որ այլևս կդադարեցնի իր սադրանքները, ագրեսիան հարցին ի պատասխան՝ ՊՆ նախկին նախարարը պնդեց, որ որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքելուց հետո այլևս սադրանքների չի դիմի. «Նորմալ պետությունները խաղաղություն չեն մուրում, խաղաղություն պարտադրում են, մենք կողմ ենք խաղաղությանը, բայց դեմ ենք միակողմանի պարտադրանքին, այն նախապայմանները, որոնք թուրք-ադրբեջանական տանդեմը դնում է Հայաստանի առջև, դա պարտադրանք է մեզ՝ գնալ միակողմանի խաղաղության, սա անընդունելի է, իսկ խաղաղության պայմանագրի ստորագրումը երաշխիք չէ, որ Ադրբեջանն այլևս չի գնա սադրանքների»,-ասաց Օհանյանը: Նրա արձանագրմամբ՝ Հայաստանն այլևս ձեռքերը լվացել է Արցախից և չի զբաղվում Արցախի խնդրով, ըստ նրա ՝ Հայաստանի իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկում Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար. «Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում որոշել այն առաջնահերթությունները, որոնք գերակա են այսօր մեր ժողովրդի համար՝ դա Հայաստանի և Արցախի անվտանգությունն է, մեր սահմաններն են, բանակի մարտունակության արագ վերականգնումն է, սրա փոխարեն նրանք զբաղված են նեղ իշխանական շահեր սպասարկմամբ»,-ասաց նա: Զրույցի վերջում Սեյրան Օհանյանից նաև հետաքրքրվեցինք՝ հաշվի առնելով հակառակորդի ակտիվացումը, արդյո՞ք առաջիկայում Արցախում ռազմական գործողությունների վտանգ տեսնում է, թե ոչ. «Արցախում նոր դիրքերը կահավորելու ուղղությամբ ավելի արագ են աշխատում, Արցախի իշխանությունը և բանակը պետք է իր ներուժը նետի սահման ուսումնասիրի և հայտնաբերի բոլոր այն բացերը որտեղ Ադրբեջանը կարող է սադրանքների գնալ, ներխուժել Արցախի տարածք»,-պատասխանեց ՊՆ նախկին նախարարը:
    16:41
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պապիկյանը ներկայացրել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում
    Մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը: Կողմերն անդրադարձել են հայ-իրանական երկկողմ համագործակցության հեռանկարներին, քննարկել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում:
    16:34
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սննդի օբյեկտում անհայտ անձը կրակել է 36-ամյա բնակչի ուղղությամբ
    ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ հանրային սննդի օբյեկտում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքը բացահայտելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022 թվականի մարտի 15-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում գտնվող հանրային սննդի օբյեկտում անհայտ անձը, անտեսելով հասարակական վայրում վարքագծի և մարդկային համակեցության կանոնները, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, իր մոտ գտնվող հրազենով կրակել է Քաղսի բնակավայրի 36-ամյա բնակչի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Հիշյալ 36-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող: Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են որսորդական հրացանի մեկ չկրակված փամփուշտ և մեկ կրակված պարկուճ, ինչպես նաև՝ արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները և սննդի օբյեկտում տեղակայված անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև՝ դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, հանցագործության գործիք հանդիսացող հրացանը հայտնաբերելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
    16:32
    16.03.22
    Ավելին