Լրահոս
2026-07-04
-
ՄիջազգայինԿարծիք հայտնելու վախ. հոգեխանգարմունքի է հասցնում համատարած ատելությունըԳիտե՞ք ինչ է լռության պարույրը: Եզրն առաջարկել է գերմանացի քաղաքագետ Էլիզաբեթ Նոել-Նոյմանը։ Ըստ նրա տեսության՝ քիչ հավանական է, որ մարդն իր կարծիքը կբարձրաձայնի, եթե զգում է, որ կհայտնվի փոքրամասնության մեջ, քանի որ վախենում է հատուցումից կամ մեկուսացումից: Իշխող ուժերը հաճախ են լռության պարույր գործի դնում: Ակտիվիստական խմբերի միջոցով փողոցում, սոցցանցերում ստեծում են տպավորություն, թե իրենց կարծիքն է գերիշխողը, թե հենց այդպես է կարծում ամբողջ ժողովուրդը, իսկ այլախոհներին գցում են լռության պարույրի մեջ՝ վախ սփռելով, որ նրանք կամ կբանտարկվեն կամ պարզապես կարժանանան հանրային պարսավանքի ու մեկուսացման:Ավելին13:3704.07.26 -
ՏարածաշրջանՊատմական հուղարկավորություն՝ ժամանակակից ԻրանումԱրարողության առաջին օրը իրենց հարգանքի տուրքն են մատուցել Իրանի հոգևոր, քաղաքական, ռազմական գործիչները և 100-ից ավելի երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակութային, քաղաքական, հասարակական կազմակերպությունների պատվիրակություններ։ Շաբաթ առավոտյան 06։00-ից մզկիթի դռները բացվել են ժողովրդի առջև։ Երկուշաբթի և երեքշաբթի նահատակ Ալի Խամենեիի հուղարակավորության արարողությունը կանցկացվի Ղոմում։ Որպես շիայական համայնքի ակնառու ներկայացուցչի՝ նրա դագաղը հուլիսի 8-ի առավոտյան 06։00-ից կլինի Իրաքի Քարբալա, իսկ 18։00-ից Նաջաֆ քաղաքներում, ապա հուլիսի 9-ին կհուղարկավորվի իր ծննդավայր Մաշհադ քաղաքի Իմամ Ռեզայի դամբարանում։ Երկուշաբթի նախատեսվում է 10 կմ երկարությամբ հանդիսավոր երթ Իմամ Հոսեյնի հրապարակից մինչև Ազատության հրապարակ։ Հուղարկավորությանը կարող է մասնակցել 20-30 մլն․ մարդ։ 86-ամյա առաջնորդի հուղարկավորությունը Իրանի ժողովրդի համախմբվածության դրսևորման ուղերձ ունի։ Խամենեիի բռունցքը դարձել է արարողության խորհրդանիշ։ Թեհրանի փողոցներում կան տարբեր պաստառներ կարմիր բռունցքի պատկերով և «Մենք պետք է կանգնենք» գրությամբ։Ավելին13:3004.07.26 -
ՄիջազգայինՍլովակիայում մեկնարկել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով հանրաքվենԸնտրատեղամասերը Սլովակիայում բացվել են տեղական ժամանակով ժամը 07:00-ին (մոսկովյան ժամանակով՝ 08:00-ին) և կաշխատեն մինչև 22:00-ն (մոսկովյան ժամանակով՝ 23:00-ն)։ Հանրաքվեին կարող է մասնակցել շուրջ 4,33 միլիոն ընտրող՝ հանրապետության մոտ 5,45 միլիոն բնակչությունից։ Այնուամենայնիվ, հեռուստաալիքի տեղեկատվությամբ, ներկա պահին գրանցվում է ընտրողների ցածր ակտիվություն։ Հունիսի վերջին Ipsos սոցիոլոգիական գործակալության անցկացրած հարցման արդյունքների համաձայն՝ հանրաքվեն կարող է ձախողվել՝ ընտրողների ցածր մասնակցության պատճառով։ Սոցիոլոգների պարզած տվյալներով՝ դրան պատրաստ է մասնակցել ընտրելու իրավունք ունեցող սլովակների միայն 26,5%-ը, իսկ 73,5%-ը՝ կանտեսի այն։Ավելին13:1904.07.26 -
ՔաղաքականՄեր պարտությունների պատճառը մեր ճակատագրից խուսափելն է. Նարեկ Կարապետյան«Մենք հավատում ենք, որ հայ ժողովուրդը սովորական հերթական ժողովուրդ չէ, աշխարհի 2,000 ժողովուրդների մեջ ընտրված ժողովուրդ է և ունի պատմական առաքելություն, դրա ապացույցը մենք տեսնում ենք մեր կրոնում՝ գրքերի մեջ՝ Արարատի փեշերին, մարդկության երկրորդ վերածննդի փաստով և այն փաստով, որ հայ ժողովուրդն է աշխարհում առաջինը միաստվածությունը ընդունել որպես պետական կրոն: Մեզ հասած ճակատագրի հիմնական ուղերձն էր՝ տարածել գաղափարները և ստեղծել ուժեղ հասարակություն, որը հնարավորություն կտա աշխարհին լինել որպես օրինակ: Ըստ մեր հավատամքի՝ մեր պարտությունների պատճառը մեր ճակատագրից խուսափելն ու ավելի հեշտ ճանապարհի գնալն է:Ավելին13:0104.07.26 -
ՀասարակականԵրևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսի վրաԱյսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում, Մյասնիկյան Պողոտայում՝ Երևանի կենդանաբանական այգու մոտ, Ռաջու Հ․-ն վարելով Տ1 երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսը սնուցման հոսանքընդունիչ ձողը (շտանգա) վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են Արամ Ա․-ի վարած, թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսի վրա։Ավելին12:5304.07.26 -
ՄիջազգայինԼուկաշենկոն պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համարԲելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա և ԱՄՆ կազմավորման 250-ամյակի կապակցությամբ՝ նշելով երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատելու պատրաստակամությունը։ «Մեր ժողովուրդների միջև երբեք հակասություններ չեն եղել, և ես՝ որպես Բելառուսի նախագահ, պատրաստ եմ աշխատել միասին բելառուս-ամերիկյան հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաև աջակցելու ձեր ձգտումներին՝ մեր երեխաների և թոռների համար մոլորակն ավելի անվտանգ վայր դարձնելու հարցում», - ասված է հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում, որի տեքստը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։ Լուկաշենկոյի խոսքով՝ պատահական չէ, որ այս կարևոր հանգրվանը՝ ԱՄՆ կազմավորման 250-ամյակը, համընկնում է մի մարդու նախագահության շրջանի հետ, ով ամեն ինչ անում է ի շահ Միացյալ Նահանգների։ «Անհնար է առանց հիացմունքի հետևել այն բարձունքներին, որոնք ամերիկյան ազգը կարողացել է նվաճել քառորդ հազարամյակի ընթացքում։ Վայրէջքը Լուսնի վրա, ողջ մարդկության համար նշանակալից առաջընթացները գիտության և բժշկության ոլորտներում, լուրջ տնտեսական ձեռքբերումները՝ այս ամենը ամերիկացիների նպատակասլացության, աշխատասիրության և իրական հայրենասիրության օրինակներ են», - նշել է Բելառուսի նախագահը։ Նա նաև Դոնալդ Թրամփին և ԱՄՆ յուրաքանչյուր քաղաքացու մաղթել է խաղաղություն, երջանկություն և բարգավաճում։Ավելին12:4204.07.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Բեկումնային որոշում կլինի՞. ՍԴ-ն պատրաստվում է հանգուցալուծել ընտրական վեճըՀայլուր 12։30 Բեկումնային որոշում կլինի՞. ՍԴ-ն պատրաստվում է հանգուցալուծել ընտրական վեճըԱվելին12:3004.07.26 -
ԻրավականԱրմեն Գևորգյանը հաղթել է Խաչատուր Սուքիասյանին. Սուքիասյանը պետք է հերքում հրապարակիՍուքիասյանը իր ելույթներից մեկում ասել էր, թե «ինչպես է ստացվել, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը, երբեք չզբաղվելով բիզնեսով, ձեռք է բերել 100 000 000 ԱՄՆ դոլարի կարողություն, և Երևան քաղաքի Կենտրոն համայնքում ունի թվով 57 միավոր սեփականության իրավունք»:Ավելին12:1704.07.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 04.07.2026Մամուլի տեսություն 04.07.2026Ավելին12:0204.07.26 -
Քաղաքական23-ամյա կուսակցությունը լուծարվում է2026 թվականի հուլիսի 15-ին կկայանա «Ազգային Զարգացման Գործընթաց» կուսակցության համագումարը: Համագումարի օրակարգում մեկ հարց կա՝ կուսակցության լուծարումը: Համացանցի բաց աղբյուներից «News.5tv.am»-ը տեղեկացավ, որ այս կուսակցությունը հիմնադրվել է 2003 թվականին, կուսակցության ղեկավարը Սուսաննա Պետրոսյանն է: Համացանցում տվյալներ չկարողացանք գտնել, թե այս կուսակցությունը երբևէ ընտրությունների մասնակցե՞լ է:Ավելին11:5404.07.26 -
ՀասարակականՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավորԱյսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Գավառ քաղաքի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 72-ամյա Ռուբիկ Ա․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 33-ամյա Արման Բ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին11:4504.07.26 -
ՄիջազգայինԻրանի հետ բանակցությունները հետաձգվել են․ պատճառը հայտնի էԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդիսացող Պակիստանի պաշտոնատար անձինք հունիսի 14-ին հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը, որը կոչված է վերջ դնելու Մերձավոր Արևելքում պատերազմին։ Իրանի ԱԳՆ փոխնախարար Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա զինադադարի ընթացքում կողմերը կքննարկեն, ի թիվս այլ հարցերի, Թեհրանի միջուկային ծրագիրը, հունիսի 15-ից հայտարարվել է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտը, ինչպես նաև ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցումը բոլոր ճակատներում, ներառյալ՝ Լիբանանում։ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի հետ պատերազմը սկսել էին փետրվարի 28-ին։Ավելին11:3004.07.26 -
ՔաղաքականՈրտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, և ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը․ «Հետք»Խոսելով այդ թեմայի շուրջ՝ Ալիեւն անդրադարձել է նաեւ Հայաստանից «տեղահանված» ադրբեջանցիների վերադարձի հարցին. «1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների համայնքը, որի կազմում մոտ 300 հազար մարդ կա, պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը՝ խնդրելով իրենց համար եւս ստեղծել վերադարձի եւ արդեն Հայաստանում վերաինտեգրման պայմաններ։ Այն, որ նրանք 1990-ականների սկզբին արտաքսվել են այնտեղից, չի նշանակում, թե կորցրել են վերադառնալու իրավունքը։ Մենք մինչ օրս Հայաստանի ղեկավարությունից պատասխան չենք ստացել, թե ինչպես են պատկերացնում ադրբեջանցիների վերաինտեգրումը իրենց պատմական հողերում»։Ավելին11:1904.07.26 -
ՀասարակականՎթարային ջրանջատում՝ ԵրևանումԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:0804.07.26 -
ՀասարակականԾառերի տապալումներ, վնասված տանիքներ, պոկված էլեկտրալարեր և փակ ճանապարհներ․ ուժեղ քամիների հետևանքները՝ Երևանում և ԳեղարքունիքումՓրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։Ավելին10:5704.07.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:4504.07.26 -
ՀասարակականԳազի բալոնի պայթյունից հրդեհ է բռնկվել. այրվել է տնակԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։Ավելին10:3004.07.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։Ավելին10:1504.07.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ը երբեք կոմունիստական երկիր չի լինի․ ԹրամփԹրամփի խոսքով՝ ԱՄՆ-ում նկատվում է «կոմունիստական սպառնալիքի վերածնունդ», որը, ի թիվս այլոց, գալիս է նաև երկիր «նոր ժամանածների կողմից»։Ավելին10:0004.07.26 -
Մամուլի տեսությունՍասուն Միքայելյանի և ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է․ «Հրապարակ»Հիշեցնենք, որ նա ՔՊ նախընտրական ցուցակում 28-րդն է: Ասում են` լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում Երկրապահ կամավորականների միությունը, որի նախագահը Սասուն Միքայելյանն է, լուծարվելու է, կառույցը վերանվանվելու է վետերանների միություն: Սա եւս, ըստ էության, ադրբեջանական պահանջների կատարման շարքում է։Ավելին09:4804.07.26