Լրահոս
2022-02-15
-
ՀասարակականԽոսքերի հեղինակը ժամանակին «հպարտ», իսկ այսօր «կապիտուլացված» վարչապետն է․ ՇարմազանովԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Կարո՞ղ է ես եմ այս մեծամիտ ու անհեթեթ «գոհարների» հեղինակը։«Ես բանակցությունը սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իմ սեփական կետից»։«Ի՞նչ պետք է, դա էլ կբանակցեմ»։Այս խոսքերի հեղինակը ժամանակին «հպարտ»,իսկ այսօր արդեն «կապիտուլացված» վարչապետ Փաշինյանն է։Հիմա ի՞նչ եք փորձում ձեր վրայից սլաքները շեղել։ Պատասխանատու գործիչներն ընդունում են սեփական ձախողումներն ու պարտությունները, իսկ անպատասխանատուները վարվում են կապիտուլյանտների նման»։Ավելին21:2515.02.22 -
Հասարակական«Գոլդեն Փելես» համալիրը գնած Ն. Նալբանդյանը տարիներ առաջ իր մեքենայով հարվածել էր մեկ այլ մեքենայի և փախուստի դիմելՕրեր առաջ ՝ փետրվարի 10-ին, «Առավոտ» էլեկտրոնային լրատվամիջոցը տեղեկություն էր տարածել, թե ով է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով ձեռք բերել: «Առավոտ»-ի տեղեկություններով՝ պարզվում է, որ այն ձեռք է բերել Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ Նարեկ Նալբանդյանը: shamshyan.com-ի հաղորդմամբ վերջինս 2018 թ.-ի նոյեմբերի 25-ին Երևան քաղաքի Պուշկին-Տերյան փողոցների խաչմերուկում իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով բախվել էր կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ Արման Դավթյանին պատկանող Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Ա. Դավթյանին պատճառվել էր մոտ 2 հազար ԱՄՆ դոլարի վնաս: Տուժած քաղաքացին պարզել էր, որ իր ավտոմեքենային հարվածել և վթարի վայրից հեռացել էր Ն. Նալբանդյանը, իսկ հետաքննիչի կողմից նախապատրաստված նյութերը ոչնչացվել են, քանի որ պատճառաբանել են, թե՝ եթե 3 տարին լրանում է, ցանկացած նյութական վնասի հետևանքով նախապատրաստված նյութերը ոչնչացվում են: aravot.am-ի տեղեկություներով՝ Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով ձեռք է բերել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։ Այս մասին այսօր հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն մրցույթի միակ մասնակիցն է եղել։ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի 100% բաժնետերը Նարեկ Նալբանդյանն է, որ որն այս ընկերությունը ձեռք է բերել 2018-ի դեկտեմբերին Մայիլ Թորոյանից։ Նարեկ Նալբանդյանը Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ է, նա մի քանի ընկերությունների սեփականատեր է, բիզնես գործությունը շատ տարբեր է՝ շինանյութի, ավտոպահեստամասերի առեւտուր, միջազգային բեռնափոխադրումներ, ձվի, ալյուրի արտադրություն, շշալցված խմելու ջուր, (Նալբանդյան ալյուր), բայց ոչ հյուրանոցային բիզնես։Ավելին21:1815.02.22 -
ՀասարակականԻ՞նչ ծանր վիրավորանք է հասցրել Էդգար Ղազարյանը վարչապետինՊարզվում է` ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ծանր վիրավորանք է հասցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչի արդյունքում քրեական գործ է հարուցվել: Բանն այն է, որ Ղազարյանի նոյեմբերին արված հենց մի հայտարարություն դիտարկվել է որպես վիրավորանք։ Նա ասել է. «Ես իհարկե հարցս իզուր չտվեցի, թե հրավիրվա՞ծ է արդյոք այստեղ միլիմետրի ճշտությամբ տեղեկություններ ունեցողը, բայց կարծում եմ, որ պետք էլ չէր այսօր նրան այստեղ հրավիրել, որովհետեւ վաղը Ռուսաստանում կարեւոր հանդիպում է նախատեսված եւ միգուցե ավանդույթի համաձայն ռուսական սանիտարահիգիենիկ ծառայություններն այսօր բավականին մեծ աշխատանք ունեն՝ նախապատրաստական իրականացնելու»: Թե իրականում այս չանձնավորված մտքերն ինչու է վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վրա վերցրել եւ ինչու է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի դեմ հենց այս հայտարարության համար քրեական գործ հարուցվել, «Հրապարակ» օրաթերթը փորձել է պարզել հենց Էդգար Ղազարյանից: Ըստ նրա` այս քրեական գործն ակնհայտ քաղաքական դեպրեսիվ ներազդեցությամբ մի բան է, ավելին` որեւէ իրավական տարր պետք չէ փնտրել այդտեղ: «Քրեական օրենսգիրքն ասում է՝ անձին ուղղված հայհոյանքն է համարվում ծանր վիրավորանք, ի դեպ, ես անձի հետ կապված խոսք անգամ չեմ ասել: Հետեւաբար վերոնշյալ հայտարարության համար քրեական գործ հարուցելը քաղաքական հետապնդման պրիմիտիվ դրսեւորում է: Ու գիտեք ի՞նչն է հետաքրքիր, երբ ինձ հրավիրել էին ոստիկանություն բացատրություն տալու, անգամ ոստիկանության աշխատակիցները չէին կարողանում հասկանալ, թե այս ելույթի որ մասը կարելի է առանձնացնել, որը կարող է առնչություն ունենալ այդ հոդվածի հետ»,- նշում է մեր զրուցակիցը: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս եւ ո՞վ է որոշել, որ վերոնշյալ հայտարարությունը ծանր վիրավորանք է եւ ինչպես է այդ կապակցությամբ քրեական գործ հարուցվել, Ղազարյանը նշեց. «Այս գործի նախաձեռնողը ոստիկանության քրեական վարչությունն է, որը սկզբից հանձնարարական է տվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նյութեր նախապատրաստեն: Ինձ սկզբում հրավիրեցին ոստիկանության Արաբկիրի բաժին, ես գնացի, անգամ իրենք էլ ասացին, որ ոչինչ չեն տեսնում հայտարարությանս մեջ, իսկ ահա ես էլ գրեցի բացատրություն այն մասին, որ իմ ելույթն ունեցել է բացառապես քաղաքական բնույթ եւ որեւէ անձի վիրավորանք, առավել եւս ծանր վիրավորանք ելույթում չի հնչել: Դրանով սահմանափակվել է: Ըստ երեւույթին Արաբկիրի բաժնից նյութերն ուղարկվել են քրեական վարչություն եւ հենց այնտեղ է հարուցվել գործը: Գործը ոչ թե քննչական կոմիտեում է հարուցվել, այլ ոստիկանությում: Շատ տարօրինակ է, որ քննիչն ինձ ներգրավել է որպես գործով վկա: Վկան այն անձն է, որն այս կամ այն ձեւով ներկա է եղել ենթադրյալ հանցագործությանը: Այս գործով վկա կարող է հանդիսանալ երկրագնդի ողջ բնակչությունը: Քանի որ իմ ելույթը հնչել է ԱԺ ամբիոնից: Քննիչին հարց եմ տալիս, իմ ելույթի ո՞ր մասն է պարունակում ենթադրյալ հանցանքը, քննիչը պատասխանում է, որ խոսքը հավանաբար կարող է վերաբերվել ռուսական սանիտարահիգիենիկ ծառայությունների մասին արված հատվածին: Սա նույնն է, թե մեկին ասես բաղնիքդ անուշ, ասի՝ ինչի ես վիրավորում», - նշում է Ղազարյանը:Ավելին21:1615.02.22 -
Հասարակական«Սա երևի բոլոր դիպլոմները փողով է գնել, որը միայն Ադրբեջանում ունի «hörmət» բնորոշումը»․ Վարդան Ոսկանյան«Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի հերթական տգետ «պատմաբանին» զայրացրել են իմ այն խոսքերը, որ հայերը և Հայաստանը հիշատակվում են դեռևս Բեհիսթունյան արձանագրության մեջ։ Հավանաբար, քանի որ դրանում այս «պատմաբանի» նախնիները չեն հիշատակվում, որովհետև այդ ժամանակ ուղղակի գոյություն չունեին, ինձ իբր անգրագիտության համար ԵՊՀ-ից հեռացնելու կոչ անող հերթական տգետը պարսից Արքեմենյան արքա Դարեհին կոչում է ասորեստանցի թագավոր։ Այն դեպքում, երբ ձեր խոնարհ ծառան կարող է հին պարսկերեն բնօրինակով անգիր մեջբերել Դարեհի էթնիկական պատկանելության վերաբերյալ հատվածը Բեհիսթունյան արձանագրությունից, սա երևի իր բոլոր դիպլոմները փողով է գնել՝ կաշառքով, որը միայն Ադրբեջանում ունի «hörmət» բառացիորեն «հարգանք» բնորոշումը»։Ավելին21:1215.02.22 -
ՀասարակականԳառնիկ Իսագուլյանի կալանավորման ժամկետը երկարացվել է մեկ ամսով«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կալանավորման ժամկետը երկարացվեց մեկ ամսով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մասնակի է բավարարել Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդությունը՝ կալանքը երկարացնելով մեկ ամիս ժամկետով։ Այս մասին «Փաստինֆ»֊ն տեղեկացավ պաշտպան Աննա Ծառուկյանից։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Գառնիկ Իսագուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով։ Գործը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ, այժմ՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի՝ թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մասին արված հայտարարություններին։ Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Իսագուլյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից բավարարվել է։Ավելին21:1015.02.22 -
ՀասարակականԲացառիկ լուսանկար. լրտեսության մեջ կասկածվողը՝ Վարդենիսի ՔՊ-ական նախկին քաղաքապետի հետԱԱԾ-ի՝ օրերս հրապարակած հայտարարության համաձայն՝ պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ընդհանուր թվով 19 անձինք, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ: Համացանցում շրջանառվեցին լրտեսական գործունեություն իրականացրած անձանցից մի քանիսի լուսանկարները, որոնցից մեկը Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ Գարիկ Էլոյանն է: Պեմզաշենի մեր աղբյուրները հաստատեցին տեղեկությունը: Yerkir.am-ի տրամադրության տակ է հայտնվել Գարիկ Էլոյանի եւ Վարդենիս խոշորացված համայնքի ՔՊ-ական նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանի լուսանկարը: Գարիկ Էլոյանը Վարդենիսում պայմանագրային զինծառայողների գումարտակի հրամանատար է եղել: Ըստ մեր տեղեկությունների՝ Վարդենում իր կողմից վարձակալված բնակարանից իրավապահ մարմինները մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտանբերել: Լուսանկարը փաստում է, որ նա մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել Վարդենիսի նախկին քաղաքապետի, հայտնի ՔՊ-ական Արամ Մելքոնյանի հետ, որը, ի դեպ, այնքան է կառչած իր պաշտոնից, որ ընտրության արդյունքներով պարտություն է կրել, բայց զբաղվում է «ինքնիրավչությամբ»: Ամենեւին չի բացառվում, որ Արամ Մելքոնյանը, մտերիմ լինելով Գարիկ Էլոյանի հետ, կամա թե ակամա եղել է ինֆորմացիայի կրող եւ փոխանցող: ԱԱԾ-ի ուշադրությունն ենք հրավիրում այս փաստի վրա, եւ ակնկալում համակողմանի քննություն՝ պարզելու, թե ի՞նչ առնչություն է ունեցել Արամ Մելքոնյանը պետական դավաճանության մեջ կասկածվող լրտեսական ցանցի անդամ Գարիկ Էլոյանի հետ: Ամենեւին չի բացառվում, որ Արամ Մելքոնյանը, լինելով սահմանամերձ համայնքի ղեկավար, իր վկայությամբ՝ մասնակցած լինելով մարտական գործողություններին, ունենալով տեղեկություններ Վարդենիսի դիրքերի, մեր զինվորականների գտնվելու վայրի, սպառազինության մասին, դարձել է լրտեսական ցանցի «զոհը»: Իսկ միգուցե ԱԱԾ-ն փաստե՞ր ունի այս առնչությամբ եւ չի հրապարակում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար Yerkir.am-ը բազմաթիվ անգամ զանգահարել է Ազգային անվտանգության լրատավական զառայութուն, սակայն մեր զանգերը մնացել են անպատասխան: Թեմայի առնչությամբ առաջիկայում հանդես կգանք նոր հրապարակումներով:Ավելին21:0315.02.22 -
ՀասարակականՍահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Աշոտ Խաչատրյանը2022 թվականի փետրվարի 15-ին հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը, տեղեկացնում է ՍԴ-ը։ Աշոտ Խաչատրյանը 1987-1989 թթ. և 1990-1992 թթ. աշխատել է ՀՍՍՀ Ժողովրդական դեպուտատների Կամոյի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեում՝ որպես ավագ մասնագետ, բաժնի վարիչ: 1992-2004 թթ. աշխատել է ՀՀ հարկային ծառայության համակարգում` որպես տարածքային տեսչության պետի տեղակալ, մարզային տեսչության բաժնի պետ: 2004-2010 թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետի պաշտոնը: 2010 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ: 2020 թվականի հուլիս-հոկտեմբեր օրենքի ուժով ժամանակավորապես կատարել է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները: 2022 թվականի փետրվարի 15-ին ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ:Ավելին21:0015.02.22 -
ՀասարակականՓոխվարչապետի օգնականն արձակուրդ է մեկնելՓոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը փետրվարի 15-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով՝ Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական Շուշաննա Կոստանյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2022 թվականի փետրվարի 16-18-ը ներառյալ»:Ավելին20:5015.02.22 -
ՍպորտՀայաստանի ու Ադրբեջանի հավաքականները «Եվրո-2022»-ում նույն խմբում են հայտնվելԿայացել է բասկետբոլի Եվրոպայի պատանիների առաջնության վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի ու ադրբեջանի հավաքականները մինչև 20 տարեկանների (Բ դիվիզիոն) հայտնվել են նույն խմբում՝ Մոլդովայի, Ջիբրալթարի և Լյուքսեմբուրգի հավաքականների հետ։ Առաջնությունը տեղի է ունենալու Սան Մարինոյում, 2022թ․ հուլիսի 24-31-ը։ Նշենք, որ ադրբեջանցի մարզիկները, մեղմ ասած, խուսափում են հայ մարզիկներ հետ մրցահարթակ բարձրանալուց։ Ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ հայ մարզիկները հաճախ ու բազմաթիվ մրցաձևերում են առավելության հասել։Կայացել է բասկետբոլի Եվրոպայի պատանիների առաջնության վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի ու ադրբեջանի հավաքականները մինչև 20 տարեկանների (Բ դիվիզիոն) հայտնվել են նույն խմբում՝ Մոլդովայի, Ջիբրալթարի և Լյուքսեմբուրգի հավաքականների հետ։ Առաջնությունը տեղի է ունենալու Սան Մարինոյում, 2022թ․ հուլիսի 24-31-ը։ Նշենք, որ ադրբեջանցի մարզիկները, մեղմ ասած, խուսափում են հայ մարզիկներ հետ մրցահարթակ բարձրանալուց։ Ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ հայ մարզիկները հաճախ ու բազմաթիվ մրցաձևերում են առավելության հասել։Ավելին20:4515.02.22 -
ՀասարակականԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետՓետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Զրուցակիցները ընդգծել են հայ֊ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումը և սահմանազատման և սահմանագծման հարցերով մեխանիզմների ձևավորումը։Ավելին20:3815.02.22 -
ՀասարակականՄեր ընտանիքի ամենօրյա ապրանքները սարսափելի թանկ են՝ կարտոֆիլ, կաղամբ. ԱղազարյանԴուք պատասխանատվություն եք ստանձնել աղքատությունը նվազեցնել մեր երկրում, ո՞նց եք պատրաստվում դա անել այս գնաճի պարագայում, մանավանդ, որ մերժում եք Աղվան Վարդանյանի նախագիծը՝ աշխատավարձերը բարձրացնելու. Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանն այս հարցին ի պատասխան ասաց. «Գնաճի դեմը աշխատավարձի բարձրացմամբ չեն առնում, անհնար է: Հակառակը, նման մոտեցումը կխթանի նոր գնաճի: Դա անառարկելիորեն բերելու է գնաճի նոր ալիքի եւ հետեւաբար այն նպատակը, որը հետապնդում է մեր ընդդիմադիր գործընկերը, չի հասնի դրանով»: ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը ժամանակին ասել էր, որ գնաճը աղքատների վրա չի անդրադառնում, որովհետեւ այսպես թե այնպես փող չունեն ծախսելու, բացի այդ, լուծում էին առաջարկում, ասում էին՝ թող կարտոֆիլ ուտեն, հիմա ձեր լուծումը ո՞րն է՝ մի՞ս ուտեն, կարտոֆի՞լ ուտեն, թե՞ ի՞նչ ուտեն, երբ ամեն ինչ է թանկացել՝ Հովիկ Աղազարյանն ի պատասխան նախ արդարացրեց Հակոբ Հակոբյանին. «Ես կարծում եմ, Հակոբ Հակոբյանի տված պատասխանը լրագրողներին պայմանավորված է եղել էմոցիոնալ ֆոնով, իմ կողմից շատ սիրված լրագրողների կողմից սադրիչ իրավիճակ ստեղծելու հետեւանք է»: Ինչ վերաբերում է աղքատներին Աղազարյանն ասաց, որ աղքատության դեմ պայքարը տեղի է ունենում կայուն տնտեսական իրավիճակում. «Երբ որ համաշխարհային տնտեսությունը գտնվում է տուրբուլենտ վիճակում՝ կորոնավիրուսով պայմանավորված, մյուս կողմից էլ տարածաշրջանում մենք գիտենք, որ գնաճն ավելի տանելի է Հայաստանում մյուս երկրների հետ համեմատությամբ, հետեւաբար պետք է մտածենք, որ ճիշտ քաղաքականություն է իրականացվում: Բայց այս պահին մենք ոչ թե պետք է պայքարենք աղքատությունը նվազեցնելու համար, որովհետեւ այդ հնարավորությունը մենք չունենք եւ առիթից օգտվելով ասեմ՝ բոլոր երկրներում կա աղքատության շեմ, մեր մոտ էլ կա ու այս պահին տնտեսական տուրբուլենտ իրավիճակում չենք կարող այդ շեմը նվազեցնել: Հետևաբար` պետք է փոխանակ պարոն Աղվան Վարդանյանի առաջարկած ձեւով պետբյուջեից միջոցներ տրամադրել, որը օգուտ չի տա, այլ կարելի է այդ միջոցների չնչին մասը տրամադրել թիրախային՝ մեր հասարակության անապահով խավերին օգնություն ցույց տալու համար, մինչեւ տնտեսական վիճակը կարգավորվի ու այն ժամանակ, ինչպես մեր ծրագրում գրել ենք, ձեռնամուխ կլինենք մինիմալ աշխատավարձի բարձրացմանը, այսինքն, կենսամակարդակի բարձրացման գնահատականին»: Հարցին՝ նվազագույն կենսապահովման զամբյուղն ավելի մեծ է, քան նվազագույն աշխատավարձը ու հիմա դուք ինչքան էլ տուրբուլենտ մակրոտնտեսական ցուցանիշներ բերեք, քաղաքացին չի ստանում իր հարցի պատասխանը՝ ի՞նչ գնա առնի, որ ե՛ւ քաղցած չմնա, կուշտ լինի, ե՛ւ էժան լինի՝ Աղազարյանը պատասխանեց. «Շատ դժվար հարց էր, պատասխանելն էլ՝ կրկնակի դժվար, դրա համար եմ ասում, որ կառավարությունը պարտավոր է ուշադրության կենտրոնում պահել այն թիրախային խավերին, ում վրա ավելի շատ է ազդել այս իրողությունը եւ ցուցաբերվի թիրախային օգնություն»: Ճշտեցինք՝ այսինքն, նպաստնե՞ր, բայց Նիկոլ Փաշինյանը դեմ էր նպաստներին՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը դեմ էր նպաստներին ընդհանրապես: Բնականաբար, ավելի լավ է մարդը աշխատի, պետությունը ապահովի աշխատանքով ու նպաստ չստանան: Դա նույնիսկ ինչ-որ իմաստով վիրավորական է: Բայց այս իրավիճակում, որ կորոնավիրուսից բացի գտնվում ենք հետպատերազմյան իրավիճակում, թիրախային օգնությունները պարտադիր են»: Հարցին՝ այսինքն, դուք չեք կարող կոնկրետ ապրանքատեսակ մատնանշել, որից մարդիկ կարող են օգտվել ու դա էժան լինի, գիտեմ, որ դուք էլ եք առեւտուր անում, սպառող եք նաեւ, ո՞ր ապրանքներն են էժան՝ նա պատասխանեց. «Այն ապրանքները, որոնք մեր ընտանիքում ամենօրյա օգտագործման ապրանքներ են, սարսափելի թանկ են այսօր՝ կարտոֆիլը, կաղամբը եւ այլն: Միսը ամեն օր չես էլ կարողանում ուտել, դա հնարավոր էլ չի, եթե ասենք մսի գները շատ չեն փոխվել, բայց կարտոֆիլի եւ մնացած ապրանքների գները փոխվել են ու դա էապես ազդում է շատ ընտանիքների բյուջեի վրա: Յուրաքանչուր ընտանիք պետք է նախ ինքը իր միջոցների շրջանակում մի քիչ վերադասավորի ֆինանսական ռեսուրսների ծախսումը: Ես չեմ կարող ասել, թե որ ապրանքներից օգտվեն, որպեսզի ավելի նպատակահարմար լինի, ամեն ընտանիք պետք է նեղություն քաշի եւ ինքը իր համար որոշի»:Ավելին20:2515.02.22 -
ՏարածաշրջանՎրաստանում վերանորոգում են Հայաստանը Թբիլիսիի հետ կապող ամենակարճ ճանապարհըՎրաստանը վերանորոգում է դեպի հայ-վրացական սահման տանող Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարհը։ Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Վրաստան»-ը: Սա ամենակարճ ճանապարհն է, որը կապում է Քվեմո Քարթլիի մարզը և Հայաստանը Թբիլիսիի հետ։ Ներկայում վերանորոգվում է ճանապարհի երկու հատված, ավտոճանապարհը ծածկում են խիճի շերտով և տեղադրում եզրաքարեր։ Նշվում է, որ վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն 2022 թվականի հոկտեմբերին։Ավելին20:1615.02.22 -
ՄիջազգայինԹուրքիայի բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի Իսրայել՝ նախագահ Իսահակ Հերցոգի ծրագրված այցի նախաշեմինԹուրքիայի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ կուղեւորվեն Իսրայել նախագահ Իսահակ Հերցոգի՝ Անկարա ծրագրված այցի նախաշեմին, հայտնել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ պատվիրակությունը կգլխավորեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալինը եւ արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Անալը: Պաշտոնական անձինք կհանդիպեն նաեւ Պաղեստինի իշխանությունների հետ։Ավելին20:1315.02.22 -
ԱրցախԱրցախի արևելյան սահմանագոտում վիրավորվել է ժամկետային զինծառայողՓետրվարի 15-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։ Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Միջադեպի առնչությամբ անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Ներկա պահին օպերատիվ – մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է:Ավելին20:0215.02.22 -
ԱրցախԱդրբեջանական զինված ուժերը հրազենով կրկին կրակել են հողագործությամբ զբաղվող արցախցիների ուղղությամբԱյսօր, ժամը 15:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով կրակ են բացել նույն համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, որի հետևանքով խոցվել է տրակտորը, իսկ քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը։ Արցախի Հանրապետության ոստիկանությունը կատարում է վերը նկարագրված հանցավոր դեպքի նյութական հետքերի արձանագրում և ամրագրում: «Արցախի Հանրապետության քաղաքացիներին ձերբակալելու և քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքների փոխարեն, Ադրբեջանի Հանրապետության դատախազությանը խորհուրդ կտայինք նվազագույն միջոցները ձեռնարկել Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական ոչնչացմանն ուղղված դեպքերը կանխելու և նման հանցավոր արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության կանչելու ուղղությամբ: Դա ոչ միայն «խաղաղության ձգտող» երկրների համար միակ քաղաքակիրթ մոտեցումն է, այլև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային միացած Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ու հրապարակայնորեն ստանձնած պարտավորությունը»,- նշված է Արցախի գլխավոր դատախազության հայտարարությունում:Ավելին19:3515.02.22 -
ՀասարակականԱննա Դանիբեկյանը տուգանեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններինԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, ում վարույթում քննվում է ԵԴ/0253/01/19 գործը, որոշում է կայացրել տուգանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանին և Հայկ Ալումյանին՝ յուրաքանչյուրին 50 հազար դրամի չափով։ Դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ դատական ակտը հրապարակվել է քիչ առաջ։ Նշենք, որ սույն դատական ակտը ենթակա է բողոքարկման վերադաս ատյանում։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 22-ին։Ավելին19:0315.02.22 -
ՀասարակականԱդրբեջանի և Թուրքիայի միջև կնքված «Շուշիի հռչակագիրը» ծայրահեղ վտանգավոր է Հայաստանի համար. քաղաքագետԱդրբեջանի և Թուրքիայի միջև կնքված «Շուշիի հռչակագիրը» ծայրահեղ վտանգավոր է Հայաստանի համար, որովհետև գործնականում ցանկացած ռազմական գործողության վերսկսման պարագայում Թուրքիան, ըստ այդ համաձայնագրի, իրավունք և պարտավորություն է ունենալու քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։ ««Շուշիի հռչակագիրն» ամրագրում է պատերազմից հետո նոր աշխարհաքաղաքական իրողությունը, որը Թուրքիայի առջև լայնորեն բացում է դեպի տարածաշրջան տանող աշխարհաքաղաքական հնարավորությունները։ Այնինչ մինչև 2020 թվականի պատերազմը գոնե միամտաբար կարծում էինք, որ մեր տարածաշրջանը Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության գոտի է, և Թուրքիան ռազմական մուտք չունի դեպի Հարավային Կովկաս»,- ասաց քաղաքագետը։ Անդրադառնալով հայկական կողմի՝ հռչակագրին ընդամենը մեկ անգամ ԱԳՆ-ի մակարդակով արձագանքելու փաստին՝ Ալեքսանդր Քանանյանը նշեց՝ հայկական կողմ, որպես այդպիսին, առհասարակ գոյություն չունի։ «Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրելուց հետո Հայաստանն իր պատմության մեջ հերթական անգամ վերածվել է օտար տերությունների կողմից բզկտվող իրավազուրկ առարկայի։ ՀՀ ներկայիս իշխանությունը հռչակել է խաղաղության դարաշրջան, որտեղ Հայաստանի պաշտպանության բանաձևը պետք է լինի լևոնտերպետրոսյանական բանաձևը՝ «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է»։ Իհարկե, «խաղաղաղության դարաշրջանը» կավարտվի Հայաստանի վերացմամբ և Հայոց պետականության անկմամբ, եթե վայրկյան առաջ արմատական քայլեր չձեռնարկվեն»,- ասաց քաղաքագետը։Ավելին18:3815.02.22 -
ՀասարակականՈստիկանները Երևանում «ABS» համակարգեր գողացող խմբի են վնասազերծելՎերջերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային տարբեր բաժիններում նույնատիպ ահազանգեր էին ստացվում։ Քաղաքացիները հայտնում էին, որ գողացել են մեքենաների օդի կարգավորման և «ABS» համակարգերը։ Գողությունները լինում էին մայրաքաղաքի տարբեր հատվածներում, իսկ թիրախը «Մերսեդես» մակնիշի մեքենաներն էին։ Փետրվարի 11-ին նույնաբովանդակ զանգերը հնչեցին րոպեների տարբերությամբ։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված 5 զանգերն էլ «Մերսեդեսների» օդի կարգավորման և «ABS» համակարգերի գողությունների մասին էին։ Ոստիկանների ձեռնարկած միջացառումներով պարզվեցին որոշ հանգամանքներ։ Մասնավորապես, որ գործում է հանցավոր խումբ, խմբի անդամներն ամեն մեկն իր առաքելությունն ունի։ Մեկը սպասում է փողոցում, հետևում, որ ոստիկաններ չլինեն, մյուսները, արդեն «մասնագիտացած» իրենց գործում, տարբեր գործիքներով հանում են մեքենաների օդի կարգավորման և ABS համակարգերը։ Ոստիկանության մի քանի տարածքային բաժինների բացահայտման միջոցառումներին միացան նաև Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Շուտով հենց նրանք էլ ստացան օպերատիվ տեղեկություններ գողություններ անող խմբի վերաբերյալ։ Տեղեկությունն իրացվեց ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ, և փետրվարի լույս 14-ի գիշերը գողություններ անող խումբը վնասազերծվեց։ Քրեական հետախույզները գիշերային ծառայություն էին իրականացնում Անդրանիկի փողոցում, երբ նկատեցին 3 երիտասարդի, որոնց վարքագիծը կասկածելի թվաց. նրանք դիմակներով էին, ձեռնոցներով, գլխարկներով։ Գողություն կատարելու կասկածանքով եռյակը բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։ Բերման ենթարկվելու պահին նրանցից մեկը ձեռքից նետել էր տոպրակը։ Դա նկատել էին ոստիկանները։ Տոպրակով հանդերձ՝ բերման ենթարկվեցին։ Ոստիկանության Մալաթիայի բաժնում պարզվեց նրանց ինքնությունը՝ մայրաքաղաքի 23, 29 և 32 տարեկան բնակիչներ էին։ Տոպրակում պտուտակահան, աքցան, ձեռնոցներ և այլ իրեր էին։ Նրանց մոտից հայտնավերվեց նաև ծալովի դանակ, որի ծայրին ապակի կոտրելու հարմարանք կար։ Նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնավորվեց, որ երիտասարդները մայրաքաղաքում մեքենաներից 12 գողություն էին արել։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։Ավելին18:1915.02.22