Լրահոս
2022-02-16
-
ԱրցախԱրցախի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» օրինագիծըԱրցախի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» օրինագիծըԱվելին12:3816.02.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Ադրբեջանի 3 քաղաքացի դիմել է Հայաստանում ապաստան ստանալու համար | 16.02.2022Հայլուր 12:30 Ադրբեջանի 3 քաղաքացի դիմել է Հայաստանում ապաստան ստանալու համար | 16.02.2022Ավելին12:3516.02.22 -
ՀայաստանԳորիսում և Գորիսի հարակից գյուղերում երբեւէ քոչվոր ցեղի ներկայացուցիչ չի ապրել նույնիսկ խորհրդային տարիներին. ԱռուշանյանԳորիսում և Գորիսի հարակից գյուղերում երբեւէ քոչվոր ցեղի ներկայացուցիչ չի ապրել նույնիսկ խորհրդային տարիներին. ԱռուշանյանԱվելին12:1316.02.22 -
ՀայաստանՌինգում հաղթում է նա, ով ավելի համարձակ է, այլ ոչ թե նա, ում համար ավելի շատ երկրպագուներ են եկել. Առուշ ԱռուշանյանՌինգում հաղթում է նա, ով ավելի համարձակ է, այլ ոչ թե նա, ում համար ավելի շատ երկրպագուներ են եկել. Առուշ ԱռուշանյանԱվելին12:0416.02.22 -
ՀասարակականԱնհայտ կորած ամուսինների դիերը հայտնաբերվել են մշակույթի նախկին շենքում (Տեսանյութ)Անհայտ կորած ամուսինների դիերը հայտնաբերվել են մշակույթի նախկին շենքում (Տեսանյութ)Ավելին12:0016.02.22 -
ՀայաստանԱյս իշխանությունը նպատակ ունի՝ երկիրը փաթեթավորի, տա թշնամուն. ազատամարտիկԱյս իշխանությունը նպատակ ունի՝ երկիրը փաթեթավորի, տա թշնամուն. ազատամարտիկԱվելին11:4616.02.22 -
ՀասարակականFacebook-ի միջոցով արցախցիներից գումար են հափշտակելFacebook-ի միջոցով արցախցիներից գումար են հափշտակելԱվելին11:3416.02.22 -
ՀայաստանՓողոցից «գտած» վարչապետն արյունոտ պատմություն դարձավ մի ողջ ժողովրդի համար․ ԶաքարյանՓողոցից «գտած» վարչապետն արյունոտ պատմություն դարձավ մի ողջ ժողովրդի համար․ ԶաքարյանԱվելին11:2616.02.22 -
ՄիջազգայինԵվրոպայի խորհուրդը Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություն է տարածելԵվրոպայի խորհուրդը Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություն է տարածելԱվելին11:1816.02.22 -
ԱռողջապահականՀայաստանում մեկ օրում արձանագրվել է 34 մահ. Կորոնավիրուսի նոր տվյալներՀայաստանում մեկ օրում արձանագրվել է 34 մահ. Կորոնավիրուսի նոր տվյալներԱվելին11:0616.02.22 -
ՀասարակականՀայաստանի մի քանի մարզերում ձյուն է տեղում․ եղանակի տեսությունՀայաստանի մի քանի մարզերում ձյուն է տեղում․ եղանակի տեսությունԱվելին10:3416.02.22 -
ԱրցախԱդրբեջանը սպառնում է ձերբակալել Արայիկ ՀարությունյանինԱդրբեջանը սպառնում է ձերբակալել Արայիկ ՀարությունյանինԱվելին10:2916.02.22 -
ԱրցախԱրցախում կանցկացվեն կրակային պատրաստության պարապմունքներԱրցախում կանցկացվեն կրակային պատրաստության պարապմունքներԱվելին10:1416.02.22
2022-02-15
-
ՀասարակականՔնարիկ Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզպետի խորհրդականի պաշտոնումՇիրակի մարզպետի խորհրդական է նշանակվել Քնարիկ Հարությունյանը։ Այս մասին Քնարիկ Հարությունը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում․ «Հետայսու աշխատանքային գործունեությունս շարունակելու եմ Շիրակի մարզպետարանում`որպես մարզպետի խորհրդական: Համեստ կարողություններս ներդնելու եմ մարզում առկա խնդիրների լուծմանն ի նպաստ»,-նշել է նա։Ավելին23:2515.02.22 -
ՀասարակականՄեքենան վարելիս հանկարծամահ է եղել․ ողբերգական ավտովթարԱյսօր՝ փետրվարի 15-իn ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայից դեպի Նորագավիթ կամրջի մոտ մեքենան բախվել է պատին և կան կասկածներ, որ մեջը դի կա:Ավելին23:0615.02.22 -
ՀասարակականԴավթյանը դիմել է Վճռաբեկ Փաշինյանին արդարացնելու պահանջովՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 2010 թվականի դատավճռի դեմ: Այս տեղեկությունը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի խորհդական Գոռ Աբրահամյանը։ «Հիմք ընդունելով ՄԻԵԴ որոշումը՝ Դատախազությունը դիմել է նախկինում Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ կայացված դատական ակտերը բեկանելու և իրեն առաջադրված մեղադրանքում արդարացնելու միջնորդությամբ»,- ասել է Աբրահամյանը։Ավելին22:3515.02.22 -
Հասարակական1 մլն դոլար գրանտ՝ պատգամավորի կնոջ ՊՈԱԿ-ին կառավարական «դաչաների» սպասարկման համարՎարչապետի աշխատակազմը 469 մլն 741 հազար դրամ կամ 978 հազար 600 դոլար դրամաշնորհ է հատկացրել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին, որի տնօրենի պաշտոնակատարը Անժելիկա Շապովալովան է։ Շապովալովան ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Էդգար Հակոբյանի կինն է, և, ըստ մեր տեղեկությունների, վարչապետի կին Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ աղջիկը։ Պայմանագրում նշված է, որ այդ մոտ 1 մլն դոլար դրամաշնորհը ՊՈԱԿ-ը պետք է ծախսի կառավարական «դաչաների» սպասարկման վրա։ Այդ գումարով Շապովալովայի ղեկավարած ՊՈԱԿ-ը պիտի իրականացնի պաշտոնատար անձանց առանձնատների սպասարկում, քոթեջների, հողատարածքների սպասարկում, պահպանություն, պաշտոնյաների առանձնատների կահավորում, տեխնիկական վերազինում։ Դրամաշնորհի ակնկալվող արդյունքների և դրանց գնահատման չափանիշների բաժնում ընդամենը գրված է հետևյալը․ «ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների տարածքների բարեկարգում և բարելավում, խնամք»։ Դրամաշնորհը պատգամավորի կնոջ ՊՈԱԿ-ին տրվել է 1 տարվա գործունեության համար։Ավելին22:0415.02.22 -
ՄիջազգայինՏանտերը խնջույքի ժամանակ բահով սպանել է հյուրերինԱրդյունքում տանտերը բահով մի քանի հարված է հասցրել նրա գլխին ու տեղում սպանել։ Հետո տան տերը նույն կերպ վարվել է սպանության ականատեսի հետ, ապա որոշել է թաքցնել հանցագործության հետքերը: նա դիակները գյուղից դուրս բերել, իսկ երբ օգնության խնդրանքով հարևանին տեղյակ է պահել իր արարքի մասին, վերջինս ոստիկանություն է կանչել:Ավելին22:0015.02.22 -
ՀասարակականԳործող իշխանություններն իրենց հռչակել են ժողովրդավարության ռահվիրաներ․ Մենուա ՍողոմոնյանԳործող իշխանություններն իրենց հռչակել են ժողովրդավարության ռահվիրաներ։ Արևմտյան որոշ գործընկերներ ևս համարում են, որ նրանց շնորհիվ ժողովրդավարությունը լուրջ առաջընթաց է ապրել Հայաստանում, գրում է միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը։ «Մի կողմ թողնելով ժողովրդավարության բազմաթիվ ցուցիչների առնչությամբ առկա խայտառակ վիճակը, կենտրոնանանք դրանցից ամենաանմեղներից մեկի վրա։ Հայտնի է, որ կառավարման ոլորտում հաշվետվողականությունն ու թափանցիկությունը ժողովրդավարության կարևոր ցուցիչ է, իսկ հաշվետվողականության որակից ու բովանդակությունից էլ մեծապես կախված է կառավարման արդյունավետությունը։ Ստորև ներկայացնում ենք գործադիրի հաշվետվողականության հետ կապված մի քանի մակերեսային փաստեր՝ գործող իշխանությունների հաշվետվողականության «հանձնառությունների» ֆոնին։ Այսպես, կառավարության 2019թ․ գործունեության ծրագրում հաշվետվողականությունը հռչակված է որպես կառավարության գործունեության հիմնարար ուղենիշ (բառը գործածվում է 11 անգամ)։ Կառավարության 2021-2026թթ․ ծրագրում թեև հաշվետվողականությունն այլևս չի հռչակվում որպես գործունեության ուղենիշ (բառն էլ գործածվում է 6 անգամ), այդուհանդերձ հանրային խոսքի մեջ վարչապետն ու նրա որոշ թիմակիցներ շարունակում են ի ցույց դնել իրենց հավատարմությունը հաշվետվողականության ու թափանցիկության սկզբունքին։ Թե որքանով են գործող իշխանությունները կառավարման մեջ հաշվետվողական ու թափանցիկ, կարելի է չափել բազմաթիվ մեթոդներով ու մոտեցումներով։ Ամենապարզ ու հասանելի ձևերից մեկը, այդուհանդերձ, դիտարկումն է, թե գործադիրի մարմինների կայքէջերում որքանո՞վ է հասանելի նրանց գործունեությունը հանրությանը։ Այս տեսանկյունից պատկերը բավական տխուր է։ Նախարարությունների և վարչապետին ենթակա մարմինների կայքէջերի փետրվարի 15-ի դիտարկման արդյունքում պարզ դարձավ, որ անցած հաշվետու տարվա՝ 2021 թվականի գործունեության վերաբերյալ ամբողջական հաշվետվություն չկա և ոչ մի մարմնի կայքէջում։ Միայն առողջապահության նախարարության կայքէջում է, որ 2021 թվականի հաշվետվությունը ներկայացված է նախարարի մամուլի ասուլիսի հաղորդագրության տեսքով, որտեղ ոչ մասնագետ մարդկանց համար պարզ չի դառնում նախարարության գերակայությունները ինչպես կատարված, այնպես էլ պլանավորված աշխատանքների առնչությամբ։ Իսկ արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջում 2021թ․ 1-ին եռամսյակում կատարված աշխատանքներն են ներկայացված, որոնք վերաբերում են միայն աղետների ռիսկերի կառավարման ազգային ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրից բխող ԱԻՆ միջոցառումների կատարման ընթացքին։ 2021թ․-ին կատարված աշխատանքների վերաբերյալ հանրությանը հաշվետվություններ չեն ներկայացրել արդարադատության և շրջակա միջավայրի նախարարությունները։ Ոչ միայն 2021, այլ նաև 2020 թվականին կատարված աշխատանքները հանրությանը չեն ներկայացրել աշխատանքի և սոցիալական հարցերի, արտաքին գործերի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ֆինանսների նախարարությունները։ Պետական վերահսկողական ծառայության կայքէջում 2020 թվականի միայն առաջին կիսամյակի աշխատանքների հաշվետվությունն է առկա։ Էկոնոմիկայի նախարարությունն իր կայքէջում չի ներկայացրել ոչ միայն 2020, 2021, այլ նաև 2018 թվականի հաշվետվությունները։ Մեկ այլ հարց է հաշվետվությունների որակը, որոնց մեծագույն մասը զուտ նկարագրողական է, գրված չէ ընդունված ռազմավարությունների կատարողականի վերլուծությամբ, այսինքն՝ վերլուծված չէ, թե ինչը ինչքանով է կատարված, եթե կատարված չէ ապա ինչու, ինչ հանգամանքների բերումով և այլն։ Սա ևս կարևոր հանգամանք է այն առումով, որ հասարակությունը, հարկատուները հնարավորություն ունենան հասկանալու, թե որքանով է իրենց քվեն ստացած իշխանությունը կարողանում ծրագրերով ստանձնած պարտավորությունները կատարել։ Այնպես որ, երբ ամեն պատեհ-անպատեհ առիթի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեքստից դուրս տվյալներ է ներկայացնում այս կամ այն ոլորտում գրանցված «հաջողության» մասին, հարկատուները ճիշտ կանեն, եթե փորձեն հասկանալ, թե այդ «հաջողությունների» հիմքում ի՛նչ ծրագրեր, կամ, առավել ևս, նախընտրական ի՛նչ խոստումներ են ընկած»։Ավելին21:5115.02.22