Լրահոս
2022-02-28
-
Հայկական էմոցիաներ ու երանգներ. Kivera Naynomis հագուստի այլընտրանքային ցուցադրություն«Կիվերա նայնոմիս» կոչվող հայկական հագուստի բրենդի յուրօրինակ, ինտերակտիվ ցուցադրության մասին: Ազգային դետալներով զգեստների համար 8 սրահ է առանձնացվել: Դրանցից մեկում զգեստները Արցախի եկեղեցիների իլյուստրացիաներով են:Ավելին20:0028.02.22 -
ՄիջազգայինՍկսվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլըԲելառուսում սկսվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը, որը պետք է լինի վերջնականը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ դիվանագիտական շրջանակների աղբյուրին հղումով։ «Հենց նոր մտանք, սկսվել է բանակցությունների երրորդ փուլը, սա, ենթադրաբար, վերջնականը կլինի»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ բանակցությունները շարունակվում են ավելի քան չորս ժամ, երկու ընդմիջում է արվել։Ավելին19:5428.02.22 -
ՄիջազգայինՄՕԿ-ը հրահանգել է չցուցադրել ՌԴ-ի և Բելառուսի դրոշները, չհնչեցնել օրհներգերըՄիջազգային օլիմպիական կոմիտեն սպորտային ֆեդերացիաներին հրահանգել է թույլ չտալ ռուս և բելառուս մարզիկների մասնակցությունը միջազգային մրցաշարերին՝ այդ շրջանակում դիտարկելով նաև Պարօլիմպիական խաղերը։ ՄՕԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ որոշումը պայմանավորված է Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով։ Կոմիտեն կոչ է արել բացառել նաև ռուս և բելառուս պաշտոնյաների ներկայությունը միջազգային մրցաշարերին։ «Այն դեպքերում, երբ նշված երկու երկրների մարզիկների մասնակցության չեղարկումը հնարավոր չէ իրականացնել կարճ ժամկետներում՝ տեխնիկական կամ իրավական խնդիրների պատճառով, ՄՕԿ-ը սպորտային ֆեդերացիաներին ու միջազգային մրցաշարերի կազմակերպիչներին հորդորում է անել հնարավորը, որպեսզի Ռուսաստանից ու Բելառուսից ոչ մի մարզիկ կամ սպորտի բնագավառի ոչ մի պաշտոնյա չկարողանա միջոցառումներին մասնակցել և ներկայացնել իր երկիրը։ Չի թույլատրվում ազգային խորհրդանիշերի՝ դրոշի/դրոշների ցուցադրությունը, հիմնը հնչեցնելը»,- նշված է հաղորդագրությունում։ Այս համատեքստում ՄՕԿ-ը դիտարկել է նաև Պեկինում մարտի 4-ից 13-ը կայանալիք Պարօլիմպիական խաղերը։ Միջազգային օլիմպիական կոմիտեն հորդորել է նաև սպորտային մրցաշարեր չկազմակերպել Ռուսաստանում և Բելառուսում։Ավելին19:5028.02.22 -
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ի և նրան միացած երկրների դեմ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասինՊուտինը ստորագրել է հրամանագիր ԱՄՆ-ի և նրանց դաշնակցող երկրների դեմ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին, հայտնում է Ռիա նովոստին։Ավելին19:4528.02.22 -
ՄիջազգայինՄակրոնը Զելենսկու խնդրանքով կրկին զանգել է ՊուտինինՆախագահ Վլադիմիր Զելենսկու հետ մեր շփումները մշտական բնույթ են կրում։ Վերջինիս խնդրանքով և հումանիտար իրավիճակով պայմանավորված ես զանգել եմ Վլադիմիր Պուտինին։ Կրկին հայտնել եմ միջազգային հանրության պահանջը՝ կանգնեցնելու Ուկրաինայի վրա հարձակումը և պնդել եմ անհապաղ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը։ [Էմանուել Մակրոն]Ավելին19:4228.02.22 -
ՀասարակականՓոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանինՓոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Փոխվարչապետը բարձր է գնահատել Լիտվայի հետ տարբեր ոլորտներում սերտ համագործակցության առկայությունը՝ միաժամանակ ընդգծել, որ չօգտագործված զգալի ներուժ կա գրեթե բոլոր ուղղություններով։ Այդ համատեքստում, կարևորվել է ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Լիտվայի հետ փոխգործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, ինչպես նաև երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցերի։Ավելին19:3928.02.22 -
ՀայաստանԹմրամիջոց պահելու կասկածանքով բերման է ենթարկվել Ավանի փոխթաղապետըԻնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության,ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ուժեղացված ծառայության շրջանակներում Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել 2 քաղաքացու: Նրանք են՝ Երևանի բնակիչներ, 42-ամյա Ներսես Պողոսյանը և 42-ամյա Սեյրան Սարգսյանը: Ն. Պողոսյանի մոտ հայտնաբերվել է օգտագործած կաթուցիչ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն Պողոսյանը, ով Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է, հայտնել է, որ իր մոտ հայտնաբերված կաթուցիչը ինքը գտել է մեկ օր առաջ երեկոյան՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգուց: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Ն. Պողոսյանն ու Ս. Սարգսյանը բաց են թողնվել:Ավելին19:3528.02.22 -
ՄիջազգայինՊուտինի հրամանը կատարված է. ռազմավարական ուժերն անցել են ուժեղացված կազմով հերթապահությանՄինչև Բելառուսում ռուսներն ու ուկրաինացիները կնստեին բանակցություններին սեղանի շուրջ, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մարտերը՝ պատերազմի 5-րդ օրը, նախկին ինտենսիվությամբ չէին ընթանում: Բայց բանակցությունների կեսից պաշտոնական Կիևը տեղեկացրեց, որ Դոնեցկի շրջանում ռազմական գործողությունները նորից ակտիվացել են:Ավելին19:3028.02.22 -
ՄիջազգայինՊուտինը հանձնարարել է ապահովել պայմանագրերի վարկային բոլոր տոկոսադրույքների պահպանումըՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ապահովել վարկային տոկոսադրույքների պահպանումը այն պայմանագրերում, որոնք կնքվել են ԿԲ–ի հիմնական դրույքաչափը մինչև 20% ավելացնելուց առաջ։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հավելել է, որ խորհրդակցությանը չի մասնակցել Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը։ Հանդիպմանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխվարչապետներ Անդրեյ Բելոուսովը, Ալեքսանդր Նովակը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, ԿԲ ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, ինչպես նաև Կրեմլի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն և նախագահի օգնական Մաքսիմ Օրեշկինը։ Խորհրդակցության սկզբում Պուտինն առաջարկել է քննարկել տնտեսական իրավիճակն ու այսպես կոչված «ստի կայսրության»` արևմտյան հանրության պատժամիջոցները։ Հայաստանի բանկերը ռուբլով գործարքները չեն սահմանափակում. ՀՀ ԿԲ Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր տնօրենների խորհրդի հրատապ նիստի ժամանակ հիմնական տոկոսադրույքը 9,5%–ից բարձրացրել է մինչև 20%, ինչը նոր պատմական առավելագույն ցուցանիշ է դարձել։ ԿԲ–ն վերջին անգամ հրատապ նիստ էր անցկացրել 2014 թվականի դեկտեմբերին. Այն ժամանակ տոկոսադրույքը բարձրացվել էր 6,5 տոկոսային կետով` մինչև 17%։ Բացի այդ, ֆինանսների նախարարությունը փետրվարի 28-ից արտահանողներին պարտավորեցրել է վաճառել արժութային եկամտի 80%–ը արտաքին առևտրի բոլոր պայմանագրերի շրջանակում։Ավելին19:2828.02.22 -
ՄիջազգայինՇվեյցարիան փակել է երկինքը ՌԴ-ից թռիչքների համարՇվեյցարիան Երևանի ժամանակով 17։00-ից փակում է երկինքը Ռուսաստանից իրականացվող բոլոր թռիչքների համար։ Սահմանափակումները վերաբերում են բոլոր ինքնաթիռներին, որոնք որևէ առնչություն ունեն Ռուսաստանի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Շվեյցարիայի Դաշնային խորհրդի հայտարարությանը։ Նշվում է, որ բացառություն են լինելու հումանիտար, բժշկական և դիվանագիտական կարիքների համար նախատեսված թռիչքները։ Շվեյցարիայի ոստիկանության և արդարադատության նախարար Կարին Քելեր-Սուտերն էլ հայտարարել է, որ կարգելվի հինգ ռուս «օլիգարխների» մուտքը երկիր։ «Դաշնային խորհուրդը նաև մուտքի արգելք է սահմանել Ռուսաստանի նախագահ Պուտինի մտերիմ ռուսաստանցի օլիգարխների համար», - ասել է նա։ Հարևաններին կվնասի. Վրաստանը զգուշությամբ է վերաբերվում ՌԴ–ի համար երկինքը փակելու թեմային Նախարարի խոսքով՝ նրանց անունները գաղտնիության նկատառումներով չեն բացահայտվում։ Նշենք, որ Շվեյցարիան 1815 թվականից ի վեր առաջին անգամ է խախտել չեզոքությունը և պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ։Ավելին19:2528.02.22 -
ՄիջազգայինԵՄ-ն խոշոր տրամաչափի զենք պետք է տրամադրի Ուկրաինային․ ԲորելԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրների խնդիրն է Ուկրաինային խոշոր տրամաչափի զենքով ապահովելը։ «Մենք պետք է Ուկրաինային զինամթերք տրամադրենք, խոշոր տրամաչափի զենքեր, հակատանկային միջոցներ, վառելիք՝ տանկերի և ինքնաթիռների համար, այդ ամենը պետք է համակարգել»,- ասել է Բորելը լրագրողների հետ զրույցում՝ ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների արտահերթ հանդիպումից առաջ։ Նա նշել է նաև, որ ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների արտահերթ նիստին քննարկվելու է ռազմական իրավիճակն Ուկրաինայում, ուկրաինական բանակին հատկացված կես միլիարդ եվրոն արդյունավետ տնօրինելու հարցը։ «Այդ միջոցները կծախսվեն պաշտպանողական զինատեսակներ ձեռք բերելու համար՝ հարձակումը հետ մղելու նպատակով»,- ասել է նա։ Բորելը համաձայնել է, որ Ուկրաինայի բանակին զինելը նոր ու մեծ կորուստների կհանգեցնի ռազմական գործողությունների ընթացքում, բայց ավելացրել է, որ «ԵՄ-ն դա պետք է անի»։Ավելին19:2328.02.22 -
ՄիջազգայինԵՄ-ն ռուս դիվանագետներին ստիպել է վիզա ստանալԵվրամիության իշխանությունները ռուս դիվանագետներին պարտավորեցրել են վիզա ստանալ, հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Եվգենի Իվանովը: «Այն որոշումներից, որոնք առկա են թղթի վրա, կան որոշ սահմանափակումներ։ Օրինակ՝ դիվանագիտական անձնագրերով վիզաների տրամադրում է իրականացվում։ Ավելի վաղ դիվանագիտական անձնագրեր ունեցողներն առանց վիզայի մուտքի ռեժիմով էին մեկնում թե այս, թե մյուս կողմից», - ասել է Իվանովը, փոխանցում է «РБК»-ն։ Նա հստակեցրել է, որ Ռուսաստանը դեռ չի պլանավորում իր դեսպաններին հետ կանչել եվրոպական երկրներից։ Ռուս դիվանագետներին եւ գործարարներին Եվրամիության երկրներ արտոնյալ մուտքի իրավունքից զրկելու մտադրության մասին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել Է փետրվարի 25-ին՝ Ուկրաինայում ՌուսաստանիԱվելին19:2128.02.22 -
ՄիջազգայինՊետդեպարտամենտը դադարեցրել է Բելառուսում ԱՄՆ դեսպանատան աշխատանքըԱՄՆ պետդեպարտամենտը դադարեցրել է Մինսկում դեսպանատան աշխատանքը՝ հայտնել է պետքարտուղարության մամուլի ծառայությունը։ «ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցրել է դեսպանատան գործունեությունը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ինչպես նաև թույլ է տվել հեռանալ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան անձնակազմի մի մասին՝ իրենց ընտանիքներով»: Պետդեպարտամենտը բացատրել է, որ այդ քայլերը ձեռնարկվել են անվտանգության նկատառումներից ելնելով՝ կապված Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության հետ։ Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը ռազմական գործողություններ է սկսում Ուկրաինայում՝ այդ երկիրն «ապառազմականացնելու» նպատակով։Ավելին19:2028.02.22 -
ՄիջազգայինՊուտինն ու Զելենսկին անուղղակի «մասնակցում են» բանակցություններինՄոտ 4 ժամ է՝ Բելառուսի Գոմելի մարզում բանակցային սեղանի շուրջ են նստել Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները, բայց այս պահին հանդիպումը ընդմիջված է: Ռուսական ու ուկրաինական աղբյուրները տեղում աշխատող թղթակիցներին հղում անելով՝ հայտնում են, որ բանակցությունը պարբերաբար ընդհատվելու է, որպեսզի կողմերը խորհրդակցեն գերագույն, գլխավոր հրամանատարների հետ: Այսինքն՝ բանակցություններին անուղղակի մասնակցում են նաև Պուտինն ու Զելենսկին:Ավելին19:1528.02.22 -
ՄիջազգայինԿիևի հայ համայնքի ղեկավարը՝ Կիևում իրավիճակի և հայերին ցուցաբերվող աջակցության մասինOragir.news-ը Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանից նախ հետաքրքրվել է, թե ի՞նչ իրավիճակ է Կիևում․ «Շաբաթ օրվանից մինչև այսօր պարետային ժամ էր Կիևում, բայց այն այսօր՝ առավորյան 8:00-ից վերջացավ։ Ժողովուրդն այսօր հնարավորություն ունի մթերային խանութներ գնալ՝ բոլորը բաց են, դեղատուն էլ կարող են գնալ, իսկ երեկոյան՝ ժամը 10:00-ից էլի կսկսվի պարետային ժամը՝ մինչև առավոտյան ժամը ութը»,- ասել է Գևորգյանը։ Նա նշել է, որ մինչ այժմ հայ համայնքից զոհեր չկան. «Բոլորի հետ աշխատում ենք և՛ մենք, և՛ թեժ գծերն էլ, ինչպես նաև դեսպանատունը՝ Վլադիմիր Կարապետյանի գլխավորությամբ, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը և եկեղեցին՝ Մարկոսի սրբազանի գլխավորությամբ։ Բոլոր հարցերին աշխատում ենք պատասխանել, պռոբլեմային հարցեր չենք ունեցել»։ Հարցին, թե ունե՞ն կապ ՀՀ ԱԳՆ-ի հետ, Գևորգյանն ասել է, որ դեսպանատուն-եկեղեցի-համայնք համատեղ աշխատում են. «ԱԳՆ-ն դեսպանատունն է, եթե որևէ մեկը իր կամքով դուրս է գալիս, ապա մենք հայերին ուղեկցում ենք հեռախոսով, ոչ թե անձամբ՝ մինչև սահման։ Տերնոպոլ և Վիննիցա քաղաքներում ունենք պատրաստված տեղեր, եթե մարդիկ դուրս են գալիս՝ մեզ մոտ կարող են մեկ օրով մնալ, գիշերել և մյուս օրը դուրս գալ դեպի սահման»,- ասել է Կիևի հայ համայնքի ղեկավարը՝ բոլոր հայերին խորհուրդ տալով՝ տներից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։Ավելին19:1128.02.22 -
Միջազգային27 բնակավայր ազատագրվել է․ ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբԴոնեցկի Ժողովրդական Հանրապետության ուժերը, զարգացնելով առաջխաղացումը, վերահսկողություն են սահմանել ևս 9 բնակավայրի նկատմամբ՝ «ազատագրված բնակավայրերի» թիվը հասցնելով 27-ի, հայտարարել է ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբը։ «2022 թվականի փետրվարի 28-ի երեկոյի դրությամբ՝ ազատագրվել է ընդհանուր 27 բնակավայր, որոնք նախկինում Ուկրաինայի ԶՈՒ վերահսկողության տակ էին»,- նշված է շտաբի տարածած հաղորդագրությունում։Ավելին19:1128.02.22 -
ՄիջազգայինԽերսոնում հայերն անվճար հաց են բաժանում թոշակառուներինՈւկրաինայի Խերսոնի շրջանում տեղաբնակ հայերին պատկանող հացի արտադրամասերն անվճար հաց են բաժանում կենսաթոշակառուներին։ Այդ մասին տեսանյութ է հայտնվել համացանցում։ Ուկրաինայի հայերի միությունն իր հերթին հայտարարել է, որ հայերը, ապրելով Ուկրաինայում 10-րդ դարից սկսած և մեծ դերակատարում ունենալով երկրի զարգացման գործում, զենքը ձեռքին ուկրաինացիների հետ կողք կողքի պաշտպանում են իրենց քաղաքները, հարազատներին և տները։ Նշվում է նաև, որ հայերը համալրում են տարածքային պաշտպանության շարքերը:Ավելին19:0428.02.22 -
ՀասարակականՀայաստանի ԱԳՆ-ն հայտնել է Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվըՓետրվարի 28-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածը, որը նախագահում էր ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ, ՄԱԿ Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը։ Նիստի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է․ «Հարգելի՛ գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ, պարո՛ն փոխնախագահ՝ որպես խորհրդի այս նստաշրջանի նախագահող: Մարդու իրավունքների խորհուրդը բազմակողմ դիվանագիտության առանցքային ձեռքբերումներից է, քանի որ այն հանդիսանում է մարդու իրավունքների երկխոսության պահպանման և խթանման անփոխարինելի հարթակ՝ անկախ միջազգային և տարածաշրջանային տարբեր ճգնաժամերից: Այս խորհուրդը կոչված է պաշտպանելու յուրաքանչյուրին բոլոր ժամանակներում։ Այստեղ Անհատի անկապտելի արժանապատվությունն է նժարին դրված։ Աշխարհում գոյություն ունեցող և փոփոխվող բազում ճգնաժամերի պայմաններում հակամարտային իրավիճակներում գտնվող մարդկանց իրավունքները պետք է լինեն Մարդու իրավունքների խորհրդի և նրա հատուկ ընթացակարգերի հատուկ ուշադրության կենտրոնում։ Հենց այս տեսլականով ու նպատակներով է Հայաստանը մեկնարկել խորհրդում իր անդամակցության երրորդ տարին։ Կարծում եմ` արտաքին թեմատիկ խնդիրների և երկրի ճգնաժամային իրավիճակների արձագանքման և հասցեագրման գործում մենք կարողացանք մեզ դրսևորել որպես վստահելի և հուսալի գործընկեր: Մենք վճռական ենք՝ շարունակելու մեր ներդրումը՝ առավելագույնս կառուցողական և դրական: Այս համատեքստում ուրախ եմ հայտնել, որ Հայաստանը մտադիր է խորհրդի այս նստաշրջանում կրկին ներկայացնել Ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևի նախագիծը։ Սա մի օրակարգ է, որը Հայաստանը տարիներ շարունակ առաջ է մղում։ Ժնևում մեր թիմը կազմակերպելու է խորհրդակցությունների թափանցիկ գործընթաց՝ բոլոր շահագրգիռ պետությունների և այլ կողմերի մասնակցությամբ։ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած բարդություններից և քաղաքական ճգնաժամից հետո անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որով Հայաստանի ժողովուրդը վերահաստատեց իր հավատարմությունն ու նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և մարդու իրավունքներին: Միջազգային դիտորդներն արտահերթ խորհրդարանական ընտրությունները գնահատել են որպես մարդու իրավունքների ոլորտում ստանձնած հանձնառություններին և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան։ Բոլորովին վերջերս «Economist Intelligence Unit»-ի հրապարակած այս տարվա Ժողովրդավարության ինդեքսում Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է ճանաչվել ընտրական գործընթացների և բազմակարծության, կառավարության գործունեության, քաղաքական ներգրավվածության, քաղաքական մշակույթի ու քաղաքացիական ազատությունների ոլորտում։ Պարոն փոխնախագահ, Այս տարի լրանում է Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 30-ամյակը։ Վերահաստատում եմ իմ երկրի անսասան հանձնառությունը բազմակողմանիությանը, որի հիմքում է Միավորված ազգերի կազմակերպությունը, ինչպես նաև մեր լիակատար հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին։ Պատահական չէ, որ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության առաջին տողում նշված է «մենք՝ ժողովուրդներս»՝ որպես կազմակերպության լեգիտիմության աղբյուր։ Մարդիկ և նրանց իրավունքները պետք է ՄԱԿ-ի գործունեության առաջնային և առանցքային տեղում լինեն: Ինքնորոշման իրավունքը Միավորված ազգերի կազմակերպության հիմնական նպատակներից է, և այդ իրավունքի դեմ ուժի կիրառումը կարող է առաջացնել մարդու իրավունքների խախտումների մի ամբողջ շղթա, ներառյալ՝ զանգվածային ոճրագործություններ և էթնիկ զտումներ: Սա այն է, ինչին մենք ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ 2020թ. սանձազերծված պատերազմի ժամանակ և հետո։ ՄԱԿ-ը և նրա մարմիններն օժտված են համընդհանուր մանդատով՝ անվերապահ, անխոչընդոտ, անարգել հասանելիություն ունենալու կարիքի մեջ գտնվող մարդկանց՝ անկախ նրանց գտնվելու վայրից և հանգամանքներից: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվություն ստանձնելու Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում անվերապահ հասանելիություն ապահովելու համար։ ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգային մանդատ կրողները մի քանի անգամ դիմում են հղել Ադրբեջանին, որոնցում արծարծվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում վարձկաններ օգտագործելու, արտադատական մահապատիժների, կամայական ձերբակալությունների, բռնի անհետացումների, կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ հարցեր: Ադրբեջանը հրաժարվել է պատշաճ պատասխան տալ և փաստորեն, ընդհանրապես չի պատասխանել վերջին դիմումներին, ինչը բացահայտ մարտահրավեր է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մեխանիզմին։ Անպատժելիությունը հանգեցնում է նոր խախտումների։ Լեռնային Ղարաբաղից բացի, Ադրբեջանը շարունակում է մարդու իրավունքների խախտումների իր քաղաքականությունը՝ այժմ էլ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում, որտեղ քաղաքացիական բնակչությունը տուժում է Ադրբեջանի զինված ուժերի շարունակական սադրիչ գործողություններից: Այս ագրեսիվ քաղաքականությունն ուղեկցվում է միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ խախտումներով։ Հրադադարի հաստատումից 16 ամիս անց Ադրբեջանը շարունակում է պահել 38 հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, իսկ հարյուրավոր անհայտ կորածների, այդ թվում՝ տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված: Պարոն փոխնախագահ, Այն մարդկանց ծանր վիճակը, որոնց ՄԱԿ-ը հասանելիություն չունի, չպետք է մոռացվի: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չպետք է խտրականության ենթարկվի իր ծագման, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային ծագման կամ այլ պատճառներով: Մենք ձգտում ենք հասնել հայերի անվտանգ, արժանապատիվ եւ կամավոր վերադարձին իրենց հայրենի տները՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում։ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Միջազգային դատարանի կողմից առաջադրված միջանկյալ միջոցները, որոնք Ադրբեջանին հարկադրում են դադարեցնել հայերի նկատմամբ ռասիստական և խտրական դրսևորումները, ներառյալ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և վանդալիզմը, պետք է անվերապահորեն կատարվեն: Այս միջոցները գալիս են ապացուցելու Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը, այդ թվում՝ վերջինիս ռազմատենչ հռետորաբանությունը, ժողովրդին գոյատևման միջոցներից զրկելը, հայ բնակչությանն անընդհատ ահաբեկել ու ուժի կիրառման նոր սպառնալիքը։ Միայն այս խնդիրների հասցեագրմամբ մենք կարող ենք ապահովել մեր տարածաշրջանում կայունություն, խաղաղություն, արդարություն և մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանություն։ Շնորհակալություն»։Ավելին19:0128.02.22 -
ՀասարակականՀակոբ Արշակյանը և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակըՓետրվարի 28-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարող, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի հետ: Հակոբ Արշակյանը և Յուրի Վորոբյովը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման հետ կապված մի շարք հարցերի:Ավելին18:5528.02.22 -
ՄիջազգայինՌուս-ուկրաինական բանակցություններում ընդմիջում է հայտարարվելԳոմելի մարզում ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններում ընդմիջում է հայտարարվել։ Կողմերը շփվել են երեք ժամ։ Ինչպես են մեկնարկել բանակցությունները՝ տեսանյութում։ Հանդիպումն անցկացվում է Բելառուսի տարածքում։ Ուկրաինական պատվիրակության անդամներն այդտեղ են ժամանել այսօր առավոտյան ուղղաթիռով՝ Լեհաստանի տարածքից, անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնում է Sputnik Բելառուսը։ Ռուսաստանյան պատվիրակությունը Կիևի ներկայացուցիչների հետ բանակցելու համար Մինսկ էր ժամանել դեռ կիրակի օրը ու սպասում էր հանդիպման տեղի վերաբերյալ որոշմանը։ Բացելով հանդիպումը՝ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է. «Դուք կարող եք ձեզ լիովին անվտանգ զգալ։ Դա մեր սուրբ պարտականությունն է»։Ավելին18:5228.02.22