Լրահոս
2022-03-04
-
ՀասարակականՊատրաստ եմ աջակցել Ձեզ՝ ի նպաստ ուժեղ և կայուն պետականության. Արմեն Սարգսյանը՝ Վահագն ԽաչատուրյանինՀայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունից: «Հարգելի պարոն Խաչատուրյան, Շնորհավորում եմ Հանրապետության նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ: Հանրապետության նախագահի պաշտոնը Դուք ստանձնում եք մեր երկրի ու ժողովրդի համար չափազանց բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում, երբ առկա են հրատապ լուծում պահանջող բազում ներքին և արտաքին խնդիրներ: Շնորհավորանքիս հետ մեկտեղ՝ Ձեզ մաղթում եմ առողջություն, որը կարևորագույն նախապայմաններից մեկն է, որպեսզի կարողանաք հաջողությամբ և հաստատակամությամբ պաշտպանել և առաջ մղել մեր երկրի շահերը, արժանապատվորեն ծառայել հայոց պետությանն ու ժողովրդին: Կարևորելով հայրենիքի և ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ ապագան՝ պատրաստ եմ աջակցել Ձեզ՝ իմ հնարավորությունները, փորձը, կապերը, ներուժը ծառայեցնել ի նպաստ ուժեղ և կայուն պետականության։ Հաջողություն և ամենայն բարիք Ձեզ»,- նշված է հաղորդագրության մեջ:Ավելին13:0004.03.22 -
Միջազգային«Ես նորմալ տղամարդ եմ». Զելենսկին Պուտինին հրավիրում է բանակցություններիՌուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլից հետո առաջին պայմանավորվածությունն է ձեռք բերվել: Կողմերը որոշել են Մոսկվա-Կիև կապ ստեղծել՝ հումանիտար միջանցքներ բացելու համար: Ըստ պայմանավորվածության՝ հումանիտար միջանցքներով մարդկանց տարհանելու կամ նրանց դեղ ու սնունդ հասցնելու ընթացքում պետք է ժամանակավորապես հրադադար հաստատվի:Ավելին12:5804.03.22 -
ՀասարակականՀայաստանում մինչև 44-օրյա պատերազմը տարեկան զինվորական ծառայությունից ազատվել է մոտ 8000 զինակոչիկԱզգային ժողովը քննարկում է «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատերազմում զոհված զինծառայողների եղբայրներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: Նախագիծը ներկայացրել է «Քաղաքացիական պամանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Սարգսյանից հետաքրքրվեց, թե 2021 թվականի ընթացքում քանի՞ զինակոչիկ է տարբեր պատճառներով ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, նախագծի հեղինակն էլ նշեց, որ մինչև 44-օրյա պատերազմը ընկած ժամանակահատվածից 8 տարի կտրվածքով, միջինացված տվյալներով, տարեկան զինվորական ծառայությունից ազատվել է մոտ 8 հազար զինակոչիկ՝ մեծամասամբ առողջական խնդիրների պառճառով: «Ձեր հարցի մեջ կա գաղտնիք պարունակող մաս, բայց մինչև պատերազմը ընկած ժամանակահատվածից 8 տարի առաջվա միջինացված տվյալներով կարող եմ ասել, որ տարեկան պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է մոտ 8 հազար զինակոչիկ՝ մեծամասամբ առողջական խնդիրների պառճառով։ Համադրելիության կարգով կարող ենք ասել, որ մինչև պատերազմը այդպես է եղել», - նշեց Հայկ Սարգսյանը։ Պատգամավորի խոսքով՝ թվերը իր մոտ առկա են, իսկ պաշտպանության նախարարության հարցումների պատասխաններն էլ գտնվում են Ազգային ժողովի գաղտնի բաժնում։ «Իրականում սա լուրջ խնդիր է հանդիսանում ու կառավարությունում այս մասով էլ ներկայում քննարկումներ ընթանում են։ Կոմիտեի նիստում նույնպես փոխվարչապետի հանձնարակականն է եղել, որպեսզի փորձենք մեր այն զինակոչիկներին, որոնք չեն գնում պարտադիր զինվորական ծառայության առողջական խնդիրների պատճառով, նրանց ընդգրկել այլ ծառայության մեջ, որպեսզի մեր զինված ուժերի թիվը համալրվի, որպեսզի այդպիսի մեծ թվով զինակոչիկներ չազատվեն զինվորական ծառայությունից», - նշեց ՔՊ ներկայացուցիչը: Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն էլ հայտարարեց, թե ցանկալի չէ նման թվեր հնչեցնել, սակայն նա չհերքեց Հայկ Սարգսյանի հնչեցրած թիվը։Ավելին12:5504.03.22 -
ՄիջազգայինԻնտերնետ չի՞ լինի. Ռոսկոսմոսը չեղարկում է ռուսական հրթիռների բոլոր արձակումները OneWeb կորպորացիայի համարՌոսկոսմոսը չեղարկում է ռուսական հրթիռների բոլոր արձակումները բոլոր տիեզերակայաններից, որոնք կարող են բխել OneWeb կորպորացիայի շահերից, հայտարարել է Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը։ OneWeb-ը արբանյակների փոխկապակցված համակարգ է, որը նախատեսված է արբանյակային տեխնոլոգիաների միջոցով լայնաշերտ ինտերնետ ապահովելու համար: OneWeb նախագծի ներդրողները այնպիսի հայտնի ընկերություններ են, ինչպիսիք են Airbus Group-ը, Bharti Enterprises-ը, Hughes Network Systems-ը:Ավելին12:5004.03.22 -
ՀայաստանՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստ | 04.03.2022Ավելին12:4404.03.22 -
ՀայաստանԸնդդիմադիրներն առաջարկում են՝ պատերազմում զոհված զինծառայողների եղբայրներն անցնեն կամ վեցամսյա դասընթացներ, կամ ծառայեն Երևանին կից զորամասերումԱզգային ժողովը քննարկում է «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատերազմում զոհված զինծառայողների եղբայրներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: Նախագիծը ներկայացրել է «Քաղաքացիական պամանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կարծիքով՝ յուրաքանչյուր անձ պետք է համապաստախան մասնագիտական ունակություն ձեռք բերի նաև զորահավաքային խնդիրների իրականացման առումով, որովհետև հետագայում այդ անձը պետք է մասնակցություն ունենա երկրի պաշտպանությանը: Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը երկու առաջարկ ունի. կամ նման անձնավորությունները պետք է վեցամսյա ուսումնական դասընթացներ անցնեն համապաստապան անվտանգության պայմաններում, որ հեռանկարում ոչ մի խնդիր չառաջանա, կամ իրենց ծառայությունը շարունակեն, բայց պաշտպանության նախարարին տալ լիազորություններ, որ ինքը որոշի անվտանգ պայմաններում ծառայության: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ առաջարկում է արտոնությունները սահմանել այլ ձևով. առավել նպատակահարմար է, որ սահմանվի կոնկրետ արտոնություն այդ խմբի քաղաքացիների համար պայմանական Պաշտպանության նախարարի հրամանով կամ մեկ այլ կարգավորման ձևով ՊՆ-ում, Գլխավոր շտաբում, ԱԱԾ սահմանապահ զորքերի կենտրոնական ապարատներում կամ Երևանին կից զորմասերում ծառայեն: «Մենք մի կողմից ասում ենք, որ իրավունք ունի չծառայելու կամ իրավունք ունի ծառայելու, բայց երբ խոսում ենք արտոնությունների մասին, ռեալ արտոնություն չկա. իմ առաջարկի դեպքում կլինի ռեալ արտոնություն, որի պայմաններում կսահմանվի ցանկ, որտեղ կարող են ընտրել վերոնշյալ ընտանիքի ներկայացուցիչները ու ծառայություն կրեն պայմանական անվտանգ վայրերում: Կարծում եմ՝ որևէ խնդրահարույց հարց չկա, դա որևէ ձևի չի հակասում մեր քննարկումներին», - ասաց Տիգրան Աբրահամյանը:Ավելին12:4304.03.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 «Ես չեմ կծում». Պուտինի հետ խոսել է ուզում Զելենսկին | 04.03.2022Ավելին12:3004.03.22 -
ՀայաստանՎթար՝ Սյունիքում․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դինՄարտի 4-ին, ժամը 07:31-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով «Scania» (վարորդ՝ Խ. Ռ.) մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մահացել է: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:Ավելին12:2104.03.22 -
ՀայաստանԸնտանիքի վիշտը կմեղմվի․ զոհված զինծառայողների եղբայրները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին և որդիներին։ Ըստ պատգամավորի՝ այն զորակոչիկները, որոնք ունեն պատերազմի ժամանակ զոհված հայր, մայր, քույր կամ եղբայր, հնարավորություն կունենան ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Պատգամավորի խոսքով՝ գործող կարգավորումներով զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է հանդիասնում նաև ընտանիքի միակ արու զավակ լինելը։ «Ունենք հայ-ադրբեջանական քառօրյա և քառասունչորսօրյա պատերազմում զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն։ Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում և չեն ցանկանում իրենց կրտսեր որդիներին ուղարկել պարտադիր զինվորական ծառայության։ Բարոյական պարտքը մեզ պարտավորեցնում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հնարավորություն տալ նաև նրանց ընտանիքի մյուս անդամներին», - ասաց Սարգսյանը։ Ըստ Սարգսյանի՝ այս քայլի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքի անդամները ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները։ Արդյոք օրենքի ընդունումից հետո կընկնի զինված ուժերի մարտունակությունը կամ արդյոք լրացուցիչ անվտանգային խնդիրներ կառաջանան, պատգամավորը պատասխանեց՝ ոչ, որևէ անվտանգային խնդիր չի կարող առաջանալ այն պատճառով, որ օրենքի շահառուների թիվը լինելու է բավականին քիչ։ «2022 թվականի ամառային զորակոչին սպասվում է, որ օրենքից կօգտվի 10 քաղաքացի, 2022 թվականի ձմեռային զորակոչին՝ 17 քաղաքացի, 2023 թվականի ամառային զորակոչին՝ 11 քաղաքացի և 2023 թվականի ձմեռային զորակոչին՝ 14 քաղաքացի։ Հաշվի առնելով, որ մեր զինված ուժերի զինծառայողների թիվը մի քանի տասնյակ հազար է, պահեստազորով՝ մի քանի հարյուր հազար, ապա ամեն զորակոչին տասից քսան զինակոչիկի ազատելը որևէ խնդիր չի առաջացնի։ Նաև ցանկանում եմ նշել, որ այսօր գործող կարգավորումներով էլ իմ կողմից նշված զորակոչիկների խումբը չի իրականացնում մարտական հերթապահություն։ Օրենքի հոդված 26-ի 3-րդ կետը սահմանում է, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահության մեջ չի կարող ընդգրկվել այն զինծառայողը, որն ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում զոհված, մահացած հայր, մայր կամ եղբայր, քույր։ Այս պահին պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվում է 16 զինծառայող, որոնք զոհված զինծառայողի ընտանիքի անդամ է հանդիսանում, սակայն միակ արու զավակը չի։ Օրենքի ընդունումից հետո նրանք հնարավորություն կստանան զորացրվելու», - ընդգծեց Սարգսյանը։ Արդյոք օրենքը կտարածվի նաև կամավոր ռազմաճակատ մեկնած և զոհված զինծառայողների ընտանիքի անդամների վրա, պատգամավորը պատասխանեց՝ այո, կամավորականները նույնպես համարվում են զինվորականներ։ Օրենքից կարո՞ղ են օգտվել նաև անհետ կորած, անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամները, պատգամավորը նույնպես դրական պատասխանեց՝ նրանց ընտանիքի անդամները նույնպես կօգտվեն օրենքի ընձեռած հնարավորությունից։ «Բոլոր այն զորակոչիկները, որոնք կօգտվեն օրենքից և կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից, սամանված կարգով կհաշվառվեն պահեստազորում, ինչը հնարավորություն կտա նրանց անցնել պայմանագրային զինվորական ծառայության կամ աշխատել այլ ուժային կառույցներում», - հավելեց ՔՊ-ական պատգամավորը։ Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունը առաջարկել է տարբերակել հայրենիքի պաշտպանության համար զոհված և ծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքի եղբայրներին և որդիներին և օրենքը տարածել միայն պաշտպանության համար զոհված զինծռայողների ընտանիքի անդամների վրա։ «Ես համաձայնել եմ այս փոփոխության հետ, քանի որ հետապնդած հիմնական նպատակը պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի վիշտը մեղմելն է և բարոյական զորակցությունը։ Ոչ մարտական գործողությունների ժամանակ, սակայն, զինվորական ծառայություն իրականացնելիս մահացած զինծառայողների ընտանիքի անդամները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից միայն այն դեպքում, երբ հանդիսանան ընտանիքի միակ արու զավակը»,- հավելեց Հայկ Սարգյանը։Ավելին12:0804.03.22 -
ՀայաստանՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստ | 04.03.2022Ավելին12:0804.03.22 -
ՀայաստանՀայտնի է` երբ կկայանա Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունըԱզգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանի երդմնակալության համար ԱԺ հատուկ նիստը կանցկացվի մարտի 13-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։ Նշվում է, որ ՀՀ նախագահի երդմնակալության արարողության համար համալիրում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Նախագահի պաշտոնում Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:Ավելին12:0604.03.22 -
ՀայաստանՊԵԿ-ը բացահայտել է անապրանք գործարքների խոշոր դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է անապրանք գործարքների խոշոր դեպք, տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Վարչության աշխատակիցների դիտակետում է հայտնվել մի ընկերություն, որը մեծ քանակությամբ ապրանքների` մասնավորաբար քաղցրավենիքի և ալկոհոլային խմիչքների մատակարարման հարկային հաշիվներ է դուրս գրել Երևան քաղաքում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտների համար: Ուշագրավն այն է եղել, որ մատակարար ընկերությունն ունեցել է ընդամենը մեկ գրանցված աշխատակից, ով հանդիսացել է ընկերության միակ բաժնետերն ու տնօրենը: Ընկերությունը չի ունեցել նաև տվյալ գործունեությանը համապատասխան պահեստային տարածքներ: Ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն` հիշյալ տնտեսվարող սուբյեկտներին փաստացի ապրանքները չէին մատակարարվել: Հարկային հաշիվներում ներառված ապրանքների ընդհանուր գումարը տնտեսվարողների կողմից ներառվել են հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում, ինչպես նաև դեբետագրվել են դրանցում առկա ԱԱՀ-ի գումարները, որի արդյունքում վերջիններս խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորություններ հաշվարկելուց և վճարելուց: ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ առ այն, որ մատակարար ու ձեռք բերող ընկերությունների միջև իրականացվել են անապրանք գործարքներ: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից կատարվել է հաշվարկ, համաձայն որի` իրականացված անապրանք գործարքների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելը համարվում է ծանր հանցագործություն: Այն պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով, ինչպես նաև համաձայն հարկային օրենսգրքի 415 հոդվածի, անապրանք փաստաթղթերի դուրս գրած և ստացած տնտեսվարող սուբյեկտներից գանձվում է տուգանք, տվյալ դեպքում շուրջ 170 մլն. դրամ: Ծանուցում՝ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:5904.03.22 -
ՄիջազգայինԹուրքիան սկսում է թեթև ավիակիրների փորձարկումը` նախատեսված ուղղաթիռների ու ԱԹՍ-ների համարԹուրքիան ավարտել է TCG Anadolu (L-400) ունիվերսալ դեսանտային նավի արտադրությունն ու անցել դրա ծովային փորձարկումներին։ Ավիակիրը նախատեսված է տախտակամածից ամերիկյան AH-1W հարվածային ուղղաթիռների ու Bayraktar TB3 անօդաչու թռչող սարքերի թռիչքների համար: Ինչպես նշում է Daily Sabah-ը, փորձարկումներն անցնելուց հետո 2022 թվականի վերջին նավով կհամալրվի թուրքական նավատորմը։ Ավելին` UDC Anadolu-ն կդառնա Թուրքիայի ռազմածովային նավատորմի դրոշակակիրը։ Նավը կառուցվել է իսպանական UDC Խուան Կառլոս I նավի հիմքի վրա: Նոր նավի գործարկմամբ տախտակամածային թռիչքների համար կիրառվող ամերիկյան AH-1W մարտական ուղղաթիռները կփոխարինեն թուրքական արտադրության ATAK-2 –երով։ Ինչ վերաբերում է անօդաչու սարքերին, ապա այս տարվա փետրվարին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը հայտարարեց Bayraktar TB3 տախտակամածային ԱԹՍ–ի առաջին թռիչքի մասին։Ավելին11:5304.03.22 -
ՄիջազգայինԻնչպես է Ուկրաինայում ոչնչացվել աշխարհի ամենամեծ տրանսպորտային ինքնաթիռը (Տեսանյութ)Ուկրաինական «Մրիան» ոչնչացվել է սեփական հրետանու միջոցով, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Նրանք կրակել է Գոստոմելի օդանավակայանի ուղղությամբ, որն այժմ գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Արկերը հարվածել են անգարին, որտեղ պահվում էր ԱՆ-225 Mriya-ն։ Այն գոյություն ուներ մեկ օրինակով։Ավելին11:4304.03.22 -
Հասարակական16-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, որը հիվանդանոցում մահացել էՄարտի 3-ին, ժամը 19.35-ին, Աշտարակ-Փարպի ճանապարհին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա Գուրգեն Ասիլյանին, որը հիվանդանոցում մահացել է: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի, առանց հաշվառման համարանիշերի ավտոմեքենայի 16-ամյա վարորդը, որը Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ ներկայացվել է նախաքննական մարմնին: Կատարվում է նախաքննություն:Ավելին11:3904.03.22 -
ՀայաստանՍաստիկ բքի պատճառով Տիգրանաշենի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 11։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Տիգրանաշենի ոլորանները (Ուրցալանջի հատված) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին11:3504.03.22 -
ՄիջազգայինԶապորոժիեի ատոմակայանն անցել է ՌԴ ԶՈՒ վերահսկողության տակԶապորոժիեի ԱԷԿ-ի տարածքն անցել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերահսկողության տակ՝ հայտնել է Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչությունը։ «Օպերատիվ անձնակազմը վերահսկում է էներգաբլոկների վիճակը և ապահովում դրանց շահագործումն անվտանգ շահագործման տեխնոլոգիական կանոնակարգերի պահանջներին համապատասխան»,- նշված է հաղոդրագրության մեջ: Ատոմակայանի տարածքում մարտերի պատճառով բռնկված հրդեհը մարվել է։ Մահացածների և վիրավորների մասին տեղեկություններ չկան։ ԱԷԿ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Տուզը հայտնել էր, որ հրդեհը բռնկվել է հենց ատոմակայանում, սակայն ավելի ուշ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հերքել է տեղեկատվությունը՝ նշելով, որ հրդեհը բռնկվել է մոտակայքում գտնվող ուսումնավարժական մասնաշենքում։ Ուկրաինական կարգավորիչը տեղեկացրել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում ճառագայթման մակարդակը չի փոխվել, հրդեհը չի ազդել հիմնական սարքավորումների վրա: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեսաուղերձում հայտարարել է, որ քննարկել է ԱԷԿ-ի անվտանգության հարցն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: Զապորոժիեի ԱԷԿ-ը համարվում է Եվրոպայի տարածքի ամենախոշոր էլեկտրակայանը:Ավելին11:2504.03.22 -
ՄիջազգայինՌամզան Կադիրովը խնդրել է Պուտինին հրաման արձակել գրավել Կիևը, Խարկովն ու այլ քաղաքներՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը խնդրել է Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինին հրաման արձակել գրավել Կիևը, Խարկովն ու այլ քաղաքներ։ «Ընկեր գլխավոր գերագույն հրամանատար, խնդրում եմ հրաման տալ շատ արագ՝ մեկ-երկու օրվա ընթացքում, վերցնել Կիևը, Խարկովն ու այլ քաղաքներ։ Ես մի քանի անգամ ասել եմ, որ ես Ձեր շարքային զինվորն եմ ու պատրաստ եմ կյանքս տալ ձեր հրամանով», - ասել է նա։Ավելին11:2404.03.22 -
ՄիջազգայինԹուրքիան Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկն է. ԶելենսկիԱշխարհում շատ չեն առաջնորդները, որոնք հնարավորություն ունեն ազդեցություն գործելու Ռուսաստանի հետ բանակցությունների գործընթացի վրա, և Թուրքիայի նախագահ Էրդողանը պետության հենց այդպիսի ղեկավար է, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Անձամբ նախագահ Էրդողանի հետ մենք հզոր անձնական հարաբերություններ ունենք։ Շատ լավ հարաբերություններ։ Շատ ջերմ հարաբերություններ։ Նա օգնում է։ Հարցը միայն դրոնները չեն, այն, որ մենք այնտեղ դրոններ ենք գնել. դա մեծ օգնություն է։ Շատ հարցեր կան, երբ Էրդողանը օգնել է Ուկրաինային, ես նրան շատ շնորհակալ եմ։ Քաղաքական մակարդակով նույնպես նա շատ քայլեր է անում, որպեսզի Ռուսաստանի նախագահը հասկանա, որ պետք է ավարտել պատերազմը», - ասել է Զելենսկին։ «Ես կարծում եմ, որ նա Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկն է, և նա հաստատ այդպիսին կլինի երկրների այն շրջանակում, որոնք պետք է անվտանգության երաշխիքներ տան Ուկրաինայի համար», - նշել է նա։Ավելին11:2104.03.22