Լրահոս
2022-02-21
-
ԱրցախԱրցախի ՊԲ-ն հերքում է․ հայկական կողմը չի կրակել Շոշում և Թաղավարդում ադրբեջանական դիրքերի վրաԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 20-ին և 21-ին կրակ են բացել Շոշ և Թաղավարդ գյուղերի հարակից տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ շարադրված փաստերն ամբողջովին կեղծ են: Հրադադարը նշված հատվածում իրականում խախտել են ադրբեջանական ստորաբաժանումները՝ անկանոն կրակ բացելով ՊԲ դիրքերի ուղղությամբ: Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան, փոխանցում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման փաստի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:Ավելին14:5621.02.22 -
ՀասարակականԱրևմուտքը չի կարող Ռուսաստանին հավերժորեն ձիթենու ճյուղ առաջարկել. ԵՄԵվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Արևմուտքը չի կարող հավերժորեն «Ռուսաստանին ձիթենու ճյուղ առաջարկել»։ «Հարցականի տակ է` արդյո՞ք Կրեմլը ցանկանում է երկխոսություն»,- ասել է նա Մյունխենի անվտանգության համաժողովում։ Եվրոպական խորհրդի ղեկավարն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ օրեր առաջ հնչեցրած հայտարարությունը հույսի մթնոլորտ է ստեղծել։ «Սակայն մենք չենք կարող հավերժորեն ձիթենու ճյուղ առաջարկել, քանի դեռ Ռուսաստանը հրթիռային փորձարկումներ է կատարում և շարունակում զորքեր կուտակել»,- ասել է նա։ Միշելը նշել է, որ Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանին նոր լայնածավալ պատժամիջոցներ են սպասվում։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Մինսկի պայմանավորվածություններին այլընտրանք չկա։Ավելին14:4921.02.22 -
ՀասարակականՄաթևոսյանը խնդրել է, որ Հռոմի Պապը շարունակի իր աղոթքներում հիշատակել հայ գերիների հայրենիք վերադառնալու հարցըՓոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին։ Փոխվարչապետը ողջունել է արքեպիսկոպոսին և վերահաստատել Սուրբ Աթոռի հետ միջպետական հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունն ու հանձնառությունը: Արժևորելով 2021 թվականին Երևանում Առաքելական նվիրակություն բացելու Սուրբ Աթոռի որոշումը՝ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ այն փաստում է Հայաստան-Սուրբ Աթոռ միջպետական կապերին ու մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին տրվող կարևորությունը։ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և շեշտել, որ 30 տարվա գործակցությունը հիմնված է 2000-ամյա բարեկամական հարաբերությունների վրա։ Զրույցի ընթացքում փոխվարչապետը բարձր է գնահատել Սրբազան քահանայապետի հղած ուղերձները՝ Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, ռազմագերիների անհապաղ ազատ արձակման մարդասիրական օգնության մասին կոչերը և խնդրել, որպեսզի Ֆրանցիսկոս Պապը շարունակի իր աղոթքներում ու ուղերձներում հիշատակել հայ ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենիք վերադառնալու հարցը։ Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում հայկական հոգևոր ու պատմամշակութային կոթողների պաշտպանության, պահպանման ու վերականգնման աշխատանքներում Սուրբ Աթոռի ներգրավվածության հնարավորությանն ու կարևորությանը։Ավելին14:4021.02.22 -
ՄիջազգայինԴոնեցկում երկու դպրոց է գնդակոծվել. 60 հազար մարդ տեղափոխվել է ՌուսաստանԴոնեցկում երկու դպրոց է գնդակոծել Ուկրաինայի զինուժը, դպրոցների ապակիներն են ջարդվել, տուժածներ չկան, այս մասին ռուսական լրատվամիջոցներն են գրում:Ավելին14:2821.02.22 -
ՀասարակականԱրցախի ԱԱԾ-ն պատասխանում է Ադրբեջանի դատախազությանըԱրցախի ազգային անվտանգության ծառայությունը մոտ մեկ շաբաթ անց պատասխանել է նախագահ Արայիկ Հարությունյանին հնարավորինս արագ ձերբակալելու մասին Ադրբեջանի դատախազության հայտարարությանը:Ավելին14:2721.02.22 -
ՀասարակականԷս մարդիկ հետապնդվում են զուգահեռ Ալիևի և Նիկոլի կողմից․ Լևոն ՔոչարյանԱդրբեջանն այսօր հայտարարեց, որ քրեական գործ է հարուցել և հետախուզում հայտարարել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ: Փաստորեն էս մարդիկ հետապնդվում են զուգահեռ Ալիևի և Նիկոլի կողմից: Չեմ հասկանում ինչի՞ ուղղակի չեն դիմում Հայաստանի դատախազությանը, համոզված եմ, որ էն 2 դատախազները իրանց ղեկավարի հետ մեծ հաճույքով կպաշտպանեն էդ մեղադրանքը դատարանում, դե տիկին դատավորն էլ խնդիր իհարկե չի տեսնի: Լևոն ՔոչարյանԱվելին14:2021.02.22 -
Առողջապահական«Պֆայզեր» պատվաստանյութը հասանելի է Հայաստանում. կարող են պատվաստվել 12 տարեկանից բարձր բոլոր անձինքCOVID-19-ի դեմ «Պֆայզեր» պատվաստանյութի ձեռքբերված խմբաքանակը բաշխվել է և հասանելի է առողջության առաջնային պահպանման օղակներում` պոլիկլինիկաներում և պատվաստումային շարժական կետերում, հայտնում են Առողջապահության նախարարությունից։ «Պֆայզեր»-ով կարող են պատվաստվել 12 տարեկանից բարձր բոլոր անձինք (12-18 տարեկանները` ծնողի ստորագրությամբ): Որպես բուստեր դեղաչափ`«Պֆայզեր» պատվաստանյութը կիրառելի է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ պատվաստման ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց:Ավելին14:1821.02.22 -
ՀասարակականԲունկերում ոչ մի բանի ես ո՛չ խառնվել եմ, ո՛չ կարգադրություն եմ արել, ո՛չ էլ խոսել եմ. Սամվել ԲաբայանՈչ ոք չկա, որ ուզել է ինչ-որ ծառայություն մատուցել, իրեն արգելել են: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Նշենք, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստին ներկա են Սամվել Բաբայանը, անհետ կորածների և զոհվածների կողմից պատվիրակված անձինք: Հարցին, արդյոք ինքը հանձնաժողովի նիստերին մասնակցելու որպես փորձագետ, Սամվել Բաբայանը պատասխանեց, որ ոչ. «Արտախորհրդարանական ուժերը որոշել են, որ 11 ուժերից 3 հոգու պետք է ընտրեն, ուղարկեն էստեղ»: Ինչ վերաբերում է հարցին, որ նա պատերազմի օրերին եղել է անվտանգության խորհրդի քարտուղարը, պատերազմի կառավարողներից մեկը, հիմա ինչպե՞ս է իր մեղավորությունը բացահայտելու, Սամվել Բաբայանը հեգնելով պատասխանեց. «Կամ դուք Հայաստանի Հանրապետությունից չեք, կամ ընդհանրապես լավ չեք պատկերացնում, Արցախի հարցերի անվտանգության քարտուղարը նամակով դիմել է ԱՀ պաշտպանության բանակին, իրեն պատասխանել են գրավոր, որ դուք իրավունք չունեք զբաղվել մեզնով՝ անգամ հարցնեք բանակի մասին, ինչ կառավարումից եք խոսում»: Իսկ ճշտող հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է բունկերում եղել, Բաբայանն ասաց. «Ես բունկերում էի որպես նախագահի խորհրդական, Արցախի նախագահի կողմից գործուղվել եմ բունկեր, որ երեկոյն զեկուցեմ, թե ինչ է կատարվում այնտեղ, ես ոչ խառնվել եմ, ոչ կարգադրություն եմ արել, ոչ էլ խոսել եմ»:Ավելին14:1021.02.22 -
ՀասարակականԵրբեք չենք հանդուրժելու, որ նա հանդես գա որպես Հայաստան պետության գլուխ․ հայտարարությունՀայտարարություն Նկատի ունենալով, որ իշխանությունը բռնազավթած հանցավոր խումբը Հայաստանի Հանրապետության նախագահ է ուզում դարձնել Վահագն Խաչատրյան անունով ինչ որ երևույթի, ով ի լուր ամենքի հայտարարել է ԱՍԱԼԱ-ի գործողությունների համար թուրքերից ներողություն խնդրելու իր պատրաստակամության մասին, Հայտարարում ենք երբեք չենք համակերպվելու և չենք հանդուրժելու, որ սա հանդես գա որպես Հայաստան պետության գլուխ, հանդիսանա Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահպանման երաշխավոր և աշխարհին ներկայացնի Հայաստան պետությունն ու հայ ժողովրդին: Հայաստանի Հանրապետության նախագահ դարձվելու դեպքում սա դառնալու է Հայաստանի տարածքային ամբողջականության և պետության ինքնիշխանության կործանման երաշխավորը: Միաժամանակ նկատի ունենալով սրա նախագահ դարձվելու հավանականությունը՝ նախապես հայտնում ենք մեր արհամարհանքը գործող այն բոլոր սպաների ու գեներալների հանդեպ ովքեր սրան հանդիպելիս պատվի կառնեն կամ սրա ձեռքից կընդունեն պաշտոն, գեներալական կոչում ու պետական պարգեւ: հ.գ. Հատուկ անգետ ու անհայրենիք զանգվածի համար. ԱՍԱԼԱ-ն երբեք ձեռք չի բարձրացրել աշխատավոր թուրքի կամ թուրք գյուղացու վրա: ԱՍԱԼԱ-ն հանդիսացել է գերմանական դատարանի կողմից արդարացված Թեհլիրյանի ժառանգորդը և սատկացրել է եղեռն իրականացրած հանցագործ իշխանությունների բարձր պաշտոնատար անձանց: 1. «Պահեստազորի սպաներ» շարժում 2. «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն ՀԿ 3. «Ձայն հայրենեաց հայ մտավորականների նախաձեռնություն» ՀԿ 4. «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ 5. «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ 6. «Հայ ազգային ճակատ» ՀԿ 7. « Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ 8. « Վերադարձ» հիմնադրամ 9. «Ազգային Միասնականություն » ՀԿ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/9337fc3c1e2800ef788a8e16a1a7cb1d?fbclid=IwAR2OkO4nIDKwFsvdD05wtSPwibh4pWb66v5oMJlr8DetwOBxvJCgQ7a5OWU © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին14:0621.02.22 -
ՀասարակականԱդրբեջանը հետախուզում է հայտարարել Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբԱդրբեջանի գլխավոր դատախազությունը քր. գործ է հարուցել ՀՀ երկու նախագահների՝ Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի դեմ և վերջիններս հանդեպ հայտարարել հետախուզում։ Սա էլ էինք կանխատեսել դեռ 2020 թ. նոյեմբերին։ Հիշեցնեմ, որ Արցախն ազատագրած հայ երկու քաղաքական գործիչների դեմ քրեական գործ են հարուցել նաև ՀՀ դե ֆակտո կոլաբորացիոնիստական իշխանությունները։ Ուստի չեմ զարմանա, որ այս հարցում պաշտոնական Երևանից լինի հետևողական աջակցություն Ադրբեջանին։ Ցավալին այն է, որ Հայաստանում գործող ցանկացած հայ քաղաքական և հասարակական գործիչ, ով հայաստանամետ օրակարգով է առաջ շարժվում, շուտով կարող է հետապնդվել Ադրբեջանի կողմից Երևանի լուռ հայացքի ներքո։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան ԳեղամյանԱվելին13:5621.02.22 -
ՀասարակականԻշխանություն զավթածները Արցախն իրենք են հանձնել թուրքին․ Աննա Մկրտչյան44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի արդեն իսկ գրված եզրակացության փաստը դավաճան իշխանազավթներն անգամ չկարողացան մի որոշ ժամանակ գաղտնի պահել` բացահայտելով այն այսօր: Ուղիղ մեկ շաբաթ ամբողջ զավթված պետական ապարատը, ֆեյքերն ու քրեաօլիգարխները փորձում էին հանրային դիսկուրսում պահել և բոլորիս հաշտեցնել այն մտքի հետ, որ իրենք են գնահատելու իրենց գործած հանցանքները: Այսօրվա ընթացքում փշրվեց ու փլվեց այդպես էլ չձևավորված սպասումը: Այսօր թուրքի ստրուկ մնալու երդում տվածներն ու դրա հաշվին իշխանություն զավթածները ևս մեկ անգամ մերժելով դատապարտել թուրքերի նկրտումները Հայաստանի նկատմամբ հաստատեցին, որ Արցախն իրենք են ծախել թուրքին, Հայաստանի տարածքները հանձնել թուրքին, Հայոց ցեղասպանությունն ու պահանջատիրությունն ուրացել: Այսօր սրանք հանձնաժողովի նիստին իրենց բանավոր ելույթներով հրապարակեցին արդեն իսկ գրված քննիչ հանձնաժողովի եզրակացությունը: Ունիվերսալ ռազմական գործիչ-փորձագետ-արտախորհրդարանակ իշխանություն-ընդդիմություն` մի խոսքով սամվել բաբայանը այսօր դեռ ԱԱԾ-ից գաղտնիության թույլտվություն չստացած (ու դեռ հարց է, թե ինչ հիմքով է ստանալու) հրապարակեց նշանակված մեղավորներին: Արդեն իսկ պատրաստված եզրակացությունը կգա գրավոր հավաստելու այս դավաճանների թեզերը, որ Հայաստանի թշնամիների շահերը հիմա սպասարկվում են հենց Երևանի սրտից: Ազդարարվելու է, որ մինչև օրս բայրակթարով ու առանց դրա հայ մորթող թուրքի հետ սրանք խնդիր չունեն: Հայերի վրա վարձկաններ ու ֆոսֆորային զենք թափած թշնամուն ագրեսոր չեն համարում: Այս ամենի համար էլ սրանց Արցախի հարցերով հանձնաժողով պետք չէր, դրա համար <<խաղաղության դարաշրջանում>> պարտադիր պիտի վերացվի հայի արժանապատվությունը, դրա համար է, որ գերիների հարց այլևս չկա, դրա համար է, որ Արցախ չեն գնում ու չեն էլ գնալու: Ու ընդհանրապես դրա համար է… Նիկոլի ու իր խմբակի հետ միասին այս պարզ իրականության բարձրաձայնումներից խուսափողներն են նաև այսօրվա մեղավորները:Ավելին13:5421.02.22 -
ԱրցախԱրցախում անհանգստությամբ են հետևում Դոնբասում իրավիճակի սրման մասին լուրերին. ԲեգլարյանԱրցախում մտահոգությամբ հետևում են Դոնբասում իրավիճակի սրման մասին լուրերին:«Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Քաղաքացիական բնակչության տարհանում, զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ, այլ զարգացումներն աստիճանաբար սկսում են հիշեցնել 2020 թվականի Արցախում ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար աղետի մասին: Որպես մարդ, որն անձամբ է տեսել և մեծ տառապանքներ ապրել Ադրբեջանի հետ երկու պատերազմներում, չէի ցանկանա նման մասշտաբի տառապանքներ տեսնել աշխարհի ոչ մի կետում, այդ թվում ՝ Դոնբասում: Ցավալի է, որ աշխարհաքաղաքական տարաձայնություններն ու հավակնությունները հանգեցնում են շարունակվող մարդկային տառապանքների»,- գրել է Բեգլարյանը: Բեգլարյանը հույս ունի, որ ողջամտությունն ու մարդասիրությունը կհաղթեն այս իրավիճակում և հնարավոր կլինի խաղաղ լուծում գտնել ինչպես Դոնբասում, այնպես էլ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում ՝ հաշվի առնելով բոլոր կողմերի կենսական կարևոր շահերը: «Հատկանշական է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ավանդաբար եղել է այն բացառիկ աշխարհաքաղաքական կետերից մեկը, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը համագործակցել են հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Եվ չնայած, այդ համատեղ ջանքերն արդյունք չտվեցին Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի և միջազգային խիստ կանխարգելիչ արձագանքի բացակայության պատճառով, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Ղարաբաղի շուրջ համագործակցության բազմամյա դրական փորձը կարելի է կիրառել Դոնբասում և հասնել հակամարտության երկարատև կարգավորման»,- գրել է Բոգլարյանը:Ավելին13:4721.02.22 -
ՀասարակականՊատերազմի ժամանակ դիմել եմ ՊԲ-ին, ասել են՝ «դուք իրավունք չունեք զբաղվել բանակով». Սամվել ԲաբայանԱրցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը վստահեցնում է՝ 44-օրյա պատերազմի ժամանակ որևէ միջամտություն չի ունեցել, որևէ կարգադրություն չի արել։ «Նամակով դիմել եմ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին, գրավոր պատասխանել են՝ «դուք իրավունք չունեք զբաղվել մեզանով, անգամ հարցնեք բանակի մասին»։ Ի՞նչ կառավարել, ինչի՞ մասին է խոսքը, ես բունկերում եղել եմ որպես Արցախի նախագահի խորհրդական, նախագահի կողմից գործուղվել եմ, որ զեկուցեմ` ինչէ կատարվում. ոչ խառնվել եմ, ոչ կարգադրություն եմ արել, ոչ էլ խոսել եմ», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բաբայանը։ Նա նշեց, թե սուտ են բոլոր պնդումները, որ պատերազմի ժամանակ ուզել են որևէ բանով օգտակար լինել, սակայն թույլ չեն տվել։ «Սուտ է, ոչ մեկը չկար, որ ուզենար ինչ-որ ծառայություն մատուցի, իրեն արգելել են», - ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղարը՝ վստահեցնելով, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիորղ քննիչ հանձնաժողովում այդ ամենը կբացահայտվի։ Հիշեցնենք՝ մեկնարկել են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքները։ Ընդդիմությունը, սակայն, չի մասնակցում աշխատանքներին։ Ըստ ընդդիմադիրների՝ «պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու»: Հայկական կողմի կորուստները, անհաջողությունների քաղաքական և ռազմական պատճառները. այս ու մի շարք այլ հարցեր են լինելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի քննության առարկան։Ավելին13:4321.02.22 -
Հասարակական«Թուրքի հետ չենք բարեկամանալու». պատերազմի մասնակիցները փակել են օդանավակայանի ճանապարհըՊատերազմի մի խումբ մասնակիցներ փակել են «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը։ «Մենք թուրքի հետ չենք բարեկամանալու, մեր տղերքի արյունը չպետք է մոռանանք։ Թուրքայի հետ թռիչքներ չպետք է կատարվեն», - ասացին ճանապարհը փակած քաղաքացիները։Ավելին13:3421.02.22 -
ՀասարակականՊաշտոնական Երևանը գրեթե զրոյական պատկերացում ունի «Շուշիի հռչակագրի» էության մասին. Հրանտ Մելիք-ՇահնազարյանԱզգային Ժողովում այսպես կոչված «Շուշիի հռչակագիրն» են քննարկում։ «Լսում եմ իշխանական պատգամավորների խոսքն ու գնահատականները, պարզ երևում է, որ պաշտոնական Երևանը գրեթե զրոյական պատկերացում ունի այդ փաստաթղթի էության մասին։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ կապիտուլյանտների համար Շուշին էլ, այդ հռչակագիրն էլ, մեր կորսված հայրենիքն էլ, Հայաստանի մնացորդների հանդեպ ուղղված սպառնալիքներն էլ եղած-չեղածի հաշիվ են։ Իրենք իրնեց օրակարգն ունեն և դա ոչ մի տեղ չի հատվում մեր ազգային և պետական շահի հետ։ Բայց նաև վստահ եմ, որ մեր հանրությունը պետք է լավ հասկանա, թե ինչի մասին է խոսքը։ Ինչ է, այսպես կոչված, Շուշիի հռչակագիրը։ Ուստի այսօր հրապարակում եմ Միհրան Հակոբյանի կողմից «Ոսկանապատ» ՎԿ համար պատրաստած «2021-ի «Շուշիի Հռչակագիրը». 44-օրյա պատերազմի առաջացրած աշխարհաքաղաքական նոր իրողությունների մանիֆեստը» աշխատությունը։ Նյութը մինչ այս հասանելի էր միայն մեր կենտրոնի բաժանորդների համար», - գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։Ավելին13:3021.02.22 -
ՀասարակականԱռցանց տիրույթում խիստ ակտիվացել են խարդախները. «Հայփոստ»-ը զգուշացնում է՝ խուսափել անձնական տվյալներ տրամադրելուց«Հայփոստ» ընկերությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես նշված է. «Վերջին շրջանում առցանց տիրույթում խիստ ակտիվացել են խարդախները, որոնք, օգտագործելով անվճար հայտարարությունների տարբեր էջեր, ինչպես List.am-ը, նամակների ուղարկման տարբեր հարթակներ (էլեկտրոնային փոստով զեղծարարություն՝ ֆիշինգ), փորձում են տիրապետել անձնական բանկային տվյալներին: Կրկին ահազանգ ենք ստանում, որ, ի թիվս բարձր հեղինակություն ունեցող այլ ընկերությունների, ՀայՓոստի անվան և ապրանքային նշանի շահարկմամբ ևս մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում: Հայտնում ենք, որ ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի:Ավելին13:2521.02.22 -
ՀասարակականԱրցախցին վեճի ժամանակ նռնակը նետել է գյուղացու ոտքերի տակ, որը պայթել է2022թ. փետրվարի 18-ին, ժամը 21:10-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բեկզադյան փողոցի նրբանցք թիվ 12 տանը անձնական անբարյացակամ հարաբերությունների հողի վրա վիճաբանություն է առաջացել նույն տան բնակիչ Գ. Պ.-ի և Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի բնակիչ Յու. Ս.-ի միջև, որի ընթացքում Գ.Պ-ն իր մոտ ապօրինի պահվող, ենթադրաբար ռազմամթերք հանդիսացող «F1», «M-75» և «РГД-5» նռնակներից «РГД-5» տեսակի նռնակը մարտական վիճակի բերելով, դիտավորությամբ վերջինիս կյանքից ապօրինաբար զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով վտանգի ենթարկելով վիճաբանությունը դադարեցնելու համար միջամտած երկու այլ քաղաքացիական անձանց կյանքը, մարտական վիճակի բերված նռնակը նետել է Յու. Ս.-ի ոտքերի տակ՝ առաջացնելով պայթյուն, սակայն վերջիններիս կողմից հարակից սենյակներում թաքնվելու հետևանքով, Գ.Պ.-ի կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունը ավարտին չի հասցվել: Արցախի դատախազության տեղեկացմամբ՝ դեպքի առթիվ 19.02.22թ. ԱՀ քրեական օրենսգրքի 33/103-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գ.Պ.-ն ձերբակալվել է, իրականացվում է նախաքննություն: Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:Ավելին13:2221.02.22 -
ՀասարակականՀայտնի է՝ ինչ փաստաթղթի մասին է խոսելու Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավորըԵրևանում «Եվրանեսթի» նիստում կքննարկեն ադրբեջանցի պատգամավոր Թահիր Միրքիշիլիի կողմից մշակված փաստաթուղթը: Այդ մասին ադրբեջանական АПА-ին հայտնել է ինքը ՝ պատգամավորը, որն այս պահին գտնվում է Երեւանում: Խոսքը գնում է «Մայրաքաղաքներ.տնտեսական զարգացումը հետքովիդյան իրողությունների պայմաններում» փաստաթղթի մասին:Ավելին13:1821.02.22 -
ՀասարակականԱնցած անգամ ոտնահարեցիք մարդկանց տված թվերը, ոտի տակ գցեցիք, հրաժարվեցիք, էս անգամ մի արեք. Ռաֆիկ ԱնդրեասյանԱյսօր հայտնի դարձավ, որ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի առաջիկա ընտրություններին մասնակցելու են «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ ArmDaily.am-ի հետ զրույցում «Իմ հզոր համայնք» կուսակցության Վեդիի ավագանու թեկնածու, Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը նշեց, որ շատ լավ են պատրաստվում ընտրություններին։ «Մենք անցած անգամ ՔՊ-ից առավելագույն ձայն ենք հավաքել։ Այս անգամ, ինձ թվում է, մենք ավելի շատ ձայն կտանենք և վերջնականապես վերջակետ կդնենք Վեդի համայնքում կայանալիք ընտրություններին»,- ասաց Անդրեասյանը։ Հարցին՝ ինչ դասեր են քաղել նախորդ ընտրություններից, Անդրեասյանը պատասխանեց. «Պետք է լրատվամիջոցներին ավելի շատ օգտագործել։ Այսինքն՝ լուսաբանվեն ընտրությունները ավելի շատ, քան անցած անգամ՝ մեր անելիքների մասին, թեկուզ նաև հակառակ թիմի նկրտումների մասին։ Մենք շատ լավ տիրապետում ենք՝ հակառակ թիմի նկրտումները մենակ աթոռն է, և դա պետք է լուսաբանվի, որպեսզի ժողովուրդը իմանա։ Օրինակ՝ իրենց ցուցակում կան մարդիկ, որոնք իրենց անունն էլ կարողա չկարենան գրեն։ Պատկերացնում եք՝ ուսուցիչը, որ մեր գրագետ մասսան է, մեր էլիտան է, մեր երկրի շոգեքարշն է, գնում՝ նրանց ձայն է տալիս։ Լուրջ մոտեցում պետք է ցույց տալ, պետք է ներկայացնել մեր հասարակությունը կրթող մասսային նայեք, թե ինչի համար են գալիս ու ինչ նպատակ ունեն այս մարդիկ։ Օրը չի հերիքի, 24 ժամը բավարար չի էդ աշխատանքները լիարժեք կատարելու համար։ Օրը պետք է լինի 26-28 ժամ, որ մենք կարողանանք ինչ-որ աշխատանքներ կատարել։ Հասկանո՞ւմ եք՝ մենք ինչ բարդության առաջ ենք կանգնած։ Ընդ որում՝ Վեդին, Արարատը մրգի, բանջարեղենի, հատապտղի շտեմարանն է»։ Ավագանու անդամի թեկնածուն հաստատեց, որ ակնարկում է իշխանության կողմից վարչական լծակներ օգտագործելու մասին։ «Դա տեսանելի է։ Այսպես ասած՝ թաքուն ձևով նման բաներ կա, մենք նկատել ենք, որ կատարվում է։ Անցած անգամ էդ կոկորդիլոսաբույծը մտել էր դասարան, աշակերտների հետ զվարճանում էր։ Նա ինչ իրավունք ուներ մտնել՝ դպրոցում քարոզարշավով զբաղվեր»,- ասաց Անդրեասյանը։ Նա նաև հորդորեց իրենց դեմ հանդես եկող ուժին հեռանալ։ «Աստծո սիրուն, հեռացեք, հերիք է, բավ է։ Էս ժողովուրդը մեղկ է։ Անցած անգամ ոտնահարեցիք մարդկանց տված թվերը, ոտի տակ գցեցիք, հրաժարվեցիք, էս անգամ մի արեք։ էս ժողովուրդը մեղկ ա, ամեն անգամ մի տարեք ընտրությունների, իսկ ընտրություններից հետո շատ մեծ բարդույթ է տեղի ունենում՝ հասարակությանը պառակտում են ու «սևերի ու սպիտակների», մերոնք-ձերոնքի բաժանում։ Մենք նման բան չենք ասում։ Ու նախկինում մեր կատարած աշխատանքները գնում են՝ վերագրում են իրանց, ամոթ ա։ Պարզապես հեռացեք»,- եզրափակեց Անդրեասյանը։Ավելին13:1521.02.22