Լրահոս
2022-03-09
-
ԱրցախԱդրբեջանական կողմը ակտիվ կրակ է վարում Արցախի մի շարք համայնքների ուղղությամբ․ ԱՀ դատախազությունԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎ ԿՐԱԿ Է ՎԱՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում ականանետերի կիրառմամբ ակտիվ կրակ են վարում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ՝ կասեցնելով բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտներ հարուցելով բնակիչների ազատ տեղաշարժին: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, իրավապահ մարմինները հնարավորինս ձեռնարկում են բոլոր միջոցները ադրբեջանական կողմի հանցավոր արարքները և դրանց հետևանքները փաստագրելու ուղղությամբ: Օրվա ընթացքում Խրամորթ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետից բարձրախոսով կրկին հնչեցվել է «տարածքը լքելու, ուժ կիրառելու» սպառնալիքները: [ԱՀ դատախազություն]Ավելին18:2209.03.22 -
ՀասարակականԱդրբեջանը թույլ չի տալիս Մինսկի խմբին աշխատել․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանՀայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև արցախյան հակամարտության կարգավորման խնդրին։ Հարցին՝ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե Մինսկի խմբի համանախագահները չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի խնդրով, քանի որ Ադրբեջանը իբրև թե «լուծել է» այն ․ համաձա՞յն եք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, և Մինսկի խումբը չպետք է զբաղվի այս հարցով, ինչպե՞ս եք պատկերացնում հետագա դիվանագիտական գործընթացը ԼՂ հիմնահարցի շուրջ, դեսպան Անն Լույոն պատասխանել է․ - Անշուշտ, որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան ցանկանում է շարունակել աշխատանքը և ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորմանն ուղղությամբ: Ցավոք, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը թույլ չի տալիս Մինսկի խմբին աշխատել, այդ իսկ պատճառով մենք փորձում ենք երկխոսությունն ապահովելու այլ ուղիներ գտնել, մասնավորապես՝ Եվրամիության գործողությունների միջոցով: Գործակալության ճշտող հարցին՝ ինչպե՞ս կարելի է ադրբեջանական կողմին բերել ավելի կառուցողական դաշտ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը պատասխանել է․ «Երկխոսություն ապահովելու միջոցով»։Ավելին18:1509.03.22 -
ՀայաստանԻմ տունն էլ է անցել ադրբեջանցիների վերահսկողության տակ, հիմա ապրում եմ գյուղապետարանի շենքում․ «Հրապարակ»Գորիսի սահմանամերձ Շուռնուխում կյանքն արդեն մեկ տարուց ավելի է` փոխվել է։ Գյուղի խաղաղ ու հանգիստ կյանքով ապրող գյուղացին այսօր ապրում է մի մղձավանջում, որն ամեն պահի զգոնություն է պահանջում։ Նրա բնակչի անուրջներում հայրենի գյուղն այսօր թերի է ամեն առումով, գրում է «Հրապարակ օրաթերթ»-ը։ «Գյուղի մի մասը վերցրել ու տվել են թշնամուն: Դե արի ու մի կեսում ապրի: Ճանապարհներն էլ Որոտանից Խոտ գյուղ հատվածով են գնում, որը դժվարանցանելի է։ Դեռ սարքում են, բայց ամեն դեպքում գնում-գալիս ենք։ Հիմնական փոխադրամիջոցը զինվորական «Ուրալն» է, որն էլ շաբաթական երկու անգամ է աշխատում՝ երկուշաբթի և չորեքշաբթի օրերին։ Երեկ, օրինակ, «Ուրալը» փչացել էր, մենք ենք կազմակերպել, որ մեր ժողովրդին տանենք Գորիս։ Մեկը ատամնաբուժարան էր, մյուսը աչքերի համար պիտի հիվանդանոց գնար, մյուսը՝ թոշակի հարցերով։ Ոնց կարողանում ենք, կազմակերպում ենք, էլի»,- իր մտահոգություններով մեզ հետ կիսվեց Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը։ Մեր այն հարցին, թե մյուս օրերին եթե խիստ անհրաժեշտություն է առաջանում, ինչպես են կազմակերպում մարդկանց տեղափոխումը, Շուռնուխի ղեկավարն ասաց, որ գյուղն ունի կոոպերատիվի փոքրիկ 5 տեղանոց մի «Ուազ», որով կարողանում են 7-8 հոգի տեղափոխել։ «Գյուղը կիսվելուց հետո չորս ընտանիք տեղափոխվել է Գորիս՝ ժամանակավոր վարձով ապրելու, մի մասն էլ՝ Սարավան, քանի որ այստեղ մնալու տեղ չունեին։ Շուռնուխն ունի 110 բնակիչ։ Գյուղում գործում է մեկ դպրոց, որտեղ սովորում է 18 աշակերտ։ Hraparak.am-ին ուզում եմ մեր ահազանգը ներկայացնենք, որ գյուղը կարիք ունի մի փոքր մանկապարտեզի»,- մեզ հետ զրույցում ասաց Հակոբ Արշակյանը։ Շուռնուխի ղեկավարը նշեց նաև, որ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ գյուղում մի բուժկետ է տեղադրվել` դեղորայքով, անհրաժեշտ բոլոր պարագաներով։ Գյուղն ունի նաև բուժքույր։ «Մի Վահան անունով 4-րդ դասարանցի երեխա ունենք, որը Ձմեռ պապիկից, ինչպես շատ ու շատ երեխաներ, խնդրել է, որ իր տունը, որը գտնվում է ներքևի թաղում և անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ, իրենց ընտանիքին վերադարձվի։ Վահանը բնակվում է ճանապարհի վերևի տանը, որն իրենց տանը զուգահեռ վերևի փողոցում է, ու ամեն անգամ էդ տան պատշգամբ դուրս գալիս տեսնում է, թե ոնց են ադրբեջանցի զինվորականները ելումուտ անում իրենց տուն։ Վահանի քույրն իրենց տան պատերին նկարներ էր նկարել։ Իմ տունն էլ է անցել ադրբեջանցիների վերահսկողության տակ, ուհիմա ապրում եմ գյուղապետարանի շենքում։ Բղենու Նորավանքում գրված Ավետարանը մեր գյուղի հարակից տարածքում է գտնվում՝ 4 կմ որ գնաս մայրուղուց դեպի Բարձրավան, եկեք այնտեղ, նստենք, զրուցենք, սա մերն է, մեր սուրբ հողն է, ինքներդ տեսեք այս անարդար աշխարհի անելիքները»,- դիմելով մեզ, առաջարկեց զրուցակիցս։ Վարչական ղեկավարը գտնում է, որ դեմարկացիան և դեմիլիտացիան երբ անեն, այդ ժամանակ էլ կհասկանան, թե ինչ է լինելու։ «Ինձ թվում է, որ պիտի արդարություն լինի։ Քանի որ իրականում նույնիսկ էն գենշտաբի քարտեզը, որ ադրբեջանցի գեներալը՝ իմ թաղամասում, իմ տան առաջ, ոտը գետնին խփելով ու անթարթ, հայացքը ներքև իջեցնելով ու նայելով աչքերիս մեջ, ասում է, որ սա ադրբեջանական հող է, որ իրենցն է, սուտ է։ Որովհետև անգամ ռուս գեներալն է ասում, որ գենշտաբի քարտեզով ենք առաջնորդվելու։ Այդ քարտեզը հանում են, ադրբեջանցի գեներալն ասում է՝ հեռացրեք, մենք GPS-ով ենք որոշելու, թե որոնք են մեր տարածքները։ Սև լճում այդ նույն GPS-ը ցույց է տալիս, որ Սև լիճը մերն է։ Բայց թուրքն այնտեղ իր ուզած անհասկանալի քարտեզն է ցույց տալիս և ասում, որ այդտեղ քարտեզով են շարժվում։ Այսօր բոլորը հայտարարում են, որ Սև լիճը Հայաստանի զինվորական ուժերի վերահսկողության տակ է, բնականաբար, ստում են, քանի որ հյուսիս-արևմուտք սահմանը պաշտպանող մեր զինվորի հացը տեղափոխող մեքենան ադրբեջանական հենակետով ենք անցկացնում ու հասցնում»,- ասաց զրուցակիցս։ Մեզ հետ զրույցում Հակոբ Արշակյանն ասաց նաև, որ, ճիշտ է, Գորիս-Կապան ավտոմայրուղին ասֆալտապատ է, սակայն այն այլընտրանքային ճանապարհը, որը տալիս է Հայաստանի կառավարությունը, դեռևս դժվարանցանելի է։ Այդ ճանապարհի շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն ապրիլ ամսին, սակայն կերկարի մինչև տարեվերջ։ «ԱԻՆ-ի մեքենայով ամեն առավոտ, մեկ շնչի հաշվարկով, Գորիսից անվճար հաց է բերվում Շուռնուխ։ Մեկ խանութ է գործում, որի մատակարարումն էլ է շատ դժվար դարձել, քանի որ Գորիսից Կապան գնացող առաքիչները Տափողով են գնում և գյուղ չեն մտնի, պարզ է։ Դժվար է, խանութպանն ինքն իր ուժերով է Գորիսից, Կապանից ապրանքները բերում։ Շուռնուխցիները իրար բարևելուց էլ են ամաչում, իրար աչքերի մեջ չեն նայում, ամենքն իրեն մեղավոր է համարում գյուղի վիճակի համար»,- ասաց Հակոբ Արշակյանը։ Շուռնուխի ղեկավարի խոսքով, Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատախումբը Որոտանում մի հացի փուռ է հիմնել, որը դեռ շահագործման չի հանձնվել։ Մոտակա շաբաթներին, հավանաբար, կշահագործվի, և հացն այնտեղից կտեղափոխվի Շուռնուխ՝ արդեն վճարովի հիմունքներով։ «Այն ժամանակ «Արցախ անտառը» կար, ժողովուրդը հիմնականում այդ թևի վրա էր աշխատում՝ օրինական անտառահատությամբ էին զբաղվում։ Այսօր գյուղի մոտ 60 տոկոսն անգործ է։ Զբաղվում էին նաև անասնապահությամբ։ Այսօր անասուններ չկան, դրանց մոտ 70 տոկոսն արդեն վաճառել է գյուղացին։ Տեսեք, 400-450 հազար դրամով գնված կովը վաճառվել է մոտ 130-135 հազար դրամով։ Պատճառը վաճառելու այն էր, որ երբ այդ կովերին բաց էին թողնում, նրանք անցնում էին սահմանը։ Անասունները սովոր էին իրենց արոտի հատվածին։ Այս պահին մոտավորապես 19 խոշոր անասունի փոխհատուցում կառավարությունը կատարել է։ Բայց էլի ունենք անասուններ, որ անցել են սահմանը, դրանց փոխհատուցումներն ընթացքի մեջ են»,-զրույցի վերջում ասաց Շուռնուխի ղեկավարը։Ավելին18:1209.03.22 -
ՄիջազգայինՈւկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի` Եվրամիություն մտնելու դիմումները առանձին կքննարկվենՈւկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի` Եվրամիություն մտնելու դիմումները կքննարկվեն առանձին–առանձին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` տեղեկությունը լրագրողներին է հայտնել եվրոպացի բարձրաստիճան աղբյուրը։ «Այդ դիմումներից յուրաքանչյուրը կքննարկվի առանձին»,–ասել է նա։ Աղբյուրի խոսքով` ԵՄ–ի համար առաջնահերթ է Ուկրաինայի դիմումը, որը կարծես «բարոյական աջակցության» պես մի բան լինի։ Միաժամանակ նա հավելել է, որ ԵՄ-ում Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի դիմումների արագ ընդունման փաստն արդեն սովորական գործընթացների լուրջ արագացում է:Ավելին18:0609.03.22 -
ՀասարակականՀայկական նորաձևություն. հայ դիզայներները ներկայացնում են գեղագիտական հագուստՀայկական նորաձևություն. հայ դիզայներները ներկայացնում են գեղագիտական հագուստԱվելին17:4809.03.22 -
ՀայաստանՀակածխախոտային օրենքի նախագծում կատարված փոփոխություններն ամբողջությամբ ընդունվեցինՀակածխախոտային օրենքի նախագծում կատարված փոփոխություններն ամբողջությամբ ընդունվեցինԱվելին17:4409.03.22 -
ՀայաստանՍերժ Սարգսյանը չի մասնակցի ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանըՍերժ Սարգսյանը չի մասնակցի ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանըԱվելին17:4209.03.22 -
ՄիջազգայինՄակրոնը` Պուտինի հետ բանակցություններից հետո (Lուսանկարներ)Մակրոնը` Պուտինի հետ բանակցություններից հետո (Lուսանկարներ)Ավելին17:3309.03.22 -
ՄիջազգայինԵԽ նոր բանաձևի նախագիծը կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունըԵԽ նոր բանաձևի նախագիծը կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունըԱվելին17:2709.03.22 -
ՄիջազգայինԹուրքիան Ղարաբաղում մնացած վարձկան-ահաբեկիչներին ուղարկում է ՈւկրաինաԹուրքիան Ղարաբաղում մնացած վարձկան-ահաբեկիչներին ուղարկում է ՈւկրաինաԱվելին17:1909.03.22 -
Հայաստան100 ուկրաինահայ դիմել է՝ Հայաստանում բնակվելու համար100 ուկրաինահայ դիմել է՝ Հայաստանում բնակվելու համարԱվելին17:0909.03.22 -
Միջազգային«Ռուսաստանի քաղաքացիների մուտքն արգելվում է». հակառուսական քարոզ՝ Վրաստանում«Ռուսաստանի քաղաքացիների մուտքն արգելվում է». հակառուսական քարոզ՝ ՎրաստանումԱվելին17:0509.03.22 -
ՀայաստանՆիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակինՆիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակինԱվելին17:0209.03.22 -
ՀայաստանԱդրբեջանը կրկին խախտել է հրադադարը․ հայկական կողմը լռեցրել է հակառակորդի կրակըԱդրբեջանը կրկին խախտել է հրադադարը․ հայկական կողմը լռեցրել է հակառակորդի կրակըԱվելին16:3709.03.22 -
ԱրցախՔիչ առաջ ադրբեջանցիները կրակել են Խնուշինակ գյուղի ուղղությամբ․ մանրամասներՔիչ առաջ ադրբեջանցիները կրակել են Խնուշինակ գյուղի ուղղությամբ․ մանրամասներԱվելին16:2809.03.22 -
ՄիջազգայինԱնվճար տրանսպորտից մինչև կեցության ծախսերի փոխհատուցում․ Վրաստանն Ուկրաինայի կողքին էԱնվճար տրանսպորտից մինչև կեցության ծախսերի փոխհատուցում․ Վրաստանն Ուկրաինայի կողքին էԱվելին16:2509.03.22 -
ՄիջազգայինԱվելի քան 160 ռուս՝ Եվրոպայի «սև ցուցակում»․ ԵՄ-ն նոր սանկցիաներ է սահմանումԱվելի քան 160 ռուս՝ Եվրոպայի «սև ցուցակում»․ ԵՄ-ն նոր սանկցիաներ է սահմանումԱվելին16:1609.03.22 -
ՄիջազգայինՄոսկվան կպատասխանի ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին․ ՊեսկովՄոսկվան կպատասխանի ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին․ ՊեսկովԱվելին16:1109.03.22 -
ՄիջազգայինՈւկրաինական պատվիրակությունը պատրաստվելու է բանակցությունների հաջորդ փուլերին․ ԶելենսկիՈւկրաինական պատվիրակությունը պատրաստվելու է բանակցությունների հաջորդ փուլերին․ ԶելենսկիԱվելին16:0109.03.22 -
ՀայաստանԹշնամին կրկին հարձակվել է Երասխի դիրքերի վրա.Այս պահին տեղում դիրքային փոխհրաձգություն է. ՀոխիկյանԹշնամին կրկին հարձակվել է Երասխի դիրքերի վրա.Այս պահին տեղում դիրքային փոխհրաձգություն է. ՀոխիկյանԱվելին15:5509.03.22