Լրահոս
2022-03-04
-
ՀասարակականՀրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ փաթեթը փոխանցվել է ռուսական կողմինՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովի գլխավորած պատվիրակությանը: Վերջինիս կազմում էր նաև ՌԴ հարավային ռազմական շրջանի զինվորական դատախազ Վլադիսլավ Պրիխոդկոն, որի ենթակայությամբ են գործում ռուսական խաղաղապահ ուժերի շրջանակում Արցախում տեղակայված ՌԴ դատախազության ներկայացուցիչները: Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է հայտնել այս կարևոր այցը ՌԴ-ի համար ներկայիս դժվարին պահին իրականացնելու համար: Նա արժևորել է ՀՀ և ՌԴ դատախազական համակարգերի միջև հաստատված և օրստօրե ավելի խորացող հարաբերությունները: Համագործակցությունը զարգացնելու երկուստեք շահագրգռությունը, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, նպաստել է իրավական փոխօգնության, մարդկային ռեսուրսների կատարելագործման և անդրազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտներում համատեղ շոշափելի արդյունքների ապահովմանը: Նա ընդգծել է ՌԴ իր գործընկերոջ՝ Իգոր Կրասնովի անձնական ներդրումը հետպատերազմյան շրջանում կուտակված հումանիտար հիմնահարցերի լուծման նախաձեռնություններում, շեշտել հատկապես կողմերի միջև հաղորդակցության, տեղեկատվության փոխանակման ձևաչափեր ապահովելու, երկխոսության մթնոլորտ ձևավորելու հարցում ՌԴ դատախազության դրսևորած հետևողականությունը: ՌԴ գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովը նշել է, որ ՀՀ և ՌԴ դատախազությունները հաջողությամբ գործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակող ձևաչափերով, ինչի համար կարևոր նախադրյալ է ապահովում նախընթաց ժամանակահատվածում ձևավորված հարուստ իրավապայմանագրային բազան, ունեցած ընդհանուր պատմությունն ու ավանդույթները: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության, հանցավորության միտումների վրա հակամարտությունների ազդեցության վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի և Սյունիքում սահմանապահ ծառայություն իրականացնող ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների դերը տարածաշրջանային կայունության, լարվածության թուլացման հարցում: Արթուր Դավթյանն նշել է, որ Հայաստանում և Արցախում տեղակայված ՌԴ ԶՈՒ ուժերը ՀՀ ԶՈՒ և ԱրՀ պաշտպանության բանակի հետ միասին անվտանգության երաշխիքներ են ստեղծում հայ ազգաբնակչության համար, ապահովում բնականոն կենսագործունեությունը հատկապես շփման գծին մերձ բնակավայրերում: Ընդգծվել է, որ Արցախում գտնվող ՌԴ դատախազության ներկայացուցիչների գործունեությունը նպաստում է ռուսական ռազմական կոնտիգենտի շրջանում իրավակարգի ապահովմանը, ազգաբնակչության հետ հարաբերություններում փոխվստահության բարձրացմանը: Արթուր Դավթյանը հյուրերին մանրամասն տեղեկացրել է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից բխող՝ հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց ՀՀ-ին անվերապահորեն վերադարձնելու հումանիտար պարտավորությունները, ավելին, շարունակվում են նրանց նկատմամբ անհիմն և ապօրինի քրեական հետապնդումները և դատական գործընթացները: Բացի այդ, արձանագրվել են հրադադարի ռեժիմն Ադրբեջանի ԶՈւ կողմից խախտելու բազմաթիվ դեպքեր, որոնք զինծառայողների և քաղաքացիական բնակչության շրջանում հանգեցրել են զոհերի, բազմաթիվ գույքերի վնասման: Այդ միջադեպերի մասին տեղեկատվության փաթեթը փոխանցվել է ռուսական կողմին՝ հույս հայտնելով, որ դրանք կքննարկվեն ադրբեջանական կողմի հետ հետագա հաղորդակցության ընթացքում: Արթուր Դավթյանը ՌԴ գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն իրողության վրա, որ ադրբեջանական կողմի խուսափողական վարքագծի պատճառով գործնականում ցածր արդյունավետություն ունի նաև շփման գոտում խախտումների և միջադեպերի վերաբերյալ ՀՀ-ի, ՌԴ-ի և ԱՀ-ի միջև տեղեկատվության փոխանակման, բոլոր դեպքերը պատշաճ քննության առարկա դարձնելու շուրջ երեք երկրների գլխավոր դատախազների ձեռք բերած պայմանավորվածությունների կատարումը: Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը երկուստեք բարձրացված հարցերի շուրջ:Ավելին16:4104.03.22 -
ՀայաստանՀայաստանը 44-օրյա պատերազմում վարձկանների մասնակցությամբ շուրջ 250 ինքնորոշիչ տվյալ է ներկայացրելԱզգային ժողովը քննարկեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Ահաբեկչության կանխարգելման մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագիծն Ազգային ժողովում զեկուցում էր ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանը: Նա նշեց, որ արձանագրությունը ստորագրվել է 2015 թվականի հոկտեմբերի 22-ին Ռիգայում՝ 18 պետությունների կողմից: Հայաստանի կողմից արձանագրությունը ստորագրվել է 2018 թվականի հունվարի 24-ին: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ արձանագրությունը ստորագրած 42 պետություններից ներպետական ընթացակարգերն ավարտել ու արձանագրությունը ուժի մեջ է մտել 24 պետությունների համար: Արձանագրության նպատակ է լրացումներ կատարել 2005 թվականի մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված Ահաբեկչության կանխարգելման մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում, որով նախատեսվում է քրեականացնել արձանագրության 2-ից 6-րդ հոդվածներով սահմանված հետևյալ արարքները՝ ահաբեկչության նպատակով որևէ միավորման կամ խմբի մասնակցելը, ահաբեկչության նպատակով ուսուցում ստանալը, ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելը, ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելը ֆինանսավորելը, ահաբեկոչության նպատակով արտերկիր մեկնումը կազակարպելը կամ այլ կերպ դրան օժանդակելը: Արձանագրության վավերացման արդյունքում Հայաստանը կամբողջացնի ահաբեկչության կանխարգելման ու դրա դեմ պայքարի վերաբերյալ Եվրոպայի խորհրդում գործող փաստաթղթերին միանալու գործընթացը: Արձանգրության կիրառումը կնպաստի ահաբեկչության դրսևորաման բոլոր ձևերի կանխարգելմանը, մարդու իրավունքների, մասնավորապես, կյանքի իրավունքի վրա դրա բացասական հետարանքների կանխմանը, ինչպես նաև առավել կհամախմբի ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում կոնվենցիայի կողմ պետությունների ջանքերը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հետաքրքրվեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ վարձկանների տեղափոխումը տարբեր երկրներից դեպի Ադրբեջան այս արձանագրության վավերացմամբ որևէ ձևով նոր հնարավորություն տալո՞ւ է այս խնդիրները միջազգային ատյաններում բարձրաձայնելու, առաջ տանելու ու դատապարտելու: ԱԱԾ տնօրենի տեղակալն էլ նշեց՝ կարծում է ՝մի քիչ խնդրահարույց կարող է լինել միջազգային հանրության տեսակետից. Ղարաբաղը կարող է ճանաչվել որպես վավերացմանը մասնակցող կողմ, բայց ԱԱԾ-ն իր ունեցած միջազգային իրավակարգավորումների շրջանակներում փորձել է միջազգային տարբեր ատյաններ հասանելի դարձնել: «Կա՞ տեղեկություն, թե ինչ արձագանքներ են ստացվել», - հետաքրքրվեց Գևորգյանը: Սամվել Հայրապետյանն էլ ասաց, որ տեղեկատվությունը հասանելի են դարձրել ՀՀ արտաքին գործերի նախարարության խողովակներով, իսկ ԱԱԾ-ի մակարդակով հասանելի են դարձրել ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնին, որը համապատասխան միջոցներ է ձեռնարկել: «Շուրջ 250 ինքնորոշիչ տվյալներ մուտք է գործվել իրենց տեղեկատվական ռեսուրսներ հետագայում դրանց մուտքը տարբեր երկրներ կանխելու նպատակով», - հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալը:Ավելին16:3504.03.22 -
Միջազգային«Գիշերը կարող էր կանգնել Եվրոպայի պատմությունը». Զելենսկին «արթնացնում է» ԵվրոպանԸստ Զելենսկիի՝ այս գիշերը կարող էր կանգնեցնել Ուկրաինայի ու Եվրոպայի պատմությունը: Նա այսպիսի հայտարարություն է արել՝ Զապորոժյեի ատոմակայանի մոտ բռնկված հրդեհի պատճառով: Ըստ Զելենսկիի պնդումների՝ ռուսական ուժերն են միտումնավոր թիրախավորում ատոմակայանի տարածքը:Ավելին16:1404.03.22 -
ՄիջազգայինՊուտինը կոչ է արել հարևան երկրներին չսրել և վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ որքան էլ դժվար լինի, Ռուսաստանը կշարունակի իր զարգացումը, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքները կամրապնդվեն ողջ երկրում։ «Անկախ նրանից, թե որքան դժվար է, մենք անպայման կշարունակենք մեր զարգացումը, մենք կուժեղացնենք տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքները ողջ երկրում», - ասել է ՌԴ նախագահը։ Նախագահը նաև կոչ է արել հարևան երկրներին չսրել և վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։Ավելին16:0204.03.22 -
ՀայաստանՊարզվել են 28-ամյա երիտասարդին դանակահարելու դեպքի հանգամանքները. պատճառը հարևանի հետ վեճն էրՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արտաշատ քաղաքի 28-ամյա բնակչին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, դեպքի վայրը: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Աթարբեկյան-Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արտաշատ քաղաքի՝ 28-ամյա բնակչի և նրա հարևան, 54-ամյա տղամարդու միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է երիտասարդին՝ նրան պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական ծանր վնասվածքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 54-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:Ավելին14:5804.03.22 -
ՄիջազգայինՈւկրաինական ուժերը փորձել են դիվերսիա իրականացնել Զապորոժիեի ատոմակայանի հարակից տարածքում. ՌԴ ՊՆՈւկրաինական դիվերսիոն խումբը սադրանքի փորձ է կատարել Զապորոժիեի ատոմակայանի հարակից տարածքում, այսօր ճեպազրույցում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ «Անցած գիշեր էլեկտրակայանի հարակից տարածքում Կիևի ազգայնական վարչակարգը փորձել է հրեշավոր սադրանք իրականացնել», - ասել է նա։ Նրա խոսքով՝ մարտի 4-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, կայարանին հարակից պահպանվող տարածքում հսկելիս ռուսական գվարդիայի շարժական պարեկը ենթարկվել է ուկրաինական դիվերսիոն խմբի հարձակմանը։ Կոնաշենկովը նաև ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունները և ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ Զապորոժիեի ատոմակայանի վերաբերյալ նրա բանակցությունները վկայում են Ռուսաստանին ռադիոակտիվ աղտոտման աղբյուր ստեղծելու մեջ մեղադրելու փորձի մասին։Ավելին14:4904.03.22 -
Սպորտ«Արարատ»-ի ֆուտբոլիստը միացել է «Ալաշկերտ»-ինԵրևանի «Ալաշկերտի» կազմը համալրել է կիսապաշտպան Ալբերտ Մնացականյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Սպարտակի» սան է, հանդես է եկել Երևանի և Մոսկվայի «Արարատ» ակումբներում, իսկ նրա նախորդ ակումբը ռուսական «Տեքստիլշչիկն» էր: Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականները:Ավելին14:4804.03.22 -
ՀայաստանՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներըՄարտի 1-ից 3-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Շիրակի մարզի Գյումրի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում, Կոտայքի մարզի Քաղսի, Արագածոտնի մարզի Հարթավան, Շիրակի մարզի Ամասիա գյուղերում, Տաթև-Կապան ավտոճանապարհին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա և 17 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:Ավելին14:3804.03.22 -
ՄիջազգայինԶապորոժիեի ԱԷԿ-ից ճառագայթման արտանետում չի եղել. ՄԱԳԱՏԷԶապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության համակարգերը չեն վնասվել, ճառագայթման արտանետում չի եղել։ Հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Նա նաև հայտնել է, որ ՄԱԳԱՏԷ-ն կաջակցի Ուկրաինային տեղում՝ ապահովելու ուկրաինական ատոմակայանների անվտանգությունը։Ավելին14:2504.03.22 -
Հասարակական«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Արցախի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՈստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 3-ին Սարատով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Մաքսիմ Ս.-ն, որը 2021 թ. ապրիլի 16-ից Արցախի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:Ավելին14:1904.03.22 -
ՀայաստանՈւժգին քամին Երանոսում տապալել է 44 մետրանոց խաչըԱյսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում կանգնեցված 44 մետր բարձրություն ունեցող խաչն ուժգին քամու հետևանքով ընկել է: Տեղեկությունը հաստատել է մարզպետը։Ավելին14:1404.03.22 -
ՄիջազգայինS7 ավիաընկերությունը դադարեցնում է միջազգային բոլոր չվերթերըՌուսական S7 ավիաընկերությունը մարտի 5-ից դադարեցնում է միջազգային բոլոր չվերթերը։ «Ցավոք, S7 Airlines-ը մարտի 5-ից ստիպված է չեղարկել միջազգային ուղղություններով բոլոր թռիչքները։ Չեղարկված չվերթերի ուղևորները ծանուցում են ստանում ավիաընկերությունից, մեր մասնագետները նրանց հետ աշխատում են S7 Airlines-ի ներկայացուցչություններում: Նրանք օգնում են զբոսաշրջիկներին տուն վերադառնալ գործընկեր ավիաընկերությունների չվերթերով», - ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ Չեղյալ հայտարարված չվերթերի ուղևորները կկարողանան տոմսի արժեքի ամբողջական վերադարձ ձևակերպել թռիչքի չեղարկման մասին SMS ստանալուց հետո: Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ սահմանափակումների պատճառով մասնակի կրճատում է թռիչքները։ Նշենք, որ ավելի քան երեք տասնյակ երկրներ իրենց օդային տարածքը փակել են Ռուսաստանի համար։Ավելին14:1304.03.22 -
ՄիջազգայինԳերմանիան պատրաստ է աջակցել ՀՀ-ին՝ ճգնաժամերի ազդեցությունների մեղմման գործընթացում. դեսպանը՝ նախարարինՖինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Վիկտոր Ռիխտերին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարությունից: «Գերմանիայի կառավարությունն ուշադրությամբ է հետեւում տարածաշրջանային իրադարձություններին եւ Եվրոպական Միության ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մշտապես պատրաստ է աջակցել Հայաստանին ճգնաժամային իրավիճակների բացասական ազդեցությունների մեղմման գործընթացում»,- իր խոսքում ընդգծել է դեսպանը: Նախարար Խաչատրյանը, բարձր գնահատելով ԳԴՀ ցուցաբերած ֆինանսական, մեթոդաբանական եւ խորհրդատվական աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը, մեծապես կարեւորել է նոր նախատեսվող եւ արդեն իսկ ընթացիկ ծրագրերը, հատկապես ենթակառուցվածքների, գյուղատնտեսության եւ ջրային տնտեսության ոլորտներում: Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են փոխգործակցության շրջանակի շարունակական ընդլայնումը՝ հայտնելով իրենց պատրաստակամությունը հայ-գերմանական հարաբերությունների զարգացման եւ կայուն գործընկերային կապերի հաստատման հարցում:Ավելին14:1104.03.22 -
ՄիջազգայինՌԴ-ին կոչ ենք անում դադարեցնել ռազմագործողությունները․ ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչ«Թուրքիան մերժում և դատապարտում է տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը սպառնացող այդ անօրինական գործողությունները: Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները և դուրս բերել ուժերը Ուկրաինայից»: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։ Այս մասին ասել ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Սադըք Արսլանը: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից կազմակերպված «Ռուսաստանի ագրեսիայով պայմանավորված մարդու իրավունքների վիճակն Ուկրաինայում» խորագրով հավաքին Արսլանը նշել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայում ժամ առաջ խաղաղություն հաստատելու համար: «Այդ պատճառով էլ աջակցում ենք կողմերի միջև ընթացող բանակցությունների շարունակմանը»,- ասել է Թուրքիայի ներկայացուցիչը: Հաղորդվում է, որ նիստի ժամանակ քվեարկության է դրվելու Ուկրաինայի ներկայացրած բանաձևը, որը նախատեսում է ՄԱԿ-ի կողմից ստեղծվելիք մեխանիզմի միջոցով հետաքննել «Ռուսաստանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները»: Թուրքիան, ԱՄՆ-ն, ԵՄ-ը, Անգլիան, Ճապոնիան, Ավստրալիան և այլ երկրներ աջակցում են ՄԱԿ-ի շրջանակներում հետաքննիչ հանձնաժողով հիմնել նախատեսող նախագծին:Ավելին14:0904.03.22 -
ՄիջազգայինIntel-ը և Airbnb-ն հայտարարել են Ռուսաստանում և Բելառուսում բիզնեսի դադարեցման մասինIntel և Airbnb ընկերությունները հայտարարել են Ռուսաստանում և Բելառուսում գործունեության դադարեցման մասին, տեղեկացնում է France 24 գործակալությունը։ «Intel-ը դատապարտում է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, և մենք կասեցրել ենք բոլոր բեռնափոխադրումները ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Բելառուսում գտնվող հաճախորդներին», - ասվում է չիպերի արտադրողի հայտարարության մեջ: «Մեր մտքերը բոլորի հետ են, ովքեր տուժել են այս պատերազմից», - հայտարարել են նրանք։ Airbnb-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Բրայան Չեսկին, ով Twitter-ի իր պրոֆիլում ավելացրել է ուկրաինական դրոշ, գրել է, որ ընկերությունը «կասեցնում է բոլոր գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում»՝ չհայտնելով այլ մանրամասներ։Ավելին14:0804.03.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ը չի պատրաստվում Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծել և խուսափում է ՌԴ-ի հետ պատերազմիցՍպիտակ տնից դժվարացել են ասել, թե արդյոք հնարավոր է Պուտին-Բայդեն հանդիպում հիմա, երբ ռուսական ուժերը գտնվում են Ուկրաինայում:Ավելին14:0304.03.22 -
ՄիջազգայինGoogle-ը դադարեցրել է օնլայն-գովազդի վաճառքը ՌուսաստանումGoogle-ը դադարեցրել է օնլայն-գովազդի վաճառքը Ռուսաստանում, արգելքը վերաբերում է որոնման ծառայությանը, YouTube-ին եւ արտաքին գործընկերներին, տեղեկացրել է Reuters-ը։ «Արտակարգ հանգամանքներից ելնելով՝ մենք դադարեցնում ենք Google-ի գովազդը Ռուսաստանում»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում։ «Իրավիճակն արագ զարգանում է, եւ մենք կշարունակենք թարմացումներ ներկայացնել, երբ տեղին համարենք դա»։ Google-ը ավելի վաղ արգելել էր ռուսական պետական ԶԼՄ-ներին գովազդ գնել կամ վաճառել։Ավելին13:5604.03.22 -
ՄիջազգայինՊետդուման ՌԴ ԶՈւ–ի վերաբերյալ «ֆեյքերի» համար ազատազրկման մասին օրենք է ընդունելՌԴ ԶՈւ գործողությունների մասին կեղծ լուրեր տարածելու, ԶՈւ–ն վարկաբեկելու, ինչպես նաև ՌԴ–ի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչերի համար ՌԴ Պետդուման այսօր լիագումար նիստի ընթացքում երրորդ և վերջնական ընթերցմամբ քրեական պատիժ և խոշոր տուգանք նախատեսող օրինագիծ է ընդունել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ ՌԴ ԶՈւ գործողությունների մասին բացարձակ կեղծ հաղորդումներ տարածելու դեպքում նախատեսվում է տուգանք 700 հազարից մինչև 1.5 մլն ռուբլու չափով կամ դատապարտյալի աշխատավարձի, ինչպես նաև վերջին 18 ամսվա ընթացում նրա ունեցած այլ եկամտի չափով, կամ դատապարտյալը պատժվում է ուղղիչ աշխատանքներով մինչև մեկ տարի ժամկետով, կամ հարկադիր աշխատանքով մինչև 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ նույն ժամկետով։ Կեղծ ապացույցներով կամ թշնամանքի և ատելության մոտիվներով պաշտոնատար անձանց, կազմակերպված խմբավորումների կողմից ՌԴ ԶՈւ–ի մասին կեղծ լուրեր տարածելու դեպքում 5-10 տարվա ազատազրկում է նախատեսվում կամ վարչարարական տուգանք 3-5 մլն ռուբլու կամ աշխատավարձի, ինչպես նաև վերջին 3-5 տարվա ընթացքում դատապարտյալի այլ եկամտի չափով, կամ մինչև 5 տարի հարկադիր աշխատանք։ Ծանր հետևանքներ թողած կեղծ լուրեր տարածելու դեպքում 10-15 տարվա ազատազրկում է նախատեսված։ Բացի այդ, օրենքը պատասխանատվություն է սահմանում ՌԴ ԶՈւ–ի վարկաբեկմանն ուղղված հանրային գործողությունների համար։ Ռուսաստանի շահերը պաշտպանելու, խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար ռուսական զորքերի կիրառումը խոչընդոտելու կոչերի համար կամ նախկինում նման գործողությունների համար վարչարարական պատասխանատվության ենթարկված անձանց կողմից զորքերի նման օգտագործումը վարկաբեկելու համար տուգանք կսահմանվի 100 հազարից մինչև 300 հազար ռուբլու չափով, կամ հարկադիր աշխատանքներով պատիժ կսահմանվի մինչև 3 տարի ժամկետով, կամ կալանք 4-6 ամիս ժամկետով, կամ մինչև 3 տարվա ազատազրկում կոնկրետ պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկմամբ։ Այն դեպքում, երբ խոչընդոտումը կամ վարկաբեկումը ծանր հետևանքների կհանգեցնեն, տուգանքը կկազմի 300 հազարից մինչև 1 մլն ռուբլի կամ աշխատավարձի չափով կամ վերջին 3-5 տարվա ընթացքում դատապարտյալի ունեցած այլ եկամտի չափով, կամ մինչև 5 տարի ազատազրկմամբ` կոնկրետ պաշտոններ զբաղեցնելու արգելքով։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերը (եթե մեկ տարվա ընթացքում իրավախախտում կատարած անձն արդեն վարչարարական պատասխանատվության է ենթարկվել) կպատժվեն մինչև 500 հազար ռուբլու չափով կամ մինչև 3 տարվա ազատազրկմամբ։ Այս փոփոխությունները կկատարվեն ՌԴ քրեական և քրեադատավարական օրենսգրքերում։ Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։ Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ավելին13:4604.03.22 -
ԱրցախԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 1 մահՄարտի 4-ի դրությամբ կատարվել 113 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք է գրանցվել։ Արձանագրվել է մահվան 1 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր: Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9624 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2996 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 38 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:Ավելին13:3404.03.22