Լրահոս
2022-02-24
-
ՄիջազգայինՈւկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներն ու զինվորականները զանգվածաբար լքում են իրենց դիրքերը․ ՌԴ ՊՆՈւկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներն ու զինվորականները զանգվածաբար լքում են իրենց դիրքերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտարարել է, որ «տեղեկություններ կան, որ ուկրաինացի զինվորականները հրաժարվում են կատարել Կիեւի հրամանները եւ վայր են դնում զենքերը»։ ՌԴ պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ որեւէ հարված չի հասցնում Ուկրաինայի տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին, հարվածներ է հասցնում միայն ռազմական ենթակառուցվածքների ուղղությամբ, եւ որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։Ավելին13:1424.02.22 -
ՀասարակականՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՄակրոնինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, 1992 թվականի փետրվարի 24-ը հիշարժան տարեթիվ է Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության համար։ Անկախության հռչակմամբ իր նորագույն պատմության էջը բացած Հայաստանը երեսուն տարի առաջ այս օրը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Ֆրանսիայի Հանրապետության հետ: Այսպիսով, հարյուրամյակների պատմություն ունեցող և Ֆրանսիայի հայ համայնքի առկայությամբ ամրապնդված հայ-ֆրանսիական առնչություններն ու բարեկամությունը հետագա զարգացման միջպետական շրջանակ ձեռք բերեցին։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանին և Ֆրանսիային հաջողվել է առանձնաշնորհյալ հարաբերություններ հաստատել՝ հիմնված քաղաքական սերտ երկխոսության և կանոնավոր բարձրաստիճան շփումների, խորհրդարանական ակտիվ փոխգործակցության և ապակենտրոնացված գործընկերության վրա, ինչպես նաև բազմաոլորտ համագործակցություն զարգացնել տնտեսության, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության և այլ բնագավառներում։ Մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի հետ սերտ համագործակցությունը եվրոպական կառույցների և միջազգային կազմակերպությունների շրջանակում։ Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ անդամի համար բացառիկ նշանակություն ուներ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը 2018 թվականի աշնանը Երևանում անցկացնելը, որի շրջանակում առանձնահատուկ պատիվ էր նաև Ձեզ հյուրընկալել մեր երկրում։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը, որը կրթության բնագավառում մեր երկկողմ հարաբերությունների նշանակալի ձեռքբերումներից է և առանցքային դերակատարություն ունի Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում, իր արժեքավոր ներդրումն է բերում նաև մեր երկրում Ֆրանկոֆոնիայի տարածմանը։ Բարձր ենք գնահատում Հայաստանի տնտեսական զարգացմանն օժանդակելու գործում Ֆրանսիայի արժեքավոր հանձնառությունը, որն արտացոլված է 2021 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում ստորագրված Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզում և սահմանում է առաջիկա հինգ տարիներին ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, նոր տեխնոլոգիաների, առողջապահության ոլորտներում մեր երկկողմ համագործակցությունը միանգամայն նոր որակի և մակարդակի բարձրացնելու մեր ընդհանուր հանձնառությունը։ Ի դեպ, Ֆրանսիայի հետ համակողմանի համագործակցության խորացմանը տրվող կարևորությունն առաջին անգամ հատուկ ամրագրված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագրում։ Հայաստանի և Ֆրանսիայի միջպետական հարաբերությունների պատմության մեջ առանձնակի նշանակություն ունեն Ֆրանսիայի` որպես առաջին երկրի կողմից Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչելը և Ապրիլի 24-ը Ձեր նախագահական հրամանագրով Ֆրանսիայում Հիշատակի ազգային օր ոգեկոչելը: Այս քայլով Ֆրանսիան հերթական անգամ ի ցույց դրեց իր համերաշխությունը Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև խորին նվիրվածությունը համամարդկային արժեքների հանդեպ: Ֆրանսիան մշտապես ուշադիր և հետամուտ է Հայաստանի կենսական շահերի և հայ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությանը։ Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր հստակ դիրքորոշումները և համերաշխությունը Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում, ինչպես նաև Ձեր վճռական ջանքերն ու հանձնառությունը պատերազմի սանձազերծած աշխարհաքաղաքական և հումանիտար խնդիրներին դիմագրավելու, ներառյալ՝ Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման գործում: Հայաստանը մեծապես կարևորում է նաև Ֆրանսիայի առանցքային դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների` Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման հարցում, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի երաշխավորմամբ։ Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն իրենց 30-ամյակն են թևակոխում կարևոր ձեռքբերումներով, որոնք, վստահ եմ, մեր համատեղ ուժերով, շարունակելու են խորանալ և ընդլայնվել` լուսավոր նոր էջեր բացելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների պատմության մեջ՝ ի հարատևումն հայ-ֆրանսիական եղբայրական բարեկամության: Ձեզ առաջիկայում հանդիպելու և մեր պարբերական քննարկումները շարունակելու ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»:Ավելին13:0624.02.22 -
ՄիջազգայինՈւկրաինան ՆԱՏՕ–ի անդամ չէ, սակայն նրան օգնություն կցուցաբերվի. Մեծ Բրիտանիայի ԱԳՆԵվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գծով պետնախարար, Բրիտանիայի փոխարտգործնախարար Ջեյմս Կլևերլին հայտարարել է, որ Ուկրաինային ինքնապաշտպանության համար օգնություն է ցուցաբերվելու։ Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։ «Ուկրաինան, իհարկե, ՆԱՏՕ–ի անդամ չէ, սակայն մենք աջակցելու ենք ուկրաինացիներին իրենց ինքնապաշտպանության մեջ։ ՆԱՏՕ–ի անդամ երկրների միջև հարաբերությունները տարբերվում են Ուկրաինայի հետ հարաբերություններից, բայց մենք, իհարկե, աջակցելու ենք ուկրաինացիներին ինքնապաշտպանության հարցում»,–հայտարարել է Կլևերլին։ Նա հավելել է, որ վարչապետը նախարարների կաբինետի արտակարգ նիստ է անցկացնում, որի ժամանակ որոշվելու է օգնություն ցուցաբերելու ձևը։ «ՆԱՏՕ–ի անդամ երկրին սպառնացող վտանգի դեպքում անհապաղ արձագանք կլինի, և ՆԱՏՕ–ն համերաշխություն կդրսևորի», – նշել է Կլևերլին։Ավելին13:0424.02.22 -
ՄիջազգայինԵվրոպայի երկինքն ինչ տեսք ունի այս պահին․ լուսանկարԱհա թե ինչ տեսք ունի այժմ Եվրոպայի երկինքը՝ ըստ Flightradar-իԱվելին13:0124.02.22 -
ՄիջազգայինՌուսական «գերճշգրիտ» հարվածներ՝ ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներինՌուս-ուկրաինական պատերազմը փաստացի սկսված է: Դոնբասի ու Լուգանսկի անկախությունը ճանաչելուց 48 ժամ անց Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցված: Նախագահ Զելենսկին շտապել է օգնություն խնդրել Թուրքիայից: Էրդողանն էլ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:Ավելին12:5924.02.22 -
ՄիջազգայինԷրդողանն Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունն անվանել է «ռազմական միջամտություն»Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վարչակազմը Ռուսաստանի հատուկ գործողությունը դիտարկում է որպես «ռազմական միջամտություն Ուկրաինա»։ Այս ձևակերպումը ներառված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչակազմի հայտարարության մեջ։Ավելին12:5824.02.22 -
ՄիջազգայինԿանայք ու երեխաները լքում են Ուկրաինան. լուսանկարներԼուսաբացից Կիևում անհանգիստ իրավիճակ է։ Հարյուրավոր քաղաքացիներ, որոնց թվում հիմնականում կանայք ու երեխաներ են, լքում են Ուկրաինայի մայրաքաղաքը։ Կադրերում երևում են բենզալցակայաններում և գազալցակայաններում առաջացած հերթերը, մարդկանց կուտակումներ կան նաև բանկոմատների մոտ։Ավելին12:5324.02.22 -
ՄիջազգայինՌուսական գազը շարունակում է մատակարարվել Ուկրաինայի տարածքով. «Գազպրոմ»Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունը չի ազդել դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարման վրա։ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը «Գազպրոմն» իրականացնում է կանոնավոր ռեժիմով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման հայտն այսօր` փետրվարի 24-ին աճել է մինչև 83,9 միլիոն խորանարդ մետր, թեև այդ տվյալները վերջնական չեն և կարող են փոխվել։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի գազի փոխանցման համակարգի օպերատոր ընկերությունը։ Ս.թ. հունվարի վերջից «Գազպրոմը» ավելացրել էր գազի մատակարարման պոմպային հոսքերը։ Սակայն, հետագայում դրանք աստիճանաբար նվազեցին` ի վերջո հասնելով նախահունվարյան մակարդակին։Ավելին12:4924.02.22 -
ՄիջազգայինՈւկրաինացի զինվորականները զանգվածաբար լքում են դիրքերը․ ՌԴ ՊՆՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի զինվորականները զանգվածաբար լքում են իրենց դիրքերը և վայր դնում զենքերը։ Տեղեկությունը հրապարակվել է՝ հղում անելով հետախուզական տվյալներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Գերատեսչությունն ընդգծել է, որ ուկրաինական դիրքերը, որոնք վայր են դրել զենքերը, հարվածների չեն ենթարկվել։Ավելին12:4724.02.22 -
ՄիջազգայինՌուսական ինքնաթիռների և զրահատեխնիկայի կորստի մասին հայտարարությունները սուտ են. ՌԴ ՊՆՀետախուզական տվյալները ցույց են տվել, որ ուկրաինական բանակի ստորաբաժանումներն ու զինծառայողները զանգվածաբար լքում են զբաղեցրած դիրքերը` թողնելով սպառազինությունը։ Զենքը վայր դրած ուկրաինական բանակի ստորաբաժանումների դիրքերը հարվածների չեն ենթարկվում, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։ Ռազմական գերատեսչությունը կրկնել է, որ ռուսական զինված ուժերը հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, խաղաղ բնակչությանը որևէ բան չի սպառնում։ Բարձր ճշգրտության զենքով շարքից դուրս են բերվում միայն ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ուկրաինական բանակի ավիացիան։ Հաղորդվում է նաև, որ ուկրաինական բանակի գլխավոր հրամանատար Զալուժնու` «ռուսական ինքնաթիռների և զրահատեխնիկայի կորուստների մասին» հայտարարությունը լիարժեք սուտ է։Ավելին12:4424.02.22 -
ՀասարակականԸնդդիմադիրների դեմ քրգործերը «խորացնում են մտահոգությունը. Freedom House-ի զեկույցըՀայաստանը հետխորհրդային տարածքի չորս պետություններից մեկն է՝ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ մեկտեղ, որ դասվում է մասամբ ազատ պետությունների շարքին: Այս մասին նշված է Freedom House-ի այսօր՝ փետրվարի 24-ին հրապարակած տարեկան զեկույցում։ «Հայաստանը, դեռ գտնվելով 2020-ին Ադրբեջանի հետ տեղի ունեցած պատերազմին հաջորդած անկայուն իրավիճակում, հաստատեց ընտրական նոր օրենսգիրքը, որով բարելավվելու են ընտրությունների թափանցիկությունն ու արդարությունը», - նշում են զեկույցի հեղինակները։ Ընդգծելով նաև, որ անցած տարի կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները «որոշակիորեն կայունացրեցին քաղաքական համակարգը», Freedom House-ի վերլուծաբանները նկատում են, որ 2021-ի երկրորդ կեսին տեղացի ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված քրեական գործերը «խորացնում են այն մտահոգությունը, որ ժողովրդավարությունը Հայաստանում այնքան էլ հաստատուն հիմքերի վրա չէ դրված»։ Հարևան Վրաստանը ևս, որը, Freedom House-ի գնահատմամբ, Եվրասիայում ժողովրդավարացման մակարդակով առաջատարներից մեկն է, 2021-ին մի շարք խնդիրների է բախվել։ Խոսքը, մասնավորաբար, ընդդիմության ակտիվիստների, լրագրողների և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ ձեռնարկված բռնարարքների և ահաբեկման դեպքերի աճի մասին է։ Հարավային Կովկասի երրորդ պետությունը՝ Ադրբեջանը, ինչպես և նախորդ տարիներին, 2022-ին ևս ճանաչվել է ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի ամենաանազատ երկրներից մեկը։ «Ադրբեջանը աշխարհի 16 ամենից ոչ ազատ պետությունների թվում է՝ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ոլորտներում արձանագրած իր վատ ցուցանիշներով զիջելով միայն Չինաստանին, Լիբիային, Մյանմային և Եմենին», - պնդում են Freedom House-ի փորձագետները։ Հայաստանի մեկ այլ հարևանը՝ Թուրքիան, իրավապաշտպանների կողմից ևս դասվել է ոչ ազատ պետությունների թվին։ Ավելին, թուրքական հնրապետությունը Freedom House-ի այսօր հրապարակված զեկույցում մեկ անգամ ևս ճանաչվել է Եվրոպայի ամենից ոչ ազատ երկիր։ «Նախորդ տարի իշխանությունները բռնություններով արձագանքեցին Բողազիջի համալսարանի շուրջ կենտրոնացած ուսանողական բողոքի ակցիաներին, ինչպես նաև կանանց և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության պահանջով կայացած մի շարք ցույցերին», - արձանագրում են զեկույցի հեղինակները։Ավելին12:4024.02.22 -
Հասարակական«Հայաստանում կան մարդիկ, որոնք դեմ են պատերազմին, Ռուսաստանի կայսերապաշտ քաղաքականությանը». բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմացՀայաստանում ՌԴ դեսպանության դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ Ուկրաինա ներխուժման։ «Համերաշխության և հակապատերազմական ակցիա է լինելու, ոչ մի երթ չի նախատեսվում», - ակցիայի մեկնարկին ասաց կազմակերպիչ, Հայաստանում եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը։ Անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին՝ նա ասաց, թե սա այն է, ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2020 թվականին։ «Ռուսաստանը կրկնում է գերմանական ֆաշիզմի 1939-45 թվականների գործողությունները։ Մեզ համար հարկավոր է հասկանալ, որ այս պահին Ռուսաստանի դաշնակիցը Ադրբեջանն է։ Մենք պետք է լինենք քաղաքակիրթ աշխարհի հետ, պետք է խաղաղության, եվրոպական, մարդկային արժեքների կողմակիցը լինենք։ Ուզում ենք ցույց տալ, որ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կան մարդիկ, որոնք դեմ են պատերազմին, Ռուսաստանի կայսերապաշտ քաղաքականությանը», - ասաց Տիգրան Խզմալյանը։ Տարածքում ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացվել։Ավելին12:3824.02.22 -
ՄիջազգայինԳերմանիայի ԱԳ նախարարը ճգնաժամային շտաբ է ձևավորում Ուկրաինայի իրադրության կապակցությամբԳերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը ժամը 08:30-ին (Երեւանի ժամանակով 11:30-ին) կառավարության ճգնաժամային շտաբի նիստ է նշանակել արտաքին գործերի նախարարությունում: Այդ մասին հաղորդել է ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը: Բերբոկը հայտարարել է, որ «Ռուսաստանը խախտում Է միջազգային կարգի տարրական կանոնները»: «Մեր գործընկերների հետ միասին մենք կհակազդենք: Մեր ողջ համերաշխությունն Ուկրաինայի հետ է»,- ասել է Բերբոքը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լույս հինգշաբթի գիշերը հայտարարել է, թե որոշում է ընդունել Դոնբասի իրադրության կապակցությամբ հատուկ ռազմական գործողություն անցկացնել: Հինգշաբթի օրն ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ խոցման գերճշգրիտ միջոցների օգնությամբ հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ռազմական ենթակառուցվածքին, հակաօդային պաշտպանության օբյեկտներին, ռազմական օդակայաններին եւ օդուժին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:Ավելին12:3524.02.22 -
ՄիջազգայինՈւկրաինացի զինվորականները հումանիտար միջանցք են խնդրումՈւկրաինացի զինծառայողները կորուստներ են կրում և խնդրում են բացել հումանիտար միջանցքներ, հայտարարել է ժողովրդական միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։ «Թշնամին կորուստներ է կրում։ Նրանք արդեն խնդրում են, որ իրենց համար մարդասիրական միջանցք բացենք, պատրաստ են զենքերը վայր դնել, անցնել մեր կողմը և ողջ մնալ»,- ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։Ավելին12:3324.02.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Պատերազմն սկսվեց. Զելենսկին օգնություն է խնդրում, Բայդենն աղոթում է | 24.02.2022Ավելին12:3024.02.22 -
ՄիջազգայինԶելենսկին աշխարհին կոչ է արել հակապուտինյան կոալիցիա ստեղծելՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխարհին կոչ է արել ստեղծել «հակապուտինյան կոալիցիա»։ Այս մասին նա գրել է Twitter-ում։ «Խոսեցի Ջո Բայդենի, Օլաֆ Շոլցի, Շառլ Միշելի, Անջեյ Դուդայի, Բորիս Ջոնսոնի հետ։ Կոչ եմ անում անհապաղ կանգնեցնել Պուտինին, պատերազմն ընդդեմ Ուկրաինայի եւ աշխարհի։ Կառուցենք հակապուտինյան կոալիցիա։ Անհապաղ պատժամիջոցներ, պաշտպանական եւ ֆինանսական աջակցություն Ուկրաինային։ Փակել օդային տարածքը։ Աշխարհը պետք է խաղաղություն պարտադրի Ռուսաստանին»,- գրել է նա։Ավելին12:1724.02.22 -
ՀասարակականՔայլական Գրիգոր Երիցյանը Ստամբուլում էԵրևանի ավագանու նախկին անդամ, քայլական Գրիգոր Երիցյանը Ստամբուլում է։Ավելին12:0424.02.22 -
ՀասարակականԴեպի Կիև և Կրասնոդար չվերթների չեղարկման մասին հայտ դեռ չի ստացվել. Քաղավիացիայի կոմիտեՀայաստանի քաղավիացիայի կոմիտեն ավիաընկերություններից առայժմ հայտ չի ստացել Կիև և Կրասնոդար չվերթերը չեղյալ հայտարարելու մասին: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։ Ըստ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի՝ Երևանից Կրասնոդար 2 չվերթ է նախատեսված։Pegasus Airlines–ի ինքնաթիռը պետք է թռչի ժամը 19:05-ին, իսկ Azimuth-ը՝ ժամը 23:25-ին, Երևան-Կիևը նախատեսված է ժամը 20:40-ին: «Ընթացիկ իրադարձությունների տրամաբանությունը վկայում է այն մասին, որ ինքնաթիռները, ամենայն հավանականությամբ, չեն ժամանի Երևան, համապատասխանաբար, հետ էլ չեն թռչի», - ասաց Աղաբեկյանը:Ավելին11:5724.02.22