Լրահոս
2026-05-23
-
ՔաղաքականՓաշինյանի պարտությունը երաշխավորվա՞ծ է. ավելի շատ քաղաքացիներ են ուզում մասնակցել ընտրություններինՔարոզարշավի նկատմամբ հակակրանք առաջացնելու միջոցով հունիսի 7-ին քվեարկողների թվի վրա ազդելու ՔՊ-ականների ջանքերը չեն արդարացնում իրենց: Վերջին սոցհարցումները վկայում են, որ մոտ 10 տոկոսով ավելացել է այն քաղաքացիների թիվը, որոնք անպայման մասնակցելու են ընտրություններին, սակայն ընդդիմությունը չպետք է կորցնի զգոնությունը:Ավելին20:1523.05.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ը և Իրանը մոտ են հրադադարի երկարաձգման համաձայնագրին. ԶԼՄ-ներ«Միջնորդները կարծում են, որ մոտ են ԱՄՆ-ի և Իրանի միջև զինադադարը 60 օրով երկարաձգելու և Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի քննարկման համար հիմք ստեղծելու մասին համաձայնությանը», - ասված է հրապարակման մեջ։ Աղբյուրների փոխանցմամբ՝ հնարավոր համաձայնագիրը կներառի պայմանավորվածություն Հորմուզի նեղուցի աշխատանքի աստիճանական վերականգնման և Իրանի՝ բարձր հարստացված ուրանի պաշարները նոսրացնելու կամ փոխանցելու շուրջ բանակցելու պարտավորության մասին: ԱՄՆ-ն պոտենցիալ գործարքի շրջանակներում իբր կարող է թուլացնել իրանական նավահանգիստների շրջափակումը, համաձայնել պատժամիջոցների մեղմացմանը, ինչպես նաև արտերկրում պահվող Թեհրանի ակտիվների փուլային ապասառեցմանը։ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ դարձավ ավելի քան 3 հազար մարդ։ Վաշինգտոնը և Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարեցին հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում անցկացված բանակցություններն ավարտվեցին առանց արդյունքի, ընդ որում, մարտական գործողությունների վերսկսման մասին չէր հաղորդվում, սակայն Միացյալ Նահանգները սկսեցին իրանական նավահանգիստների շրջափակումը։Ավելին20:0023.05.26 -
ՔաղաքականԵրիտասարդները հասարակական «քաղցկեղի» բուժման միակ հույսն են․ Արթուր ՂամբարյանՀայ հասարակությունը որպես ամբողջական օրգանիզմ վաղուց արդեն տառապում է այդ հիվանդությամբ: Եվ առանց երիտասարդների լայն ներգրավվածության, առանց նրանց առաջարկած «բժշկական» նորարարական միջոցների, այս պայքարը դատապարտված է ձախողման:Ավելին19:4523.05.26 -
ՔաղաքականԻնչի համա՞ր ես դա անում, Մակրոնին դուր գալու համա՞ր..., թող Բրիջիտը դրա մասին մտածի. Քոչարյանը՝ ՓաշինյանինԱրմավիրում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ վարչապետ, ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանին։Ավելին19:3023.05.26 -
ԻրավականՑմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել․ «Փաստինֆո»Արթուր Քոչարյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել՝ համածառայակցի սպանության գործով։ Ըստ քրեական գործի՝ 2004 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Մարտունու զորամասի զինծառայող Արթուր Մեսրոպյանն անհետացել էր, իսկ երկու օր անց՝ ՀՀ անկախության օրը, նրա դին հայտնաբերվել էր պարսպից կախված վիճակում։ Վաշտի զինծառայողներին նույն օրը սկզբում տեղափոխվել էին Ստեփանակերտի, ապա 20 օր պահվելուց հետո՝ ՀՀ ռազմական ոստիկանություն, որտեղ բռնության են ենթարկվել։Ավելին19:2523.05.26 -
ՏնտեսականՄոսկվայից ստուգողներ են եկել. աղետի վտանգի առաջ է Հայաստանի տնտեսությունըԴիվանագիտական զգուշացումներին զուգահեռ Մոսկվան գործնական քայլերով է փորձում սթափեցնել Երևանին: Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումը կասեցնելուց հետո հայկական ալկոհոլային խմիչքների վաճառքի կասեցման և շուկայից դուրսբերման գործընթաց է սկսվել Ռուսաստանում: Ռուսական խանութների դարակներից դրանք հեռացրել են, երբ Ռոսպոտրեբնադզորը հայտարարել է, որ անորակ են դրանք:Ավելին19:1523.05.26 -
ՔաղաքականԷս ձեր թափթփուկներին տիրություն արեք, մնացեք օրենքի շրջանակներում. Իշխան Սաղաթելյանը՝ իրավապահներինԱյս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ իրավապահներին։Ավելին19:0723.05.26 -
ՔաղաքականՍա որ գաղութում է լինում, գիշերը ծեծում են. Աղվան Վարդանյանը պատմություն պատմեց Փաշինյանի բանտային տարիներիցԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը պատմություն պատմեց վարչապետ, ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանի բանտային տարիներից։Ավելին18:5823.05.26 -
ՔաղաքականՆախագահ Քոչարյանը եղել է մեր հասարակության շանթարգելը. Բորիս ՄուրազիԱրմավիրում հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Բորիս Մուրազի։Ավելին18:5223.05.26 -
ՔաղաքականՌուսաստանում շատ ընկերներ ու կապեր ունեմ. Գագիկ Ծառուկյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների ու շահերի մասինԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների ու շահերի մասին։Ավելին18:4523.05.26 -
ՀասարակականՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՄայիսի 22-ին, ժամը 17։14-ին Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին հարակից դաշտերում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ, իսկ ուղևորներից մեկը մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն, ուղեկցել իրեն տեղափոխող տրանսպորտային միջոց, այնուհետև արգելափակումից դուրս բերել ավտոմեքենան։Ավելին18:3523.05.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Փաշինյանին «սերիական մարդասպան» է անվանում Ռոբերտ Քոչարյանը. քարոզարշավի 16-րդ օրըՀայլուր 18։30 Փաշինյանին «սերիական մարդասպան» է անվանում Ռոբերտ Քոչարյանը. քարոզարշավի 16-րդ օրըԱվելին18:3023.05.26 -
ՔաղաքականԲՀԿ-ն հավաք-երթ է անում Անդրանիկ Թևանյանի լուսանկարներովՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին18:2123.05.26 -
ՔաղաքականՀայի արժանապատվությունը երաշխավորում է Սամվել Կարապետյանը. «Ուժեղ Հայաստանը»՝ Մալաթիա-Սեբաստիայում«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը Մալաթիա-Սեբաստիայում քարոզարշավի ժամանակ երևանցիներին հիշեցրել է՝ ինչպես է Նիկոլ Փաշինյանի թիմը եկել իշխանության:Ավելին18:1623.05.26 -
ՔաղաքականՓաշինյանը սերիական մարդասպան է, ինքը մի մարդ է, որը հազարավոր կյանքեր է զոհաբերել, որ իրեն դավաճան չասեն. Ռոբերտ ՔոչարյանԱրմավիրում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։Ավելին18:1023.05.26 -
ՀայաստանՈւղիղ I «Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հանդիպում է Արմավիրի բնակիչների հետՈւղիղ I «Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հանդիպում է Արմավիրի բնակիչների հետԱվելին18:0023.05.26 -
ԱշխարհԵրկրաշարժ՝ Հավայան կղզիներումՑնցումների էպիկենտրոնը գտնվել է Խոնաունո Նապուպու գյուղից 12 կմ հարավ՝ 24.5 կմ խորության վրա: Նախնական տվյալներով՝ զոհեր կամ ավերածություններ չկան:Ավելին17:4523.05.26 -
ՄիջազգայինՊուտինը հատուկ հանձնարարություն է տվել ՊՆ-ին ու ԱԳՆ-ին՝ Ուկրաինայի մահացու հարձակումից հետոԱհաբեկչություն է որակել Պուտինը Լուգանսկի մանկավարժական քոլեջի ուսանողական հանրակացարանի վրա գիշերային հարձակումը, որի հետևանքով 10 մարդ է մահացել: Ռուսաստանի նախագահը հակահարված է խոստացել՝ քոլեջին միտումնավոր հարվածելու համար:Ավելին17:3023.05.26 -
ՄիջազգայինԹրամփը Հնդկաստանի վարչապետին հրավիրել է Սպիտակ տուն«Մենք քննարկել ենք հնդկա-ամերիկյան համապարփակ ռազմավարական գործընկերության կայուն առաջընթացը և տարածաշրջանային ու գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։ Հնդկաստանը և Միացյալ Նահանգները կշարունակեն սերտորեն համագործակցել ի շահ ողջ աշխարհի», - գրել է կառավարության ղեկավարը X սոցիալական ցանցում՝ Նյու Դելիում պետքարտուղարի հետ հանդիպումից հետո, որը Հնդկաստան է ժամանել քառօրյա այցով։ Ինչպես հայտնել է հանրապետությունում ԱՄՆ դեսպան Սերխիո Գորը, Ռուբիոն Մոդիին է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ «մոտ ապագայում» այցելելու Սպիտակ տուն։ Պետքարտուղարն իր այցը սկսել է Կալկաթա կատարած այցով։ Կիրակի օրը նա կհանդիպի Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ և կայցելի Նյու Դելիում ԱՄՆ դեսպանատուն, իսկ երկուշաբթի կմեկնի Ջայպուր և Ագրա։ Երեքշաբթի տեղի կունենա Անվտանգության և զարգացման քառակողմ երկխոսության (QUAD) մասնակից երկրների՝ Ավստրալիայի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի արտգործնախարարների խորհրդակցությունը։Ավելին17:2323.05.26 -
ՀասարակականԴիլիջանում 43-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների ու ծառերի մեջԱյսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Դիլիջան–Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Ն․ Դ․-ն իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին ու ծառերին։Ավելին17:1523.05.26