Լրահոս
2022-02-24
-
ՄիջազգայինՈւկրաինայի ռազմական սահմանապահ ծառայությունները ոչ մի դիմադրություն չեն ցուցաբերում․ ՌԴ ՊՆՈւկրաինական բանակի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցվել են, իսկ ԶՈՒ ավիաբազաների ենթակառուցվածքը խափանվել է։ Ընդ որում, Ուկրաինայի ռազմական սահմանապահ ծառայությունները ոչ մի դիմադրություն չեն ցուցաբերում։ Տեղեկությունները Ուկրաինայի տարածքում իբր խոցված ռուսական ինքնաթիռի մասին չեն համապատասխանում իրականությանը։Ավելին10:2824.02.22 -
ՄիջազգայինԴոնբասում ուկրաինացի զինվորականները խոցել են ռուսական 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ․ Ուկրաինայի ԳՇՄիացյալ ուժերի հրամանատարության տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 24-ին, Միացյալ ուժերի օպերացիայի անցկացման շրջանում խոցվել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին պատկանող 5 ինքնաթիռ եւ 1 ուղղաթիռ։Ավելին10:2124.02.22 -
ՄիջազգայինԷրդողանը զանգահարել է ՊուտինինԹուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին` Ռուսաստանի ղեկավարի հայտարարությունից հետո։ Տեղեկությունը հայտնում է թուրքական A Haber հեռուստաալիքը։ «Վերջին լուրերի համաձայն՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև», - հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռախոսազրույցից մանրամասներ այս պահին չեն ներկայացվում։Ավելին10:1824.02.22 -
ՀասարակականՊապիկյանը մեկնել է ՄոսկվաՓետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: ՊՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:Ավելին10:1324.02.22 -
ՄիջազգայինՈւկրաինային հակաօդային պաշտպանության միջոցները ճնշված են. ՌԴ ՊՆՈւկրաինային ռազմական ուժերի հակաօդային պաշտպանության միջոցները ճնշված են, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անել ՌԴ պաշտպանական գերատեսչությանը։ Հիշեցնենք` փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին: Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։ Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։ Փետրվարի 22–ի ուշ երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք ստեղծված իրավիճակում կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։Ավելին10:1024.02.22 -
ՀասարակականՈւկրաինայում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետՈւկրաինայում Հայաստանի դեսպանությունն աշխատում է սովորական ռեժիմով և մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, ասված է Ուկրաինայում ՀՀ դեսպանության տարածած հայտարարության մեջ: Դեսպանությունը տրամադրել է նաև կոնտակտային հեռախոսահամարներ +380442349005 +380671090506 +380689602524 +380685000782Ավելին10:0724.02.22 -
ՄիջազգայինՈւկրաինան օգնություն է խնդրել ԹուրքիայիցԹուրքիայում Ուկրաինայի դեսպանությունը պաշտոնական Անկարային կոչ է արել աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի կողմից սկսված ռազմական գործողություններով պայմանավորված իրավիճակում: Այդ մասին դեսպանությունը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: «Ռուսաստանի Դաշնությունը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ: Ռմբակոծվում են խաղաղ ուկրաինական քաղաքները: Կոչ ենք անում մեր ռազմավարական դաշնակից Թուրքիային ու բարեկամ թուրք ժողովրդին օգնել մեզ այս դժվարին ժամանակներում», - ասվում է գրառման մեջ:Ավելին10:0324.02.22 -
ՄիջազգայինՀայաստանը կվերականգնի՞ դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը 2012թ. օգոստոսի 31-ին էքստրադիցիայի էր ենթարկվել Ադրբեջան եւ անմիջապես ներում ստացել Իլհամ Ալիևի կողմից: Նույն օրը ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են: «Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ», - Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը: Եվ ահա, «Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայիս իշխանությունները ցանկանում են Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնել: Ավելին, դիվանագիտական կորպուսի մեր աղբյուրները նշում են, որ նախաձեռնությունը Հայաստանի իշխանություններինն է: Փաստացի, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ներել Վիկտոր Օրբանին, որը մինչ այսօր էլ Հունգարիայի վարչապետն է: Ընդ որում, նույնիսկ Հունգարիայի ընդդիմությունն էր ժամանակին պնդում, որ վարչապետ Վիկտոր Օրբանը առանցքային դեր է խաղացել Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հետ կապված ադրբեջանական իշխանությունների հետ կնքված գործարքում: Թեմայի հետ կապված մենք գրավոր հարցում ենք ուղարկել արտաքին գործերի նախարարությանը և պատասխան ստանալուն պես այն կհրապարակենք»:Ավելին10:0124.02.22 -
ՄիջազգայինՈւկրաինան հայտնում է ռազմական ենթակառուցվածքի հրթիռակոծման մասինՈւկրաինական ռազմական շտաբներին և աերոդրոմներին հրթիռային հարվածներ են հասցվել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն իր ֆեյսբուքյան էջում։ Նրա խոսքով՝ հարվածները հասցվել են ռազմական ղեկավարման կենտրոններին, Կիևի, Խարկովի և Դնեպրի աերոդրոմներին և ռազմական պահեստներին։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայի հետ սահմանին ընթանում են հրետանային կրակոցներ։ «Այսօրվանից աշխարհում նոր աշխարհաքաղաքական իրողություն է»,-հավելել է նա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքին հարվածելու մեջ։ ՌԴ պաշտպանական գերատեսչությունում հաստատել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքին հարվածելու լուրերը՝ վստահություն հայտնելով, որ երկրի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։ Ռուսական բանակն ավիացիոն հրթիռային կամ հրետանային հարվածներ չի հասցրել Ուկրաինայի քաղաքներին, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։Ավելին09:5824.02.22 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն«Հրապարակ» Ընդդիմությունը մտադիր է մարտի կեսերից վերսկսել փողոցային ակցիաները: «Գոլոս Արմենիի» «Եվրանեսթի» պատվիրակությունները չայցելեցին Ծիծեռնակաբերդ: «Փաստ» Իշխանությունները Հունգարիայի հետ վերկանգնում են դիվանագիտական հարաբերությունները: «Ժողովուրդ» Քաղաքական իշխանությունները շարունակում են ազատվել այն վարչության պետերից, գեներալներից, որոնք միացել էին ԳՇ նախկին պետ Օնիկ Գաասպարյանի հայտարարությանը՝ պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը: «Հրապարակ» Արցախն իր հույսերը կապում է բացառապես նոր միութենական պետության հետ եւ շունչը պահած սպասում է, թե ինչ հանգուցալուծում է ստանալու ռուս-ուկրաինական առճակատումը։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ:Ավելին09:5524.02.22 -
ՏնտեսականՊուտինի հայտարարությունից հետո ռուբլու կուրսն անկում է ապրելԴոնբասում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին` ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունից հետո ռուբլու կուրսն առավոտյան անկում է ապրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Մեկ դոլարի փոխարժեքը, 2016-ի հունվարից ի վեր առաջին անգամ, Մոսկվայի բորսայում հատել է 84 ռուբլու սահմանը ու դարձել 84.08 ռուբլի։ Եվրոյի փոխարժեքը 2014-ի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ հատել է 95 ռուբլու սահմանը ու դարձել 95.24։Ավելին09:5124.02.22 -
ՀասարակականՇտաբի պետի տեղակալի դեմ հարուցված քրեական գործով ևս երեք անձի մեղադրանք է առաջադրվել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի դեմ հարուցված քրեական գործով եւս երեք անձի մեղադրանք է առաջադրվել, ընդ որում՝ նրանցից մեկը կին է: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով ուշագրավ բացահայտումներ են եղել, որ, օրինակ, մարտի դաշտից վարչության պետերից մեկի տղային դուրս են հանել եւ տեղափոխել են ավելի անվտանգ տեղ, ասել է թե՝ փախցրել են: Հիշեցնենք, որ Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ հանդիսացող գեներալ-լեյտենանտ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով): Մակարյանի նկատմամբ ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը։ Մակարյանը, սակայն, չի ընդունում մեղադրանքը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Մակարյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե, հարցաքննվել է: Հավելենք, որ այս եւ այլ քրեական գործերով Զինվորական քննչական կոմիտեում հարցաքննվել են նաեւ Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը: Հավելենք նաեւ, որ առաջիկայում այս քրեական գործով եւս նախաքննության ավարտ կհայտարարվի:Ավելին09:5024.02.22 -
ՄիջազգայինԵրկրի սահմանները հարձակման են ենթարկվել նաև Բելառուսի կողմից. հայտարարությունՈւկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ երկրի սահմանները հարձակման են ենթարկվել նաև Բելառուսի կողմից։ Պաշտոնական Մինսկն այս պահին չի մեկնաբանում այդ տեղեկատվությունը։ Այսօր առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Ուկրաինայի տարածքում սկսվել է հատուկ ռազմական գործողություն։ Գերճշգրիտ հարվածներ են հասցվում ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներին Կիևում, Օդեսսայում, Խարկովում և այլուրԱվելին09:4524.02.22 -
ՄիջազգայինՌազմական դրություն է մտցվել ամբողջ երկրում․ ԶելենսկիՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նշելով, որ Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ են հասցվում, Զելենսկին ասել է, որ երկրի ռազմական ողջ հատվածը, ինչպես նաև անվտանգության ծառայություններն աշխատում են և հորդորել է խուճապի չմատնվել։ «Բոլորից հանգստություն է պահանջվում։ Հնարավորինս: Տանը մնացեք, խնդրում եմ։ Մենք աշխատում ենք։ Բանակն աշխատում է, գործում է Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ողջ հատվածը։ Ես ձեզ հետ մշտական կապի մեջ կլինեմ, կապի մեջ կլինեն Անվտանգության և պաշտպանության ազգային խորհուրդը, Ուկրաինայի նախարարների կաբինետը», – ասել է նա։ Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։Ավելին09:4324.02.22 -
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն էԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ պարբերական ապատեղեկատվությունների իր գործելաոճը, հայտարարում է, թե փետրվարի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։Ավելին09:4124.02.22 -
ՄիջազգայինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է ՌուսաստանինՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել հակամարտությունը Ուկրաինայում։Ավելին09:3924.02.22 -
ՄիջազգայինԱշխարհը պատասխանատվության կկանչի Ռուսաստանին․ ԲայդենԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինան ենթարկվել է Ռուսաստանի կողմից «չպատճառաբանված և չարդարացված» հարձակմանը, որը պատասխանատու է այն մահերի և ավերածությունների համար, որոնք հակամարտությունն իր հետ բերում է: «Նախագահ Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմ, որը կհանգեցնի աղետալի զոհերի և տառապանքների», ասվում է Բայդենի հայտարարության մեջ: ԱՄՆ նախագահը հավելել է, որ համակարգելու է գործողությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ երաշխավորելու Ռուսաստանին «վճռական համատեղ պատասխան, որը կզսպի դաշինքի դեմ ցանկացած ագրեսիա»: «Աշխարհը պատասխանատվության կկանչի Ռուսաստանին»,- ասել է նա։Ավելին09:3424.02.22 -
ՄիջազգայինՑանկացել եմ հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ, բայց նա չի արձագանքել․ ԶելենսկիՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկացել է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն վերջինս չի արձագանքելն: Այս մասին Ուկրաինայի ղեկավարը հայտնել է իր տեսաուղերձում, որը նա հղել է ռուսերենով, հաղորդում է «Ուկրինֆորմը»: «Այսօր ես նախաձեռնեցի հեռախոսազրույց ՌԴ նախագահի հետ: Արդյունքը՝ լռություն: Թեեւ լռությունը պետք է Դոնբասում լիներ»,-ասել է Զելենսկին:Ավելին09:3324.02.22 -
ՄիջազգայինՊուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին՝ ասելով, որ Ղրիմը կատարել է իր ընտրությունը, Ռուսաստանի գործողությունները ինքնապաշտպանություն են ստեղծված սպառնալիքներից։ Նա կոչ է արել փոխգործակցել «այս ողբերգական էջը շուտափույթ շրջելու» համար։ «Կոչ եմ անում Ուկրաինայի քաղաքացիներին. 2014 թվականին Ռուսաստանը պարտավոր էր պաշտպանել Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչներին նրանցից, ում դուք ինքներդ «նացիստներ» եք անվանում»,- ասել է նա իր ուղերձում։ ՌԴ նախագահի խոսքով` այսօրվա իրադարձությունները կապված չեն Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի շահերը ոտնահարելու ցանկության հետ։ «Դրանք կապված են հենց Ռուսաստանի պաշտպանության հետ նրանցից, ովքեր Ուկրաինան պատանդ են վերցրել և փորձում են օգտագործել այն մեր երկրի և նրա ժողովրդի դեմ։ Կրկնում եմ՝ մեր գործողություններն ինքնապաշտպանություն են մեզ սպառնացող վտանգներից և ավելի մեծ աղետից, քան այսօր տեղի է ունենում»,- ասել է Պուտինը։ Նա կոչ է արել փոխգործակցության՝ ինքնուրույն հարաբերություններ կառուցելու համար: «Որքան էլ դժվար լինի` խնդրում եմ հասկանալ սա և կոչ եմ անում փոխգործակցել, որպեսզի հնարավորինս շուտ շրջենք այս ողբերգական էջը և միասին առաջ գնանք։ Թող ոչ ոք չխառնվի մեր գործերին, մեր հարաբերություններին»,- ասել է ՌԴ նախագահը։ Պուտինի ելույթի հիմնական թեզերը. • Ռուսաստանը չի ցանկանում թույլ տալ միջուկային զենքի հայտնվելը Ուկրաինայում և սպառնալիք է տեսնում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Ուկրաինան յուրացնելու մեջ։ • Ռուսաստանը չի ծրագրում օկուպացնել Ուկրաինան։ • Ռուսաստանը ձգտում է Ուկրաինայի ապառազմականացմանը, Պուտինն իր գործողություններն անվանում է պաշտպանություն «Ուկրաինան պատանդ վերցրածներից»։ • Ռուսաստանի գործողությունները ինքնապաշտպանություն են արտաքին սպառնալիքներից։ Ռուսաստանի պատասխանը սպասեցնել չի տա և ձեզ այնպիսի հետևանքների կհանգեցնի, որոնց դուք ձեր պատմության մեջ դեռ երբեք չեք բախվել։ Մենք պատրաստ ենք դեպքերի ցանկացած զարգացման։ Դրա հետ կապված բոլոր անհրաժեշտ որոշումները կայացված են։ • Պուտինը կոչ է անում ուկրաինացի զինվորականներին վայր դնել զենքերը և գնալ տուն, քանի որ նրանք հավատարմության երդում են տվել «ժողովրդին, ոչ թե խունտային»: • Պուտինը հավատում է ռուսների աջակցությանը և հույս դնում խորհրդարանի աջակցության վրա։ Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Ռուսաստանն Ուկրաինայից տարհանում է դեսպանատան անձնակազմին. ՌԴ ԱԳՆ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին: Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։ Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։ Փետրվարի 22–ի ուշ երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք ստեղծված իրավիճակում կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։Ավելին09:2924.02.22