Լրահոս
2022-02-28
-
ՄիջազգայինՊուտինը քմծիծաղով է պատասխանում Արևմուտքի պատժամիջոցներին. «դե եկեք սկսենք»Որ Ուկրաինան լավ պաշտպանվի, անգամ Եվրամիությունն է ծայրահեղ միջոցների դիմում: Առաջին անգամ պատմության մեջ ԵՄ-ն պատերազմող երկրին զենք մատակարարելու մասին է հայտնել: Միությունը մտադիր է 450 մլն եվրոյի զենք ուղարկել Ուկրաինա: Ըստ Կրեմլի՝ Արևմուտքի մտադրությունը վտանգավոր է: Դաշնության նախագահի խոսնակը հայտարարել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումը չի նպաստում կարգուկանոնի վերականգնմանը:Ավելին22:0528.02.22 -
ՀայաստանՇենգավիթում 9 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուր»-ը հայցում է սպառողների ներողամտությունը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 1-ին, ժամը 10.00-19.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Ներքին Շենգավիթի 1-15 փողոցներ, Արշակունյաց 69-129 համարներ, Նորագավիթի 1-ին փողոցի 1-85 համարներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին21:5528.02.22 -
Միջազգային2,5 հազար միավոր հրազեն և 150 հազար փամփուշտ․ Ուկրաինային օգնություն են ուղարկումՖինլանդիան Ուկրաինային զենք մատակարարելու որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին փետրվարի 28-ին մամուլի ասուլիսին հայտնել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը: «Նախագահը որոշել է Ուկրաինային աջակցել՝ զենք տրամադրելով: Դա պատմական որոշում է»,-նշել է նա: Ուկրաինա կուղարկվի 2,5 հազար միավոր հրազեն և 150 հազար փամփուշտ:Ավելին21:5028.02.22 -
Հայաստան«Դըխկըլը-ցըխկըլը». փողոցային երաժշտությունը կարգավորել է պետք. քաղաքապետԵրևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր անդրադարձել է մայրաքաղաքի փողոցներում հնչող երաժշտությանը․ «Այն, ինչի մասին ես խոսում եմ, դրա մասին տարիներով խոսում ենք։ Երաժշտությունը, տարբեր երաժշտություններ են Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակի մոտ, դըխկըլը-ցըխկըլը, չգիտեմ, այսպիսի բաներ դնում են։ Ենթադրում եմ, որ պիտի ցանկ լինի, որը հաստատվի քաղաքային իշխանությունների կողմից, այդ մարդիկ գնան, այնտեղ երգեն»։Ավելին21:4528.02.22 -
ՄիջազգայինՌուսաստան-Ուկրաինա. 6 ժամ տևած բանակցություններ ԲելառուսումԲելառուսում րոպեներ առաջ ավարտվել են ռուս-ուկրաինական ավելի քան 6 ժամ տևած բանակցությունները: Դեռ հայտնի չէ՝ կլինեն հրապարակային հայտարարություններ, թե ոչ: Կողմերը պետք է մեկնեն մայրաքաղաքներ Մոսկվա ու Կիև` խորհրդակցությունների համար: Այս մասին տեղում աշխատող լրատվամիջոցներին ասել են ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչները:Ավելին21:3628.02.22 -
ՀասարակականԱրարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրենի հետՓետրվարի 28-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ։ Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և ՄԱԿ Ժնևյան գրասենյակի միջև արդյունավետ համագործակցության կապակցությամբ։ Արարատ Միրզոյանը կարևորել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի գործունեությունը՝ ընդգծելով Հայաստանի՝ որպես խորհրդի անդամ երկրի հանձնառությունը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ու խթանմանը, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը։ Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Այս համատեքստում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է Լեռնային Ղարաբաղում բնակչության հիմնարար իրավունքների և ազատությունների լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների և միջազգային աջակցության հասանելիության ապահովումը։ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային մասնագիտացված կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի համապատասխան կառույցների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունն ու հումանիտար առաքելությունների իրականացումը։Ավելին21:3328.02.22 -
ՀայաստանԵՄ անդամակցությունը երկարատև և բարդ գործընթաց է, որն Ուկրաինայի պարագայում ժամանակավրեպ է. քաղաքագետԵՄ բարձր մակարդակի խորհրդակցությունների ժամանակ բազմիցս հայտարարվել է, որ Ուկրաինան պետք է անդամակցի կառույցին. այժմ այդ հայտարարություններին հաջորդել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու խնդրանքը՝ իր երկրին ընդունել ԵՄ ընտանիք։ Սակայն քիչ հավանական է, որ այս պահին կառույցը նման քայլի գնա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարանը։ Նրա խոսքով՝ ժամանակին, երբ դեռ Ուկրաինայում պատերազմ չէր սկսվել, և չկար էսկալացիա, մոտ 14 տարի ԵՄ-ն դիտարկում էր այդ երկրի, ինչպես նաև Վրաստանի անդամակցության հարցը, սակայն այս պահի դրությամբ՝ առանց էական առաջընթացի։ «Եթե այդ տարիների ընթացքում անդամակցությունը տեղի չի ունեցել, այս պատերազմական-էսկալացիոն վիճակում հարցն իր հետ բազմաթիվ խնդիրներ է առաջ բերելու։ Ուստի կարծում եմ՝ Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցությունն այս պահին ժամանակավրեպ հարց է, և Զելենսկու դիմում-խնդրանքն ավելի շուտ անզորության հետևանք է։ Մենք գիտենք, թե որքան բարդ է ԵՄ անդամության պրոցեսը նույնիսկ խաղաղ պայմաններում, ուր մնաց՝ պատերազմական իրավիճակում, գումարած Ղրիմի խնդիրը։ Ինչպե՞ս կարող է Ուկրաինա ԵՄ-ին անդամակցել վերացական սահմաններով։ Անդամակցությունը երկարատև և բարդ գործընթաց է, որը, չեմ կարծում, որ այժմ իրագործելի է»,- ասաց քաղաքագետը։ Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում հայտարարել է, որ Ուկրաինան դիմել է Եվրամիությանը՝ ԵՄ-ին անհապաղ միանալու խնդրանքով։ «Մենք դիմում ենք Եվրամիությանը՝ նոր հատուկ ընթացակարգով Ուկրաինայի հրատապ միանալու խնդրանքով», - ասել է նա։Ավելին21:3028.02.22 -
Միջազգային«Կողմերը լսում են իրար». ռուսական կողմը ներկայացնում է բանակցությունների ընթացքըԿողմերը արդեն մեկնել են մայրաքաղաքներ Մոսկվա ու Կիև՝ խորհրդակցությունների համար: Հանդիպմանը քննարկել են բանակցային երկրորդ ռաունդի հնարավորությունը՝ մոտ ապագայում:Ավելին21:2628.02.22 -
ՄիջազգայինՌուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլն ավարտվեց․ կողմերը հայտնել են իրենց դիրքորոշումներըՌուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են շարունակել բանակցությունները, ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլի ավարտին ասել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին՝ լրագրողների հետ զրույցում։ «Հենց նոր ավարտվեցին ուկրաինական կողմի հետ բանակցությունները, որոնք մոտ 5 ժամ տևեցին։ Մենք մանրամասն շոշափեցինք օրակարգի բոլոր հարցերն ու գտանք որոշ կետեր, որոնց շուրջ կարելի է կանխատեսել ընդհանուր դիրքորոշումների առկայություն։ Ամենակարևորը՝ պայմանավորվեցինք շարունակել բանակցային գործընթացը։ Հաջորդ հանդիպումը նախատեսված է մոտ օրերս՝ լեհ-բելառուսական սահմանին։ Համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- ասել է Մեդինսկին։ Մեդինսկին հավելել է, որ մինչև այդ պատվիրակություններն իրենց բանակցային դիրքորոշումները կքննարկեն իրենց երկրների ղեկավարների հետ։ ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին իր հերթին հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում Ուկրաինայի պատվիրակության հետ հստակեցվել են մի շարք հարցեր, որոնց շուրջ հնարավոր է առաջընթաց գրանցել։ «Գլխավոր արդյունքն այն է, որ բանակցությունները կայացան, կողմերը լսեցին միմյանց, գտան կարևոր կետեր, որոնց շուրջ հնարավոր է առաջընթաց գրանցել»,- ասել է նա։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը նույնպես խոսել է բանակցությունների արդյունքների մասին։ «Ուկրաինական ու ռուսական պատվիրակություններն այսօր բանակցությունների առաջին փուլն անցկացրին։ Բանակցությունների հիմնական նպատակն էր Ուկրաինայի տարածքում կրակի և ռազմական գործողությունների դադարեցումը։ Կողմերը հստակեցրին առաջնահերթ խնդիրները, որոնք շուրջ լուծումներ են նշմարվում»,- ասել է Պոդոլյակը։Ավելին21:0728.02.22 -
ՄիջազգայինՌուսաստանում կարող են ընդհանրապես արգելափակել «Ֆեյսբուքը»ՌԴ նախագահին կից Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևը չի բացառել «Ֆեյսբուքի» ամբողջական արգելափակումը Ռուսաստանում, եթե սոցիալական ցանցը չհրաժարվի Ուկրաինայի հարցում կողմնակալ քաղաքականությունից ու դրա դրսևորումներից։ Ֆադեևը, մասնավորապես, ասել է, որ թվային շատ հարթակներ, դրանց շարքում՝ «Ֆեյսբուքը», ոչ անաչառ և սուբյեկտիվ մոտեցում են ցուցաբերում Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը դասակարգելիս ու մատուցելիս։ «Մի կողմից արգելափակում են հանրային անձանց օգտահաշիվները, որոնք ուշադրություն են հրավիրում ուկրաինական ռեժիմի կողմից Դոնբասի բնակիչների նկատմամբ նախորդող տարիներին իրականացրած հանցագործությունների վրա, մյուս կողմից «Ֆեյսբուքի» լրատվական հոսքում մեծ թվով վճարովի, «զարգացող» հրապարակումներ են հայտնվում, որտեղ գերակշռում է ագրեսիվ կոչերով համեմված շոկային կոնտենտը, այնինչ կան բազմաթիվ ապացույցներ, որ այդ բովանդակության մեծ մասն իրականությանը չի համապատասխանում»,- Ֆադեևի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։ Ապակողմնորոշող բովանդակությամբ մեկ ու կես միլիոնից ավելի հրապարակումներ կան, հավելել է ՌԴ նախագահին կից Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի ղեկավարը։ «Եթե «Ֆեյսբուքի» ղեկավարությունը չի ցանկանում տուրք տալ ռուսական իշխանության պահանջին ու կանխել դրանց տարածումը, նշանակում է՝ պետք է բարձրացնել Ռուսաստանում սոցիալական այդ ցանցն ամբողջովին արգելափակելու հարցը՝ գոնե մինչև ռազմական հատուկ գործողության ավարտը »,- ասել է Վալերի Ֆադեևը։ Նրա խոսքով՝ դա ոչ թե խոսքի ազատության սահմանափակում է, այլ իրական, ճշմարտացի ինֆորմացիա ստանալու իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլ։Ավելին20:5328.02.22 -
ՄիջազգայինՈւկրաինան օկուպացնելու հարց Ռուսաստանի ծրագրերում չկա․ Նեբենզյա«Ուկրաինան օկուպացնելու հարց Ռուսաստանի ծրագրերում չկա», հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Մենք չենք ծրագրել օկուպացնել Ուկրաինան։ Հատուկ գործողության նպատակն է պաշտպանել այն մարդկանց, որոնք 8 տարի շարունակ ենթարկվել են նվաստացումների և ցեղասպանության՝ Կիևի ռեժիմի կողմից։ Դրա համար հարկավոր է Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում իրականացնել»,- ասել է Նեբենզյան՝ ՄԱԿ ԳԱ արտահերթ նստաշրջանի ժամանակ։ «Մենք նաև կձգտենք դատական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր բազմաթիվ արյունալի հանցագործություններ են կատարել խաղաղ բնակչության, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիների նկատմամբ»,- ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։Ավելին20:4228.02.22 -
ՄիջազգայինՌուսաստան-Չինաստան գազատարի նախագծումն սկսվել է«Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտնել է «Союз Восток» գազատարի նախագծման աշխատանքների մեկնարկի մասին։ «Գազպրոմի» տարածած հաղորդագրության համաձայն՝ «մեկնարկել է Չինաստանին տարեկան մինչև 50 միլիարդ խմ գազ մատակարարելու հնարավորություն ունեցող «Союз Восток» գազատարի նախագծման փուլը»։ ««Союз Восток» գազատարը ռուսական «Сила Сибири – 2» գազատարի շարունակությունն է, նախագծման պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ ասել է «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը։ Նա հայտնել է նաև, որ Մոնղոլիայի վարչապետի հետ քննարկել է այդ երկրի տարածքով անցնող խողովակաշարի կառուցման վերաբերյալ հարցերը։Ավելին20:3828.02.22 -
ՄիջազգայինՌուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն ավարտվեցինԳոմելի մարզում ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են, հայտնում է Sputnik Բելառուսը։ ՌԻԱ Նովոստին էլ հայտնում է, որ պատվիրակության անդամները վերադարձել են իրենց երկրների մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների համար։ Հանդիպումն անցկացվել է Բելառուսի տարածքում։ Ուկրաինական պատվիրակության անդամներն այդտեղ են ժամանել այսօր առավոտյան ուղղաթիռով՝ Լեհաստանի տարածքից, անվտանգության նկատառումներից ելնելով։ Ռուսաստանյան պատվիրակությունը Կիևի ներկայացուցիչների հետ բանակցելու համար Մինսկ էր ժամանել դեռ կիրակի օրը ու սպասում էր հանդիպման տեղի վերաբերյալ որոշմանը։ Ավելի քան 4 ժամ ձգված բանակցությունների ընթացքում երկու ընդմիջում է եղել։ Բանակցություններում Մոսկվան ներկայացնում էին նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին ու Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը։ Կիևը ներկայացնում էին պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, խորհրդարանի «Ժողովրդի ծառա» խմբակցության Դավիթ Արախամիան, փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին, նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, Գերագույն ռադայի պատգամավոր Ռուստեմ Ումերովը, Եռակողմ կոնտակտային խմբում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի տեղակալ Անդրեյ Կոստինը։Ավելին20:3128.02.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Պուտինի պատժիչ հրամանագիրը. Զելենսկին ստորագրել է ԵՄ մտնելու հայտ | 28.02.2022Ավելին20:3028.02.22 -
ՄիջազգայինԻնչի մասին են խոսել Պուտինն ու ՄակրոնըՎլադիմիր Պուտինը Մակրոնի հետ զրույցում ընդգծել է, որ Ուկրաինայի հարցի շուրջ կարգավորումը հնարավոր է միայն՝ անվտանգության ոլորտում Ռուսաստանի օրինական շահերն անվերապահ հաշվի առնելով. ✅Ղրիմի նկատմամբ ռուսական ինքնիշխանության ճանաչումը ✅Ուկրաինայի, ապառազմականացման և դենացիֆիկացիայի խնդիրների լուծումը, ✅Ուկրաինայի չեզոք կարգավիճակի ապահովումը։ [Կրեմլի մամուլի ծառայություն]Ավելին20:2828.02.22 -
ՀասարակականԷրդողանական վարչախումբը բաց է պահում իր երկինքը ռուսական օդանավերի համար․ Վարդան ՈսկանյանԻրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի միկրոբոգում գրում է․ «Էրդողանական վարչախմբի կողմից Մոնտրյոյի կոնվենցիայի հղմամբ Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը Ռուսաստանի ռազմածովային նավատորմի առջև բացահայտ հակառուսական քայլ է։ Այն, որ նեղուցներն իբր հավասար կերպով փակվել են նաև ուկրաինական ռազմանավերի համար, ոչինչ է, քանի որ, ի տարբերություն Ռուսաստանի, Միջերկրականի ջրերում կամ համաշխարհային օվկիանոսում Ուկրաինայի ռազմածովային ուժերը որևէ առաջադրանք չեն կատարում, ուստի փաստացիորեն սահմանափակվել է միայն ռուսական ռազմանավերի տեղաշարժի հնարավորությունը։ Մյուս կողմից, Թուրքիայում ապաստան ստացած հակառուսական «ինտերնացիոնալի»՝ այդ թվում Ղրիմի իբր «վտարանդի» թաթարների, իսկ իրականում այս ժողովրդի իղձերի հետ կապ չունեցող պանթյուրքական կազմակերպությունների կողմից Թուրքիայում անցկացված բողոքի գործողությունները ևս անուղղակի պետական մակարդակով հակառուսականության խթանման օրինակներ են։ Սակայն «արևելյան վաճառականի» խորամանկությամբ Էրդողանական վարչախումբը բաց է պահում իր երկինքը ռուսական օդանավերի համար՝ նպատակ ունենալով Մոսկվայի դեմ պատժամիջոցներից քաղել տնտեսական օգուտներ օդային տարանցման և զբոսաշրջային հոսքերի միջոցով»։Ավելին20:2428.02.22 -
ՀայաստանԽաղաղության մասին ադրբեջանական հայտարարություններն ուղեկցվում են մեր երկիրը ոչնչացնելու սպառնալիքով․ ԹաթոյանԵս ուզում եմ տեսնել այն մարդուն, ով կարող է հիմնավորել, թե ադրբեջանական իշխանություններն ուզում են իրական խաղաղություն: Դա կլինի կա´մ իրականության կեղծում և ադրբեջանական հանցավոր արարքների քողարկում, կա´մ ադրբեջանական հանցավոր արարքների մասին իրականության չիմացություն: Այս մասին ասել եմ մոտ 1 ամիս առաջ միջազգային լրագրող Լինդսի Սնելլին (Lindsey Snell) տված և ավելի ուշ հրապարակված հարցազրույցում (անգլերենով)` նշելով, որ միջազգային կառույցները պետք է հասկանան, որ ադրբեջանական քաղաքական հայտարարությունները տրամագծորեն հակասում են նրանց ու նրանց զինված ուժերի արարքների իրական վիճակին (գողություններ, սպառնալիքներ, մարդու առևանգում, ջրից զրկել և այլն): Խաղաղության մասին ադրբեջանական հայտարարություններն էլ մշտապես ուղեկցվում են մեր երկիրը ավերելու, ոչնչացնելու սպառնալիքներով:Ավելին20:1628.02.22 -
ՄիջազգայինԿիևում պարետային ժամի պայմանները վերանայվել ենՈւկրաինայի մայրաքաղաք Կիևում պարետային ժամի պայմանները վերանայվել են: Պարետային ժամը փետրվարի 28-ից գործելու է 20:00-ից մինչև 07:00-ն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ուկրինֆորմ»-ը տեղեկացնում է, որ այդ ընթացքում քաղաքում կարող են տեղաշարժվել միայն նրանք, որոնք ունեն Կիևի ռազմական հրամանատարության հատուկ անցագիր։ Նշվում է, որ այդ անցագրերը տրվելու են միայն տրանսպորտային միջոցների տեղաշարժման համար: Նշված ժամերին քաղաքացիների ոտքով տեղաշարժը խստիվ արգելվում է: Պարետային ժամի ընթացքում քաղաքացիները տնից կարող են դուրս գալ միայն օդային ազդանշանի դեպքում: Կիևում պարետային ժամ սահմանվել էր փետրվարի 26-ին, երեկոյան ժամը 17:00-ից:Ավելին20:1428.02.22 -
ՀայաստանՀայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 166, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 238 անձՊարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Փետրվարի 21-ից 28-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2147 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 198 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 166, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 238 անձ։ 71 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 10-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 1-ը՝ փոխարինված համարանիշերով, 36-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 17-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 9-ը՝ փակված համարանիշերով, 238-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Բացի այդ, պարեկները հայտնաբերել են 2 հետախուզվողի, ինչպես և ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 63 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։Ավելին20:0828.02.22 -
ՄիջազգայինՎլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու դիմումըՎլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու դիմումը։ Պատմական պահ։ [Ուկրաինայի գերագույն ռադա]Ավելին20:0628.02.22