Լրահոս
2022-03-09
-
ՀայաստանՀայլուր 20:30 Կենսաբանական զենք՝ աշխարհի դեմ. հետքերը Կիևից կարող են Երևան բերել | 09.03.2022Ավելին20:3009.03.22 -
ՄիջազգայինՈւժգին պայթյուններ Կիևում. Ռուսաստանի ՊՆ-ն սկանդալային փաստաթուղթ է հրապարակումՊատերազմի 14-րդ օրը ինտենսիվ ռազմական գործողությունների մասին տեղեկություններ չկան, թեև Կիևում պայթյունների ձայներ են լսվել, ռուսական կողմն էլ հայտնել է, որ կեսօրին Լուգանսկում են պայթյուններ եղել: Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկություններով՝ ուկրաինացիները քաղաքացիական օբյեկտները՝ բնակելի տները մարտական հենակետեր են դարձնում: Սա, ըստ պաշտոնական Մոսկվայի, նորից է հաստատում, որ ռուսական զինուժը չի հարվածում Ուկրաինայի խաղաղ բնակավայրերին:Ավելին20:2309.03.22 -
ՄիջազգայինԶելենսկու գրասենյակից ասել են, թե որ դեպքում կքննարկվի Ուկրաինայի չեզոք կարգավիճակըԿիևը պատրաստ է քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, եթե անվտանգության երաշխիքներ տրվեն։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը նաև ասել էր, որ անվտանգության երաշխիքների դեպքում Կիևը կքննարկի ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարվելու հարցը: «Ուկրաինան պատրաստ է քննարկել չեզոքության մասին ՌԴ պահանջը, եթե անվտանգության երաշխիքներ տրվեն, բայց ոչ մի դյույմ տարածք չի հանձնի», - ընդգծել է Ժովկվան: Նա նաև նշել է, որ Կիևը պատրաստ է իրադրության դիվանագիտական կարգավորմանը, Ուկրաինայի ու Ռուսաստանի նախագահների ուղիղ բանակցությունների անցկացմանը: «Մենք պատրաստ ենք հարցերի լայն շրջանակ քննարկել ՌԴ-ի հետ», - ընդգծել է Ժովկվան: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ Զելենսկին պատրաստ է նախագահ Պուտինի հետ ուղիղ երկխոսության: «Երկու երկրների նախագահների անմիջական շփումն անհրաժեշտ է սարսափելի պատերազմն ավարտելու համար», –ավելացրել է Ժովկվան և ընդգծել, որ այդ բանակցությունների անցկացման համար Կիևի գլխավոր պայմանը հրադադարն է և Ուկրաինայից ՌԴ զորքերի դուրսբերումը:Ավելին20:1909.03.22 -
ՀայաստանՍարի թաղից փորձել են վճարային տերմինալ գողանալՄարտի 6-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 13.22-ին Սարի թաղի 7-րդ փողոցի մթերային խանութի մոտից փորձել են գողանալ վճարային տերմինալը, սակայն խանութի աշխատակիցները նկատել են, ինչից հետո նրանք գցել են տերմինալը և «Տոյոտա» մակնիշի մեքենայով դիմել փախուստի: Քաղաքացին հայտնել էր նաև «Տոյոտայի» համարանիշերը: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 13.20-ին անհայտ անձինք փորձել էին բացահայտ հափշտակել Սարի թաղի 7-րդ փողոցի մթերային խանութներից մեկի մոտ տեղադրված վճարահաշվարկային տերմինալը, սակայն հանցագործությունն ավարտին չէին հասցրել. խանութի աշխատակիցները մեքենայի սրահից դուրս էին քաշել տերմինալը, ինչից հետո նրանք դիմել էին փախուստի: Պարզվել է նաև, որ «Տոյոտա» մակնիշի մեքենայի համարանիշերը նախորդ օրը գողացվել էր Մալաթիայի վարչական տարածքում, ինչի վերաբերյալ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել: Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է տերմինալի կողոպուտի փորձը կատարողների ինքնությունը: Կասկածյալները, որոնցից մեկը՝ Քասախ գյուղի, երկուսը՝ Երևանի բնակիչ, քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 7-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերվել և բերման են ենթարկվել Էրեբունու բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին, որտեղ քասախցի 28-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք: Նույն օրը Նոր Խարբերդ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում զննությամբ հայտնաբերվել է 3,9 գրամ դեղնականաչավուն զանգված, 7 գրամ բյուրեղանման զանգված, գողացված համարանիշերը և վճարահաշվարկային տերմինալ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վճարային տերմինալը փետրվարի 28-ին Արշակունյաց պողոտայից գողացել էր մարտի 7-ին ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկված 28-ամյա երիտասարդը (փետրվարի 28-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում էր հաղորդում ստացվել Արշակունյաց պողոտայից վճարային տերմինալը գողանալու մասին): Կատարվում է նախաքննություն:Ավելին20:1609.03.22 -
ՄիջազգայինՊուտինն ու Շոլցը քննարկել են Ուկրաինայի հետ բանակցությունների 3-րդ փուլի արդյունքներըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ քննարկել է Ուկրաինայի թեման: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության շուրջ իրադրության զարգացման համատեքստում քննարկվել են քաղաքական-դիվանագիտական ջանքերի տարբերակները, մասնավորապես՝ Կիևի իշխանությունների ներկայացուցիչների հետ ռուսական պատվիրակության բանակցությունների երրորդ փուլի արդյունքները», - ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Ուկրաինայի և Դոնբասի հանրապետությունների իրադրության հումանիտար ասպեկտներին: Ռուսաստանի նախագահը Գերմանիայի կանցլերին տեղեկացրել է հումանիտար միջանցքների կազմակերպման միջոցառումների մասին, որոնք ուղղված են մարտական բախումների շրջաններից խաղաղ բնակիչների տարհանմանը և ազգայնական խմբավորումների գրոհայինների կողմից մարդկանց անվտանգ տարհանումը խոչընդոտելու փորձերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։Ավելին20:0109.03.22 -
ՄիջազգայինԿանադան ռազմական տեխնիկա կուղարկի ՈւկրաինայինԿանադան բարձր մասնագիտացված ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ կուղարկի Ուկրաինային: «Խոսել եմ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Ես նրան հայտնեցի, որ Կանադան բարձր մասնագիտացված ռազմական տեխնիկայի ևս մեկ խմբաքանակ կուղարկի Ուկրաինա: Մենք նաև քննարկել ենք Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և հումանիտար օգնության տրամադրումն Ուկրաինային», - գրել է Թրյուդոն Twitter-ում:Ավելին19:4909.03.22 -
ՄիջազգայինԿենսաբանական զենք ստեղծելու սպառնալիք. լաբորատորիաներ Ուկրաինայում և ՀայաստանումՊաշտոնական Մոսկվան պահանջում է, որ Պենտագոնը բոլոր խաղաքարտերը դնի սեղանին ու պարզ ասի՝ ի՞նչ էր պատրաստվում ստեղծել Ուկրաինայի 30 բիոլաբորատորիներում, որոնց բացման համար ներդրել էր 200 միլիոն դոլար: «Խաղը վերջացել է»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ պնդելով, որ դաշնությունը բոլոր ապացույցներն ունի՝ Արևմուտքը ամբողջ աշխարհի դեմ կենսաբանական գրոհ էր նախաձեռնում:Ավելին19:4909.03.22 -
Անցկացվել են գործնական պարապմունքներ․ լուսանկարN զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ մարտի 9-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։ Պարապմունքների անցկացման նպատակն էր զինծառայողների մարտական պատրաստության ամրապնդումը և մասնագիտական գիտելիքների կատարելագործումը։Ավելին19:4709.03.22 -
ՄիջազգայինԿիևը դիմել է Գերմանիայի կանցլերին՝ Պուտինի և Զելենսկու հանդիպումը կազմակերպելու խնդրանքովՈւկրաինան դիմել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար։ Այս մասին Tagesschau գերմանական հեռուստածրագրին հայտնել Է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Միակ լուրջ բանակցությունները, որոնք կարող են անցկացվել ռուսների հետ, հնարավոր կլինեին նախագահական մակարդակով։ Իմ նախագահը պատրաստ է դրան։ Միջազգային գործընկերները պետք է օգնեն մեզ այդպիսի հանդիպում կազմակերպել։ Մենք խոսում ենք Գերմանիայի կանցլերի հետ նման հանդիպում կազմակերպելու համար»,-ասել է Ժովկվան։ Բելառուսի տարածքում արդեն կայացել է ռուս-ուկրաինական բանակցությունների երեք փուլ, որոնց ընթացքում քննարկվել են Ուկրաինայի իրադրության կարգավորման քաղաքական, հումանիտար և ռազմական ասպեկտները: Կողմերը հայտարարել են, որ բանակցությունները կշարունակվեն։ Այսօր Անթալիայում պետք է տեղի ունենա Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումը՝ Թուրքիայի արտգործնախարարի մասնակցությամբ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ հույս ունի, որ Լավրովի և Կուլեբայի զրույցի արդյունքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն:Ավելին19:3909.03.22 -
ՄիջազգայինՈւկրաինային ՄԻԳ-29 կործանիչներ տրամադրելու որոշումը ՆԱՏՕ-ի, ամերիկացիների ձեռքում է․ ՄորավեցկիՈւկրաինային Լեհաստանի կողմից սովետական արտադրության МиГ-29 կործանիչներ տրամադրելու որոշումը պետք է կայացնեն ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերի հետ ասուլիսի ժամանակ։ Մորավեցկին հավելել է, որ Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համակարտության կողմեր չեն հանդիսանում, բայց կործանիչներն Ուկրաինային տրամադրելու կարևոր որոշումը պետք է կայացվի ՆԱՏՕ-ի շրջանակներում։ «Այժմ այդ որոշման կայացումը ՆԱՏՕ-ի, ամերիկացիների ձեռքում է»,- մասնավորապես, ասել է Լեհաստանի վարչապետը։ Նրա հավաստմամբ՝ իր երկիրն Ուկրաինային միայն պաշտպանական զինատեսակներ է տրամադրում, МиГ-29 կործանիչներ տրամադրելու «չափազանց լուրջ որոշումը» ինքնուրույն չի կայացնի։ «Այդ քայլը կարող է հանգեցնել «դրամատիկ հետևանքների»,- հստակեցրել է Մորավեցկին։ Նա նշել է նաև, որ Լեհաստանը ձգտում է օգնել Ուկրաինային, «բայց բացառում է այնպիսի քայլերը, որոնք կարող են սրել իրավիճակը»։ Նշենք, որ ավելի վաղ Լեհաստանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ իր երկրի իշխանությունները պատրաստ են անհապաղ և առանց փոխհատուցում պահանջելու՝ Լեհաստանին պատկանող բոլոր 28 МиГ-29 կործանիչներն ուղարկել Գերմանիայի Ռամշտայն ավիաբազա և դրանք թողնել ԱՄՆ-ի հայեցողությանը։ Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին իր հերթին հայտարարել էր, որ Վաշինգտոնը տեղին և ընդունելի չի համարում Կիևին ԱՄՆ-ի միջոցով ռազմական ինքնաթիռներ փոխանցելու՝ Վարշավայի առաջարկը։Ավելին19:3309.03.22 -
Միջազգային«Ազիմուտը» Երևանով ամենօրյա թռիչքներ կիրականացնի դեպի Սոչի և ՄինվոդիՎաղվանից մինչև շաբաթվա վերջ «Ազիմուտ» ավիաընկերությունը Երևանից և Ստամբուլից լրացուցիչ չվերթեր կիրականացնի դեպի Սոչի և Միներալնիե Վոդի։ «Ավիաընկերությունը 2022 թվականի մարտի 10-13-ը Ստամբուլից և Երևանից լրացուցիչ չվերթեր կիրականացնի դեպի Սոչի և Միներալնիյե Վոդի»,- ասված է ավիափոխադրողի պաշտոնական հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը ավիաընկերություններին խորհուրդ էր տվել օտարերկրյա հաշվառմամբ օդանավերով մարտի 6-ի կեսգիշերից դադարեցնել դեպի արտասահման, իսկ մարտի 8-ից՝ արտերկրից թռիչքները:Ավելին19:2809.03.22 -
ՄիջազգայինԱբխազիան դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետԱբխազիայի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ, հայտնել է Աբխազիայի ԱԳ նախարարությունը։ «2022 թվականի մարտի 9-ին Աբխազիայի Հանրապետությունը և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին՝ նոտաների փոխանակման միջոցով»,- նշված է կառույցի տարածած հաղորդագրությունում։ Ավելի վաղ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրամանագիր է ստորագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին։Ավելին19:2509.03.22 -
Հայաստան«Իսկ բուռնութի ծխել կարելի՞ է». ծխախոտի հարցն Ազգային ժողովը հրատապ է քննարկումՄեկ շաբաթից հանրային սննդի բաց և փակ կետերում կարգելվի ծխել նաև էլեկտրոնային ծխախոտ: Հրատապ նիստում է Ազգային ժողովը քննարկել կառավարության առաջարկած նախագիծն ու ընդունել՝ առաջին ընթերցմամբ: Առողջապահության փոխնախարարի խոսքով՝ նախագիծն ավելի վաղ չեն ներկայացրել, քանի որ ծխախոտի նոր փոխարինիչներ են հայտնվել շուկայում:Ավելին19:2309.03.22 -
ՀասարակականՀայաստանը կանգնած է պարենային ապահովության մարտահրավերի առաջ. Դավիթ ՊիպոյանՀայաստանը կանգնած է պարենային ապահովության մարտահրավերի առաջ, մինչդեռ Առողջապահության նախարարությունը հանրային սննդի կետերում աղի քանակի կրճատման հարց է որոշում։ Մենք ուտելիք ունենալո՞ւ ենք, որ դեռ աղի կրճատման կարիք էլ ունենանք։ 20-25 տոկոս աղքատ բնակչություն ունեցող երկրում մարդիկ տարվա ընթացքում քանի՞ անգամ են հանրային սննդի կետերում սնվում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հարց հնչեցրեց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը։ «Սա ուղղակի աբսուրդի ժանրից է։ Մենք այսօր ունենք պարենային ապահովության խնդիրներով պայմանավորված ոչ վարակիչ հիվանդություններ, երեխաների թերսնման դեպքեր, սննդակարգով պայմանավորված տարբեր խնդիրներ, իսկ Առողջապահության նախարարությունը մատը մատին չի տալիս և ընկել է աղի հետևից։ Ինչո՞ւ. որովհետև հեշտ է տնտեսվարողներին տուգանել և ասել՝ գործ ենք անում»,- ասաց մեր զրուցակիցը։ Դավիթ Պիպոյանը շեշտեց՝ հատկապես այս սեզոնին մարդը պետք է օգտագործի օրական 400 գրամ միրգ և բանջարեղեն, սակայն խանութներում դրանց գները չափազանց բարձր են։ Նույնը վերաբերում է նաև մսին, կաթնամթերքին և մի շարք այլ սննդատեսակների։ «Այսօր մենք հաշվարկներ էինք իրականացնում, թե որքան են փոխվել պարենային ապրանքների գները, և հասկացանք, որ եթե կորոնավիրուսի համավարակի ժամանակ սնունդն անհամեմատ էժան էր, ապա այժմ խնդիրն ավելի է սրվել»,- ասաց նա։Ավելին19:2109.03.22 -
Զինված ուժերՊարգևատրվել են խաղաղապահ առաքելությանն ընդգրկված կին զինծառայողներըԼիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի տեղակայման վայրում Կանանց միջազգային տոնի կապակցությամբ անցկացվել է հանդիսավոր միջոցառում։ Միջոցառման շրջանակում բարեխիղճ ծառայության համար բարձր գնահատականի են արժանացել և հրամանատարության կողմից պարգևատրվել են նաև խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայկական զորախմբի կին զինծառայողները։Ավելին19:1209.03.22 -
Արցախ2021 թվականի ընթացքում հակառակորդի զավթած տարածքներից տարհանվել է 574 աճյուն․ ԱԻՊԾՄարտի 9-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության կոլեգիայի նիստ՝ նվիրված 2021 թվականի ԱԻ պետական ծառայության գործունեության արդյունքների ամփոփմանը: Կոլեգիայի նիստի մեկնարկին հայտարարվել է լռության րոպե՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում անմահացած հերոսների: 2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մասին հաշվետու զեկույցը ներկայացրել է ԱԻ պետական ծառայության տնօրեն՝ գնդապետ Մեխակ Արզումանյանը։ 2021 թվականին Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել և մշակվել է 44415 ահազանգ։ Տարվա ընթացքում Արցախի Հանրապետության տարածքում գրանցվել է 4125 արտակարգ պատահար՝ նախորդ տարվա 5677 դեպքի դիմաց։ 2021 թվականին արտակարգ իրավիճակների հետևանքով՝ զոհվել է 16 մարդ, տուժել` 149-ը (2020թ. զոհվել է 11 մարդ, տուժել` 50-ը)։ Հաշվետու տարում շարունակել են հակառակորդի կողմից զավթված տարածքներից զոհված և անհայտ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքները՝ ընդհանուր առմամբ 2021 թվականի ընթացքում տարհանվել է 574 աճյուն: Ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից 2021 թվականին իրականացվել են հետախուզական, ականազերծման և չպայթած զինամթերքի ոչնչացման աշխատանքներ: Իրականացված 806 ելքից ոչնչացվել է տարբեր տեսակի 20 854 միավոր զինամթերք՝ նախորդ տարվա 7174 միավորի դիմաց: Չպայթած ռազմամթերքից մաքրվել և ականազերծվել է 221,5 հա տարածք: Բերքահավաքի անկորուստ կազմակերպման և հակահրդեհային ապահովման նպատակով տվյալ ժամանակահտվածում իրականացվել է ուժեղացված ծառայություն՝ հրդեհավտանգ շրջաններում տեղակայվել են հրշեջ հենակետեր։ Հաշվետու տարում Արցախի Հանրապետության տարածքում գրանցվել է հացահատիկային մշակաբույսերի հրդեհի 4, այգիների 10 դեպք, որոնցից 3-ի դեպքում բռնկման պատճառ է հանդիսացել հակառակորդի կողմից արձակված գնդակը: Գրանցվել է բնակելի տներում հրդեհների 41 դեպք։ Ընդհանուր առմամբ, Արցախի Հանրապետության տարածքում հրդեհների հետևանքով պատճառված նյութական վնասի չափը կազմել է 63 650 409 ՀՀ դրամ։ Ծառայության տեսուչների կողմից աշխատանքներ են տարվել հակահրդեհային և տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ: Հակահրդեհային և տեխնիկական անվտանգության կանոններով հրահանգավորվել է 15.759 քաղաքացի: Ավարտին են հասցվել Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճկների բաժնի մշտական տեղակայման վայրի շինարարական աշխատանքները, բարեկարգվել է հարակից տարածքը, վերանորոգվել են ծառայության կենտրոնական ապարատի մասնաշենքերն ու անձնակազմի կացարանները: Անձնակազմի շենքային պայմանների բարելավման աշխատանքները շարունակվում են: Հաշվետու զեկույցներով հանդես են եկել ստորաբաժանումների ղեկավարները՝ ներկայացնելով 2021 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները և 2022 թվականի համար նախատեսվող միջոցառումների համալիրը։ Ամփոփելով նիստը՝ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով ծառայության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի: Կարեն Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել նիստին մասնակից պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ ելույթների ընթացքում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և ընթացիկ տարվա մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ:Ավելին19:0209.03.22 -
ՄիջազգայինԶելենսկին սպառնացել է հաշվեհարդար տեսնել «երկիրը պառակտել փորձող» ուկրաինացի քաղաքական գործիչների նկատմամբՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպառնացել է հաշվեհարդար տեսնել ուկրաինացի այն քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք «փորձում են պառակտել երկիրը՝ կապ փնտրելով Ռուսաստանում»,- գրում է ТАСС-ը: Նրա խոսքով՝ բազմաթիվ ազդանշաններ կան, թե «Ուկրաինայում ինչ-որ մեկը որոշել է, որ կարող է այլևս չկռվել բոլորի հետ» և փորձում է բանակցել «անձնական շահի համար»։ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ ամեն ինչ տեսնում է։ Զելենսկին միաժամանակ ասել է, որ ուկրաինական կողմը պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլերին՝ խաղաղության հասնելու համար։ Մարտի 7-ին Բելառուսում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը ցանկալի արդյունքներ չտվեց՝ հայտարարել են ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի ներկայացուցիչները։ Պատվիրակությունները, սակայն, պատրաստակամություն են հայտնել շարունակել բանակցությունները և դրական զարգացումներ են արձանագրել հումանիտար միջանցքների հարցում։Ավելին18:5409.03.22 -
ՄիջազգայինԳերմանիան Ուկրաինային կործանիչներ չի տրամադրի. ՇոլցԳերմանիան շարունակում է ֆինանսապես աջակցել Ուկրաինային, սակայն ռազմական ինքնաթիռներ չի տրամադրելու։ Այդ մասին Բեռլինում ասուլիսի ժամանակ հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ պատասխանելով հարցին, աջակցո՞ւմ են արդյոք Լեհաստանից Ուկրաինա ՄԻԳ-29 կործանիչներ ուղարկելու գաղափարին և պատրա՞ստ են դրա համար ռազմակայան տրամադրել Ռամշտայնում: «Մենք աջակցություն ենք տրամադրել Ուկրաինային, մասնավորապես, ֆինանսական օգնության մասին է խոսքը, որը սկսել ենք տրամադրել դեռ տարիներ առաջ ուկրաինական տնտեսության կայունության ամրապնդման համար։ Մենք մեր աջակցությունը շարունակում ենք հիմա` ճգնաժամի օրերին։ Բացի այդ, մենք մարդասիրական ջանքեր ենք գործադրել, տրամադրել ենք բոլոր հնարավոր ռազմական բեռները, և ինչպես գիտեք, առանձին զենք, որի մասին մենք տեղեկացրել ենք»,–ասել է Շոլցը։ Նրա խոսքով` պետք է որոշեն, թե կոնկրետ ինչ են անում և հստակ է մեկ բան` որևէ կործանիչ չեն տրամադրելու Ուկրաինային։Ավելին18:4509.03.22 -
ՄիջազգայինՊեսկովը դժվարացել է պատասխանել՝ քանի խաղաղ բնակիչ է զոհվել ՈւկրաինայումՈւկրաինայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը ճշտելը բարդ է, քանի որ Ուկրաինայի ազգային գումարտակները շրջափակված են պահում բազմաթիվ քաղաքներ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ռազմական հատուկ գործողության ընթացքում ազգային գումարտակների կողմից շատ քաղաքներ շրջափակված են պահվում, այնտեղից մարդկանց դուրս չեն թողնում, այդ պայմաններում դժվար է հասկանալ՝ ինչպիսին է խաղաղ բնակչության շրջանում հնարավոր զոհերի հստակ թիվը»,- ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ հստակ չէ նաև, թե որքանով են հավաստի այդ մասին ՄԱԿ-ի հայտնած տվյալները։ Նշենք, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակն այսօր հայտարարել էր, որ փետրվարի 24-ի՝ ժամը 04:00-ից մինչև մարտի 7-ի՝ ժամը 24:00 – ն Ուկրաինայում զոհվել է 1 335 քաղաքացիական անձ․ նրանցից 474-ը սպանվել են, 861-ը վիրավորում են ստացել։Ավելին18:3609.03.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Թշնամին կրակում է Երևանից 60 կմ հեռու և խոցում է Արցախի խորքը | 09.03.2022Ավելին18:3009.03.22